Changes

Գիտակցափոխություն

1 byte removed, 11:40, 29 Սեպտեմբերի 2013
/* Գլուխ 26 */
Նրանք քայլեցին կենտրոնական նեղլիկ, ծուռումուռ փողոցներով, անցան Տերք ամրոցի մռայլ, երկաթագորշ պատերի կողքով և հասան տխրահռչակ Սփոդնի խելագարանոցին, որտեղ թշվառ ու հալածված հիվանդների աղաղակները միախառնվում էին Մահամարտի նավամատույցի հսկա ջրանիվի ճռճռոցին, հետո դիմեցին դեպի հեծեծող բանտարկյալներով լեփ֊լեցուն ցածրադիր, չարագույժ Լուսնի գլխավոր աշտարակը, որից հետո երևաց սարսռազդու ատամնասյուներով գարշահոտ Պարիսպը։
Որպես այդ դարի ու ժամանակի զավակներ, Մարվինը և սըր Ժյուլը մինչև իսկ ուշք չդարձրին լսածին և տեսածին։ Հանգիստ ու անտարբեր նրանք անցան Աղբալճակի մոտով, որտեղ նախկին ռեգենտը բավարարել էր յուր խելագար գիշերային քմայքները և մի հայաց հայացք անգամ չարժանացրին շնորհել Առյուծի գամբիտին, որտեղ մանր պարտապանները և երեխա կործանողները գլխիվայր թաղված էին արագ չորացող ցեմենտի մեջ՝ ի խրատ մյուսներին։
Դժվարին ու ծանր դար էր, շատերը կասեին՝ դաժան դար։ Վարքուբարքը նրբին էր, բայ ցկրքերն՝ բայց կրքերն՝ անզուսպ։ Պահպանվում էին ամենամանրամասն ձևականությունները, սակայն տանջամահ անելը սովորական բան էր։ Այդ դարում կանանց յոթից վեցը մահանում էին երկունքից, մանկական մահացությունը ութսունյոթ տոկոս էր կազմում, իսկ կյանքի միջին տևողությունը ոչ ավելի, քան 12.3 տարի էր։ Այդ դարում ժանտախտն ամեն տարի բզկտում էր քաղաքներն ու գյուղերը, իր հետ տանելով բնակչության ուղիղ կեսը՝ այն աստիճան, որ մի քանի գնդերում ստիպված հրեատնու սպա էին նշանակում կույրերին։
Եվ այնուհանդերձ, այդ դարը չէր կարելի ապերջանիկ դար անվանել։ Չնայած դժվարություններին, բնակչության քանակը ամեն տարի աճում էր, իսկ մարդկանց խիզախությունը նորանոր հրաշքներ էր գործում։ Կյանքն անհաստատ էր, բայց գոնե հետաքրքիր։ Մեքենաները դեռ մարդկային ցեղին չէին զրկել անձնական նախաձեռնության հանարվորություններից։ Ու թեև կային ցնցող դասակարգային տարբերություններ, և ֆեոդալական դասն ուներ անսահմանափակ իշխանություն, որը ենթակա էր միայն թագավորի կասկածելի հզորությանը և եկեղեցու կործանարար հոսկողությանըհսկողությանը, այնուամենայնիվ, այդ դարը կարող էր կոչվել դեմոկրատական և անձնական հնարավորություններ ընձեռնող։
Սակայն ոչ Մարվինը և ոչ էլ սըր Ժյուլը չէին մտածում այդ մասին, երբ մոտենում էին իջեցրած փեղկերով նեղ հինավուրց տանը, որի դռան մոտ զույգ ձիեր էին կանգնած։ Նրանք չէին խորհում համարձակ ձեռնարկների մասին, թեև հարկ եղած դեպքում առաջինն էին մարտ նետվում, ոչ էլ մտածում էին մահվան մասին, թեև շարունակ շրջապատված էին մահվան սպառնալիքով։ Այդ դարում մարդկանց վրդովելը հեշտ չէր։
― Շնորհակալ եմ,― ասաց Մարվինը, նստելով կարմիր արևադարձային փայտից բռնակներով և արմավենու միջուկից թիկնակով ութոտանի «Հովհաննես 4֊րդի» վրա։
― Մի քիչ գինի՞,― հարցրեց սըր Ժյուլը, անփույթ֊ակնածանքլի անփույթ֊ակնածանքի ձեռքը վերցնելով բրոնզե գրաֆինը, որի վրա Դագոբըրթ Հոյսի ձեռքով ոսկե փորագրություններ էին արված։
