Changes
/* ԳԼՈՒԽ 7 */
Ձմեռը շատ դժվարին էր։ Փոթորկոտ եղանակը փոխարինվեց անձրեւներով ու ձյունով, իսկ ապա՝ սառնամանիքով, որը տեւեց մինչեւ փետրվարի կեսերը։ Անասուններն ուժերի ներածին չափով շարունակում էին հողմաղացի վերականգնումը, լավ գիտակցելով, որ արտաքին աշխարհը հետեւում է իրենց, եւ որ նախանձ մարդիկ կցնծան ու հաղթանակ կտոնեն, եթե հողմաղացը չկառուցվի ժամանակին։
Մարդիկ, ի հեճուկս նրանց, ձեւացնում էին, թե չեն հավատում , որ հողմաղացն ավերել է Ձնագնդին՝ նրանք պնդում էին, որ հողմաղացը փլվել է պատերի բարակության հետեւանքով։ Անասունները, սակայն, գիտեին, որ դա այդպես չէ։ Այնուամենայնիվ այս անգամ որոշվեց երկու թիզի փոխարեն պատերը շարել երեք ոտք հաստությամբ, իսկ դա նշանակում էր, որ հարկավոր է անհամեմատ մեծ քանակությամբ քար հավաքել։ Երկար ժամանակ քարհանքը ծածկված էր ձյունով, եւ ոչինչ անել հնարավոր չէր։ Որոշ առաջընթաց նկատվեց դրան հաջորդած չոր սառնամանիքին, բայց դա դաժան աշխատանք էր, եւ անասունները դժվարությամբ էին վերականգնում իրանց իրենց առաջվա խանդավառությունը։ Նրանք անընդհատ մրսում էին եւ սովորաբար նաեւ քաղցած էին։ Թեւաթափ չէին լինում միայն Դմբուզն ու Երեքնուկը։ Զռանը հիանալի ճառեր էր ասում նվիրման բերկրանքի եւ աշխատանքի արժանապատվության մասին, բայց մյուս անասուններն ավելի շատ ներշնչվում էին Դմբուզի ուժից եւ նրա մշտական բացականչությունից՝ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ»։
Հունվարին անասնակերը պակասեց։ Հացահատիկի օրաբաժինը կտրուկ կրճատվեց եւ հայտարարվեց, որ փոխարենը սահմանվում է կարտոֆիլի լրացուցիչ նորմա։ Սակայն պարզվեց, որ կարտոֆիլի բերքի մեծ մասը ցրտահարված է, քանի որ կույտերը բավականաչափ հաստ շերտով չէին ծածկվել։ Կարտոֆիլները փափկել էին ու դալկացել, մեծ մասն ուտելու պիտանի չէր։ Անասուններն օրերով ոչինչ չէին ուտում, դարմանից ու ճակընդեղից ճակնդեղից բացի։ Սովամահությունը դարձավ իրական հնարավորություն։
Այդ փաստն անհրաժեշտ էր արտաքին աշխարհից թաքցնել։ Հողմաղացի փլուզումից քաջալերվերլովքաջալերվելով, մարդիկ սկսել էին նորանոր ստեր հորինել Անասնաֆերմայի մասին։ Նորից պնդում էին, թե անասունները սատկում են սովից ու համաճարակներից, որ նրանք անվերջ գզվռտվում են եւ զբաղվում կանիբալիզմով ու մանկասպանությամբ։ Նապոլեոնը լավատեղյակ էր այն բացաբական բացասական հետեւանքներին, որոնց կարող էին հասցնել անասունների պակասորդին վերաբերող իրական տվյալները, եւ նա որոշեց Վիմփըրին օգտագործել հակառակ տպավորությունը ստեղծելու համար։ Այսուհետեւ անասունները Վիմփըրի շաբաթական այցելությունների ժամանակ նրա հետ բոլորովին չէին շփվում։ Միեւնույն ժամանակ հատուկ ընտրված մի քանիսին, մեծ մասամբ ոչխարներին, ցուցմունք էր տրված նրա ներկայությամբ իմիջայլոց ի միջի այլոց նկատել, որ օրաբաժիններն ավելացել են։ Բացի այդ Նապոլեոնը հրամայել էր համարյա դատարկ շտեմարանները բերնեբերան ավազ լցնել, իսկ վրայից ծածկել հացահատիկի ու անասնակերի մնացորդներով։ Մի հարմար պատրվակով Վիմփըրին անց էին կացրել ամբարի միջով, հնարավորություն ստեղծելով տեսնել շտեմարանները։ Այդպես խաբվելով, նա շարունակում էր աշխարհին պատմել, որ Անասնաֆերմայում սննդի պակաս չի զգացվում։
Բայց եւ այնպես հունվարի վերջին պարզ դարձավ, որ ինչ֊որ տեղից անհրաժեշտ է լրացուցիչ հացահատիկ ճարել։ Այդ օրերին Նապոլեոնը հազվադեպ էր հրապարակ դուրս գալիս, ժամանակի մեծ մասն անցկացնելով բնակելի տանը, որի ամեն մի դուռ պահպանում էր կատաղի տեսքով մի շուն։ Դուրս գալու դեպքում նրան միշտ հանդիսավոր կերպով ուղեկցում էին վեց շուն, չորս կողմից շրջապատելով եւ գռմռալով, եթե մեկը փորձեր չափից ավելի մոտենալ։ Հաճախ նա անգամ չէր հայտնվում կիրակի առավոտներին, իր հրամաններն արձակելով ուրիշ խոզերի, սովորաբար Զռանի միջոցով։