Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 4 բայտ, 14:39, 19 Սեպտեմբերի 2013
/* Գլուխ 20 */
Բարձր դեկալմայից պոկվեցին մի քանի սրածայր սառցալուլա և կայծակի պես փայլատակելով սուրացին նրանց կողքով։ Մարվինը մտածեց Կետիի մասին և պարզեց, որ չի կարողանում հիշել նրա արտաքինը։ Նա հանկարծ հասկացավ, որ գերագնահատել է առաջին հայացքից սերը։
Մի խոր անդունդ հառնեց նրանց առջև։ մարվինը Մարվինը նայեց անդունդին, հետո վերևի փայլփլուն սառցադաշտին ու եկավ այն եզրակացույան, որ չարժե ռիսկի դիմել։
― Ինձ թվում է,― ասաց նա,― որ հարկավոր է ետ դառնալ։
― Անօգուտ է,― զվարթ գոչեց Վալդեզը։― Կիրք ու ջերմություն է թաքնված խոսքերիդ միտումնավոր սառնության մեջ։ Հառա՛ջ, իմ բարեկամ։
Վալդեզի տեքից տեսքից երևում էր, որ նա պատրաստ է Մարվինին տանել Կետիի մոտ նույնիսկ անկախ առաջինի ցանկությունից։ Միակ ելքը ծնոտին ուղղված կտրուկ հարվածն էր, որից հետո կարելի էր Վալդեզին քարշ տալ ետ՝ դեպի քաղաքակրթություն։ Նա զգուշորեն առաջ քայլեց։
Վալդեզը զգուշորեն ետ֊ետ քայլեց։
― Օ ո՛չ, իմ բարեկամ,― գոչեց նա։― Կրկին չափից մեծ սերը ակնբախ է դարձրել քո շարժառիթները։ Հարվածել այնպսայնպես, որ ուշագնաց լինեմ, այնպես չէ՞։ Հետո, համոզվելով, որ ապահով եմ և ունեմ ամեն անհրաժեշտ բան, դու մեն֊մենակ կնետվեիր դեպի ճերմակ ամայությունը։ Սակայն ես հրաժարվումեմ ենթարկվել։ Մենք միասին կգնանք, compadre<ref>Բարեկամս։</ref>։
Եվ, ուսին առնելով ուղեբեռները, Վալդեզը սկսեց իր վայրէջքը դեպի անդունդ։ Մարվինին մնում էր միայն հետևել։
Մենք չենք ձանձրացնի ընթերցողին Մուրեսկու լեռներով նրանց անցումը նկարագրելով, ոչ էլ պատմելով սիրուց կուրացած երիտասարդ Ֆլինի ու նրա անհողդողդ ընկերոջ տառապանքների մասին։ Չենք հիշի տարօրինակ հալյուցինացինաերըհալյուցինացիաները, որ ունենում էին ճամփորդները, ոչ էլ խելահեղության ժամանակավոր նոպան, որը ստիպեց Վալդեզին մտածել, թե ինքը թռչուն է և ի վիճակի է թռչել հազար ոտնաչափանոց խորխորատների վրայով։ Ոչ էլ որևէ մեկին, բացի գիտնականներից, կհետաքրքրի այն հոգեբանական պրոցեսը, որի շնորհիվ Մարվինն իր տանջանքների մասին խորհելուց հասավ մինչև համակրանքի երիտասարդ տիկնոջ հանդեպ, հետո մինչև խոր համակրանք, հետո՝ սիրո զգացում, իսկ վերջում՝ կրքոտ, անսահման սեր։
Բավական է նշել, որ այդ ամենը տեղի ունեցավ, և որ լեռնանցը տևեց շատ օրեր ու բազմաթիվ հուզմունալից պահեր պարգևեց։ Եվ ի վերջո ավարտվեց։