Changes

Ընկ. Բ. Փանջունի

Ավելացվել է 2195 բայտ, 08:24, 7 Հուլիսի 2013
:    — Ծո ի՜նչ շինել, կոտրեր ես, շա՛ն զավակ։
:    — Չէ՜, հայրիկ, շինեցի,՛— կը պնդե տղան։
:    Ի զո՜ւր հայրը երկար– բարակ կը բացատրե թե՝ երբ առարկա մը գետին նետելով կտոր-կտոր կ'ընենք, այդ գործողությունը '''շինել ''' բառով չի բացատրվիր այլ կոտրել։ '''կոտրել'''։ Անկարելի եղավ բառագիտական այդ նրբությունը հասկցնել Փանջունիի, որ շարունակեց տանը մեջ գտնված գավաթները, պնակները, շիշերը կոտրտել և ամեն անգամ որ «Ի՞նչ կ'ընես կոր» ըսելով զինքը կը հանդիմանեին, անդրդվելի ու անխռով կը պատասխաներ.
:    — Կը շինեմ կոր։
:    Դպրոցին մեջ Փանջունի ընկերներուն հետ վիճելով ու ճառ խոսելով ժամանակ կ'անցըներ, իսկ դասերուն բնավ չէր հետևեր, չհավնելով կա՛մ դասատուին, կա՛մ դասագրքին, կա՛մ դասարանին և կամ տետրակին ու գրչի ծայրին։
::        ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ
:<references/>
=='''Ա.'''==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ԾԱՊԼՎԱՐ, 15 սեպտեմբեր, 1908'''
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերներ,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի քիչ փող ղրկեցե՛ք ինձ։
==Բ.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ԾԱՊԼՎԱՐ, 2 հոկտեմբեր, 1908''':&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերներ,:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրախ տրամադրության տակ կը գրեմ այս նամակս և կը հուսամ որ հաջորդով կարող պիտի ըլլամ փաստացի իրողություններ հաղորդել ձեզ։ Առաջին քայլերն իրա՛վ դժվարին եղան, բայց ապագայի մասին շատ մեծ հույս ունիմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քոմրաշ գյուղի քրդերը լավ ընդունելություն ըրին ինձ. չորս օր մնացի իրենց մոտ և տեսա որ լավ տրամադրություններով լարված են։ Էքսբրոբրիացիայի9 '''Էքսբրոբրիացիայի'''9 տեսություններս շատ ավելի դյուրավ ըմբռնեցին քան մեր ապուշ Ծապլվարցիք։ Պատրաստակամություն հայտնեցին անմիջապես գործնական հողի վրա դնելու հարուստ պուրժուա կեղեքիչ գյուղացիներու ինչքերը բռնի ուժով գրավելու հարցը: Ըսի թե չպետք է աճապարել և թե հարկէ մի քիչ սպասել։ Համենայն դեպս Քոմրաշ գյուղը մեր պրոփականտային համար մի ամուր կռվան է։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի հիանալի դեպք ցույց կու տա թե ի՛նչ հզոր նկարագրի տեր են այդ քրդերը։ Զիս չորս օր ամենամեծ պատվով հյուրընկալելե և մեծարելե ետք՝ երբ ձիով առանձին կը վերադառնայի Ծապլվար, Քանլը Օվա կոչված ձորին մեջ, նույն այն քրդերն որոնց տանը մեջ հյուր եղած էի, հանկարծ՝ զինյալ վրաս հարձակեցան և զիս կողոպտեցին՝ գրեթե մորե մերկ ձգելով։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բայց ինչո՞ւ ձեր մոտ գտնված ատենս զիս չթալլեցիք,— հարցուցի զարմացած։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Այն ատեն մեր հյուրն էիր,— պատասխանեց Քելեշ Մրկո տանուտերը,— բայց անգամ մը որ գյուղեն հեռացար, այլևս եղար մեր որսը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս պատասխանը իր մեջ կը պարունակե մի սկզբունքային խորին հարց, որ արժանի է լուրջ խորհրդածության։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերադառնալով Ծապլվար, եռանդով շարունակեցի միսիաս10։ '''միսիաս'''10։ Այժմ ունիմ իմ մոտ մի ջերմ հավատացյալ կուսակից, որը մոտավոր ապագային կարող է լինել մի մեծ ուժ. դա ծանոթ է գյուղին մեջ Խև Ավո անունով։ Տասնըութը տարեկան մի կտրիճ երիտասարդ է Խև Ավո, որ հորենական տունեն արտաքսված է մի շարք պատճառներու համար, որոնք մեզ չեն հետաքրքրեր։ Ծապլվարցիք ընդհանրապես վատ վերաբերմունք ունին այդ երիտասարդի մասին՝ զոր կը նկատեն իբրև հիմար և անբարո։ Դա արդյունք է միջնադարյան կղերական ոգիի՝ միացած պուրժուազիական անձուկ ըմբռնումներու հետ։ Որովհետև նա տանտերներու բացակայության ժամանակ անոնց տունեն մի քանի իրեղեններ վերցուցեր է, որովհետև նա դաշտին մեջ առանձինն հանդիպելով Կրպոյենց Սեխոյի աղջկան՝ բնական պահանջքե մղված՝ անոր հետ հարաբերություն է մշակեր, որովհետև Տեր Սահակեն փող պահանջելով՝ այդ սև հոգի կղերամիտը մերժեր է տալ և Խև Ավո անոր ըմբոստությունը պատժելու համար քարկոծեր է զայն ևն. ևն., այժմ այդ խեղճ տղան կը նկատվի իբրև մի տեսակ հիմար չարագործ և անոր դեմ սարքված է հալածանք և դավադրություն։ Միշտ միևնույն պատմությունը. կա՛մ պետք է խոնարհ ստրուկ դառնալ կեղտոտ պուրժուաներու և գլուխ ծռել անոնց կեղեքիչ նախապաշարումներուն ևկամ հալածվիլ այդ ոհմակներու կողմե։ Բայց վերջը խնդացողը լավ պիտի խնդա, կ'ըսե ֆրանսական առածը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Առաջին րոպեեն տեսա որ Խև Ավո մի լավ խմոր էր և կարելի էր օգուտ քաղել իրմե. անմիջապես հրավիրեցի իմ մոտ, խրատեցի, հրահանգեցի, քարոզեցի և այժմ նա դարձավ մի կատարյալ հեղափոխականընկերվարական։ Ծապլվարի հեղափոխական գործոն շարքերուն մեջ կարևոր դեր կատարելու կոչված է Խև Ավո։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անցած օր Քոմրաշ գյուղեն երկու քուրդ փոխադարձ այցելության եկած էին ինձ մոտ։ Տանս մեջ զիրենք պատվասիրելու համար բավականաչափ ճաշ չկար. այս պարագան հայտնեցի Խև Ավոյի։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Դու հոգ մի՛ տանիր,— պատասխանեց և մեկնեցավ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ծապլվարի մեջ մեր կուսակցության հարած է նաև Ամենց Վարդանը։ Դա Րես Սերգոյի մշակներեն մին է, զոր անցած օր այդ կեղտոտ արարածը ճամբեր է, ամբաստանելով զինքը թե՛ իբրև գող և թե՛ իբրև ծույլ։ Երբ իրողությունը իմացա, անմիջապես իմ մոտ հրավիրեցի Վարդանը և ստիպեցի որ տեղի չի տա ու բռնի պահանջե որ զինքը կրկին քովը առնե։ Անկարելի եղավ համոզել։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ո՛չ,— ըսավ,— ավելի լավ է որ ներում խնդրեմ, Տեր Սահակի միջնորդության դիմեմ, որպեսզի ինձ համար բարեխոսե, Րես Սերգո չար մարդ չէ և ինձ կը ներե։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տեսե՛ք թե ո՞ւր հասած է ստրկամտությունը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ժամերով համոզեցի որ ետ կենա այդպիսի ստոր միջոցներե և վերջապես որոշեցինք որ ես ուղղակի դիմեմ Րես Սերգոյի և պահանջեմ որ պատվո ատյան մը կազմվի խնդիրը քննելու համար։ Վարդան հավանեցավ, բայց Րես Սերգո չուզեց մեր արդար պահանջքին գոհացում տալ։ Եսալ երեկ մի սպառնական վերջնագիր ուղղեցի այդ կեղտոտ արարածին և Խև Ավոյի հետ ղրկեցի։ Տեր Սահակ պիտի գա եղեր այդ մասին ինծի հետ բանակցելու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եթե բավարարություն չտրվի մեր պահանջումին՝ գործերը կը մտնեն տարբեր ուղիի մեջ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խև Ավոյի համար շատ հեշտ բան է կրակի տալ Սերգոյի կալը կամ գոմը այն պարագային որ նա ավելի առաջ տանի իր բրովոքացիան...:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի քիչ փող ուղարկեցեք։
==Գ.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ԾԱՊԼՎԱՐ, 20 հոկտեմբեր, 1908'''
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերներ,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչպես կը կասկածեի և ինչպես նախորդ նամակիս մեջ զգացուցած էի մի քիչ, Րես Սերգո և Սմենց Վարդան հարցը ստացավ ծանր հանգամանք։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Գիտեք որ Վարդան իբրև մշակ կը ծառայեր Րես Սերգոյի մոտ, և այս վերջինը զինք արտաքսած էր իբրև ծույլ և անբարո, և թե ես անմիջապես միջամտած էի, պաշտպանելու համար ընչազուրկ պրոլետարիատի իրավունքները։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տեր Սահակ, իբրև միջնորդ, Րես Սերգոյի կողմե ներկայացավ ինծի և հայտնեց թե Րես Սերգո թեև դժգոհ իր մշակեն, սակայն՝ մեղքնալով անոր խեղճ վիճակին՝ պատրաստ էր ներելու և կրկին քովն առնելու, պայմանավ որ ես երաշխավորեի անոր պարկեշտության և աշխատասիրության մասին։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իսկույն տեսա որ միջնադարյան կղերականությունը, ագրարային կապիտալիզմն և գյուղային պուրժուազիան արդեն իսկ սկսած էին տեղի տալ որոտացող հեղափոխության դիմաց։ Դա մեր առաջին հաղթանակն էր Ծապլվարի մեջ և հարկ էր կարելի եղածին չափ շատ օգտվիլ անկեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սմենց Վարդան, որ ներկա էր մեր տեսակցության, լսելով տերտերին խոսքերը, այլայլած՝ շնորհակալություն կը հայտներ, բազկատարած կ'աղոթեր Րես Սերգոյի կենաց և կ'ուզեր անպատճառ Տեր Սահակի ձեռքերն համբուրել, երախտագիտություն հայտնելու համար։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Լավ մը հանդիմանեցհ այդ ստրկամիտ արարածը և հրավիրեցի իսկույն որ դուրս ելլե սենյակեն։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ առանձին մնացինք տերտերին հետ, ըսի իրեն.
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Րես Սերգոյի զիջողությունները ո՛չ մեկ կերպով բավարարություն չեն տար մեր պահանջումներուն։
- :&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ա՛լ ի՞նչ կ'ուզեք,– պատասխանեց Տեր Սահակ,— քանի որ Րես Սերգո կը հավանի իր քովը առնելու Վարդանը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Դա երկրորդական հարց է,— բացատրեցի իրեն,— բո՛ւն էական հարցը սկզբունքային է։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ սկսա իրեն պարզել գիտական սոցիալիզմի տեսությունները հողային հարցերու մասին։ Ըսի թե գեղացիները իրենց տունն ու հողային սեփականությունը միայն ա՛յն ժամանակ կրնան փրկել՝ երբ զանոնք դարձնեն ընկերական սեփականություն և ընկերական արտադրություն. իսկ անհատական սեփականությամբ գեղացին կը դիմե դեպի կորուստ և կապիտալիստական խոշոր արտադրությունը դուրս կը շպրտե անոր արտադրության հնացած եղանակը։ Եվ հիշեցի այս մասին Էնգելսի, Կաուցկիի, Մարքսի, Շիշկոյի, Պրամպոլինի, Չերնովի, Վիխլիանևի և այլոց զանազան տեսությունները11։խե՜ղճ :&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խե՜ղճ Տեր Սահակ՝ դարավոր խավարե կուրցած իր աչքերը խոշոր թացած՝ ապուշ-ապուշ երեսս կը նայեր, ատեն-ատեն մրմռալով.
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բայց, օրհնա՛ծ, ատոնք ի՞նչ կապ ունին Սմենց Վարդանին ճամբվելուն հետ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերջապես ինձ ըսավ որ մեր վերջնական պատասխանը տամ իրեն, որպեսզի հաղորդե Րես Սերգոյի։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Որպեսզի հետո ուրացումներ կամ խեղաթյուրումներ տեղի չունենան, գրավոր կերպով ներկայացուցի հետևյալ նվազագույն պահանջմունքներս, իբրև նախահիմք մեր ապագա բանակցություններուն.:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ա. Րես Սերգո պետք է վճարե Սմենց Վարդանի ճամբված թվականեն մինչև գործի սկսած թվականը անցած օրերու օրականները։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բ. Օրականի հավելում և աշխատության ժամերու նվազում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Գ. Հանգստյան արկղ մշակներու համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դ. Աշխատանքի արկածներու դեմ ապահովագրություն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ե. Րես Սերգո պետք է հանձնառու ըլլա առնվազն 20 տարի իր քով պահելու Սմենց Վարդանը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Զ. Րես Սերգո այս միջադեպին կարգադրման համար հեղափոխական կուսակցության իրեն մատուցած ծաոայությանց իբրև փոխարեն, դրամական կարևոր նվեր մը պետք է ընե կուսակցությանս Ծապլվարի գանձին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչպես կը տեսնեք, հարցը տեղափոխեցի բոլորովին սկզբունքային հողի վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տեր Սահակ մեկնեցավ նշանակալից կերպով գլուխը օրորելով։ Անցան մի քանի օրեր և ես ոևէ պատասխան չստացա։ Վարդան սկսավ անհամբերության նշաններ ցույց տալ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Քանի որ Րես Սերգո ներեր է ինձ՝ երթամ գործիս սկսիմ,— կը կրկներ այդ ապուշը, ուզելով այսպես եսասիրաբար ոտնակոխ ընել միլիոնավոր պրոլետարներու իրավունքը, իր անձնական շահին համար։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերջապես առջի երեկո, տեսնելով որ պատասխանը կ'ուշանա, մեր կողմե, իբրև լիազոր ներկայացուցիչ, կը ղրկեմ Խև Ավոն Րես Սերգոյի մոտ, ստանալու համար վճռական պատասխան։ Կ'երևա թե մեր ընկեր Ավոն, որ հեղափոխականի լավ խմոր ունի, մի քիչ խիստ լեզու կը գործածե և զինքը ծեծելով դուրս կը վանեն Սերգոյի բնակարանեն. քիչ հետո կու գա նաև ինձ մոտ Տեր Սահակ և կը հայտնե թե Րես Սերգո այլևս չ'ուզեր նույնիսկ Վարդանի անունը լսել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դա պարզապես պատերազմի հայտարարություն էր։ Կապիտալիզմի և Obscurantisme-ի միացյալ ուժերն էին որ կը կանգնեին ընչազուրկ դասակարգի կորաքամակ ուսերուն վրա։ Կարելի չէր լռել այդ ակնհայտնի պրովոկացիայի հանդեպ և չգործել։ Նույն գիշերն իսկ պատրաստեցի հետևյալ հրավեր-հայտարարությունը, զոր այս առտու արշալույսին, Խև Ավո տարավ փակցուց եկեղեցիի պատին վրա։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Աշխատավոր դասակարգ Ծապլվարի,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ահազանգը հնչեց։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սմենց Վարդանի և Րես Սերգոյի դեպքը հայտնի է ամենուդ։ Հակառակ կուսակցությանս բոլոր խաղաղարար ջանքերուն՝ ագրարային կապիտալիզմը անողոք պատերազմ կը հրատարակե հողագործ պրոլետարիայի մասսաներուն դեմ։Վատություն է մեր կողմեն լռելը, վատություն է չգործելը։ Ծապլվարի մութ ուժերը՝ կազմակերպված՝ կ'ուզեն ջախջախել բանվորական դասակարգի իրավունքներն և տապալել նորածագ ազատությունը որ մեր այնքա՜ն զոհողություններովը ձեռք բերինք։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բոլոր աշխարհի բանվորնե՛ր,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի՞թե թույլ պիտի տաք որ մի կեղտոտ պուրժուա Ծապլվարի մեջ ոտնակոխ ընե վաթսուն միլիոն աշխատավորներու իրավունքը։ Դա անկարելի է։ Ամենքը մեկուն համար, մեկը ամենուն համար, ա՛յս պետք է ըլլա մեր նշանաբանը։ Բոլոր աշխարհի բանվորները կը հրավիրվին, կիրակի օր, Մկրենց կալը, ուր տեղի կ'ունենա հրապարակային բողոքի մեծ միթինկ։ Պիտի բանախոսեն ընկեր Փանջունի, ընկեր Ավո և ագրարային կապիտալիզմի նահատակ Սմենց Վարդան։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անկցի՛ կապիտալիզմը,:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անկցի՛ օպսքուրանթիզմը,:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կեցցե՛ սոցիալիզմը,:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կեցցե՛ պրոլետարիան,:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կեցցե՛ Մայիսի մեկը»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դժբախտաբար այսօր լուր օր է և ամբողջ գյուղը կանուխ դաշտերը գացած է աշխատության. ուրիշ անպատեհություն մըն ալ այն է որ Ծապլվարի մեջ գրել կարդալ գիտցող ե՛ս միայն կամ. նույնիսկ քահանան կարդալ չի գիտեր։ Այսու հանդերձ կը հուսայի որ հայտարարությունը ցնցող տպավորություն հառաջ պիտի բերեր երեկոյին, երբ գյուղացիք վերադառնային դաշտերեն. բայց ահա Խև Ավո վազելով կու գա հև ի հև և կը գոչե.
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Թուղթը պատռեր են եկեղեցիի պատին վրայեն....
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Չէի կարող հավատալ ականջներուս. Ավոյի հետ անմիջապես վազեցի գացի ստուգելու համար այդ ծանրակշիռ իրողությունը։ Այո՛, ճշմարիտ էր. հրավեր-հայտարարությունը պատառ բզիկ եղած էր, հազիվ մեկ քանի կտորներ մնացած էին, զորոնք չարագործ ձեռքեր չէին կրցած բզկտել, լավ փակած ըլլալուն համար, որովհետև Խև Ավո ջուրն ու ալյուրը չէր խնայած հայտարարությունը փակցնելու համար։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ովքե՞ր գործեր էին այդ սրբապղծությունը: Գյուղացիները բոլորն ալ դաշտն էին, եկեղեցիի շրջակայքը մարդ չկար, ուրեմն դավադրությունը սարքված էր շա՛տ խորհրդավոր կերպով։ Համենայն դեպս սա որոշ էր թե ոեաքցիան զինաթափ չէր ըլլար։ Ընդ հակառակն իր այս նոր ցույցով բրովոքացիան կատաղորեն առաջ կը մղեր։ Պետք չէր ընկրկիլ. որոշեցի անմիջապես մի հակացույց կազմակերպել; Վերադաձա տուն, Ավոյի ձեոքը տվի մի երկար ձող, որուն ծայրը կապված էր մի կարմիր կտավ։ Սմենց Վարդան շալակեց իր մշակի գործիքները, ես ալ անցա իրենց գլուխը և այսպես ամբոխը ժուռ եկավ Ծապլվարի գլխավոր փողոցները։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ հասանք Տեր Սահակի տան առջև, հանկարծ սկսա երգել.:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Debout, les dammes de la terre!:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Debout, les forcats de la faim!12:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կարծեմ առաջին անգամն էր որ հեղափոխական-ընկերավարական երգը՝ «Էնթերնասիոնալը» կը հնչեր Ծապլվարի մեջ։ Տունը մնացած երախաները, լսելով բանվորային մարտագոչ երգը, վազելով եկան միացան մեզի և ամբոխը առավ պատկառելի երևույթ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ցուցարարները երբ հասան Րես Սերգոյի տան առջև, ոգևորությունը ծայր աստիճանի հասած էր։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Տղե՛րք,— գոչեցի,— վար տվե՛ք այդ դավաճանի տան ապակիները։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց ափսո՜ս, Րես Սերգոյի տան պատուհանները ապակի չունեին, եթե ոչ՝ այդ ապակիներու խորտակումը ջախջախիչ տպավորություն առաջ պիտի բերեր ապահովաբար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խև Ավո որ հետզհետե խանդավառված էր, վրեժը լուծեց՝ քարկոծելով Րես Սերգոյի էշը որ դաշտին մեջ կ'արածեր, նույնիսկ դանակը քաշելով՝ ուզեց վրան հարձակիլ, բայց ես արգիլեցի իսկույն, չուզելով տեղի տալ անօգուտ արյունահեղության։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ի վերջո բազմությունը ցրվեցավ գոհ տրամադրության տակ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչպես կը տեսնեք, դրությունը խիստ լարված է Ծապլվարի մեջ։ Տեսնենք ի՜նչ հետևանք կ'ունենա գործը։ Մենք ուխտած ենք պայքարն առաջ մղել ամեն միջոցներով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի քիչ փող ուղարկեցե՛ք փութով։:
***
: :&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Յ. Գ.— Վերջին րոպեին, երթ նամակս կը փակեի, իմացա թե հրավեր-հայտարարությունը ո՛չ թե ոեաքցիայի մութ ուժերուն կողմե պատռված է, այլ մի ջատուկ պաոավի՝ Մարոյի այծը զայն պատռեր ու կերեր է, թուղթին ետև քսված ջրախառն ալյուրեն հրապուրված։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իսկ ընդհանուր կացությունը կը մնա նույնը։ Միթինկը՝ անպայման կը կայանա կիրակի օր։
==Դ.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ԾԱՊԼՎԱՐ, 3 նոյեմբեր, 1908'''
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերներ,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դիրքերը հետզհետե կը ճշդվին իրենց բնորոշ հանգամանքներով, և դասակարգային պայքարը իր բնական էվոլյուցիան կը կատարե Ծապլվարի մեջ։ Գիտակից տարրերը կամաց-կամաց կը բոլորվին մեր հեղափոխական դրոշի շուրջը։ Հողային բանվորականությունը (Սմենց Վարդան) և երիտասարդ մտավորականությունը (Խև Ավո) արդեն մեզ հետ են։ Մեզ հետ կ'ըլլա նաև դպրոցականությունը։ Համենայն դեպս անհրաժեշտ է մեր շարքերը սեղմել և պատրաստվիլ վերջնական կռվին, որովհետև հետադիմական ուժերը անգործ չեն մնար, իրենց խոզ պայքարը կը մղեն մեզի դեմ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպես, օրինակ, երբ նախորդ նամակով ծանուցված բողոքի հսկա միթինկը կիրակի օր տեղի կ'ունենա Մկրենց կալը, ի ներկայության հողային հողային բանվորականության, երիտասարդ մտավորականության և հեղափոխական տարրերուն, անդին, Րես Սերգոյի տանը մեջ, գյուղին մենծ– աղայականությունը մենծ–աղայականությունը գումարված կղերականության և ռեաքցիայի մութ ուժերուն հետ, սատանայական մի խորհուրդ կը հղանար, այն է, դիմել միացյալ ընկերության և խնդրել որ Ծապլվարի մեջ դպրոց մը բանա, պայմանովոր ծախսերու կեսը գյուղացիք հայթայթեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս միջոցով այդ կեղտոտ պուրժուաները կ'ուզեին իրենց ճանկին մեջ առնել Ծապլվարի դպրոցականությունը, ապականել այդ մատղաշ էակները, ստրկության խմորով շաղվել անոնց անարատ հոգիները և փճացնել ամբողջ ապագա սերունդը։ Վտանգը ահագին էր և պետք էր անմիջական դարման։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իսկույն Խև Ավոն ղրկեցի մի այրի կնոջ Սառայի մոտ՝ և բերել տվի անոր որդին Կարոն, որ ինը տարեկան մի ուշիմ և եռանդոտ լաճ է, և ըսի իրեն որ հետևյալ օր հրավիրե իր ընկերները մեր տան պարտեզը, ուր կը կայանա '''մանկական պարահանդես։պարահանդես'''։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հրավերը առաջ բերավ մեծ խանդավառություն. և երկուշաբթի օր 10-12 լաճեր խռնված էին պարտեզը։ Կատարվեցան մի քանի մանկական խաղեր։ Հետո շուրջս հավաքեցի տղերքը և բացատրեցի թե ի՜նչ սարսափելի դավ մը կը պատրաստվեր իրենց դեմ և թե ի՞նչ որոշ դիրք հարկ էր բռնել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի առ մի ցույց տվի իրենց իրավունքները: Ըսի թե ի՛նչ պարագաներու մեջ իրենց բացարձակ իրավունքն էր դասադուլ ընել, թե ե՞րբ պետք էր որ ըմբոստանային ուսուցիչներու դեմ, թե ե՞րբ հարկ էր պատժել ուսուցիչները և թե ի՞նչ պատիժներ կարելի էր տնօրինել ուսուցիչներուն դեմ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խոսքերս աոաջ բերին խորին տպավորություն, և տղաք արդեն իսկ պատրաստակամություն հայտնեցին դասադուլ ընելու։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի քանի օր հետո կրկին ժողով գումարվեցավ, և այս անգամ կազմեցինք Ծապլվարի դպրոցական միությունը իր որոշ ծրագրով ու գործելակերպով։ Կարոն ընտրվեցավ նախագահ։ Կա նաև գործադիր ժողով, խմբագրական մարմին և ահաբեկիչ խումբ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչպես կը տեսնեք, տակավին դպրոցը չբացված մենք ունինք դպրոցական միությունը, ամրապես կազմակերպված և պատրաստ կռիվ մղելու։ Այժմ հանդարտ սրտով կը սպասենք։ Ծապլվարի դպրոցին ուսուցիչ կրնա գալ երթ որ կամի։ Իրեն կը պատրաստվի մի փառավոր ընդունելություն որ կարծեմ՝ հավիտյան չպիտի մոռանա։ Խև Ավո շինած է արդեն գավազաններ որպեսզի կրիտիկական րոպեին տղերքը անզեն չմնան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մեր քաղած տեղեկություններուն համեմատ՝ Արաբկիրի միացյալ ընկերության ներկայացուցչին հետ բանակցությունները հաջող ելք ունեցեր են, և այժմ կը սպասվի ուսուցչի գալստյան։ Ո՞վ է այդ պարոնը, ի՞նչ սկզբունքի կամ ի՞նչ գաղափարներու կը ծառայե, դա բոլորովին անծանոթ է ինձ։ Համենայն դեպս պետք է կատաղի կռիվ մղել անոր դեմ։ Այս բացահայտ պայման է։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սմենց Վարդան և Խև Ավո Ծապլվարի կիներուն մեջ բուռն պրոփականտ կը մղեն միացյալ ընկերության Ծապլվարի դպրոցին բացման դեմ և կ'ըսեն թե այդ դպրոցին պատճառավ իրենց տղաքը անաստված պիտիըլլան, Ս. Լուսավորիչը պիտի ուրանան, Բրոտ պիտի դառնան13 ևն.։ Այդ պրոփականտը առաջ կը բերե մեծ հուզում, այն աստիճան որ երեկ Տեր Սահակ քահանան եկավ ինձ մոտ և խնդրեց որ խրատեմ մեր ընկերները որպեսզի այդ տեսակ խոսքերով միտքերը չպղտորեն և գյուղին մեջ հուզում առաջ չբերեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իբրև ջախջախիչ փաստ կարդացի իրեն մեր ծրագիրը և պլատֆորմը'''պլատֆորմ'''ը, ցույց տալու համար թե մեր կուսակցությունը կրոնական խնդիրներու մեջ ի՛նչ աշխարհահայացք ունի և թե ի՜նչքան հակասություն էր մեզ իբրև մոլեռանդ ներկայացնելը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Եվ սակայն այդպիսի խոսքեր կը տարածեն կոր,— պնդեց Տեր Սահակ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն ատեն իրեն բացատրեցի կուսակցությանս գործելակերպը, թե ինչպե՛ս իբրև կուսակցական մենք պարտավոր ենք ազատամիտ և անհավատըլլալ, սակայն անհատապես ազատ ենք հավատացյալ և նույն իսկ մոլեռանդ ըլլալու, հետևաբար Սմենց Վարդան և Խև Ավո իբրև կուսակցական չէ որ կը գործեն այս պարագայիս, այլ սոսկ անհատսւպես, և մենք ոչ մի կերպով իրավունք չունինք բռնանալու մեր կուսակիցներու անհատական համոզումներուն վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տեր Սահակ մեկնեցավ անխոսուկ, թեև հայտնի կ'երևար որ տված բացատրություններս լավ չէր կրցած մարսել։ Որքա՜ն դժվար է ստրկամիտներու համար ըմբռնել մի ոևէ ազատական միտք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերջին անգամ փողի մասին պահանջմունքս մնաց անպատասխան, խնդրեմ ուշադրություն դարձուցեք այդ մասին, դա էական հարց է՝ ինձ համար։
==Ե.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ԾԱՊԼՎԱՐ, 20 նոյեմբեր, 1908''':&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերներ,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ստացա ձեր նամակն և ձեր տված հրահանգները։ Իմ ալ աշխարհահայացքս բոլորովին համաձայն է ձերինին։ Մեկ կողմեն պետք է կատաղի կռիվ հայ պուրժոսսզիայի և իր դասակից կղերականությսւն, քափիթալիզմի, հաստատված հին կարգուսարքին, ապականած բարքերուն, ընտանեկան շղթաներուն, կրոնական կապանքներուն դեմ, մյուս կողմե եղբայրական սիրո և միաբանության ձեռք կարկառել հարևան ազգաբնակությանց, քրդերու, եզիտիներու, քըզըլպաշներու և լազերու։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ձեր նամակը առնելուս պես մեկնեցա Քոմրաշ գյուղ, ուր մնացի մի շաբաթի չափ, սեր և եղբայրություն քարոզելով քրդերուն։ Ըսի իրենց որ մեր կուսակցությունն երբեք թշնամական հետին մտքեր չունի իրենց նկատմամբ, այլ ընդհակառակն կը փափաքի համերաշխությւսն դաշինք հաստատել իրենց հետ և միասին առաջ վարել պայքարը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քոմրաշի մեջ հիմնեցին նաև քրդական անդրանիկ քլուպը զոր անվանեցի «Քոմրաշի սոցիալ հեղափոխական Կարլ Մարքս կլուբ»։ Առ այժմ քլուպի նիստերը կը կայանան մի ախոռի մեջ, սպասելով իր մի հարմար կեդրոնատեղի գտնվի։ Քլուպի նախագահն է Քելեշ Մրկո, որու մասին խոսած եմ նախորդ նամակներուս մեջ, իսկ քարտուղարը՝ Հասո, որ մի համբավավոր կտրիճ է և Սահմանադրության հաստատման առթիվ եղած ընդհանուր ներումին ատեն ելած է բանտեն, ուր կը գտնվեր տարիներե ի վեր իր գործած կարգ մը ոճրագործություններուն պատճառավ։ Հասո հերոսի խառնվածքով մի լավ խմոր է որ կրնա մեծ օգտակարություն ունենալ վճռական րոպեներուն։ «Կարլ Մարքս կլուբ»–ը կոչված է փրկարար դեր կատարելու առ հասարակ քուրդ և հայ համայնքներուն մեջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ծապլվարի մեջ մի կոոպերատիվ ընկերություն կազմելու համար ըրած ջանքերս մնացին անհետևանք։ Այդ ապուշ գյուղացիները իրենց բոլոր խելքն ու միտքը տվեր են դպրոցին, որուն համար այժմ կ'աշխատին մի հատուկ շենք շինելու՝ եկեղեցու կից։ Թո՛ղ շինեն և հետո մենք կը տեսնենք թե ո՞ւմ կը ծառայե այդ շենքը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անշուշտ կը հիշեք որ իմացուցած էի թե՝ պառավ Մարոյի այծը պատռած ու կերած էր մեր հրավեր-հայտարարությունը։ Անասունն անցյալները մեռավ և Մարո այժմ մեզ կ'ամբսատանե ըսելով որ իմ հայտարարությամբս թունավորած եմ այծը, որովհետև ռեաքսիոներներ ըսած են իրեն որ հավանականաբար կախարդական բաներ գրած էի մեջը։ Այս անախորժ դեպքը շատ վատ տպավորություն ըրավ մեր կողմե դուրս եկած գրություններու prestige–ին վրա, այնպես որ երկու օր աոաջ երթ թռուցիկ մը հաճեցի դպրոցական հարցի մասին, ո՜չ ոք ուզեց զայն ձեոք առնելառնել, վախնալով որ կը թունավորվի։ Մի այսպիսի միջավայրի մեջ ուր բոլոր մութ ուժերը լիկա կազմած են մեզի դեմ, շատ դժվար է հիմնակսն քայլեր առնել։ Այսուհանդերձ դպրոցական հարցի շուրջ մեր մղած բուռն պայքարը բոլորովին ամուլ չմնաց։ Տեր Սահակ եկավ ինձ մոտ և Րես Սերգոյի կողմե զիս հրավիրեց անոր տունը, որպեսզի մի համաձայնության գանք, որովհետև լավ կը զգային որ մենք որոշած ենք չընկրկիլ Ծապլվարի պուրժուա դասակարգի բրովոքացիաներու '''բրովոքացիա'''ներու հանդեպ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հայտնեցի այդ տերտերին որ կուսակցությանս ներկայացուցիչը չէր կարող բանակցության համար երթալ մի կեղտոտ պուրժուայի ոտքը, և եթե Րես Սերգո մի խնդիրք ունի՝ կրնա գալ մեր կեդրոնատեղին:Մեր բռնած այս կորովի դիրքը խոր տպավորություն գործեց Սմենց Վարդանի, Խև Ավոյի և Կարոյի վրա։ Տեր Սահակ մեկնեցավ և հետևյալ օրը լուր բերավ թե Րես Սերգո չէր ուզեր մերմոտ գալ, չկամենալով դեմ առ դեմ գտնվիլ Սմենց Վարդանի և Ավոյի հետ։ Կը տեսնէ՞ք այդ ամբարտավան քափիթալիստի հոգիի սևությունը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ Տեր Սահակ առաջարկեց որ բանակցութունը կատարվեր իր տանը մեջ, ուր պիտի գար նաև այդ աղտոտ արարածը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Կուսակցությունս չի ծռիր միջնա֊դարյան կղերականության աոջև,— եղավ իմ պատասխանս։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Րես Սերգո շատ հաշտարար ընթացք բռնեց, նույնիսկ առաջարկեց որ ես ըլլամ նոր դպրոցի տնօրեն-ուսուցիչը։ Դա պուրժուազիական մի կեղտոտ հնարք էր զիս կաշառելու համար։ Անպայման մերժեցի և ներկայացուցի մեր հրամայողական հետևյալ պահանջումները։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դպրոցի համար շինության վրա եղող եկեղեցիի կից շենքը փլցնեյ և մի նոր շենք շինել չեզոք հողի վրա, զերծ միջնադարյան ազդեցութենե։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուսուցչի ընտրությունը հանձնել իմ կազմած ուսանողական միության։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ընդունիլ խառն դասարաններու դրությունը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պարտավորիչ ընել ընկերվարական ուսուցումը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ջնջել կրոնագիտությունը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պաշտոնապես ճանչնալ ուսանողական միությունն և վավերացնել զայն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կը տեսնեք թե որքա՜ն մեղմ էին մեր կողմե եղած պահանջմունքները, սակայն Րես Սերգո և Տեր Սահակ մերժեցին համաձայնիլ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խրամատը վերջնականապես բացված է մեր միջև։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կը սպասեմ վճռական դեպքերու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կարլ Մարքս կլուբը իր քարտուղարի միջոցով իր համակրանքը հայտնեց մեր պաշտպանած դատին: Դա մի շատ սրտապնդիչ երևույթ է::&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խնդրեմ փող ուղարկեք:
==Զ.==
ԾԱՊԼՎԱՐ, 6 դեկտեմբեր, 1908
Մի վերջին բառ.
Փող ուղարկեցե՛ք։
==ԺՔԺԲ.==
ՄԱՇԿԵՐՏ, 27 փետրվար, 1909
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերներ,
Վստահելի
1396
edits