Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

Ավելացվել է 34 բայտ, 19:39, 4 Հոկտեմբերի 2013
Երեք հաշմանդամներ։ Ջորջի և Հարրիսի տառապանքները։ Հարյուր և յոթ ճակատագրական հիվանդությունների զոհը։ Օգտակար դեղատոմսեր։ Երեխաների լյարդի հիվանդության բուժումը։ Մենք որոշում ենք, որ գերհոգնած ենք և հանգստի կարիք ունենք։ Մեկ շաբաթ ծովու՞մ։ Ջորջն առաջարկում է ճանապարհորդել գետով։ Մոնթմորընսին դեմ է քվեարկում։ Սկզբնական առաջարկությունն ընդունվում է ձայների մեծամասնությամբ՝ երեքը մեկի դեմ։
 
 
Մենք չորսով էինք՝ Ջորջը, Վիլյամ Սեմուել Հարրիսը, ես և Մոնթմորընսին։ Նստած էինք իմ սենյակում, ծխում էինք ու խոսում, թե որքան վատ է մեր վիճակը, վատ, իհարկե, նկատի ունեմ բժշկական տեսանկյունից։
Մեր առողջական վիճակը վատ էր և դրա համար խիստ անհանգստանում էինք։ Հարրիսն ասաց, որ ժամանակ առ ժամանակ գլխապտույտի այնպիսի տարօրինակ նոպաներ է ունենում, որ չի հասկանում, թե ինչ է անում։ Ջորջն ասաց, որ ինքն էլ է գլխապտույտի նոպաներ ունենւմ ունենում և այդ ժամանակ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է անում։ Ինչ վերաբերվում էր ինձ, իմ լյարդն էր շարքից դուրս եկել։ Ես համոզված էի, որ լյարդս կարգին չերչէր, որովհետև հենց այդ ժամանակ կարդում էի լյարդի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ռեկլամող տեղեկագիրը, որտեղ մանրամասն նկարագրված էին տարբեր ախտանիշներ, որոնց օգնությամբ մարդ կարող էր իմանալ, թե արդյո՞ք իր լյարդը հիվանդ է։ Ես այդ բոլոր ախտանիշներն ունեի։
Շատ արտասովոր երևույթ է, բայց ամեն անգամ, երբ որևէ պատենտավորած դեղորայքի մասին հայտարարություն եմ կարդում, միշտ այն եզրակացության եմ հանգում, որ տառապում եմ հենց այդ հիվանդությամբ և այն էլ դրա ամենավտանգավոր ձևով։ Թվում է, թե ախտորոշումը միշտ համընկնում է իմ զգացումների հետ։
Մի պահ մարմնովս սարսուռ անցավ, և հուսահատ անտարբերությամբ կրկին շրջեցի էջերը։ Հասա որովայնային տիֆին, կարդացի ախտանիշները, պարզեցի, որ տիֆով հիվանդ եմ արդեն մի քանի ամիս՝ ինքս էլ չիմանալով այդ։ Փորձեցի պարզել, թե է՛լ ինչով եմ հիվանդ։ Կարդացի Սուրբ Վիտասի պարի մասին և, ինչպես սպասում էի, պարզեցի, որ հիվանդ եմ նաև դրանով։ Անհանգստացած իմ առողջական վիճակով, որոշեցի հիմնավորապես ուսումնասիրել այն։
Սկսեցի կարդալ այբբենական կարգով։ Կարդացի մալարիայի մասին և իմացա, որ հիվանդ եմ դրանով և, որ սուր շրջանը կսկսվի երկու շաբադից։ շաբաթից։ Բրայթի հիվանդությունը, բարեբախտաբար, թույլ էր արտահայտված և, հետևաբար, կարող էի ապրել շատ տարիներ, իսկ խոլերան, ուղեկցվում էր բարդություններով, և թվում էր, ի ծնե հիվանդ եմ դիֆտերիայով։ Ջանասիրաբար աչքի անցկացնելով այբուբենի բոլոր տառերը, պարզեցի՝ միակ հիվանդությունը, որ չունեի, ծնկոսկրի բորբոքումն էր։
Սկզբում նույնիսկ մի քիչ վիրավորվեցի դրանից։ Ես արժանի չեի չէի նման անպատվության։ Ինչու՞ չունեի ծնկոսկրի բորբոքում։ Ինչի՞ համար է այս անարդարությունը։ Բայց շուտով այդ եսասիրական զգացումները տեղի տվեցին։ Մտածեցի, որ ունեմ բժշկությանը հայտնի մնացած բոլոր հիվանդությունները, դարձա պակաս եսասեր և որոշեցի յոլա գնալ առանց ծնկոսկրի բորբոքման։ Հոդատապը, իր ամենավտանգավոր ձևով, ինչպես երևում է տանջում էր ինձ առանց իմ գիտության, իսկ վարակիչ հիվանդություններով ես ակնհայտորեն տառապել եմ դեռևս պատանի հասակից։ Քանի որ դա գրքում եղած վերջին հիվանդությունն էր, այն եզրակացության հանգեցի, որ մնացած ամեն ինչ ինձ մոտ կարգին է։
Նստեցի ու սկսեցի մտորել։ Մտածում էի, թե որքան հետաքրքիր դեպք պետք է լինեմ բժշկական տեսանկյունից, ինչպիսի գյուտ լսարանի համար։ Ուսանողները կարիք չեն ունենա շրջել հիվանդանոցները, քանի որ ես կամ։ Ես ինքս մի հիվանդանոց էի։ Նրանց համար բավական կլինի միայն պտտվել իմ շուրջը և հետո ստանալ իրենց դիպլոմները։
Ես ասացի․
― Սիրելի բարեկամ, քեզնից ժամանակ չեմ խլի պատմելով, թե ինչ է պատահել ինձ հետ։ Կյանքը կարճ է և այն կարող է ավելի վաղ ավարտվել, քան իմ պատմությունը։ Բայց ես կպատմեմ, թե ինչ չի՛ պատահել ինձ հետ։ Ես չունեմ ծնկոսկրի բորբոքում։ Թե ինչու, չեմ կարող ասել, բայց փաստը մնում է փաստ՝ այդ հիվանդությամբ ես չեմ տառապում։ Փոխարենը, ունեմ մնացած բոլոր հիվանդուցյունները։հիվանդությունները։
Եվ ես պատմեցի, թե ինչպես եմ հայտնաբերել դա։
Նա պատասխանեց․
― Ես դեղագործ եմ։ Եթե հանրախանութի և ընտանեկան հյուրանոցի տնօրեն լինեի, ի վիճակի կլինեյի կլինեի բավարարել Ձեր խնդիրքը։ Սակայն ընդամենը մի հասարակ դեղագործ լինելը ինձ դժվարին կացության մեջ է դնում։
Ես կարդացի դեղատոմսը։ Այնտեղ գրված էր․
Նրանք ինձ դեղ չէին տալիս, դրա փոխարեն հասցնում էին վզակոթիս։ Եվ որքան էլ տարօրինակ թվա, այդպիսի վերաբերմունքը հաճախ բարերար ներգործություն էր ունենում իմ առողջական վիճակի վրա։ Ես գիտեի, վզակոթիս հասցված մի հարվածը ավելի մեծ ազդեցություն էր ունենում լյարդիս վրա և ստիպում էր առանց ժամանակ վատնելու վեր կենալ ու գնալ ուր որ պետք է և անել ինչ որ պահանջվում էր, քան հիմա՝ մի ամբողջ տուփ դեղորայքը։
Գիտե՞ք, այդպես հաճախ է լինում, այդ պարզունակ, հնաոճ բուժման միջոցները երբեմն ավելի լավ են ներգործում, քան դեղատան ոզջ ողջ պաշարը։
