Վերջին ճանապարհորդությունս այնքան էլ բախտավոր չէր, և ես, ծովից հոգնած, որոշեցի տանը մնալ կնոջս ու երեխաներիս հետ միասին։ Օլդ֊Ջյուրիից ես տեղափոխվեցի Ֆետտեր֊Լեն, իսկ այդտեղից՝ Ուոպպինգ, հույս ունենալով նավաստիների մեջ գործադրել արհեստս, սակայն իմ այդ հույսը չարդարացավ։ Երեք տարի սպասելուց հետո, թե ինչ է գործերս լավանան, կապիտան Ուիլյամ Պրիչադից, որ «Անտիլոպ» նավի տերն էր, մի նպաստավոր առաջարկ ստացա՝ մեկնելու դեպի Հարավային օվկիանոս։ Մենք ճանապարհ ընկանք Բրիստոլից 1699 թվի մայիսի 4֊ին, ու մեր ճանապարհորդությունն առաջին պահին շատ հաջող էր։
Այստեղ հարկ չկա այդ ծովերի վրա մեր ունեցած արկածների մանրամասնություններով հոգնեցնել ընթերցողին․ բավական է հիշել, որ Արևելյան Հնդկաստան անցնելու ժամանակ մի սոսկալի փոթորիկ Վան֊Դիմենի հողերից մեզ դեպի հյուսիս քշեց։ Ըստ մեր դիտողության մենք գտնվում էինք հարավային լայնության 30° 2' գծի վրա։ Մեր նավաստիներից տասներկու հոգի չարքաշ աշխատանքի և վատ սննդի հետևանքով մեռան, իսկ մնացածի կացությունն ուղղակի անտանելի էր։ Նոյեմբերի հինգին, այդ երկրի ամառվա սկզբի օրը, եղանակը շատ միգապատ էր, այնպես որ նավաստիները նավից միայն կես կերլ հեռավորության վրա նկատեցին մի ժայռ։ Մինչդեռ քամին այնքան ուժգին էր, որ մեր նավը թռավ ուղղակի այդ ժայռի վրա և անմիջապես փշուր֊փշուր եղավ։ Նավորդներից վեց հոգի, որոնց թվում և ես, ծովն իջեցրինք մակույկը և մի հնարքով անփորձ հեռացանք նավից ու ժայռից։ Իմ հաշվով մոտ երեք լիգ՝ մենք թիավարեցինք քանի դեռ կարող էինք, որովհետև նավի վրա մենք արդեն ուժասպառ էինք եղել։ Ուստի մենք մեզ հանձնեցինք ալիքների քմահաճույքին ու մոտ կես ժամ հետո հյուսիսային մի անակնկալ մրրիկ մեր մակույկը շրջեց։ Ի՞նչ եղան իմ մակույկի բախտակից ընկերները, կամ նրանք, որոնք փրկվեցին ժայռի վրա և կամ մնացին նավի վրա, չեմ կարող ասել, կարծում եմ՝ ամենքն էլ կորան։ Ինչ վերաբերում է ինձ, ես լողում էի, ինչքան աչքդ կկտրի՝ քամուց ու մակընթացությունից քշվելով։ Ես հաճախ իջեցնում էի ոտներս, սակայն հատակը չէր նշմարվում․ իսկ երբ արդեն ուժասպառ էի եղել ու զրկվել ալիքների հետ մաքառելու կարողությունից՝ հանկարծ փոթորիկը զգալիորեն հանդարտվեց և ես զգացի գետինը։ Այդ ժամանակ փոթորիկը բավականին մեղմացել էր։ Հատակն այդտեղ այնքան ծանծաղ էր, որ ես մի մղոնի չափ քայլեցի, մինչև որ հասա ափը, երբ, իմ ենթադրությամբ, երեկոյան ժամը մոտ ութն էր։ Ապա սկսեցի քայլել մոտ կես մղոն, սակայն տների կամ բնակչության ոչ մի հետք չգտա։ Գուցե այնքան թույլ էի, որ ոչինչ չէի կարողանում նկատել։ Ես սաստիկ հոգնել էի և մանավանդ տոթն ու նավի վրա խմած կես պինտ օղին տրամադրում էին ինձ քնելու։ Ես պառկեցի խոտի վրա, որ այդտեղ շատ կարճ ու փափուկ էր, ու քնեցի այնպես անուշ, ինչպես ոչ մի ժամանակ իմ կյանքում։ Իմ հաշվով ժամը մոտ ինն էր, որովհետև երբ ես արթնացա արդեն լույս էր։ Փորձեցի ոտքի կանգնել,<ref>Ես փորձեցի ոտքի կանգնել․ ― Այստեղ առաջին անգամ Վալտեր Սկոտն է նկատել նմանությունը (Works ofJonathan Swift xi,7) Ֆիլոստրատի պատմության հետ, որ գրված է Հերկուլեսի վրա արած թզուկների հարձակման մասին (im igines, լib. ii)։ « Մի ֆալանգ գրոհի դիմեց նրա ձախ ձեռքի կողմից, իսկ աջ ձեռքի դիմաց, որպես ավելի ուժեղի, առաջ խաղաց երկու ֆալանգ։ Աղեղնավորները ու պարսատիկավորները պաշարեցին նրա ոտները, զարմանալով նրա ազդրերի ահագին մեծության վրա, իսկ նրա գլխի չորս կողմը, ինչպես զինամթերանցի, նրանք դրին պաշարման թնդանոթները, ուր և տեղ գրավեց ինքը՝ թագավորը։ Նրանք այրեցին նրա մազերը, սկսեցին նրա աչքերի մեջ նետել մանգաղներ․ և որպեսզի նա չկարողանա շնչել՝ նրանք փակեցին նրա բերանն ու քթածակերը։ Սակայն այդ աղմուկը կարող էր նրան միայն քնից արթնացնել․ արթնանալուց հետո նա