Changes

«Պրոլեգոմեններ»

23 bytes removed, 09:47, 21 Հուլիսի 2018
Հարցը, թե արդյոք հնարավոր է այս կամ այն գիտությունը, ենթադրում է, որ կասկածի տակ է առնված այդ գիտության իրականությունը։ Սակայն նման կասկածը կվիրավորի ցանկացած մեկին, ում ողջ ունեցվածքը գուցե հենց այդ թվացյալ գանձն էր. ահա ինչու կասկած արտահայտողը պիտի միշտ պատրաստ լինի, որ նրան ընդդիմանալու են բոլոր կողմերից։ Ոմանք, իրենց հին ու հենց այդ պատճառով օրինական համարվող ունեցվածքի հպարտ գիտակցությամբ, իրենց մետաֆիզիկական դասագրքերը ձեռքներին, արհամարհանքով կչափչփեն վերջինիս, իսկ մյուսները, ովքեր երբեք ոչինչ չեն տեսնում բացի նրանից, ինչը նման է երբեմնի ինչ-որ տեղ իրենց տեսածին, չեն հասկանա այդ մարդուն, և որոշ ժամանակ ամեն բան կմնա այնպես, կարծես չի պատահել ոչինչ, որ թույլ կտար մտահոգվել մոտեցող փոփոխությամբ կամ հուսալ այն։
Բայց և այնպես ես համարձակվում եմ կանխագուշակել, որ այս պրոլեգոմեններն ընթերցելիս ինքնուրույն մտածող մարդը ոչ միայն կասկածի տակ կառնի մինչև այժմ եղած գիտությունը, այլև հետագայում լիովին կհամոզվի, որ այդպիսինը բնավ չէր կարող լինել, քանի դեռ չեն կատարվել այստեղ արտահայտվելիք պահանջները, որոնք ընկած են այդ գիտության հնարավորության հիմքում, և որովհետև այդ պահանջները երբեք չեն բավարարվել, ընթերցողը կհամոզվի, որ ընդհանրապես ոչ մի մետաֆիզիկա դեռևս չկա։ Սակայն հաշվի առնելով, որ այդ գիտության պահանջարկը երբեք չի կարող կորչել<ref group="ՏՈՂԱՏԱԿ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ">Rusticus exspectatexspectal, dum deflaut amnis, at ille<br>Labitur et labetur in omne volubilis aevum. Horatius</ref><ref>«Գյուղացին սպասում է, որ գետը կհոսի-կգնա,<br>Իսկ սա հոսում է և կհոսի հավերժական շրջապտույտի մեջ»։<br>(Հորատիուս, Epist. I, 2, 42 f.)</ref>, քանզի ընդհանուր մարդկային բանականության հետաքրքրությունն անչափ սերտորեն է կապված վերջինիս, ընթերցողը կխոստովանի մետաֆիզիկայի լիակատար ռեֆորմի կամ, ավելի ճիշտ, նրա նոր ծննդյան, իհարկե, ըստ մինչև այժմ բոլորովին անհայտ պլանի, անխուսափելի մոտալուտը, անկախ այն բանից, թե որքան ժամանակ կհակադրվեն դրան։
Լոկի և Լայբնիցի «Փորձերից»</ref>Խոսքը Ջոն Լոկի «An Essay concerning Human understanding», 1690 («Փորձ մարդկային ըմբռնողության մասին») և Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնիցի «Nouveaux Essais sur l’entendement humain par l’auteur du système systeme de l’harmonie préétablie», 1765 («Նոր փորձեր մարդկային ըմբռնողության մասին՝ գրված նախասահմանված ներդաշնակության համակարգի հեղինակի կողմից») աշխատությունների մասին է։ Իր «Փորձում» Լոկը մերժում է իմացության բնածինության ցանկացած ձև և մարդկային գիտակցությունը համեմատում է մաքուր տախտակի հետ՝ փորձը հայտարարելով ճանաչողության միակ աղբյուր։ Լայբնիցը, մանրակրկիտ և խորը քննության ենթարկելով Լոկի ըմբռնումը և ամբողջությամբ չընդունելով բնածին իմացությունների տեսակետը, ընտրում է միջին ուղի և խոսում է իմացությունների վիրտուալ բնածինության մասին։</ref> կամ, ավելի ճիշտ, հենց մետաֆիզիկայի գոյացումից ի վեր նրա ամբողջ պատմության ընթացքում չի եղել որևէ իրադարձություն, որն այդքան վճռորոշ կարող էր լինել նրա ճակատագրի համար, որքան մետաֆիզիկայի վրա Դևիդ Հյումի կատարած հարձակումը<ref>Կանտը նկատի ունի մետաֆիզիկայի քննադատությունը, որը Դ. Հյումը (1711-1776) իրականացրեց «A Treatise on Human Nature», 1740 («Տրակտատ մարդկային բնության մասին») և «An Enquiry concerning Human Understanding», 1748 («Հետազոտություն մարդկային ըմբռնողության մասին») աշխատություններում։ Այդ քննադատության արդյունքում Հյումը հանգեց սկեպտիկական հետևությունների։</ref>։ Նա լույս չսփռեց իմացության այս տեսակի վրա, սակայն հենց նա գցեց այն կայծը, որից կարելի էր լույս ստանալ, եթե գտնվեր պատշաճ աբեթ, որի այրումը խնամքով կապահովվեր և կուժեղացվեր։
Հյումը ելնում էր հիմնականում միայն մեկ, բայց մետաֆիզիկայի համար կարևոր ''պատճառի և հետևանքի կապի'' հասկացությունից (այսինքն՝ նաև դրան հետևող ուժի, գործողության և այլ հասկացություններից)՝ պահանջելով բանականությունից, որը պնդում էր, թե ինքն է ծնունդ տվել այդ հասկացությանը, պատասխան տալ, թե ինչ իրավունքով է նա մտածում, որ մի բան կարող է ունենալ հատկություն, ըստ որի եթե այն առաջադրված է, ապա դրանով իսկ անհրաժեշտաբար առաջադրված պետք է լինի նաև մեկ ուրիշ բան. չէ՞ որ սա է պատճառի հասկացության իմաստը։ Նա անառարկելիորեն ապացուցեց, որ բանականությունը բոլորովին չի կարող այդ կապը մտածել a priori և ելնելով հասկացություններից, որովհետև այդ կապը բովանդակում է անհրաժեշտություն, մինչդեռ բոլորովին անհասկանալի է, թե ինչու եթե կա մի բան, անհրաժեշտաբար պետք է գոյություն ունենա նաև մեկ այլ բան, և ինչպես կարելի է նման կապի մասին հասկացությունը ներմուծել a priori։ Այստեղից Հյումը եզրակացրեց, որ բանականությունը լիովին խաբում է իրեն այդ հասկացությամբ և սխալմամբ սեփական զավակի տեղ ընդունում, մինչդեռ սա այլ բան չէ, քան երևակայության խառնածին, որը փորձից բեղմնավորված՝ ասոցիացիայի օրենքին է ենթարկել որոշակի պատկերացումներ և այստեղից բխող սուբյեկտիվ անհրաժեշտությունը, այսինքն՝ սովորությունը, մղել օբյեկտիվ ըմբռնված անհրաժեշտության տեղը։ Այստեղից էլ նա եզրակացրեց, որ բանականությունը բոլորովին զուրկ է նույնիսկ ընդհանուր ձևով այդ կապերը մտածելու կարողությունից, քանի որ այդ դեպքում նրա հասկացությունները կլինեին սոսկ հորինվածքներ, և նրա իբրև թե a priori հանդիսացող բոլոր իմացությունները ոչ այլ ինչ են, քան սխալ ձևով պիտակված սովորական փորձեր, կամ այլ կերպ ասած՝ առհասարակ ոչ մի մետաֆիզիկա չկա և չի կարող լինել<ref group="ՏՈՂԱՏԱԿ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ">Այնուամենայնիվ այս կործանարար փիլիսոփայությունը Հյումն անվանում էր մետաֆիզիկա և կարևոր տեղ էր հատկացնում դրան։ «Մետաֆիզիկան և բարոյականությունը, - ասում էր նա («Փորձեր», 4-րդ մաս, գերմաներեն թարգմանության էջ 214),- գիտության կարևորագույն ճյուղերն են. մաթեմատիկան և բնագիտությունը չունեն դրանց արժեքի կեսն իսկ»։ Բայց այս խորաթափանց այրն այստեղ տեսնում էր միայն այն նեգատիվ օգուտը, որ կարող էր ընձեռել սպեկուլյատիվ բանականության սանձարձակ հավակնությունների չափավորումը՝ մեկընդմիշտ վերջ դնելու համար այդքան անվերջ և շարունակվող վեճերին, որոնք շփոթության մեջ են գցում մարդկային ցեղը, բայց միևնույն ժամանակ նա աչքաթող արեց այն պոզիտիվ վնասը, որը կարող էր առաջ գալ, եթե բանականությունը գրկված լիներ կարևորագույն հեռանկարներից, որոնք և միայն հնարավորություն են տալիս նրան կամքի առջև դնել իր բոլոր ձգտումների գերագույն նպատակը։</ref>։
Բայց եթե հենց միայն նախագիծը, որը պիտի նախորդեր զուտ բանականության քննադատությանը, լիներ անհասկանալի, անվստահելի և անօգուտ, ապա նրան հաջորդելու դեպքում, ընդհակառակը, ավելի օգտակար կլինի։ Չէ՞ որ այսպես նա մեզ հնարավորություն է ընձեռում տեսնել ամբողջը, առանձին-առանձին քննել այդ գիտության գլխավոր կետերը և շարադրել դրանք ավելի լավ, քան դա հաջողվել էր առաջին աշխատության մշակման դեպքում։
Ահա այդպիսի նախագիծ, որը կազմված է արդեն ավարտուն աշխատությունից հետո՝ ըստ ''անալիտիկ մեթոդի'', և դա այն դեպքում, երբ ինքը ''աշխատությունը'' պիտի շարադրված լիներ ''սինթետիկ'' եղանակով<ref>''Անալիտիկ մեթոդ''. Կանտը նկատի ունի շարադրության մեթոդը, ըստ որի, ելնելով հայտնի դրույթներից, գալիս ենք դրանց հիմքում ընկածներին։ § 5-ի ծանոթագրության մեջ նա անվանում է այն ռեգրեսիվ մեթոդ, որի շնորհիվ մենք սկսում ենք փնտրվելիք ինչ-որ բանից, ինչպես եթե այն տրված լիներ, և գալիս ենք այն պայմաններին, որոնց առկայությամբ միայն հնարավոր է վերջինը։<br>''Սինթետիկ մեթոդ''. , շարադրության մեթոդ, ըստ որի տրված դրույթներից դուրս են բերվում հետևանքները։ Նույնն է, ինչ պրոգրեսիվ մեթոդը։ «Զուտ բանականության քննադատությունը» գրվել է սինթետիկ եղանակով, «Պրոլեգոմենները»՝ անալիտիկ։</ref>, որպեսզի գիտությունն իր բոլոր հոդավորումները ներկայացներ իբրև միանգամայն հատուկ ճանաչողունակության օրգանիզմ՝ իր բնական կապի մեջ։ Նա, ով մութ կհամարի նաև այս նախագիծը, որ ես պրոլեգոմենների ձևով նախադրում եմ ամեն ապագա մետաֆիզիկայի, թող նկատի առնի, որ բնավ պարտադիր չէ, որպեսզի ամեն ոք մետաֆիզիկա սերտի, և որ կան տաղանդներ, որոնք միանգամայն հաջողակ լինելով հայեցողությանն ավելի մոտ կանգնած ֆունդամենտալ և նույնիսկ խորը գիտություններում՝ հաջողակ չեն սոսկ վերացարկված հասկացությունների շնորհիվ կատարվող հետազոտություններում, և որ այդ դեպքում պետք է սեփական շնորհքը կիրառել այլ բնագավառներում, բայց նա, ով ցանկանում է դատել մետաֆիզիկայի մասին կամ ինքն է ցանկանում մետաֆիզիկական սիստեմ կառուցել, պիտի լիովին բավարարի այստեղ նշված պահանջները, նա կարող է ընդունել իմ լուծումը կամ հիմնովին հերքել և փոխարինել ուրիշով (քանի որ շրջանցել չի կարող), իսկ ինչ վերաբերում է այդքան աղաղակված մթությանը (սեփական ծուլությունն ու բթամտությունը քողարկելու սովորական միջոց), ապա վերջինս նույնպես ունի իր օգուտը, չէ՞ որ նրանք, ովքեր զգուշավոր լռություն են պահպանում բոլոր մյուս գիտությունների առնչությամբ, մետաֆիզիկայի հարցերում խոսում են վարպետորեն և խիզախ որոշումներ ընդունում, որովհետև նրանց տգիտությունն այստեղ ակներևաբար չի տարբերվում մյուսների գիտությունից, թեև տարբերվում է այն իսկական սկզբունքներից, որոնց մասին կարելի է ասել.
