Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

4 bytes removed, 18:28, 16 Օգոստոսի 2013
/* Գլուխ չորրորդ */
Օդ չկա շնչելու, ― ավելացրեց նրա հարևանը։
Հետո սկսեցին հոտոտել շուրջը և երրորդ փորձից նրանց շունչը կտրվեց։ Անխոս վեր կացան ու դուրս եկան։ Նրանցից հետո մի ծեր կին վեր կացավ և ասաց, որ անքաղաքավարություն է այդպիսի եղանակով համբերությունից հանել իր նման հարգարժան տիկնոջը, հավաքեց իրերն ու դուրս եկավ՝ ետևեվից քարշ տալով անհամար փաթեթները։ Մնացած չորս ուղեվորները ուղևորները մի որոշ ժամանակ նստած մնացին, մինչև անկյունի մռայլ տեսքով ջենտլմենը, որի արտաքինից և հագուստից երևում էր, որ պատկանում է դագաղագործների դասին, ասաց, որ ակամա մահացած երեխաներ միտքը եկան, այդ ժամանակ մյուս երեք ուղեվորները ուղևորները փորձեցին դուրս գալ դռնից միաժամանակ ու ցավեցրին իրենց կողերը։
Ես ժպտացի մռայլ ջենտլմենին և ասացի, որ մենք հավանաբար մենակ կմնանք կուպեում։ Նա բարեհոգաբար ժպտաց և ասաց, որ որոշ մարդիկ սիրում են չնչին բաներից աղմուկ բարձրացնել։ Բայց երբ գնացքը շարժվեց, նույնիսկ նա տարօրինակ կերպով իրեն ճնշված էր զգում և երբ հասանք Քրու, առաջարկեցի նրան գնալ և մի բաժակ բան խմել։ Նա ընդունեց հրավերը, և մենք մի կերպ ճանապարհ բացեցինք դեպի բուֆետ, որտեղ քառորդ ժամի չափ գոռում էինք, թխկթխկացնում և թափահարում հովանոցները, մինչև մի երիտասարդ մոտեցավ և հարցրեց, թե ինչ ենք ցանկանում։
Ադմին, Վստահելի
1876
edits