ամենևին ուշադրություն չդարձնելով նրանց հիմարությունների վրա, ամենքին հավաքեց մի առյուծի մորթու մեջ և հետը տարավ Էվրիսֆեյ։</ref> բայց չկարողացա տեղիցս շարժվել, ես պառկած էի մեջքիս վրա և զգում էի, որ ոտ ու ձեռս երկու կողմից ամուր կերպով գետնին կապված են և իմ մազերը, որ երկար էին ու խիտ, նույն կերպ կապված էին գետնին։ Միևնույն ժամանակ ես նշմարեցի բազմաթիվ բարակ թոկեր, որ անցնում էին իմ մարմնի վրայով, սկսած կռնատակերից մինչև իմ զիստը։ Ես կարող էի միայն դեպի վեր նայել․ արևն սկսեց այրել, ու նրա ճառագայթները կուրացնում էին իմ աչքերը։ Շուրջս լսում էի մի խառնաշփոթ ժխոր, բայց իմ պառկած դիրքն ինձ հնարավորություն չէր տալիս տեսնելու ոչ մի բան, բացի երկնքից։ Մի փոքր հետո իմ ձախ սրունքի վրա մի ինչ֊որ կենդանի բան շարժվեց, որ թեթևաքայլ բարձրանալով դեպի իմ կուրծքը, մոտեցավ ծնոտիս, երբ աչքերս կարողացածիս չափ խոնարհեցի դեպի ցած, նշմարեցի, որ դա մի մարդկային արարած է, հասակով մեկ մատնաչափից ոչ ավելի, նետ ու աղեղը ձեռքին ու կապարճը կռնակին։ Միևնույն ժամանակ զգացի, որ նրան հետևում են քառասունից ավելի (ինչպես ես կռահեցի) նրա պես արարածներ։ Ես զարմանքից մի այնպիսի ձայնով գոռացի, որ նրանք ամենքն էլ ահաբեկված ետ փախան․ նրանցից մի քանիսը, ինչպես ինձ հետո պատմեցին, վրայիցս գետնին ցատկելիս, ընկան ու վնասվեցին։ Սակայն նրանք նորից վերադարձան ու նրանցից մեկը, որ խիզախեց այնքան մոտենալ ինձ, որպեսզի տեսնի իմ ամբողջ դեմքը, ի նշան զարմանքի ձեռներն ու աչքերը վեր բարձրացրեց և զիլ ու հստակ ձայնով գոռաց «Հեկինահ դեգուլ»․ մյուսներն էլ մի քանի անգամ կրկնեցին այդ խոսքեըը, բայց այն ժամանակ ես չհասկացա դրանց իմաստը։ Ընթերցողը կարող է պատկերացնել, թե ես այդ պահին ինչ անհաճո վիճակի մեջ էի պառկած։ Վերջապես ջանալով դուրս պրծնել ինձ հաջողվեց կտրատել այն թելերն ու հանել այն սեպերը, որոնցով իմ ձախ ձեռքը կապել էին գետնին․ և ձեռքս դեպի իմ դեմքը տանելով հասկացա, թե ինչով են նրանք ինձ կապոտել, միևնույն ժամանակ մի ուժգին ճիգով, որ ինձ սաստիկ ցավ պատճառեց, ես մի փոքր թուլացրի այն թելերը, որոնցով իմ մազերը ձախ կողմից կապել էին գետնին և այդպես կարողացա գլուխս երկու մատնաչափ մի կողմ դարձնել։ Սակայն այդ արարածներն այս անգամ էլ, մինչև ես կարողանայի մեկն ու մեկին բռնել, փախան։ Ապա լսվեց մի բարձրագոչ աղաղակ, որ հետո դադարեց և նրանցից մեկը զիլ ձայնով գոռաց՝ «Տուկգու Ֆոնակ»․ նույն ակնթարթում ես զգացի, որ ձախ թևիս վրա տեղացին հարյուրավոր նետեր, որ ասեղի պես ծակծկում էին ինձ, մյուս կողմից մի այլ նետահարություն եղավ օդի մեջ, այնպես, ինչպես մենք Եվրոպայում անում ենք ռումբերով և շատ նետեր, ես կարծում եմ, ընկան իմ մարմնի վրա (թեև ես այդ չզգացի), իսկ մի քանիսը՝ իմ դեմքի վրա, որ ես անմիջապես ծածկեցի իմ ձախ ձեռքով։ Երբ նետերի այդ տարափը դադարեց, ես ցավից ու զայրույթից հառաչեցի և փորձեցի նորից դուրս պրծնել, սակայն տեղաց մի ավելի համատարափ, ավելի ուժգին, քան առաջին երկուսը, մինչդեռ այդ արարածներից մի քանիսն աշխատեցին նիզակներով ծակոտել իմ կողերը։ Բարեբախտաբար հագիս գոմեշի կաշվից կարած բաճկոն կար, և նրանք չէին կարողանում թափանցել։ Ես մտածեցի, որ մեծագույն խոհեմությունն այն կլինի, որ հանգիստ պառկեմ և շարունակեմ այդպես մնալ մինչև գիշերը, երբ իմ ազատ ձախ ձեռքով կարող կլինեմ ազատել ինձ։ Իսկ ինչ վերաբերում է բնիկներին, ես իրավունք ունեի հավատալու, որ կարող կլինեմ հաղթահարելու մի խոշոր զորաբանակ, եթե նրանք հանելու լինեին իմ դեմ, պայմանով, որ այդ զորաբանակի մեջ ամենքն էլ լինեն այն հասակի, ինչ֊որ ես մինչ այդ տեսել էի։ Սակայն բախտը որոշեց այլ կերպ։ Երբ նրանք նկատեցին, որ ես հանդարտվել եմ, այլևս նետեր չարձակեցին, բայց աղմուկից ես զգացի, որ նրանց թիվն ավելացավ․ ինձանից չորս յարդ հեռավորության վրա, իմ աջ ականջի դիմաց մոտ մի ժամ տևողությամբ, լսեցի թխկթխկոցներ, որ նման էին կառուցվող շինությունից լսվող ձայների։ Երբ գլուխս դարձրի այնչափ, որչափ թույլ էին տալիս ինձ թոկերն ու սեպերը, ես տեսա գետնից մեկ ու կես ոտնաչափ բարձրացող մի տախտակամած, որի վրա կարող էին տեղավորվել չորս հոգի բնիկներից, ու երկու թե երեք սանդուխք՝ բարձրանալու համար։ Այդտեղից մեկը, ըստ երևույթին մի պատվական անձ, դիմեց ինձ երկար ճառով, որից ոչ մի խոսք չհասկացա։ Սակայն ես պիտի հիշեմ, որ իր ճառն սկսելուց առաջ այդ արժանավոր անձը երեք անգամ գոչեց՝«Լանգրո դեհուլ սան» (այդ և նախորդ խոսքերը հետագայում կրկնեցին ու բացատրեցին ինձ)։ Ապա դրանից հետո անմիջապես հիսունի չափ բնիկներ եկան և կտրատեցին իմ գլխի ձախ կողմից կապած թելերը և ինձ ազատություն տվին թեքելու գլուխս դեպի աջ ու տեսնելու հռետորի դեմքն ու շարժուձևերը։ Երևում էր, որ նա միջին տարիքի էր, ավելի բարձրահասակ, քան նրա երեք ընկերակիցները, որ ուղեկցում էին նրան, որոնցից մեկը, իրեն մանկլավիկ, բռնել էր նրա քղանցքը և թվում էր մի փոքր ավելի, քան իմ միջին մատը։ Մյուս երկուսը կանգնել էին երկու կողմից՝ իբրև պատվավոր պահակներ։ Նա խոսում էր իսկական հռետորական արվեստով․ և ես նկատում էի, որ նրա ճառը տեղ֊տեղ արտհայտում էր սպառնալիք, տեղ֊տեղ՝ խոստում, գթություն և կամ բայրացկամություն։ Ես պատասխանեցի նրան մի քանի խոսքով, բայց ամենահնազանդ տեսքով, աջ ձեռքս ու զույգ աչքերս դեպի արևը դարձրաց, վերջինիս, կարծես, վկա կանչելով։ Եվ քաղցից գրեթե սովամահ, քանի որ նավը թողնելուց մի քանի ժամ առաջ էի կերել, ես բնության պահանջները այնքան զորեղ զգացի իմ ներսը, որ չկարողացա զսպել անհամբերությունս (թերևս հակառակ պարկեշտության խիստ կանոնների) և մատներս հաճախակի բերանս տանելով ցույց տվի, թե ուտել եմ ուզում։ Հըրգոն (այդպես էր մեծ լորդի անունը, ինչպես ես հետո իմացա) ինձ շատ լավ հասկացավ։ Նա իջավ տախտակամածից և հրամայեց, որ իմ կողերին մի քանի սանդուխք դնեն, որով բարձրացան հարյուրի չափ բնիկներ ու քայլեցին դեպի իմ բերանը, բեռնված ուտելիքով լիքը կողովներով, որ պատրաստել և ուղարկել էին թագավորի հրամանով, հենց որ նա լուր էր առել իմ մասին։ Ես նկատեցի, որ այդ կերակուրների մեջ կային զանազան կենդանիների մսեր, բայց թե ինչ կենդանիների՝ համից չկարողացա որոշել։ Կային թիկունքի, սրունքի և սուկի մսեր, տեսքով ոչխարի մսի նման, հիանալի պատրաստած, սակայն ավելի փոքր, քան արտույտի թևերը։ Ես այդ ամենը երկու կամ երեք պատառ էի անում ու կուլ տալիս, միանգամից երեք հատ հաց վերցնելով, որոնցից ամեն մեկի մեծությունը մոտավորապես հրացանի գնդակի չափ էր։ Նրանք մատակարարում էին ինձ իրենց կարողացածի չափ ու հազար նշաններով իրենց հիացմունքն ու զարմանքը հայտնում իմ կազմվածքի և ախորժակի հանդեպ։ Հետո ես մի ուրիշ նշան արի, թե խմել եմ ուզում։ Ուտելուց նրանք հասկացել էին, թե քիչ բանով ինձ չի կարելի բավարարել․ ուստի ամենայն ճարպկությամբ դեպի ինձ նետեցին գինու մի մեծ տակառ, որ գլորվեց մինչև իմ ձեռքը, և ապա հանեցին նրա տակը։ Ես խմեցի այդ գինին մի ումպով, որովհետև նա կես պինտից<ref>Որովհետև նա կես պինտից ավելի չէր․ ― Մեր խորանարդային չափերը 1728 անգամ մեծ են լիլիպուտների չափերից․ այսպիսով կես պինտը հավասար է 108 (լիլիպուտական) գալոնի (մոտ 500 լիտրի)։</ref> ավելի չէր, իսկ համով նման էր Բուրգունդի գինիներին, միայն շատ ավելի անուշ։ Նրանք բերին մի ուրիշ տակառ, որ ես դատարկեցի նույն ձևով ու նշան արի, որ էլի բերեն, բայց այլևս չկար։ Երբ ես կատարեցի այս հրաշքները, նրանք ուրախությունից գոռացին ու պար եկան իմ կրծքի վրա, շարունակ կրկնելով ինչպես առաջին անգամ՝ «Հեկինահ դեգուլ»։ Նրանք ինձ նշան արին, որ ես ցած գցեմ երկու տակառները, միայն