Մենք նստած էինք կես ժամի չափ՝ միմյանց նկարագրելով մեր հիվանդուցյունները։ հիվանդությունները։ Ես բացատրում էի Ջորջին և Վիլյամ Հարրիսին, թե ինչ էի զգում առավոտյան արթնանալիս, իսկ Վիլյամ Հարրիսը պատմում էր, թե ինչ է զգում, երբ պառկում է քնելու։ Ջորջը, կանգնած բուխարու առջև փռած գորգին, հմտորեն ու պատկերավոր մեզ ներկայացրեց, թե ինչպես է իրեն զգում գիշերը։
Ջորջը միայն ձևացնում էր, թե հիվանդ է։ Իրականում ոչ մի լուրջ հիվանդություն չուներ։
Դուք ճանապարհ եք ընկնում երկուշաբթի օրը, հաճելի ժամանակ անցկացնելու հաստատ մտադրությամբ։ Ձեռքով ուրախ մնաք բարով եք անում ցամաքում մնացած ձեր ընկերներին, վառում եք ամենաերկար ծխամորճը և տախտակամածը չափչփում այնպիսի տեսքով, ասես նավապետ Քուքն եք, սըր ֆրենսիս Դրեյքը և Քրիստափոր Կոլոմբոսը՝ միավորված մեկ անձնավորության մեջ։ Երեքշաբթի օրը սկսում եք զղջալ, որ ձեռնարկել եք այդ ճանապարհորդությունը։ Չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ օրերին զղջում եք, որ ընդհանրապես լույս աշխարհ եք եկել։ Շաբաթ օրը, արդեն ի վիճակի եք մի քիչ մսաջուր կուլ տալ, նստել տախտակամածին և թույլ ժպիտով պատասխանել, երբ բարեհոգի մարդիկ տեղեկանում են ձեր առողջական վիճակի մասին։ Կիրակի օրը նորից սկսում էք զբոսնել տախտակամածի վրա և սնվել, ինչպես հարկն է։ Եվ երկուշաբթի առավոտյան, երբ հովանոցը և ճամպրուկը ձեռքին կանգնում եք նավեզրին՝ սպասելով ցամաք դուրս գալու, ճանապարհորդությունը սկսում է ձեզ իսկապես դուր գալ։
Հիշում եմ, ինչպես մի անգամ կնոջս եղբայրը առողջությունը բարելավելու նպատակով ուղևորվել էր կարճատև ծովային ճանապարհորդուցյան։ ճանապարհորդության։ Նա տոմս էր վերցրել մինչև Լիվերպուլ և ետ, բայց երբ հասել էր Լիվերպուլ, նրա միակ հոգսը եղել էր այդ տոմսը վաճառելը։
Ինձ պատմել են, թե ինչպես էր նա պտտվում քաղաքում՝ առաջարկելով իր տոմսը էժան գնով, և վերջիվերջո տասնութ պենսով վաճառել էր դեղնախտավոր տեսքով մի երիտասարդի, որին բժիշկները խորհուրդ էին տվել գնալ ծովափ և կոփել մարմինը։
― Ծովա՜փ, ― ասել էր կնոջս եղբաըրըեղբայրը, բարեկամաբար տոմսը նրա ձեռքը խոթելով, ― այն լիուլի կբավարարի, որպեսզի երկարացնեք ձեր կյանքը, իսկ ինչ վերաբերում է մարմինը կոփելուն, ապա դուք ավելի շատ կկոփվեք պարզապես նավում նստելով, քան եթե ցամաքում թավալգլոր տաք։
Իսկ ինքը՝ կնոջս եղբայրը, վերադարձել էր գնացքով։ Նա ասում էր, որ հյուսիս-արևմտյան երկաթուղին բավականաչափ առողջարար է իր համար։
