Changes

Երգարան (1956)

Ավելացվել է 158 363 բայտ, 05:51, 31 Դեկտեմբերի 2017
::::::::<FONT SIZE="-1">Թարգմ.՝ '''Հ. Ղակասյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ռիզայեվի'''</FONT>
 
 
==ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐ==
 
===ՄՈԿԱՑ ՄԻՐԶԱ===
<poem>
 
::Օրն էր ուրբաթ,
::Լուս ի՛ շաբաթ,
Գյաշտ էրիր ենք Մալաքյավեն.
Թըղթիկ մ’եկավ Ջըզիրու քաղքեն,
Առան, բերին Մալաքյավեն,
Տվին ի՛ ձեռ Մոկաց Միրզեն։
::Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն։
 
::Առեց, կարդաց,
Քաղցրիկ լեզվեն էրամ Մազգեն,
Շըլեց աչքեր, կախեց չանեն,
Քաղավ գույն կարմիր երեսեն։
::Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն։
 
::Կանչեց, ասաց
::Յուր մշակին...
— Դո՛ւս քաշի Բոզ-Բեղավին,
Վըրա դրրեք թամքը սադաֆին,
Սաֆար կերթամ չուր Ջըզիրեն։
::Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԾՈՎՈՒՆ ՀԱՎՔ ԸՄ ԿԵՐ===
<poem>
 
Ծովուն հավք ըմ կեր,
Անունն էր արոր,
Վըզիկ երկեն էր,
Սըրտիկ՝ սևավոր.
Կապեմ բեչարես,
Երթամ հետ ինոր,
Էն իմ դարդ գիտի,
Ես էլ գո՛ ինոր։
 
Եկավ հավք ըմ էլ,
Թրղթիկ կեր բերան,
Առի, կարդացի
Իմ գըլխու ֆերման.
«Արի, յա՜ր, արի,
Խըռով մի կենա,
Աստըվորի մալ
Ձի, քե չի՛ մընա»։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակում՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԱՆՏՈՒՆԻ===
<poem>
 
Սիրտըս նման է էն փըլած տըներ,
Կոտրեր գերաններ, խախտեր է սըրներ,
Բուն պիտի դընեն մեջ վայրի հավքեր,
Երթամ, ձի թալեմ էն գարնան գետեր,
Ըլնեմձըկներու ձագերացըն կեր,
::Ա՜յ, տո լաճ տընավեր։
 
Սև ծով մ’եմ տեսեք սիպտակն էր բոլոր,
Ալին կըզարներ, չէր խառնի հիրոր,
Էն ո՞րն է տեսե մեկ ծովն երկթավոր,
Անտունի սիրտն է պըղտոր ու մոլոր,
Ա՜խ, իսկի մի լնիք սըրտիկ սևավոր,
::Ա՜յ, տո լաճ տընավեր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՀՈՎ ԱՐԵՔ===
<poem>
 
Հո՛վ արեք, սարե՜ր ջան, հո՛վ արեք,
Իմ դարդին դարման, արեք։—
Սարերը հով չեն անում, (2)
Իմ դարդին դարման անում։ (2)
 
::Ամպե՜ր, ամպե՜ր, մի քիչ զով արեք,
::Վարար անձրև թափեք, ծով արեք,
::Գեշ մարդու օր-արևը
::Սև հողի տակով արեք։
 
Հո՛վ արեք, ամպե՜ր ջան, հո՛վ արեք,
Իմ դարդին դարման արեք։—
Ամպերը հով չեն անում, (2)
Իմ դարդին դարման անում։ (2)
 
::Սարե՜ր, ձորե՜ր, դաշտե՜ր ու ջըրե՜ր,
::Մարմանդ-մարմանդ վազող աղբյուրներ,
::Մի վեր կացեք, իմացե՛ք,
::Տեսեք իմ սրտի ցավեր։
 
Հո՛վ արեք, սարե՜ր ջան, հո՛վ արեք,
Իմ դարդին դարման արեք։—
Սարերը հով չեն անում, (2)
Իմ դարդին դարման. անում։ (2)
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՉԻՆԱՐ ԵՍ===
<poem>
 
Չինար ես, կռանալ մի,
::::Յա՜ր, յա՜ր,
Մեր դըռնեն հեռանալ մի,
::::Յա՜ր, յա՜ր,
::Յա՛ր, նա, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
::Նայ, նա՜յ, նա՜յ, նա՜յէ նա՜յ, նա՜յ,
Յա՛ր, աստվածդ կըսիրես,
::::Յա՜ր, յա՜ր,
Հեռու ես, մոռանալ մի,
::::Յա՜ր, յա՜ր,
::Յա՜ր, նա, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
::Նայ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ։
 
Ձեր բաղի դուռը բաց ա՛,
Ոտներըս շաղով թաց ա.
Ինձանից հեռացել ես,
Աչքերըս լիքը լաց ա։
 
Էս գիշեր երազ տեսա,
Հերկերըս վարած տեսա,
Ամո՛թ քեզի, այ տղա՛,
Քո յարը տարած տեսա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԵՐԿԻՆՔԸՆ ԱՄՊԵԼ Է===
<poem>
 
Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ թոն է,
Գամ, դըռնեն անցնեմ
Հոգյակըս հոն է։
 
Երկինքըն ամպել է,
Գետինը թաց է,
Յարըս քնել է,
Երեսը բաց է։
 
Երկինքըն ամպել է,
Ի՞նչ անուշ երակ,
Սըրտիս մեջ լըցվավ
Մի բուռը կրակ։
 
Երկինքըն տմպել է,
Գետին շաղերով,
Ես քեզ սիրել եմ,
Անուշ խաղերով։
 
Երկինքըն ամպել է,
Գետինը մութ է,
Ես քեզ ուզել եմ,
Թո՛ղ ասեն՝ սուտ է։
 
Շորոր դու, շեկիկ յար,
Տեսնեմ դու ո՞ւմն ես,
Իրավ եմ ասում,
Դու իմ սրտումն ես։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԳԱՐՈՒՆ Ա, ՁՈՒՆ Ա ԱՐԵԼ===
<poem>
 
Գարուն ա, ձուն ա արել,
::Վա՜յ լե,լե, վա՜յ, լե, լե,
::Վա՜յ լե, լե, լե, լե,
Իմ յարն ինձանից ա սառել,
::Ա՜խ, չորնա՛, վա՜խ, ա՜յ յար,
::Չար մարդու լեզուն։
 
Քամին փըչում ա պաղ-պաղ,
Լերդ ու թոքս անում ա դաղ։
 
Յա՜ր, ինձ բեմուրազ արիր,
Սերըդ ինձնե զատ արիր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՀԱՎԱՐ, ԶՈՒԼՈ===
<poem>
 
Արևն ելավ կամար, կամար,
Զուլոն կապեց ոսկե քամար,
Ես կըմեռնեմ քեզի համար։
::Հազա՜ր Զուլո, մադա՜թ Զուլո,
::Բացվիր, բացվիր, բացվիր,
::Բացվիր, իմ վարդ Զուլո։
 
Արևն ընկավ ամուր բերդին,
Քո սերն ընկավ մեջ իմ սրտին,
Ես քեզ սիրեմ, թող ինձ քերթին։
::Հավա՜ր Զուլո, մադա՜թ Զուլո,
::Բացվիր, բացվիր, բացվիր,
::Բացվիր, իմ վարդ Զուլո։
 
Դու դաշտ կուգաս հուլա-հուլա
Կընմանիս բամբկի քուլա,
Աչքըս տեսավ, սիրտըս կուլա.
::Հավա՜ր, Զուլո, մադա՜թ, Զուլո,
::Բացվիր, բացվիր, բացվիր,
::Բացվիր, իմ վարդ Զուլո։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՀԱԲԸՐԲԱՆ===
<poem>
 
<small>('''Դուետ''')</small>
 
'''Տղա.'''— Հա՛բըրբա՜ն։
'''Աղջիկ.'''— Ջա՛նեջան։
 
'''Տղա.'''— Սիրել եմ սերն երեսին,
::Անթառամ թերն երեսին,
::Ով իմ սիրածն ինձ չի տա,
::Աստըծու կերն երեսին։
 
'''Աղջիկ.'''— Հաբըրբա՜ն։
'''Տղա.'''— Ջա՛նեջան։
 
'''Աղջիկ.'''— Սարի թըրթնջուկ թաղա,
::Մեղր ու շաքար քեզ մազա,
::Ինձ պես նազանի աղջիկ
::Քեզ պես տըղին ո՞նց սազա։
 
'''Տղա.'''— Պըզտիկ աղջիկ, համ ունիս,
::Չորեք դիմաց ծամ ունիս,
::Խունջիկ-մունջիկ մի անի,
::Ինձ առնելու կամ ունիս։
 
'''Աղջիկ.'''— Ջուրը իր ճամփով կերթա,
::Ցողածը վարդի թերթ ա,
::Ինձ սիրող կըտրիճ տըղեն
::Հազարի մեջ մի բերդ ա։
 
'''Տղա.'''— Բուսել ես բաղի միջին,
::Շամամի թաղի միջին,
::Գիշեր, ցերեկ միալար,
::Դու ես իմ խաղի միջին։
 
'''Աղջիկ.'''— Աշուղի պես խաղ ասա,
::Բըլբուլի պես տա՛ղ ասա,
::Ինչքան որ գովես՝ արժեմ,
::Իմ մոր գովական փեսա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԾԻՐԱՆԻ ԾԱՌ===
<poem>
 
::Ծիրանի ծառ, բար մի՛ տա,
::::Վա՜յ,
::Ճըղներըդ իրար մի տա,
::::Վա՜յ,
::Ամեն մեջըդ ման գալիս՝
::Ցավերըս իրար մի՛ տա։
 
Հա՛, տըվեք, ետ տրվեք, սարեր, հովն ընկավ,
Սըրտիս խընդում ծովն ընկավ,
Հո՜վ, հո՜վ, հովն ընկավ,
Սըրտիս խընդում ծովն ընկավ։
 
::Մեռա բաղում բանելեն,
::Մի կողմեն ջուր անելեն,
::Ծառերին թուփ չըմնաց,
::Դարդիս դարման տանելեն։
 
::Սև ամպը գըցել ա հով,
::Մութը տըվել ա իմ քով,
::Տեսնում եք՝ ինձ պատել ա
::Էս անիրավ արին-ծով։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակում՝ '''Կոմիտասի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
 
===ԵՍ ՍԱՐԵՆ ԿՈՒԳԱՅԻ===
<poem>
 
Ես սարեն կուգայի,
Դուն դուռը բացիր,
Ձեռըդ ծոցըդ տարար,
Ա՜խ արիր, լացիր։
 
::Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վառվում եմ,
::Վա՜յ, վա՜յ, վա՜յ, հալվում եմ։
::Հալվում, վառվում եմ։
 
Ես մի պինդ պաղ էի,
Դու մըրմուռ լացիր,
Քո հրեղեն արցունքով
Ինձի հալեցիր։
 
Ես մի չոր ծառ էի,
Դու գարնան արև,
Քո սիրով ծաղկեցավ
Իմ ճյուղն ու տերև։
 
Թե ինձ չէիր առնի,
Ինչո՞ւ սիրեցիր,
Մի բուռ կըրակ եղար,
Սիրտըս էրեցիր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԽՆԿԻ ԾԱՌ===
<poem>
 
<small>('''Պարերգ''')</small>
 
Մեր դռանը խընկի ծառ,
::Գյուլում ջան,
Ձեր դռանը խընկի ծառ,
::Գդուլում ջան,
Խնկենին ա բերել բար,
::Գյուլում ջան,
Իմ խորոտիկ, պըզտիկ յար,
::Գյուլում ջան։
 
Մեր դռանը խընկի ծառ,
Նախշուն բըլբուլ վըրեն թառ,
Երթար ու գար, շորոր տար,
Սիրուն յարին օրոր տար։
 
Մեր դռանը խընկի ծառ,
Մարջան բըլբուլ վըրեն թառ,
Գընար ու գար, շվին տար,
Անուշ յարի թևին տար։
 
Մեր դռանը խընկի ծառ,
Ոսկի բըլբուլ վըրեն թառ,
Կարմիր խնձոր հաներ, տար,
Ալվան ծաղիկ տանել տար։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՔՈՒՆ ԵՂԻՐ, ԲԱԼԱՍ===
<poem>
 
<small>('''Օրորոցի երգ''')</small>
 
Քուն եղիր, բալաս, աչքըդ խուփ արա,
Նախշուն աչքերուդ քուն թող գա վըրա,
::Օր, օր, օր, բալաս օր, օր ու նանի,
::Իմ անուշ բալի քունը կըտանի։
 
Մավի հիլուններ կախել եմ ես ալ,
Նաչար չես առնուլ, քուն եղիր մի՛ լալ,
::Օր, օր, օր, բալաս օր, օր ու նանի,
::Իմ անուշ բալի քունը կըտանի։
 
Օրոցքրդ օրրիմ, օրով բոյ քաշիս,
Մըզկտան ձայնով սիրտըս չի մաշիս.
::Օր, օր, օր, բալաս, օր, օր ու նանի,
::Իմ անուշ բալի քունը կըտանի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ռ. Պատկանյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՔԵԼԵՐ, ՑՈԼԵՐ===
<poem>
 
Քելեր, ցոլեր իմ յարը,
::Արևի տակին
Քելեր, ցոլեր իմ յարը։
::Սարի սովիր,
::Շե՛կ տըղա,
::Շող արեգակ,
::Թող արեգակ,
::Ե՛կ, տըղա։
 
Քելեր, ցոլեր իմ յարը,
::Գերանդին ուսին
Քելեր, ցոլեր իմ յարը։
::Հով ծառի տակ,
::Զով ծառի տակ,
::Ե՛կ, տըղա,
::Հունձ ես արել,
::Քրտինք դառել,
::Շե՛կ տըղա։
 
Քելեր, ցոլեր իմ յարը։
::Ջա՛ն աչքի լուսին,
Քելեր, ցոլեր իմ յարը։
::Հով է, քընիր,
::Զով է, քընիր,
::Շեկ տըղա,
::Հունձ ես արել,
::Շատ բեզարել,
::Շե՛կ տըղա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՅՈԹՆ ՕՐ, ՅՈԹ ԳԻՇԵՐ===
<poem>
 
Տոթն օր, յոթ գիշեր
Շամամն ի գոտիս թոռմըշեր,
Յար մեզիկ դըռնեն չելներ,
Փըշուր մի սիրտ մեզիկ հովներ։
::Վա՜յ, լո, վա՜յ, լո,
::Վա՛յ, լո՜, վա՜յ, լո՜։
::Յարսի խռովավ,
::Շաղգամ թոռոմավ.
::Հովիվ խռովավ,
::Ոչխար մոլորավ,
::Բերվոր շիվարավ,
::Կըթոց գըլորավ։
 
Արի՛, յար, արի՛, խըռով մի կենա,
Աստըվորիս բան ձի, քե չի՛ մընա։
 
Առնեմ ըզդամբուրես,
Ելնեմ քո մամու երդիս,
Զիմ կաքվու ձեն լըսես,
Անուշ քընեդի զարթիս։
::Վա՜յ, լո, վա՜յ, լո,
::Վա՜յ, լո՜, վա՜յ, լո՜։
::Բոստան եմ դըրե
::Վերև էն դարին.
::Աստված շեն պահե
::Էս տարվա տարին.
::Շամամ մի չեղավ,
::Ուղարկեմ յարին։
 
Արի՛, յար, արի՛, խըռով մի՛ կենա,
Աստըվորիս բան ձի, քե չի՛ մընա։
 
Աղջի՛, էրեցա քու դարդեն,
Գամ նըստիմ քու հերանց բաղչեն,
Էնքան զարնիմ, էնքան ասեմ,
Չուր հալի միս, թափի իմ չանեն։
::Վա՜յ, լո, վա՜յ, լո,
::Վա՜յ, լո՜, վա՜յ, լո՜։
::Արթուն, թե քընած,
::Ընկել եմ քու փեշ.
::Խոցերըս շատ են,
::Մի՛ անիր ինձ գեշ,
::Կըմեռնիմ սիրովըդ,
::Կըտեսնես իմ լեշ։
 
Կանչեմ, յա՜ր, արի՛, յարիկ ձեն չի՛ տա,
Ընկե քաղցր քուն, անունըս էլ չի՛ տա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՎԱՅ ԳԻԴԻ ԲԸԼԲՈՒԼԸՍ===
<poem>
 
Մի՛ գնա, մի՛ գնա, քեզ բան հարցնեմ.
::Վա՜յ գիդի բըլբուլըս,
Սիրուհուցըս լուր տուր, լուր բեր լուսաբեր,
::Վա՜յ գիդի բըլբուլըս,
::Սարերի գյուլըս։
 
Գիշեր, ցերեկ չի հեռանում մտքիցըս,
::Վա՜յ գիդի բըլբուլըս,
Կանչում եմ, յար արի՛, յարըս չի գալիս,
::Վա՜յ գիդի բըլբուլըս,
::Սարերի գյուլըս։
 
Սիրտրս կրակ ընկավ, կերվեմ, կվառվեմ,
::Վա՜յ գիդի բըլբուլըս,
Ջըրի պես ծարավ եմ, ճամփին կընայեմ,
::Վա՜յ գիդի բըլբուլըս,
::Սարերի գյուլըս։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Վարիանտի ձայնագ.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ԱԼ ԱՅԼՈՒՂ===
<poem>
 
<small>('''Դուետ''')</small>
 
::::'''Աղջիկ'''
Այլուղըս կորավ ձեր դուռը,
Սըրտես դուս չի գա մըրմուռը,
Բախտը ինձ գըցեց էս կուռը,
::Ջանո ջան,
Սիրուն տըղա, տուր այլուղըս։
 
::::'''Տղա'''
Քո այչուղը ես չը գըտա,
Երդըվում եմ, հոգիս վկա,
Ով գըտել է, թող բերի, տա,
::Ջանո ջան,
Սիրուն աղջիկ, քո այլուղը։
 
::::'''Աղջիկ'''
Այլուղըս յարի բաշխած էր,
Ալ աբըրշումով նախշած էր,
Պատկերըս վըրեն քաշած էր,
::Ջանո ջան,
Սիրուն տըղա, տուր այլուղըս։
 
::::'''Տղա'''
Ջահել-ջիվան սարերն ընկա,
Ցավոտ սըրտիս ճար չը գտա,
Քո սերն ինձ հողի կուտա,
::Ջանո ջան,
Թող ինձ մընա ալ այլուղըդ։
 
::::'''Աղջիկ'''
Ա՛խ, ի՞նչ ասեմ ես իմ մորըս,
Կամ ի՞նչ պատմեմ ազիզ հորըս,
Խաբար կուտան մեծ աղբորըս
::Ջանո ջան,
Տըղա, տըղա, տուր այչուղըս։
 
::::'''Տղա'''
Սևուկ աղջիկ, սպիտակ հագիր,
Ա՛ռ այլուղըդ, վերքըս կապիր,
Սիրուդ գերի, ինձ մի՛ տանջիր
::Ջանո ջան,
Էրված աղջիկ, ա՛ռ այլուղըդ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԳԸՆԱՑ ՁԸՄԵՌՆ===
<poem>
 
Գընաց ձըմեռն, եկավ գարունք
Հալեց ձնիկ վեր սարերուն,
Երթար, լըցվեր բարակ առուն.
::Վա՜յ լե՛, լե՛, չե՛, ջա՜ն լե՛, լե՛, լե՛,
::Ջա՜ն լե՛, լե՛, լե,, վա՜յ լո՜, լո՜, լո՜։
 
Աղբրանց-արուն մեջ քարերուն,
Դեղին սուսան վեր սարերուն,
Փունջ մանուշակ մեջ ձորերուն.
::Վա՜յ լե՛, լե՛, լե՛, ջա՜ն լե՛, լե՛, լե՛...
 