նախքան այդ զգուշացրին ներքևի ժողովրդին, որ ետ քաշվեն, բարձրաձայն գոռալով՝ «Բորակ միվոլա»։ Իսկ երբ տակառները օդի մեջ թռան, հնչեցին ցնծագին բացականչություններ՝ «Հեկինահ դեգուլ»։ Խոստովանք լինի, հաճախ մեջս ցանկություն կար, երբ նրանք ետ ու առաջ էին քայլում իմ մարմնի վրա, ձեռքս ընկածներից մի քառասուն֊հիսուն հատ բռնեմ ու դեն շպրտեմ։ Սակայն այն գիտակցությունը, որ նրանք դեռ կարող են ինձ վատություն անել, այլև այն հանդիսավոր խոստումը, որ տվի ես նրանց, որովհետև ես այդպես էի բացատրում իմ հլու վարքը, անմիջապես վանեցին իմ այդ միտքը։ Բացի այդ, ես ինձ հյուրնկալության օրենքներով կապված էի համարում այդ ժողովրդի հետ, որն ինձ մեծարեց այնքա՜ն լիառատ ու հոյակապ։ Միևնույն ժամանակ, իմ կարծիքով, ես չէի կարող բավական չզարմանալ այդ փոքրիկ մահկանացուների խիզախության վրա, որոնք հանդգնեցին բարձրանալ ու քայլել իմ մարմնի վրա, երբ իմ մի ձեռքն ազատ էր, չսարսափելով մի այնպիսի վիթխարի արարածի տեսքից, ինչպես ես կարող էի թվալ նրանց։ Մի փոքր հետո, երբ նկատեցին, որ ես այլևս կերակուր չեմ խնդրում, նորին կայսերական մեծության անունից առաջս դուրս եկավ մի բարձրաստիճան անձ։ Նորին վսեմությունը բարձրանալով իմ աջ սրունքի վրա, քայլերն ուղղեց դեպի իմ երեսը, մոտ տասներկու արբանյակների հետ միասին։ Ու ներկայացնելով իր՝ թագավորական կնիքով դրոշմած լիազորագիրը, որ նա մոտեցրեց իմ աչքերին, խոսեց մոտ տասը րոպե, առանց զայրույթի որևէ նշանի, բայց վճռական և հեղինակավոր շեշտով։ Հաճախ նա մատով ցույց էր տալիս դեպի առաջ, ինչպես ես հետո իմացա, դեպի մայրաքաղաքը, որ գտնվում էր մոտ կես մղոն հեռավորության վրա, ուր նորին մեծությունն ու նրա խորհուրդը կարգադրել էին ինձ փոխադրել։ Ես պատասխանեցի մի քանի խոսքով, սակայն իզուր, և այն ձեռքով, որ ազատ էր, նշան արի ու ցույց տվի մյուս ձեռքս (բայց ձեռքս նորին վսեմության գլխի վրայով տարա, որովհետև վախենում էի, թե կվնասեմ նրան կամ նրա շքախումբը), ապա ցույց տվի գլուխս ու մարմինս, հասկացնելով, որ ազատություն եմ ուզում։ Թվաց, թե նա բավականին լավ հասկացավ ինձ, որովհետև գլուխը բացասաբար օրորեց ու ձեռքը մի այնպիսի ձևով բռնեց, որ ցույց տա ինձ, թե ես որպես գերի պիտի տարվեմ մայրաքաղաք։ Միևնույն ժամանակ նա ուրիշ նշաններ էլ արավ հասկացնելու համար ինձ, թե ես պիտի ունենամ բավական ուտելիք և խմելիք և շատ լավ վերաբերմունք։ Դրա վրա ես նորից մտածեցի փորձ անել կտրատելու իմ կապանքները, բայց երբ զգացի նետերից մնացած կսկիծն իմ դեմքի ու ձեռքերի վրա, որ ամբողջովին պատած էին խոցերով, և դեռևս բազմաթիվ տեղեր մնացել էին նրանց մեջ, այլև նկատելով, որ իմ թշնամիների թիվն աճում է, ես նշաններով իմացրի նրանց, որ նրանք ինձ հետ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք են ուզում։ Այն ժամանակ Հըրգոն և իր շքախումբն ամենայն քաղաքավարությամբ ու սիրաշահված ետ դարձան։ Շուտով լսվեց մի ընդհանուր աղաղակ, երբ անընդհատ կրկնվում էին հետևյալ խոսքերը՝ «պիպլոմ սիլեն», ու ձախ կողմս ես տեսա մի ահագին ամբոխ, որ պարանները թուլացրեց այն աստիճան, որ ես կարող էի թեքվել աջ կողքիս ու միզել։ Իմ այդ պետքին բավարարություն տվի առատ կերպով, մեծ զարմանք պատճառելով փոքրիկ արարածներին, որոնք իմ շարժումներից գուշակեցին, թե ինչ եմ ուզում անել և իսկույն չորս կողմ փախան, որպեսզի չընկնեն այն հեղեղի մեջ, որ դուրս էր ժայթքում իմ ներսից մեծ աղմուկով և ուժով։ Իսկ դրանից առաջ նրանք օծել էին իմ երեսն ու ձեռները մի տեսակ անուշահոտ յուղով, որը մի քանի րոպեում վերացրեց նրանց նետերից առաջացած կսկիծը։ Այդ հանգամանքը և իմ ստացած ուտելիքն ու խմիչքը, որ շատ սննդարար էին, բարերար ազդեցություն ունեցան ինձ վրա ու տրամադրեցին քնելու։ Ես քնեցի մոտ ութ ժամ, ինչպես ինձ հետո ասացին․ և զարմանալու բան չկար, քանի որ բժիշկները կայսեր հրամանով գինու տակառի մեջ քնաբեր հեղուկ էին խառնել։Այստեղ հարկ չկա այդ ծովերի վրա մեր ունեցած արկածների մանրամասնություններով հոգնեցնել ընթերցողին․ բավական է հիշել, որ Արևելյան Հնդկաստան անցնելու ժամանակ մի սոսկալի փոթորիկ Վան֊Դիմենի հողերից մեզ դեպի հյուսիս քշեց։ Ըստ մեր դիտողության մենք գտնվում էինք հարավային լայնության 30° 2' գծի վրա։ Մեր նավաստիներից տասներկու հոգի չարքաշ աշխատանքի և վատ սննդի հետևանքով մեռան, իսկ մնացածի կացությունն ուղղակի անտանելի էր։ Նոյեմբերի հինգին, այդ երկրի ամառվա սկզբի օրը, եղանակը շատ միգապատ էր, այնպես որ նավաստիները նավից միայն կես կերլ հեռավորության վրա նկատեցին մի ժայռ։ Մինչդեռ քամին այնքան ուժգին էր, որ մեր նավը թռավ ուղղակի այդ ժայռի վրա և անմիջապես փշուր֊փշուր եղավ։ Նավորդներից վեց հոգի, որոնց թվում և ես, ծովն իջեցրինք մակույկը և մի հնարքով անփորձ հեռացանք նավից ու ժայռից։ Իմ հաշվով մոտ երեք լիգ՝ մենք թիավարեցինք քանի դեռ կարող էինք, որովհետև նավի վրա մենք արդեն ուժասպառ էինք եղել։ Ուստի մենք մեզ հանձնեցինք ալիքների քմահաճույքին ու մոտ կես ժամ հետո հյուսիսային մի անակնկալ մրրիկ մեր մակույկը շրջեց։ Ի՞նչ եղան իմ մակույկի բախտակից ընկերները, կամ նրանք, որոնք փրկվեցին ժայռի վրա և կամ մնացին նավի վրա, չեմ կարող ասել, կարծում եմ՝ ամենքն էլ կորան։ Ինչ վերաբերում է ինձ, ես լողում էի, ինչքան աչքդ կկտրի՝ քամուց ու մակընթացությունից քշվելով։ Ես հաճախ իջեցնում էի ոտներս, սակայն հատակը չէր նշմարվում․ իսկ երբ արդեն ուժասպառ էի եղել ու զրկվել ալիքների հետ մաքառելու կարողությունից՝ հանկարծ փոթորիկը զգալիորեն հանդարտվեց և ես զգացի գետինը։ Այդ ժամանակ փոթորիկը բավականին մեղմացել էր։ Հատակն այդտեղ այնքան ծանծաղ էր, որ ես մի մղոնի չափ քայլեցի, մինչև որ հասա ափը, երբ, իմ ենթադրությամբ, երեկոյան ժամը մոտ ութն էր։ Ապա սկսեցի քայլել մոտ կես մղոն, սակայն տների կամ բնակչության ոչ մի հետք չգտա։ Գուցե այնքան թույլ էի, որ ոչինչ չէի կարողանում նկատել։ Ես սաստիկ հոգնել էի և մանավանդ տոթն ու նավի վրա խմած կես պինտ օղին տրամադրում էին ինձ քնելու։ Ես պառկեցի խոտի վրա, որ այդտեղ շատ կարճ ու փափուկ էր, ու քնեցի այնպես անուշ, ինչպես ոչ մի ժամանակ իմ կյանքում։ Իմ հաշվով ժամը մոտ ինն էր, որովհետև երբ ես արթնացա արդեն լույս էր։ Փորձեցի ոտքի կանգնել,<ref>Ես փորձեցի ոտքի կանգնել․ ― Այստեղ առաջին անգամ Վալտեր Սկոտն է նկատել նմանությունը (Works ofJonathan Swift xi,7) Ֆիլոստրատի պատմության հետ, որ գրված է Հերկուլեսի վրա արած թզուկների հարձակման մասին (im igines, լib. ii)։ « Մի ֆալանգ գրոհի դիմեց նրա ձախ ձեռքի կողմից, իսկ աջ ձեռքի դիմաց, որպես ավելի ուժեղի, առաջ խաղաց երկու ֆալանգ։ Աղեղնավորները ու պարսատիկավորները պաշարեցին նրա ոտները, զարմանալով նրա ազդրերի ահագին մեծության վրա, իսկ նրա գլխի չորս կողմը, ինչպես զինամթերանցի, նրանք դրին պաշարման թնդանոթները, ուր և տեղ գրավեց ինքը՝ թագավորը։ Նրանք այրեցին նրա մազերը, սկսեցին նրա աչքերի մեջ նետել մանգաղներ․ և որպեսզի նա չկարողանա շնչել՝ նրանք փակեցին նրա բերանն ու քթածակերը։ Սակայն այդ աղմուկը կարող էր նրան միայն քնից արթնացնել․ արթնանալուց հետո նա ամենևին ուշադրություն չդարձնելով նրանց հիմարությունների վրա, ամենքին հավաքեց մի առյուծի մորթու մեջ և հետը տարավ Էվրիսֆեյ։</ref> բայց չկարողացա տեղիցս շարժվել, ես պառկած էի մեջքիս վրա և զգում էի, որ ոտ ու ձեռս երկու կողմից ամուր կերպով գետնին կապված են և իմ մազերը, որ երկար էին ու խիտ, նույն կերպ կապված էին գետնին։ Միևնույն ժամանակ ես նշմարեցի բազմաթիվ բարակ թոկեր, որ անցնում էին իմ մարմնի վրայով, սկսած կռնատակերից մինչև իմ զիստը։ Ես կարող էի միայն