Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 904 բայտ, 09:45, 4 Օգոստոսի 2013
/* Գլուխ յոթերորդ */
Այդ մեղադրանքի առթիվ եղած բազմաթիվ վիճաբանությունների ժամանակ, պետք է խոստովանել, նորին մեծությունը գթասրտության նշաններ ցույց տվեց, մատնանշելով ձեր իրեն ցույց տված ծառայությունները, մեղմելու համար ձեր մեղքը։ Գանձապահն ու ծովակալը պնդում էին, թե հարկավոր է ձեզ ամենատաժանելի և անարգ մահվան դատապարտել՝ գիշերը հրդեհի մատնելով ձեր տունը, ունենալով գնդապետի քսան հազար զինված զորքը, որ թունավոր նետեր պիտի արձակի ձեր դեմքին ու ձեռներին, կամ թե չէ ձեր ծառաներից ոմանք էլ գաղտնի հրաման պիտի ստանային ձեր սավաններն ու շապիկները օծելու թունավոր հյութով, որից դուք պիտի ձեր մարմնի միսը չանգռոտեիք ու մեռնեիք սոսկալի տանջանքներով։ Գնդապետն էլ միացավ այդ կարծիքին, այնպես որ ձեր դեմ առաջացավ մեծամասնություն։ Իսկ նորին մեծությունը որոշած լինելով, ըստ հնարավորին, խնայել ձեր կյանքը, ի վերջո կարողացավ իր կողմը քաշել սենեկապետին։
Այդ պարագային գաղտնի գործերի ավագ քարտուղար Ռիլդրեզելը, որը միշտ ձեր հավատարիմ բարեկամն է, կայսրից հրաման ստացավ արտահայտել իր կարծիքը․ որ և հաճույքով ընդունեց, արդարացնելով ձեր լավ համարումը նրա մասին։ Նա ընդունեց, որ ձեր մեղքը մեծ է, սակայն միևնույն ժամանակ նա ընդունեց, որ տեղ կա և ողորմածության, մի առաքինություն, որով զարդարում է իրեն նորին մեծությունն այնքան արդարացի կերպով։ Նա ասաց, որ իր և ձեր բարեկամությունը քաջ հայտնի է աշխարհին, այնպես որ մեծարգո ժողովը կարող է նրան աչառու համարել․ սակայն, հնազանդվելով ստացած հրամանին, նա ազատ կերպով պիտի հայտնի իր կարծիքը։ Եթե նորին մեծությունը, ի նկատի ունենալով ձեր ծառայությունները և հետևելով իր գթասիրտ հակումներին, բարեհաճի խնայել ձեր կյանքը և միայն հրամայի հանել ձեր զույգ աչքը՝ <ref>Հանել ձեր զույգ աճքը․ ― Ծաղր է Օքսվորդի և Բոլինբրոգի մեղադրնքի առիթով համայնքների պալատում եղած վիճաբանությունների մասին։ Ըստ երևույթին Րիդրիզելի ճառը ակնարկ է մի քանի վիգերի առաջարկի մասին՝ դավաճանության մեղադրանքը փոխարինելու վստահությունն ի չարը գործադրելու մեղադրանքով, այն վստահության, որ ցույց է տվել նրան պետությունը․ այդ դեպքում մեղադրայլներին չէր սպառնա մահվան պատիժ, այլ միայն ինչքի գրավում և լիակատար իրավազրկություն։ Համեմատիր նաև 14֊դ ծանոթությունը Րիլդրիզելի մասին։</ref> նա խոնարհաբար կարծում է, որ այդ միջոցով արդարադատությունը որոշ չափով կբավարարվի, և ամբողջ աշխարհը կփառաբանի որքան կայսեր գթասրտությունը, նույնքան և ազնիվ ու վեհանձն վարմունքն այն անձանց, որոնք պատիվ ունեն նրա խորհրդականը լինելու։ Այնուհետև նա ասաց, որ ձեր զույգ աչքերի կորուստը արգելք չի լինի ձեր մարնական ուժին, որով դուք կարող եք օգտակար լինել նորին մեծությանը։ Կուրությունը, ծածկելով ձեզնից վտանգը, ավելացնում է համարձակությունը։ Որ ձեր աչքը կորցնելու երկյուղը եղել է մեծագույն դժվարությունը թշնամու նավատորմիղը բերելու ժամանակ, և բավական պետք է լինի, եթե ամենին դուք տեսնեք մինիստրների աչքերով, մանավանդ որ ամենամեծ միապետներն էլ նույն բանն են անում։
Այդ առաջարկը ժողովի կողմից հավանություն չգտավ։ Ծովակալ Բոլգոլամը չկարողացավ զսպել իրեն, կատաղությամբ վեր կենալով տեղից, ասաց, որ զարմանում է, թե քարտուղարը ինչպե՛ս համարձակվեց առաջարկ անել մի դավաճանի կյանքը խնայելու։ Թե մի մարդ, որ ընդունակ է պարզապես միզելու միջոցով (նա չի կարող առանց զզվանքի հիշել դրա մասին) հանգցնել նորին մեծության կայսրուհու ապարանքի հրդեհը, մի ուրիշ ժամանակ նա ընդունակ կլինի նույն ձևով հեղեղ առաջացնել և ամբողջ պալատը ջրի տակ անել․ թե այն ուժը, որ հնարավորություն տվեց ձեզ բերելու թշնամու նավատորմիղը, դժգոհության առաջին դեպքում կծառայի ձեզ՝ ետ տանելու․ վերջապես թե նա ունի հաստատ պատճառ կարծելու, որ դուք ձեր սրտում բութ֊ծայրական եք, և քանի որ դավաճանությունը սրտում ծայր է առնում նախքան իրականում իրեն ցույց տալը, ուստի նա մեղադրեց ձեզ իբրև դավաճանի և պնդեց, որ ձեզ մահվան դատապարտեն։
Ադմին, Վստահելի
1876
edits