Changes

Գետերը

Ավելացվել է 1130 բայտ, 16 Մարտ
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Անծանոթը |հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]] |թարգմանիչ =[[Սամվել Թավադյան]] |աղբյ...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Անծանոթը
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
|թարգմանիչ =[[Սամվել Թավադյան]]
|աղբյուր =
}}
<center><poem>
Մենք ժամանակն ենք, գաղտնի իմաստը
Մթին Հերակլիտոսի հայտնի խոսքի:
Մենք ջուրն ենք, ոչ կարծր ալմաստը,
Ոչ թե մնայունը, այլ կորուստը հոսքի:
Մենք գետն ենք և այն հույնը, որ տեսնում է իր պատկերը գետում: Նրա արտացոլանքը
այլակերպվում է ջրի հարափոխ հայելում
և բյուրեղում, որ երերուն է ինչպես կրակը:
Մենք նախորաշած գետն ենք, որ հոսում է առ ծով,
գետը ունայն՝ պատված ստվերներով:
Ամեն ինչ հրաժեշտ է տվել, հեռանում է:
Հիշողությունը այլևս մետաղադրամներ չի հատում:
Եվ սակայն ինչ-որ բան մնում է:
Եվ սակայն ինչ-որ բան մորմոքում է:
։</poem>