Changes
/* ԳԼՈՒԽ 7 */
Մի կիրակի Զռանը հայտարարեց, որ հավերը, որոնք ուր որ է պիտի ածեին, պարտավոր են ձվերը հանձնել։ Վիմփըրի միոջոցով Նապոլեոնը շաբաթական չորս հարյուր ձու մատակարարելու պայմանագիր էր կնքել։ Դրանից ստացված գումարով հացահատիկ ու անասնակեր էր գնվելու մինչեւ ամառ, երբ պայմանները կթեթեւանան։
Այդ լսելուն պես հավերը սոսկալի աղաղակ գցեցին։ Նրանց զգուշացրել էին նման զոհողության հավանակության մասին, բայց հավերը չէին հավատացել, որ դա հնարավոր է։ Նրանք արդեն պատրաստվել էին գարնանային թուխս նստել եւ ընդվզեցին, ` պնդելով , որ ձվերի բռնագրավումը սպանություն է։ Ջոնզի վտարման օրից առաջին անգամ ֆերմայում ապստամբության պես մի բան տեղի ունեցավ։ Երեք երիտասարդ սեւ վառեկների առաջնորդությամբ հավերը վճռական մի փորձ ձեռնարկեցին խափանել Նապոլեոնի նախաձեռնությունը։ Նրանք թառեցին տանիքի հեծաններին եւ սկսեցին ածել այնտեղ՝ ձվերն ընկնում էին հատակին ու փշրվում։ Նապոլեոնի անգութ պատասխանը հետեւեց անհապաղ։ Նա հրամայեց կտրել հավերի օրաբաժինը եւ մահապատիժ սահմանեց ցանկացած անասունի համար, որը կփորձի նրանց թեկուզ մեկ հատիկ տալ։ Շները հետեւում էին այդ հրահանգների իրագործմանը։ Հինգ օր դիմանալուց հետո հավերը հանձնվեցին եւ վերադարձան իրենց թառերը։ Ինը հավ այդ ընթացքում սատկեց։ Նրանց թաղեցին բոստանում, լուր տարածելով, թե մահվան պատճառը կոկցիդիոզն էր։ Վիմփըրն այդ մասին ոչինչ չիմացավ, եւ ձվերը ժամանակին հանձնվեցին նպարավաճառին, որն այդուհետեւ գալիս էր ամեն շաբաթ։
Այդ ամբողջ ընթացքում Ձնագնդուն ոչ ոք չէր տեսել։ Ասում էին , թե նա թաքնվում է հարեւան ֆերմաներից մեկում՝ Ֆոքսվուդում կամ Փինչֆիլդում։ Նապոլեոնը դրանց տերերի հետ նախկինից փոքր֊ինչ ավելի լավ հարաբերություններ ուներ։ Ֆերմայի բակում տաս տարուց ի վեր գերանների մի կույտ էր դարսված, որ գոյացել էր ժամանակին հաճարենու անտառուտը մաքրելուց։ Փայտը լավ չորացած էր, եւ Վիմըփըրը Նապոլեոնին խորհուրդ տվեց կույտը վաճառել՝ միստր Փիլքինգտոնը եւ միստր Ֆրեդերիքը, երկուսն էլ ցանկանում էին գնել։ Նապոլեոնը չէր կարողանում որոշել, թե նրանցից ում ընտրի։ Նկատել էին, որ երբ նա հակվում էր Ֆրեդրիքի կողմը, հայտարարվում էր, որ Ձնագնդին թաքնվում է Ֆոքսվուդում, իսկ երբ նախապատվությունը տրվում էր Փիլքինգտոնին, Ձնագնդին հայտնվում էր Փինչֆիլդում։
