Changes
/* Գլուխ 24 */
==Գլուխ 24==
Դեպքը տեղի ունեցավ Պլացա դե լոս Մուերտոսի հյուսիսային մասում, երեկոյան զբոսանքից քիչ անց, թռչունների առավոտյան երգեցողությունից ուղիղ տասնհինգ րոպե առաջ։ մարվինն Մարվինն իր սովորության համաձայն քայլում էր․ նա անցավ Ժոզե Գրիմուչիոյի արձանի կողքով, հասավ տասնհինգերորդ դարում կառուցված անագե ցանկապարիսպինցանկապարսպին, որտեղ շարք֊շարք նստած էին կոշիկ մաքրողները, և դիմեց դեպի մռայլ փոքրիկ զբոսայգու արևելյան մասում ծվարած Սան Բրիոսկի շատրվանը։ Նա արդեն հասել էր Միսբեգոթենի դամբարանին, երբ մի մարդ հայտնվեց ճամփին և տիրականորեն բարձրացրեց ձեռքը։
― Հազար ներողություն,― ասաց մարդը։― Ձեր միայնության այս կամայական ընդհատումն ինձ ցավ է պատճառում, իսկ ձեզ, գուցե, վիրավորանք, և այնուհանդերձ պարտավորված եմ հարցնել, թե արդյոք պատահաբար չէի՞ք կարող ինձ ասել ճշգրիտ ժամը։
Բավական անվնաս խնդրանք․․․ անվնաս արտաքուստ։ Մինչդեռ այդ մարդու տեսքն առանձնահատուկ երանգ էր հաղորդում նրա առօրեական խոսքերին։ Նա միջահասակ էր ու նվազամարմին, հանոճ հնաոճ բեղերով՝ այդպիսի բեղեր կարելի էր տեսնել Գրիերի «Մորքավիո Ռեդոնդո արքա» դիմանկարում։ Հագուստը ծվեն֊ծվեն էր եղած, բայց շատ մաքուր էր և խնամքով արդուկված, իսկ ճաքճքված կոշիկները փայլեցված էին։ Աջ ցուցամատին նախշազարդ կնիքով ծանր մատանի կար։ Նա հրամայելու սովոր մարդու սառն, արծվային աչքեր ուներ։
Ժամանակի մասին նրա հարցը զարմանք չէր առաջացնի, եթե չլիներ հրապարակի մեծ ժամացույցը, որն ամենաշատը երեք րոպե էր սխալվում։
Այդ ասելով նա կտրուկ շրջվեց և գնաց֊խառնվեց ամբոխին։
Մարվինը, թեթևակի շփոթված, նայում էր, թե ինչպես է անծանոը անծանոթը հեռանում։ Ինչ֊որ բան այդ մադրու մարդու մեջ ճիշտ չէր թվում։ Գուցե բեղերը՝ բացահայտորեն կեղծ, կամ մատիտով թավացրած հոնքերը, կամ ձախ այտի արհեստական գորտնուկը․ կամ գուցե պատճառը կոշիկներն էին, որոնք երեք մատնաչափ ավելացրել էին անծանոթի հասակը, կամ թիկնոցը, որ կոչված էր լայնացնելու բնականից նեղ ուսերը։ Ինչևէ, Մարվինը տարակուսած էր, բայց չէր շտապում կասկածել, քանզի այդ մարդու սնապարծության ետևում ուրախ ու ամուր ոգի էր նշմարվում, որն անհնար էր մթագնել<ref>Կրկին բառախաղ․ discount բառը միաժամանակ նշանակում է մթագնել և հաշվի չառնել։</ref>։
Մարվինն այդ մասին էր խորհում, երբ պատահաբար հայացք նետեց իր աջ ձեռքին։ Ավելի մոտիկից նայելով, ափի մեջ մի թղթի կտոր գտավ։ Թուղթն, անտարակույս, ձեռի մեջ ինչ֊որ մեկի օգնությամբ էր հայտնվել։ Մարվինը հասկացավ, որ թիկնոցավոր օտարականը հավանաբար սայթաքելիս թուղթն իր ափի մեջ էր խցկել (այժմ, իհարկե, պարզ էր՝ ոչ թե սայթաքելիս, այլ ձևացնելիս, որ սայթաքում է)։
Մարվինը երկար խորհեց երկտողի գաղտնի իմաստի մասին։ Նա զգում էր, որ փոխկապակցված կյանքերի և պրոբլեմների մի խումբ, մինչ այդ իրեն անծանոթ, կտրել է իր ճանապարհը։
Բայց հիմա եկել էր ընտրելու պահը։ Ուզո՞ւմ էր արդյոք ինքը խառնվել ինչ֊որ դավադրությունների, որքան էլ բազմախոստում լինեին։ Ավելի լավ չէ՞ր հեռու մնալ և միայնակ ուղի հարթել մետաֆորային դեֆերմացիաների դեֆորմացիաների այդ աշխարհում։
Գուցե․․․ այնուհանդերձ, պատահարը հետաքրքրել էր Մարվինին և խոստանում էր շեղել մտքերը, օգնել, որ մոռանա Կետիի կորստյան ցավը։ (Գործողությունն ամոքում է, մինչդեռ հայեցողությունն ի վերջո վերածվում է ամենաուղղակի մասնակցության, ուստի մարդիկ խուսափում են այդ երկրորդից)։