Կանաչ-կարմիր գույն-գույն ծաղկունք,
Դաշտեր ամեն էրունք, թըռչունք,
Ձենիկ կուգա գառնիկ մաքուն.
::Վա՜յ լե՛, լե՛, լե՛, ջա՜ն լե՛, լե՛, լե՛...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՔԵԼԵ, ՔԵԼԵ===
<poem>
 
Քելե, քելե, քելքիդ մեռնեմ,
Քո գովական խելքիդ մեռնեմ։
::Սիրավոր լորիկ,
::Վիրավոր լորիկ,
::Լորիկ,
::Սևավոր լորիկ,
::Լորիկ ջան։
 
Քելե, քելե, սոյիդ մեռնեմ,
Քո չինարի բոյիդ մեռնեմ։
 
Քելե, քելե, քողիդ մեռնեմ,
Քո լուս ընկա շողիդ մեռնեմ։
 
Քելե, քելե, բերնիդ մեռնեմ,
Քո սիրունիկ ձենիդ մեռնեմ։
 
Քելեք քելեք ձեռիդ մեռնեմ,
Քո հուր-կըրակ սերիդ մեռնեմ։
 
Քելե, քելե, աչիդ մեռնեմ,
Քո անուշիկ պաչիդ մեռնեմ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՄՈԿԱՑ ՀԱՐՍՆԵՐ===
<poem>
 
Եկան, եկան Մոկաց հարսներ,
::Հարալո, ջալալո,
Հարկող եկան, բարվոր գացին,
::Հարալո, ջալալո։
 
::Մեր բաղը վարդ ա,
::Ձեր բաղը հարթ ա,
::Ես քեզ չեմ առնի,
::Իմ սիրու սավդա։
 
::Մեր բաղը ծառ ա,
::Ձեր բաղը քար ա,
::Ես քեզ չեմ առնի,
::Իմ ախպոր ծառա։
 
::Իմ չինար յարին,
::Իմ չինար յարին,
::Ով ա բան ասել
::Գովական յարին։
 
Եկան, եկան Մոկաց հարսներ,
::Հարալո, ջալալո...
</poem>
 
::::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Արտ. Խաչատրյանի'''</FONT>
 
===ԻՄ ՉԻՆԱՐԻ ՅԱՐԸ===
<poem>
 
Արև թըռվըռով ելավ,
::Իմ չինարի յարը,
Մեր բանը կըռվով ելավ,
::Դարդիման յարը,
Թըշնամու ոգին մեռնի,
::Իմ չինարի յարը,
Իրա չար սըրտով էլավ
::Դարդիման յարը։
 
::Իմ չինարի յարը,
::Իմ չինարի յարը,
::Իմ չինարի յարը,
::Գովական յարը։
 
Ճըրագը վառ ա, վառա
Հոր հետ վատամարդ, դառա,
Մեր ու աղբեր թող տվի
Ես իմ սիրածին առա։
 
Քարափի ծերին կանչի,
Թող թշնամին ամաչի,
Արևի՛դ մեռնեմ յար ջան,
Չինարի պես կանաչի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԼՈՒՍՆԱԿՆ ԱՆՈՒՇ===
<poem>
 
Լուսնակն անուշ, հովն անուշ,
::Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,
::Վա՜յ, լո, լո, լո, լո.
Շինականի քունն անուշ.
::Երնեկ էն օրեր,
::Որ կելնենք սարեր։
 
Ծագեց լուսնակ երկընուց.
Հովիվի փողն էր անուշ։
 
Հոտաղն եզներ կարածա,
Մաճկալ պառկեր քունն անուշ։
 
Դաշտեր, ձորեր մընջեր են,
Ջրեր գըլգըլան՝ ձենն անուշ։
 
Հավքեր թռան իրենց բուն,
Բըլբուլի տաղն էր անուշ։
 
Անմահական հոտ բուրեր.
Քաֆուրվարդի հոտն անուշ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԿԱՅՆԵԼ ԵՍ ՎԱՐԴԻ ՀՈՎԻՆ===
<poem>
 
Կայնել ես վարդի հովին,
::Վարդի հովին, հովին,
Քամին տա կըծքիդ մովին,
::Կըծքիդ մովին, կրծքիդ մովին։
 
Երեսիդ շողին մեռնեմ,
::Շողին մեռնեմ, մեռնեմ,
Աչքերիդ կապուտ ծովին,
::Կապուտ ծովին, կապուտ ծովին։
 
Իրար հետ ծաղիկ քաղենք,
::Ծաղիկ քաղենք, քաղենք,
Թըշնամու սիրտը դաղենք,
::Սիրտը դաղենք, սիրտը դաղենք։
 
Մեկմեկու խոսքե չելնենք,
::Խոսքե չելնենք, չելնենք,
Աշխարհքում քանի սաղ ենք,
::Քանի սաղ ենք, քանի սաղ ենք։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԱԼԱԳՅԱԶ===
<poem>
 
Ալագյազ բարձըր տեղ ա,
Ջուրը հիվանդին դեղ ա,
Ես սիրեցի, (վա՜յ) խալխը տարավ
Իմ անուշ յարը,
Ա՜խ, թե չառնեմ, (վա՜յ) ես կըմեռնեմ,
Իմ ազիզ յարը։
 
Քեզի մեռնեմ, անուշ յար ջան,
Կարմիր խնձոր, լալ ու մարջան,
Նանի, նանի, նանի, նանի ջան։
Նանու դարդեր սարերով է,
Նանի, նանի, նանի, նանի ջան։
Էրվում եմ, վառվում եմ,
Չեմ գընա, նանի ջան,
Նանի, նանի ջան։ (2)
::::::Ջան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Կարա-Մուրզայի'''</FONT>
 
===Ա՜Խ ՄԱՐԱԼ ՋԱՆ===
<poem>
 
::Ա՜խ, մարալ ջան,
Կոկոնըս թոռմած մընաց,
::Ջա՜ն, գյարալ ջան,
Սիրտըս կըրակած մընաց,
::Ա՜խ, մարալ ջան,
Ի՞նչ անեմ իմ ապրելը,
::Ջա՜ն, գյարալ ջան,
Իմ աչքերը թաց մնաց։
 
Կամար ունքըդ գովեցիր,
Սիրել էիր, ատեցիր,
Ինձ պես ուժով կըտրիճին
Դու անդանակ մորթեցիր։
 
Ջահել եմ, ընկեր չունեմ,
Ընկել եմ, ես տեր չունեմ,
Ո՛չ լավ տեսք, ո՛չ էլ վատ,
Հարըստության սեր չունեմ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԷՍ ԳԻՇԵՐ ԼՈՒՍՆԱԿ ԳԻՇԵՐ===
<poem>
 
Էս գիշեր լուսնակ գիշեր,
::::Վայ յե, լե, լե, լե,
::::Լե, լե, լե, լե, լե, չե,
Ձյունն եկել, գետին նախշել.
::::Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
::::Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա։
 
Թուշըդ դեմ արա, պաչեմ,
::::Վայ լե, լե, լե, լե,
::::Լե, լե, լե, լե, լե, լե,
Կուռ ունքեր, սիրուն աչեր,
::::Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
::::Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա։
 
Ա՜յ գիշեր, դարձիր տարի,
::::Վայ լե, լե, լե, լե,
::::Լե, լե, լե, լե, լե, լե,
Հացըս թող լինի գարի.
::::Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
::::Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա։
 
Մենակ յարըս ինձ համար,
::::Վայ լե, լե, լե, լե,
::::Լե, լե, լե, լե, լե, լե,
Սըրտով խոսքը կատարի.
::::Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
::::Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԱՇԽԵՆ ՋԱՆ===
<poem>
 
Ինձմե մի՛ նեղընա, իմ խոգու մասը,
Մի՛ խագներ, Աշխեն ջան, դու սև, մի՛ խագներ,
::Դե քելե, դե քելե, Յուղաբեր,
::Դե քելե, դե քելե, Լուսաբեր,
::Դե քելե, Աշխեն ջան։
 
Հանե քու սևերը, խագիր ալ խասը,
Մի՛ խագներ, Աշխեն ջան, դու սև, մի՛ խագներ,
::Դե քելե, դե քելե, Յուղաբեր,
::Դե քելե, դե քելե, Լուսաբեր,
::Դե քելե, Աշխեն ջան։
 
Աշխարհն ինչպես բռնես, էնպես կքգնա,
Լալուդ ժամը անցավ, հիմա էլ խընդա.
::Դե քելե, դե քելե, Յուղաբեր,
::Դե քելե, դե քելե, Լուսաբեր,
::Դե քելե, Աշխեն ջան։
 
Հան լիբասըդ, սևերի մեջ մի՛ մնա,
Մի՛ խադներ, Աշխեն ջան, դու սև մի խագներ,
::Դե քելե, դե քելե, Յուղաբեր,
::Դե քելե, դե քելե, լուսաբեր,
::Դե քելե, Աշխեն ջան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԳԱՐՆԱՆ ԳՈՒԹԱՆ===
<poem>
 
<small>('''Քաղհանի երգ''')</small>
 
Գարնան գութան հանեցի,
::Յար, նայ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
Արտը բամբակ ցանեցի,
::Սոնա յար, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
Ամառն եկավ, քաղն ելավ,
::Յար, նայ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
Քաղհանավոր ճարեցի,
::Սոնա յար, նա՜յ, նա՜յ, նա՜յ։
 
Քաղհան կանեմ, հո, բարով,
Տոլմա կեփեմ բիբարով,
Աշնան անի լավ օրեր,
Բամբակ քաղեմ նուբարով։
 
Բեռնեմ սայլը, սար հանեմ,
Սար հանեմ ու տուն տանեմ,
Դուրս գա չարի չար աչքը,
Ձըմեռ հանգիստ օր անեմ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՇՈՂԵՐ ՋԱՆ===
<poem>
 
Ամպել ա, ձուն չի գալի,
:::Շողե՜ր ջան,
Սարիցը տուն չի գալի
:::Շողե՜ր ջան,
Դու շորորա, դու օրորա՛,
:::Շողե՜ր ջան,
Ամպի տակին ձուն կերևա,
:::Շողե՜ր ջան։
 
Սիրտըս կրակով լըցված,
:::Շողե՜ր ջան,
Աչքերիս քուն չի գալի,
Շողե՜:::ր ջան,
Դու շորորա՛, դու օրորա՛,
:::Շողե՜ր ջան,
Ամպի տակին ձուն կերևա
:::Շողե՜ր ջան։
 
Հուրք ա թափում վերիցր,
Ես վառվա քո սերիցը,
Վարդավառին ինձ համար
Ձուն բեր դու սարերիցը։
 
Սարի գլխին ձուն եկավ,
:::Շողե՜ր ջան,
Շեկլիկ յարըս տուն եկավ,
:::Շողե՜ր ջան,
Ուն կերևա, ձուն կերևա,
:::Շողե՜ր ջան,
Բերդի տակին տուն կերևա,
:::Շողե՜ր ջան։
 
Դեռ մուրազիս չըհասած,
:::Շողե՜ր ջան,
Վըրես խորունկ քուն եկավ,
:::Շողե՜ր ջան։
Ուն կերևա, ձուն կերևա,
:::Շողե՜ր ջան,
Բերդի տակին տուն կերևա,
:::Շողե՜ր ջան։
 
Աշուն եկավ սարիցը,
Տերև թափեց ծառիցը,
Շողոն դարդով լցվել ա,
Հեռացել ա յարիցը։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՍԱՐԵՐԻ ՎՐՈՎ ԳՆԱՑ===
<poem>
 
Սարերի վըրով գընաց,
::Յա՜ր, յա՜ր,
:Արոտով, արոտով,
:Յարիս կարոտով,
Իմ յարը խըռով գընաց,
::Յա՜ր, յա՜ր,
:Մընացիր, մրնացիր,
:Զինվոր գընացիր.
Ոչ լոր ելավ, ոչ կաքավ,
::Յա՜ր, յա՜ր,
:Արոտով, արոտով,
:Յարիս կարոտով,
Ձեռնես թըռնելով գնաց։
::Յա՜ր, յա՜ր,
:Գընացիր, մընացիր,
:Զինվոր գընացիր։
 
Ծաղիկ էր հոտով-մոտով,
Եկավ, անցավ իմ մոտով,
Աչքըս տեսավ, սիրեցի
Ու մնացի կարոտով։
 
Շեկ յարիս դրրի ճամփան,
Ափսո՜ս, չասի իրան բան,
Ճամփին օգնական չունի,
Սուրբ Կարապետ պահապան
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՁԻԳ ՏՈՒ, ՔԱՇԻ===
<poem>
 
Ձիգ տու, քաշի՛, ա՜յ եզը,
::Արա հո՜, հո՜, ա՛րա հո՜,
Լուծըդ մաշի, ա՜յ եզը,
::Արա հո՜, հո՜, ա՛րա հո՜,
Աստված պահե քո տերը,
::Արա հո՜, հո՜, ա՛րա հո՜,
Մինն էլ տաշի, ա՜յ եզը,
::Արա հո՜, հո՜, ա՛րա հո՜,
:::Արա հո՜, ա՜րա հո՜։
 
Մեր գութանը օդած ա,
Եզանց ուսը նոթած ա,
Վարե՛ վարը, ա՜յ գութան,
Հազիվ խոփը զոդած ա։
 
Շողքըն ընկավ ծըմակին,
Աստված կըտա մշակին,
Սուր գութանը ծիր գընաց,
Տեր-մշակը քամակին։
 
Սերմե՛, սերմե՛, ա՜յ մշակ,
Սուրբ ա, սուրբ ա քու փեշակ,
Մինը հազար տուր, աստված,
Քեզ ձեն կըտան տեր-մշակ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԷՍ ԱՌՈՒՆ===
<poem>
 
Էս առուն ջուր է գալի,
Մի տեսեք, ո՞ւր է գալի,
Գալիս է, գալիս է, սեր անե։
Քենին մահանա արել,
Իր յարին հյուր է գալի.
Գալիս է, գալիս է, սեր անե։
 
Վարդ եմ քաղել մաղերով,
Վեր եմ դըրել շաղերով.
Գալիս է,գալիս է, սեր անե։
Արի՛, իմ սիրական յար,
Առաջ գամ քեզ տաղերով.
Գալիս է, գալիս է, սեր անե։
 
Տանըս տակին կա նըռնի,
Ես բարձ բերեմ, դու կըռնի.
Գալիս է, գալիս է, սեր անե։
Ես, դու մի բաղում պիտենք,
Դու չինարի, ես նըռնի,
Գալիս է, գալիս է, սեր անե։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԲԱՐՁՐ ՍԱՐԻՑ ՋՈՒՐ ԿԸԳԱ===
<poem>
 
Բարձր սարից ջուր կըգա
Մի տեսեք, թե ո՞ւր կըգա.
Ի՞նչ անի հերն ու մերը,
Աղջիկ տըղին դուր կըգա։
 
Աղջի, անունըդ Մայի,
Ճակատըդ բոլոր շահի.
Մի պաչ կուզեմ, երկու տու,
Աստված աղբերդ պահի։
 
Բաղի միջին վարդ կըլի,
Բաղի շունը զարթ կըլի.
Աղջի դու կամաց խոսի
Դալդա տեղից մարդ կըչի։
 
Չայդան բերեք, չայ անեմ,
Մեր դյուժինին փայ անեմ.
Մեր դյուժինը սաղ ըլի,
Սուփրի վըրեն աղ ըլի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԳՈՒԹԱՆ ՀԱՑ ԵՄ ԲԵՐՈՒՄ===
<poem>
 
Գութանը հաց եմ բեբում,
Բերանը բաց եմ բերում
Տե՛ս քեզ որքան եմ սիրում,
Ձուկը տապկած եմ բերում։
::Էս օր գութան ը մերն ա,
::Մաճ բըռնողը իմ հերն ա,
::Եզնարած շեկլիկ տըղեն,
::Աշխարհ գիտե իմ տերն ա։
Վեր կացա հավախոսին,
Գութանն ա վարում փոսին,
Բարկ արևը երկնքում,
Շողն ա դիպել ակոսին։
::Հավքեր թևանի արեք,
::Յարիս հովանի արեք,
::Թող բարակ քամին փըչի։
::Հետն էլ դուք նանի արեք։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՀՈ՛Յ ԻՄ ՆԱԶԱՆԻ ՅԱՐՍ===
<poem>
 
::Հո՛յ, իմ նազանի յարըս.
::Չէ՛, իմ նազանի յարըս.
Կոզերի ճամփան դուզ ա,
::Հո՛յ, իմ նազանի յարըս.
Մատանիքըս փիրուզ ա,
::Չէ՛, իմ նազանի յարըս։
Ուզել չուզելը գիտեմ,
::Հո՛յ, իմ նազանի յարըս.
Մենակ սև տըղին կուզեմ,
::Չէ՛, իմ նազանի յարրս.
Ոնց բարդի ես, բար չունես,
::Հո՛յ, իմ նազանի յարըս.
Ոնց ջահել ես, յար չունես,
::Չէ՛, իմ նազանի յարըս.
Երկնքի հավք ես դառել,
::Հո՛յ, իմ նազանի յարըս.
Իջնելու հնար չունես։
::Չէ՛, իմ նազանի յարըս։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՄԱԶԵՐԴ ՀՈՒՍԵԼ ԵՍ===
<poem>
 
Մազերըդ հուսել ես,
Խսիր ես արել,
Գեղի ջահելներին
Եսիր ես արել։
::Յա՜ր ջա՛ն, յա՜ր ջան,
::Ունենանք սա՛ղ ջա՛ն։
 
Կանցելարի դուռը
Վառվում էր ֆանար,
Սիրուհուս մեջքին կա
Արծաթե քյամար։
::Յա՜ր ջան...
 
Մըտա կանցելարը,
Կայնած մնացի
Խաբար տարեք տունը
Զինվոր գընացի։
::Յա՜ր ջան...
 
Մեր դարվազի դուռը
Դիպավ մեծ առուն,
Խանչալով տան սըրտիս,
Չի կաթի արուն։
::Յա՜ր ջան...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՀՈԻՇԻԿ ՆՈԻՇԻԿ===
<poem>
 
Նազով կըգաս հուշիկ, նուշիկ,
Վոտըդ ա մտել վարդի փշիկ,
Շատ սիրուն ես ջան անուշիկ,
Շատ սիրուն ես ջան անուշիկ։
::Հուշիկ, նուշիկ սիրուն աղջիկ,
::Սիրուն աղջիկ, վարդի փնջիկ,
::Ա՜յ, տույ, ա՜յ տույ, ա՜յ տույ, տույ,
::Ա՜յ տույ, ա՜յ տույ, ա՜յ տույ, տույ։
 
Նուշիկն գնաց մտավ մարագ,
Իր կերածն է մեղր ու կարագ,
Բոյը չինար մեջքը բարակ,
Բոյը չինար մեջքը բարակ։
::Հուշիկ, նուշիկ...
 
Նուշիկն գնաց մըտավ բաղչեն,
Կը շընկշնկա կոշկի նալչեն,
Համ վարդ քաղի համ ալուչեն,
Համ վարդ քաղի համ ալուչեն։
::Հուշիկ, նուշիկ...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԳԱՐՆԱՆԸ ԲԱՄԲԱԿ ՑԱՆԵՄ===
<poem>
 
Գարնանը բամբակ ցանեմ,
Ամառը քաղհան անեմ,
Աշունքը չանաք անեմ,
Յար մաջալ տուր քեզի կառնեմ։
 
Մինթանես նստեմ կարեմ,
Բոլորքը հուլունք շարեմ,
Ապրշում բուրդը գզեմ,
Տար մաջալ տուր քեզի կառնեմ։
 
Ոչխարն ու էծը կըթեմ,
Խնոցու մեջը լըցնեմ,
Քաղցրահամ կարագ հանեմ,
Յար մաջալ տուր քեզի կառնեմ։
 
Կրլոր թընդիրը վառեմ,
Տաշտումը խըմոր անեմ,
Նըստեմ ծաղիկ հաց թըխեմ,
Յար մաջալ տուր քեղի կառնեմ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԷՐՎՈՒՄ ԵՄ===
<poem>
 
:Էրվում եմ, էրվում,
Կարմիր քարը տաշած ա,
:Էրվում եմ, էրվում,
Բոյըս վըրեն քաշած ա։
 
:Էրվում եմ, Էրվում,
Ի՞նչ անեմ, քաշած ա,
:Էրվում եմ, էրվում,
Սիրտըս հալած, մաշած ա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՎԱՐԴՆ Ի ԲԱՑՎԵ===
<poem>
 
Վարդնի ի բացվե Վանա քյաղքի էգեստար,
Աստված սիրես, մեկ օրոխկի, տյու ձիկ տար,
Քյա՛ նազերով, քյա՛ խորոտիկդ վի՞րն ես տյու,
Աշխարհ գիտի, ալամ գիտի, իմն ես տչույ
 
Վարդն ի բացվե առավըտման խավ խուսոց,
Իմ չար բախլեն կայնի՝ երկու ձեռն ի ծոց,
Քյա՛ նազերով, քյա՛ խորոտիկ, վի՞րն ես տյու,
Աշխարհ գիտի, ալամ գիտի, իմն ես տյու։
 
Վարդն ի բացվի առավըտման շաղերով,
Իմ չար բախչեն վարդ կրքյաղի մաղերով,
Քյա՛ նազերով, քյա՛ խորոտիկ, վի՞րն ես դյու,
Աշխարհ գիտի, ալամ գիտի, իմն ես տյու։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
ԳԱՑԵՔ, ՏԵՍԵՔ
<poem>
 
Գացե՛ք տեսե՛ք, ո՞րն ա կերել զէծ,
Գացին, տեսան, գելն ա կերել զէծ,
Գելն ղիծուն, էծն զտըկուն, տիկ զարևուն,
Հալալ է, Կրմո, հալալ է, հալալ է, Ջամո, հալալ է,
 
Էս ի՞նչ քյաֆուր դարու հասանք, հալալ է,
Էս ի՞նչ խըտար Կրմո ստացանք հալալ է։
Դե գնա՛, կիգամ, դե գնա՛, կիգամ, շուտ կիգամ (2)
Կարմիր սոլերս հագնիմ, իգամ, շուտ կիգամ։
 
Գացե՛ք, տեսե՛ք ո՞րն ա կերել զգել,
Գացի՛ն, տեսան, արջն ա կերել զգել,
Արջն զգիլունք գելն զիծուն, էծն զտըկում, տիկ զարևուն.
Հալալ է, Կրմո, հալալ է, հալալ է, Ջամո, հալալ է,
Էս ի՞նչ քյաֆուր դարու հասանք, հալալ է։
Էս ի՞նչ խըտար Կրմո ստացանք, հալալ է։
Նազ մի՛ անիր, նազ մի՛ անիր, նազ աղջիկ, (2)
Մինթանովդ թոզ մի՛ աներ, ջան աղջիկ։ (2)
 
Նազ կու էնեմ, նազ կու էնեմ, նազ, տղա,
Մինթանովս թոզ կու էնեմ, ջան տղա,
Խորոտիկ, խորոտիկ, խորոտիկ-մորոտիկ իմ յարն է։
Գացե՛ք, տեսե՛ք, ո՞րն ա կերել զարջ,
Գացին, տեսան, առյուծն ա կերել զարջ,
Առյուծն զարջոուն, արջն զգիլուն,գելն զիծուն, էծըն զտըկուն, տիկ զարևուն։
 
Հալալ է, Կրմո, հալալ է, հալալ է, Ջամո, հալալ է,
Էս ի՞նչ քաֆուր դարու հասանք, հալալ է,
Էս ի՞նչ խըտար Կրմո ստացանք, հալալ է,
Ծառը ես եմ, բարը դու ես, Աննա ջան։ (2)
Սրտով սիրած յարը դու ես, Աննա ջան։ (2)
 
Ծառը դու չես, դու, ծառը դու չես, դու
Ծառը դու չես, ծառը դու չես, չար տղա,
Սըրտով սիրած յարը դու չես, ջան տղա։
Խորոտիկ, խորոտիկ, խորոտիկ-մորոտիկ իմ յարն է, (2)
Գրիգորն եմ, Գրիգորն եմ, ձեր մահլեցի Գրիգորն եմ։ (2)
</poem>
 
::::::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Խմբի համար մշածում՝ '''Կարա-Մուրզայի'''</FONT>
 
===ԵՍ ՔԵԶ ՏԵՍԱ===
<poem>
 
Ես քեզ տեսա,
Սիրտըս էլավ ցիր ու ցան.
Յար, արի, յար, արի,
::Ա՜խ, արի, արի,
::Վախ, արի, արի,
::Ես քեզի ի՞նչ արի։
 
Լուսնակ պիշեր
Սիրտըս կուլա քեզ համար.
Յար, ա՛րի, յար, արի,
::Ա՜խ, արի, արի...
 
Գիշեր-ցերեկ
Մըտածում եմ քեզ համար,
Յար, արի, յար, արի,
::Ա՜խ, արի, արի...
 
Սարից իջա,
Յարըս դռան կանգնած էր,
Յար, արի, յար, արի,
::Ա՜խ, արի, արի...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագ. և մշակում՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԳԱՐՈՒՆ===
<poem>
 
Արորն ասաց տատրակ հավքուն.
«Ինչո՞ւ կուլաս կուց-կուց արուն,
Երթա լցվի բարակ առուն»,
Տատրակն ասաց արոր հավքուն.
«Գընաց գարուն, եկավ աշուն.
Կըտրավ ջըրիկ աղբյուրներուն,
Կըտրավ խոտիկ ծաղիկներուն,
Կըտրավ ձենիկ կաքավներուն։
Էնքան պիտի լամ երերուն,
Արուն կաթե իմ աչքերուն,
Ես ի՞նչ անեմ իմ ձագերուն»։
Ասաց «Դու մի լա էս աշուն,
Չէ՞, վաղ կուգա բարի գարուն...
Լույս կըբացվի վեր աշխարհուն
Դուռ կըբացվի խեղճիկներուն։
Ես քեզ կառնեմ իմ թևքերուն,
Թըռնեմ բանձրիկ վեր սարերուն,
Բուն կըդընեմ մեջ քարերուն,
Տուն կը շինեմ մեջ գազերուն,
Երթիկ բանամ դեմ հով քամուն,
Թոնիր թաղեմ մեջ մեջ այրերուն,
Ծուխ կը հանեմ հետ ամպերուն,
Մեր ցավ կըտանք հարավ քամուն»։
Գընաց աշուն, եկավ գարուն,
Կաթեր ջըրիկ աղբյուրներուն,
Կերթար լըցվեր բարակ առուն։
Աղբըրանցարուն մեջ քարերուն,
Դեղին սուսան մեր սարերուն,
Փունջ մանուշակ մեջ ձորերուն,
Կանաչ-կարմիր, գույն-գույն ծաղկունք,
Դաշտերն ամեն էրունք թըռչունք,
Ձենիկ կուգա գառնիկ մարուն,
Մեր ապրելիք վեր երկընքուն։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ փփփԿոմիտասի'''</FONT>
 
===ԱՆՁՐԵՎՆ ԵԿԱՎ ՇԱՂԵԼԵՆ===
<poem>
 
Անձրևն եկավ շաղալեն,
Ուռու տերև դողալեն,
::Վա՜յ, լե, լե, լե՜, լե, լե,
::Լե, լե՜, լե՜, լե՜, լե,
 
Հըրես եկավ իմ աղբեր,
Ալ ձին տակին խաղալեն։
::Վա՜յ, լե, լե, լե՜, լե, լե,
::Լե, լե՜, լե՜, լե՜, լե,
 
Խալիչեքը փըռել եմ,
Նախշուն բարձեր դըրել եմ,
Թառլան ջան, քեզ ուտելու
Սեր, կարագ հազըրել եմ։
 
Տապկած հավի ճուտ բերեմ,
Ոչխարի մածուն բերեմ,
Որ գիտենաս, անո՜ւշ ջան,
Թե քեզ սըրտով կըսիրեմ։
 
Ղուշ մի՛ դառնա թևավոր,
Դու խաղ կանչի՛ ձևավոր,
Յարաբ կըլնի էն օրը,
Որ գաս մեր տուն բախտավոր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԱԼԱԳՅՈԶ ԱՉԵՐԴ===
<poem>
 
Ալագյոզ աչերըդ,
Կամար անքերըդ,
Ուզում եմ հեռանալ,
Չի թողնում սերըդ։
::Ադե ջան, ջուրն ընկնեմ,
::Մայրիկ ջան, ծովն ընկնեմ,
::Շեկ յարի դարդիցը։
 
Ես քեզ սիրեցի,
Որ ինձ յար ըլնիս,
Էրված վառված սըրտիս,
Դեղ ու ճար ըլնիս։
::Ադե ջան, ջուրն ընկնեմ...
 
Ես քեզ ի՞նչ արեցի,
Ինձնից հեռացար,
Քո մեկ ու ճար յարին
Ո՞նց շուտ մոռացար։
::Ադե ջան, ջւըրն ընկնեմ...
 
Ալագյոզ աչերիդ,
Կամար ունքերըդ,
Ուզում եմ հեռանալ,
Չի թողնում սերեդ։
::Ադե ջան, ջուրն ընկնեմ...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԻՆՉՈ՞Ւ ԲԻՆԳՅՈԼԸ ՄՏԱՐ===
<poem>
 
Ինչո՞ւ Բինգյոլը մտար,
Դըլե Մըկոնդե՛,
Բաղի բըլբուլը գտար,
Ափոն թըխկոնդե՛։
 
Թըխկոն, թըխկոն, թըխկոնդե՛,
Ափոն կոնդե, թըխկոնդե՛,
Ափոն կոնդե, թըխկոնդե՛,
Դըլե, Մըկոնդե,
Ափոն թըխկոնդե՛։
 
Սուսան սըմբուլ,
Բաղի բըլբուլ
Ինչո՞ւ Բինգյոլը մըտար,
Դըլե Մըկոնդե՛,
Ափոն թըխկոնդե՛։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Ռ. Մելիքյանի'''</FONT>
 
===ԳՆԱ ԳՆԱ===
<poem>
 
Գընա, գընա, ոտիդ եմ,
Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛,
::Սարին, օ՜, յար ջան,
::Յարին, օ՜, յա՜ր ջան,
Կարմիր խընձոր գոտիդ եմ,
::::Հա՛,
::Յարին, օ՜, յա՜ր, ջան,
::Սարին, օ՜, յա՜ր, ջան,
Դու ինձ մենակ չես թողնի,
Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛,
::Սարին, օ՜, յա՜ր ջան,
::Յարին, օ՜, յա՜ր ջան,
Ուր որ երթաս, մոտիդ եմ,
::::Հա՛,
Խումար պառկե երես բաց,
Թոռներուդ հալավ արա։
 
Ապարանը քարոտ ա,
Քարի տակն արոտ ա,
Ուղիղ յոթը տտրի ա,
Քիրն աղբորը կարոտ ա։
 
::Յար եմ գտել՝ յարի պես,
::Ընկուզենի ծառի պես,
::Ուր որ երթա, կայնել եմ,
::Էն մեր սիրուն սարի պես։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԷՍ ԳԻՇԵՐ ԼՈՒՍԸ ՏԵՍԱ===
<poem>
 
Էս գիշեր լուսը տեսա,
::Երի, երի, երի ջա՜ն,
Իմ յարը դուսը տեսա,
::Երի, մարալո ջեյրան,
Ելել էր, ուխտ էր գալի,
::Երի, երի, երի ջա՜ն,
Հրացանը ուսը տեսա,
::Երի, մարալո ջեյրան։
 
Արևը սարի վերա,
Մամուռը քարի վերայ
Ես ոսկի սարք պիտեի,
Իմ սիրած յարի վերա։
 
Էն սարեն մարդ ա գալի,
Սարը կըրակ ա տալի,
Առաջըս աղլուխ բացավ,
Իմացա՝ վարդ ա տալիս։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԿՈՒԺՆ ԱՌԱ===
<poem>
 
Կուժն առա, ելա սարը,
::Չըգըտա ֆիդան յարը,
Ֆիդան յարը ինձ տըվեք,
::Չըքաշեմ ահ ու զարը։
 
Մեծ սարի հովին մեռնեմ,
::Շեկ տըղի բոյիմ մեռնեմ,
Մի տարի ա՝ չեմ տեսել,
::Դեսնողի աչքին մեռնեմ։
 
Բըլբուլը դարի վրա,
::Խընձորը ծառի վրա,
Սիրած սիրածին տային՝
::Չոր գետնի քարի վրա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԽՈՒՄԱՐ ՊԱՌԿԵ ԵՐԵՍ ԲԱՑ===
<poem>
 
Խումար պառկե երես բաց,
::Հո՛պ, հո՛պ, հոպպըտա՛ դըմբա.
Դեղին կարպետ, բըմրուլ բարձ։
::Հո՛պ, հո՛պ, հոպպըտա՛ դըմբա՛.
::Հե՛յ, հե՛յ, լավն է, հե՛յ, հե՛յ, լավն է,
::Հե՛յ, հե՛յ, լավն է, հե՛յ, հե՛յ, լավն է։
 
Անուշ քընե երես բաց,
Սահակն եկավ, խելք գընաց։
 
Հաջոնց բակն էր ղալդըմա,
Աշնան թոխլին ղավուրմա։
 
Հաջոնց կալը բոլոր պար,
Խումար մեջը կըխաղար։
 
Հաստատ մընա մեր Հաջին,
Որ պահե մեր նոր փեսին։
 
Աչքըդ լույս, Հաջի աղա,
Թոռներուդ հալավ արա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՉԵՄ ԿԸՐՆԱ ԽԱՂԱ===
<poem>
 
Չե՛մ, չե՛մ, ջե՛մ կըրնա խաղա,
Վարդ կոշիկըս կըճըռճըռա,
Անոթի փորս կրղըռղրռա,
Կեսուրըս կուգա, կըվըռվըռա։
 
Չե՛մ, չե՛մ, չե՛մ կըրնա խաղա,
Սևասուգ սիրտրս կըդողդողա,
Լացից աչքըս կըմըրմըռա,
Տար կեսուրըս կըբըռբըռա։
 
Չե՛մ, չե՛մ, չե՛մ կըրնա խաղա,
Ջահել-ջիվան դոշիս դաղ ա,
Լաչառ տալըս կըճըղճըղա,
Տեքրակինըս կըբըղրըղա։
 
Չե՛մ, չե՛մ, չե՛մ կըրնա խաղա,
Քավթառ յարըձ կըծու սոխ ա,
Ի՞նչ եղավ քեզ, ա՛յ շեկ տըղա,
Ես քո սիրուց հալ-մաշ եղա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԴԼԵ ՅԱՄԱՆ===
<poem>
 
Դըլե յաման,
Գյամին էկավ կըրակի պես,
Վա՜յ, դըլե յաման,
Էկավ, հասավ չուր ծովու կես,
Յաման, յաման։
 
::Դըլե յաման,
::Մեր տուն, ձեր տուն իրար դիմաց,
::Վա՜յ, դըլե յաման,
::Մենք սիրեցինք առանց իմաց,
::Յաման, Լաման։
 
Դըլե յաման,
Արև դիպավ Մասիս սարին,
Վա՜յ, դըլե յաման,
Կարոտ մնացի ես իմ յարին,
Յաման, յաման։
 
::Դըլե յաման,
::Քամին էկավ երան-երան,
::Վա՜յ, դըլե յաման,
::Գյամին հասավ ծովու բերան,
::Յաման, յաման։
 
Դըլե յաման,
Քամին էկավ, առավ բերդին,
Վա՜յ, դըլե յաման,
Քո սեր կաթավ մեջ իմ սրտին,
Յաման, յաման։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՀՈՎ ԼԻՆԻ===
<poem>
 
::::Հո՛վ, հո՛վ, հո՛վ լինի,
::::Յարիս տունը ծո՛վ լինի.
::::Թո՛ղ, թո՛ղ, թո՛ղ լինի,
::::Յարըս քամարով լինի։
 
Դե, թըռե՛ք, թըռե՛ք, հողը հանենք,
Մեր թըշնամու դողը հանենք։
 
::Ծաղիկ ես ծաղկանց միջին,
::::Հո՛վ, հո՛վ, հո՛վ լինի,
::Մի հատ ես աղջկանց միջին,
::::Յարիս տունը ծո՛վ լինի.
::Յա՜ր, ինձ պարզերես արա,
::::Թո՛ղ, թո՛ղ, թո՛ղ, լինի,
::Իմ ընկեր մարդկանց միջին,
::::Յարըս քամարով լինի։
 
Դե՛, թըռե՛ք, թըռե՛ք, հողը հանենք,
Մեր թըշնամու դողը հանենք։
 
::Իրար հետ բաղը գնանք,
::Ուտենք, խըմենք, լիանանք.
::Թըշնամու աչքը հանենք,
::Մեր աստըծուց գոհանանք։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՍՈՆԱ ՅԱՐ===
<poem>
 
::Սո՛նա յա՜ր, Սո՛նա յա՜ր,
::Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր,
 
Վարդավառը գալիս ա,
::Սո՛նա յա՜ր, Սո՛նա յա՜ր
Ծաղիկը ցընծալիս ա,
::Ս՛ոնա սիրուն, Սո՛նա յա՜ր,
Ա՜յ գյուլում կանչող աղջիկ,
::Սո՛ նա յա՜ր, Սո՛նա յա՜ր,
Ձենըդ ծըլվրլալիս ա,
::Սո՛նա սիրուն, Սոնա յա՜ր։
 
Կանաչ տեղը բաղում ես,
Չարի միջին խաղում ես,
Կաքավի պես սուրալով
Տըղաներին դաղում ես։
 
Սիրուն աղջիկ, նազ ունիս,
Շահզադայի սազ ունիս,
Հողեմ շահզադի գըլուխ,
Դու իմ հոգում հազ ունիս։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===Ա՛Յ ԱՂՋԻԿ, ԾԱՄՈՎ ԱՂՋԻԿ===
<poem>
 
Ա՛յ աղջիկ, ծամո՜վ աղջիկ,
Վա՜յ, ծամով աղջիկ,
Շաքարից համով աղջիկ.
Ընջավոր, փընջավոր, ա՛յ ծամով աղջիկ,
Կարճըլիկ, կուրճուլիկ,վա՜չ, համով աղջիկ։
 
Ունքերըդ խելքըս տարավ,
Վա՜յ խելքըս տարավ,
Թուխ աչքերըդ ծով, աղջիկ.
Ընջավոր, փընջավոր, ա՜յ ծամով աղջիկ,
Կարճըչիկ, կուրճուլիկ, վա՜յ, համով աղջիկ։
 
Կապել ես քիրման գոտիկ,
Վա՜յ, քիրման գոտիկ,
Մարդ չես թողնում քեզ մոտիկ.
Ընջավոր, փրնջավոր, ա՛յ ծամով աղջիկ,
Կարճըլիկ, կուրճուլիկ, վա՜յ, համով աղջիկ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՀՈ՛Յ, ՆԱԶԱՆ ԻՄ===
<poem>
 
Հո՛յ Նազան իմ, Նազան իմ,
Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ,
 
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար։
 
Գարնան սիրուն ծաղիկ ես,
::Հո՜յ Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունիկ ես,
::Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ,
Գըլխիս վըրով պըտիտ տուր,
::Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,
Նախշուն թև-թիթեռնիկ ես,
::Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ։
 
Յար ջան, ղուն բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակում՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՋԱՆ, ՅԱՐՈ ՋԱՆ===
<poem>
 
Վարդ եմ քաղել շաղերով,
::Ջա՛ն, յարո շան,
Վեր եմ դըրել մաղերով,
::Ջա՛ն, յարո ջան,
Տեսնեմ՝ յարըս գալիս ա,
::Ջա՛ն, յարո ջան,
Առաջ գընամ տաղերով։
 
::Ջա՛ն, յարո ջան,
::Ջան, Մարո ջան,
::Ես սիրել եմ,
::Ես կառնեմ։
 
Մազեր ունի ծիրանի,
Քամին թել-թել կըտանի,
Իմ յարը սարում-ձորում՝
Իմ քունը ո՞նց կտանի։
 
Հըրեն յարըս գալիս ա,
Լուսն երեսին տալիս ա,
Գընամ, վզովըն ընկնեմ,
Աչքըս խընդից լալիս ա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Մ. Աղայանի'''</FONT>
 
===ՆՈՐ Է ԲԱՑՎԵԼ===
<poem>
 
Նոր է բացվել բարի լուս,
Մեկտեղ կերթանք դար ի դուս։
 
::Բոբիկ մի քելե, փուշ է,
::Սիրունիկ, պագդ անուշ է։
 
Էս ձորն ի վեր ձըներակ,
Դու նըմանիս արեգակ։
 
Հով կըփչե սարն ի վեր,
Արտուտ կելնե դարն ի վեր։
 
Աջշի՛, անուշիկ նազեր,
Խելքըս տարավ քու մազեր։
 
Երկնից կամար ունքերըդ,
Ինձի վառեց քո սերըդ։
 
Մատաղ լինեմ սև աչին,
Ես կարոտ եմ քու պաչին։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԹԵԼԼԻ ՅԱՐԻՆ===
<poem>
 
::Թելլի յարին եմ, օ՜յ, օ՜յ, օ՜յ,
::Էլլի յարին եմ, օ՜յ, օ՜յ, օ՜յ։
 
Մի յար ունեմ, անուշ ա,
::Թելլի յարին եմ, օ՜յ, օ՜յ, օ՜յ,
Հալած արծաթի շուշա.
::Էլլի յարին եմ, օ՜յ, օ՜յ, օ՜յ,
Ժամի կողմից դուս էկավ,
::Թելլի յարին եմ, օ՜յ, օ՜յ, օ՜յ,
Ես ասի՝ թառլան ղուշ ա,
::Էլլի յարին եմ, օ՜յ, օ՜յ, օ՜յ։
 
Երևան բաղ եմ արել,
Ջիգյարս դաղ եմ արել,
Դոստ ու դուշմանի միջին
Լացըս ձիծաղ եմ արել։
 
Ծառի տակը հով քամի,
Քանքուլդ քամին տանի,
Բա դու սարում-ձորումը,
Իմ քունը ո՞նց կըտանի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԱՇԽՕՐ ՈՒՆԵՄ===
<poem>
 
::Զարկեք նոր պարի ղայդա,
Աշխօր ունեմ, աշխօր, ունեմ, ջանեջան,
::Թըռեք, գետինը թընդա,
Կոլխոզի մեջ լավ օր ունեմ, ջանեջան։
 
::Նոր աշխարհի լույսն ենք մենք,
Աշխօր ունեմ, աշխօր ունեմ, ջանեջան,
::Նոր կյանքի տերը մենք ենք,
Կոլխոզի մեջ լավ օր ունենք, ջանեջան։
 
::Ծով արտերը հնձել ենք,
Աշխօր ունեմ, աշխօր ունեմ, ջանեջան,
::Պահեստները լըցրել ենք,
Կոլխոզի մեջ լավ օր ունենք, ջանեջան։
 
::Կոլխոզի ուժը սար է,
Աշխօր ունեմ, աշխօր ունեմ, ջանեջան,
::Աշխարհին հավասար է,
Կոլխոզի մեջ լավ օր ունեմ, ջանեջան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Հ. Փիլոյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Գ. Միրզոյանի'''</FONT>
 
===ԵՐԵՎԱՆԻ ՅԱՅԼԻ===
<poem>
 
Գացի արտը, բըռնի լոր,
Աղջիկ տեսա յայլի ձոր,
::Հագած, կապած ման կուգար, յար ջան,
::Նըման էր ջեյրի խընձոր։
 
Բարդի ծառը բանձըր է,
Սիրած յարը քաղցրը է,
::Հագած, կապած ման կուգար, յար ջան,
::Նըման էր ջեյրի խընձոր։
 
Գընանք, նանին հարցընենք,
Թե չըտըվուց, փախցընենք,
::Հագած, կապած ման կոպար, յար ջան,
::Նըման էր ջեյրի խընձոր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Թ. Ալթունյանի'''</FONT>
 
===ԱԼԱԳՅԱԶ ՍԱՐՆ ԱՄՊԵԼ Ա===
<poem>
 
Ալագզազ սարն ամպել ա,
::Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Աղբեր իր ձին թամբել ա,
::Իմ մա՜յրիկ ջա՜ն,
::Իմ մա՜յրիկ ջա՜ն։
 
Աղբեր իր ձին թամբել ա,
Յարոջ դըռնեն անցել ա։
 
Յարոջ դըռնեն անցել ա,
Ելե դաշտը, խաղցել ա։
 
Ելե դաշտը, խաղցել ա,
Անձրև եկե, թըրջել ա։
 
Անձրև եկե, թըրջել ա,
Արև զարկե, չորցել ա։
 
Արև զարկե, չորցել ա,
Քան կարմիր վարդ բացվել ա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձաքնագր. և մշակ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԹԵԼԼՈ===
<poem>
 
Գընա, գընա, գալիս եմ,
::::Թելլո,
Ես քո թարգը տալիս չեմ.
::::Թելլո,
Աման Թելլո, Թելլո ջան,
Սիրուն Թելլո, Թելլո ջան,
::::Թելլո։
 
Ես ինչ անեմ, դուն արիր
::::Թելլո,
Զոռով սավդի տեր արիր,
::::Թելլո,
Աման Թելլո, Թելլո ջան,
Սիրուն Թելլո, Թելլո ջան,
::::Թելլո։
 
Գրնանք արտը, չանաք անենք,
::::Թելլո,
Դառնանք տունը, հանաք անենք.
::::Թելլո,
Աման Թելլո, Թելլո ջան,
Սիրուն Թելլո, Թելլո ջան,
::::Թելլո։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Թ. Ալթունյանի'''</FONT>
 
===ԷՍՕՐ ՇԱԲԱԹ ԷՂՆԻՐ===
<poem>
 
Էսօր շաբաթ էղնիր, էգվան կիրակի,
Յարըս դըռնեն անցնիր, էրթար կրակի
 
::Լիզուն բալնիք էղնիր, ծոցը ֆռանկի,
::Գընը, ղապլի խային, յար չեղար ընձի։
 
Երկինքը ամպեր էր, ինչ անուշ թոն էր,
Էկա, դըռնեն անցա, ջանանս հոն էր.
 
