Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 8 բայտ, 20:34, 5 Սեպտեմբերի 2013
/* ԳԼՈՒԽ 9 */
Մելդեական Գանզերների Անձրևային անտառը խորունկ էր ու թավ․ մեղմիկ զեփյուռ էր շշնջում հսկա ծառերի մեջ,սահում պինդ հյուսված լիանաների արանքով ու կուզեկուզ սողում սրածայր խոտերի միջև։ Ջրի կաթիլներն ալարկոտ սղղում էին խառնիխուռն տերևների վրայով՝ ինչպես լաբիրինթոսում մոլորված հոգնաբեկ վազորդներ և ի վերջո հանգիստ էին գտնում ճահճանման անտարբեր հողի ընդերքում։ Ստվերները միախառնվում էին ու պար բռնում, մարում և վերստին հայտնվում, անիրական կյանքի կոչվելով բորբոսականաչ երկնքում հանգրվանած երկու հոգնատանջ արևների կողմից։ Գլխավերևում միայնակ թերենգոլը դայլայլում էր, որոնելով իր կողակցին, և ի պատասխան լսում էր գիշատիչ ցատկաթագի չարագուշակ կռկռոցը։ Եվ այդ տրտում անտառով, այնքան տանջալիորեն նման Երկրին, բայց այնքան տարբեր, քայլում էր Մարվին Ֆլինն իր օտարոտի մելդեական մարմնով, աչքերը հառած վար, փնտրելով գանզերի ձվեր, բայց չիմանալով, թե դրանք ինչ են։
Ամեն ինչ շատ արագ կատարվեց։ Մելդե հասնելու պահից նա ժամանակ չէր ունեցել մի վայրկյան հանգստանալու։ Հազիվ էր մարմնավորվել, երբ ուղիղ ականջի տակ ինչ֊որ մեկը սկսեց գոռալով հրամաններ տալ։ Ֆլինը հապճեպ հասցրեց հայացքը նետել իր չորս֊ձեռքանի, չորս֊ոտքանի մարմնին, փորձի համար պոչով կանաց կամաց մտրակեց գետնին և ականջները ծալեց֊դրեց մեջքին․ հետո նրան տարան մյուս բանվորների մոտ, ասացին բարաքի համարը և ճաշարանի տեղը, հարկ եղածից երկու անգամ մեծ ջեմպր տվեցին և կոշիկներ, որոնք ոտքերին համար էին, բացի առջևի ձախից։ Նա ստորագրեց ու ստացավ իր նոր արհեստի գործիքները․ մեծ սինթետիկ պայուսակ, մուգ ակնոց, կողմնացույց, ցանց, աքցան, ծանր մետաղե եռոտանի և բլաստեր։
Մարվինին ու մյուս բանվորներին շարք կանգնեցրին և մենեջերը՝ ձանձրացած ու գոռոզ մի ատրեյացի, կարճ դասախոսություն կարդաց։
Ֆլինն իմացավ, որ իր նոր ապրելավայրը գտնվում է Ալդեբերանի մոտակայքում՝ տիեզերքի մի խուլ հատվածում։ Մելդեն (որ այդպես էր կոչվում այնտեղ բնակվող հիմնական ցեղի՝ մելդեցիների պատվին) երկրորդ կարգի մի աննշան մոլորակ էր։ Կլիման այդտեղ դասակարգվում էր որպես «անտանելի» ըստ Հուրլիհան֊Չանցի տանելիության սանդղակի, բնական ռեսուրսները՝ որպես՝ «ծայրահեղ ցածր», գեղագիտառեզոնանսային գործոնը՝ (չծանրաբեռնված)՝ որպես «չտրամադրող»։
― Սա այն տեղերից չէ,― ասաց մենեջերը,― որ մարդ կնտրեր կընտրեր արձակուրդ գնալիս, կամ որևէ այլ բանի համար, բացի ծայրահեղ դիմացկունության պրակտիկայից։
Լսողները անհանգստությունից կամացուկ ծիծաղեցին։
ԱյդուհանդերջԱյդուհանդերձ,― շարունակեց մենեջերը,― այս չսիրված ու անբարետես վայրը, գալակտիկական այս փորձանքը, տիեզերական այս ոչնչությունը իր բնակիների բնակիչների հարազատ տունն է, որը նրանք համարում են տիեզերքի ամենահրաշալի վայրը։
