Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

No change in size, 18:00, 17 Օգոստոսի 2013
/* Գլուխ վեցերորդ */
Տարիներ անց Սակսոնական թագավորները և նրանց խրախճանքները թաղվեցին միատեղ և Քինգստոնի փառքը ժամանակավորապես խամրեց, որպեսզի մի անգամ ևս փայլի, երբ Հեմփթոն Քորթը դարձավ Թյուդորների և Սթյուարտների նստավայրը և թագավորական նավակները օրորվում էին գետափի մոտ, ու վառ զգեստավորված պալատական պճնամոլները աստիճաններով իջնում էին դեպի գետը՝ կանչելու նավավարներին։
Շրջակայքի հին տները շատ բան էին պատմում ալն այն օրերի մասին, երբ Քինգստոնը թագավորանիստ քաղաք էր, և ազնվականներն ու պալատականները ապրում էին այստեղ՝ իրենց արքային մոտ։ Դեպի պալատի դարպասները տանող ճանապարհին ամբողջ օրը եռուզեռ էր, զրնգում էր պողպատը, արշավում էին ձիերը, խշխշում էին մետաքսն ու թավիշը, առկայծում՝ գեղեցիկ դեմքերը։ Մեծ և ընդարձակ տները՝ իրենց ներս ընկած, վանդակավոր պատուհաններով, հսկայական բուխարիներով, սրածայր տանիքներով, հիշեցնում են երկար գուլպաների, կամզոլների, մարգարտաշար բաճկոնների և խրթին երդումների օրերը։ Այս պատերը կանգնեցվել են այն օրերին, երբ մարդիկ գիտեին կառուցել։ Ամուր, կարմիր աղյուսը ժամանակի ընթացքում միայն ավելի է ամրացել, իսկ կաղնեփայտե աստիճանները չեն ճռճռում ու տնքում, երբ փորձում եք անաղմուկ ցած իջնել։
Կաղնեփայտե աստիճանների մասին խոսելիս հիշեցի, որ Քինգստոնի տներից մեկում փորաքանդակներով մի հիանալի աստիճան կար։ Այժմ այդ տունը խանութի է վերածվել, շուկայի հրապարակում, բայց ակնհայտ է , որ ժամանակին մի հայտնի մեծահարուստի ապարանք է եղել։ Իմ մի ընկերը, որն ապրում է Քինգստոնում, մի օր գնաց այնտեղ իր համար գլխարկ գնելու և մտքերով տարված, ձեռքը տարավ գրպանը և հենց տեղնուտեղը վճարեց գլխարկի արժեքը։
Ադմին, Վստահելի
1876
edits