::Էրեցա, վառեցա, էս ի՞նչըխ տուն էր,
::Գընը, ղապլի խային, յար չեղար ընձի։
 
Ես վերեն կուգայի, դուն դուռը բացիր,
Ձեռըդ ծոցդ տարար, ա՜խ էրիր, լացիր,
 
::Ես էլ քեզի չառա, տունը մնացիր,
::Գընը, ղապլի խային, յար չեղար ընձի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՊԱՐՏԵԶ ՈՒՆԵՄ, ԴՐԱԽՏ Ա===
<poem>
 
Պարտեզ ունեմ, դրախտ ա,
Ծաղիկ ծաղկունքի վախտ ա,
::Վա՜յ, լե՛, լե՛,
Գեշ աղջիկ. սիրուն տղա,
Էս էլ մի ուրիշ բախտ ա։
::Լե՛, ե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,
::Մի ուրիշ բախտ ա։
 
Ոսկե մատնիք մատներիս,
Շողքն ընկավ երեսիս,
Աքլոր շուտով մի կանչի,
Անքուն կանես իմ յարին։
 
Մայրըս մանե մանածըս,
Գընա քաղե, ցանածըս,
Պապըս հարսնիք է բըռնել,
Ձեն ճանչնար նըշանածս։
 
Ամպը լըցվել, ձուն կուգա,
Իրկուն եղավ, տուն չի գա,
Այսպես չոր բարձի վըրա
Առանց յարի քուն չի գա։
</poem>
 
===ՂԱՐԻԲ ԵՄ, ՆՈՐ ԵՄ ԵԿԵԼ===
<poem>
 
Երկեն արտը գարի ա,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
::Քեզի, աղջիկ,
Խոսքերրդ շաքարի ա,
Այլուղով գյուլ եմ բերել
::Քեզի, աղջիկ։
 
Նախըրգընեն ուռի ծառ,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
::Քեզի, աղջիկ,
Խնձոր գըցեմ, արի, տար,
Այլուղով գյուլ եմ բերել
::Քեզի, աղջիկ։
 
Խընձոր ունիմ, կըծած ա,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
::Քեզի, աղջիկ,
Չորս բոլոր արծթած ա,
Այլուղով գյուլ եմ բերել
::Քեզի, աղջիկ։
 
Տըղա, ալ ձիդ խաղցրու,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
::Քեզի, աղջիկ,
Սիրածըդ առ ու փախցրու,
Այլուղով գյուլ եմ բերել
::Քեզի, աղջիկ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՋԱՆ, ԱՅ ԼՈՒՍԻՆ===
<poem>
 
Լուսին ելավ էն սարին,
Սարի բարձր կատարին,
Շեկլիկ-մեկլիկ երեսով,
Փըռեց գետին լույսի ծով։
 
::Ջա՜ն, ա՜յ լուսին, ջա՜ն, քո լուսին,
::Ջա՜ն, քո կըլոր շեկ երեսին։
 
Խավարը շուտով չըքացավ
Ու էլ գետնին չըկացավ,
Լուսնի լուսեն հալածված,
Խոր ձորերի մեջ մնաց։
 
::Ջա՜ն, ա՜յ լուսին, ջա՜ն, քո լուսին
::Ջա՜ն, քո կըլոր շեկ երեսին։
 
Բայց ամպերը մոլեգին
Նախանձեցին լուսնակին,
Ելան երկինք կապուտակ,
Լուսնին առան իրենց տակ։
 
::Ջա՜ն, ա՜յ լուսին, ջա՜ն, քո լուսին
::Ջա՜ն, քո կըլոր շեկ երեսին։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴ===
<poem>
 
Ընկերով կայնած քուչեն,
:::Կար միրմիր վարդ,
:::Կարմիր վարդ,
Աղջի, թափ տուր էդ քեչեն, մարալ,
:::Հե՜յ, մարալ յա՜ր,
:::Անուշ յա՜ր։
 
Աղջի, գընանք մեր բախչեն,
Քաղենք ծառի ալուչեն, մարալ։
 
Ա՜խ,
Ջաղչի դըռնով ես անցա,
Նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՛յ, նա՜յ,
Նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
Անձրև զարկեց, ես թըրջա,
Նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
 
Ա՜խ,
Ջաղչի դըռնով ես անցա,
Նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
Նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
Արև զարկեց, ես չորցա,
Նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՛յ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Մ. Մազմանյանի'''</FONT>
 
===ՀՈՅ ՆԱՐ===
<poem>
 
Տուն եմ շինել գետու բերան,
::Հո՜յ նար, ջանըմ նար,
Վըրեն թալեմ ջուխտըմ գերան,
::Հո՜յ նար, ջանըմ նար։
 
Մեկն էր ուռի, մեկն էր ծիրան,
::Հո՜յ նար, ջանըմ նար,
Ծիրան կաթեր յարոջ բերան,
::Հո՜յ նար, ջանըմ նար։
 
Հո՜յ նար, հո՜յ նար, հո՜յ նար,
Հո՜յ նար, ջանըմ նար։
 
Ջուրն եկեր էն սարերեն,
Հո՜յ նար, ջանըմ նար,
Եկեր, թափեր քարերեն,
Հո՜յ նար, ջանըմ նար։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կ. Զաքարյանի'''</FONT>
 
===ԵՍ ՍԻՐԵՑԻ, ՈՒՐԻՇՆ ԱՌԱՎ===
<poem>
 
Ես սիրեցիք ուրիշն առավ,
::::սիրուն ջան,
Ինչ որ արավ, մերս արավ,
::::սիրուն ջան։
 
Պաղ ջուր կուգար վերի սարեն,
::::սիրուն ջան,
Չըհովցրեց սըրտիս յարեն,
::::սիրուն ջան։
 
Սերըդ սըրտիս մեջն ա վառվում
::::սիրուն ջան,
Տե՛ս, թե խոսքըս ո՜նց եմ պահում,
::::սիրուն ջան։
 
Թե որ չառնեմ, ես կըմեռնեմ,
::::սիրուն ջան,
Ջիվան ջանս կըրակ էնիմ,
::::սիրուն ջան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԿՈՂԲԱ ՅԱՅԼԻ===
<poem>
 
Կողբա ելան սելերը,
Կըտրավ հոգուս թելերը,
Կամաց քըշեք սելերը,
Կապեմ չուլքուս թելերը։
 
Ալ էղնիմ, ալ էղնիմ,
Դոշիդ վըրա խալ էղնիմ,
Թուշըդ պագնեմ զօր-գիշեր,
Ես քո սիրած յարոն եմ։
 
Աղջի, գընանք մեր բախչեն,
Բանանք մեր սրտի բողչեն,
Պագըմ դու տուր, պագըմ ես,
Թող դուշմաններն ամաչեն։
 
Ալ էղնիմ, ալ էղնիմ,
Դոշիդ վըրա խալ էղնիմ,
Թուշըդ պագնեմ զօր-գիշեր,
Ես քո սիրած յարոն եմ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ժողովրդական երգ</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Ա. Տեր-Ղևոնդյանի'''</FONT>
 
===ԿԱՆՉՈՒՄ ԵՄ, ԿԱՆՉՈՒՄ ԵՄ===
<poem>
 
::::Ամպել ա՛, ձյուն չի գալի՛,
::::Մըթնել ա՛, տուն չի գալի՛,
::::Հեռու ճանապարհի ես,
::::Աչքերիս քան չի գալի։
 
Կանչում եմ, կանչում եմ, յա՛ր, արի, յար,
Մութն ընկավ, տուն արի, անջիգյար յար։
 
::::Էս գիշեր կանցնի դըժվար,
::::Կերթա բարակ ու երկար,
::::Իմըս որ ախ ու վախով,
::::Քոնըդ ի՞նչպես կանցնի, յար։
 
Կանչում եմ, կանչում եմ, յա՜ր, արի, յա՜ր,
Մութն ընկավ, տուն արի, անջիգյար յա՜ր։
 
::::Ձորերս ի՛ վեր հանդեր ա,
::::Ջուրը տունս քանդեր ա,
::::Շուտ արա, ետ դարձի, եկ,
::::Սիրածըդ տանն անտեր ա,
 
Կանչում եմ, կանչում եմ, յա՜ր, արի, յա՜ր,
Մութն ընկավ, տուն արի, անջիգյար յա՜ր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԾԱՄԹԵԼ===
<poem>
 
— Իմ գլխու ֆաթեն կիտամ,
Դե խանա ծամթելն ի՛ ծովեն.
 
— Լողվորի մեկ լե ես եմ,
Չե՛մ խանա ծամթելն ի՛ ծովեն.
 
— Իմ գլխու չամբար կիտամ,
Դե խանա ծամթելն ի՛ ծովեն.
 
— Լողվորի մեկ լե ես եմ,
Չե՛մ խանա ծամթելն ի՛ ծովեն.
 
Յար ունի, յար ունի,
Յարս ի յոթ ախպեր ունի.
Յար ունի, յար ունի,
Յոթ լե գացած բանելու.
Յար ունի, յար ունի,
Նախրագնեն ուռի ծառ.
Յար ունի, յար ունի,
Խնձոր թալեմ, արի, տար,
Յար ունի, յար ունի,
Խնձորի կեսը կծած էր,
Յար ունի, յար ունի,
Չորս բոլորն արծաթած էր,
Յար ունի, յար ունի,
Ախպնես ուզեց, չտվի,
Յար ունի, յար ունի,
Անուշ յարի խրկած էր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագ. և մշակում՝ '''Կոմիտասի,'''</FONT>
:::::::::::<FONT SIZE="-1">'''Կարա-Մուրզայի'''</FONT>
 
===ԿԱՆՉՈՒՄ ԵՄ ՅԱՐ, ԱՐԻ===
<poem>
 
Կանչում եմ, յա՜ր, ա՛րի, յա՜ր, ա՛րի, յա՜ր,
Սևավոր, մութն ընկավ, տո՛ւն արի՛, յա՜ր,
Մեր դըռան խընկի ծառ, յա՜ր, ա՛րի, յա՜ր
Խընձոր գըցեմ, դու տար տո՛ւն, ա՛րի, յա՜ր։
 
Ի՞նչ էլավ քո գալըդ, յա՜ր, ա՛րի, յա՜ր,
Տուն արի, մութն ընկավ, ա՛նջիգյար յա՜ր,
Ձեր դըրռան չինար ծառ, յա՜ր, ա՛րի, յա՜ր,
Խաս մինթանեդ եկ, տար, ա՛նջիգյար յա՜ր։
 
Շուտ արի, սեր անենք, յա՜ր, ա՛րի, յա՛ր,
Թե չըգաս, սև ըլնես, ա՛նջիգյար, յա՜ր,
Մեր դըռան նըշի ծառ, յա՜ր, ա՛րի, յա՜ր,
Ոսկի մատնիքըդ տար, ա՛նջիգյար յա՜ր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԶԸՆԳԸ, ԶԸՆԳԸ===
<poem>
 
Սըրտիկ, մալուլ մի՛ մընա,
::Դե՛ զընգը, զընգը, դե՛ ջան,
Աշխարհ մարդուն չի՛ մընա,
::Դե՛ զընգը, զընգը, դե՛ ջան,
::::Ջուր կուգա վերին սարեն,
::::Սարեն ոլորելեն,
::::Կըթափվի մարմար քարեն՝
::::Կաթ, կաթ ծորալեն։
 
Աշուն եկավ ցողալեն,
::Դե՛ զընգը, զընգը, դե՛ ջան,
Ուռու տերև դողալեն,
::Դե՛ դընգը, զընգը, դե՛ ջան,
::::Ջուրը կուգա վերին սարեն,
::::Սարեն ոլորելեն,
::::Կըթափվի մարմար քարեն՝
::::Կաթ, կաթ ծորալեն։
 
Ելեր է հարավ քամին,
Զարկեր է շեկիկ ծամին.
 
Շարմաղ, շարմաղ մազեր զիս,
Մեջ քո ծոցին թաղեր զիս.
 
Սըրտիկ մալուլ մի՛ մնա,
Աշխարհ մարդուն չի՛ մնա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԲԱՂՉԱՍ ՈՒ ԲԱՐԸՍ ԴՈՒ ԵՍ===
<poem>
 
Բաղչաս ու բարըս դու ես,
Խոսիր, բըլբուլըս, խոսիր,
Ջան ու ջիգյարըս դու ես,
Քո սըրտիդ սերը բացիր։
::Քեզանից ուրիշ յար չունիմ,
::Յա՜ր չունիմ, յա՜ր,
::Սիրական յարըս դու ես,
::Ջան, բըլբուլըս, յար։
 
Կանչում եմ, խաբար չունիս,
Խոսիր, բըլբուլըս, խոսիր,
Սըրտումըդ բա սեր չունի՞ս,
Քո սըրտիդ սերը բացիր։
::Քեզանից ուրիշ յար չունիմ...
 
Սարի սըմբուլը դու ես,
Խոսիր, բըբուլըս, խոսիր,
Իմ ազիզ յարը դու ես,
Քո սըրտիդ սերը բացիր։
::Քեզնից ուրիշ յար չունիմ...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ակնա ժողովրդական երգ</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԱՂՋԻ ՆԱԶԵՐՈՎ===
<poem>
 
Աղջի նազերով,
Շեկ ֊շեկ մազերով,
Գերեցիր ինձի
Հազար նազերով։
 
Հագել եմ շալը,
Կայնել ես կալը,
Թառ բոյիդ ղուրբան,
Սիրուն իմ յարը։
 
Աղջի նազերով,
Թել-թել մազերով,
Գերեցիր ինձի
Անուշ նազերով։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԱՌՆԵՄ, ԵՐԹԱՄ ԷՆ ՍԱՐԸ===
<poem>
 
::Առնեմ, երթամ էն սարը,
::Առնեմ, երթամ էն սարը,
::Առնեմ, երթամ էն սարը,
::Սեր անելով իմ յարը։
 
Վըրան եմ զարկել դարին,
Պայման եմ դըրել տարին.
Տարին թող գա, լըրանա,
Հետը բերե իր բարին։
 
::Առնեմ, երթամ էն սարը,
::Առնեմ, երթամ էն սարը,
::Առնեմ, երթամ էն սարը,
::Սեր անելով իմ յարը։
 
Հենց որ ծագի արևը,
Քեզի ղրրկեմ բարևը,
Իմանամ՝ դու իմ յարն ես,
Առնեմ, ելնեմ վերևը։
 
Քարի տակին պաղ աղբյուր,
Արծաթի թաս, ոսկի ջուր.
Ես կըվառիմ քո սիրուն,
Մի թաս ուզեմ, երկուս տուր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԵՍ ԵԼԱ, ԳՆԱՑԻ===
<poem>
 
Ես ելա, գընացի սարերը սընձի,
Դու ելար, գընացիր բաղերը տանձի։
 
::Յա՜ր, յա՜ր, յա՜ր, յա՜րո ջան,
::Յա՜ր, յա՜ ր, յա՜ր, յա՜րո ջան,
::Յա՜, յա՜ր, յա՜րո ջան.
::::Չէ՛, սիրելիս, չէ՛, գովելիս՛
::::Չէ՛, պատվելիս չէ, չէ։
 
Ես եկա ձեր բաղը, վարդեր քաղելու,
Դու ելար, գընացիր արտեր ցանելու։
 
::Յա՜ր, յա՜ր, յա՜ր, յա՜րո ջան,
::Յա՜ր, յա՜ր, յա՜ր, յա՜րո ջան,
::Յա՜ր, յա՜ր, յա՜րո ջան.
::::ՉԷ՛, սիրելիս, չէ՛, գովելիս,
::::ՉԷ՛, պատվելիս, չէ՛, չէ՛։
 
Քո ճամփեն պահելով, մենակ մնացի,
Թողեցի, գնացի, նոր յար ճարեցի։
 
::Յա՜ր, յա՜ր, յա՜ր, յա՜րո ջան,
::Յա՜ր, յա՜ր, յա՜ր, յա՜րո ջան,
::Յա՜ր, յա՜ր, յա՜րո, ջան.
::::Չէ՛, սիրելիս, չէ՛, գովելիս,
::::Չէ՛, պատվելիս, չէ՛, չէ՛։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԶԻՆՉ ՈՒ ԶԻՆՉ===
<poem>
 
Զի՞նչ ու զինչ տամ լողվորչուն,
::::Զոմա, զոմա էր,
Զիմ լաչակ տամ լողվորչուն.
::::Քոմա, քոմա էր։
Ո՛չ էառ, ո՛չ հավնեցավ,
::::Զոմա, զոմա էր,
Ո՛չ էհան ծամկալ ծովեն,
::::Քոմա, քոմա էր։
 
Զի՞նչ ու զինչ տամ լողվորչուն,
Զիմ մեջկապ տամ լողվորչուն.
Ո՛չ էառ, ո՛չ հավնեցավ,
Ո՛չ էհան ծամկալ ծովեն։
 
Զի՞նչ ու զինչ տամ լողվորչուն,
Զիմ շապիկ տամ լողվորչուն.
Ո՛չ էառ, ոչ հավնեցավ,
Ո՛չ էհան ծամկալ ծովեն։
 
Զի՞նչ ու զինչ տամ լողվորչուն,
Լուսնակ գիշեր պագ մի տըվի.
Հետ էառ, հետ հավնեցավ.
Հետ էհան ծամկալ ծովեն։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԱԽՊԵՐ ՋԱՆ===
<poem>
 
Ալ ու ալվան ես հագել,
Կարմիր լալա ես դառել,
Սուրայի կըլոր մեջքիդ
Ոսկե քյամար ես կապել։
 
::Ալ ու ալվան ես հագել.
::Ախպեր ջան, քեզ ղուրբան,
::Դու ես, դու ես մեր գյուման։
 
Շալ բլուզըդ հագել ես,
Գեղամիջին կայնել ես,
Բոյ ու բուսիդ ես մատաղ,
Խելք ու միտքըս տարել ես։
 
::Շալ բլուզըդ հագել ես,
::Ախպեր ջան, քեզ ղուրբան,
::Դու ես, դու ես մեր գյուման։
 
Ձեռքդ զարդեր ես առել,
Յարիդ պարգև ես արել,
Ասա, քո գըլխիդ մատաղ,
Բըլուզդ ո՞վ ա կարել։
 
::Ձեռքըդ զարդեր ես առել,
::Ախպեր ջան, քեզ ղուրբան,
::Դու ես, դու ես մեր գյուման։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԽԱԼԱԼ Է, ՋԱՆ ԽԱԼԵ===
<poem>
 
<small>('''Պարերգ''')</small>
 
Տուն եմ շինե գետու բերան,
::Խալալ է, ջան խալե,
Վերեն թալի ջուխտըմ գերան,
::Խալալ է, ջան խալե.
Մեկն ի բոխի, մեկն ի ծիրան,
::Խալել է, ջան խալե.
Ծիրան փթխավ յարոջ բերան,
::Խալել է, ջան խալե։
 
Ել ու էրթանք Կռնկու սար,
Քոշկ մի շինենք, մտնենք հիսար,
Կուզե խարիր, կուտամ խազար,
Բազե, քո թուխ աչքիդ խամար։
 
Մեր դռանը ծառ մի պնդուկ,
Ձեր դռանը ծառ մի պնդուկ,
Յարիկ մ’ունիմ՝ շատ է խնդուկ,
Առա, գացի, մտա, սնդուկ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԼՈՒՍՆԱԿԸ ՑՈԼԱՑ, ԳԸՆԱՑ===
<poem>
 
Լուսնակը ցոլաց, գնաց,
::Վա՜յ, լե՜, լե՜, լե՜,
:::Ջա՜ն, լե՜, լե՜, լե՜,
::Վա՜յ, լե՜, լե՜.
Դեմ առավ ամպին,մնաց,
Ո՞վ էր տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ո՞վ մոռանա, ջուխտ աչքերով կուրանա։
Սըրտով սիրած անուշ յարըս
Ինձ թողեց, հեռու գընաց։
 
Ձեր բաղի դուռը բաց ա,
Ոտներդ շաղով թաց ա,
Յարիցդ հեռացել ես,
Աչքերդ լիքը լաց ա։
 
Արտըս ցորեն ցանեցի,
Դարդըս հետը թաղեցի,
Հազար ու մեկ աղոթքներ
Ցանած վախտը շարեցի։
 
Վարդը գցի, ձեռքով բռնեմ,
Յարալու սրտիդ մեռնեմ,
Քյոշկիցը մի դուրս արի,
Բալքի հավասըս առնեմ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՇՈՐՈՐԱ, ՍԱԼԱԹ===
<poem>
 
Արշակն եկավ, ծովը գընաց,
Խեղճ Սալաթի ցավերը մնաց,
Խաբար տարեք խեղճ Թամամին,
Աբրեի տուն ավեր մընաց։
 
::Շորորա՛, Սալաթ, շորորա
::Նավակն Արշակին կօրորա։
 
Քամին ելավ երան-երան,
Նավը զարկեց ծովի բերան,
Խաբար տարեք իմ մայրիկին,
Մեր տուն ու տեղ մընաց վերան։
 
::Շորորա՛, Սալաթ, շորորա,
::Նավակն Արշակին կօրորա։
 
Երկինքն ամպեց, քամին առավ,
Ծով ու երես ջուրը սառավ,
Թիակ զարկի, ինչ որ արի,
Նավը տեղեն ետ չըդառավ։
 
::Շորորա՛, Սալաթ, շորորա,
::Նավակն Արշակին կօրորա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԱՇԽԵՆԻ ԵՐԳԸ===
<poem>
 
Թալիշու ճամփեն դուզ ա,
::Յար, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, է՜յ,
::Ո՛ւյ ամա՛ն, ամա՛ն, է՜յ, ո՛ւյ, ամա՛ն.
Անտոն կայներ, Աշխեն կուգա,
::Խորոտ է Աշխենը,
::Կոլոտ է Աշխենը։
Ինձ պես տըղեն քեզի հետ,
::Յար ամա՛ն, ամա՛ն...
Աստված վըկա, լավ կըսազա,
::Խորոտ է Աշխենը...
 
