Երբ Մոնթմորընսին անցավ իմ խնամակալության տակ, մտքովս չէր անցնում, որ ինձ կհաջողվի նրան երկար պահել։ Մինչ նա, նստած բուխարու առջև փռած գորգին, ինձ էր ուսումնասիրում, ես նայում էի նրան ու մտածում․
Օ՜, այս շունը երկար չի ապրի։ Նրա հոգին դեպի պայծառ երկինքը կըհամբառնի։ կհամբառնի։ Այ թե ինչ կկատարվի նրա հետ։
Բայց երբ ես ստիպված վճարեցի մոտ մեկ դյուժին ճտերի համար, որոնց Մոնթմորընսին պատառ-պատառ էր արել, երբ նրան վզից բռնած դուրս քաշեցի հարյուր տասնչորսերորդ փողոցաըին քաշքշուկից (և դեռ նա գռմռում էր ու աքացի տալիս), երբ մի խիստ զայրացած տիկին ինձ դահիճ անվանեց՝ ցույց տալով իր բզկտված կատվին, և երբ իմ հարևանը ինձ դատի տվեց այն բանի համար, որ կատաղած շանն ազատ եմ արձակում, որի պատճառով գիշերվա ցրտին երկու ժամ շարունակ փակված է մնացել իր սեփական մառանում, վախենալով անգամ քիթը դռնից դուրս հանել, երբ վերջապես իմացա, որ այգեպանը ինձնից գաղտնի երեսուն շիլլինգ է շահել գրազ գալով, թե Մոնթմորընսին որոշակի ժամանակամիջոցում քանի առնետ կբռնի, այդ ժամանակ ես սկսեցի մտածել, որ գուցե վերջիվերջո նրան կթողնեն մի քիչ ավելի երկար ապրել այս աշխարհում։