Վաղ գարնանն անսպասելիորեն տագնապալի մի բան հայտնաբերվեց։ Ձնագնդին գիշերը գաղտագողի պես թափանցում էր ֆերմա։ Անասուններն այն աստիճան հուզված էին, որ չէին կարողանում գոմում հանգիստ քնել։ Ասում էին, որ նա մթության մեջ ամեն գիշեր սողոսկում է ֆերմա եւ ամեն տեսակի չարիք գործում։ Նա գողանում էր ցորենը, շուռ էր տալիս կաթով դույլերը, կոտրում ձվերը, տրորում էր ցանքը, կրծոտում պտղատու ծառերը։ Ամեն մի ձախորդություն իսկույն եւեթ վերագրվում էր Ձնագնդուն։ Եթե լուսամուտ էր կոտրվում կամ խցանվում էր ջրատարը, մեկնումեկն անպայման կասեր, որ այդ Ձնագնդին է գիշերով եկել ու արել։ Երբ շտեմարանների բանալին կորավ, ամբողջ ֆերման վստահ էր, որ Ձնագնդին այն գցել է ջրհորը։ Նրանք շարունակում էին դրան հավատալ, անգամ այն ժամանակ, երբ բանալին գտնվեց ալյուրի պարկի տակ։ Կովերը միաձայն հայտարարեցին, որ Ձնադնդին Ձնագնդին սպրդում է գոմ եւ քնի մեջ թաքուն կթում իրենց։ Առնետները, որոնք այդ ձմեռ բավական նեղություն էին պատճառել, հայտարարվեցին Ձնագնդու դաշնակիցներ։
Նապոլեոնն ազդարարեց Ձնագնդու գործունեության համակողմանի հետաքննություն։ Շների ուղեկցությամբ նա մանրամասն զննեց ֆերմայի բոլոր շինությունները, մինչ մնացած անասունները հետեւում էին պատշաճ հեռավորության վրա։ Մի քանի քայլը մեկ Նապոլեոնը կանգ էր առնում ու հոտոտում ամեն անկյուն՝ ամբարում, գոմում, հավաբնում, բոստանում, համարյա ամեն տեղ գտնելով Ձնագնդու հետքերը։ Դունչը սեղմելով գետնին, նա մի քանի անգամ խորը շունչ էր քաշում եւ սոսկալի ձայնով բացականչում՝ «Ձնագնդի՛ն։ Նա այստե՛ղ էր։ Ես հստակ զգում եմ նրա հոտը»։ «Ձնագնդի» խոսքի վրա բոլոր շները սարսռազդու գռմռոցներ էին արձակում, արձակում՝ ժանիքները ցցելով։
Անասունները սաստիկ վախեցած էին։ Նրանց թվում էր, թե Ձնագնդին մարմնավորում է անտեսանելի մի սպառնալիք, որը համակել է ամբողջ շրջապատը եւ հղի է ամեն տեսակի փորձանքով։ Երեկոյան Զռանը բոլորին կանչեց եւ տագնապած տեսքով ասաց, որ լուրջ նորություն ունի հայտնելու։
— Ընկերներ,— բացականչեց նա, նա՝ ջղայն դես ու դեն անելով,— քիչ առաջ հայտնաբերվել է սոսկալի մի փաստ։ Ձնագնդին ծախվել է Փինչֆիլդի Ֆրեդրիքին, որը դավեր է նյութում մեր դեմ ֆերման զավթելու նպատակով։ Պատրաստվող գրոհի ժամանակ Ձնագնդին ծառայելու է որպես նրա ուղեվար։ Սակայն ամենավատը դեռ դա չէ։ Մենք բոլորս կարծում էինք, թե Ձնագնդու ըմբոստացման պատճառը նրա հավակնոտ եւ ունայն նկարագիրն է։ Պարզվեց, ընկերներ, որ մենք մոլորվում էինք։ Գիտե՞ք, թե ինչն է իսկական պատճառը։ Ձնագնդին սկզբից ի վեր եղել է Ջոնզի դաշնակիցը։ Այդ ամբողջ ընթացքում նա Ջոնզի գաղտնի գործակալն էր։ Դա ապացուցվում է նրա թողած փաստաթղթերով, որոնք մենք քիչ առաջ հայտնաբերեցինք։ Ըստ իս դա շատ բան է բացատրում, ընկերներ։ Չէ՞ որ մենք ինքներս ականատես եղանք, թե ինչպես նա, բարեբախտաբար անհաջող, փորձ արեց մեզ պարտության մատնել եւ ոչնչացնել Գոմի ճակատամարտում։