Մարգարի դուռը դուզ ա,
Աշխենը կայներ, Անտոն կուզա.
Երկու հարյուրն ի՞նչ անե,
Իմ հերը շատ բաշլըղ կուզա։
 
Վարդերի սուր փըշերը
Հերիք պատռեն իմ փեշերը.
Քանի մնամ ես գերի,
Արի՛, ինձ տա՛ր էս գիշերը։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
 
===ԿԱՅՆԵԼ ԵՄ, ԳԱԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ===
<poem>
 
Կայնել եմ, գալ չեմ կարող,
Լըցվել եմ, լալ շեմ կարող
Քանի որ գնացել ես,
::::::յար ջան,
Անունըդ տալ չեմ կարող։
 
Աչքերըս ճամփիդ մընաց,
Խելքըս ինձանից գընաց,
Քո սիրուն, իմ գըլխի տեր
::::::յար ջան,
Յոթն օր մընացի քնած։
 
Լալվարա ջուրը սառն ա,
Օտարությունը դառն ա.
Տունըդ դարձիր, իմ աղբեր
::::::յար ջան,
Բոլորքըս պըստիկ գառն ա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Ա. Տեր-Ղևոնդյանի'''</FONT>
 
===ԵՐԻ, ԵՐԻ ՅԱՆԴԸՄ===
<poem>
 
Կանաչել են արտերը,
::Երի, երի յանդըմ, օ՜յ, օ՜յ,
Թաժացել են զարդերը,
::Յանդըմ, շեկո ջան։
 
Կուժն առա, ելա սարը,
Չըտեսա ֆիդան յարը։
 
Ես ի՞նչ էրի էն յարին,
Ընձի թողեց չոր քարին։
 
Ո՞ւր գընացիր, ո՞ւր եկար,
Դու իմ սըրտին դուր եկար։
 
Ես էն առվի ջուրն եմ,
Յոթն ախպորանց քուրն եմ։
 
Ծառի տակը կոշտ ու քար,
Սիրածըս թոզ ինձ մոտ գար։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
 
===ՍԱՐԵՆ ԿՈՒԳԱ ՁԻԱՎՈՐ===
<poem>
 
Սարեն կուգա ձիավոր,
Վա՜յ լե՜. լե՜, լե՜, լե՜,
Մեր տունը չարդախավոր,
Ինջիլիկ, փընջըլիկ,
Կարճըլիկ, յար, յար։
 
Հրես եկավ իմ ախպեր,
Վա՜յ լե՜, լե՜, լե՜, լե՜,
Երեք օրվա թագավոր,
Բըռնեց ինձ, գըրկեց ինձ,
Համբուրեց չարս ինձ։
 
Կողբա քարեր մադան է,
Վա՜յ լե՜, լե՜, լե՜, լե՜,
Եմ յարն ինձի բադան է,
Ինջիլիկ, փընջլիկ,
Կարճըլիկ յար, յար։
 
Բարձրը բոյըդ տալ չունի,
Վա՜յ լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լույս երեսըդ խալ չունի,
Բըռնեց ինձ, գըրկեց ինձ,
Համբուրեց յարըս ինձ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակում՝ '''Գ. Սյունիի'''</FONT>
 
===ՖՈՌԿԱ, ՖՈՌԿԱ===
<poem>
 
Ա՛յ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա,
Էս օր մեր տուն խարսնիս կա,
Խարսնիս կանեմ, տեղ չըկա,
Կոլոտ փեսին բեղ չըկա։
 
Ջա՛ն ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա
Էս օր մեր տուն խարսնիս կա,
Թավեն ծակ է, եղ չկա,
Թազա փեսին տեղ չըկա։
 
Աղջիկ կայնե կամըրջին,
Ոսկե գընդեր ականջին,
Գընա, ասա զոնքըչին,
Աղջիկ թող տա կըտրիճին։
 
Ա՛յ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա,
Էս օր մեր տուն խարսնիս կա,
Փեսին շատ երես մի տա,
Փեսին էյթիբար չըկա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Թ. Ալթունյանի'''</FONT>
 
===ԼՈՐԻԿ===
<poem>
 
Գացի արտեր, բըռնի՛ լոր,
Աղջիկ տեսա յայլի ձոր,
Նըման էր կարմիր խնձոր։
::Լո՛րիկ գարնան քարեր
::Դու վարդ արիր լորիկ։
::Նըման էր կարմիր խընձոր,
::Լո՛րիկ, լո՛րիկ, լո՛րիկ, լ՛որիկ,
::Լո՛րիկ, գարնան քարեր
::Դու վարդ արիր, լորիկ։
 
Արև դիպավ սարերուն,
Կաքավ թըռավ քարերուն,
Լորիկ կայնե վեր գարուն։
::Լո՛րիկ, գարնան քարեր
::Դու վարդ արիր...
 
Քար մի՛ թափ մեր ղըշին,
Թող գա, նըստի քու թըշին,
Կրակ տո՛ւ ղարիբ փրշին։
::Լո՛րիկ, գարնան քարեր
::Դու վարդ արիր...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակում՝ '''Գ. Սյունիի'''</FONT>
 
===ԲԱՏՈԼԱ ՋԱՆ, ԲԱՏՈԼԱ===
<poem>
 
Ով որ չունենա մայրիկ,
::Բատոլա ջան, բատոլա,
Նըրա սըրտին սև սարիկ,
::Շաքյարը շարթաթ-օլա։
 
Սարերը կապույտ ծաղիկ
::Բատոլա ջան, բատոլա,
Ոչխարը երկան աղիք,
::Շաքյարը շարթաթ-օլա։
 
Ո՞ր գնացիր, ո՞ւր եկար,
::Բատոլա ջան, բատոլա,
Դուն իմ սրտին դուր եկար,
::Շաքյարը շարբաթ-օլա։
 
Ուր որ գնաս, հետըդ եմ,
::Բատոլա ջան, բատոլա,
Կըծած խնձոր ձեռիդ եմ,
::Շաքյարը շարբաթ-օլա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
::::<FONT SIZE="-1">Խմբի համար մշակում՝ '''Թ. Ալթունյանի'''</FONT>
 
===ՉԵՄ ՈՒ ՉԵՄ===
<poem>
 
'''Խումբ.'''— Նազ աղջիկ, նազ աղջիկ, նազ մի անի,
::::Դե ելի, ելի խաղա։
 
'''Աղջիկ.'''— Չեմ ու չեմ, չեմ ու չեմ, չեմ, չեմ ու չեմ,
::::Չեմ կըրնա, կըրնա ես խազա.
::::Մազերուս, մազերուս ծանրութենեն
::::Չեմ ու չեմ կըրնա ես խաղա։
 
'''Խումբ.'''— Նազ աղջիկ, նազ աղջիկ, նազ մի անի
::::Դու կըրնաս, կըրնաս խաղա.
::::Մազերըդ, մազերըդ դիր պատուհան,
::::Դու կըրնաս, կըրնաս խաղա։
 
'''Աղջիկ.'''— Չեմ ու չեմ, չեմ ու չեմ, չեմ, չեմ ու չեմ,
::::Չեմ կըրնա, կըրնա ես խաղա.
::::Օղերուս օղերուս ծանրութենեն
::::Չեմ ու չեմ կըրնա ես խաղա։
 
'''Խումբ.'''— Նազ աղջիկ, նազ աղջիկ, նազ մի անի,
::::Դու կըրնաս, կըրնաս խաղա,
::::Օղերըդ, օղերըդ հան, տուր մեզի,
::::Դու կըրնաս, կըրնաս խաղա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Խմբի համար մշակում՝ '''Թ. Ալթունյանի'''</FONT>
 
===ԱՂՋԻ ԹԱՄԱՐ===
<poem>
 
Գը՛նա, գընա՛, հետիդ եմ,
::Աղջի Թամար,
Ունքերդ կամար, յա՜ր, յա՜ր,
Ալ խնձոր եմ, գոտիդ եմ,
::Բարակ մեջքիդ
Ոսկե քյամար, յա՜ր, յա՜ր։
 
Երևան բաղ եմ առել,
::Աղջի Թամար...
Ջիգյարըս դաղ եմ արել,
::Բարակ մեջքիդ...
 
Կայնել ես բաղի միջին,
::Աղջի Թամար...
Ոտներըդ շաղի միջին,
::Բարակ մեջքիդ...
 
Արեգակի շողերը,
::Աղջի Թամար...
Վեր կաց գընանք բաղերը,
::Բարակ մեջքիդ...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Թ. Ալթունյանի'''</FONT>
 
===ԽԱՆ ԲԱՋԻ===
<poem>
 
Երթանք կալը, բըռնենք պարը,
::Խան բաջի,
Թող չիմանա քո գիժ տալը,
::Խան բաջի,
Դու Խորոտ ես, քանց քո տալը
::Խան բաջի։
 
Ուսիդ շալը, ծընկիդ ծալը,
::Խան բաջի,
Երթանք կալը, ցու֊յց տուր խալը,
::Խան բաջի,
Դու խորոտ ես, քանց քո տալը,
::Խան բաջի։
 
Երթանք բաղը, բըռնենք խաղը,
::Խան բաջի,
Քաղենք բարը, թողնենք թաղը,
::Խան բաջի,
Դու խորոտ ես, քանց քո տալը,
::Խան բաշի։
 
Երթանք ձորը, բըռնենք լորը,
::Խան բաջի,
Փհշքեշ տանենք քո ախպորը,
::Խան բաջի,
Դու խորոտ ես, քանց քու տալը,
::Խան բաջի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Թ. Ալթունյանի'''</FONT>
 
===ՊԸԶՏԻ ՀԱՐՍ===
<poem>
 
Արի էրթանք սարը սեյրան,
:::::::::Պըզտի հարս,
Ինչ որ քաղեմ մեջքըդ շարեմ,
:::::::::Պըզտի հարս,
Դուն գըլորես, ես քու մեջքին,
:::::::::Պրզտի հարս,
Դուն թոթոշիկ, պագդ անուշիկ,
:::::::::Օ՜յ, ո՜յ։
 
Արի էրթանք մեր տունը տես,
:::::::::Պըզտի հարս,
Հոգիս բանամ, սարքին ա տես,
:::::::::Պըզտի հարս,
Մեղրած կարագ բերեմ ուտես,
:::::::::Պըզտի հարս,
Դուն թոթոշիկ, պագդ անուշիկ,
:::::::::Օ՜յ, օ՜յ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
 
===ՄԱՐԱԼԻ ՅԱՅԼԻ===
<poem>
 
Կաքավի պես ման կուգաս,
:::Մարալ ջա՜ն,
Կընըմանիս ջեյրի խընձոր,
:::Մարալ ջա՜ն.
Ա՛յ, մարալ, մարալ, մարալ,
Մարալ, մարալ, մարալ ջան։
 
Իջնենք չայիրները,
:::Մարալ ջա՜ն,
Բըռնենք ծանդըր պար,
:::Մարալ ջա՜ն...
 
Սարեր, ետ գընացեք,
:::Մարալ ջա՜ն.
Իմ յարը թող գա,
:::Մարալ ջա՜ն...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Ա. Տեր-Ղևոնդյանի'''</FONT>
 
===ԱԼ ԸԼՆԵՄ===
<poem>
 
Աղջի՛, երնե՜կ, ալ ըլնեմ,
Թըշիդ վրրա խալ ըլնեմ,
Թուշդ պաչեմ զօր-գիշեր,
Սառցի նըման հալ ըլնեմ։
:::Ալ ըլնեմ,
:::Խալ ըլնեմ,
Սառցի նըման հալ ըլնեմ։
 
Երնեկ նախշուն շալ ըլնեմ,
Վըզիդ վըրա ծալ ըլնեմ,
Վէզըդ պաչեմ ամեն օր,
Ես քո վըզին լալ ըլնեմ։
:::Շալ ըլնեմ,
:::Ծալ ըլնեմ,
Ես քո վըզին լալ ըլնեմ։
 
Աղջի՛, երնե՜կ, թառ ըլնեմ,
Թառի վըրա լար ըլնեմ,
Գովքըդ պատմեմ աշխարհին,
Ես քեզ համար յար ըլնեմ։
:::Թառ ըլնեմ,
:::Լար ըլնեմ,
Ես քեզ համար յար ըլնեմ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
 
===ԵԼՆԵՄ ԷՆ ՍԱՐԸ===
<poem>
 
Չադիր եմ զարկել սարին,
::Ելնեմ էն սարը, ելնեմ էս սարը,
::::Ալագյազ,
Վադա եմ կտրել տարին,
::Ուտեմ ձյունըդ, խըմեմ ջուրդ,
::::Իջնեմ ցած։
 
Վադա կտրած տարին տես,
::Ելնեմ էն սարը, ելնեմ էս սարը,
::::Ալագյազ,
Անիէյթիբար յարին տես,
::Ուտեմ ձյունըդ, խըմեմ ջուրդ,
::::Իջնեմ ցած։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
 
===ՅԱՆԱՐ, ՅԱՆԱՐ===
<poem>
 
Երևան բաղ եմ առեք,
Ջիգյարըս դաղ եմ արել,
::Յանար, յանար դու ա՜յ աղջիկ,
::Էրթանք ժամը դինջանա մեր ջանը։
 
Դոստ ու դուշմանի մեջը,
Լացըս ծիծաղ եմ արել,
::Յանար, յանար դու ա՜յ աղջիկ,
::Էրթանք ժամը դինջանա մեր ջանը։
 
Աղջի անունդ Թագուն,
Նըստել ես հորըդ սաքուն,
::Յանար, յանար դու ա՜յ աղջիկ,
::Էրթանք ժամը դինջանա մեր ջանը։
 
Էդ ինչ սիրուն բոյ ունես,
Երանի յարիդ հոգուն,
::Յանար, յանար դու ա՜յ աղջիկ,
::Էրթանք ժամը դինջանա մեր ջանը։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
 
===ՍԻՐՈՒՆ ՏՂԱ===
<poem>
 
Սիրուն տըղա, երկինք կըլնեմ,
Դու ի՞նչ կըլնես, յա՜ր ջան,
Անուշ աղջիկ, աստըղ կըլնեմ,
Ծոցիդ շող տամ, յա՜ր ջան։
 
Սիրուն տըղա, բամբակ կըլնեմ,
Դու ի՞նչ կըլնես, յա՜ր ջան,
Անուշ աղջիկ, կըրակ կըլնեմ,
Քեզ կըայրեմ, յա՜ր ջան։
 
Սիրուն տըղա, խընձոր կըլնեմ,
Դու ի՞նչ կըլնես, յա՛ր ջան,
Անուշ աղջիկ, դանակ կըլնեմ,
Քեզ կկըտրեմ, յա՜ր ջան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
 
===ԱՂՋԻԿ ՄԱՐԱԼ, Ո՞ՒՄ ՏՆԵՆ ԵՍ===
<poem>
 
Մեր տուն, ձեր տուն խանա-խանա,
Մորըդ ըսե, գա դուռ բանա,
Մեկ պագըմ տամ, մարդ չիմանա։
::Աղջիկ մարալ ո՞ւմ տնեն ես,
::Խելքըս տարար ո՞ւմ սոյեն ես։
 
Մեր տուն, ձեր տուն իրար մոտիկ,
Քեզ սիրել եմ շատ օրոտիկ,
Մեկ պագըմ տուր պըռկիդ մոտիկ։
::Աղջիկ մարալ ո՞ւմ տնեն ես...
 
Մեր տունք ձեր տուն մեկ տոլաբով,
Կելնես կառնես կարմիր կապով,
Քեզի կառնեմ սըրտիս սիրով։
::Աղջիկ մարալ, ո՞ւմ տնեն ես...
 
Աղջի անունդ է Շուշան,
Մատնիքս տամ մատիդ նշան,
Ինձի արել ես փերուշան։
::Աղջիկ մարալ, ո՞ւմ տնեն ես...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
 
===ԴՈՒ ԿԱՅՆԵԼ ԵՍ ՇԵՄՔԻ ՀՈՎԻՆ===
<poem>
 
Դու կայնել ես շեմքի հովին,
Քամին զարկե դոշիդ մովին,
Երասեկ քեզի սիրողին,
::Ալագյոզլի, նազլի դիլբար,
::Էդ քո չինար բոյին ղուրբան։
 
Ման ես գալի վերի-վերի,
Կըրակն ընկնի ջանըդ էրի,
Մեր պայմանը մնաց թերի,
::Ալագյողլի, նազլի դիլբար...
 
Երևանու բերին բազուկ,
Թևերդ երկայն, մեջքդ նազուկ,
Թևըդ գըցեմ ջուխտ բիլազուկ,
::Ալագյոզլի, նազլի դիլբար...
 
Ես արեցի էդ մի բանը,
Մատնիքն առա հորանց տանը,
Կրակն ընկնի յար քո ջանը,
::Ալագյոզլի, նազլի դիլբար...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
 
===ՄԻ՛ ԼԱՐ, ՄԻ՛ ԼԱՐ===
<poem>
 
Հանդեն ծաղիկ եմ քաղել,
::Մի՛ լար, մի՛ լար,
::Մեռնեմ կամար ունքերիդ,
Սիրած յարիս եմ ղրկել,
::Արտասունքը զարար կըտա աչերիդ։
 
Դու ի՞նչ գիտես, սերն ի՞նչ է,
::Մի՛ լար, մի՛ լար,
::Մեռնեմ կամար ունքերիդ,
Առանց սերի մարդն ի՞նչ է,
::Արտասունքը զարար կըտա աչերիդ։
 
Յայլեքը եկար բարով,
::Մի՛ լար, մի՛ լար,
::Մեռնեմ կամար ունքերիդ,
Սրտիս խփեցիր սրով,
::Արտասունքը զարար կըտա աչերիդ։
 
Ինչի՞ խփեցիր էդ սուրը,
::Մի՛ լար, մի՛ լար,
::Մեռնեմ կամար ունքերիդ,
Բալքի էզնեյի քու յարը,
::Արտասունքը զարար կըտա աչերիդ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
 
===ՃԵՐՄԱԿ ՇՈՒԲԿԵՍ, ԿԱՐՄԻՐ ՅՈՒԲԿԵՍ===
<poem>
 
Տար սիրելը ղոլա է,
::Ալ մինթանես, մինթանես,
Թարգր տալը բալա է,
::Ճերմակ շուբկես,
::Կարմիր յուբկես,
::Շալ մինթանես թազա է։
 
Ձունն էկել է հալել է,
::Ալ մինթանես, մինթանես,
Փոսն ա լցվել սառել է,
::Ճերմակ շուբկես,
::Կարմիր յուբկես,
::Շալ մինթանես թազա է։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
 
===ՔՈՒ ԴԱՐԴԵՆ, ՔՈՒ ՍԱՎԴԵՆ, Ա՜Յ ՏՂԱ===
<poem>
 
— Ցորեն կըլնեմ, սարը կելնեմ,
:Քու դարդեն, քու սավդեն, ա՜յ տըղա,
— Հնձվոր կըլնեմ, քեզ կըհընձեմ,
:Ինձ Համար, ինձ համար, ա՜յ աղջիկ։
 
— Ձուկ կը դառնամ, ծովը կընկնեմ,
:Քու դարդեն, քու սավդեն ա՜յ տըղա։
— Թոռչի կըլնեմ, քեզ կըբռնեմ,
:Ինձ համար, ինձ համար, ա՜յ աղջիկ։
 
— Կաքավ կըլնեմ, քարը կելնեմ,
:Քու դարդեն, քու սավդեն, ա՜յ տըղա,
— Որսորդ կըլնեմ, քեզ կըբռնեմ,
:Ինձ համար, ինձ համար, ա՜յ աղջիկ։
 
— Գառնուկ կըլնեմ, սարը կելնեմ,
:Քու դարդեն, քու սավդեն, ա՛յ տըղա,
— Չոբան կըլնեմ, քեզ կբըռնեմ,
:Ինձ համար, ինձ համար ա՜յ աղջիկ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
 
===ԹՌՎՌԱԼԵՆ ԳԱԼԻՍ ԵՔ===
<poem>
 
Թըռմռալեն գալիս եք,
Աղբյուրի ջուր տանելու,
Աղաչանքըս լըսեցեք,
Ո՞ր է յարըս, չի՞ գալու։
 
Քանի օր է ման կըգամ,
Իմ արևին վայ կրտամ,
Ոչխարըս անտեր թողած,
Յարիս ետևն եմ ընկած։
 
Ջան աղջիկներ, խըղճացեք,
Ինձ մի պատասխան ՜տրվեք,
Յարաբ գալուն ձեզ տեսա՞վ,
Տեսա՞վ, թե չէ բան չասա՞վ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
 
===ՏՂԱ ՋԱՆ, ԱՐԻ ՋՈՒՐՆ ԱՆՑՈՒՐ===
<poem>
 
— Վըզիս վըզնոց քեզ լինի,
Տըղա ջան, արի ջուրն անցուր։
::— Ի՞նչ անեմ վըզիդ վըզնոց,
::Աղջի ջան, ի՞նչ կրտաս ջուրն անցում։
— Հագիս շորեր քեզ լինի,
Տըղա ջան, արի ջուրն անցուր։
::— Ի՞նչ անեմ հագիդ շորեր,
::Աղջի ջան, ի՞նչ կրտաս ջուրն անցում։
— Մատիս մատնիք քեզ լինի,
Տըղա ջան, արի ջուրն անցուր։
::— Ի՞նչ անեմ մատիդ մատնիք,
::Աղջի ջան, ի՞նչ կըտաս ջուրն անցում։
— Գըլխիս թագը քեզ լինի,
Տըղա ջան, արի ջուրն անցար։
::— Ի՞նչ անեմ գըլխիդ թագը,
::Աղջի ջան, ի՞նչ կրտաս ջուրն անցում։
— Ամբողջ ջանս քեզ լինի,
Տըղա ջան, արի ջուրն անցուր։
::— Ամբողջ չանիդ ես ղուրբան,
::Ա՜յ աղջիկ, արի ջուրն անցում։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
::::<FONT SIZE="-1">Մշակեց անսամբլի համար.՝ '''Թ. Ալթունյանը'''</FONT>
 
===ԱՆՈՒՇ ԵՍ ՍԵԴՐԱԿ===
<poem>
 
Ես մի կանաչ խիար եմ,
::Վա՜յ, լե՛, լե՛, լե՛,
::Վա՜յ, լե՛, լե՛.
Քու ջանին ըխտիար եմ
::Անուշ ես Սեդրակ քնքուշ ես
Էթաս, էթաս հետ կանգնես,
Իմանաս բլբուլ յար եմ։
 
Մազերիդ ծալին մեռնեմ,
Երեսիդ խալին մեռնեմ,
Լսել եմ կարդացող ես,
Գրքերիդ ծալին մեռնեմ։
Յարս նստել Արազին,
Կուռը մեկնել ա սազին,
Էս թառլանը ոնց թողամ,
Որ առնեմ էն գյավազին։
 
Ջուր ա գալիս մեր բակից,
Կոկլիկ քարերի տակից,
Հազար տեղից կտրատեն,
Ձեռք չեմ քաշիլ Սեդրակից։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագրեց.՝ '''Ս. Ամատունին'''</FONT>
 
