Changes

Ընկ. Բ. Փանջունի

Ավելացվել է 314 բայտ, 23:14, 6 Հուլիսի 2013
|աղբյուր = [[«Ընկ. Բ. Փանջունի»]]
}}
 
:    Եղբայրը «Կորուսյալ էր և գտավ»-ի տպավորության տակ՝ իսկույն պետք եղած գումարը ղրկեց Փանջունիի որ երկու շաբաթ ետքը հասավ Տրապիզոն ու ինկավ եղբորը թևերուն մեջ։
:    Փանջունի տեսավ որ երեք տարվան միջոցին իր անդրանիկը կրկնապատկած էր հարստությունը և շնորհիվ իր գործունյա աշխատասիրության, քաղաքին մեջ առաջնակարգ դիրք մը գրաված. մյուս կողմե տեսավ նաև որ այդ ժամանակամիջոցին ինք փճացուցած էր ամբողջ իր ժառանգությունը և այսօր փարա մը չկար գրպանը։ Այս երկու տեսողությունները իրարու մոտեցուց, իրար խառնեց, բաղադրեց, քննեց, տարրալուծեց և այդ քիմիական գործողություններեն իր մեջ ծնավ ընկերվարությունը։
:    Այն ատեն ըմբռնեց թե ի՜նչ դժոխային անարդարություն էր '''քափիթալիզմը''', և թե ի՜նչ հրամայողական պահանջք էր հարստության հավասար բաժանում։ Փանջունի գտած էր իր Դամասկոսի ճամբան. «Եղիցի լույս»–ը հնչած էր իր մտքին մեջ։
:    Ընկերվարական էր։
:    Ու ա՛լ Տրապիզոնի խաղաղիկ սրճարաններուն մեջ, առտվընե մինչև իրիկուն, կը լսվեր Փանջունիի ձայնը, որ կը գոռար, կ'որոտար ընկերային անիրավությանց դեմ, որ կը սպառնար կործանել, բնաջինջ ընել ամեն բան։ Վեհերոտները սարսափահար մտիկ կ'ընեին իրեն, միամիտները ապշահար կը նայեին այդ անդադար խոսող մարդուն, իսկ խելացիները քիթերնուն տակեն խնդալով՝ կ'երթային իրենց գործին։
:    Նամակ մը ստացավ Փանջունի, որով իրեն իմաց կը տրվեր թե այլևս եղբորմեն 10-ը փարա հուսալու չէր։
:    - Կեղտո՜տ արարած,– գոչեց Փանջունի, բռունցքը սպառնագին դեպի վեր բարձրացնելով։
:    Այսպիսի ժեսթեր '''ժեսթ'''եր հաճախ ուներ մեր հերոսը, որ իր ըմբոստ խառնվածքը կը հատկանշեին։
:    Ամսական 200 ֆրանքի այս հանկարծական դադարումը խանգարեց իր սոցիալ գիտություններու ազատ ուսանողի հանգստավետ կյանքը որով կը հուսար տակավին երկար տարիներ ապրիլ։ Կամաց-կամաց չքավորությունը իր ժանտ երեսը ցուցուց և Փանջունի իր անձին վրա ճանչցավ pauperisme–ը3 իր ամեն անհաճո երևույթներովը։
:    Իր ուսանող բարեկամները ժամանակ մը օգնեցին իրեն բայց օր մըն ալ երթաս բարովը դրին, թեև շատ փափկորեն։
:    Հետագա նամակներուն մեջ պիտի տեսնենք այս գործունեությունը, որ զուրկ չէ տեսակ մը վեհափառութենե, գոնե ոմանց համար։
==ՆԱԽԱԲԱՆԻ ՏԵՂ==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եթե բանագող մը ըլլայի, պետք չպիտի զգայի այս քանի մը բացատրողական տողերը գրելու և ձայն չհանած՝ պիտի որդեգրեի այն նամակներու ծրարը որ դիպվածին մեկ քմահաճույքովը ձեռքս հասավ և զոր «Բյուզանդիոն»–ի'''«Բյուզանդիոն»'''–ի<ref>Սույն նամականին «Բյուզանդիոն» օրաթերթին մեջ հրատարակված է։</ref> միջոցով կ'ուզեմ պարբերաբար հաղորդել հասարակության։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տասներկուքի չափ են այն նամակներն և տարվան մը միջոցին գրված։ Բնագրին մեջ լեզուն կովկասահայ բարբառին ավելի կը մոտենա և գրեթե կը նույնանա անոր հետ, սակայն ես հարկ համարեցի, ընթերցողներու դյուրության համար, մեր աշխարհաբարին վերածել կարելի եղածին չափ։ Արդեն գրողը աշլամա6 '''աշլամա'''6 ռուսահայ մըն է՝ ծնած ըլլալով Թուրքիո մեջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եթե այս նամակները իբրև երգիծական գրվածք մը կարդացվին հանցանքը ապահովաբար գրողինը չէ. քանզի բո՛ւն հեղինակը ամրակուռ սկզբունքներով շաղախված, թունդ հավատացյալ հայ ընկերվարական հեղափոխական մըն է, լրջության ծայրագույն սահմաններն հասած ու հոն պատնիշացած։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նամակները ուղղված կ'երևան կեդրոնական մարմնի մը, որուն կողմե ղրկված կը թվի նամակագիրը, իր առաքելական պաշտոնը կատարելու համար։
::&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ
:<references/>
=='''Ա.'''==:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ԾԱՊԼՎԱՐ, 15 սեպտեմբեր, 1908'''
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերներ,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ձեր հրահանգներն ստանալուս պես փութացի Արաբկիրեն ճամբա ելլել և չորս օր ճամբորդելե ու Շեփիկ, Վաղշեն, Կրանի ե Մաշկերտ գյուղերը մեյ մեկ գիշեր մնալե ետքը հասա Ծապլվար գյուղը, որ ըստ իս մեր պրոփականտին համար հարմարագույն վայրն է:
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ծապլվար՝ քսան տունե բաղկացած՝ զուտ հայկական գյուղ մըն է, գեղեցիկ ու բարեբեր հովիտի մը մեջ, ուրկե կ'անցնի Ջրբերիկ գետակը։ Գյուղացիները ընդհանրապես բարեկեցիկ, ժիր ու աշխատող են, հին ռեժիմեն դժբախտաբար շատ չեն տառապած և այս պատճառով նոր ռեժիմը իրենց վրա մեծ ներգործություն չէ ըրած։ Ատեն-ատեն հալածանքներ կրած են միայն մոտակա Քոմրաշ գյուղի քրդերուն կողմե, որոնք ավազակաբարո մարդիկ են։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պետք չկա ըսելու որ Ծապլվար գյուղը խոր տգիտության մեջ թաղված է, մանավանդ ընկերվարական հարցերու մասին։ Տասնըհինգ օր է որ այստեղ հասած եմ, և հասած օրիս հետևյալ օրն իսկ սկսած եմ պրոփականտի, և տակավին կարող չեմ եղած այդ գյուղացիներու մտքին մեջ մտցնել '''քափիթալիզմի ''' գործած ոճիրները, բանվորական '''սենտիքաներու ''' հրամայողական անհրաժեշտությունը, '''պրոլետարիայի ''' պահանջքները ևն...։ Բայց ես չեմ հուսահատած, ընդհակառակը իրենց այդ անհասկացողությունը ավելի եռանդ կու տա ինծի պրոփականտը առաջ տանելու.:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչ որ իմ պաշտոնս կը դժվարացնե, այն է թե Ծապլվարի մեջ գոյություն չունին դասակարգային որոշ բաժանումներ, կամ մանավանդ լավագույն է ըսել թե՝ այդ բաժանումներու գիտակցությունը չունին։ Իմ գործս պիտի ըլլա նախ կազմակերպել դասակարգային բաժանումները, անոնց ցույց տալ իրենց հատուկ պահանջումները, և զանոնք ձեռք բերելու միջոցները։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պետք է կռվի պատրաստել այս տգետ գյուղացիները, և այդ հեշտ գործ չէ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երկու շաբաթե ի վեր անընդհատ շփման մեջ եմ գյուղի բոլոր բնակիչներուն հետ և կը ջանամ որոշել, և ընտրել բոլոր այն անձերն որոնցմով կարող պիտի ըլլամ ստեղծել դասակարգային որոշ շարքերը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Գյուղն ունի մի ծերուկ քահանա՝ Տեր Սահակ. այդ կը ներկայացնե միջնադարյան կղերականությունը, խավարամտությունը, օպսքուրանթիզմը8։ '''օպսքուրանթիզմը'''8։ Անհրաժեշտ է տաք պայքար մղել իրեն դեմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ծապլվարի '''պուրժուազիան ''' կը ներկայացնեն Րես Սերգոն և իր մեկ քանի արբանյակները։ Այդ կեղտոտ պուրժուան ունի երեք արտ, երկու կով, մեկ էշ և երկու այծ, արդյունք՝ խեղճ անինչք գյուղացիներու վրա ի գործ դրված դարավոր կեղեքումներու։ Զարմանալի է որ այդ մարդը գյուղին մեջ բարի համբավ կը վայելե և կը հարգվի ամենեն, նույնիսկ անոնց կողմե որոնք պետք էր որ իր բնական թշնամիները ըլլային։ Տեսե՛ք թե ո՛ր աստիճան տգիտության մեջ թաղված են այդ խեղճերը։ Հա՞րկ ըսել որ Տ. Սահակ շաբաթը մեկ քանի անգամ կը ճաշե Րես Սերգոյի տունը։— Հավիտենական զինակցությունը քափիթալիզմի և կղերականության՝ ընդդեմ ընչազուրկ դասակարգին։— Բայց համբերություն, ամեն բան իր տեղը կու գա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ծապլվարի մեջ բանվոր դասակարգը կը բաղկանա պայտար Մկոյե, որ միանգամայն երկաթագործ է։ Երկու օր առաջ Րես Սերգոյի էշուն պայտն ինկած էր, և կեղտոտ պուրժուան ստիպվեցավ դիմել Մկոյին։ Շատ ջանացի որ Մկոն համոզեմ ընդհանուր գործադուլ հրատարակելու և Րես Սերգոյի էշն առանց պայտի ձգելու։ Այդ՝ շատ ցնցող տպավորություն պիտի գործեր առ հասարակ առանձնաշնորհյալ դասակարգերուն վրա։ Բայց դժբախտաբար Մկո ընդդիմացավ, որովհետև տակավին բավականաչափ պրոփականտչէի արած։ Հոգ չէ, եթե այս անգամ չի հաջողվեցավ՝ ուրիշ անգամ կը հաջողվի։ Ընդհանուր գործադուլն անհրաժեշտ է Ծապլվարի մեջ, մեր պրոփականտի գործնական արդյունքը ցույց տալու համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վաղը կը մեկնիմ Քոմրաշ քուրտ գյուղը, ուր պիտի մնամ մեկ քանի օր, համերաշխություն քարոզելու հայերու և քրդերու միջև։ Քրդերը մեր բնական նեցուկներն են. հարկ է հաշտ երթալ անոնց հետ և ի հարկին գործածել զանոնք մեր քարոզած սկզբունքներու հաղթանակին համար։ Բայց ատոնք ապագայի հարցեր են։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի քիչ փող ղրկեցե՛ք ինձ։
==Բ.==
ԾԱՊԼՎԱՐ, 2 հոկտեմբեր, 1908
Վստահելի
1396
edits