Անասունները մնացել էին ապշած։ Նման նենգությունը բազմապատիկ ավելի սոսկալի էր, քան հողմաղացի ավերումը։ Որոշ ժամանակ նրանք անգամ չէին կարող այն լիովին ընկալել։ Բոլորը հիշում էին կամ կարծում էին, որ հիշում են, թե ինչպես է Ձնագնդին նրանց առաջնորդել Գոմի ճակատամարտում, ինչպես է քաջալերել եւ գրոհի կոչել, ինչպես մարտում մի պահ անգամ չի վարանել վարանել՝ նույնիսկ Ջոնզի կրակոցից վիրավորվելուց հետո։ Առաջին պահերին փոքր֊ինչ դժվար էր հասկանալ, թե ինչպես է այդ ամենը կապվում Ջոնզի կողմնակից լինելու հետ։ Նույնիսկ Դմբուզը, որը հազվադեպ էր հարցեր տալիս, զարմացած էր։ Ոտքերը տակը ծալելով, նա պառկեց, փակեց աչքերն ու մեթագույն մեծագույն դժվարությամբ կարողացավ ձեւակերպել իր միտքը։
— Ես դրան չեմ հավատում։— Ասաց նա։— Ձնագնդին քաջ կռվում էր Գոմի ճակատամարտում։ Ես ինքս եմ այդ տեսել։ Չէ՞ որ մենք նրան իսկույն եւեթ առաջին կարգի «Հերոս Անասուն» շնորհեցինք։
— Ես չեմ հավատում, որ Ձնագնդին դավաճան էր հենց սկզբից։— Վերջապես ասաց նա։— Հետագայի նրա արարքներն ուրիշ բան։ Բայց Գոմի Ճակատամարտում նա իսկական ընկեր էր։
— Մեր առաջնորդ ընկեր Նապոլեոնը,— դանդաղ ու հատ֊հատ ազդարարեց Զռանը,— վճռակապես վճռականապես հայտարարել է,— վճռականապե՛ս, ընկերներ,— որ Ձնագնդին սկզբից ի վեր եղել է Ջոնզի գործակալը, այո՛՝ անգամ Ապստամբության գաղափարը ծագելուց շատ ավելի առաջ։
— Այ, դա ուրիշ բա՛ն։— Ասաց Դմբուզը։— Եթե ընկեր Նապոլեոնն այդպես է ասում, ուրեմն ճիշտը դա է։
Չորս օր անց կեսօրից հետո Նապոլեոնը հրամայեց անասուններին հավաքել բակում։ Երբ բոլորն եկան, Նապոլեոնը, իր երկու շքանշանը կապած (վերջերս նա իրեն առաջին եւ երկրորդ կարգի «Հերոս Անասուն» էր շնորհել) տնից դուրս եկավ ինը ամեհի շների ուղեկցությամբ, որոնց սահմռկեցուցիչ գռմռոցներից անասունների մեջքով դող էր անցնում։ Բոլորն անխոս կծկվեցին իրենց տեղերում, կարծես կանխազգալով, որ սարսափելի մի բան է պատահելու։
Նապոլեոնը խոժոռ հայացքով աչքի էր անցկացնում ներկաներին։ Հանկարծ նա զիլ մի խռինչ արձակեց։ Նույն պահին շները նետվեցին առաջ եւ, ականջներից բռնելով, սարսափից ու ցավից վնգստացող չորս խոզերի քարշ տվեցին Նապոլեոնի ոտքերի տակ։ Խոզերի անանջները արնել էին, շները, արյուն ճաշակելով, եւ էլ ավելի գազազեցին։ Նրանցից ոմանք, ի զարմանս բոլորի, հարձակվեցին Դմբուզի վրա։ Տեսնելով այդ, Դմբուզն օդի մեջ սմբակով գետնին գամեց շներից մեկին։ Շունը կաղկանձեց, գթություն աղերսելով, իսկ մնացածները փախան, պոչերը սեղմած ոտքերի արանքում։ Դմբուզը նայեց Նապոլեոնին, որ իմանա, շանը ջախջախի՞, թե բաց թողնի։ Այլայլված Նապոնեոնը կտրուկ հրամայեց շանն ազատ արձակել եւ ճմրթված ու կաղկանձող շունը ծլկեց։
