Changes
Հետ է շրջվում 14432 խմբագրումը, որի հեղինակն է՝ [[Special:Contributions/Anahitt|Anahitt]] ([[User talk:Anahitt|քննարկում]]) մասնակիցը
{{Վերնագիր
|վերնագիր = Աննաբել Անաբել Լի
|հեղինակ = [[Էդգար Ալլան Պո]]
|թարգմանիչ = ԱնանունԵրվանդ Սարգսյան
|աղբյուր =
}}
<poem>
Վաղուց, շատ վաղուց, հեռու-հեռավոր
Մի թագավորությունում անհասանելի,
Ապրում էիր դու` հրաշք մի աղջիկ,
Առաջին իմ սեր, իմ Անաբել Լի':
Սիրում էիր ինձ շատ, իսկ ես էլ այնքան,
Որ հնարավոր չէր սիրել ավելի:
Թեև երեխա էի, և դու էլ էիր փոքր`
Այդ թագավորությունում անհասանելի,
Բայց մեծ էր իմ սերը, և նաև քոնը,
Իմ արև պայծառ, իմ Անաբել Լի':
Երկնային լուսե փերիներն անգամ
Չէին կարող սիրել մեզնից ավելի: