Changes
/* ԱՄՊԵՐԸ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ */
Դաժան կռվի մեջ վիշապը ընկավ,

Արքան ետ խլեց գահն օրինական,
Այդպես կմեռնի ամեն թշնամի՝
Ասաց մեր արքան։
Եվ վարպետները հումտ ու բարի

Ոսկուց, արծաթից ու անգին քարից
Ձուլեցին թասեր, գավաթներ սիրուն,
Եվ շողշողացին սուտակ, մարգարիտ։
Նրանց արվեստը գաղտնիք ունի հին՝

Այնպես անել, որ թագին ու գահին
Սուտակը շողա աստղերի փայլով,
Եվ այդ փայլն իր մեջ հավիտյան պահի։
Շուրջը ամենուր ազատ է հիմա,

Առատություն է բոլորիս համար,
Դե, Անտառային Ժողովուրդ, առաջ,
Արքային պետք են լավ բարեկամներ։
Թող կոչն այս հնչի ամեն ականջում․

Քարանձավները ձեզ տուն են կանչում,
Դե, Անտառային Ժողովուրդ, առաջ,
Արքան ձեզ բացսիրտ, խնդուն է կանչում։
Դաժան կռվի մեջ վիշապը ընկավ,

Արքան ետ խլեց գահն օրինական,
Այդպես կմեռնի ամեն թշնամի՝
Ասաց մեր արքան։
Իսկապես էլ երգը Տորինին դուր եկավ, նա փափկեց, զվարթացավ և սկսեց մոտավորապես հաշվել, թե որքան ժամանակ հետո Դեյնը կհասնի Մենավոր Լեռան մոտ, եթե եղբորից լուրն ստանալուն պես Երկաթե Բլուրներից դուրս գա։ Բիլբոն տխրեց՝ երգը և դրան հաջորդող խոսակցությունը լսելով․ դրանք արդեն չափազանց ռազմատենչ թվացին նրան։