Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

Ավելացվել է 4 բայտ, 04:14, 18 Օգոստոսի 2013
/* Գլուխ վեցերորդ */
Կաղնեփայտե աստիճանների մասին խոսելիս հիշեցի, որ Քինգստոնի տներից մեկում փորաքանդակներով մի հիանալի աստիճան կար։ Այժմ այդ տունը խանութի է վերածվել, շուկայի հրապարակում, բայց ակնհայտ է , որ ժամանակին մի հայտնի մեծահարուստի ապարանք է եղել։ Իմ մի ընկերը, որն ապրում է Քինգստոնում, մի օր գնաց այնտեղ իր համար գլխարկ գնելու և մտքերով տարված, ձեռքը տարավ գրպանը և հենց տեղնուտեղը վճարեց գլխարկի արժեքը։
Խանւթպանը Խանութպանը (նա ճանաչւմ ճանաչում էր իմ ընկերոջը) սկզբում, բնական է, խիստ զարմացավ, բայց անմիջապես գլխի ընկավ, որ ինչ-որ բան պետք է անել նման երևույթները քաջալերելու համար և հարցրեց մեր հերոսին, արդյոք նա կցանկանա՞ր հիանալի փորագրված կաղնեփայտի մի հին աշխատանք տեսնել։ Իմ բարեկամը համաձայնեց, և խանութպանը առաջնորդրց նրան խանութի միջով, հետո աստիճաններով վեր բարձրացան։ Բազիրքը ատաղձագործական արհեստի մի հիանալի նմուշ էր, իսկ պատը աստիճանների երկարությամբ ամբողջովին պատված էր հիանալի փորագրված կաղնեփայտով, որը պատիվ կբերեր ցանկացած ապարանքին։
Աստիճաններից նրանք անցան հյուրասենյակ, որը մի ընդարձակ և լուսավոր սենյակ էր՝ պատված ինչ-որ արտասովոր, թեև ուրախ, երկնագույն պաստառով։ Այնուամենայնիվ, ուշադրության արժանի ոչ մի բան չկար սենյակում, և իմ ընկերը զարմացավ, թե ինչու են իրեն բերել այստեղ։ Տանտերը մոտեցավ պատին և թխկացրեց։ Փայտի ձայն լսվեց։
Ադմին, Վստահելի
1876
edits