===ԻՄ ՅԱՐԸ ՀԱՆԴԵՆ ՏԵՍԱ===
<poem>
 
Իմ յարը հանգեն տեսա,
Ջրերի բանդեն տեսա,
Ասի հալը հարցնեմ,
Քեֆի լավ վախտը տեսա։
::Այ տղա հավասիդ մեռնեմ,
::::Գինուդ կարասին մեռնեմ,
::Ճամփեքը նախշող տղա,
Սրտիդ հավասին մեռնեմ։
Ծառի տակը տալդա յա,
Քանի կայնես ֆայդա յա,
Սիրած սիրածին չեն տալ,
Էս էլ մի նոր ղայդա յա։
::Սիպտակ ձիուն նալ կըլնի,
::Խամ մինթանես ալ կըլնի,
::Ափոս իմ թութակ լեզուն,
::Վախտը գալիս լալ կրւնի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագրեց՝ '''Ս. Ամատունին'''</FONT>
 
===ՎԱՆԵՑՈՑ ԳՈՒԹԱՆԻ ԵՐԳԸ===
<poem>
 
Բարի լուսուն ասաղերն էլան,
Աղոթարան դըռներն ի՛ բաց,
Բարով բացվեր լուս առավոտ,
Լըծենք սարվազ, էթայնք գյութան։
 
Գյութնի թախըմ նըմուշ-նըմուշ,
Չըկեր վաստակ չանք էն անուշ,
Գյութան չելներ, աշխարն ի՞նչ էր,
Աշխարի շեն վըր գյութնին էր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
 
===ԵԼԱՆՔ ՍԱՐԸ ՎԱԶԵՎԱԶ===
<poem>
 
Ելանք սարը վազեվազ,
Քամին կըգա նազենազ,
Շուշան քաղենք, Շուշան ջան,
::Լո՛, լո՛, լո՛, լո՛, լո՛, լո՛, ջան։
 
Ելանք սարը սար տեսանք,
Վարդի թըփեր բաց տեսանք,
Մանիշակ փըռված տեսանք,
::Լո՛, լո՛, լո՛, լո՛, լո՛, լո՛, ջան։
 
Սարից իջանք ջրի քով,
Վարդի թըփեր քովեքով,
Շողերու տակ պար բռնենք,
::Լո՛, լո՛, լո՛, լո՛, լո՛, լո՛, ջան։
 
Արև շողեր էլ չըկա,
Թըռչուն, թիթեռ բուն մըտան,
Վազենք երթանք դեպի տուն,
::Լո՛, լո՛, լո՛, լո՛, լո՛, լո՛, ջան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագ.՝ '''Ստ. Մելիքյանի'''</FONT>
 
===ՋԱՀԵԼ ՍՐՏԻՍ ՔՆԱՐԸ===
<poem>
 
Ջահել սրտիս քնարը,
Ով ա տեսել իմ յարը,
Իրիկունը պայման արեց
Առավոտը գնաց սարը։
::Կանչում եմ մոտ չի գալի,
::Մի դուզ ջուղաբ չի տալի,
::Էդ բեմուրվաթ շան տղեն,
::Խաբվել ա երկու խալին։
Չախմախ ունեմ քար չունեմ,
Յարա ունեմ ճար չունեմ,
Էս ինչ բեբախտ աղջիկ եմ,
Որ ինձ հարմար յար չունեմ։
::Ջաղացս մանի, մանի,
::Քունըս անուշ կըտանի,
::Իմ յարս սարում-չոլում,
::Իմ քունս ոնց կըտանի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Ս. Ամատունին'''</FONT>
 
===ԻՆՔՆԱՀԱՎԱՆ ԱՂՋԻԿ===
<poem>
 
Ես աղջիկ եմ բաղի պես,
Շամամների թաղի պես,
Իմ յարն ինձ շատ ա սիրում,
Կողբից բերած աղի պես։
::Աչքով-ունքով եմ,
::Խելքով էլ ծով եմ։
 
Նեղ չթերի ծալը չեմ,
Գեշ տըղերքանց թայքը չեմ,
Ես մի բոյ-բուսով աղջիկ,
Էն եքեխու թայը չեմ,
::Աչքով-ունքով...
 
Տեղ եմ գցել ալ վալա,
Էրկու թըշերիս խալա,
Ես էն տղին չեմ ուզում,
Էլ էս ինչ ղալմաղալ ա։
::Աչքով-ունքով...
 
Դեզ եմ դրել հավան չեմ,
Ես իմ գլխի տերը չեմ,
Ինձ թե փրթեք սպանեք,
::Ես էն տղին հավան չեմ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագրեց՝ '''Ս. Ամատունին'''</FONT>
 
===ԵՂՍՈ ՋԱՆ===
<poem>
 
Արի գնանք մեր տունը տես,
:::Եղսո ջան,
Ղանդ ու շաքար կոտրեմ ուտես։
::Եղսո ջան, հոգի ջան,
::Քեզ ղուրբան, Եղսո ջան։
 
Ման ես գալիս քուչա, քուչա,
Պոպոք տըվի մեջը փուչա։
 
::Ման ես գալիս կըտրները,
::Սաղրի մաշիկ կըրնկները։
 
Ման ես գալիս յանա, յանա,
Կարմիր թըշեր, սիպտակ չանա։
 
::Քեզի տրվիր սարի դոշը,
::Մատդ մըտնի աստղափուշը։
 
Երևանա եկավ համեմ,
Սիրտս սըրտիդ մեջը քամեմ։
::Աղբերտանքդ ղրկի աղի,
::Անտեր սերըս շուտ չի պաղի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագրեց՝ '''Ս. Ամատունին'''</FONT>
 
===ՊԱՂ ՋՈՒՐ ԿՈՒԳԱ===
<poem>
 
Պաղ ջուր կուգա վերի սարեն,
::Սարեն, քարերեն,
Կուգա, կանցնի, չի լըվանա,
::Իմ սըրտի յարեն։
 
Գիշեր անգուն հառաչում եմ,
::Սիրտըս դուման ա,
Յար, քո սերը հուր կըրակ ա,
::Ես չեմ դիմանա։
 
Արի ինձ մոտ, մի՛ հեռանա,
::Ա՜յ սարի ջեյրան,
Սիրած յարիդ մի մոռանա,
::Դու իմ աննըման։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Սոֆիկ Սամվելյանի'''</FONT>
 
===ՔԵԼԵ, ՍԱԹՈ===
<poem>
 
Քելե, Սաթո ջան քելե,
Նազ է քու քելքը,
Շատ սիրուն ես յարո ջան,
Տարար իմ խելքը։
::Քելե, Սաթո, քելե,
::Ի՞նչ նազ ես անում,
::Ոսկեթել մազերով,
::Փարվազ ես անում։
 
Սաթոն Սարեն կուգա,
Շալկինը ժախ է,
Ոսկեթել մազերը,
Թիկունքեն կախ է։
::Քելե, Սաթո, քելե...
 
Սաթոն էկավ, կայնավ,
Մեր սարի դոշը,
Մեղրել էր կարագը,
Փաթթել էր լոշը։
::Քելե, Սաթո, քելե...
 
Քելե, Սաթո ջան, քելե,
Խռով մի մնա,
Աշխարհը մեռնել կա,
Մեզ էլ չի մնա։
::Քելե, Սաթո, քելե...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ՆԱՆԱՆ ՅԱՐ===
<poem>
 
Քաղհան եմ անում մոտ սարինյ,
Մատաղ ըլնեմ ես իմ յարին,
Մեջքին արծաթե քյամար ա,
Մեռնեմ ունքի կամարին։
::Նանան յա՜ր, հա՜յ, Նանան յա՜ր,
::Էս ի՜նչ սիրուն ջան, Նանան յա՜ր։
 
Դու ելել ես, կերթաս ի բեր,
Ոչ բեր ըլնի, ոչ բերատեր,
Խեր չտեսնեն քու հերն ու մեր,
Ինձ չանեին էս դարդին տեր։
::Նանան յա՜ր, հա՜յ, Նանան յա՜ր,
::Էս Ի՜նչ անուշ ջան, Նանան յա՜ր։
 
Մաշինով ես արտը ցանել,
Թաքուջակով քաղհան անես,
Տեսնեմ, թե բեզարել ես,
Գոգնոցս չարդախ կանեմ։
::Նանան յա՜ր, հա՜յ, Նանան յա՜ր,
::Էս ի՞նչ մարալ ջան, Նանան յա՜ր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ՆԱՅ, ՆԱՅ===
<poem>
 
Ես վերեն կուգայի,
::Նա՜յ, նա՜յ,
Դուն դուռը բացիր,
Ձեռըդ սև աչերուդ,
::Նա՜յ, նայ,
Դրիր ու լացիր.
Կառնեմ, ասիր ու խաբեցիր,
Ինձ վառեցիր։
 
Սարերը ձուն եկավ, նա՜յ, նա՜յ,
::Ցուրտ ու յաման է.
::Աչքս յարից կարոտ մնաց,
::Սիրտըս դուման է։
 
Մեր տուն, ձեր տուն, յար ջան,
::Նա ՜յ, նա՜յ,
Իրարու դիմաց,
Աչքըս քեզի տեսավ,
::Նա՜ յ, նա՜յ,
Իմ խելքըս գընաց,
Ես քո սիրով եմ մոլորված,
Ինձ հալ չըմընաց. (2)
::Սարերը ձուն եկավ...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ԵՍ ՔԱՂՎՈՐ ԵՄ===
<poem>
 
Ես քաղվոր եմ, արտ ունեմ,
::Կոլխոզնիկ եմ,
::Գործի տեր եմ,
::Յարո ջան.
Մատիս անգին քար ունեմ,
::Արի, երթանք,
::Սարը սեյրան,
::Քեզ ղուրբան։
Յարս, վարի հանդերը,
::Բրիգադիր եմ,
::Գործի տեր եմ,
::Յարո ջան.
Ես քաղհանեմ արտերը,
::Արի, երթանք,
::Սարը սեյրան,
::Քեզ ղուրբան։
 
Կոլխոզի ուժը սար է,
::Կոմսոմոլ եմ,
::Գործի տեր եմ,
::Յարո ջան.
Աշխարհին հավասար է,
::Արի, երթանք,
::Սարը սեյրան,
::Քեզ ղուրբան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ԾԱՄԵՐԴ, ԾԱՄԵՐԴ===
<poem>
 
Պարտեզումը բացվել է կարմիր վարդը,
Քեզի ղուրբան, ես կըտանեմ քո դարդը.
::Ծամերդ, ծամերդ,
::Շեկո ջան, մազերդ,
::Սիրունիկ աչերդ։
 
Զօր ու գիշեր քաշում եմ քո կարոտդ,
Չըմեռնեի, քիլ մնայի քո մոտդ.
::Ծամերդ, ծամերդ,
::Շեկո ջան, մազերդ,
::Սիրունիկ աչերդ։
 
Լալեն աչքերիս մեջը ցավ է ընկել,
Քո սիրովդ ես շատ դռներ եմ ընկել.
::Ծամերդ, ծամերդ,
::Շեկո ջան, մազերդ,
::Սիրունիկ աչերդ։
 
Թեկուզ հոգիս էլ որ ելնի բերնիցս,
Քո անունդ դուրս չեմ հանի մտքիցս.
::Ծամերդ, ծամերդ,
::Շեկո ջան, մազերդ,
::Սիրունիկ աչերդ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ՀՈՅ, ԱՄՊԵՐԻ ՏԸԿԵՆ===
<poem>
 
<small>('''Պարերգ''')</small>
 
Մալիս միջի համայիլ,
::Հո՜յ ամպերի տըկեն,
Տըղերք բոյիս թամային,
::Ցոլաց ծառների տըկեն։
 
Ուռի ծառը բարձր ա,
::Հո՜յ ամպերի տըկեն,
Սիրած յարը քաղցըր ա,
::Ցոլաց ծառների տըկեն։
 
Ուռի ես, կըռանալ մի,
::Հո՜յ ամպերի տըկեն,
Սիրել ես, մոռանալ մի,
::Ցոլաց ծառների տըկեն։
 
Կայնել ես դու կամրջին,
::Հո՜յ ամպերի տըկեն,
Վըրադ գըցած յափնջին,
::Ցոլաց ծառների տըկեն։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ՉԱՆԱՔ ԱՆԵՆՔ===
<poem>
 
'''Մեներգ.'''— Չանաք անենք,
:::Հանաք անենք,
:::Յա՜ր յա՜ր.
:::Գլուլա-գյուլա,
:::Լից զամբուլը,
:::Յա՜ր, յա՜ր։
 
'''Խումբ.'''— Չանաք անենք,
:::Յա՜ր, յա՜ր,
:::Հանաք անենք,
:::Յա՜ր, յա՜ր.
:::Գյուլա-գյուլա,
:::Լից զամբուլը,
:::Յա՜ր, յա՜ր։
 
'''Մեներգ.'''— Բամբակ ժողվեք,
:::Քալան թողեք,
:::Յա՛ր, յա՜ր.
:::Դոշով քաղեք,
:::Փեշով քաղեք,
:::Յա՜ր, յա՜ր։
 
'''Խումբ.'''— Բամբակ ժողվեք,
:::Յա՜ր, յա՜ր,
:::Քալան թողեք,
:::Յա՜ր, յա՜ր.
:::Դոշով քաղեք,
:::Փեշով քաղեք,
:::Յա՜ր, յա՜ր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ՔԱՂՀԱՆԻ ԵՐԳԸ===
<poem>
 
Բիլակիդ մեռնեմ, ուժ տուր,
Դե ջա՜ն է, դե ջա՜ն է,
Բամբակի հողը շուռ տուր,
Դե ջա՜ն է, ղուրբան է։
 
:::Քաղհանի քոլը հանի,
:::Դե ջա՜ն է, դե ջա՜ն է,
:::Դուշմանի աչքը հանի,
Դե ջա՜ն է, ղուրբան է։
 
Աղջի, խոտերը քաշի,
Դե ջա՜ն է, դե ջա՜ն է,
Դուշմանի սիրտը մաշի,
Դե ջա՜ն է, ղուրբան է։
 
:::Մատիս անգին քար ունեմ,
:::Դե ջա՜ն է, դե ջա՜ն է,
:::Տրակտորիստ յար ունեմ,
:::Դե ջա՜ն է, ղուրբան է։
 
Բամբակի բերքը բոլ ա,
Դե ջա՜ն է, դե ջա՜ն է,
Սիրածս կոմսոմոլ ա,
Դե ջա՜ն է, ղուրբան է։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ Սամվելյանի'''</FONT>
 
===ՍԱՐԻ ԱՂՋԻԿ ԵՄ===
<poem>
 
<small>('''Պարերգ''')</small>
 
::::'''Աղջիկ'''
 
Սար, սար, սարի աղջիկ եմ, սարի,
Կոլխոզ տղա, դուրս արի,
Երգ ասեմ, անուշ քընի
Իմ քաղցր ձենի տակին։
 
::::'''Տղա'''
 
Սար, սար, սարի տըղա եմ, սարի,
Սիրուն աղջիկ, դուրս արի,
Դու ծաղիկն ես մեր բաղի,
Հոտըդ անուշ՝ սուսամբարի։
 
::::'''Աղջիկ'''
 
Սար, սար, սարի աղջիկ եմ, սարի,
Կոլխոզ տըղա, դուրս արի,
Ի՞նչ ես մըտել ձորերը,
Անտեր թողել գառները։
 
::::'''Տղա'''
 
Սար, սար, սարի տըղա եմ, սարի,
Սիրուն աղջիկ, դուրս արի,
Աշխօր ունեմ հազարի,
Լավ կապրենք մենք էս տարի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ԿԱՆՉԵ, ԿՌՈՒՆԿ===
<poem>
 
Կանչե, կըռունկ, կանչե
Բարձր սարերեն,
Պաղ ջուր կուգար, թափեր
Մարմար քարերեն։
::Սըրտով սիրել ես,
::Անուշ յար ջան,
::Մոլոր թողել ես։
 
Կանչե, կըռունկ, կանչե,
Ձենըդ բարակ է,
Յարիս լեզուն անուշ,
Մեղր ու կարագ է։
::Սըրտով սիրել ես...
 
Կանչե, կըռունկ, կանչե,
Տեղըդ չիման է,
Աշխարհը արեգակ,
Ինձի դուման է։
::Սըրտով սիրել ես...
 
Կանչե, կրռունկ կանչե,
Էս օր գարուն է,
Մի սիրած յար ունեմ,
Էն էլ հեռու է։
::Սըրտով սիրել ես...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ՄԵԿՆ ԻՄ ՅԱՐԻՆ ՆՄԱՆ ՉԻ===
<poem>
 
Լուսնակը ցոլաց, գընաց,
Դեմ առավ ամպին,մնաց.
Սըրտով սիրած անուշ յարըս
Ինձ թողեց, հեռու գնաց։
 
Ա՜յ, բաղմանչի, բաղմանչի,
Շիվ կա՝ շըվի նման չի.
Հարս ու աղջիկ շատ եմ տեսել,
Մեկն իմ յարին նըման չի՛։
 
Արազ, ջըրիդ եմ կարոտ,
Բըլբուլ եմ վարդի կարոտ,
Հեռու տեղից յարըս թող գա,
Քաղցըր լեզվին եմ կարոտ։
 
Լուսնակ, դու անցիր, գընա,
Կանգ առ ու էնպես գընա.
Որտեղ իմ յարին կըտեսնես,
Բարև տուր, անցիր, գընա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ԱՄԱՆ ԷՅ, ՍԵՎ ԱՉԵՐ===
<poem>
 
Ես գնում եմ, լաց չըլնես,
Արտասուքով թաց չըլնես,
Մեռնեմ կամար ունքերիդ,
Հենց քնի, որ բաց չըլնես։
::Աման է՜յ, սև աչեր, ի՞նչ անեմ,
::Չէ՞ որ ասացիր, քեզ կառնեմ։
 
Ես չոբան եմ, շուն չունեմ,
Աշխարհումս տուն չունեմ,
Սիրուն աղջիկ, խիղճ արա,
Առանց քեզ ես քուն չունեմ։
::Աման է՜յ, սև աչեր, ի՜նչ անեմ...
 
Ես ղուշ եմ, թևս դեղին,
Ման կըգամ յարիս գեղին,
Թաք ջանս ղուրբան կանեմ
Իմ յարին ցավող տեղին։
::Աման է՜յ, սև աչեր, ի՞նչ անեմ...
 
Ես ղարիբ եմ, հեր չունեմ,
Ուրիշի հետ սեր չունեմ,
Արի, դարդս իմացի,
Քեզնից ուրիշ յար չունեմ։
::Աման է՜յ, սև աչեր, ի՞նչ անեմ...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնազր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ՇՈՒՇԱՆ ՋԱՆ===
<poem>
 
Կոլխոզական արտերի
::Բերքն է առատ,
::Շուշան շան,
Սովետական մեր դարի
::Կյանքն է զվարթ,
::Շուշան ջան։
 
Հանդը տրակտորն է վարում,
Կոմբայնը դադար չի առնում,
Առատ բերքի գովքն ենք անում,
::Կոլխոզի զարդ
::Շուշան ջան։
 
Հայրենիքի անկեղծ սերը
::Միշտ վառ պահենք,
::Շուշան ջան,
Մենք ենք մեր վաստակի տերը
::Մեր երկրում,
::Շուշան ջան։
 
Գովական է մեր նոր կյանքը,
Կոլխոզն է մեր պարծանքը,
Հավերժ է մեր աշխատանքը,
::Կոլխոզի զարդ
::Շուշան ջան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ՀԵՌՈՒ ՏԵՂ ՅԱՐ ՈՒՆԵՄ===
<poem>
 
Հեռու տեղ յար ունեմ,
Ծաղկած սար ունեմ,
Հոտավետ ծաղիկ է,
Բուրմունքին մեռնեմ
Չի գալիս ՜որ տեսնեմ
Կարոտս առնեմ։
 
::Արի յար, արի յար,
::Սիրած աղջիկդ եմ,
::Քո ճամբին վարդ, մանուշակ,
::Նարգիզ կըցանեմ։
 
Մեզի մոտ գարուն է,
Վարդեր են բացվել,
Ամեն վարդ քաղելիս,
Միշտ քեզ եմ հիշել,
Քո գալու օրերին,
Շատ եմ սպասել։
 
::Արի յար, արի յար...
 
Բըլբուլ եմ պարտեզում,
Ես քեզ եմ երգում,
Սիրտս վառ կրակ է,
Ախ մարող չունեմ,
Առանց քեզ անուշ յար,
Հանգիստ քուն չունեմ։
 
::Արի յար, արի յար...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ԷՍ ՕՐ ԼԱՎ Է===
<poem>
 
Էս օր լավ է քանց երեկ,
::Կաքավը թըռավ, արտերս մընաց հնձելու,
Վառվում եմ գեշեր ցերեկ,
::Վախենամ քնեմ, քնով ընկնեմ,
::Արտերս մընա հնձելու։
 
Լամպեն վառեք թող լուս տա,
::Կաքավը թըռավ, արտերս մընաց հնձելու,
Սիրած յարս թող տուն գա,
::Վախենամ քնեմ, քնով ընկնեմ,
::Արտերս մրնա հնձելու։
 
Լուսնակ բոլոր մեջ բակին,
::Կաքավը թըռավ արտերս մնաց հերկելու,
Քըցել եմ գընգիս ակին,
::Քունս էլ որ քաշեց,
::Սոնաս էլ մընաց գրկելու։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ԿԱՅՆԻ ՅԱՐՍ, ԿԱՅՆԻ ԳԱՄ===
<poem>
 
Կայնի յարս, կայնի գամ,
Կայնի դառնանք բարեկամ,
Սրտով սիրածս դու ես,
Թող համբուրեմ մեկ անգամ։
::Յար ջան արևիդ մեռնեմ,
::Ղրկած բարևիդ մեռնեմ։
 
Ճամփա տվեք առաջ գամ
Սիրուն յարիս բարև տամ,
Ուխտ եմ արել որ առնեմ,
Թող տեսնի աշխարհ ալամ։
::Յար ջան արևիդ մեռնեմ...
 
Սև սև ամպեր հեռացեք,
Իմ յարին ճամփա բացեք,
Յար յարի հետ խոսելիս
Ականջ արեք իմացեք։
::Յար ջան արևիդ մեռնեմ...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ԾԱՂԻԿ ԵՍ ԲԱՂԻ ՄԻՋԻՆ===
<poem>
 
Ծաղիկ ես բաղի միջին,
::Յարս, յարս,
Մի հատ ես թաղի միջին,
::Վառիր ջանս.
Աման էրվա կրակին,
::Աչք ու ունքին,
::Խելք ու մտքին,
::Անուշ տեսքին,
Յարիս առնեմ հասնեմ
::Իմ նպատակին։
 
Գիշեր ցերեկ առանց քուն,
::Յարս, յարս,
Քեզ գովեմ խաղի միջին,
::Վառիր ջանս,
Աման էրվա կրակին...
 
Կաքավ եմ քարամիջին,
::Յարս, յարս,
Երգում ես սարալանջին,
::Վառիր ջանս.
Աման էրվա կրակին...
 
Թող իմ մուրազին հասնեմ,
::Յարս, յարս,
Էս գալող շաբթամիջին
::Վառիր ջանս.
Աման էրվա կրակին...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ՐՈՊԵ ԱՆԳԱՄ===
<poem>
 
Րոպե անգամ չունեմ ես
Հանգստության կյանքիս մեջ, (2)
Քո կարոտն եմ քաշում ես,
Անմար սիրուդ ծովի մեջ։ (2)
 
::Կանչում եմ յարալու, յարալու յա՜ր, (2)
::Մութե ընկավ տուն արի, տուն արի յա՜ր,
::Ուշացար շուտ արի անջիգյար յա՜ր։
 
Մեռնում եմ ես առանց քեզ,
Գիշեր ցերեկ, տանջվելով,
Խղճա, գըթա սիրուհուդ,
Քո սուրբ սերըդ ինձ տալով։
::Կանչում եմ յարալու...
 
Առանց կրակի այրվում եմ,
Քո սիրովդ տանջվում եմ,
Մատաղ կյանքս ու հողիս,
Քո պատճառով մաշում եմ։
::Կանչում եմ յարալու...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ՀՈ՛ ՄԱՅՐԱՄԵ...===
<poem>
 
Առվի ափն էր բացվել լըճին,
::Հո՛ Մայրամե, Մայրամե,
Ես չեմ առնի էն գիժ լաճին։
Ջա՛ն Մայրամե, Մայրամե.
 
Քեզի մեռնեմ պըստիկ լուսնակ,
Ուստից կուգաս, մենակ-մենակ։
 
Արի սիրուն, գընա սիրուն,
Հազար երանեկ քո տիրուն։
 
Գընանք քաղենք հորթկա խոտիկ,
Բերենք դընենք իրար մոտիկ։
 
Տեսնենք ո՞ւմ յարն է խորոտիկ,
Իմ յար, քանց քու յար խորոտիկ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ԾԻՐԱՆԸ ՉԱԼՈՒ ՅԱ===
<poem>
 
Սիրել եմ արի դեսը,
::Ծիրանը չալու յա,
Տարար իմ կյանքի կեսը,
:::Յա՜ր, յա՜ր...
::Յարիս նամակն, եկավ
::Գրել ա գալու յա։ (2)
 
Դու իմ կոմսոմոլ տղա,
::Ծիրանը չալու յա,
Որ գաս կըհագնեմ խասը,
:::Յա՜ր, յա՜ր...
 
Մեր բաղի թազա բարը,
::Ծիրանը չալու յա,
Իմացա յարիս գալը,
:::Յա՜ր, յա՜ր...
 
Վազեցի վըզովն ընկա,
::Ծիրանը չալու յա,
Բաց արի սրտիս սերը,
:::Յա՜ր, յա՜ր...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===Ա՜Խ ՅԱՐԵ===
<poem>
 
Ձեր տունը էն քուչեն ա,
Իմ ախպերն էն գեչեն ա,
::Ա՜խ յարե՜, յարե՜, յարե՜,
Ա՜յ տղա լավ գիտենաս,
Սիրտըդ սրտիս միջին ա։
::Շեկ տղի դաըդեն վառա մարե։
 
Ես մորս մինուճար եմ,
Լավ տրղի սիրած յար եմ,
::Ա՜խ յարե, յարե, յարե,
Սև մազս սիպտակ կանեմ,
Քանց լավը կըճարեմ։
::Շեկ տղի դարդեն վառա մարե։
 
Բաղչես ցանել եմ համեմ,
Դու չըկարծես թե խամ եմ,
::Ա՜խ յարե՜, յարե՜, յարե՜,
Քեզ համար եմ խեղճացել,
Ասա տեսնեմ ինչ անեմ։
::Շեկ տղի դարդեն վառա մարե։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Վ. Սամվելյանի'''</FONT>
 
===ՄԱՏՆԻՔԻՍ ԿԱՊՈՒՅՏ ԱԿԸ===
<poem>
 
Մատնիքիս կապույտ ակը,
:::Բամբակը բացվել ա,
:::Քոլերը բարձր ա,
Ցոլաց, ընկավ ձեր բակը.
:::Արագ-արագ հավաքում ենք,
:::Աշխօրը քաղցր ա։
 
Յար ջան, գտի ու ինձ բեր,
:::Բամբակը բացվել ա,
Քոլերը բարձր ա,
Տար ձեր տունը, դառ ինձ տեր,
:::Հարվածային բրիգադիրի
:::Պլանը բարձր ա։
 
Թե որ մենք իրար առնենք,
:::Բամբակը բացվել ա,
:::Քոլերը բարձր ա,
Միշտ էլ բաղդավոր կապրենք.
:::Արագ-արագ հավաքում ենք,
:::Աշխօրը քաղցր ա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. ԳԱ Արվեստի սեկտորի կողմից</FONT>
 
===ԲԵՐՔԻ ՏՈՆ Է===
<poem>
 
::Բերքի տոն է կոլխոզում,
Խինդ ու բերկրանք եռում է մեր սրտերում,
::Առատ բերք ենք հավաքում.
Մեր պետության տված խոսքը կատարում։
 
::Մենք բամբակ ենք հավաքում,
Կոլխոզական անծայրածիր դաշտերից,
::Երգ ենք հյուսում ու երգում,
Հոկտեմբերյան հերոսների գործերից։
 
::Այգիներից մեր հասուն,
Ոսկե հատիկ խաղողներ ենք մենք քաղում,
::Ուրախ երգեր են հնչում,
Կոլխոզնիկի շեն ու առատ օջախում։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. ԳԱ Արվեստի սեկտորի կողմից</FONT>
 
===ՄԵՌՆԵՄ ԷՆ ՕՐԵՐԻՆ===
<poem>
 
Տվեք, մարգերը հանենք,
::Գյուլա, գյուլա, մեռնեմ էն օրերին
Թըմբերը մին-մին անենք,
::Յարս եկավ շինելը թևերին.
Մարգագլխին նստելիս
::Գյուլա, գյուլա, մեռնեմ էն օրերին,
Քաղցր ու լավ զրից կանենք,
::Յարս եկավ շինելը թևերին։
 
Ոսկին ես նվեր կանեմ,
Մեր բամբակին ճար կանեմ,
Քաղհան-չանաք անելով,
Բամբակի քուլեն սար կանեմ։
 
Արև գնաց, թափ գնաց,
Դեմ առավ ամպին, մնաց,
Ամպն էլ անձրև թափեց,
Գործերս կիսատ մնաց։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. ԳԱ Արվեստի սեկտորի կողմից</FONT>
 
===ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՋՈՒՐԸ===
<poem>
 
Վերքիս դեղն է սպեղանի,
Ախ իմ հայրենիքիս ջուրը,
Քաղցր է քանց նռան գինին,
Ախ իմ հայրենիքիս ջուրը։
 
Շողշողուն է որպես կանթեղ,
Նա չի բխում ամենայն տեղ,
Սառնորակ ու շատ է համեղ,
Ա՜խ իմ հայրենիքի ջուրը։
 
Խըմողը շատ ուշ կըմեռնի,
Քըչից հարյուր տարի կապրի։
Ոչ մի երկիր չի գըտնվի,
Ա՜խ իմ հայրենիքի ջուրը։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ ԳԱ Արվեստի սեկտորի կողմից</FONT>
 
===ԱՅ, ԱՅ ՆԱԶԵՐՈՎ===
<poem>
 
Ես քեղ տեսա,
Երբ կուգայիր հով սարից.
Դուն կերգեիր
Էշխով տարված ֊քո յարից.
Բըլբուլն առավ
Անուշ ձայնըդ ու լռեց.
Ես գինովցա
Էն քո երգած հուր սերից։
::Ա՜յ, ա՜յ նազերով,
::Ա՜յ, ա՜յ սազերով սարն եկար.
::Ա՜յ, ա՜յ նազերով,
::Վարդի փընջերով տուն եկար։
 
Ես քեզ տեսա
Վարդի թըփի մոտ կանգնած.
Հույս վարդերով
Շուշան կուրծքդ զարդարված
Քեզ նայողներն
Քո բույր գեղով շիկնեցան.
Ես մնացի
Անհուն սիրով կարոտած։
::Ա՜յ, ա՜յ նազերով...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Մերանգուլյանի'''</FONT>
 
===ԻՄ ԱՆՈՒՇ ՋԱՆ===
<poem>
 
Իմ անուշ ջան հովն ընկել ա,
Հովերի հետ տուն արի,
Սարերն ընկած քեզ եմ կանչում,
Ձայն եմ տալիս, շուտ արի։
::Մութն ընկավ տուն արի,
::Անուշիկ յար,
::Ուշացար շուտ արի,
::Անջիգյար յար։
 
Սիրուդ ձեռից գըլուխս առել,
Ընկել եմ ես սար ու ձոր,
Անուշ յար ջան քո դարդիցը
Մնացել եմ խեղճ մոլոր։
::Մութն ընկավ տուն արի...
 
Սիրուն սարեր ասեք ո՞ր է,
Ո՞ր է կորել իմ յարը,
Մարմանդ հովեր չըգիտեք ո՞ւր է,
Ո՞ւր է չկա իմ յարը։
::Մութն ընկավ տուն արի...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագ. ԳԱ Արվեստի սեկտորի կողմից</FONT>
 
===ԵՍ ՍԻՐԵՑԻ===
<poem>
 
Ես սիրեցի, ուրիշն առավ,
Սիրուն ջան,
Ինչ որ արավ, մայրըդ արավ,
Սիրուն ջան.
Եկա, ձեր դըռնովն անցա,
Քեզ չտեսա, ես ի՞նչ անեմ,
Ո՞ր ջուրն ընկնեմ, սիրուն ջան։
 
Ջաղացս մանի-մանի,
Յար, սար-սիրավոր,
Քունըդ անուշ կըտանի,
Յար, սար-վիրավոր։
 
Ջաղացիս դուռը չիման,
Յար, սար-սիրավոր,
Ախպորը չըկա իման.
Յաը, սար-վիրավոր։
 
Եկան քրոջը տարան.
Յար, սար-սիրավոր,
Մի բերան չասեց՝ յաման,
Յար, սար-վիրավոր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ժողովրդական երգ</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Ա. Մերանգուլյանի'''</FONT>
 
===ԱՐԻ ՅԱՐ ՋԱՆ===
<poem>
 
Սիփան սարը զառ չիման է,
Յարն եմ սիրել, աննման է,
Մեռնեմ յարի շորոր քելքին,
Չինար բոյին, արև տեսքին։
 
Արի, յար ջան, բարով արի,
Ծաղկըներով, սարովն արի,
Արի, յար ջան, բարով արի,
նարոտ կապածք սարովն արի։
 
Կաքավ թըռավ բարձր սարին,
Կուլա մըրմուռ իր ջիգյարին,
Մոտ տարեք ինձ Սիփան սարին,
Կարոտ լինեմ անուշ յարին։
 
Արի, յար ջան, բարով արի,
Ծաղկըներով, սարովն արի,
Արի, յար ջան, բարով արի,
Զընգզընգալով, սարովն արի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ժողովրղական երգ</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Ա. Մերանգուլյանի'''</FONT>
 
===ԿԱՔԱՎ ԹՌԱՎ===
<poem>
 
Կաքավ թռավ բանձըր քարին,
Կուլա մըրմուռ իր ջիգյարին,
Ինձ մոտ տարեք Սիփան սարին,
Կարոտ ել եմ անուշ յարին։
Արի, յար ջան, բարով արի,
Զընգզընգալեն սարովն արի։
 
Սիփան սարը զառ չիման է,
Յարն եմ սիրել աննման է,
Մեռնեմ յարոջ շորոր քելքին,
Չինար բոյին, արև տեսքին։
Արի, յար ջան, բարով արի,
Զընգզընգալեն սարովն արի։
 
Դու բարակ ես, բարունակ ես,
Արեգական նմանակ ես,
Մեջ իմ սրտին անանակ ես։
Հոգիս էրվավ, բոց կորակ ես։
Արի յար ջան, բարով արի,
Զընգզընգալեն սարովն արի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակում '''Գ. Սյունիի'''</FONT>
 
===ԿԱՐՈՏԻ ԵՐԳ===
<poem>
 
'''Խումբը.'''— Նըստել եմ դարձիդ կարոտ,
:::Տուն արի, յար, տուն արի, յար,
::::::Օրորա,
:::Ծաղկել է ճամփեդ քարոտ,
:::Ծաղկանց միջով տուն արի,
::::::Շորորա։
 
'''Մեներգ.'''— Հյուսվածքըս զառ եմ նախշել.
'''Խումբ.'''— Գորգ եմ հյուսել, գովք եմ ասել,
::::::Օրորա։
'''Մեներգ.'''— Վըրեն պատկերըդ քաշե.
'''Խումբ.'''— Օրոր-շորոր, շուտ արի, յար,
::::::Շորորա։
 
'''Խումբ.'''— Լուսնի շողով տուն գայիր,
:::Տուն արի, յար տուն արի, յար ջան,
::::::Օրորա։
:::Կարոտ սըրտիս քուն գայիր,
:::Օրոր-շորոր, շուտ արի, յար,
::::::Շորորա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Վ. Հարությունյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Թ. Ալթունյանի'''</FONT>
 
===ՀԱՆԴԻ ԼԱԼԱ===
<poem>
 
Ո՞ւր գնացիր, ո՞ւր եկար,
Հանդի լալա իմ յարըս,
Մութ գիշերին տուն եկար,
Նխշուն բալա իմ յարըս.
Աչքս քու ճամփին մնաց,
Հանդի լալա իմ յարըս,
Դուն իմ սըրտին դուր եկար,
Նխշուն բալա իմ յարըս։
 
Կարմիր վարդը ջամով ա,
Սիրած յարը համով ա,
Էստի զոռի բան չըկա,
Սավդեն իրա կամով ա։
 
Ծառի տակը հով քամի,
Քանքուլդ քամին տանի.
Բա դու սարում-ձորումը,
Իմ քունը ո՞նց կտանի։
 
Ամպել ա, ձուն չի գալի,
Մթնել ա, տուն չի գալի,
Էս անտեր բարձի վրա
Առանց յար քուն չի գալի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակում՝ '''Թ. Ալթունյանի'''</FONT>
 
===ՋԱՂԱՑՍ ՊԱՏԻԿ-ՊԱՏԻԿ===
<poem>
 
Ջաղացըս պատիկ-պատիկ,
Աչքերը նըռան հատիկ,
Ամեն քեզի տեսնելիս
Հա՛մ համբարձում, հա՛մ զատիկ։
 
Ջաղացըս մանի-մանի,
Անուշ քունըս կըտանի,
Եմ յաըը հանդում, չոլում,
Եմ քունը ո՞նց կըտանի։
 
Ջաղացրս ման եմ տըվել,
Սիրել եմ, ջան եմ տըվել,
Յոթը տարի սիրություն,
Մեկ օր պայման եմ տըվել։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Թ. Ալթունյանի'''</FONT>
 
===ՀԱՐԱԼՈ, ՀԱՐԱԼՈ===
<poem>
 
Եկան, եկան Մոկաց հարսներ,
::::Հարալո, հարալո,
Ոսկե թելով հյուսված վարսեր,
::::Հարալո, հարալո,
Քիրմանու շալ գըցած ուսին,
::::Հարալո, հարալո,
Դեմքերն ասես բոլոր լուսին,
::::Հարալո, հարալո։
 
Եկան, եկան Մոկաց հարսներ,
Ունքերը կեռ, աչքերը սև,
Հագել են խաս, կապել ալմազ,
Ա՜խ, էն լավից ով ունի մաս։
 
Եկան, եկան Մոկաց հարսներ,
Հուրի, փերի, կըրակ ու սեր,
Դուրս եկեք, դուրս, Մոկաց փեսեք,
Մոկաց շեն տան բերքը տեսեք։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսքի մշակ.՝ '''Վահան Հարոթյունյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ Թ. '''Ալթունյանի'''</FONT>
 
===ԲԱՐԱԿ ԵՍ, ԲԱՐԴԻ ԾԱՌ ԵՍ===
<poem>
 
::::'''Աղջիկ'''
 
Ելար, սարով գընացիր,
Իջար, ձորով գընացիր,
Չասիր, ղարիպ յարո ջան,
Մնաս բարով, ջանեջան,
Մնաս բարով։
 
::::'''Տղա'''
 
Գընացի, սարն էր քարոտ,
Իմ սիրտը՝ յարի կարոտ,
Քեզանից լավը չըգտա
Ու եկա էլի քեզ մոտ։
 
::::'''Աղջիկ'''
 
Բարակ ես, բարդու ծառ ես,
Կըըակ ես, սիրտ կըվառես,
Համ դու վառար, յարո ջան,
Համ ինձ վառիր, ջանեջան,
Համ ինձ վառիր։
 
::::'''Տղա'''
 
Իմ անգին, իմ սիրունը,
Իմ կյանքի վառ գարունր,
Մի վառվիր, մի խորովվիր,
Կըտանեմ քեզ իմ տունը։
 
::::'''Աղջիկ'''
 
Իմ յարի տունը մոտ է,
Մեր ճամփեն ալ վարդոտ է,
Դու իմ սերը, յարո ջան,
Սըրտիս տերը, ջանեջան,
Սըրտիս տերը։
 
::::'''Տղա'''
 
Գիշերը լույս-լույս գիշեր,
Սև աչքեր, կարմիր թըշեր,
Ես իմ սիրածին տարա,
Տըղեք, ձեզ բարի գիշեր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Տեքստի մշակումը՝ '''Վահան Հարությունյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակեց խմբի համար՝ '''Թ. Ալթունյան'''</FONT>
 
===ԳԸՆԱ, ԱՐԻ, ՄԱՆ ԱՐԻ===
<poem>
 
Գընա, արի, ման արի,
Գընա, արի, ման արի,
Բարձը դրնեմ, յան արի,
Արմենակըս նազանի։
::Թող իմ ըսելով էղնի,
::Շեկոյիս սըրտով էղնի,
::Կանչե, կանչելով էղնի,
::Յարիս կանչելով էղնի։
 
Ջուխտ կըքելե տեքերկին,
Գընա, արի, ման արի,
Ջուխտն էլ ղուրբան մեր հընգին,
Արմենակըս նազանի։
::Թող իմ ըսելով էղնի...
 
Այ տըղա, կարմիր կապով,
Գընա, արի, ման արի,
Եկար, անցար մեր բակով,
Արմենակըս նազանի։
::Թող իմ ըսելով էղնի...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Թ. Ալթունյանի'''</FONT>
 
===ՄԱՐԱԼ, ՄԱՐԱԼ===
<poem>
 
Մարալ, մարալ, մարալի պես ման կուգաս,
Բարձը դնեմ, խալու վրա յան կուգաս,
::Սիրուն աղջիկ, նազ ունես.
Մարալ, մարալ, մարալի պես ման կուգաս,
::Սոխակի փարվազ ունես,
Բարձը գնեմ, խալու վրա յան կուգաս։
 
Մարալ, մարալ, մարալի պես ման կուգաս,
Բարձը դնեմ, խալու վրա յան կուգաս,
::Մի յար ունեմ, անուշ ա.
Մարալ, մարալ, մարալի պես մակ կուգաս,
::Անուշ ա, թառլան ղուշ ա,
Բարձը դնեմ խալու վրա յան կուգաս։
 
Մարալ, մարալ, մարալի պես մաս կուգաս,
Բարձր դնեմ խալու վրա յան կուգաս,
::Լուսնակը նոր է, նոր է,
Մարալ, մարալ, մարալի պես ման կուգաս,
::Յարիս երեսը կլոր է,
Բարձը դնեմ խալու վրա յան կուգաս։
 
Մարալ, մարալ, մարալի պես ման կուգաս,
Բարձը դնեմ, խալու վրա յան կուգաս,
::Լուսնակ գիշեր հովն անուշ,
Մարալ, մարալ, մարալի պես ման կուգաս,
::Սրրտով սիրած յարն անուշ,
Բարձը դնեմ խալու վրա յան կուգաս։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ժողովրդական</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Թ. Ալթունյանի'''</FONT>
 
===ՍԱՐԻ ԳՅԱԼԻ===
<poem>
 
Կըցոլա փարվան սարին,
::Նեյնիմ աման, աման.
::Նեյնիմ աման, սարի գյալին,
Ձեն տուր, գա էն իմ յարին.
::Հո՛պ, մերըդ մեռնի,
::Սարի գյալին, սարի գյալին,
::Աման, դարդոտ յարին։
Ծառի տակը էր ունիմ,
::Նեյնիմ ամանյ աման...
Ըռանգ-ըռանգ թել ունիմ,
::Հո՛պ, մերըդ մեռնի,
::Սարի գյալին...
Չոբան, տավարըդ քաշի,
::Նեյնիմ աման, աման...
Ես քեզ վրա սեր ունիմ.
::Հո՛պ, մերըդ մեռնի,
::Սարի գյալին...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ Ժողովրդական</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Ս. Բարխուդարյանի,'''</FONT>
:::::::::::<FONT SIZE="-1">'''Դ. Ղազարյանի'''</FONT>
 
===ՔԱ ԴԵ ԵՍԻՄ===
<poem>
 
<small>('''Պարերգ''')</small>
 
'''Ընկերուհի.'''— Աղջի՛, ինչի՞ մարդ չես առնի։
::'''Աղջիկ.'''— Քա դե՛ եսիմ, եսիմ, եսիմ։
 
'''Ընկերուհի.'''— Վա՛յ թե կուզես, հերըդ չի տա։
::'''Աղջիկ.'''— Քա դե՛ եսիմ, եսիմ, եսիմ.
::::Մեկը ուզեց, ես չըհավնա,
::::Ուրիշ ուզող հըլա չըկա.
::::Հերըս կըսե, քիչ մ’ել մընա,
::::Ծախս ու մխսի փարա չըկա։
 
'''Ընկերուհի.'''— Քեզի համար շատ են վառվել։
::'''Աղջիկ.'''— Քա դե՛ եսիմ, եսիմ, եսիմ։
 