դեպի վեր նայել․ արևն սկսեց այրել, ու նրա ճառագայթները կուրացնում էին իմ աչքերը։ Շուրջս լսում էի մի խառնաշփոթ ժխոր, բայց իմ պառկած դիրքն ինձ հնարավորություն չէր տալիս տեսնելու ոչ մի բան, բացի երկնքից։ Մի փոքր հետո իմ ձախ սրունքի վրա մի ինչ֊որ կենդանի բան շարժվեց, որ թեթևաքայլ բարձրանալով դեպի իմ կուրծքը, մոտեցավ ծնոտիս, երբ աչքերս կարողացածիս չափ խոնարհեցի դեպի ցած, նշմարեցի, որ դա մի մարդկային արարած է, հասակով մեկ մատնաչափից ոչ ավելի, նետ ու աղեղը ձեռքին ու կապարճը կռնակին։ Միևնույն ժամանակ զգացի, որ նրան հետևում են քառասունից ավելի (ինչպես ես կռահեցի) նրա պես արարածներ։ Ես զարմանքից մի այնպիսի ձայնով գոռացի, որ նրանք ամենքն էլ ահաբեկված ետ փախան․ նրանցից մի քանիսը, ինչպես ինձ հետո պատմեցին, վրայիցս գետնին ցատկելիս, ընկան ու վնասվեցին։ Սակայն նրանք նորից վերադարձան ու նրանցից մեկը, որ խիզախեց այնքան մոտենալ ինձ, որպեսզի տեսնի իմ ամբողջ դեմքը, ի նշան զարմանքի ձեռներն ու աչքերը վեր բարձրացրեց և զիլ ու հստակ ձայնով գոռաց «Հեկինահ դեգուլ»․ մյուսներն էլ մի քանի անգամ կրկնեցին այդ խոսքեըը, բայց այն ժամանակ ես չհասկացա դրանց իմաստը։ Ընթերցողը կարող է պատկերացնել, թե ես այդ պահին ինչ անհաճո վիճակի մեջ էի պառկած։ Վերջապես ջանալով դուրս պրծնել ինձ հաջողվեց կտրատել այն թելերն ու հանել այն սեպերը, որոնցով իմ ձախ ձեռքը կապել էին գետնին․ և ձեռքս դեպի իմ դեմքը տանելով հասկացա, թե ինչով են նրանք ինձ կապոտել, միևնույն ժամանակ մի ուժգին ճիգով, որ ինձ սաստիկ ցավ պատճառեց, ես մի փոքր թուլացրի այն թելերը, որոնցով իմ մազերը ձախ կողմից կապել էին գետնին և այդպես կարողացա գլուխս երկու մատնաչափ մի կողմ դարձնել։ Սակայն այդ արարածներն այս անգամ էլ, մինչև ես կարողանայի մեկն ու մեկին բռնել, փախան։ Ապա լսվեց մի բարձրագոչ աղաղակ, որ հետո դադարեց և նրանցից մեկը զիլ ձայնով գոռաց՝ «Տուկգու Ֆոնակ»․ նույն ակնթարթում ես զգացի, որ ձախ թևիս վրա տեղացին հարյուրավոր նետեր, որ ասեղի պես ծակծկում էին ինձ, մյուս կողմից մի այլ նետահարություն եղավ օդի մեջ, այնպես, ինչպես մենք Եվրոպայում անում ենք ռումբերով և շատ նետեր, ես կարծում եմ, ընկան իմ մարմնի վրա (թեև ես այդ չզգացի), իսկ մի քանիսը՝ իմ դեմքի վրա, որ ես անմիջապես ծածկեցի իմ ձախ ձեռքով։ Երբ նետերի այդ տարափը դադարեց, ես ցավից ու զայրույթից հառաչեցի և փորձեցի նորից դուրս պրծնել, սակայն տեղաց մի ավելի համատարափ, ավելի ուժգին, քան առաջին երկուսը, մինչդեռ այդ արարածներից մի քանիսն աշխատեցին նիզակներով ծակոտել իմ կողերը։ Բարեբախտաբար հագիս գոմեշի կաշվից կարած բաճկոն կար, և նրանք չէին կարողանում թափանցել։ Ես մտածեցի, որ մեծագույն խոհեմությունն այն կլինի, որ հանգիստ պառկեմ և շարունակեմ այդպես մնալ մինչև գիշերը, երբ իմ ազատ ձախ ձեռքով կարող կլինեմ ազատել ինձ։ Իսկ ինչ վերաբերում է բնիկներին, ես իրավունք ունեի հավատալու, որ կարող կլինեմ հաղթահարելու մի խոշոր զորաբանակ, եթե նրանք հանելու լինեին իմ դեմ, պայմանով, որ այդ զորաբանակի մեջ ամենքն էլ լինեն այն հասակի, ինչ֊որ ես մինչ այդ տեսել էի։ Սակայն բախտը որոշեց այլ կերպ։ Երբ նրանք նկատեցին, որ ես հանդարտվել եմ, այլևս նետեր չարձակեցին, բայց աղմուկից ես զգացի, որ նրանց թիվն ավելացավ․ ինձանից չորս յարդ հեռավորության վրա, իմ աջ ականջի դիմաց մոտ մի ժամ տևողությամբ, լսեցի թխկթխկոցներ, որ նման էին կառուցվող շինությունից լսվող ձայների։ Երբ գլուխս դարձրի այնչափ, որչափ թույլ էին տալիս ինձ թոկերն ու սեպերը, ես տեսա գետնից մեկ ու կես ոտնաչափ բարձրացող մի տախտակամած, որի վրա կարող էին տեղավորվել չորս հոգի բնիկներից, ու երկու թե երեք սանդուղք՝ բարձրանալու համար։ Այդտեղից մեկը, ըստ երևույթին մի պատվական անձ, դիմեց ինձ երկար ճառով, որից ոչ մի խոսք չհասկացա։ Սակայն ես պիտի հիշեմ, որ իր ճառն սկսելուց առաջ այդ արժանավոր անձը երեք անգամ գոչեց՝«Լանգրո դեհուլ սան» (այդ և նախորդ խոսքերը հետագայում կրկնեցին ու բացատրեցին ինձ)։ Ապա դրանից հետո անմիջապես հիսունի չափ բնիկներ եկան և կտրատեցին իմ գլխի ձախ կողմից կապած թելերը և ինձ ազատություն տվին թեքելու գլուխս դեպի աջ ու տեսնելու հռետորի դեմքն ու շարժուձևերը։ Երևում էր, որ նա միջին տարիքի էր, ավելի բարձրահասակ, քան նրա երեք ընկերակիցները, որ ուղեկցում էին նրան, որոնցից մեկը, իրեն մանկլավիկ, բռնել էր նրա քղանցքը և թվում էր մի փոքր ավելի, քան իմ միջին մատը։ Մյուս երկուսը կանգնել էին երկու կողմից՝ իբրև պատվավոր պահակներ։ Նա խոսում էր իսկական հռետորական արվեստով․ և ես նկատում էի, որ նրա ճառը տեղ֊տեղ արտհայտում էր սպառնալիք, տեղ֊տեղ՝ խոստում, գթություն և կամ բայրացկամություն։ Ես պատասխանեցի նրան մի քանի խոսքով, բայց ամենահնազանդ տեսքով, աջ ձեռքս ու զույգ աչքերս դեպի արևը դարձրաց, վերջինիս, կարծես, վկա կանչելով։ Եվ քաղցից գրեթե սովամահ, քանի որ նավը թողնելուց մի քանի ժամ առաջ էի կերել, ես բնության պահանջները այնքան զորեղ զգացի իմ ներսը, որ չկարողացա զսպել անհամբերությունս (թերևս հակառակ պարկեշտության խիստ կանոնների) և մատներս հաճախակի բերանս տանելով ցույց տվի, թե ուտել եմ ուզում։ Հըրգոն (այդպես էր մեծ լորդի անունը, ինչպես ես հետո իմացա) ինձ շատ լավ հասկացավ։ Նա իջավ տախտակամածից և հրամայեց, որ իմ կողերին մի քանի սանդուխք դնեն, որով բարձրացան հարյուրի չափ բնիկներ ու քայլեցին դեպի իմ բերանը, բեռնված ուտելիքով լիքը կողովներով, որ պատրաստել և ուղարկել էին թագավորի հրամանով, հենց որ նա լուր էր առել իմ մասին։ Ես նկատեցի, որ այդ կերակուրների մեջ կային զանազան կենդանիների մսեր, բայց թե ինչ կենդանիների՝ համից չկարողացա որոշել։ Կային թիկունքի, սրունքի և սուկի մսեր, տեսքով ոչխարի մսի նման, հիանալի պատրաստած, սակայն ավելի փոքր, քան արտույտի թևերը։ Ես այդ ամենը երկու կամ երեք պատառ էի անում ու կուլ տալիս, միանգամից երեք հատ հաց վերցնելով, որոնցից ամեն մեկի մեծությունը մոտավորապես հրացանի գնդակի չափ էր։ Նրանք մատակարարում էին ինձ իրենց կարողացածի չափ ու հազար նշաններով իրենց հիացմունքն ու զարմանքը հայտնում իմ կազմվածքի և ախորժակի հանդեպ։ Հետո ես մի ուրիշ նշան արի, թե խմել եմ ուզում։ Ուտելուց նրանք հասկացել էին, թե քիչ բանով ինձ չի կարելի բավարարել․ ուստի ամենայն ճարպկությամբ դեպի ինձ նետեցին գինու մի մեծ տակառ, որ գլորվեց մինչև իմ ձեռքը, և ապա հանեցին նրա տակը։ Ես խմեցի այդ գինին մի ումպով, որովհետև նա կես պինտից<ref>Որովհետև նա կես պինտից ավելի չէր․ ― Մեր խորանարդային չափերը 1728 անգամ մեծ են լիլիպուտների չափերից․ այսպիսով կես պինտը հավասար է 108 (լիլիպուտական) գալոնի (մոտ 500 լիտրի)։</ref> ավելի չէր, իսկ համով նման էր Բուրգունդի գինիներին, միայն շատ ավելի անուշ։ Նրանք բերին մի ուրիշ տակառ, որ ես դատարկեցի նույն ձևով ու նշան արի, որ էլի բերեն, բայց այլևս չկար։ Երբ ես կատարեցի այս հրաշքները, նրանք ուրախությունից գոռացին ու պար եկան իմ կրծքի վրա, շարունակ կրկնելով ինչպես առաջին անգամ՝ «Հեկինահ դեգուլ»։ Նրանք ինձ նշան արին, որ ես ցած գցեմ երկու տակառները, միայն նախքան այդ զգուշացրին ներքևի ժողովրդին, որ ետ քաշվեն, բարձրաձայն գոռալով՝ «Բորակ միվոլա»։ Իսկ երբ տակառները օդի մեջ թռան, հնչեցին ցնծագին բացականչություններ՝ «Հեկինահ դեգուլ»։ Խոստովանք լինի, հաճախ մեջս ցանկություն կար, երբ նրանք ետ ու առաջ էին քայլում իմ մարմնի վրա, ձեռքս ընկածներից մի քառասուն֊հիսուն հատ բռնեմ ու դեն շպրտեմ։ Սակայն այն գիտակցությունը, որ նրանք դեռ կարող են ինձ վատություն անել, այլև այն հանդիսավոր խոստումը, որ տվի ես