Նրա ոտքն այնպես կծեցի, որ ատամներիս ծայրին զգացի, թե ինչպես եմ յուղոտ մսից հետո հասնում ազդրի կոշտ ոսկորին։ Դա շան համար ոչինչ է. ներսից եկող զայրույթով վատ թշնամու մսի մեջ ատամները խրելու չափ հաճելի ոչինչ չի կարող լինել։ Երբ այդպիսի հնարավորություն եմ ունենում, կծելու արժանի զոհի՝ իմ առջևով հիմարի պես անցնելու պահին աչքերս սևանում են, ատամներս կարծես ցավում են և առանց նկատելու՝ կոկորդիցս ձեզ վախեցնող մռնչոցներ եմ սկսում արձակել։
Ես շուն եմ, և դուք էլ, քանի որ ինձ պես տրամաբանող էակներ չեք, մտածում եք, որ շները չեն կարող խոսել։ Բայց մյուս կողմից՝ կարծես հավատում եք, որ հանգուցյալները խոսում են, հավատում եք հեքիաթներին, որտեղ հերոսներն օգտագործում են իրենց չիմացած բառերը։ Շները խոսում են, բայց նրանց համար, ովքեր լսում են իրենց։ Լինում է, չի լինում, մի մայրաքաղաքի ամենամեծ մզկիթներից մեկում, դե, ասենք՝ Բեյազիդ մզկիթում, մի հեռու քաղաքից մի անփորձ հոջա է գալիս։ Երևի պետք է անունը գաղտի պահենք, օրինակ՝ Հուսրեթ հոջա ասենք նրան, բայց էլ ինչ սուտ ասեմ, հիմար հոջա էր։ Որքան հիմար էր, այնքան շատ էր խոսում, մաշալլահ, այդքան էլ ուժ ուներ։ Ամեն ուրբաթ մարդկանց այնքան էր ոգևորում, այնպես էր ստիպում արտասվել, որ ուշաթափվողներ, վատացողներ էին լինում։ Վայ, հանկարծ սխալ չհասկանաք, մյուս ուժեղ խոսք ունեցող հոջաների պես երբեք չէր արտասվում, ճիշտ հակառակը, մինչ մյուսներն արտասվում էին, նրա թարթիչն անգամ չէր շարժվում, կարծես մարդկանց կշտամբելով խոսելիս՝ նրանց ավելի շատ էր ուժ տալիս։ Երևի մարդիկ սիրում էին, որ իրենց կշտամբում է, բոլոր այգեպանները, երիտասարդները, հալվա պատրաստողները, մի շարք այլ մարդիկ և նրա պես շատ այլ հոջաներ այս մարդու ծառան էին դարձել։ Էհ, նա էլ հո շուն չի, կաթ խմած մարդ արարած է. այս երկրպագուների բազմության առաջ իրեն կորցնում էր, մեկ էլ տեսավ, որ բազմությանը արտասվել ստիպելու չափ իրենց վախեցնելն էլ է հաճույք պատճառում, բացի այդ, այդ գործում ավելի մեծ շահույթ կա, այնքան ոգևորվեց, որ անգամ ասաց. «Թանկացման, ժանտախտի, պարտությունների միակ պատճառն այն է, որ մեր մարգարեի ժամանակի իսլամը մոռանալով՝ այլ գրքերի և ստերի հավատացինք։ Մուհամմեդ մարգարեի ժամանակ մևլիթ կարդալ տալի՞ս էին։ Հանգուցյալի քառասուն օրվա ծիսակատարություն անել, հոգու համար հալվա և լոխում պատրաստել կա՞ր։ Մուհամմեդ մարգարեի ժամանակ Ղուրանը երգի պես կարդալ կա՞ր։ Մինարեթ բարձրանալով՝ ձայնս ի՜նչ գեղեցիկ է, արաբերենս ի՜նչ գեղեցիկ է, արաբի պես եմ խոսում ասելով գոռոզանալ, կնոջ պես կոտրատվելով երգեցիկ էզան ասել կա՞ր։ Գերեզման գնալով՝ արտասվում են, հանգուցյալներից օգնություն են խնդրում, դամբարաններ գնալով՝ հեթանոսների պես քարերին են երկրպագում, ծառերից թաշկինակ են կապում, զոհաբերություն են անում։ Մուհամմեդ մարգարեի ժամանակ այս խելք սովորեցնող աղանդավորները կայի՞ն։ Նրանց ուսուցիչ Իբնի Արաբին, Ֆիրավունի՝ հավատով մահանալու վրա երդում տալով՝ մեղավոր դարձավ։ Թարիքաթի մարդիկ, մեվլևիները, հալվեթիները, քալենդերիները, երաժշտական գործիքներ նվագելով՝ Ղուրան կարդալով, տղա-աղջիկ, բոլորը միասին, աղոթում ենք ասող, բայց իրականում պարողները անհավատներ են։ Թեքքեները պետք է փակվեն, նրանց արմատները պետք էյոթ է յոթ արշին հողի տակ թաղվեն, հողը պետք է ծովը լցնել, որպեսզի միայն այնտեղ կարողանան նամազ անել»։ Ավելի շատ զայրանալով, թքոտելով՝ այս Հուսրեթ հոջան ասաց. «Հե՜յ, հավատացյա՛լ մարդիկ, սուրճ խմելը հարամ է։ Մեր մարգարե Մուհամմեդն ասել է, որ այն թմրեցնում է մարդու ուղեղը, ծակում է ստամոքսը, ողնաշարի ծռություն ու անպտղություն է առաջացնում, և քանի որ սուրճը սատանայի խաղն է եղել, այն չեն խմել։ Բացի այդ, այժմ սրճարաններն իրենց հաճույքի համար ապրող մարդկանց, հաճույքներով տարված հարուստների, դեմ առ դեմ նստած՝ տարբեր անշնորհքություններ անողների տեղ է։ Նախևառաջ պետք է սրճարանները փակել, հետո՝ թեքքեները։ Աղքատները սուրճ գնելու փող ունե՞ն։ Գնում են սրճարաններ, սուրճից հարբում են, ամեն ինչ այնպես են իրար խառնում, այնտեղ ցանկացած շան ասածը որպես ճշմարտություն ընդունելով՝ լսում են։ Չեն մտածում, որ շունն ինձ ու մեր հավատն է հայհոյում»,― ասում է Հուսրեթ հոջան։
Ձեր թույլտվությամբ, այս պարոնի վերջին խոսքին ուզում եմ պատասխան տալ։ Մենք գիտենք, որ հաջը-հոջաների և իմամների հավաքականը մեզ՝ շներիս չի սիրում։ Իմ կարծիքով՝ խնդիրը միայն Մուհամմեդ մարգարեի վրա քնած-մնացած կատվին չարթնացնելու հետ է կապված։ Ուզում եմ ասել, որ կատվի հանդեպ ցուցաբերված այս նրբանկատությունը մեր հանդեպ երբեք ցույց չեն տալիս, և անգամ այս երախտամոռ մարդուն հայտնի է, որ այդ կենդանու հետ մեր հավերժական պատերազմի պատճառով Ռուսուլուլլահը շներին ատում է։ Մսում ԵնԱսում են, որ սրբապիղծ ենք, դրա համար թույլ չեն տալիս մզկիթ մտնել, դարեր ի վեր մզկիթների բակերում ծառայողների երկար ավելներով ծեծվել ենք, այս ամենը վատ նպատակ հետապնդող այս սուտ մեկնաբանությունների հետևանքն է։ Ձեզ Ղուրանի ամենագեղեցիկ սուրահներից «Քարանձավն» եմ ուզում հիշեցնել։ Ոչ թե այն պատճառով, որ այս սրճարանում Ղուրան կարդացածներ չկան, այլ որովհետև ուզում եմ հիշողությունը թարմացնել։ Այս սուրահում հեթանոսների հետ ապրելուց հոգնած յոթ երիտասարդի մասին է խոսքը։ Նրանք մի քարանձավ են մտնում ու քնում։ Ալլահը նրանց ականջներին մեկական կնիք է դնում և նրանց ուղիղ երեք հարյուր ինը տարի քնեցնում է։ Երբ արթնանում Ենեն, միայն այս յոթ երիտասարդներից մեկը մարդկանց հանդիպելիս չկարողանալով ծախսել ձեռքի դրամը, հասկանում է, որ շատ ժամանակ է անցել, շատ է զարմանում։ Թույլ տվեք ձեզ հիշեցնել մարդ արարածի կապվածությունն Աստծու հետ, նրա հրաշքները, ժամանակի անցողիկությունը, խոր քնի քաղցրությունը պատմող սուրահի տասնութերորդ հայաթը, ուր խոսք է գնում Էսհաբ-ը Քեհֆ հայտնի քարանձավի, որտեղ յոթ եղբայրները քնած են եղել, մուտքի մոտ նստած մի շան մասին։ Իհարկե, բոլոր շները կարող են հպարտ լինել, որ իրենց մասին խոսվում է Ղուրանում։ Որպես շուն հպարտանում եմ այդ սուրահի համար և թշնամիներին, մեզ նվաստացնող էրզրումցիներին ասում եմ, որ գուցե խելքները գլուխները հավաքեն։ Այդ դեպքում ո՞րն է շների դեմ այս թշնամանքի պատճառը։ Ինչո՞ւ եք ասում, որ շունը կեղտոտ է, ինչո՞ւ երբ ձեր տուն շուն է մտնում, ամբողջ տունը մաքրում, լվանում եք։ Ինչո՞ւ եք ասում, որ մեզ դիպչելով պղծվում են, ձեր հագուստի ծայրով շների թաց մազերին դիպչելիս ինչո՞ւ եք որոշում, որ պետք է ջղային խենթ կնոջ պես այդ հագուստը յոթ անգամ լվանալ։ Եթե շունը մի կաթսա է լպստում, ինչո՞ւ եք ասում, որ կամ պետք է դեն նետել, կամ էլ կաթսայագործն այն պետք է նորից կլայեկի։ Կատուներն արդեն ինչքան ժամանակ է՝ գյուղից դուրս գալով՝ անցել են նստակյաց կյանքի, մտել են քաղաք, բայց հովվաշները մնացել են գյուղերում, միևնույն է, մենք՝ շներս, կեղտոտ ենք համարվում։ Իսլամից առաջ տասներկու ամիսներից մեկը շան ամիս էր։ Իսկ հիմա, եթե շուն ես, ուրեմն փորձանք ես բերելու։ Այս երեկո ձեզ՝ իմ ընկերներին, սեփական խնդիրներով չեմ ուզում զբաղեցնել և հուզել, իմ զայրույթը նրանից է, որ մեր հոջաները սրճարաններում պատմություններ են անում։ Այս էրզրումցի Հուսրեթի հոր անհայտության մասին որ խոսեմ, ի՞նչ կասեք։ Ինձ էլ ասում են, թե՝ ի՞նչ ձևի շուն ես, տերդ մի սրճարանում նկար է կախել, պատմություն անող մեդդահ է, իսկ դու նրան պաշտպանելու համար հոջաներին ես լեզուդ երկարացնում։ Աստված հեռու պահի, լեզուս չեմ երկարացնում. ես մեր սրճարանները շատ եմ սիրում։ Գիտեք, չեմ տխրում, որ իմ նկարն այսքան էժան թղթի վրա են նկարել կամ էլ նրա համար, որ շուն եմ, ես տխուր եմ, որովհետև ձեզ հետ մարդավարի չեմ կարողանում նստել, սուրճ խմել... Մենք խենթանում ենք սուրճի և մեր սրճարանների համար... Բայց դա ի՞նչ է... Վարպետս, տեսեք, ինձ ջազվեից սուրճ է տալիս։ Նկարը սուրճ խմո՞ւմ է՝ կասեք դուք, տեսեք, տեսեք, շունն ինչպես է հաճույքով սուրճ խմում։ Օօ՜հ, ինչ լավ էր, տաքացա, թարմացա, գլուխս սկսեց աշխատել և տեսեք՝ ինչ մտածեցի։ Գիտե՞ք, Վենետիկի դոժը մեր սուլթանի դուստր Նուրհայաթին որպես նվեր չինական մետաքսի կտորեղենից, կապույտ ծաղիկներով չինական ծաղկամաններից բացի էլ ի՞նչ էր ուղարկել։ Մետաքսե մազերով, սամույրից էլ փափուկ, սեթևեթող ֆրանսիական շուն։ Այս շունն այնքան սեթևեթող էր, որ կարմիր մետաքսե հագուստ ուներ։ Մեր ընկերներից մեկը նրա հետ սեր էր արել, դրանից գիտեմ։ Այս շունը սեր անելուց անգամ շորերը չի հանում։ Ֆրանսիացիների մոտ բոլոր շներն էլ հագուստով են ման գալիս։ Այնտեղ անգամ պատմում են, որ երբ մի ազնվազարմ ֆրանսուհի մերկ շուն է տեսել, բղավել է. «Այ, մերկ կենդանի», և ուշաթափվել է։ Ֆրանսիացի անհավատների երկրում ամեն շուն իր տերն ունի։ Խեղճ շների վզերին շղթաներ գցելով՝ ամենաաղքատ ստրուկների պես փողոցներում շղթայած են ման ածում։ Այս մարդիկ հետո այդ խեղճ շներին ստիպում են տուն մտնել անգամ իրենց անկողնում են քնեցնում։ Շունը ոչ միայն չի կարողանում ուրիշ շների հետ սեր անել, անգամ նրանց հետ կողք կողքի չեն կարողանում քայլել։ Այդ խեղճերը շղթաների մեջ փողոցում միմյանց հանդիպելիս իրար հեռվից են նայում։ Անհավատները չեն պատկերացնում, որ մեր Ստամբուլի փողոցներում հոտերով, համայնքներով հանգիստ զբոսնում ենք, առանց տեր ճանաչելու, ուր ուզում՝ մտնում ենք, մեր ուզած տաքուկ անկյունում կծկվելով, մի ստվերի տակ պառկելով՝ մուշ-մուշ քնում ենք, մեր ուզած տեղում կարիքներս հոգում ենք, ուզած բանն ուտում ենք։ Արդյոք այդ պատճառո՞վ են էրզրումցու երկրպագուները Ստամբուլի փողոցներում ողորմության համար իրենց աղոթքներով խնդրում, որ շներին միս չտան, նրանց համար օգնության ֆոնդեր չբացեն։ Եթե այդ ամենի նպատակը շներին թշնամանքից բացի նաև անհավատություն ցուցաբերելն է, հիշեցնեմ, որ շների հանդեպ թշնամանք ցուցաբերելն ինքնին անհավատություն է։ Հուսամ, որ այս խայտառակ մարդկանց վերջը մոտ է. որպես խրատ նրանց դահիճները թող գոնե մեզ հետ հաց կիսեն։ Վերջում սա պատմեմ․ սրանից առաջվա տերս շատ արդարամիտ մարդ էր։ Երբ գիշերը դուրս էինք գալիս գողության, հասույթը կիսում էինք, երբ ես սկսում էի հաչալ, նա կտրում էր զոհի կոկորդը, այսպիսով այդ մարդու բղավոցը չէր լսվում։ Դրա դիմաց իր պատժած մեղավորներին կտրտում էր, եռացնում, տալիս էր ինձ, ես ուտում էի։ Ես հում միս չեմ սիրում։ Էրզրումցի հոջային գլխատողը, հուսամ, արդեն կմտածի այդ մասին, այդ գգվելի մարդու միսը հում ուտելով՝ ստամոքսս չեմ փչացնի։
Ֆրանսիացի անհավատների երկրում ամեն շուն իր տերն ունի։ Խեղճ շների վզերին շղթաներ գցելով՝ ամենաաղքատ ստրուկների պես փողոցներում շղթայած են ման ածում։ Այս մարդիկ հետո այդ խեղճ շներին ստիպում են տուն մտնել անգամ իրենց անկողնում են քնեցնում։ Շունը ոչ միայն չի կարողանում ուրիշ շների հետ սեր անել, անգամ նրանց հետ կողք կողքի չեն կարողանում քայլել։ Այդ խեղճերը շղթաների մեջ փողոցում միմյանց հանդիպելիս իրար հեռվից են նայում։ Անհավատները չեն պատկերացնում, որ մեր Ստամբուլի փողոցներում հոտերով, համայնքներով հանգիստ զբոսնում ենք, առանց տեր ճանաչելու, ուր ուզում՝ մտնում ենք, մեր ուզած տաքուկ անկյունում կծկվելով, մի ստվերի տակ պառկելով՝ մուշ-մուշ քնում ենք, մեր ուզած տեղում կարիքներս հոգում ենք, ուզած բանն ուտում ենք։ Արդյոք այդ պատճառո՞վ են էրզրումցու երկրպագուները Ստամբուլի փողոցներում ողորմության համար իրենց աղոթքներով խնդրում, որ շներին միս չտան, նրանց համար օգնության ֆոնդեր չբացեն։ Եթե այդ ամենի նպատակը շներին թշնամանքից բացի նաև անհավատություն ցուցաբերելն է, հիշեցնեմ, որ շների հանդեպ թշնամանք ցուցաբերելն ինքնին անհավատություն է։ Հուսամ, որ այս խայտառակ մարդկանց վերջը մոտ է. որպես խրատ նրանց դահիճները թող գոնե մեզ հետ հաց կիսեն։ Վերջում սա պատմեմ․ սրանից առաջվա տերս շատ արդարամիտ մարդ էր։ Երբ գիշերը դուրս էինք գալիս գողության, հասույթը կիսում էինք, երբ ես սկսում էի հաչալ, նա կտրում էր զոհի կոկորդը, այսպիսով այդ մարդու բղավոցը չէր լսվում։ Դրա դիմաց իր պատժած մեղավորներին կտրտում էր, եռացնում, տալիս էր ինձ, ես ուտում էի։ Ես հում միս չեմ սիրում։ Էրզրումցի հոջային գլխատողը, հուսամ, արդեն կմտածի այդ մասին, այդ զզվելի մարդու միսը հում ուտելով՝ ստամոքսս չեմ փչացնի։
== 4. Ինձ մարդասպան կկոչեն ==