Changes
/* ԱՌԱՋԻՆ ՄԱՍ */
: Բայց նման տենդը, ինչպես հասկացավ, թռչուններին հարգանք չէր ներշնչում։ Նույնիսկ ծնողները անհանգստացած էին, որ Ջոնաթանն օր ու գիշեր մենության մեջ է և իր փորձերով տարված՝ նորից ու նորից սավառնում է հենց ջրի երեսին։
: Նա, օրինակ, չէր հասկանում, թե ինչու իր թևերի կես բացվածքից պակաս բարձրություն թռչելիս կարողանամ էր գրեթե առանց ջանքի օդում երկար մնալ։ Նրա ճախրող վայրէջքը չէր ավարտվում ջրում ընկղմվող թաթերի սովորական ճողփյունով, այլ՝ երկար փրփրադեզ շիթով, որը ծնվում էր հենց որ թաթերը կիպ սեղմած Ջոնաթանի իրանը կպչում էր ծովի մակերևույթին։ Երբ նա սկսեց թաթերը սեղմած սավառնել դեպի ափ, իսկ հետո քայլերով չափել ավազի վրա թողած իր հետքը, ծնողները, բնական է, լրջորեն անհանգստացան։
: ֊ — Ինչո՞ւ, Ջոն, ինչո՞ւ, ֊ — հարցրեց մայրը։ ֊ Ինչո՞ւ չես կարողանում քեզ այնպես պահել, ինչպես բոլորս։ Ինչո՞ւ ջրի վրայով թռչելը չես թողնում ձկնկուլներին ու ալբատրոսներին։ Ինչո՞ւ ոչինչ չես ուտում։ Միայն փետուրներդ ու ոսկորներդ են մնացել, որդի՛ս։: ֊ — Մայրիկ, թող որ միայն փետուր ու ոսկոր դառնամ։ Ուզում եմ գիտենալ թե ինչ կարող եմ անել օդում, ինչ՝ ոչ։ Ես պարզապես ուզում եմ իմանալ։: ֊ — Լսի՛ր, Ջոնաթա՛ն, - բարյացակամ ասաց հայրը, ֊ — ձմեռը սարերի ետևում չէ։ Ձկնորսանավերը կսկսեն հազվադեպ երևալ, իսկ ձուկը, որ հիմա լողում է ջրի երեսին, կիջնի խորքերը։ Եթե անպայման ուզում ես սովորել, ուսումնասիրիր կերը, սովորիր սնունդ հայթայթել։ Թռիչքներն, իհարկե, լավ բան են, բայց միայն թռչելով չես կշտանա։ Մի մոռանա՝ թռչում ես, որ ուտես։
: Ջոնաթանը հնազանդորեն գլխով արեց: Մի քանի օր նա աշխատում Էր անել այն, ինչ մյուսները, ջանում Էր ամբողջ ուժով, զիլ ճչում Էր, կառամատույցների ու ձկնորսանավերի մոտ կռիվներ սարքում ցեղակիցների հետ, ձկան ու հացի կտորտանքի հետեւից սուզվում էր ջրի մեջ։ Բայց ոչինչ չէր ստացվում։
: «Ինչպիսի՜ անմտություն, ֊ — մտածեց նա և դժվարությամբ ձեոք գցած սարդինաձկան կտորը վճռականորեն շպրտեց իր ետեւից ընկած ծեր, քաղցած ճային։ ֊ Ես կարող էի այս ամբողջ ժամանակը հատկացնել թռչել սովորելուն։ Դեռ այնքան շատ բան ունեմ իմանալու»։
: Եւ ահա Ջոնաթանը կրկին միայնակ է հեռու ծովում՝ քաղցած, երջանիկ, հարցախույզ։Նա ուսումնասիրում էր թռիչքի արագությունը և մարզումների մեկ շաբաթվա ընթացքում արագության մասին ավելի շատ իմացավ, քան ամենաարագընթաց ճայն այս աշխարհում։
: Ծովի վրա հազար ֆուտ բարձրացավ եւ ամբողջ ուժով թեւերը թափահարելով՝ իրեն շեշտակի նետեց խոյաթռիչքի, ու հասկացավ, թե ինչու են խոյահար թռիչքի ժամանակ ճայերը թևերը ծալում։ Արդեն վեցերորդ վայրկյանին նա թռչում էր ժամում յոթանասուն մղոն արագությամբ, մի արագություն, որի դեպքում թևը թափահարման պահին կորցնում է կայունությունը։
: Երբ խելքը գլուխը եկավ, արդեն գիշեր էր. նա լուսնի լույսի տակ սկսեց լողալ օվկիանոսի հարթության վրայով։ Բզկտված փետուրները կապարով լցվեցին, բայց անհաջողության լուծն ավելի ծանր բեռան պես իջավ նրա թիկունքին։ Աղոտ ցանկություն առաջացավ, որ այդ բեռն աննկատելիորեն իրեն ծովի հատակը տանի, և այնժամ, ի վերջո, ամեն ինչ կվերջանա։
: Նա սկսեց սուզվել ջրի մեջ և հանկարծ ներսում, ինչ֊որ տեղ անծանոթ, խուլ ձայն լսեց. «Ելք չունեմ։ Ես ճայ եմ։ Ես կարող եմ միայն այն, ինչ կարող եմ։ Եթե ծնված լինեի թռիչքների մասին շատ բան գիտենալու համար, ապա գլխիս փոխարեն հաշվիչ մեքենա կլիներ։ Եթե ծնված լինեի արագընթաց թռիչքների համար, ապա թևերս բազեի նման կարճ կլինեին ու մկներով կսնվեի, ոչ թե ձկներով։ Հայրս իրավացի է։ Խենթությունը մոռանալ է պետք։ Ես պետք է վերադառնամ տուն, մեր Երամի մոտ եւ գոհ լինեմ, որ այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ խեղճ, թույլ ճայ»։
: Խուլ ձայնը մարեց, և Ջոնաթանը հնազանդվեց։ «Գիշերով ճայի տեղը ափն է, և այսուհետև, ֊ մտածեց նա, ֊ — ես ոչնչով չեմ տարբերվի մյուսներից։ Այդպես բոլորիս համար էլ լավ կլինի»։
: Հոգնած պոկվեց մութ ջրից եւ թռավ դեպի ափ՝ ուրախանալով, որ հասցրել է փոքր բարձրություն թռչել ուժերի նվազագույն վատնումով։
: «Բայց ոչ, ֊ — մտածեց նա, ֊ — ես հրաժարվել եմ կյանքից, այն ամենից, ինչ սովորել եմ։ Ես այնպիսի ճայ եմ, ինչպես բոլորը, և պարտավոր եմ թռչել, ինչպես բոլոր ճայերը»։ Տանջալի դժվարությամբ նա հարյուր ֆուտ բարձրացավ և թևերը եռանդուն թափահարելով՝ տուն շտապեց։
: Նա թեթևություն զգաց Երամի մյուս անդամների պես ապրելու որոշումից։ Իմացության մարտակառքին գամող շղթաները փշրվեցին, չի լինի պայքար, չի լինի և պարտություն։ Ինչ հաճելի է դադարել մտածել և խավարում թռչել դեպի առափնյա կրակները։
: ֊ — Խավա՛ր, ֊ — հանկարծ հնչեց տագնապալի խուլ ձայնը, ֊ — ՃԱՅԵՐԸ ԽԱՎԱՐԻ ՄԵՋ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԹՌՉՈԻՄ։: Բայց Ջոնաթանը չցանկացավ լսել. «Ինչ հաճելի է, ֊ — մտածեց նա, ֊ — Լուսինը և փարոսի կրակների պես գիշերային ծովի մեջ խայտացող լույսի արտացոլանքը, չորսբոլորն այնպես խաղաղ ու հանգիստ է»։: ֊ — Իջի՛ր։ Ճայերը խավարի մեջ երբեք չեն թռչում։ Եթե գիշերում թռչելու համար ծնված լինեիր, բվի աչքեր կունենայիր, գլխի փոխարեն՝ հաշվիչ մեքենա։ Բազեի կարճ թևեր պետք է ունենայիր։
: Գիշերային խավարի մեջ, հարյուր ֆուտ բարձրության վրա Ջոնաթան Լիվինգսթոնը կկոցեց աչքերը։ Նրա ցավի, նրա որոշման հետքն անգամ չմնաց։
: Կարճ թևեր։ ԲԱԶԵԻ ԿԱՐՃ ԹԵՎԵՐ։
: Նա հասկացավ, որ հսկայական արագության դեպքում բավական է մեկ դյույմի չափ թեքել թեկուզ մի փետուր, և արդեն լայն, սահուն շրջադարձ կստացվի։ Սակայն ավելի վաղ հասկացավ, որ եթե նման արագության դեպքում թեքի թեկուզ երկու փետուր, ապա մարմինը կսկսի պտտվել հրացանից արձակած գնդակի նման և... Ջոնաթանն աշխարհում աոաջին ճայն էր, որ սովորեց բարձրագույն սավառնորդության թռիչքաձևեր կատարել։
: Այդ օրը նա ժամանակ չկորցրեց ուրիշ ճայերի հետ դատարկաբանելու համար, արևը վաղուց մայր էր մտել, իսկ նա դեռ թռչում էր ու թռչում։ Նրան հաջողվեց մահվան օղակ կատարել, դանդաղեցված տակառ, բազմապարույր տակառ, շրջված խցանահան, հակադարձ իմելման, վիրաժ։
: Արդեն խոր գիշեր էր, երբ նա թռավ դեպի ափ՝ Երամի մոտ։ Նրա գլուխը պտույտ էր գալիս։ Մահու չափ հոգնած էր։ Բայց վայրէջքից առաջ ուրախությամբ մահվան օղակ կատարեց, իսկ հետո՝ նաև արագացրած տակառ։ «Երբ նրանք լսեն այդ լուրը, ֊ — Պոռթկման մասին մտածեց նա, ֊ — երջանկությունից կխենթանան։ Ինչքան լիարժեք կլինի կյանքն այժմ։ Ափի և ձկնորսանավերի արանքում ծուլորեն թրև գալու փոխարեն իմանալ կյանքի իմաստը։ Մենք վերջ կտանք տգիտությանը, մենք կդառնանք այնպիսի արարածներ, որոնց մատչելի կլինեն վարպետությունը եւ կատարելությունը։ Մենք կդառնանք ազատ։ Մենք կսովորենք թռչել»։
: Ապագան ափեափ լեցուն էր և այնքա՛ն գրավիչ բան էր խոստանամ։ Երբ նա վայրէջք կատարեց, բոլոր ճայերը հավաքվել էին, որովհետև ուր որ է խորհուրդն սկսվելու էր. երևում է, վաղուց էին հավաքվել։ Իրականում նրանք սպասում էին։
: ֊ — Ջոնաթան Լիվինգսթո՛ն, դուրս արի կենտրոն։
: Տոհմավագի բառերը հանդիսավոր էին հնչում։ Կենտրոն դուրս գալու հրավերը կամ մեծագույն անարգանք, կամ մեծագույն պատիվ էր նշանակում։ Պատվի շրջանը երախտագիտության տուրք է, որ ճայերը մատուցում են իրենց մեծ առաջնորդներին։
: «Դե իհարկե, ֊ — մտածեց նա, ֊ — առավոտ էր, Երամը նախաճաշում էր և նրանք ականատես եղան Պոռթկումին։ Բայց ինձ մեծարանք պետք չէ։ Ես չեմ ուզում առաջնորդ լինել։ Ես միայն ցանկանում եմ նրանց հետ կիսել այն, ինչ սովորել եմ, նրանց ցույց տալ, թե ինչպիսի հեռուներ են բացվում մեր առջև»։ Եվ քայլ արեց առաջ։: ֊ — Ջոնաթան Լիվինգսթո՛ն, - ասաց Տոհմավագը, ֊ — դուրս արի կենտրոն։ Դու ցեղակիցներիդ առջև քեզ Անարգանքով պսակեցիր։
: Նրան կարծես փայտով հարվածեցին։ Ծնկները թուլացան, փետուրները կախ ընկան, ականջներն սկսեցին զրնգալ։ Անարգանքի՞ շրջան։ Չի կարող պատահել։ Պոռթկո՞ւմ։ Նրանք չեն հասկացել։ Նրանք սխալվե՜լ են, նրանք սխալվել են։
: ֊—...Քո թեթևամտությամբ և անպատասխանատու վարքով, ֊ — հանդիսավոր ծորում էին բառերը,֊ ճայերի ընտանիքի սովորույթները և արժանապատվությունը ոտնահարելու համար...
: Անարգանքի շրջանը նշանակում է վտարում Երամից, նրան կդատապարտեն մենության՝ Հեոավոր Ժայռերում։
: ֊—...Կգա օրը, Ջոնաթան Լիվինգսթո՛ն, կհասկանաս, որ թեթևամտությունը չի կարող կերակրել։ Կյանքի իմաստը հասկանալ մեզ չի տրված, քանզի այն անիմանալի է, մեզ մի բան է հայտնի, մենք նետված ենք այս աշխարհ, որպեսզի ուտենք և ողջ մնանք այնքան ժամանակ, քանի դեռ մեր ուժերը կբավականացնեն։
: Ճայերը երբեք չեն հակաճառում Երամի Խորհրդին, բայց Ջոնաթանի ձայնը խախտեց լռությունը։
: ֊ — Թեթևամտությո՞ւն։ Եղբայրնե՜ր, ֊ — բացականչհց նա։ ֊ Ո՞վ է ավելի մտածում Երամի մասին, քան ճայը, որը բացահայտում է կյանքի գերագույն իմաստը, նշանակությունը և երբեք չի մոռանում դա։ Հազար տարի է՝ մենք թափառում ենք ձկան գլուխ փնտրելով, բայց հիմա վերջապես հայտնի է ինչու ենք ապրում՝ որպեսզի ճանաչենք, հայտնագործենք նորը, ազատ լինենք։ Ինձ հնարավորություն տվեք, թույլ տվեք ցուցադրեմ, ինչ սովորել եմ...: ֊ — Դու այլևս մեր եղբայրը չես, ֊ — խմբովի երգաձայն ասացին ճայերը, թևերի փառահեղ շարժումով փակեցին ականջները և թիկունքները դարձրին նրան։
: Ջոնաթանն իր օրերի մնացորդն անցկացրեց մենակ, սակայն Հեռավոր
:Ժայռերից բազմաթիվ մղոններ հեռու էր թռչում։ Եվ միայնությունը չէր, որ տանջում էր նրան, այլ՝ որ ճայերը չցանկացան հավատալ թռիչքի երջանկությանը, չուզեցին բացել աչքերը և տեսնել։
: Նա անցավ հորիզոնական թռիչքի, միառժամանակ լուռ սավառնեց, իսկ հետո հարցրեց.
: ֊ Հիանալի է։ Ո՞վ եք դուք։
: ֊ — Մենք քո Երամից ենք, Ջոնաթան, մենք քո եղբայրներն ենք։ ֊ Նրանք խոսում էին հանգիստ ու վստահ։ ֊ Մենք եկել ենք, որպեսզի քեզ կանչենք վեր, տուն տանենք։: ֊ — Ես տուն չունեմ։ Երամ չունեմ։ Ես Աքսորյալ եմ։ Մենք այժմ թռչում ենք դեպի Հողմերի Մեծ լեռան կատարը։ Եվ իմ լխկած մարմինը կարող եմ ևս մի քանի հարյուր ֆուտ բարձրացնել, բայց ավելի վեր՝ ոչ։: ֊ — Դու կարող ես ավելի վեր բարձրանալ, Ջոնաթա՛ն, որովհետև դու սովորել ես։ Դու ավարտեցիր մի դպրոց, այժմ ժամանակն է ընդունվել մեկ ուրիշը։
: Ջոնաթանը իր ամբողջ կյանքն ապրել էր այդ մտքով, և Ջոնաթանը հասկացավ, հասկացավ ակնթարթորեն։ Նրանք ճիշտ են։ Նա կարող է ավելի վեր թռչել, և ժամանակն է տուն վերադառնալ։ Նա մի վերջին երկար հայացք ձգեց երկնքին, այդ հոյակապ արծաթյա երկրին, ուր այնքան շատ բան էր սովորել։
: ֊ — Ես պատրաստ եմ, ֊ — վերջապես ասաց նա։
: Եվ Ջոնաթան Լիվինգսթոնը վեր խոյացավ աստղերի պես շողշողուն երկու ճայերի հետ, և չքացավ երկնքի անթափանցելի խավարում։