Changes
Քույրերը
,|աղբյուր = [[«Դուբլինցիներ»]]
}}
[[Պատկեր:Քույրեր.png|thumb|right|400px]]
:Այս անգամ նրա վիճակն անհույս էր, դա երրորդ հարվածն էր։ Ամեն գիշեր ես անցնում էի նրանց տան մոտով (արդեն արձակուրդներ էին), զննում պատուհանի լուրավորված քառակուսին եւ ամեն գիշեր պատուհանը լուսավորված էր միանման՝ աղոտ ու հավասար։ Մտածում էի, եթե նա մահացել էր, ապա կտեսնեի մոմերի արտացոլումը լուսամուտերի վարագույրների վրա, քանի որ գիտեի՝ հանգուցյալի գլխավերեւում միշտ երկու վառվող մոմեր են դնում։ Նա հաճախ էր ինձ ասում, որ այս աշխարհում իր օրերը հաշված են, բայց ես նրա խոսքերին չէի հավատում։ Այժմ գիտեի, որ այդ խոսքերը ճշմարիտ են։ Ամեն գիշեր, երբ նայում էի պատուհանին, շշուկով արտասանում էի «կաթված» բառը։ Այդ բառը ականջիս խորթ էր հնչում, ինչպես Էվկլիդեսի «արեւացույցը» եւ «սիմոնականությունը» կատեխիզիսում, բայց հիմա այն ասես մի հանցավոր եւ մեղսապարտ էակի անուն լիներ։ Այդ բառը սարսափեցնում էր ինձ, միաժամանակ ցանակնում էի մոտիկից տեսնել նրա մահացու աշխատանքը;