Ignavum, fucos, pecus a praesepibus, arcent.
::::::::Vergilius<ref>«Նրանք քշում են փեթակներից բոռերի ծույլ ցեղը»։ (Վերգիլիուս, Georgica, IV, 168)</ref>։
<FONT SIZE="+2">'''ՊՐՈԼԵԳՈՄԵՆՆԵՐ'''</FONT>
==ՆԱԽՆԱԿԱՆ ՀԻՇԵՑՈՒՄ ԱՄԵՆ ՄԵՏԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ==
Նախ, ինչ վերաբերում է մետաֆիզիկական իմացության ''աղբյուրներին'', ապա արդեն վերջինիս հասկացությունից երեում է, որ այն չի կարող լինել էմպիրիկ։ Հետևաբար այդ իմացության սկզբունքները (որոնց պատկանում են ոչ միայն մետաֆիզիկայի հիմնադրույթները, այլև հիմնական հասկացությունները) երբեք չպիտի վերցված լինեն փորձից, որովհետև վերջինս պիտի լինի ոչ թե ֆիզիկական, այլ մետաֆիզիկական իմացություն, այսինքն՝ փորձի սահմաններից անդին։ Այսպիսով, նրա հիմքում ընկած պիտի լինի ո՛չ արտաքին փորձը, որը բուն ֆիզիկայի աղբյուրն է, ո՛չ էլ ներքին փորձը, որը կազմում է էմպիրիկ հոգեբանության հիմունքը։ Այսինքն՝ դա a priori իմացություն է կամ իմացություն զուտ դատողականությունից և զուտ բանականությունից։
Այսպես, սակայն, նշված իմացությունը ոչնչով չէր տարբերվի զուտ մաթեմատիկայից, հետևապես այն պետք է կոչվի զուտ ''զուտ փիլիսոփայական իմացություն'', իսկ ինչ վերաբերում է այս արտահայտության նշանակությանը, ապա ես վկայակոչում եմ «Զուտ բանականության քննադատությունը» (էջ 712 և հաջ.)<ref>Այս և հաջորդ տեղերում Կանտը հղումներ է անում իր «Զուտ բանականության քննադատության» առաջին հրատարակության էջերին (Riga, Hartknoch, 1781)։ Մենք կնշենք այստեղ գերմաներեն և ռուսերեն համեմատաբար նոր հրատարակությունները։ Տվյալ դեպքում գերմ. «Kritik der reiner Vernunft», I.Kant, Hamburg, 1990, SS. 657 u.f., ռուս. T. 3 Сочинений, Москва, 1964, стр. 600 и сл.։</ref>, որտեղ բանականության կիրառության այս երկու եղանակների միջև եղած տարբերությունը ներկայացված է պարզ և բավարար չափով։ Մետաֆիզիկական իմացության աղբյուրների մասին այսքանը։
===§2 ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՏԵՍԱԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ԵՎ ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂ է ՄԵՏԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՉՎԵԼ===
Ես չեմ կարող, սակայն, այս առիթով չհիշատակել այն վնասը, որ փիլիսոփայությանը հասցրեց այս դյուրին և աննշան թվացող դիտարկման անտեսումը։ Հյումը փիլիսոփային արժանի զբաղմունք համարելով զուտ a priori իմացության ամբողջ ոլորտի վրա ուշադրության բևեռումը,- ոլորտ, որում մարդկային դատողականությունն այնպիսի մեծ տիրույթների էր հավակնում,- անխոհեմաբար կտրեց դրանց մի ամբողջ և այն էլ կարևորագույն մասը, այն է՝ զուտ մաթեմատիկան։ Նա կարծում էր, թե մաթեմատիկայի բնույթն ու, այսպես ասած, սահմանադրությունը հիմնվում են բոլորովին այլ սկզբունքների, այսինքն՝ բացառապես հակասության օրենքի վրա. ու թեև նա չդասակարգեց դրույթներն այսպես ֆորմալ և ընդհանուր ձևով կամ չտվեց դրանց որևէ անվանում, ինչպես արեցի այստեղ ես, սակայն դա արդեն համազոր էր նրան, որ նա ասած լիներ, թե զուտ մաթեմատիկան պարունակում է միայն ''անալիտիկ'', իսկ մետաֆիզիկան՝ սինթետիկ a priori դրույթներ։ Այստեղ Հյումը շատ էր սխալվում, և այդ սխալը վճռորոշ հետևանքներ ունեցավ նրա ամբողջ ըմբռնման համար։ Եթե չլիներ այդ սխալը, ապա մեր սինթետիկ դատողությունների ծագման մասին իր հարցը նա դուրս կհաներ ընդամենը պատճառականության իր մետաֆիզիկական հասկացության սահմաններից և a priori դա կտարածեր նաև մաթեմատիկայի հնարավորության վրա, քանզի մաթեմատիկան նա պարտավոր կլիներ ճանաչել նույնքան սինթետիկ։ Բայց այդ դեպքում նա ոչ մի կերպ չէր կարողանա իր մետաֆիզիկական դրույթները հիմնել սոսկ փորձի վրա, որովհետև զուտ մաթեմատիկայի աքսիոմաները այդկերպ ենթարկված կլինեին փորձին, իսկ նա բավականաչափ խորաթափանց էր, որպեսզի թույլ չտար այդ սխալը։ Այն պատվավոր հասարակությունը, որում այդժամ կհայտնվեր մետաֆիզիկան, կպաշտպաներ վերջինիս վիրավորական վերաբերմունքից, քանի որ նրան հասցեագրված հարվածները բաժին կընկնեին նաև մաթեմատիկային, բայց դա Հյումը չէր ցանկանում և չէր էլ կարող ցանկանալ։ Մինչդեռ այդ դեպքում մեր խորաթափանց այրը կհանգեր մեզ այժմ զբաղեցնող դիտարկումներին շատ նման հետազոտությունների, որոնք, սակայն, չափազանց կշահեին նրա անկրկնելի գեղեցիկ շարադրումից։
3. ''Բուն մետաֆիզիկական'' դատողությունները բոլորն էլ սինթետիկ են։ ''Մետաֆիզիկային'' պատկանող դատողությունները պետք է տարբերել բուն ''մետաֆիզիկական'' դատողություններից։ Մետաֆիզիկային պատկանողների թվում շատ են անալիտիկ դատողությունները, բայց դրանք միայն միջոց են մետաֆիզիկական դատողությունների համար, որոնք սոսկ կազմում են գիտության նպատակը և միշտ սինթետիկ են։ Չէ՞ որ, եթե հասկացությունները պատկանում են մետաֆիզիկային, ինչպես օրինակ, սուբստանցի հասկացությունը, ապա դատողությունները, որոնք գոյանում են միայն այդ հասկացությունների տարրալուծումից, նույնպես անհրաժեշտաբար պատկանում են մետաֆիզիկային։ Այսպես օրինակ, սուբստանցն այն է, ինչը գոյություն ունի սոսկ իբրև սուբյեկտ և այլն, նման բազմաթիվ անալիտիկ դատողությունների օգնությամբ մենք փորձում ենք մոտենալ հասկացության սահմանմանը։ Բայց քանի որ դատողական զուտ հասկացության անալիզը (այդպիսիք բովանդակում է մետաֆիզիկան) առաջ է գալիս նույն եղանակով, ինչ ցանկացած այլ հասկացության տարրալուծում, այդ թվում նաև էմպիրիկ հասկացության, որը չի պատկանում մետաֆիզիկային (օրինակ, օդը առաձգական հեղուկ է, որի առաձգականությունը ցրտի մեզ ծանոթ ոչ մի աստիճանի առկայությամբ չի վերանում), ապա բուն մետաֆիզիկական է միայն հասկացությունը և ոչ անալիտիկ դատողությունը։ Իսկապես, այս գիտության առանձնահատկությունն ու յուրահատկությունն է կազմում իր a priori իմացությունների սերումը, որոնք, հետևաբար, պետք է տարբերել այն ամենից, ինչը մետաֆիզիկայի և բոլոր մյուս դատողական իմացությունների համար ընդհանուր է. այսպես օրինակ, այն, որ իրերի մեջ որպես սուբստանց գոյող ամեն ինչ հաստատուն է, սինթետիկ և բուն մետաֆիզիկական դրույթ է։  Եթե մետաֆիզիկայի մատերիան ու շինարարական հումքը կազմող a priori հասկացությունները նախապես ժողովված են ըստ որոշակի սկզբունքների, ապա այդ հասկացությունների տարրալուծումը մեծ նշանակություն ունի, այդ տարրալուծումը կարող է նաև շարադրված լինել որպես հատուկ մի մաս (ասենք՝ որպես philosophia definitiva), որը կպարունակի մետաֆիզիկային պատկանող սոսկ անալիտիկ դրույթներ, որոնք զատվում են հենց մետաֆիզիկան կազմող բոլոր սինթետիկ դրույթներից։ Եթե իսկապես հիշյալ տարրալուծումները նշմարելի որևէ օգուտ ունեն, ապա ոչ այլուր, քան մետաֆիզիկայում, այսինքն՝ այն սինթետիկ դրույթների առումով, որոնք պիտի սերվեն այդ նախապես տարրալուծված հասկացություններից։
Սույն պարագրաֆի հետևությունն այսպիսով սա է. մետաֆիզիկան ըստ էության գործ ունի a priori սինթետիկ դրույթների հետ, և միայն դրանք են կազմում նրա նպատակը, որին հասնելու համար վերջինս, իհարկե, իր հասկացությունների բազում տարրալուծումների, այսինքն՝ անալիտիկ դատողությունների կարիք ունի, ինչը, սակայն, իրականացվում է այնպես, ինչպես ցանկացած մեկ այլ իմացության տեսակի դեպքում, որում շնորհիվ տարրալուծման փորձում են ընդամենը հասկանալի դարձնել իրենց հասկացությունները։ Մինչդեռ a priori իմացության ''սերումը'' ինչպես հայեցողության, այնպես էլ հասկացությունների հիման վրա, և վերջապես նաև a priori սինթետիկ դրույթների սերումը, այն էլ փիլիսոփայական իմացության մեջ, կազմում է մետաֆիզիկայի էական բովանդակությունը։
Վերը մենք տեսանք անալիտիկ և սինթետիկ դատողությունների միջև եղած վիթխարի տարբերությունը։ Անալիտիկ դրույթների հնարավորությունը կարելի է հասկանալ շատ հեշտ, քանի որ դրանք հիմնվում են բացառապես հակասության օրենքի վրա։ A posteriori սինթետիկ դրույթների հնարավորությունը, այն է՝ այնպիսի դրույթների, որոնք քաղվում են փորձից, նույնպես որևէ առանձին բացատրության կարիք չունի, որովհետև ինքը փորձը ոչ այլ ինչ է, եթե ոչ ընկալումների անընդհատ կապակցում (սինթեզ)։ Մեզ մնում են, այսպիսով, միայն a priori սինթետիկ դրույթները, որոնց հնարավորությունը հարկ է փնտրել կամ էլ հետազոտել, քանի որ այն պետք է հիմնվի հակասության օրենքից տարբեր սկզբունքների վրա։
Սակայն մենք կարիք չունենք այստեղ սկզբից փնտրելու այդպիսի դրույթների ''հնարավորությունը'', այն է՝ հարցնել, թե հնարավոր են արդյոք այդ դրույթները, որովհետև դրանք բավականին շատ են և, ընդ որում, տրված են անվիճարկելի հավաստիությամբ, ու քանի որ մեթոդը, որով ներկայումս առաջնորդվում ենք, պիտի լինի անալիտիկ, ապա կսկսենք այն բանից, որ նման սինթետիկ, սակայն բանականության զուտ իմացություն իսկապես գոյություն ունի։ Իսկ այնուհետև մենք պիտի ''հետազոտենք '' այդ հնարավորության հիմունքը և հարցնենք, թե ինչպես է հնարավոր այդ իմացությունը, որպեսզի վերջինիս հնարավորության սկզբունքների հիման վրա որոշարկենք դրա կիրառության պայմանները, ոլորտն ու սահմանները։ Այսպիսով, դպրոցական ճշգրտությամբ արտահայտված բուն խնդիրը, որից կախված է ամենը, հետևյալն է.
''Ինչպե՞ս են հնարավոր a priori սինթետիկ դրույթները։''
Սակայն այս հարցի լուծումը որքան անխուսափելի, այնքան էլ միաժամանակ դժվար է. և գլխավոր պատճառը, որով վերջինս այդքան երկար ժամանակ անպատասխան էր մնացել, այն է, որ ոչ մեկի մտքով չէր անցել, թե կարելի է նման հարց տալ, իսկ երկրորդ պատճառը՝ որ այս հարցի սպառիչ պատասխանը շատ ավելի տևական, խորը և համառ խորհրդածության կարիք ունի, քան մետաֆիզիկական ամենաընդարձակ որևէ աշխատություն, որն ի հայտ գալու առաջին իսկ պահից անմահություն էր խոստացել իր հեղինակին։ Յուրաքանչյուր խորաթափանց ընթերցող, հաշվի առնելով այդ խնդրի պահանջները և բարեխղճորեն խորհելով դրա շուրջ, սկզբում երկյուղում է վերջինիս դժվարությունից՝ համարելով այն անլուծելի և, եթե իսկապես գոյություն չունենային նման զուտ a priori սինթետիկ իմացություններ, կատարելապես անհնար, այդպես էր իրականում պատահել Դևիդ Հյումի հետ, թեպետ նա չէր պատկերացնում նշված հարցն այն ընդհանուր տեսքով, որով դա ներկայացվում է այստեղ և որով պետք է ներկայացվեր, որպեսզի դրա պատասխանը վճռորոշ լիներ ամբողջ մետաֆիզիկայի համար։ Իրոք,- ասում էր այդ խորաթափանց այրը,- այդ ինչպե՞ս է հնարավոր, որ երբ ինձ տրված է հասկացություն, ես կարող եմ դուրս գալ դրա սահմաններից ու կապել նրան մեկ ուրիշ հասկացության հետ, որը բոլորովին բովանդակված չէ նրանում, և այն էլ այնպես, ասես սա ''անհրաժեշտաբար'' պատկաներ առաջինին։ Միայն փորձը կարող է նման կապակցություններ ընձեռել մեզ (այսպես դուրս եկավ նա այս դժվարությունից՝ համարելով այն անհնարինություն), և ամբողջ այդ թվացյալ անհրաժեշտությունը կամ, ինչը նույնն է, որպես անհրաժեշտություն ընդունված a priori իմացությունը ոչ այլ ինչ է, քան ինչ-որ բանը ճշմարիտ համարելու և այդ պատճառով սուբյեկտիվ անհրաժեշտությունը օբյեկտիվ անհրաժեշտության տեղ դնելու երկարատև սովորություն։
Եթե ընթերցողը գանգատվի այն դժվարություններից ու չարչարանքից, որոնք ծագում են իմ առաջադրած խնդիրը լուծելու ճանապարհին, ապա թող ինքը փորձի լուծել այն ավելի հեշտ մի եղանակով։ Այդ դեպքում նա գուցե իրեն պարտական զգա մեկին, ով նրա փոխարեն ստանձնել է այդ խորը հետազոտության աշխատանքը, ու թերևս զարմանա այն դյուրության վրա, որով կարող է տրվել լուծումը, եթե հաշվի առնենք, թե որքան յուրահատուկ է առարկան։ Երկար տարիների ջանք պահանջվեց այս խնդրին համապարփակ (այն իմաստով, որով այս բառը կիրառում են մաթեմատիկոսները, այսինքն՝ բոլոր դեպքերի համար) լուծում գտնելու և ի վերջո անալիտիկ տեսքով ներկայացնելու համար, ինչպես և ընթերցողը կգտնի այն այստեղ։  Ընդսմին, բոլոր մետաֆիզիկոսները հանդիսավոր և օրինավոր կերպով ազատված են իրենց զբաղմունքից այնքան ժամանակ, քանի դեռ բավարար պատասխան չեն տվել ''ինչպե՞ս են հնարավոր a priori սինթետիկ իմացությունները'' հարցին։ Չէ՞ որ միայն այս պատասխանի մեջ է հավատարմագիրը, որը նրանք պիտի ցույց տան, եթե պատրաստվում են զուտ բանականության անունից ինչ-որ բան ասել մեզ. առանց այդ հավատարմագրի, սակայն, նրանք կարող են հուսալ ոչ այլ ինչ, եթե ոչ այն, որ խոհեմ մարդիկ, արդեն բազմիցս խաբված լինելով, առանց որևէ հետազոտության կմերժեն նրանց ասելիքը։
Իսկ եթե մետաֆիզիկոսները ցանկանում են իրենց գործով զբաղվել ոչ իբրև ''գիտությամբ'', այլ իբրև մարդկային ընդհանուր դատողականությանը մատչելի և բարերար համոզումների ''արվեստով'', ապա չարժե արգելել նրանց այդ զբաղմունքը։ Այդ դեպքում նրանք պարտավոր կլինեն խոսել բանական հավատի համեստ լեզվով և պարտավոր կլինեն խոստովանել, որ իրենց արգելված է անգամ ''ենթադրել'', ուր մնաց թե ''իմանալ'' մի բան, որն ընկած է ամեն հնարավոր փորձի սահմաններից դուրս, և նրանց կմնա միայն ''ընդունել'' լոկ այն (ոչ թե սպեկուլյատիվ կիրառության, որից պետք է հրաժարվեն, այլ բացառապես պրակտիկ կիրառության համար), ինչը հնարավոր և նույնիսկ պարտադիր է կյանքում դատողականությունը և կամքը ղեկավարելու համար։ Միայն այսպես նրանք կարող են օգտակար ու իմաստուն այրերի անուն կրել, և որքան ավելի հրաժարվեն մետաֆիզիկոսի անունից, այնքան ավելի կլինի նրանց օգուտը, որովհետև մետաֆիզիկոսներն են ցանկանում լինել սպեկուլյատիվ փիլիսոփաներ, բայց քանի որ այստեղ գործ ունենք a priori դատողությունների հետ, չի կարելի թույլ տալ մակերեսային հավանականություններ (որովհետև այն, ինչը ճանաչվում է որպես a priori իմացություն, հենց այդ պատճառով էլ հայտարարվում է անհրաժեշտ) և չի կարելի թույլ տալ նման մարդկանց ենթադրությունների խաղ սարքել, որովհետև կա՛մ նրանց պնդումները պիտի գիտություն հանդիսանան, կա՛մ էլ դրանք ընդհանրապես ոչինչ են։
Կարելի է ասել, որ ամբողջ տրանսցենդենտալ փիլիսոփայությունը<ref>''Տրանսցենդենտալ փիլիսոփայություն'' - գիտություն a priori սինթետիկ իմացության հնարավորության մասին։ Գործ ունի մարդկային բանականության աղբյուրների հետ, որոնցից սերվում է a priori իմացությունը։ Մետաֆիզիկան հավակնություն ուներ իր առարկաների մասին տեղեկություն տալ a priori, հետևաբար նախքան մետաֆիզիկայով զբաղվելը հարկավոր է ի կատար ածել տրանսցենդենտալ փիլիսոփայության պահանջները, ինչը և ցույց կտա մետաֆիզիկայի իբրև գիտության հնարավորությունը կամ անհնարությունը։</ref>, որ անհրաժեշտաբար նախորդում է ամեն մետաֆիզիկայի, ինքը ոչ այլ ինչ է, եթե ոչ այստեղ ներկայացված հարցի լիակատար լուծում՝ միայն թե սիստեմատիկ կարգի և մանրամասնության բերված տեսքով, այնպես որ մինչև այժմ ոչ մի տրանսցենդենտալ փիլիսոփայություն չի եղել։ Իսկապես, այն, ինչը ներկայացված է հիշյալ անվան տակ, ըստ էության մետաֆիզիկայի մի մասն է, մինչդեռ այդ գիտությունը պետք է նախ պարզի դրա հնարավորությունը ու հետևաբար նախորդի ամեն մետաֆիզիկայի։ Ուստի, քանի որ մեկ ու միակ հարցին բավարար պատասխան տալու համար հարկավոր է մի ամբողջ գիտություն՝ ազատ ամեն կողմնակի օժանդակությունից, հետևապես հիմնովին նոր, պետք չէ զարմանալ, որ այդ հարցի լուծումը կապված է մեծ ջանքերի ու դժվարությունների և նույնիսկ որոշ անպարզության հետ։
Այժմ ձեռնամուխ լինելով այդ լուծմանը, ընդ որում անալիտիկ մեթոդով, որում մենք ենթադրում ենք, որ այդպիսի իմացություններ զուտ բանականությունից իսկապես գոյություն ունեն, մենք կարող ենք վկայակոչել տեսական իմացության (քանզի խոսքն այստեղ միայն նրա մասին է) ընդամենը երկու գիտություններ՝ ''գիտություններ''՝ ''զուտ մաթեմատիկան'' և ''զուտ բնագիտությունը'', քանի որ միայն սրանք կարող են մեզ առարկաներ ներկայացնել հայեցողության մեջ. այսինքն՝ եթե նրանցում լինի a priori իմացություն, նրանք կարող են ցույց տալ դրա ճշմարտությունը կամ համապատասխանությունն իր օբյեկտին in concreto, այն է՝ այդ իմացության ''իրականությունը'', որից այնուհետև կարելի է անալիտիկ ճանապարհով անցնել դրա հնարավորության հիմունքին։ Սա շատ է դյուրացնում մեր գործը, որովհետև ընդհանուր դիտարկումները ոչ միայն կիրառվում են փաստերի նկատմամբ, այլև ելնում են նրանցից, այն դեպքում, երբ սինթետիկ մեթոդով դրանք պիտի բոլորովին in abstracto դուրս բերվեն հասկացություններից։
Սակայն այս իրական ու դրա հետ մեկտեղ հիմնավորված զուտ a priori իմացություններից որևէ հնարավոր, մեր կողմից փնտրվող մետաֆիզիկայի իբրև գիտության հասնելու համար մեզ անհրաժեշտ է գլխավոր հարցի մեջ ներառել այն, ինչը առաջ է բերում այդ մետաֆիզիկան և որպես ընդամենը բնականորեն տրված, թեպետ իր ճշմարտության տեսակետից կասկածելի մի a priori իմացություն (որի մշակումը առանց իր հնարավորության քննադատական հետազոտության սովորաբար արդեն մետաֆիզիկա էր կոչվում) ընկած է դրա հիմքում, մի խոսքով՝ այդպիսի գիտության բնատուր հակումը, և այսպես, գլխավոր տրանսցենդենտալ հարցը, թաքնված լինելով չորս ուրիշ հարցերում, հաջորդաբար կստանա իր պատասխանները։
===§9===
Եթե մեր հայեցողությունը լիներ այնպիսին, որ իրերը պատկերացներ այնպես, ''ինչպես դրանք կան ինքնին'', ապա ոչ մի a priori հայեցողություն չէր լինի, հայեցողությունը ամեն անգամ կլիներ էմպիրիկ։ Իսկապես, այն, ինչ բովանդակված է ինքնին առարկայի մեջ, ես կարող եմ իմանալ սոսկ այն դեպքում, եթե այն ներկա է և տրված է ինձ։ Ճիշտ է, այդժամ էլ հասկանալի չէ, թե ինչպես է որևէ ներկա իրի հայեցողությունը ճանաչել տալիս ինձ, թե ինչպիսին է այն ինքնին, չէ՞ որ դրա հատկությունները չեն կարող վերաբնակվել իմ պատկերունակության մեջ, սակայն եթե թույլ տանք դրա հնարավորությունը, ապա այդ հայեցողությունը ամեն դեպքում տեղի կունենա ոչ a priori, այսինքն՝ ոչ նախքան առարկայի տրվելը ինձ։ Այլ կերպ առարկայի նկատմամբ իմ պատկերացման վերաբերության համար ոչ մի հիմք գտնել հնարավոր չէ, եթե, իհարկե, չհիմնավորենք դա ներշնչմամբ։ Հետևաբար միայն մեկ դեպքում է հնարավոր, որ իմ հայեցողությունը նախորդի առարկայի իրականությանը և տեղի ունենա իբրև a priori ճանաչողություն, եթե ''եթե այն ոչինչ չբովանդակի զգայականության ձևից բացի, որն իմ սուբյեկտի մեջ նախորդում է բոլոր իրական տպավորություններին, որոնց միջոցով ես ներգործվում եմ առարկաներից'': Իսկապես, այն, որ զգացման առարկաները կարելի է հայեցել համաձայն սոսկ զգայականության այս ձևի, ես կարող եմ իմանալ a priori։ Այստեղից բխում է, որ այն դրույթները, որոնք առնչվում են ընդամենը զգայական հայեցողության այս ձևին, նշանակալիություն կունենան զգացման առարկաների համար, և հակառակը, հայեցողությունները, որոնք հնարավոր են a priori, կարող են առնչվել միայն մեր զգացումների առարկաներին։
===§10===
Եվ երկրորդը. իմ այս սկզբունքները, որ երևույթներ են դարձնում զգացման պատկերացումները, ոչ միայն ընդամենը երևության չեն վերածում փորձի ճշմարտությունը, այլև ավելի շուտ միակ միջոցն են տրանսցենդենտալ երևությունը կանխելու համար, ինչն արդեն վաղուց ի վեր մոլորության է հանգեցնում մետաֆիզիկային և ստիպում նրան տրվել օճառե պղպջակների ետևից ընկնելու մանկական ձգտումներին, քանզի երևույթները, որոնք ընդամենը պատկերացումներ են, վերցվում են իբրև ինքնին իրեր, այստեղից էլ բանականության այն բոլոր անտինոմիաների զարմանալի գոյացումը, որի մասին ես կհիշատակեմ ստորև և որոնք հաղթահարվում են այն միակ նկատառման շնորհիվ, ըստ որի երևույթը ճշմարտություն է, քանի դեռ կիրառություն ունի փորձում, բայց հենց որ այն դուրս է գալիս հիշյալ փորձի սահմաններից և դառնում է տրանսցենդենտ, ապա հրեությունից զատ ոչինչ չի տալիս։
Այսպիսով, իրերին, որոնք մենք պատկերացնում ենք զգացումների միջոցով, ես թողնում եմ իրենց իրականությունը և սահմանափակում եմ միայն այդ իրերի մեր զգայական հայեցողությունն այնպես, որ հայեցողությունն իր բոլոր մասերում, նույնիսկ տարածության և ժամանակի զուտ հայեցողություններում, պատկերացնում է միայն իրերի երևույթները, սակայն երբեք՝ դրանց հատկություններն ինքնին, այնպես որ սա իմ կողմից բնությանը վերագրվող համատարած երևություն չէ, և իդեալիզմի մեջ մեղադրվելու դեմ իմ առարկություններն այնքան հստակ և ակնհայտ են, որ դրանք նույնիսկ ավելորդ կթվային, եթե չլինեին անիրավասու դատավորները, որոնք սիրով հին անուն կպցնելով իրենց խեղաթյուրված, թեպետ սովորական կարծիքից շեղվող ցանկացած նոր բանի և երբեք չդատելով փիլիսոփայական տերմինների ոգու մասին, այլ սոսկ կառչելով տառից՝ միշտ պատրաստ են լավ որոշարկված հասկացությունների փոխարեն դնել իրենց սեփական հորինվածքը և այդկերպ աղավաղել ու այլանդակել դրանք։ Այն, որ ես ինքս տրանսցենդենտալ իդեալիզմ եմ անվանել իմ այս տեսությունը, դեռ ոչ մեկին իրավունք չի վերապահում շփոթել այն Կարտեզիուսի էմպիրիկ իդեալիզմի<ref>Դեկարտի իդեալիզմը Կանտը էմպիրիկ է անվանում, քանի որ նյութական աշխարհի գոյությունը վերջինս դիտում էր իբրև մտածողական աշխարհից տարասեռ իրականություն, որի պրոբլեմատիկ գաղափարին կարելի է հանգել՝ հակադրելով այն մտածողական աշխարհին։ Նյութական աշխարհը տարաձգության տարբերակիչ հատկանիշով օժտված սուբստանց է։ Սակայն բացի մտածողական աշխարհին այն հակադրելուց Դեկարտն, ըստ էության, ուրիշ որևէ հիմքեր չի գտնում նրա հիմնավորման համար հենց մտածողության մեջ։ Այդ աշխարհի գոյությունը նա դուրս է բերում փորձից, այսինքն՝ էմպիրիկորեն։</ref> (թեպետ այդ իդեալիզմն ընդամենը խնդիր էր, որի անլուծելիության պատճառով, ըստ Դեկարտի, յուրաքանչյուր ոք կարող էր մերժել մարմնական աշխարհի գոյությունը, քանզի անհնար էր երբևէ գտնել դրա ապացույցը) կամ Բերկլիի միստիկ և երազկոտ իդեալիզմի<ref>Կանտյան իդեալիզմը բավական հաճախ էին նույնացնում Բերկլիի իդեալիզմի հետ։ Անվանելով Բերկլիի իդեալիզմը միստիկ և երազող՝ Կանտը նկատի ունի, որ վերջինիս պակասում է տրանսցենդենտալ հարցադրումը։ Այսպես, ընդունելով սպիրիտուալիստական տեսակետ, Բերկլին մերժում էր նյութական աշխարհի գոյությունը։ Իսկ երազկոտությունը Կանտը հակված է տեսնել այն լուծման մեջ, որը Բերկլին առաջարկում էր մեր կողմից իրերի ընկալվելը բացատրելու համար։ Պաշտպանելով կրոնի դերը և հանդես գալով աթեիզմի դեմ՝ նա պնդում էր, որ մեզանում գաղափարների գոյությունը պայմանավորված է աստվածային միջնորդությամբ։ «Զուտ բանականության քննադատության» մեջ Կանտը այս իդեալիզմն անվանում է դոգմատիկ։</ref> հետ (որի և այլ նման պատրանքների դեմ մեր քննադատությունը ավելի շուտ պարունակում է իսկական հակամիջոց)։ Իսկապես, իմ այսպես կոչված իդեալիզմն առնչվում է ոչ թե իրերի գոյությանը (մինչդեռ հենց այս կասկածն է, ըստ էության, ընկած բառիս ընդունված իմաստով իդեալիզմի հիմքում), որովհետև իմ մտքով երբեք չի անցել կասկածի առնել դա, այլ սոսկ իրերի զգայական պատկերացմանը, որին նախ և առաջ պատկանում են տարածությունը և ժամանակը, իսկ սրանց, հետևաբար բոլոր ''երևույթների'' վերաբերյալ, ես միայն ցույց տվեցի, որ դրանք ո՛չ իրեր են (այլ ընդամենը պատկերացման եղանակներ), ո՛չ էլ ինքնին իրերին պատկանող որոշարկումներ։ Տրանսցենդենտալ բառը, սակայն, որով ես նշանակում եմ ոչ թե մեր ճանաչողության վերաբերությունը իրերին, այլ միայն մեր ''ճանաչողունակությունը'', պետք է որ կանխեր այդ թյուր մեկնաբանությունը։ Բայց որպեսզի այդ բառն այսուհետև թյուրըմբռնումների տեղիք չտա, ես սիրով ետ եմ վերցնում այն և փոխարինում ''քննադատական'' բառով։ Եթե իրական առարկաները (ոչ թե երևույթները) պատկերացումների վերածելն իսկապես անընդունելի իդեալիզմ է, ապա ինչպե՞ս կոչենք այն իդեալիզմը, որն, ընդհակառակը, իրերի է վերածում պատկերացումները։ Կարծում եմ՝ այն կարելի է կոչել ''անրջող'' իդեալիզմ ի տարբերություն նախորդի, որը կարելի է անվանել ''երազկոտ'' իդեալիզմ, և այդ երկուսն էլ պիտի կասեցվեն իմ այսպես կոչված տրանսցենդենտալ կամ, ավելի լավ է, ''քննադատական'' իդեալիզմի կողմից։
==ԳԼԽԱՎՈՐ ՏՐԱՆՍՑԵՆԴԵՆՏԱԼ ՀԱՐՑԻ ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. ԻՆՉՊԵ՞Ս է ՀՆԱՐԱՎՈՐ ԶՈՒՏ ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ==
Գիրքը հրատարակվել է 1783 թ. Հարտկնոխի կողմից Ռիգայում։ Հայերեն «Պրոլեգոմենները» ընթերցողին ներկայացվում են առաջին անգամ։ Թարգմանությունն արվել է ըստ՝ Immanuel Kant, «Prolegomena...», sechste Auflage, herausgegeben von Karl Vorlander, Leipzig, Verlag von Felix Meiner, 1920։ Թարգմանության ընթացքում ձեռքի տակ ունեցել ենք Վ.Սոլովյովի ռուսերեն թարգմանությունը («Пролегомены ко всякой будущей метафизике, могущей возникнуть в смысле науки», Москва, 1993), որը 1905 թվականի հրատարակության վերատպությունն է, ինչպես նաև երրորդ բարեփոխված հրատարակությունը (Иммануил Кант, Сочинения в шести томах, Москва, 1964, т. 4)։ Նկատի ենք առել նաև ոչ այնքան հաջողված անգլերեն թարգմանությունը («Prolegomena to Any Future Metaphysics», New York, 1997), որը Պոլ Կարուսի 1905 թվին լույս տեսած թարգմանության բարեփոխված տարբերակն է։
 
<references />
Վստահելի
1396
edits