Ծանոթներիցս մեկը մեկ շաբաթով ծովային ճանապարհորդուցյան ճանապարհորդության էր մեկնել․ մինչ նավը կշարժվեր, մատուցողը մոտեցել էր նրան ու հարցրել՝ արդյոք նա ցանկանում է ուտելիքի համար վճարել ամեն օ՞ր, թե գերադասում է վճարել ամբողջ շաբաթվա համար միանգամից։
Մատուցողն առաջարկել էր երկրորդ միջոցը, քանի որ այդպես ավելի էժան կնստեր։ Նա հայտնել էր, որ սնունդը մեկ շաբաթվա համար կարժենա երկու ֆունտ և հինգ շիլլինգ։ Ասել էր նաև, որ նախաճաշին մատուցվելու էր ձուկ և տապակած միս։ Երկրորդ նախաճաշը ժամը մեկին էր՝ կազմված չորս ճաշատեսակից։ Ճաշը՝ վեցին․ սուպ, ձուկ, միս, սալաթ, քաղցրավենիք, պանիր և աղանդեր։ Եվ ժամը տասին թեթև ընթրիք՝ կազմված մսեղենից։
Նա համոզված էր, որ եթե մեկ օր էլ մնար նավում, ապա անպայման կկարգավորեր այդ գործը։
Դրա համար էլ, ես դեմ էի ծովային ճանապարհորդությանը։ Ոչ ինձ համար, իհարկե, ինչպես բացատրեցի, ես երբեք գլխապտույտ չեմ ունենում։ Ես Ջորջի համար էի անհանգստանում։ Ջորջն ասաց, որ չարժե անհանգստանալ իր համար, որ ծովային ճանապարհորդուցյունը ճանապարհորդությունը իրեն նույնիսկ դուր է գալիս, սակայն նա էլ իր հերթին խորհուրդ էր տալիս Հարրիսին և ինձ հրաժարվել այդ մտքից, քանի որ մենք երկուսս էլ կհիվանդանայինք։ Հարրիսն ասաց, ինչ վերաբերվում է իրեն, ապա իր համար գաղտնիք է մնում, թե այդ ինչպես է մարդկանց հաջողվում հիվանդանալ ծովային հիվանդությամբ։ Նա ասաց, որ իր կարծիքով, մարդիկ դիտմամբ են այդպես անում, պարզապես ձևացնւմ ձևացնում են և վերջ, և որ ինքը հաճախ է ցանկացել հիվանդանալ, բայց երբեք իրեն չի հաջողվել։
Հետո իր կյանքից մեզ դեպքեր պատմեց, թե ինչպես Լա-Մանշով անցնելիս, երբ այնպիսի ալեկոծություն էր, որ ուղեվորներին կապում էին մահճակալներին, ինքն ու նավապետը միակն էին նավում, որ հիվանդ չէին։ Երբեմն էլ ինքը և նավապետի օգնականը չէին հիվանդանում։ Մի խոսքով, եթե նավի վրա նույնիսկ բոլորն էլ հիվանդ էին, ապա ինքը դարձյալ առողջ էր մնում։
― Օ՜, ես հենց դա եմ ուզում, ― պատասխանեց նա, և ես ստիպված հանգիստ թողեցի նրան։
Երեք շաբաթ անց, ես նրան հանդիպեցի Բաթի հյուրանոցներից մեկի սրճարանում, երբ նա պատմում էր իր ծովային ճանապարհորդուցյունների ճանապարհորդությունների մասին և ոքևորությամբ բացատրում էր, թե որքան է սիրւմ ծովը։
― Ինձ վրա չի ազդում ծովաճոճանքը, ― պատասխանեց նա, մի երիտասարդի նախանձով լի հարցին, ― պետք է խոստովանել, որ մի անգամ եմ միայն վատ զգացել։ Հորն հըրվանդանն հրվանդանն անցնելիս։ Հաջորդ օրը նավը խորտակվեց։
― Այդ դու՞ք չէիք, որ վատ էիք զգում Սաութէնդյան ծովապատնեշի մոտ, ― հարցրեցի ես, ― նույնիսկ ուզում էիք տախտակամածից ցած ընկնել։
Ինչ վերաբերվում է ինձ, ծովային հիվանդությունից խուսափելու հիանալի միջոց եմ գտել։ Կանգնում եք տախտակամածի կենտրոնում և հենց որ նավը սկսում է օրորվել, դուք նույնպես օրորվում եք, որպեսզի հավասարակշռությունը պահպանեք։ Երբ բարձրանում է նավաքիթը, առաջ եք թեքվում, այնքան, մինչև նավաքիթը կպչում է ձեր սեփական քթին։ Իսկ երբ նավախելն է բարձրանում, ետ եք թեքվում։ Իհարկե, այս ամենը լավ է մեկ կամ երկու ժամվա համար, բայց հնարավոր չէ ետ ու առաջ օրորվել մի ամբողջ շաբաթ։
― Եկեք գետով վեր բարձրանանք, առաջարկեց Ջորջը։
Նա ասաց, որ մենք կունենանք և՛ մաքուր օդ, և՛ հանգիստ, և՛ կմարզվենք։ Բնապատկերների փոփոխությունը կզբաղեցնի մեր միտքը (ներառյալ և այն մտքերը, որոնք կգտնվեն Հարրիսի գլխում), իսկ ծանր ֆիզիկական աշխատանքը ախորժակ կգրգռի և կստիպի ավելի լավ քնել։
==Գլուխ երկրորդ==
Ծրագրերի քննարկում։ Լավ եղանակին դրսում գիշերելու հաճույքը։ Նույնը՝ անձրևոտ եղանակին։ Համաձայնություն փողզիջումով։ Մոնթմորընսի, առաջին տպավորությունները։ երկյուղ Երկյուղ կա, որ նա չափազանց լավն է այս աշխարհի համար։ Երկյուղը անհիմն է։ Նիստը հետաձգվում է։  
Մենք մեջտեղ բերեցինք քարտեզները և քննարկեցինք մեր ուղերթը։ Որոշեցինք ճանապարհ ընկնել հաջորդ շաբաթ օրը Քինգստոնից։ Հարրիսը և ես պետք է այնտեղ գնայինք առավոտյան և նավակը տանեինք հոսանքն ի վեր մինչև Չըրթսի։ Իսկ Ջորջը, որ միայն կեսօրից հետո կարող էր դուրս գալ Սիթիից (նա ամեն օր գնում էր քնելու մի ինչ-որ բանկում՝ ժամը տասից չորսը, բացի շաբաթ օրերից, երբ նրան արթնացնում և ազատ են արձակում ժամը երկուսին), պետք է հանդիպեր մեզ այնտեղ։
Մեռյալ արևի մասին երջանիկ հիշողությունը դանդաղորեն աղոտանում է ցուրտ, տխուր ամպերի սրտում։ Լուռ, ինչպես խռոված երեխաներ, թռչունները դադարեցրել են իրենց ճռվողյունը և միայն շոտլանդական կաքավի աղիողորմ ճիչը և մարգալորի ականջ ծակող կռնչյունն են խախտում ջրերի վրա շղարշված երկյուղած լռությունը, ուր մեռնող օրը իր վերջին շունչն է փչում։ Երկու կողմի ափերի մթին անտառներից անձայն դուրս են սողում գիշերվա տեսիլային հրոսակների գորշ ստվերները՝ հալածելու լույսի անշտապ պաշտպաններին և անձայն, անտեսանելի քայլերով անցնելու ալեկոծվող սեզի և հառաչող եղեգնուտի վրայով։ Իսկ գիշերը՝ բազմած մռայլ գահին, իր թևերն է տարածում մթնող աշխարհի վրա և կախարդական պալատից վառելով գունատ աստղերը՝ տիրում է լռության մեջ։
Այնուհետև թիավարում ենք նավակը դեպի մի լուռ ծովախորշ, խփում ենք վրանն ու պատրաստում համեղ ընթրիքը, որն ուտում ենք մեծ ախորժակով։ Հետո լցնում ենք երկար ծխամորճերը, կպցնում ու սկսում հաճելի զրույցը։ Մինչդեռ մեր խոսակցության ընդմիջումներին գետը, խաղ անելով նավակի շուրջը, զարմանալի գաղտնիքներ ու մոռացված հեքիաթներ է պատմում, մեղմ ձայնով հին մանկական երգեր է երգում,որ երգել է շատ հազարամյակներ և դեռ կերգի այնքան գալիք հազարամյակներ, մինչև նրա ձայնը կդառնա խռպոտ ու զառամ։ Մենք, որ սովորել ենք սիրել նրա փոփոխուն դեմքը, որ այնքան հաճախ ծվարել ենք նրա ալեկոծվող գրկում, հասկանում ենք այդ երգը, թեև չենք կարող հասարակ բառերի միջոցով հաղորդել այն, ինչին ունկնդիր ենք։
Եվ ահա մենք նստած ենք գետափին, իսկ լուսինը, որը նույնպես նրան սիրում է, ցած է խոնարհվում, քրոջ պես գգվում գետի ջրերին և իր արծաթե թևերը սփռում է նրա շուրջը։ Մենք հետևում ենք, թե ինչպես է գետը հոսում, մերթ երգելով, մերթ շշնջալով, շտապելով հանդիպել իր տիրակալին՝ ծովին։ Մեր ձայները մարում են լռության մեջ, ծխամորճերը հանգչում են, և մենք՝ սովորական, բավականին բիրտ երիտասարդ տղամարդիկս, տարօրինակ կերպով կարծես լցվում ենք խոհերով, տխուր և թանկագին հուշերով և այլևս խոսելու ցանկություն չի մնում։ Վերջապես վեր ենք կենում, թափ ենք տալիս մոխիրը հանգած ծխամորճերի միջից և իրար բարի գիշեր մաղթում։ Մենք քուն ենք մտնում ջրի ծփանքի և ծառերի սոսափյունի ներքո, հսկայական, լուռ աստղերի տակ և մեզ թվում է, թե աշխարհը նորից ջահել է, ջահել ու գեղեցիկ, ինչպիսին եղել է, մինչև հոգսի ու տագնապի դարերը ակոսել են նրա գեղեցիկ դեմքը, մինչև նրա զավակների մեղքերը և խենթությունները ծերացրել են նրա սիրող սիրտը, գեղեցիկ, ինչպես այն անցած-գնացած օրերին, երբ նա ջահել մոր նման իր լայն կրծքին օրոր էր ասում մեզ՝ իր զավակներին, մինչև պճնված քաղաքակրթությունը, գայթակղելով իր հնարքներով, մեզ դուրս կորզեց նրա սիրող թևերից և արհեստականության թունավոր ծաղրը ստիպեց ամաչել այն պարզ ու հասարակ կյանքի համար, որ վարում էինք նրա հետ և հեռանալ այն անպաճույճ ու վեհասքանչ տնից, որտեղ ծնվել է մարդկությունը այնքան շատ հազարամյակներ առաջ։
― Դե, ի՞նչ էի քեզ ասում։
Մինջ Մինչ այդ, ձեր երրորդ ընկերը, որը նավակի ջուրն էր դատարկում և թրջել էր թևքը, արդեն տասը րոպե շարունակ առանց շունչ առնելու անեծք է թափում, փորձելով հասկանալ, թե այդ ի՞նչ պատմություն եք սարքել և ինչու՞ այդ գրողի տարած վրանը մինչև հիմա խփված չէ։
Վերջապես, մի կերպ վրանը կանգնեցնում եք և իրերը ցամաք եք տեղափոխում․ իմաստ չունի փորձել խարույկ պատրաստել։ Դուք վառում եք սպիրտայրոցը և խմբվում շուրջը։