― Ոչ այժմ, երախտապարտ եմ ձեզ,― պատասխանեց Մարվինը,  սրբելով փոշեհատիկները մուգ կանաչ բպտիստիցբապտիստից<ref>Բառախաղ՝ ուզում է ասել բատիստից, մինչդեռ «բապտիստ» բառը նշանակում է կնքող։</ref> ֆիլդեկոսե նախշուն լամբակներով վերարկուից, որը նրա համար կարել էր Փալփինգ լեյնի<ref>Նշանակում է շոշափողների կամ քծնոնղերի փողոց։</ref> Ժոֆրեն։
― Այդ դեպքում գուցե մի պտղունց քթախո՞տ,― տեղեկացավ սըր Ժյուլը, հրամցնելով յուր փոքրիկ պլատինե քթախոտատուփը՝ Սնեդումցի Դուրի ձեռքի աշխատանքը, որի վրա սրածայր պողպատով նկարած էր որսի մի տեսարան Լեժի Նարնջային անտառում։
― Դ՝ Ագուստինը հայտարարում է, որ մարդիկ ծնվել են հավասար,― ցածրաձայն ասաց սըր Ժյուլը։
Մարվինը մտածեցայդ մտածեց այդ մասին։
― Այդ միտքը նորություն է,― ի վերջո ասաց նա,― սակայն ինչ֊որ չափով համոզիչ է։ Ուրի՞շ։
― Այո՞,― մեղմորեն հուշեց Ժյուլը։
― Եվ այնուամենայնիվ,― ասաց Մարվինը, աչքերը երազկոտ սևեռած նկարազարդ միահյուսված պալադիումներով տերակոտե առաստաղին,― և այնուամենայնիվ, արդյոք նոր կարգուկանոն չէ՞ր ստեղծվի քաոսից, որն անխուսափելիորեն կառաջանար։ Չէ՞ր ծնվի արդյոք մի նոր աշխարհ, որում ազնվականության ամբարտավան կամայականությունները կվերանային ու կբարեփոխվեին, իրենց տեղը զիջելով անձնական արժանապատվության գաղափարին, աշխարհ, որում անարգ, քաղաքականության մեջ խրված եկեղեցու ամպագոռգոռ սպառնալիքներին կհակադրվեին մարդուև մարդու և Աստծո միջև ստեղծված նոր հարաբերությունները, առանց գեր տերտերների կամ գող վանականների միջնորդության։
― Դուք իրոք կարծում եք, որ դա հնարավո՞ր է,― թավիշին քսվող մետաքսի պես փափուկ ձայնով հարցրեց սըր Ժյուլը։
― Սըր,― ասաց Մարվինը,― ձեր խոսքերից զգում եմ, որ կյանքում շատ առիթներ եք ունեցել բեմի հետ գործ ունենալու։
― Այո, ավաղ,― չոր պատասխանեց կուզիկը։― Ես իմ կամոք այդ անարժան դերերը չէին չէի ընտրի, եթե անկանխագուշակելի անհրաժաշտությունը չհարկադրեր ինձ այդպես վարվել։
Այդ ասելով, կուզիկը կռացավ և քնադեց քանդեց ոտքերը, որ կապված էին եղել ազդրերին, ապա ուղղվեց վեց ոտնաչաթ մեկ մատնաչափ հաղթ հասակով։ Հետո թուլացրեց֊հանեց մեջքի կուզը, մաքրեց դեմքի գրիմը և փսլինքը, սանրեց մազերը, պոկեց մորուքը, այլանդակված թաթը և ծուռ ժպիտով շրջվեց դեպի Մարվինը։
Մարվինը սևեռուն նայեց այդ կերպարանափոխված մարդուն, հետո խոր գլուխ տվեց և բացականչեց․
― Միլորդ Ինգլենուկ բար նա Իդրիսի֊սան, ծովակալության առաջին լորդ, պրեմիեր֊մինիստրին մերձավոր անձ, թագավորի Արտակարդ Արտակարգ խորհրդական, եկեղեցական Ահեղի Մահակ և Գխլավոր հյուպատոսի Ոգեհարց։
― Այո, այդ ես եմ,― պատասխան տվեց Ինգլենուկը։― Եվ կուզիկի դեր եմ կատարում քաղաքական շարժառիթներով, քանզի բավական է, որ իմ այստեղ գտնվելու մասին կասկածի հակառակորդս՝ լորդ Բլաքըմուր դե Մորդևունդը, և ամենքս մեռած կլինենք ավելի շուտ, քան Թագավորական լճակի գորտերը կհասցնեն կռկռալ ֆոեբուսի<ref>Արև (լատ․), նաև Ապոլոն։</ref> առաջին ճառագայթների ներքո։