Իրարանցումը խաղաղվեց։ Չորս դողդողացով խոզերը մեղավոր տեսքով սպասում էին։ Նապոլեոնը նրանց պատվիրեց խոստովանել իրենց հանցանքը։ Դրանք հենց այն խոզերն էին, որոնք բողոքել էին կիրակնօրյա միտինգների վերացման դեմ։ Առանց թելադրանքի նրանք խոստովանեցին, որ գաղտնի կապ են պահպանել Ձնագնդու հետ՝ սկսած վերջինիս արտաքսումից, օժանդակել են նրան հողմաղացի կործանման գործում եւ դաշինք էին կնքել նրա հետ Անասնաֆերման միստր Ֆրեդրիքին հանձնելու նպատակով։ Նրանք նաեւ ավելացրին, որ Ձնագնդին ներքին կարգով ընդունել է, որ երկար տարիները տարիների ընթացքում Ջոնզի գործակալն է եղել։ Խոստովանությունից հետո շները ճարպկորեն պատռեցին նրանց կոկորդները, եւ Նապոլեոնը սարսռազդու ձայնով տեղեկացավ, թե արդյո՞ք ուրիշ անասուններ խոստովանելիք չունեն։
Ձվերի ապստամբության անհաջող փորձի պարագլուխ երեք հավերն առաջ եկան եւ խոստովանեցին, որ Ձնագնդին նրանց երազում հրահրել է Նապոլեոնի կարգադրություններին չենթարկվել։ Սրանք նույնպես մորթվեցին։ Ապա մի սագ խոստովանեց, որ անցյալ տարվա բերքահավաքին թաքցրել ու գիշերով կերել է գարու վեց հատիկ։ Մի ոչխար խոստովանեց, որ Ձնագնդու դրդմամբ միզել է խմելու ջրավազանի մեջ, ուրիշ երկուսն ընդունեցին, որ սպանել են Նապոլեոնին հատկապես նվիրված մի ծեր խոյի, վերջինիս խարույկի շուրջը վազեցնելով։ Բոլորին տեղնուտեղը մորթեցին։ Խոստովանությունների եւ մահապատիժների պատմությունը շարունակվեց, մինչեւ որ Նապոլեոնի առջեւ դիակների մի կույտ գոյացավ, եւ օդը լցվեց արյան ծանր շնչով, որն անծանոթ էր Ջոնզի վտարման օրից ի վեր։
Այդ ասելով, նա դիմեց դեպի քարհանքը եւ մինչեւ քուն մտնելը երկու բեռ քար հավաքեց ու քարշ տվեց հողմաղացի մոտ։
Անասուններն անձայն կուչ եկան Երեքնուկի շուրջը։ Բլրակից լայն տեսարան էր բացվում շուրջբոլորը։ Անասնաֆերմայի մեծ մսը մասը երեւում էր՝ ճանապարհին հասնող երկար արոտը, խոտհնձի արտը, անտառուտը, ջրավազանը, ցորենի կանաչ ծիլերով դաշտերը, շինությունների կարմիր կտուրները, ծխնելույզներից գալարվող ծխով։ Արեւի հորիզոնական ճառագայթները ոսկեզօծել էին խոտն ու թփուտների եզրերը։ Դեռ երբեք ֆերման,— նրանք մի տեսակ զարմանքով հիշեցին, որ դա հենց իրենց ֆերման է՝ ծայրից ծայր անասունների սեփականությունը,— այդքան բաղձալի վայր չէր թվացել։ Բլրակից ցած նայելով, Երեքնուկի աչքերն արցունքով լցվեցին։ Եթե նա ի վիճակի լիներ ձեւակերպել իր մտքերը, ապա կասեր, որ նրանք բոլորովին այլ նպատակներ ունեին, երբ տարիներ առաջ սկսեցին պայքարել մարդու բռնակալության դեմ։ Սարսափի ու կոտորածի տեսարաններ չէին, որ ակնկալել էին նրանք այն գիշերը, երբ ծեր Գնդապետը նրանց Ասպտամբության կոչ արեց։ Երեքնուկն այն ժամանակ ապագան պատկերացնում էր որպես սովից ու մտրակից ազատ անասունների մի հասարակարգ, ուր բոլորը հավասար էին, ամեն մեկն աշխատում էր իր ուժերի ներածին չափով, իսկ ուժեղները պաշտպանում էին թույլերին, ինչպես ինքն էր պաշտպանել բադիկներին Գնդապետի ճառի գիշերը։ Փոխարենը,— եւ նա չգիտեր, թե ինչու,— եկել էր մի ժամանակ, երբ ամենուր կատաղած շներ էին վխում, իսկ ընկերները, սոսկալի ոճիրրներ խոստանալովոճիրներ խոստովանելով, աչքիդ առջեւ հոշոտում հոշոտվում էին։ Երեքնուկը չէր մտածում ապստամբության կամ անհնազանդության մասին։ Նա գիտեր, որ այդ ամենով հանդերձ, իրենց վիճակը շատ ավելի լավ է, քան Ջոնզի օրոք, եւ որ ամեն ինչից առաջ անհրաժեշտ է կանխել մարդկանց վերադարձը։ Ինչ էլ լիներ, նա շարունակելու է հավատարիմ մնալ, քրտնաջան աշխանել աշխատել եւ կատարել ստացվող հրամանները, Նապոլեոնի առաջնորդության ներքո։ Բայց եւ այնպես նա եւ մնացած բոլոր անասունները դրա համար չէ, որ պայքարել էին ու աշխատել։ Հանուն դրա չէր, որ նրանք կառուցել էին հողմաղացն ու կուրծք տվել Ջոնզի գնդակներին։ Ահա թե ինչ էր մտածում Երեքնուկը, չկարողանալով դրան համապատասխան խոսքեր գտնել։
Վերջապես, փորձելով ինչ֊որ չափով արտահայտել այն, ինչն անկարող էին իր իմացած խոսքերը, նա սկսեց երգել «Անգլիայի գազանները»։ Նրան միացան շուրջը նստած անասունները, երեք անգամ անընդմեջ երգելով այդ երգը՝ մեղմ, դանդաղ ու վշտահար՝ այնպես, ինչպես մինչ այդ երբեք չէին երգել։
Չնայած իրենց երկյուղածությանը, անասուններից ոմանք թերեւս բողոքեին, բայց այդ պահին ոչխարները սկսեցին իրենց սովորական մկկոցը․ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ», որը շարունակվեց մի քանի րոպե, վերջ դնելով ցանկացած վիճաբանության։
Այդուհետեւ «Անգլիայի գազաններն» էլ ոչ ոք չլսեց։ Դրա փոխարեն բանաստեղծ Մինիմուսը գրեց մի ուրիշ երգ, որը սկսվում էր հետեւյան հետեւյալ տողերով․
:::Երբեք, օ՜ ֆերմա անասունների,
Այս երգը կատարվում էր ամեն կիրակի, առավոտյան դրոշը բարձրացնելուց հետո։ Բայց անասուններին չգիտես ինչու թվում էր, ոչ որ ոչ բառերը, եւ ոչ էլ մեղեդին «Անգլիայի գազաններին» չէին հասնի։
==ԳԼՈՒԽ 8==