Changes
{{Տարերքի գրքեր}}
[[Կատեգորիա:Մաթեմատիկա]]
== pages 129-130 ==
Սահմանումներ
1. Մեծությունը համարվում է մեկ այլ մեծության
մաս՝ փոքրը մեծի, երբ այն չափում է մեծը։
2. Եվ մեծը համարվում է փոքրի բազմապատիկ,
երբ այն չափվում է փոքրով։
3. Հարաբերությունը որոշակի պայման է, որը
վերաբերում է երկու նույն տեսակի
մեծությունների մեծության։
4. (Այն) մեծություններն ունեն հարաբերություն
միմյանց նկատմամբ, որոնք, բազմապատկվելով,
կարող են գերազանցել մեկը մյուսին։
5. Մեծությունները համարվում են նույն
հարաբերության մեջ՝ առաջինը երկրորդի հետ, և
երրորդը՝ չորրորդի, երբ առաջինի և երրորդի
հավասար բազմապատիկները կամ երկուսն էլ
գերազանցում են, կամ հավասար են, կամ փոքր են
երկրորդի և չորրորդի հավասար
բազմապատիկներից՝ վերցված համապատասխան
կարգով և ցանկացած բազմապատկման եղանակով։
6. Եվ թող այն մեծությունները, որոնք ունեն նույն
հարաբերությունը, կոչվեն համաչափ։
7. Եվ երբ հավասար բազմապատիկների
դեպքում (ինչպես Սահման․ 5-ում), առաջինի
բազմապատիկը գերազանցում է երկրորդի
բազմապատիկին, իսկ երրորդի բազմապատիկը չի
գերազանցում չորրորդի բազմապատիկին, ապա
առաջինն ունի մեծ հարաբերություն երկրորդի
նկատմամբ, քան երրորդը՝ չորրորդի։
8. Եվ երեք անդամներում հարաբերությունը
նվազագույնն է։
9. Եվ երբ երեք մեծությունները համաչափ են,
առաջինը հարաբերում է երրորդին այն
հարաբերության քառակուսով, որն (այն ունի)
երկրորդի նկատմամբ։
10. Եվ երբ չորս մեծություններ (հաջորդաբար)
համաչափ են, առաջինը հարաբերում է չորրորդին
այն հարաբերության խորանարդով, որն (այն ունի)
երկրորդի նկատմամբ և այսպես շարունակ։
11. Այս մեծությունները համարվում են
համապատասխան՝ առաջնայինը՝ առաջնայինին,
իսկ հետևողը՝ հետևողին։
12. Փոխադարձ հարաբերությունը (առաջնայինի
հարաբերության) ընդունումն է դեպի
առաջնային (երկու հավասար
հարաբերություններից) և (այն հավասարեցնելը)
հետևողի (հարաբերությանը) դեպի հետևող։
13. Հակադարձ հարաբերությունը (հետևողի
հարաբերության) ընդունումն է որպես
առաջնային, իսկ առաջնայինի՝ որպես հետևող։
14. Հարաբերության համադրումը (առաջնայինի և
հետևողի հարաբերության) ընդունումն է՝
առաջնայինին գումարած հետևողը՝ որպես մեկը,
դեպի միայն հետևողը։
== Սահմանումներ ==
== Պնդում 11 ==
Հարաբերությունները որոնք նույն են նույն հարաբերության հետ նույնպես նույնն են իրար հետ։
screenshot #11
== Պնդում 12 ==
Եթե կան կամայական քանակի համաչափ մեծություններ, ապա ինչպես առաջնային մեծություններից մեկը հարաբերում է իր հետևողին, այդպես էլ կհարաբերեն բոլոր մնացած առաջնային մեծությունները իրենց հետևողներին։
screenshot #12
Թող վերցված լինեն կամայական քանակի համաչափ մեծություններ: Oրինակ ` A, B, C, D, E, F Այնպես որ A-ն հարաբերում է B-ին ինչպես C-ն D-ին և E-ն F-ին։
Ես ասում եմ որ A-ն հարաբերում է B-ին ինչպես A, C, E-ն B, D, F-ին։
Թող հավասար բազմապատիկներ G, H, K-ն համապատասխանաբար վերցված լինեն A, C, E-ից և ուրիշ պատահական հավասար բազմապատիկներ L, M, N-ը համապատասխանաբար
B, D, F-ից։ Եվ քանի որ A-ն հարաբերում է B-ին ինչպես C-ն D-ին և E-ն F-ին, և հավասար բազմապատիկներ G, H, K-ն համապատասխանաբար վերցված են եղել A, C, E-ից և ուրիշ պատահական հավասար բազմապատիկներ L, M, N-ը համապատասխանաբար
B, D, F-ից, ապա եթե G-ն գերազանցում է L-ին, ապա H-ը նույնպես գերազանցում է M-ին և K-ն գերազանցում է N-ին, և եթե G-ն հավասար է L-ին, ապա H-ը նույնպես հավասար է M-ին, և K-ն հավասար է N-ին, և եթե G-ն փոքր է L-ից, ապա H-ը նույնպես փոքր է M-ից և K-ն փոքր է N-ից [Պնդում 5.5]: Հետևաբար, եթե
G-ն գերազանցում է L-ին, ապա G, H, K-ն նույնպես գերազանցում են L, M, N-ին,
և եթե G-ն հավասար է L-ին, ապա G, H, K-ն նույնպես հավասար են L, M, N-ին,
և եթե G-ն փոքր է L-ից, ապա G, H, K-ն նույնպես փոքր են L, M, N-ից:
Եվ G-ն ու G, H, K-ն համապատասխանաբար A-ի և A, C, E-ի հավասար բազմապատիկներ են, այնքանով որ եթե կամայական քանակով մեծություններ, որոնք համապատասխանաբար հավասար բազմապատինկեր են ուրիշ մեծությունների, իրենց քանակով հավասար, ապա այնքան անգամ ինչքան առաջին մեծություններից մեկը մեծ է իրեն հետևողից այնքան անգամ էլ մնացած բոլոր առաջին մեծությունները մեծ են իրենց հետևողներից [Պնդում 5.1]: Այսպիսով նույն պատճառով L-ն ու L, M, N-ը համապատասխանաբար B-ի և B, D, F-ի հավասար բազմապատիկներ են:
Այսպիսով եթե կան կամայական քանակի համաչափ մեծություններ, ապա ինչպես առաջնային մեծություններից մեկը հարաբերում է իր հետևողին, այդպես էլ կհարաբերեն բոլոր մնացած առաջնային մեծությունները իրենց հետևողներին։
Ինչը պետք էր ցույց տալ: