Changes

Տարերք/Գիրք 1

Ավելացվել է 137 բայտ, 20 Դեկտեմբեր
/* Պնդում 46 */
Տրված է AB ուղիղը։ Պահանջվում է կառուցել քառակուսի AB կողմի վրա։
AC-ն գծված է ուղղահայաց AB ուղղին A կետում [[[#Պնդում 11|Պնդում 1.11]] ] և AD-ն հավասար է AB-ին [[[#Պնդում 4|Պնդում 1.4]] ]: D կետով գծված է DE ուղիղը՝ զուգահեռ AB-ին [[[#Պնդում 31|Պնդում 1.31]] ] և B կետով գծված է BE ուղիղը՝ զուգահեռ AD-ին [[[#Պնդում 31|Պնդում 1.31]] ]։ Հետևաբար, ADEB-ն զուգահեռագիծ է։ AB-ն հավասար է DE-ին, իսկ DE-ն՝ BE-ին։ Բայց AB-ն նաև հավասար է AD-ին։ Հետևաբար, չորս կողմերը՝ BA, AD, DE և EB, հավասար են միմյանց։ Հետևաբար, ADEB զուգահեռագիծը հավասարակողմ է։ Այն ուղղանկյուն է։ Քանի որ AD ուղիղը հատում է AB և DE զուգահեռները BAD և ADE անկյունների գումարը հավասար է երկու ուղիղ անկյան [[[#Պնդում 29|Պնդում 1.29]] ]։ Բայց BAD-ը ուղիղ անկյուն է։ Հետևաբար, ADE-ն նույնպես ուղիղ անկյուն է։ Զուգահեռագիծ պատկերներում հակադիր կողմերը և անկյունները հավասար են միմյանց [[[#Պնդում 34|Պնդում 1.34]] ]։ Հետևաբար, ABE և BED հակադիր անկյուններից յուրաքանչյուրը նույնպես ուղիղ անկյուն է։ Հետևաբար, ADEB-ն ուղղանկյուն է։ Ցույց է տրված նաև, որ այն հավասարակողմ է։
[[Պատկեր:ElementsBook1-Propostion46.png|center|200px]]