Changes
Գիլգամեշ
,/* ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ */
— Ելիր Էնկիդու։ Արեւ-աստված Շամաշը թող մեզի կյանք պարգեւե։
Նիզակներով ու աղեղներով Խումրաբային Խումբաբային վրան կը հարձակին։ Նետերը անոր մարմինին մեջ չէին թափանցեր, ետ կը նետվին եւ ան կը մնար անհողդող եւ անվթար։ Հիմա իրեն առջեւ կեցած է լեռան հսկան եւ ճիրանավոր թաթերով բռնած Էնկիդուն։ Բայց Գիլգամեշ արքան մարտական տապարը անոր գլուխին կիջեցնե եւ Խումբաբան գետին կը փռվի։ Դեռ քանի մը վայրկյան վիթխարի մարմինը կը գալարվի. ոտքերը եւ պոչը կատաղորեն կը շարժե օդին մեջ։ Գիլգամեշ տապարով մը գլուխը վիզեն կը բաժանե։ Հսկա մարմինը կը տանին, ժայռեն վար կը գլորեն, որպեսզի անգղներուն կեր դառնա։ Եղջուրավոր գլուխը երկար նիզակի մը վրա կամրացնին հետեվնին կը տանին, իբրեւ հաղթական ավար։ Խումբաբայի հնամյա ծառերուն մեջեն նեղ կածաններե ու խութ կիրճերե անցնելով՝ վերջապես կը տեսնեն մայրիներով շրջապատված լեռը, ուր կը կգտնվեր մեծազոր աստվածներուն բնակավայրը։ Երբ Իրնինի դիցուհիին ձյունաթույր, շողշողուն ու նվիրական աշտարակին կը մոտենային, հանկարծ աստվածային ձայն, մը կըլսվի լեռան կատարեն։ Ան Իրնինին էր, որ կըսեր.
— Ետ դարձէք։ Զեր գործը վերջացավ։ Քայլերնիդ դարձուցեք դեպի Ուրուկ՝ քաղաքը, որ ձեր գալուն կը սպասե։ Եվ ոչ մի մահկանացու չկրնար ոտք դնել այս լեռան նվիրական կատարը, ուր աստվածները կը բնակին։ Քանզի ով երկնային աստվածներուն երեսը նայի, կը մահանա։ Տուն վերադարձեք։