Changes

Գիտակցափոխություն

No change in size, 19:54, 23 Սեպտեմբերի 2013
/* Գլուխ 25 */
==Գլուխ 25==
Կախաղան հանվածի պանդոկը կոպիտ ու հասարակ, սակայն ուրախ տեղ էր։ Հաճախորդները մեծ մասամբ ցածր խավերի բարեհոգի ներկայացուցիչներ էին։ Հաղթանդամ ձկնավաճառները բղավելով խմիչք էին պատվիրում, ինչ֊որ ագիտատորներ տաքացած գոռգոռում էին՝ հայհոյելով պետությանը, իսկ ւոժեղուժեղ, մկանուտ դարբիններն աղմուկով լռեցնում էին նրանց։ Հսկայական բուխարինում բուխարիում խորովվում էր վեցոտանի կոկորդոսիանը, կողքը կանգնած խոհարան խոհարարն ախորժելիորեն ճրթճրթացող մսի վրա մեղրաջուր էր լցնում։ Մի ջութակահար բարձրացել էր սեղանին և ժիգա<ref>Հինավուրց անգլիական պար։</ref> էր նվագում։ Նրա փայտե ոտքը կրկներգի հետ ուրախ տակտ էր խփում։ Կոպերը թանկարժեք քարերով զարդարած ինչ֊որ պոռնիկ ինանքխղճահարված ինքնախղճահարված հեկեկում էր անկոյւնում՝ անկույնում՝ հարբածի առատ արտասունքեր թափելով։
Օծանելիքի հոտ արձակող մի շքեղ հագնված դենդի<ref>Ազնվատոհմիկ պորանպարոն, նաև պճնամոլ։</ref> մետաքսե թաշկինակով սրբեք սրբեց քիթը և արհամարհանքով մետաղադրամ նետեց պարան քաշող ըմբիշներին։ Ձախ կողմի ընդհանուր սեղանի մոտ ինչ֊որ կոշիկ մաքրող ուզեց պնակից մի կտոր ոսկրոտ միս վերցնել, երբ ռիիսմանի դաշույնը ծակեց֊մեխեց նրա ձեռքը սեղանաին։ Ռիիսմանի այդ սխրանքը սեղանակիցներն ընդունեցին հրճվանքով։
― Բարի ողջուն, սըր, ի՞նչ կկամենայիք խմել։
Պանդոկում հավաքվածները միանգամից աշխուժացան։ Սև Դենիսը կես քայլ առաջ եկավ։ Նրա թևի մկանները երկունքի մեջ գտնվող կոբրայի պես ցնցվեցին, երբ ձեռքը տարավ սուսերի երկարավուն կոթին։
― Զույգ աչքերով կուրանամ, թե սո՛ւտ եմ ասում,― գոռաց Սև Դենիսը,― իձն ինձ թվում է մեր մեջ մի մարդ կա, որը շատ է նման թագավորական լրտեսի։
Մարվինը ենթադրեց, որ նա ուզում է կռիվ հրահրել։ Ուստի չլսելու տվեց կծու դիտողությունը և սկսեց խարտոցիկով եղունգները փայլեցնել։
― Թող ինձ մեջտեղից կիսեն ու մեջքիս շուրջը աղիքներիցս գոտի՛ սարքեն, եթե սխալվում եմ,― գոչեց Սև Դենիսը,― ինձ թվում է, որ ոմն այսպես կոչված ջենտլմեն հեչ էլ տենտլմեն ջենտլմեն չի, քանի որ չի լսում, երբ մի ուրիշ ջենտլմեն է խոսում իր հետ։ Բայց գուցե ողորմած պարոնը խուլ է, այդ դեպքում ես դա կպարզեմ նրա ձախ ականջն ուսումնասիրելով․․․ տանը, երբ ազատ ժամանակ կունենամ։
Դու Դուք ի՞նձ էիք դիմում,― կասկածելի մեղմ ձայնով հարցրեց Մարվինը։
― Իհարկե ձեզ,― ասաց Սև Դենիսը։― Քանզի հանկարծ զգացի, որ ձեր դեմքը դուրս չի գալիս։
― Իրո՞ք,― շշնջաց Մարվինը։
― Այո՛,― որոտաց Սև Դենիըս։― Դենիսը։― Ոչ էլ առավել ևս հավանում եմ ձեր շարժուձևերը, կամ ձեր օծանելիքի գարշահոտությունը, կամ ձեր ոտքի չափը, կամ ձեռքի ձևը։
Մարվինի աչքերը նեղացան։ Պահը լի էր մահացու լարվածությամբ․ չէր լսվում ոչ մի ձայն, բացի Սև Դենիսի ծանր շնչառությունից։ Ապա, մինչ Մարվինը կհասցներ պատասխանել, մի մարդ վազելով մոտեցավ Սև Դենիսին։ Դա մի գունատ կուզիկ էր, երկար սպիտակ մորուքով, հասակը ոչ ավել, քան երեք ոտնաչափ․ նա հազիվ էր քարշ տալիս մի ոտքը, որի թաթն այլանդակված էր։
― Այո՞,― գոռաց Սև Դենիսը։
― Այո,― հեգնանքով պատասխանեց Մարվինը։― Անազնիվ մարդիկ շատ են սիրում, երբ իրենց մի բանը երկու անգամ են ասում, ինձ, սակայն, դա հաճույք չի պատճառում։ Ուսղտի Ուստի բարի եղեք, երիտասարդ, ձեր տաքացած լեշը մի կողմ քաշել ու գնալ, քանի ես այն չեմ սառեցրել այնպիսի մի արյունառությամբ, որին ամենալավ վիրաբույժը կնախանձի։
Այդ զուսպ, սակայն մահացու վիրավորանքից Սև Դենիսի բերանը բաց մնաց։ Հետո, իր հսկա մարմնին անհամապատասխան արագ, նա դուրս քաշեց սուսերը և այնպիսի ուժով վար բերեց, որ ծանր կողնե սեղանը երկու կես եղավ և նույնը կլիներ Մարվինի հետ, եթե նա ճարպկորեն խույս չտար։