նրանց, որովհետև ես այդպես էի բացատրում իմ հլու վարքը, անմիջապես վանեցին իմ այդ միտքը։ Բացի այդ, ես ինձ հյուրնկալության օրենքներով կապված էի համարում այդ ժողովրդի հետ, որն ինձ մեծարեց այնքա՜ն լիառատ ու հոյակապ։ Միևնույն ժամանակ, իմ կարծիքով, ես չէի կարող բավական չզարմանալ այդ փոքրիկ մահկանացուների խիզախության վրա, որոնք հանդգնեցին բարձրանալ ու քայլել իմ մարմնի վրա, երբ իմ մի ձեռքն ազատ էր, չսարսափելով մի այնպիսի վիթխարի արարածի տեսքից, ինչպես ես կարող էի թվալ նրանց։ Մի փոքր հետո, երբ նկատեցին, որ ես այլևս կերակուր չեմ խնդրում, նորին կայսերական մեծության անունից առաջս դուրս եկավ մի բարձրաստիճան անձ։ Նորին վսեմությունը բարձրանալով իմ աջ սրունքի վրա, քայլերն ուղղեց դեպի իմ երեսը, մոտ տասներկու արբանյակների հետ միասին։ Ու ներկայացնելով իր՝ թագավորական կնիքով դրոշմած լիազորագիրը, որ նա մոտեցրեց իմ աչքերին, խոսեց մոտ տասը րոպե, առանց զայրույթի որևէ նշանի, բայց վճռական և հեղինակավոր շեշտով։ Հաճախ նա մատով ցույց էր տալիս դեպի առաջ, ինչպես ես հետո իմացա, դեպի մայրաքաղաքը, որ գտնվում էր մոտ կես մղոն հեռավորության վրա, ուր նորին մեծությունն ու նրա խորհուրդը կարգադրել էին ինձ փոխադրել։ Ես պատասխանեցի մի քանի խոսքով, սակայն իզուր, և այն ձեռքով, որ ազատ էր, նշան արի ու ցույց տվի մյուս ձեռքս (բայց ձեռքս նորին վսեմության գլխի վրայով տարա, որովհետև վախենում էի, թե կվնասեմ նրան կամ նրա շքախումբը), ապա ցույց տվի գլուխս ու մարմինս, հասկացնելով, որ ազատություն եմ ուզում։ Թվաց, թե նա բավականին լավ հասկացավ ինձ, որովհետև գլուխը բացասաբար օրորեց ու ձեռքը մի այնպիսի ձևով բռնեց, որ ցույց տա ինձ, թե ես որպես գերի պիտի տարվեմ մայրաքաղաք։ Միևնույն ժամանակ նա ուրիշ նշաններ էլ արավ հասկացնելու համար ինձ, թե ես պիտի ունենամ բավական ուտելիք և խմելիք և շատ լավ վերաբերմունք։ Դրա վրա ես նորից մտածեցի փորձ անել կտրատելու իմ կապանքները, բայց երբ զգացի նետերից մնացած կսկիծն իմ դեմքի ու ձեռքերի վրա, որ ամբողջովին պատած էին խոցերով, և դեռևս բազմաթիվ տեղեր մնացել էին նրանց մեջ, այլև նկատելով, որ իմ թշնամիների թիվն աճում է, ես նշաններով իմացրի նրանց, որ նրանք ինձ հետ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք են ուզում։ Այն ժամանակ Հըրգոն և իր շքախումբն ամենայն քաղաքավարությամբ ու սիրաշահված ետ դարձան։ Շուտով լսվեց մի ընդհանուր աղաղակ, երբ անընդհատ կրկնվում էին հետևյալ խոսքերը՝ «պիպլոմ սիլեն», ու ձախ կողմս ես տեսա մի ահագին ամբոխ, որ պարանները թուլացրեց այն աստիճան, որ ես կարող էի թեքվել աջ կողքիս ու միզել։ Իմ այդ պետքին բավարարություն տվի առատ կերպով, մեծ զարմանք պատճառելով փոքրիկ արարածներին, որոնք իմ շարժումներից գուշակեցին, թե ինչ եմ ուզում անել և իսկույն չորս կողմ փախան, որպեսզի չընկնեն այն հեղեղի մեջ, որ դուրս էր ժայթքում իմ ներսից մեծ աղմուկով և ուժով։ Իսկ դրանից առաջ նրանք օծել էին իմ երեսն ու ձեռները մի տեսակ անուշահոտ յուղով, որը մի քանի րոպեում վերացրեց նրանց նետերից առաջացած կսկիծը։ Այդ հանգամանքը և իմ ստացած ուտելիքն ու խմիչքը, որ շատ սննդարար էին, բարերար ազդեցություն ունեցան ինձ վրա ու տրամադրեցին քնելու։ Ես քնեցի մոտ ութ ժամ, ինչպես ինձ հետո ասացին․ և զարմանալու բան չկար, քանի որ բժիշկները կայսեր հրամանով գինու տակառի մեջ քնաբեր հեղուկ էին խառնել։
Ըստ երևույթին ափ հասնելուց հետո, հենց որ գտել են ինձ գետնի վրա քնած, կայսրն անմիջապես սուրհանդակի միջոցով տեղեկություն է ստացել և պետական խորհդի մեջ որոշել, որ ինձ կապոտեն այն ձևով, ինչ որ ես պատմեցի (և ինչ որ նրանք արել են գիշերը, երբ ես քնած եմ եղել), որ ինձ համար ուղարկեն առատ կերակուր ու խմիչք և պատրաստեն մի մեքենա՝ ինձ մայրաքաղաք բերելու համար։