Changes

Թոմ Սոյերի արկածները

Ավելացվել է 4109 բայտ, 04:50, 17 Օգոստոսի 2013
/* Գլուխ XXIV */
Թրախկ․ կայծակի արագությամբ խառնածինը դեպի լուսամուտը նետվեց, բոլոր դիմադրողների միջով ճանապարհ բացեց և չքացավ։
 
 
==Գլուխ XXV==
 
 
Թոմը մի անգամ ևս դարձավ հռչակավոր հերոս, մեծահասակների սիրելին և երիտասարդների նախանձի առարկան։ Նրա անունը նույնիսկ անմահացավ մամուլում, որովհետև տեղական թերթը հռչակեց այն։ Կային մարդիկ, որ հավատում էին, թե նա պրեզիդենտ կդառնա, եթե, անշուշտ, մինչ այդ, կախվելուց խուսափի։
 
Ինչպես սովորաբար լինում է, դյուրահավատ, չտրամաբանող մարդիկ Մըֆ Պոտերին գրկաբաց ընդունեցին և մեծ խնամք ցուցաբերեցին, որը առաջներում մերժում էին։ Բայց այդպիսի վերաբերմունքը պատիվ է բերում հասարակությանը այնպես, որ դրա համար պետք չէ դատապարտել նրան։
 
Թոմի ցերեկները փառքի ու ցնծության մեջ էին անցնում, բայց գիշերները սարսափով էին լցվում։ Հնդկացի Ջոն թունավորում էր նրա բոլոր երազները և միշտ վրեժխնդիր աչքերով էր հայտնվում։ Հազիվ թե որևէ բան համոզեր տղային, որ մութն ընկնելուց հետո դրսում մնար։ Խեղճ Հեքը նույն անհանգիստ և սարսափահար վիճակումն էր, որովհետև Թոմը իրավաբանին ասել էր ամբողջ պատմությունը դատավարության մեծ օրվան նախորդող գիշերը, և Հեքը սաստիկ վախենում էր, թե այդ գործում իր ունեցած բաժինը կարող էր դեռևս բացահայտվել, հակառակ այն բանի, որ Հնդկացի Ջոյի փախուստը փրկել էր նրան դատարանում վկայություն տալու տառապանքից։ Իրավաբանը խեղճ տղային խոստացել էր գաղտնիքը պահել, բայց հետո՞ ինչ, երբ Թոմի տանջված խիղճը կարողացավ գիշերով նրան քշել դեպի իրավաբանի տունը և ստիպեց ամենասարսափելի երդումով կնքաված շուրթերը բացել տալ, Հեքի վստահությունը մարդկային ցեղի նկատմամբ մեծ չափով նվազել էր։ Ցերեկները Մըֆ Պոտերի շնորհակալությունը Թոմին ուրախացնում էր, բայց գիշերները նա ցանկանում էր լեզուն պահած լինել։ Որոշ ժամանակ վախենում էր, թե Հնդկացի Ջոյին չեն կարող ձերբակալել, որոշ ժամանակ էլ վախենում էր, թե կբռնեն։ Նա վստահ էր, որ ազատ շունչ կքաշեր միայն այն ժամանակ, երբ այդ մարդը մահանար, և ինքն այդ դիակը տեսներ։
 
Պարգևներ խոստացվեցին, ամբողջ շրջանում փնտրեցին, բայց ոչ մի Հնդկացի Ջո չգտնվեց։ Սենտ֊Լուիսից բերել տվեցին ամենատես և ամեն ինչ գտնող հրաշքներից մեկին, խուզարկու ոստիկանին, որը այս ու այն կողմ ընկավ, գլուխն օրորեց, խելոք ձևացավ և հասավ զարմանալի հաջողության, որ նրա արհեստի մարդիկ սովորաբար հասնում են։ Այսինքն «հետքեր գտավ»։ Բայց հո չես կարող «հետքերը» կախել որպես մարդասպան․ և խուզրկուի վերադառնալուց հետո Թոմն իրեն նույնքան անապահով զգաց, ինչպես առաջ։
 
Օրերը դանդաղ առաջ շարժվեցին, և անցնող յուրաքանչյուր օրը թեթևացրեց տղաների մտահոգության մի մասը։
Ադմին, Վստահելի
1876
edits