Մելդեցիները՝ հպարտ ու համառ այդ մարդիկ, ձեռքների եկածն արել էին, որ բարելավեն իրենց ժառանգած դժվարին կյանքը։ Հավերժական ձախորդներին հատուկ խիզախ վճռականությամբ, նրանք մշակել էին անձրևային անտառի եզրերը և շլացուցիչ լայնարձակ անապատներից անորակ հանքաքարերի աղքատիկ պաշար էին հավաքել։ Նրանց դժոխային համառությունը ոգևորող էր, բայց ափսոս որ հոգնեցուցիչ, իսկ նրանց ջանքերը հպարտ ոգու գովքը կլինեին, բայց ցավոք, անընդհատ վերջանում էին անհաջողությամբ։ Որովհետև, չնայած կատարվող ծանր աշխատանքին, մելդեցիները չէին արժանանում ոչնչի, բացի դանդաղ սովամահությունից՝ ներկայում և ռասսայական վերաբերման ու մահացման սպառնալիքից՝ ապագայում։
Գանզերներն անտառաբնակ արարածներ էին, ծագումով՝ սողուններ։ Նրանք խիստ վտանգավոր էին, խորամանկ, կատաղի, հմտորեն թաքնվում էին և բացարձակապես չէին ենթարկվում վարժեցման։ Այդ հատկությունները գանզերի ձու հավաքելը վերին աստիճանի վտանգավոր զբաղմունք էր դարձնում։
― Հետաքրքիր իրավիճակ է,― շարունակեց մենեջերը,― և ոչ զուրկ պարադոքսայնությունից, որ Մելդեում կյանքի հիմնական աղբյուրը նաև մահացության հիմնական պատճառն է։ Արժե, որ այդ մասին բոլորդ մտածեք աշխատանքային օրը սկսելուց առաջ։ Ուրեմն, զգույշ եղեք, ամբողջ ժամանակ աչալուրջ, յոթ չափեք մեկ կտրեք, խնայեք ձեր պետական կյանքները կյանքերը և արժեքավոր մարմինները, որ ձեզ վստահել են։ Բայց նաև հիշեք, որ պետք է կատարեք ձեր նորման, քանի որ ամեն մի պակաս ձուն արդեն նորմայի խախտում է և պատժվում է մեկ շաբաթվա հավելյալ աշխատանքով։ Հետևաբար եղեք զգույշ, բայց ոչ չափից դուրս զգույշ և եղեք համառ, բայց ոչ կուրորեն և համարձակ, բայց ոչ անխոհեմ և ջանադիր, բայց ոչ խելահեղ։ Հետևեք այս հասարակ կանոններին և դժվարություն չեք ունենա։ Բարի ճանապարհ, տղանե՛ր։
Մարվինն ու նրա գործընկերները շարքեր կազմեցին և երկու֊երկու քայլեցին անտառ։
― Դու անում իրար հետևից մինչև պայուսակ լիքը, հասկացա՞ք։
― Իմ կարծիքով այսայո,― ասաց Մարվինը։― Լիքը պայուսակը ներկայացնում է իրական կամ իդեալական քանակությունը։ Մի րոպե նորից հերթով նշեմ, որպեսզի լրիվ վստահ լինեմ, որ հասկացա։ Նախ, ես հայտանբերում եմ գանզերի ձվերը, որպես հիմք ընդունելով համապատասխան Երկրային պատկերացումները և ըստ երևույթին առանց դժվարության ճանաչելով։ Երկրորդ, հայտնաբերելով ու ճանաչելով ցանկալի օբյեկը, ես կատարում եմ «իմ զամբյուղը դնելու» գործողությունը, որն ինձ պատկերվում է հետևյալ կերպ՝ ձեռքով բարձրացնել, որպես ընդհանուր գործողության սկզիբ, իսկ հետո շարունակել այդ սկզբնականից բխող այլ գործողություններով։ Երրորդ, X անգամ կրկնելով այս օպերացիան, որը կնշանակենք որպես S մեծություն, ես կստանամ SX=B! հավասարումը, որտեղ B֊ն ներկայացնում է պայուսակի պարունակությունը, իսկ !֊ն՝ X գործողությունների այն քանակությունը, որն անհրաժեշտ է B֊ն լցնելու համար։ Վերջապես, օպերացիաների ընդհանուր գումարը հասնում է ցանկալիին և ես վերադառնում եմ ճամբար, որտեղ դատարկում եմ պայուսակիս պարունակությունը։ Ճի՞շտ եմ պատկերացնում, սըր։
