Changes

Ընկ. Բ. Փանջունի

Ավելացվել է 1344 բայտ, 11:29, 7 Հուլիսի 2013
:    Խնդրեմ փող ուղարկեք:
==Զ.==
:                '''ԾԱՊԼՎԱՐ, 6 դեկտեմբեր, 1908'''
:    Սիրելի ընկերներ,
:    Կեցցե՛ հեղսւփոխություն.
:    Կեցցե՛ ազատություն։
:    Կրիտիկական մոմենտը, ինչպես կը գուշակեի, վերջապես հասավ և հեղափոխությունը իր դրոշակը պարզեց Ծապլվարի մեջ։ Երկու օրե ի վեր պաշարված դրության մեջ ենք և ամեն հարաբերություն խզած՝ գյուղի բնակչության հետ։ Պատմական դեպքեր տեղի ունեցան որոնք կ'արժե մանրամասն պատմել այստեղ, ցույց տալու համար թե որքան շրջահայացությամբ վարվեցավ կուսակցութունս վճռական րոպեներուն և թե՝ փաստացի կերպով ապացուցանելու համար մութ ուժերու անազնիվ և վատ դերը։
:    Մի շաբաթ աոաջ ավարտեր էր եկեղեցու կից՝ դպրոցի շենքը, որ կը բաղկանա ցեխով ծեփված փայտաշեն մի ընդարձակ սրահե և վարժապետի վարժապետի համար մի փոքրիկ խուցե, բոլորովին զուրկ գերմանական արդի մանկավարժական ճարտարապետության պահանջմունքներեն. բայց հարցը դրա մեջ չէ։
:    Այն ինչ իմացա որ դպրոցի շենքի շինությունը ավարտեր է, և նոր ուսուցիչը ճամբա ելած է Արաբկիրեն հոս գալու համար, անմիջապես իմ մոտ հրավիրեցի Ծապլվարի հեղափոխական գործոն շարքերը, Սմենց Վարդան, Խև Ավո և ուսանողական միության նախագահ՝ Կարո, որպեսզի խորհրդակցինք կացության և մեր բռնելիք ընթացքի մասին։
:    Խև Ավո առաջարկեց, իբրև արմատական դարման, անմիջապես կրակի տալ դպրոցի շենքը. բայց ես մի քիչ '''անտակտ ''' գտա այդ միջոցը և բացատրեցի մեր ընկերներուն, որ մենք պետք է ցույց տանք սառ պաղարյունություն և մեր հակառակորդներու նման չդիմենք ծայրահեղ արարքներու։ Այն տարբեր՝ եթե Ավո կ'ուզեր մի այդպիսի բան ընել անհատական պատասխանատվության տակ, առանց կուսակցությանս պաշտոնական միջամտության. ես այն ատեն անհատապես կրնայի համամիտ ըլլալ իրեն, քանի որ կուսակցությունս, որ ամեն հարցի մեջ ունի իր ազատ հայեցակետը, ոևէ կերպով չի կրնար բռնանալ իր ընկերներու անհատական գործունեության վրա։
:    Երկար վիճաբանութենե վերջ, որոշում կայացավ կուսակցությանս կողմե մի ցույց կազմակերպել ուսուցչի դեմ՝ Ծապլվար հասած օրը, իսկ եթե այդ ցույցը մնար առանց որոշ արդյունքի, այն ատեն ուսուցիչը պիտի ծեծեինք անհատապես և ոչ թե հանուն կուսակցության, որ երբեք չընդունիր այդ տեսակ բռնի միջոցներ, և իր գաղափարներու հաղթանակին համար խոսքե ու գրչե զատ ուրիշ զենք չի ճանչնար։
:    Որպեսզի կեղտոտ պուրժուազիայի և սև կղերականներու մութին մեջ սարքած դավադրությանց զոհ չըլլանք, խոհեմություն համարեցի վաղօրոք մեր մոտ հրավիրել Քոմրաշի Կարլ Մարքս կլուբի քարտուղար Հասո, որ արդեն իր որոշ և գիտակից հայեցակետը պարզած էր դպրոցական հարցի մասին։
:    Վերջապես երկու օր աոաջ լուր առինք թե՝ ուսուցիչը ցերեկվա մոտ կը հասներ Ծապլվար։ Արդեն իսկ Րես Սերգո, Տեր Սահակ, Սերգոյի երկու որդիքը, Սըհո Ջան, Փրենց Հարո և Կոլոշենց Սեդո, գյուղին բոլոր մենծ–աղայական կուսակցությունը իրենց արբանյակներով, հացկատակներով, պնակալեզներով գացեր էին դիմավորելու պուրժուազիայի պաշտոնական ներկայացուցիչը, իբր թե նա մի հեղափոխական-հասարակական մեծ գործիչ կամ անձնվեր հերոս լիներ։:    Մենք իսկույն հավաքվեցանք եկեղեցու մոտերը պատշաճ դիրքեր գրավելու։:    Եվ ահա երևցավ թափորը։ Երբ ուսուցիչը և իր ուղեկիցները կանգ առին եկեղեցու քով և վար իջան իրենց ձիերեն՝ ցույցը պայթեցավ.- :    — «Անկցի՛ն հետադիմականները, անկցի՛ն դավաճանները, անկցի՛ն սուտ դպրոցասերները, անկցի՛ն կեղծավոր ուսուցիչները, կեցցե՛ հեղափոխությունը, կեցցե՛ պրոլետարիատի ինքնագիտակցութունը, կեցցե՛ Ծապլվարի մտավորական երիտասարդությունը»,— աղաղակները օդը կը թնդացնեին։:    Տեսնելու էր մութ ուժերու շփոթությունն ու վախը։ Տեր Սահակ անմիջապես ինձ մոտ վազեց և աղաչեց որ վերջ տանք ցույցին։
:    — Հեղափոխությունը պայթեցավ Ծապլվարի մեջ,— պատասխանեցի.— և կարելի չէ հեղեղի ընթացքը կասեցնել։
:    Այդ րոպեին մի սուր աղաղակ լսվեցավ. Խև Ավո, իր անհատական պատասխանատվության տակ, քար մը շպրտած էր ուսուցչի ճակտին և վիրավորած զայն։ Արյունը կը հոսեր և խուճապն ընդհանուր էր։ Րես Սերգո, Սըհո Ջան, Փրենց Հարո և Կոլոշենց Սեդո մի վայրագ հարձակում գործեցին խե՜ղճ պատանիին վրա, որ շվարած՝ մեր մոտ ապաստանեցավ։–– :    — Հասի՛ր Հասո,–– գոչեցի կլուբի քուրտ քարտուղարին՝ որ հաստ գավազանը ձեռքը՝ մի քիչ անդին դիրք բռնած էր։:    Այն ատեն պայքարն ստացավ ծանր հանգամանք և հազիվ հաջողեցանք ես, Ավո, Կարո, Ամենց Վարդան և Հասո, խուժանը ճեղքելով ապաստանիլ դպրոցի շենքն որուն դուռը ամրապես փակեցինք։:    Կռիվի միջոցին մի քանի ոեաքսիոներ գլուխ վիրավորվեցան. մեր կողմե ոչ ոք վնասվեցավ։:    Անմիջապես դպրոցի տանիքի վրա պարզեցինք կարմիր դրոշը զոր նախապես պատրաստած էինք։ Տպավորությունը խիստ ցնցող եղավ ամբողջ գյուղին մեջ։:    Այժմ երկու օրե ի վեր կը մնանք դպրոցը, զորավոր կերպով ամրացած։ Կը լսենք թե մութ ուժերը վատաբար դիմում ըրած են կաոավարության՝ կաոավարության՝ մեզ բռնի դուրս հանելու համար շենքե մը որ ամբողջ ժողովրդի սեփականությունն է։ Տեսնենք բանից ի՞նչ դուրս կու գա։:    Սվինի քաղաքականութունն է որ ծայր կու տա։ Դե՛հ թո՛ղ ցույց տան իրենց բո՛ւն, իսկական գույնը։ Մենք չենք ընկրկիր։:    Առ այժմ փութով փող ուղարկեցե՛ք։
==է.==
:                '''ԾԱՊԼՎԱՐ, 14 դեկտեմբեր, 1908 ''':    Սիրելի ընկերներ,:    Պաշարման դրությունը կը շարունակվի և մենք ութ օրե ի վեր փակված կը մնանք դպըոցի շենքին մեջ զոր ամրացուցած ենք ռազմական պահանջմունքներու համեմատ։ Դպրոցական միության նախագահ Կարոյի մայրը՝ Սառա՝ եկավ միացավ մեր շարքերուն։ Մի խելոք պառավ կին է դա, որուն հետ պետք է խոսիլ նշանացի կերպով քանզի բոլորովին համր է։ Սառայի ներկայութենեն օգտվելով՝ անմիջապես ձեռնարկեցի կազմել «Ծապլվարի գիտակից տիկնանց ՀԱՌԱՋ ակումբ»–ը, և օժանդակ մարմին մը «Ծապլվարի հայ կանանց ԱՆՁՆՎԵՐ խումբ» անունի տակ։ Այս վերջին կազմակերպությունը հրամայողական պահանջք էր դարձած, որովհետև մի քանի օրե ի վեր թանչքե14 կը տառապեի և պետք ունեի մի անձնվեր կնոջ խնամքին։:    Թեև պաշար ման պաշարման վիճակի մեջ՝ սակայն անգործ չի մնացինք ութ օրե ի վեր։ Նախ և աոաջ ցրվեցի, նորակազմ «Հառաջ» ակումբի միջոցով, մի պաշտոնական թռուցիկ կուսակցությանս Ծապլվարի մասնաճյուղին կողմե, ուղղված մեր թրքահայ, ռուսահայ, պարսկահայ և ամերիկահայ կոմիտեներու, ենթակոմիտեներուն և ընկերներուն։ Այդ թռուցիկով մանրամասն պարզեցի վերջին կարևոր դեպքերը, փաստացի կերպով ցույց տվի թե կուսակցությունս որքան խոհեմությամբ, զիջողությամբ և բարյացակամությամբ վարված էր, և ցավալի դեպքերուն ամբողջ պատասխանատվությունը ծանրացուցի մութ ուժերու սարքած դավադրություններուն վրա։ Այս գրությունը, որուն մեկ օրինակը կը ղրկեմ ձեզ., ինչպես պիտի տեսնեք՝ ունի տրամաբանական հիմք, հաստատ '''լոգիկա ''' և որոշ հայեցակետ։
:    Հետո երևցավ մտավորական երիտասարդության կողմե մի թռուցիկ, ուղղված Ծապլվարի գործավորական դասակարգին։ Դա մի պերճախոս կոչ էր ընդհանուր գործադուլի, ինչ որ ներկա պայմաններու մեջ մի նվիրական պարտականություն էր ամեն գիտակից գործավորի համար, բայց ափսո՜ս որ պայտար Մկո տակավին չէ հասած այն բարձրության որ կարող ըլլա ըմբռնել մասնավորին շահն ընդհանուրի օգտին զոհելու պարտադրիչ սկզբունքը։
:    Երրորդ թռուցիկը, հողային բանվորականության կողմե ստորագրված, անգամ մը ևս կը գոռացներ ընչազուրկ պրոլետարիատի բողոքը հողային քափիթալիզմի դեմ։:    Հետո երևցավ Քոմրաշ քուրտ գյուղի Կարլ Սարքս կլուբի մի ցնցող manifeste–ը, որ եղբայրական ձեռք կը մեկներ Ծապլվարի մեջ պատնեշի վրա կռվող իր գաղափարի ընկերակիցներուն։ Այս հայտարարությունը, որ տաք շունչով մը գրված էր, սրտապնդիչ տպավորություն գործեց առ հասարակ բոլոր ընկերներու վրա։:    Հինգերորդը Ծապլվարի գիտակից տիկնանց '''«Հառաջ» ''' ակումբի անդրանիկ թռուցիկն էր, որով հրավեր կ'ըլլար Ծապլվարի բոլոր տիկիններուն գալ բոլորվելու մեր շուրջը, դպրոցի գագաթը բարձրացող կարմիր դրոշակին տակ։:    Վերջապես, երևցավ նաև Ծապլվարի հայ կանանց '''«Անձնվեր» ''' խումբի թռուցիկը, սրտառուչ մի կոչ, ուղղված առ հասարակ բոլոր հայուհիներուն, որպեսզի փութան շուտով մի քիչ ամոքիչ տերևներ հավաքել և եփել։ Ասիկա մի համակրական ցույց էր դեպի կուսակցությանս Ծապլվարի ներկայացուցիչը որ, ինչպես ըսի, թանչքե կը տառապեր։ Այս փափուկ հոգածությունը հոգածությունը պարտավոր ըրավ զիս անմիջապես միթինկ կայացնել և հրապարակային շնորհակալություն հայտնել՝ կուսակցությանս կողմե՝ հայ կանանց «Անձնվեր» խումբին։ Իմ ճառս Խև Ավո նշանացի կերպով թարգմանեց ընկերուհի Սառայի, որ շատ հուզվսւծ կ'երևար։:    Բաց աստի, մյուս կողմե, բանակցություններ սկսված են Րես Սերգոյի և Տեր Սահակի հետ։ Րես Սերգո երեք օր առաջ եկավ և ուզեցոր դպրոցը թողունք, հաշտություն գոյացնենք և գյուղը հանդարտի։ Մինչև իսկ խոստացավ դպրոցն առ այժմ փակ պահել, ուսուցիչը ետ ղրկել և ինձ հանձնել դպրոցի տնօրենությունը, անպայման կերպով։
:    Այդ խաղաղական առաջարկներն ի հարկե կարելի չէր ընդունիր — մենք կ'ուզեինք գաղափարական պայքար, հեղափոխական գործունեութուն և ոչ թե անշարժություն և մեռելություն։
:    — Մենք ամենքս ալ հայ ենք, եղբայր ենք, ինչո՞ւ սիրով չապրինք իրարու հետ, ինչո՞ւ կռիվ ընենք,— կը կրկներ այդ կեղտոտ պուրժուան որ կարող չէր ըմբռնել թե կյանքի էական պայմանն էր կռիվը, թե դասակարգային պայքարը անհրաժեշտ էր ընկերվարության հաղթանակին համար, և թե առանց արյունահեղության կարելի չէր մի լավ բան դուրս բերել։
:    Երկարորեն բացատրեցի իրեն որ ինք, իբրև պուրժուազիայի ներկայացուցիչ, պարտավոր է լինել մեր կատաղի հակառակորդը և իբրև այդ՝ պետք է դիմե կեղտոտ միջոցներու, հրամայողական պարտք էր իրեն համար ոստիկանության աջակցության դիմել և մեզ բռնի դուրս հանել դպրոցեն և այլն։
:    Րես Սերգո պատասխանեց թե իբրև գյուղապետ երբեք չպիտի թույլատրեր որ ոստիկան բերվեր և կը նախընտրեր մեռնիլ՝ քան թե ներքին կռիվներու համար կառավարության դիմում ընել։:    Կը տեսնե՞ք որ այդ կեղտոտ արարածը նույնիսկ կարող չէ ունենալ իր դասակարգին պահանջած սև ոգին։ Ի զո՛ւր կրկնեցի թե մեր մեջ պետք է մղվեր դասակարգային կատաղի կռիվ, թե իրենք պարտավոր են մեզ դեմ գործածել բոլոր կեղտոտ զենքերը, մատնություն, դավաճանություն, զրպարտություն և ի հարկին դիմելու էին բռնի միջոցներու, թե առանց ատոր կարելի չէր ունենալ պուրժուազիական կեղտոտ դասակարգը, որուն գոյությունը անհրաժեշտ է, անոր դեմ մղելու համար հեղափոխական ազնիվ պայքարը։
:    — Մենք եղբայր ենք, մենք քրիստոնյա հայեր ենք, մենք պետք է իրար սիրենք, միաբանությամբ ապրինք,— կ'ըսեր ու կ'ըսեր այդ ապուշ արարածը։
:    Համենայն դեպս, ես հաստատ մնացի կռիվի ասպարեզին վրա։ Պայքար հառաջ բերելու համար այնքան ջանքերե վերջ, չէի կրնար մի հիմար գյուղացիի խաղաղասիրական զգացումներուն զոհել մեր երեք ամսվան ամբողջ ջանքերն և գործունեությունը։ Դա շատ վատ ազդեցություն պիտի գործեր մեր շարքերուն վրա։:    Վաղը ինձ մոտ կու գա Տեր Սահակ նոր բանակցություններու համար;:    Վճռական քայլը կ'առնվի այն ատեն, և այդ հիմար Րես Սերգո վերջապես կը ստիպվի դիմել կառավարություն և ոստիկանական միջամտություն հրավիրել, ինչ որ անհրաժեշտ է մեր պայքարի վերջնական հաղթանակին համար։Փոսթը :    '''Փոսթ'''ը եկավ, նամակներ և թերթը եկան, հրահանգներ եկան, բայց փող չկա։ խնդրեմ ուշադրություն դարձրեք այդ կենսական հարցի վրա։
==Ը.==
:                '''ԾԱՊԼՎԱՐ, 24 դեկտեմբեր, 1908''':    Սիրելի ընկերներ,
:    Վերջապես հեղափոխական գործունեությունը Ծապլվարի մեջ իր սուր հանգամանքը ստացավ։ Այն կեղծ ու խաբեական կապերն որոնցմով մինչև այսօր պրոլետարիատ դասակարգերը միացած էին պուրժուազիական, կղերական և ագրարային ազնվականության կեղեքիչ տարրերու հետ, խզվեցան, ջախջախվեցան. ինքնագիտակցությունը զարթնեց գյուղացիական մասսաներու մեջ, ստեղծվեցան որոշ հոսանքներ և կազմվեցան իրարու անհաշտ այն թշնամի տարրերն որոնց անողոք ու կատաղի պայքարեն մի լավ բան դուրս պիտի գա անպայման։
:    Բայց հարկ է պատմել իրողություններն իրենց ժամանակագրական կարգով։:    Րես Սերգոյի հաշտարար միջամտության անհաջող փորձին հետևյալ օրն իսկ մեր մոտ եկավ Տեր Սահակ և կրկնեց, գրեթե բառ առ բառ, իրդասակից կեղտոտ պուրժուայի խոսքերը, ըսելով որ իրենք պատրաստ էին ամեն գոհացում տալ մեզի որպեսզի վերջ գտներ Ծապլվարի մեջ գաղափարային հեղափոխական ազնիվ պայքարը, որուն «անխորհուրդ իրարանցում» անունը կու տար միջնադարյան ճիզվիթականության այդ սևհոգի ներկայացուցիչը։
:    Հարկ եղավ բացատրել իրեն թե՝ հեղափոխությունը չի կրնար ընդունիլ երբեք կղերականության կողմե տրված խրատները, թե պայքարը սկսած է և կարելի չէ կասեցնել անոր հառաջխաղացությունը։
:    — Բայց ի՞նչ է ձեր նպատակը,— պնդեց այդ խավարամիտ տերտերը։
:    Իբր թե հեղափոխական ազնիվ պայքար մղելու համար անհրաժեշտ ըլլար նպատակ մը ունենալ և թե անկեղծ ու անձնվեր հեղափոխականի մը համար պայքարն արդեն նպատակ մը եղած չըլլար։
:    Այդ ապականված ու այլասերած էություններուն համար, որոնց ամեն մը քայլը մի շահամոլական նպատակ ունի, կարելի չէ ըմբռնել թե մի մարդ կարող է մի ոևէ գործունեութիւն ցույց տալ առանց նրա ծայրը անպատճառ մի օգտակարություն լինելու։ Անշուշտ Տեր Սահակի նման հետադիմական ուղեղները չեն որ պիտի կրնան հասկնալ «պայքարը պայքարի համար» իմաստասիրական սկզբունքը, ուստի լավագույն համարեցի չպատասխանել։ Բայց Խև Ավո որ ներկա էր և որուն հեղափոխական դաստիարակությունը տարօրինակ զարգացումի կը հասնի հետզհետե, Տեր Սահակի այդ բրովոքացիային '''բրովոքացիա'''յին չկարողացավ համբերել և նրա խալփախը15 քաշեց, դուրս շպրտեց պատուհանեն, ըսելով.
:    — Ահա՜ մեր նպատակը։
:    Խև Ավոյի այդ արարքը և կարճ խոսքը, ինչպես կը տեսնեք, իրենց մեջ կը խտացնեն մեր ամբողջ հեղափոխական գործունեության փսիխոլոգիան։'''փսիխոլոգիան'''։:    Տգետ տերտերն իհարկե չհասկցավ այս ձևով իրեն տրված պատասխանին հոգեբանական բարձրությունն և նույնիսկ համարձակեցավ բողոքելու։:    Անմիջապես փաստացի կերպով ցույց տվի իրեն թե՝ '''բրովոքացիան ''' իր կողմե եղած էր, թե՝ ինքն էր նախահարձակը և ընկեր Ավոյի արարքըմի օրինավոր անձնապաշտպանություն էր պարզապես։:    Քահանան ոտքի ելավ մեկնելու համար։ Այն ատեն, մեր նախօրոք տված որոշումի համեմատ, Սմենց Վարդան, Հասո և Խև Ավո հարձակեցան Տեր Սահակի վրա, ձեռներն ու ոտքերը կապեցին և այսպես հանկարծական հարձակումեն սարսափած՝ Տեր Սահակ մարեցավ։:    Անմիջապես Ծապլվարի հայ կանանց ԱՆՁՆՎԵՐ խմբի նախազահ ընկերուհի Սառա փութաց տերտերի մոտ և պետք եղած խնամքները տվավ։:    Քիչ հետո Տեր Սահակ սթափեցավ և երբ իր հանդարտությունը գտավ, բացատրեցի իրեն թե՝ իր կյանքին կյանքին մասին մի ոևէ վտանգ չի սպառնար, թե ինք մեր մոտ կալանավոր պիտի մնար մինչև պայքարի վերջնական ելքը։:    Մի քանի ժամ հետո, գյուղացիք տեսնելով որ իրենց տերտերը դուրս չի գար, մյուս կողմե նշմարելով որ իր խալփախը դուրս ձգված է՝ հավաքվեցան դպրոցին աոջև և սկսան «Տեր հա՜յր, տեր հա՜յր» կանչել։ Այն ատեն փայտե փեղկերեն մին բանալ տվի, և տղերքը քահանան պատուհանին քով բերին, գլուխը բաց և թևերը կապված։
:    — Ահա՛ ձեր դավաճանության դեմ՝ հեղափոխության պատասխանը,— գոչեցի վարը ժողվված ամբոխին։
:    Քառորդ ժամ չանցած՝ ամբողջ Ծապլվար հավաքված էր մեր շենքի շուրջը, հո՛ն էր Րես Սերգո իր երկու որդիներով, հո՛ն էին և Սըհո Ջան, Փրենց Հարո, Կոլոշենց Սեդո, պայտար Մկո, կիներ, հարսեր ու աղջիկներու բոլոր երախայքը, որոնք լաց ու կոծով կը պոռչտային և իրենց քահանան կը պահանջեին։ Աղմուկը հետզհետէ կ'ավելնար։:    Հանկարծ Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբի քարտուղար Հասո երևցավ պատուհանի առջև. և երեք անգամ իր հրացանը պարպեց օդին։ Ամբողջ պուրժուազիան և անգիտակից ամբոխը լեղապատառ խույս տվին ու փողոցը ամայության մեջ ինկավ։
:    Այդ օրվա բոլոր եղելությունները շատ ցնցող տպավորություն առաջ բերին առ հասարակ ամբողջ Ծապլվարի մեջ։
:    Հետևյալ օրը կրկին բանակցությունները սկսան, բայց այսանգամ ներկայացող պատգամավորները չէին համարձակեր մեր դրան սեմեն ներս մտնել, այլ դուրսը կեցած կը խոսեին։ Ի հարկե մենք հաստատ մնացինք մեր որոշումին մեջ և հայտարարեցինք թե՝ միմիայն բռնի ուժի առջև տեղի պիտի տանք։:    Ամբողջ մի շաբաթ այդ կացությունը տևեց. վերջապես տեսնելով որ մենք երբեք տեղի չպիտի տանք հաշտարար խաբեական զիջողություններու՝ Րես Սերգո, Սըհո Ջան և Փրենց Հարո, երեք օր առաջ, երկար խորհրդակցություններե ետքը, կ'որոշեն դիմում ընել կառավարության։:    Մեր անխոնջ ու համառ պայքարին հաղթական արդյունքն էր դա։:    Այս երեկո, ինչպես լուր առինք, կը հասնին երկու ժանտարմա և մի հիսնապետ։ Վաղը կը լինի վճռական օր։:    Ափսո՜ս որ այս կրիտիկական մոմենտներուն մեշ տակավին բավարարություն չտվիք մեր փողի պահանջմունքներուն։ Չգիտեմ ինչպե՞ս բացատրել ձեր այդ աշխարհահայացքը։
==Թ.==
ԾԱՊԼՎԱՐ, 4 հունվար, 1909
Վստահելի
1396
edits