Changes
/* Գլուխ 21 */
==Գլուխ 21==
Մոնտանա դե լոս Տրես Պի՛կոս։ Վճիտ լչակների լճակների և բարձր սարերի այդ հովտում բարեհոգի գյուղացիներն անշտապ աշխատում են կարապավիզ արմավենիների շուքի տակ։ Միջօրեին և կեսգիշերին, մեկ էլ տեսար, հին ամրոցի բարձր հրակնատների ետևից լսվում են կիթառի տխրամած հնչյունների արձագանքները։ Շագանակագույն աղջիկները հավաքում են խաղողի փոշոտ ողկույզները, մինչդեռ բեղավոր վերակացուն դիտում է, մտրակը մազոտ դաստակին ալարկոտ փաթաթած։ Անցած դարաշրջանի հենց այդ տարօրինակ բեկորում հայտնվեցին Մարվինն ու նրա գուրուն։
Գյուղից քիչ հեռու, բլրակի վրա, մի պանդոկ կամ պոսադա կար։ Վալդեզը Մարվինին առաջնորդեց անտեղ։
Անցավ որոշ ժամանակ։ Մարվինը նախասրահում ճաշեց, վրայից մի կուժ․․․ 36 թվականի Սանգրե դե Օմբրե խմեց և թիկնեց ձյունասպիտակ պալադիումի ստվերում։ Արևն արդեն ոսկեգույն շողերըտարածել շողերը տարածել էր սարերի գագաթներին։ Մի տղամարդ շտապելով, անցնում էր պանդոկի մոտով։
― Հայեր՛կՀայրի՛կ,― գոչեց Մարվինը։
― Բարի օր, Մարվին,― ասաց հայրը, զարմանքը լավ թաքցնելով։― Պետք է ասեմ, որ հայտնվում ես շատ անսպասելի տեղերում։
― Պապ,― ասաց Մարվինը,― չգիտեմ, թե ինչպես ասեմ, բայց փաստն այն է, որ դու այլևս Երկրում չես։
― Ասածիդ մեջ ոչ մի զվարճալի բան չեմ գտնում,― ասաց հայրը։― Անկասկած ես շեղվել եմ ճամփից, ճիշտն ասած շենքերի ճարտարապետությունն էլ այն չէ, ինչ սովորաբար լինում է Նյու Յորք նահանգում։ Բայց ես միանգամայն վստահ եմ, որ եթե մի հարյուր յարդ էլ քայլեմ, կհասնեմ Աննանդեյլ ավենյու, որն իր հերթին ինձ կտանի Մեյփլ սթրիթի և Սփրուս Լեյնի խաչմերուկը։ Այնտեղից, արդեն, իհարեիհարկե, ես հեշտությամբ տան ճամփան կգտնեմ։
― Երևի իրավացի ես,― ասաց Մարվինը։ Նա վիճաբանությա վիճաբանության մեջ երբեք չէր կարողացել հաղթել հորը։
― Ես պետք է գամգնամ,― ասաց հայրը։― Ի դեպ, Մարվին, գիտե՞ս, որ քթիդ մեջ ինչ֊որ փակոց կա։
― Այո, սըր,― ասաց Մարվինը։― Դա ռումբ է։
― Լավ չհասկացա,― ասաց Մարվինը։
― Չհասկանալու բան չկա։ Որոնումների տեսւոյթւոնը տեսույթունը մաքուր տեսություն է․ այսինքն թղթի վրա գործում է միշտ և հերքում չունի։ Բայց երբ վերցնում ենք մաքուրն ու իդեալականը և փորձում գործնական կիրառություն տալ, հանդիպում ենք դժվարությունների, որոնցից ամենամեծն անորոշությունն է։
Պարզ ասած, տեղի է ունենում հետևյալը․ Տեսության գոյությունը խանգարում է Տեսության աշխատանքին։ Չէ՞ որ Տեսությունը չի կարող հաշվի առնել իր գոյության ազդեցությունն իր իսկ վրա։ Բացարձակ իմաստով Որոնումների տեսությունը գոյություն ունի մի աշխարհում, որտեղ չկա Որոնումների տեսություն։ Բայց գործնականում, ինչպես մեր դեպքում, Որոնումների տեսությունը գոյություն ունի այն աշխարհում, որտեղ կա Որոնումների տեսություն, ինչն առաջացնում է այսպես ասած «հայելիային», կամ «կրկնօրինակման» էֆեկտ ինքն իր վրա։ Համաձայն որոշ մտածողների, գոյություն ունի «անորոշ կրկնօրինակման» ռեալ վտանգ, որի դեպքում տեսությունն անվերջ փոփոխվում է ինքնիրեն ինքն իրեն Տեսության հենց Տեսության կողմից փոփոխվելու պայմաններում, ի վերջո էնտրոպիայի վիճակի հասնելով, որի դեպքում բոլոր հավանականությունները հավասար արժեք ունեն։ Այս արգումենտը հայտնի է որպես ֆոն Գրյումանի խաբկանք, որտեղ պատճառը և հետևանքը չունեն տրամաբանական հերթականություն։ Պա՞րզ է։
― Կարծում եմ, այո։ Միակ բանը, որ չեմ հասկանում, այն է, թե ի՞նչ կոնկրետ ազդեցություն է ունենում Տեսությունը Տեսության վրա։
― Ուզում ես ասել, թե ի՞նքդ չգիտես։
― Ուզում եմ ասել, շատ գիտնականներ իրենց ողջ կյանքը նվիրել են Հա֊ի ՀԱ֊ի գոյությունն ապացուցելու խնդրին։ Կարծում եմ, հնարավոր կլիներ բոլոր հավանական դեպքերի համար որոշակի թվական լուծումգտնելլուծում գտնել, եթե ՀԱ֊ն պարզապես փոփոխական լիներ։ Բայց բանն այն է, որ ՀԱ֊ն պատահական փոփոխական է, իսկ դա լրիվ այլ բան է։ Պատահականությունների հաշվարկը մաթեմատիկայի բավական նոր ճյուղ է, և ոչ ոք չի կարող պարծենալ, թե հաղթահարել է այդ ճյուղը։
― Ես հենց դրանից էի վախենում,― ասաց Մարվինը։
― Ուզում ես ասել, որ լուծում կա՞,― գոչեց Մարվինը։
― Ցավոք, ոչ օրինականաօրինական,― ասաց Վալդեզը։― Որոնումների տեսաբաններն այդ անվանում են «մաքսանենգային լուծում»։ Դա այն բանաձևի գործնական կիրառությունն է, որն, ըստ վիճակագրության, փոխադարձ մեծ կապի մեջ է պահանջվող լուծման հետ։ Բայց մենք ոչ մի հիմք չունենք այն որպես տեսություն հիմնավորված համարելու։
― Այնուամենայնիվ,― ասաց Մարվինը,― եթե գործում է, եկեք փորձենք։
― Մաթեմատիկական լեզվով ասած, դա ոչ մի կապ չունի,― պատասխանեց Վալդեզը։― Բայց, միևնույն է, գիտեմ, որ ինձ հանգիստ չես թողնի, մինչև չզիջեմ։
Վալդեզը տխուր հառաեցհառաչեց, շարֆի մջից միջից մի թերթ թուղթ ու մի կրծած մատիտ դուրս քաշեց և հարցրեց․
― Գրպանումդ քանի՞ մետաղադրամ ունես։