Տասնապետը պոչով կտտացրեց իր ատամներին և ասաց․
― Դու մեծ կատակ անում խեղճուկրակ գյուղացի օրինաթացու գլխին, հա, բա ոնց, հը՛։ Դու կարծում, որ այդքան խելոք, բայց չես այնքան խելոք։ Հիշեք, ոչ ոք չսիրում երևակայողներ։
― Ներողություն,― ասաց Մարվինը, պոչը հարգալից թափահարելով։ (Բայց նա անկեղծ չէր։ Սա արիության նրա առաջին դրսևորումն էր այն պահից, ինչ սկսվել էր վայրիվերոդ վայրիվերող դեպքերի շարանը, և Մարվինն ուրախ էր հավաստիանալու, որ ընդունակ էր հոգու որոշ ամրություն դրսևորել, որքան էլ դա անժամանակ լիներ կամ սխալ մեկնաբանվեր)։
― Ինչևէ, ես կարծում դու հասկանալ գործի տարրական հիմքեր շատ լավ, դրա համար գնալ ու անել գործ մեծ, ու գլուխ չպահել, թե չէ ես ջարդեմ քո վեց կամ յոթ ոտք ու ձեռ, բռնե՞ց։
― Բռնեց,― ասաց Ֆլինը, շրջվեց ու վարգով ընթացավ անտառ՝ գանզերի ձվերի որոնումները սկսելու։
==Գլուխ 10 ==
Մարվին Ֆլինը թափառում էր ու մտածում, թե գանզերի ձուն ի՞նչ տեսք ունի։ Նա նաև երջանիկ կլիներ իմանալ, թե հանդերձանքը ի՞նչ նպատակով է գործածելու (արևի ակնոցն ի՞նչ օգուտ պիտի տար անտառի մութ թավուտում, դե իսկ ծանր եռոտանու դերն ընդհանրապես անհասկանալի էր)։
Նա անձայն քայլում էր անտառով, ռունգները լայնացրած, այսուայնկողմ ոլորելով չռած աչքերը, որոնց փայլը խամրել էր։ Մարվինի ոսկեգույն մորթին, որից ափիստիմի թույլ հոտ էր գալիս, ցնցվում էր հզոր մկանների խաղից՝ հանգիստ, սակայն կազմուպատաստ կազմուպատրաստ վայրկենաբար լարվելու։
Անտառը կանաչ ու գորշ գույների մի սիմֆոնիա էր, մերթընդմերթ հնչող լիանաների վառ կարմիր գլխավոր թեմայով, կամ յասաբաբայի ծիրանագույն օժանդակ թեմայով, կամ, ավելի հազվադեպ, նարնջագույն հարձակացախի խորհրդավոր հոբոյական սոլոյով, և այնուհանդերձ, մռայլ ու մտախոհ տրամադրություն էր առաջանում այդ անտառում, ինչպես լունապարկում լուսաբացից մեկ ժամ առաջ։
Մարվինը հիպնոսացվածի պես դիտում էր այդ եզակի առարկան։ Նա տեսավ միլիոնավոր հեքիաթային կրակներ, որոնք վառ փայլատակում էին ձվի թեք, խայտաբղետ մակերևույթին։ Ստվերները սահում էին ձվի վրայով կիսամոռացված երազների բուրմունքի պես, շարժուն տեսլիների նման թրթռալով ու զալարվելով։ Լուսաբացի ու մթնշաղի արձագանքները ողողեցին Մարվինի հոգին, աչքի առաջ գծագրվեցին բյուրեղյա առվակից անշտապ ջուր խմող նախիրներ, սպիտակ քարե ճանապարհի կողքին աճած տխրադալուկ նոճիներ։
Բայց հակառակ իր քնքուշ զգացմունքներին, Մարվինը ավելի կռացավ ու ձեռքը պարզեց, աներկմիտ վճիռ կայացնելով վերցնել գանզերի ձուն և բանտարկել սինթետիկ պայուսակի մեջ։ Նրա ձեռքը մեղմորդն մեղմորեն դիպավ բոցկլտացող գնդին․․․
Նա արագ ձեռքը ետ քաշեց՝ բոցկլտացող գունդը շիկացած երկաթից տաք էր։