Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

Ավելացվել է 1 բայտ, 19:43, 16 Օգոստոսի 2013
/* Գլուխ հինգերրորդ */
Մենք ասացինք, որ մարդ պետք է հիմար լինի, լողարանը չնկատելու համար։
Երբ ավարտեցինք հագնվելը, անցանք հարդարանքի մյուս մանրամասներին, հիշեցինք, որ ատամի խոզանակները, հագուստի խոզանակը և սանրը(այդ ատամի խոզանակը, համոզված եմ, մի օր իմ մահվան պատճառն է դառնալու) փակել ենք ճամպրուկում և ստիպված իջանք առաջին հարկ ու հանեցինք դրանք։ Եվ երբ դա էլ ավարտեցինք, Ջորջին պետք եկան սափրվելու պարագաները։ Մենք ասացինք, որ այդ առավոտ նա ստիպված պիտի լինի յոլա գնալ առանց սափրվելու, քանի որ միտք չունեինք ոչ նրա, ոչ էլ նրա նման մեկ ուրիշի համար նորից քրքրել ճամպրուկը։
― Հիմարություններ դուրս մի տվեք, ― ասաց նա, ― ինչպե՞ս կարող եմ այսպիսի տեսքով երևալ Սիթիում։
Ադմին, Վստահելի
1876
edits