Changes
/* I */
: Նրանցից մեկը՝ Պոլ Նիզանը, շատ խելացի մի անձնավորություն, ինձ յուրահատուկ նկատողություն արեց․ «ԽՍՀՄ֊ը ներկայացրել է որպես քարացած մի երկիր, որտեղ այլեւս ոչինչ չի փոխվում»։ Չգիտեմ, թե որտեղ է նման բան տեսել։ Ճիշտ է, ես ասել եմ, որ ԽՍՀՄ֊ը փոխվում է ամսեամիս։ Եվ հենց դա է ինձ վախեցնում։ Ամսեամիս փոխվում է Խորհրդային պետությունը, գնում է դեպի վատը։ Ավելի ու ավելի է հեռանում այն պատկերացումներից, որ մենք ունեինք նրա ներկայի ու ապագայի վերաբերյալ։
:***
: Անտարակույս ես հիանում եմ ձեր հաստատուն վստահությամբ եւ ձեր սիրով (ասում եմ առանց հեգնանքի), բայց, այնուհանդերձ, խոստովանեք, ընկերներ, որ սկսում եք անհանգստանալ։ Դուք շարունակ մեծացող տագնապով (օրինակ, մոսկովյան դատավարություններից հետո) մտածում եք, թե մինչեւ երբ հարկ կլինի լռել ու հավանություն տալ։ Վաղ թե ուշ ձեր աչքերը կբացվեն, ստիպված կլինեն բացվել։ Այդ ժամանակ դուք՝ ազնիվներդ, հարց կտաք ինքներդ ձեզ, թե ինչպես եք կարողացել այդքան երկար փակ պահել<ref>Ա՜հ, որքան շատ են այդ ազնիվ հոգիները, որոնք սկսում են տանջվել, որոնք ավելի ու ավելի կտանջվեն, մինչեւ ստիպված լինեն, ի վերջո, ընդունել սխալը։
: Ասենք ազնիվներից առավել քաջատեղյակ անձինք չեն էլ վիճարկում իմ հավաստիացումները։ Նրանք բավարարվում են բացատրություններ փնտրելով եւ տալով։ Այո, բացատրություններ, որոնք միաժամանակ լինեն ողբալի իրադրության արդարացումները։ Քանզի նրանց համար խնդիրը միայն այն չէ, որ ցույց տան, թե ինչպես են հասել այդ իրավիճակին, (ինչը, ըստ էության, հեշտությամբ հասկանալի է), այլ, որ ապացուցեն, թե ճիշտ է եղել դրան հասնելը կամ գոնե նրա միջով անցնելը՝ սկզբում, իհարկե, ավելի լավ ժամանակների սպասումով։ Նաեւ ապացուցեն, որ այն ճանապարհը, որով ընթանում են նրանք՝ երես թեքելով սոցիալիզմից եւ Հոկտեմբերյան հեղափոխությունից, այնուամենայնիվ տանում է դեպի կոմունիզմ, որ այլ ճանապարհ չկա, եւ որ այդ ես եմ, որ ոչինչ չեմ հասկանում։
:***
: Մակերեսային քննությունն, հապճեպ դատողություն՝ ասել են իմ գործի մասին։ Կարծես հենց առաջին հայացքից չէր, որ ԽՍՀՄ֊ը թովում էր մեզ եւ միայն ավելի խոր թափանցելով չէր, որ տեսանելի էր դառնում նրա մեջ եղած ողջ վատթարագույնը։ Որդը միշտ մրգի խորքերում է թաքնվում։ Բայց երբ ձեզ ասացի, որ այդ խնձորը որդնած է, դուք ինձ մեղադրեցիք պարզ չտեսնելու կամ խնձորներ չսիրելու մեջ։
: Եթե ես բավարարվեի միայն հիանալով, դուք ինձ չէիք հանդիմանի մակերեսայնության մեջ, եւ սակայն, հենց այդ դեպքում դրան արժանի կլինեի։
:***
: Ինձ ծանոթ են ձեր քննադատությունները։ Համարյա նույն խոսակցությունն էր ծավալվել իմ «Ճանապարհորդություն Կոնգոյում» եւ «Վերադարձ Չադից» գրքերի շուրջ։ Այն ժամանակ ինձ առարկում էին, որ․
: Դա չխանգարեց (եւ ինձ համար միայն դա է կարեւոր), որ Կոնգոյի հետախուզական ծառայություններն հետագայում հաստատեին այն ամենը, ինչ ես ասել էի։ Նույն կերպ եւ այն անթիվ վկայությունները, որ հասնում են ինձ՝ զեկույցներ, անկողմնակալ դիտորդների հաղորդագրություններ (որքան էլ, որ նրանք «ԽՍՀՄ֊ի մեծ բարեկամներ» լինեին կամ եղած լինեին այնտեղ այցելելուց առաջ) գալիս էին հաստատելու ԽՍՀՄ֊ի ներկա դրության վերաբերյալ իմ հավաստիացումները եւ ավելի ուժեղացնելու իմ մտավախությունները։
:***
: «Ճանապարհորդություն Կոնգոյում»֊ի մեծագույն թերությունն ու խոցելի կողմն այն էր, որ ես չէի կարող բացեիբաց նշել իմ ցուցմունքների աղբյուրները եւ, այդպիսով, ինձ հանդիմանողներին տալ նրանց անունները, ովքեր, վստահելով իմ զսպվածությանը, խոսել էին, կամ հնարավորություն էին տվել ծանոթանալ այնպիսի փաստաթղթերի, որոնք սովորաբար գերադասում են ցույց չտալ եւ որոնք ես իրավունք չունեի բացահայտել։