― Եթե խոսքը վերաբերում է Սև Դենիսի միջադեպին,― ասաց սըր Ժյուլը,― կարող եմ վստահեցնել ձեզ, որ ամենը կազմակերպված էր սըր Բլաքրմուրի հնարավոր լրտեսների ուշադրությունը շեղելու համար։ Իրականում, Սև Դենիսը մեր մարդկանցից էր։
― Հրա՜շք հրաշքի ետևից,― բացականչեց Մարվինը։― այս ութոտնիկնութոտնուկն, ինչպես երևում է, շատ շոշափուկներ ունի։ Սակայն պարոնայք, տարակուսում եմ, թե ինչո՞ւ մեր թագավորության բոլոր զորավոր ջենտլմեններից դուք դիմեցիք մեկին, որը ոչ հատուկ մենաշնորհներ ունի, ոչ բարձր դիրք, ոչ դրամական հարստություն, ոչի՛նչ, բացի աստծո առջևի ջենտլմենի տիտղոսից, յուր պատվի նախանձախնդիր պահապանի համարումից և հազարամյա հնության ազնվական անունից։
― Ձեր համեստությունն անսահման է,― ծիծաղեց լորդ Ինգլենուկը։― Քանզի ամենին քաջ հայտնի է, որ սրամարտելու վարպետության մեջ չունեք ձեզ հավասարը, բացի երևի զազիր ու նենգավոր Բլաքըմուրից։
― Ես այդ արվեստի մեջ ուսանող եմ միայն,― անհոգ ասաց Մարվինը։― Ինչևէ, եթե իմ համեստ ունակությունը ձեզ օգտակար կլինի, ապա ուրախ եմ։ Իսկ այժմ, պարոնայք, ի՞նչ է ինձնից պահանջվում։
― Մեր ծրագիրը,― դանդաղ ասաց Ինգլենուկը,― ունի այն առավելությունը, որ խիստ հանդուգն է, և այն թերությունը, որ արտակարգ վտանգավոր է։ Զառերի մի նետում հաղթանակ է բերում կամ իր հետ տանում գրավը՝ մեր կյանքը։ Խաղ, որտեղ պարտվողին գերեզման է սպասում։ Եվ այդուհանդրեձայդուհանդերձ, ինձ թվում է այդ հանդուգն ձեռնարկը տհաճ չէ ձեր սրտին։
Մարվինը ժպտաց, նախադասությունը վերլուծելով, հետո ասաց․
― Գերազանց է,― խոր արտաշնչեց Ժյուլը, ոտքի ելնելով։― Այժմ պետք է մեկնենք Ռոմենի հովիտ՝ Քաստելգաթ ամրոցը։ Եվ ճանապարհին ձեզ կծանոթացնենք մեր նախագծի մանրամասներին։
Եվ այդպես երեք համախորհներըհամախոհները, փաթաթված թիկնոնցների մեջ, ետնասանդուղքով դուրս եկան բարձր, նեղ առանձնատնից և մոտեցան հին արևմտյան պատի ետնադարպասին։ Այնտեղ նրանց մի կազմուպատրաստ քառաձի կառք էր սպասում, որի ոտնակներին երկու զինված պահապաններ էին կանգնած։
Մարվինը պատրաստվեց ներս մտնել և տեսավ, որ կառքի մեջ ինչ֊որ մեկն արդեն նստած է։ Դա մի աղջիկ էր և, ավելի մոտից դիտելով, Մարվինը տեսավ․․․
― Սըր, ես Կատարինա դ՝ Ագուստինն եմ և ձեր դեմքն անծանոթ է ինձ։ Իսկ ձեր հանդուգն ընտանեվարությունը սրտովս չէ։
Աղջկա գեղեցկիկ մոխրագույն աչքերն անտարբեր էին՝ նա Մարվինին չէր ճանաչել, իսկ հարցեր տալու ժամանակ չկար։ քանզի Քանզի դեռ չէր հասցրել սըր Ժյուլը շտապ ծանոթացնել նրանց, երբ ետևից բղավոց լսվեց։
― Հեյ, դո՛ւք, կառքի մե՛ջ։ Արքայի անունից հրամայում եմ կա՛նգ առնել։
― Ուրեմն թույլ տվեք շարադրել մի քանի հիմնական մանրամասներ, որոնք իրավիճակն ընկալման համար ավելի հասու կդարձնեն։
Մարվինը թիկնեց ետ, ականջներում դրագունների ձիերի սմբակների թմբկահարությունը։ Կետին, նստած առջևում (մի քիչ աջ), սառնորեն նայում էր սըր Ժյուլի գլխարի գլխարկի օրորվող ծոպիկներին։ Եվ լորդ Ինգլենուկը սկսեց խոսել․խոսել։
==Գլուխ 27==