Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

Ավելացվել է 2 բայտ, 19:38, 16 Օգոստոսի 2013
/* Գլուխ հինգերրորդ */
Չգիտեմ, թե ինչու, երբ ես արթուն եմ, քնած մարդու տեսքը ուղղակի կատաղեցնում է ինձ։ Ինձ ապշեցնում է այն միտքը, որ մարդու կյանքի թանկագին ժամերը, այն անգին րոպեները, որ միայն մեկ անգամ են տրվում մարդուն, աննպատակ վատնվում են այդ անասնական քնի վրա։
Այ, Ջորջը, գարշելի ծուլությանը հանձնված, վատնում է ժամանակի անգնահատելի պարգևը՝ իր թանկագին կյանքը, որի յուրաքանչյուր վարկյանի համար վերջիվերջո նա պետք է պատսխանատվություն պատասխանատվություն կրի, վատնում է իզուր։ Հիմա նա կարող էր ապխտած մսով ձվածեղ ուտել, չարացնել շանը կամ սիրահետել աղախնուն, իսկ այդ ամենի փոխարեն վեր է ընկել այստեղ՝ սպանիչ մոռացուցյան մեջ ընկղմված։
Դա սարսափելի միտք էր։ Կարծես այս միտքը ինձ ու Հարրիսին միանգամից շանթահարեց։ Մենք որոշեցինք փրկել Ջորջին և այդ ազնիվ մտադրությամբ տարված, մոռացանք մեր վիճաբանության մասին։ Նետվեցինք դեպի Ջորջը և վրայից քաշեցինք վերմակը։ Հարրիսը կոշիկով մի լավ հարվածեց նրան, իսկ ես գոռացի ականջի մեջ, ու Ջորջը վեր թռավ։
Ադմին, Վստահելի
1876
edits