Changes
/* Գլուխ հինգերրորդ */
― Հրաշալի բան է լավ նախաճաշը, ― ասաց Հարրիսը, ― և սկսեց մի զույգ կոտլետից, ասելով, որ դրանց հետ իր հաշիվները կմաքրի, քանի դեռ տաք են, իսկ սառը միսը կարող է սպասել։
Ջորջը ձեռքը վերցրեց թերթը և սկսեց բարձրաձայն կարդալ նավարկության ժամանակ պատահած դժբախտ դեպքերի մասին և եղանակի տեսությունը, որն ասում էր՝ «ցուրտ, անձրև, աստիճանաբար պարզ եղանակ, (ամենատհաճ բանը, որ կարելի է սպասել եղանակից), տեղ-տեղ անձրև, ամպրոպ, քամին՝ արևելյան, մթնոլորտային ճնշման ցածրացում կենտրոնական կոմսություններում (նեռարյալ ներառյալ Լոնդոնը և Լա Մանշի նեղուցը), սնդիկի սյան հետագա անկում»։
Իմ կարծիքով, բոլոր այն անհեթեթություններից, որոնք մեզ վրդովեցնում են, այդ «եղանակի կանխագուշակման տեսության պատրանքը» ամենավրդովեցուցիչն է։ Այն ճշտորեն կանխագուշակում է թե ինչ է տեղի ունեցել երեկ կամ երեկ չէ նախորդ օրը և ճիշտ հակառակը այն բանի, թե ինչ կլինի այսօր։