Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

No change in size, 16:22, 16 Օգոստոսի 2013
/* Գլուխ երկրորդ */
Օ՜, այս շունը երկար չի ապրի։ Նրա հոգին դեպի պայծառ երկինքը կհամբառնի։ Այ թե ինչ կկատարվի նրա հետ։
Բայց երբ ես ստիպված վճարեցի մոտ մեկ դյուժին ճտերի համար, որոնց Մոնթմորընսին պատառ-պատառ էր արել, երբ նրան վզից բռնած դուրս քաշեցի հարյուր տասնչորսերորդ փողոցաըին փողոցային քաշքշուկից (և դեռ նա գռմռում էր ու աքացի տալիս), երբ մի խիստ զայրացած տիկին ինձ դահիճ անվանեց՝ ցույց տալով իր բզկտված կատվին, և երբ իմ հարևանը ինձ դատի տվեց այն բանի համար, որ կատաղած շանն ազատ եմ արձակում, որի պատճառով գիշերվա ցրտին երկու ժամ շարունակ փակված է մնացել իր սեփական մառանում, վախենալով անգամ քիթը դռնից դուրս հանել, երբ վերջապես իմացա, որ այգեպանը ինձնից գաղտնի երեսուն շիլլինգ է շահել գրազ գալով, թե Մոնթմորընսին որոշակի ժամանակամիջոցում քանի առնետ կբռնի, այդ ժամանակ ես սկսեցի մտածել, որ գուցե վերջիվերջո նրան կթողնեն մի քիչ ավելի երկար ապրել այս աշխարհում։
Թրև գալ ախոռի շուրջը, հավաքելով ամբողջ քաղաքի ամենավատ համբավի տեր շների մի ողջ ոհմակ և գլխավորել նրանց երթը դեպի քաղաքի ետնախորշերը՝ կռվելու ուրիշ կտրիճ շների հետ ― Մոնթմորընսիի համար սա է կյանքի իմաստը։ Դրա համար էլ, ինչպես ասացի, նա այդպիսի բուռն հավանություն տվեց հյուրանոցներում, պանդոկներում և իջևանատներում գիշերելու առաջարկությանը։
Ադմին, Վստահելի
1876
edits