'''Ընկեուհի.'''— Վա՛յ թե տեսել, ետ են դառել։
::'''Աղջիկ.'''— Քա դե՛ եսիմ, եսիմ, եսիմ,
::::Էնօրտանքը ուզող եկավ,
::::Քիթ-մըռութը դուրըս չեկավ.
::::Մերըս, կըսե, շատ ջահել ես,
::::Քառսուն տարիդ թամամ չունես։
 
'''Ընկերուհի.'''— Մերըդ կըսե, շատ ջահել ես,
::::Քառսուն տարիդ թամամ չունես,
::Թամամ չունես, թամամ չունես։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակում՝ '''Թ. Ալթունյանի'''</FONT>
 
===ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴ===
<poem>
 
Անկերով կայնած քուչեն,
::Կարմիր վարդ, կարմիր վարդ,
Աղջի, արի՛ մեր բաղչեն, մարալ,
Հե՜յ մարալ յար, անսիրտ յար։
 
Աղջի քու չարը տանեմ,
::Կարմիր վարդ, կարմիը վարդ,
Քու սիրուդ ինձ կըսպանեմ, մարալ,
Հե՜յ մարալ յար, անսիրտ յար։
 
Ճերմակեց գետին ձընից,
::Կարմիր վարդ, կարմիր վարդ,
Աղջի, դուրս արի տընից, մարալ,
Հե՜յ մարալ յար, անսիրտ յար։
 
Ձեռովըդ էրված սըրտիս,
::Կարմիր վարդ, կարմիր վարդ,
Կամ դեղ արա կամ ջուր լից,
Մարալ, հե՜յ մարալ յար, անուշ յար։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Մ. Աղայանի'''</FONT>
 
===ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ===
<poem>
 
Աղջի, աղջի, ա՜յ աղջի,
::յարո ջան,
Եմ սիրուն սեր, ջան աղջի,
::յարո ջան.
Յարն անուշ է, լեզուն նուշ է,
::յար, յարո, յարո ջան,
Հայաստանի աղջիկները
::մարալ են ու ջեյրան։
 
Կաթ եմ դըրել հով տեղը,
::յարո ջան,
Արի, ինձ տար ձեր գեղը,
::յարո ջան.
Յարն անուշ է, լեզուն նուշ է,
::յար, յարո, յարո ջան,
Հայաստանի աղջիկները
::մարալ են ու ջեյրան։
 
Դըռնովն անցնես, բարև տուր,
::յարո ջան,
Լուսնակ գիշեր պաքըմ տուր,
::յարո ջան.
Յարն անուշ է, լեզուն նուշ է,
::յարո յարո, յարո ջան,
Հայաստանի աղջիկները
::մարալ են ու ջեյրան։
 
Կըտուրը պահ ես մըտել.
::յարո ջան,
Չըլնի՞ քեզ յար ես գըտել,
::յարո ջան.
Յարն անուշ է, լեզուն նուշ է,
::յար, յարո, յարո ջան,
Հայաստանի աղջիկները
::մարալ են ու ջեյրան։
 
Ես եմ գալիս կալիցը,
::յարո ջան,
Պաչեմ թըշիդ, խալիցը,
::յարո ջան.
Յարն անուշ է, լեզուն նուշ է,
::յար, յարո, յարո ջան,
Հայաստանի աղջիկները
::մարալ են ու ջեյրան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ ժողովրդական</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ Թ. Ալթունյանի'''</FONT>
 
===ԳՅՈՒԼԻԶԱՐԻ ԲԱՂԻ ԲԼԲՈՒԼԸ===
<poem>
 
::Նա՛, նա՛, նա՜, նա՜, նա,
::Նա՛, նա՜, նա՜, նա,
Ի՞նչն էր անուշ.
Գյուլիզարի բաղի բլբուլը,
::Սարեն կուգան պաղ-պաղ ջրեր,
::Բաղմե գյուլե բաղում է։
Դուն ելել էս, կերթաս սարը,
Բաղմե գյուլե բաղում է։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Մ. Աղայանի'''</FONT>
 
===ՋԱՆ ՅԱՐՈ ՋԱՆ===
<poem>
 
Վարդ եմ քաղել շաղերով,
::ջա՜ն յարո ջան,
Վեր եմ դրել մազերով,
::ջա՜ն յարո ջան.
Տեսնեմ իմ յարս գալիս ա,
::ջա՜ն յարո ջան,
Առաջ գընամ խաղերով
 
::ջա՜ն յարո ջան,
::ջան Մարո ջան,
::Ես սերել եմ,
::Ես կառնեմ։
 
Մազեր ունեմ ծիրանի,
Քամին թել, թել կտանի,
Դու սարումն ու ձորումը
Իմ քունը ոնց կտանի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Մ. Աղայանի'''</FONT>
 
===ԳՅՈՒԼԻԶԱՐ===
<poem>
 
Սիպտակ ձին նալն ի՞նչ կանի յա՜ր, յա՜ր,
Սիրունը խալն ի՞նչ կանի, յա՜ր, յա՜ր.
::Թելիկ-մելիկ ա՜յ Գյուլիզար,
::Սիրուն շեկլիկ, ա՛յ Գյուլիզար,
::Գինդ հազար, ա՜յ Գյուլիզար յա՜ր։
 
Էս գիշեր լուսնակ գիշեր, յա՜ր, յա՜ր,
Սև ունքեր, կարմիր թշեր, յար, յա՜ր.
::Թելիկ-մելիկ ա՜յ Գյուլիզար,
::Սիրուն շեկլիկ, ա՜յ Գյուլիզար,
::Գինդ հազար, ա՜յ Գյուլիզար յա՜ր։
 
Գյուլիզար յարն ինձ տըվեք, յա՜ր, յա՜ր,
Ձեր խեր ու բարի գիշեր, յա՜ր, յա՜ր.
::Թելիկ-մելիկ ա՜յ Գյուլիզար,
::Սիրուն շեկլիկ, ա՜յ Գյուլիզար,
::Գինդ հազար, ա՜յ Գյուլիզար։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ժողովրդական.</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Դ. Ղազարյանի'''</FONT>
 
===ՅԱՐ, ՔՈՒ ԲԱՐԱԿ ԲՈՅԻՆ ՄԵՌՆԵՄ===
<poem>
 
Կյանքիդ, արևիդ մատաղ,
Կանաչ տերևիդ մատաղ,
::Յար, քու բարակ բոյիդ մեռնեմ,
::Չէ դու կասեիր, քեզ կառնեմ։
 
Նամակով հիշել էիր,
Ղըրկած բարևիդ մատաղ,
::Յար, քու բարակ բոյին մեռնեմ,
::Չէ դու կասեիր, քեզ կառնեմ։
 
Մազերդ ոլորել ես,
Ունքերդ բոլորել ես,
::Յար, քու բարակ բոյին մեռնեմ,
::Չէ դու կասեիր, քեզ կառնեմ։
 
Խնձորը գըլորել եմ,
Ճամփեքը մոլորել եմ,
::Յար, քու բարակ բոյին մեռնեմ,
::Չէ դու կասեիր, քեզ կառնեմ։
 
Երեք տարի միալար,
Քեզ վրա սովորել եմ,
::Յար, քու բարակ բոյին մեռնեմ,
::Չէ դու կասեիր, քեզ կառնեմ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր և մշակում՝ '''Դ. Ղազարյանի'''</FONT>
 
===ԱՂՋԻ ԵՎԱ===
<poem>
 
<small>('''Պարերգ''')</small>
 
Աղջի Եվա, ո՞ւր կերթաս,
Խընձոր դուն քաղես պրտի.
Ես քեզի չեմ հավատա,
Դուն ինձի խաբես պըտի։
 
Աղջի, եկուր փինջարեն,
Ես էլ կուզեմ ինջերեն.
Էդ ինջերի սաբաբեն
Բաբան ծախեց թանջիրեն։
 
Աղջի, ինչի՞ քաղեցիր,
Մեր պարտեզի վարդերը,
Նոր հորըդ հետ խոսեցի,
Ես պիտ լինեմ քու տերը։
 
Մեր տան տակը երկու ծառ
Որից մեկը ընկուզ է,
Մի բարկանա, այ պառավ,
Քու աղջիկը ինձ կուզե։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակում՝ '''Դ. Ղազարյանի'''</FONT>
 
===Ա՜Յ ՄԱՐԱԼ ԱՂՋԻԿ===
<poem>
 
Դու խոսք տվիր՝ ինձանից չըզատվեիր,
Թե զատվեիր, հախ տիրոջմեն դատվեիր.
::::Ա՜յ մարալ աղջիկ,
::::Ա՜յ ջեյրան աղջիկ։
 
Արի, երթանք քու ման գալած արտերը,
Քեզի տեսա, թաժացան իմ դարդերը.
::::Ա՜յ մարալ աղջիկ,
::::Ա՛յ ջեյրան աղջիկ։
 
Էս օր շաբաթ օր ա, էգվան կիրակի.
Սիրտըս զարկիր շամփուր, բըռնիր կրակի.
::::Ա՜յ մարալ, աղջիկ,
::::Ա՜յ ջեյրան աղջիկ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակում՝ '''Գ. Սյունիի'''</FONT>
 
===ՈՐՍԿԱՆ ԱԽՊԵՐ===
<poem>
 
— «Որսկան ախպե՛ր, սարեն կուգաս,
Սարի մարալ կը փընտրես.
Ասա՛, յարա՜բ դուն չըտեսար
Իմ մարալիս, իմ բալիս։
 
Դարդի ձեռքին սարերն ընկավ,
Իմ արևս, իմ բալես.
Գըլուխն առավ, քարերն ընկավ
Իմ ծաղիկըս, իմ լալես...
 
— «Տեսա, քուրի՛կ, նըխշուն բալեդ
Կարմիր-կանաչ է կապեր,
Սիրած յարի համբուրի տեղ
Սըրտին վարդեր են ծըլեր».
 
— «Որսկան ,ախպե՛ր, ասա, յարաբ
Ո՜վ է հարսը իմ բալիս,
Ո՜վ է գըրկում չոր գլուխը
Իմ մարալիս, իմ լալիս»։
 
— «Տեսա, քուրի՛կ, դարդոտ բալեդ
Քարն է դրրեր բարձի տեղ,
Անուշ քընով տաք գրնդակն է
Կըրծքում գըրկեր յարի տեղ.
 
Սարի մարմանդ հովն է շոյում
Ճակտի փունջը մարալիդ,
Ծաղիկներն են վըրան սըգում,
Ազիզ բալիդ, խեղճ լալիդ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Եղանակ՝ ժողովրդական</FONT>
 
===ՍԱՐԵՐԻ ՀՈՎԻՆ ՄԵՌՆԵՄ===
<poem>
 
Սարերի հովին մեռնիմ,
Իմ յարի բոյին, մեռնիմ.
Էս օր օխտն օր չեմ տեսել,
Տեսնողի աչքին մեռնիմ։
 
::Ա՜խ Էնիմ, արուն կուգա,
::Սև սրտիս գարուն կուգա,
::Ի՞նչ էնիմ ես էն յարը։
::Պըտըտվի գարուն կուգա։
::Յա՜ր, յա՜ր, յա՜ր, յա՜ր, նա, նա,
::Ա՜խ, նանի, ջան նանի,
::Վա՜յ, նանի, նանի ջան։
 
Լուսնյակ, դու բարձրանց գընա,
Լույս տուր ու բարձրանց գընա,
Հեռու տեղ մի յար ունիմ,
Բարև տուր, անցի, գընա։
 
Էս գիշեր լուսնակ գիշեր,
Սև ունքեր, կարմիր թըշեր,
Իմ սիրած յարն ինձ տվեք,
Ձեզ խեր ու բարի գիշեր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ. և մշակում՝ '''Գ. Սյունիի'''</FONT>
 
===ԴՈՒՆ ԵՍ ԻՄ ՍՐՏԻ ՍԵՐԸ===
<poem>
 
Դուն ելեր ես սարը սեյրան,
Կընըմանիս չոլի ջեյրան,
Ջահել տըղեն քեզի հեյրան,
Կայնի, սեյր անեմ, սեյր անեմ,
Քեզի հեյրան եմ, հեյրան եմ։
::Դուն ես իմ սըրտի սերը,
::Դուն ես իմ դեղն ու ճարը։
 
Դուն ման կուդաս վերի, վերի,
Կըրակն ընկել, սիրտըս կերի,
Ջահել տրղին էրիր գերի,
Քեզ եմ կանչում, էս դին արի,
Խնայիր ինձ, մի չարչարի։
::Դուն ես իմ սըրտի սերը,
::Դուն ես իմ դեղն ու ճարը։
 
Դուն կայնել ես, լըվացք կանես,
Սիպտակ կըռներդ բաց կանես,
Ինձ տեսնելիս սուտ լաց կանես,
Հոգիս իզուր կըվըրդովես,
Հերիք է հալ ու մաշ անես։
::Դուն ես իմ սըրտի սերը,
::Դուն ես իմ դեղն ու ճարը։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Կ. Զաքարյանի'''</FONT>
 
===ՄԱՆԱՆԻ ԵՐԳԸ===
<poem>
 
Արի, Մանան, արի, գընանք մեր տունը,
Գիշեր ու զօր կըտրավ աչքերիս քունը,
::Յար, յար, Մանան ջան,
::Յար, յար, Զանան ջան, յար։
 
Մանան վերեն կուգար, շալկինը ժախ էր,
Ոսկեթել մազերը թիկունքից կախ էր,
::Յար, յար Մանան ջան,
::Յար, յար, Զանան ջան, յար։
 
Գիշերը դուրս ելա, ինչ անուշ թոն էր,
Կանգնած մայիլ էլա, Մանանըս հոն էր,
::Յար, յար, Մանան ջան,
::Յար, յար, Զանան ջան, յար։
 
Գիշերը դուրս ելա, ոտքս բոբիկ էր,
Արծաթե քյամարը մեջքիս գոտիկ էր,
::Յար, յար, Մանան ջան,
::Յար, յար, Զանան ջան, յար։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակում՝ '''Ռ. Մելիքյանի'''</FONT>
 
===ՎԱՐԴԻ ԹՓԻՑ===
<poem>
 
Վարդի թըփից թուփ եմ պոկել,
Իմ պոկածը դուն ես, դու,
Հազարի մեջը քեզ եմ սիրել,
Իմ սիրածը դուն ես, դու.
::Հազարի մեջ քեզ եմ սիրել,
::Իմ սիրածը դուն ես, դու։
 
Թեկուզ լինես երկնքումը,
Իմ լուսինը դուն ես, դու,
Թեկուզ լինես պարտեզումը,
Իմ սոխակը դուն ես, դու.
::Թեկուզ լինես պարտեզումը,
::Իմ սոխակը դուն ես, դու։
 
Վարդի թփից թուփ եմ պոկել,
Իմ պոկածը դուն ես, դու,
Հազարի մեջ քեզ եմ սիրել,
Իմ սիրածը դուն ես, դու.
::Հազարի մեջ քեզ եմ սիրել
::Իմ սիրածը դուն ես, դու։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ժողովրդական.</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Արտ. Խաչատրյանի'''</FONT>
 
===ՆԱԽՇՈՒՆ ԱՔԻՐ===
<poem>
 
<small>('''Ղարաբաղի բարբառով''')</small>
 
:Նախշուն աքիր,
:Նախշուն աքիր,
Պաքվա պասիլկեն կերալըմ,
:Նախշուն աքիր,
Սառ ջուրը երան խըմալըմ,
:Նախշուն աքիր.
Եկ, եկ Ծատուրը ջան,
Եկ, քե մատաղ, Մատուրը ջան,
:Աչքերիդ, ունքերիդ,
:Ղալամիդ մատաղ,
Ծատուրը ջան, Մատուրը ջան,
Ծատուրը ջան, Մատուրր ջան։
Խոխան շկոլանըմ քըցալ,
Շկոլան փողը օզումըն,
Ծատուրը ջան, Մատուրը ջան,
Ծատուրը ջան, Մատուրը ջան,
Նախշուն աքիր,
Քքոխվան տոռնը թակում ա,
:Նախշուն աքիր,
Եկ, եկ, Ծատուրը ջան,
Եկ, քե մատաղ, Մատուրը ջան,
:Աչքերիդ, ունքերիդ,
:Ղալամիդ մատաղ,
Ծատուրը ջան, Մատուրը ջան,
Ծատուրը ջան, Մատուրը ջան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակում '''Ա. Քոչարյանի'''</FONT>
 
===ՎԱՐԴ ԿՈՇԻԿՍ===
<poem>
 
Վարդ կոշիկըս, վարդ կոշիկըս,
Վարդից գեղեցիկ մաշիկըս։
 
::::'''Աղջիկ'''
 
Մեր տան մեջը քնող տղա,
Կարմիր խնձոր բաշխող տղա,
Վարդ կոշիկս գտնող տղա,
Տըղա՛, ղրկե վարդ կոշիկըս։
 
::::'''Տղա'''
 
Ձեր տան մեջը քնել չեմ ես,
Կարմիր խնձոր բաշխել չեմ ես,
Վարդ կոշիկըդ գտել չեմ ես,
Իմ մոտս չէ վարդ կոշիկըդ։
 
::::'''Աղջիկ'''
 
Լավ օրս եղավ ա՜խ ու վա՜խ,
Կորցուցի կոշիկըս, ավա՛ղ,
Հայի տղա, հոգուդ մատաղ.
Տըղա՛ ղըրկե՛ վարդ կոշիկըս։
 
::::'''Տղա'''
 
Որ մստս չէ, ուրտի՞ց ճարեմ,
Ազնիվ աղջիկ, հոգիդ սիրեմ,
Եթե գտնեմ, ետ կուղարկեմ,
Իմ մոտս չէ վարդ կոշիկդ։
 
::::'''Աղջիկ'''
 
Մի՛ մնար ինձի պարտական,
Աղջիկ եմ տասչորս տարեկան.
Ես կըլինեմ քեզ սիրական,
Տըղա՛, ղրկե՛ վարդ կոշիկըս։
 
::::'''Տղա'''
 
Ինչո՞ւ մընամ քեզ պարտական,
Կամիս, տամ հազար դահեկան,
Եթե կը լնես ինձ սիրական,
Ես կըճարեմ վարդ կոշիկըդ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակում '''Կարա-Մուրզայի'''</FONT>
 
===ՔԱՐԱՓԻ ԳԼԽԻՆ===
<poem>
 
Քարափի գլխին ունիմ տուն,
Մեջը տնկել եմ երկու սյուն,
Դարդս էնքան շատ ա որ,
Գիշերները չունիմ քուն։
 
::Տանս տակից ջուր բխար,
::Յարս սիրտըս լվանար,
::Յարիս տըված յարեքը
::Իրան ձեռքով լվանար։
 
Բաղչա ունեմ ծառներով,
Մեջը լիքն ա գառներով,
Գառներ մատաղ կտրեի
Անուշ յարիս ձեռներով։
 
::Բաղ եմ գցել նոր ի նոր,
::Հասցրել եմ մի խնձոր
::Յարիս տեսնելու համար
::Քանի՞ ընկնեմ սար ու ձոր։
 
Յարալու, յարալու սիրտ,
Ո՞ւր ա իմ մարալու սիրտ,
Շուտ մուրազիդ կըհասնիս,
Մի՛ լար, իմ բալալու սիրտ։֊
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Ա. Բրուտյանի'''</FONT>
 
===ԱԼ ՄԻՆԹԱՆԵԴ===
<poem>
 
Ալ մինթանեդ ձոր ես կարել,
Թևին արծաթ դուգմեք շարել
Ընձի թողել, նորն ես ճարել։
::Յար, յար, յար, գովելի յար,
::Յար, սիրելի յար,
::Յարալու եմ, յար,
::Նըջանլու եմ, յար։
 
Դու կայնել ես սարի ճոթին,
Ոտ ես դրել կանաչ խոտին,
Ես մեռնեմ քու անուշ հոտին։
::Յար, յար, յար, գովելի յար...
 
Ջեյրանի պես շորոր տալով,
Իմ լորս բոլորըս ման գալով,
Վիզըս ծուռը թողիր լալով։
::Յար, յար, յար, գովելի յար...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Ս. Դեմուրյանի'''</FONT>
 
===ՅԱՐՍ, ՅԱՐՍ===
<poem>
 
Սիրել եմ, արի, արի,
::Յարըս, յարըս, յարըս, յարըս,
Սարերի գլխովն արի
::Վառիր ջանըս։
 
Ձեր տունը կամար-կամար,
::Յարըս, յարըս, յարըս, յարըս,
Նախշուն օդեն ինձ համար,
::Վառիր ջանըս։
 
Քեզի պես ջիվան տղեն,
::Յարըս, յարըս, յարըս, յարըս,
Աշխարհքին ա բարեբար,
::Վառիր ջանըս։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր.՝ '''Լ. Փիլոյանի'''</FONT>
 
===ՇԱՐՄԱՂ ԱՂՋԻԿ===
<poem>
 
Շարաֆուն դու փուշով աղջիկ,
::Շարմաղ աղջիկ,
::Բոլորել ես,
Ես ծարավ եմ, դու ջուր ես,
::Դուն սիրուն ես,
::Դու փուշով աղջիկ,
Կըկանչեմ, քեզ կըկանչեմ,
::Ո՞ւր ես, ո՞ւր ես.
::Մոլորել ես,
::Ինձանից խոովել ես,
Ա՜խ, սիրուն, շարմաղ աղջիկ,
::Զոր ու գիշեր կը կանչեմ,
::Քեզ կը կանչեմ
::::Ո՞ւր ես, ո՞ւր ես,
::Մոլորել ես,
::Ինձանից խռովել ես։
 
Երկնային դու շաղով աղջիկ,
::Շարմաղ աղջիկ,
::Բոլորել ես,
Ես արև եմ, դու լույս ես,
::Դու սիրուն ես,
::Դու շաղով աղջիկ,
Կըկանչեմ, քեզ կըկանչեմ...
 
Շարաֆուն դու նազով աղջիկ,
::Շարմաղ աղջիկ,
::Կարմիր երես,
Որսորդ եմ, դու կաքավ ես,
::Նախշուն հավք ես,
::Դու նազով աղջիկ,
Կըկանչեմ, քեզ կըկանչեմ... յա՛ր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ժողովրդական</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Ե. Սահառունու'''</FONT>
Վստահելի
1396
edits