Թրև գալ ախոռի շուրջը, հավաքելով ամբողջ քաղաքի ամենավատ համբավի տեր շների մի ողջ ոհմակ և գլխավորել նրանց երթը դեպի քաղաքի ետնախորշերը՝ կռվելու ուրիշ կտրիճ շների հետ ― Մոնթմորընսիի համար սա է կյանքի իմաստը։ Դրա համար էլ, ինչպես ասացի, նա այդպիսի բուռն հավանություն տվեց հյուրանոցներում, պանդոկներում և իջևանատներում գիշերելու առաջարկությանը։
Այսպես կարգավորելով գիշերելու հարցը, որը գոհացնում էր չորսիս էլ, մնաց քննարկելու միայն մի հարց․ ինչ՞ ի՞նչ պետք է վերցնեինք մեզ հետ, և մենք սկսել էինք քննարկել դա, երբ Հարրիսն ասաց, որ մի երեկոյի համար արդեն բավական ճառել ենք և առաջարկեց դուրս գալ ու մի բան խմել։ Նա ասաց, որ մի լավ տեղ գիտի մոտակայքում, որտեղ կարելի է հիանալի հոլանդական վիսկի խմել։
Ջորջն ասաց,որ խմելու կարիք է զգում (չեմ հիշում մի դեպք, որ Ջորջը խմելու կարիք չզգա) և, քանի որ ես այնպիսի նախազգացում ունեի, որ մի քիչ վիսկին մի կտոր լիմոնի հետ օգտակար կլիներ ինձ համար, մտքերի փոխանակությունը, ընդհանուր համաձայնությամբ, հետաձգվեց մինչև հաջորդ երեկո։ Համաժողովի մասնակիցները դրեցին իրենց գլխարկները և դուրս եկան։
==Գլուխ երրորդ==
― Ահա, ― ասում է նա վիրավորված տոնով, ― հիմա էլ մեխն ընկավ։
Այս անգամ էլ սկսում ենք փնտրել մեխը, մինչ նա կանգնած աթոռակի վրա փնթփնթում է , թե ողջ երեկոն իրեն պետք է պահեն այդտեղ։
Վերջապես մեխը գտնում ենք, բայց այդ ընթացքում նա հասցնում է կորցնել մուրճը։
― Որտե՞ղ է մուրճը։ Ի՛նչ արեցի։ Աստված իմ։ Յոթ հոգով կանգնել զարմացած խնձ եք նայում և չգիտեք , թե ինչ եղավ մուրճը։
Մենք գտնում և նրան ենք տալիս մուրճը, բայց հիմա էլ նա կորցրել է պատի վրա նշած տեղը, որտեղ պետք է մեխը խփեր։ Մեզնից յուրաքանչյուրը ստիպված բարձրանում է աթոռակի վրա, նրա կողքին, և փնտրում։ Ամեն մեկս այն հայտնաբերում ենք տարբեր տեղերում, իսկ նա մեզ հերթով հիմար է անվանում և պատվիրում է ցած իջնել։ Իսկ ինքը վերցնում է քանոնը ու նորից չափում։ Պարզվում է,որ իրեն պետք է անկյունից չափել 31 և 3/8 դյույմի կեսի չափ, փորձում է մտքով բաժանել և զայրույթից քիչ է մնում խենթանա։
Մենք նույնպես փորձում ենք մտքով բաժանել, և ամեն մեկս տարբեր արդյունքի ենք հանգում, սկսում ենք ծաղրել մեկս մյուսին և ընդհանուր ժխորի մեջ մոռանում ենք սկզբնական թիվը։ Քեռի Փոջերը ստիպված նորից է չափում։
Այս անգամ նա պարանի մի կտոր է վերցնում և վճռական պահին, երբ ծեր խենթուկը քառասունհինգ աստիճանով թեքվում է աթոռակի վրա, փորձելով հասնել մի կետի, որը երեք դյույմ այն կողմ է իր հասանելիության սահմանից, պարանը ձեռքից սահում է, և նա գլորվում է ուղիղ դաշնամուրի վրա։ Անսպասելիորեն նրա մարմինը և գլուխը հարվածում են բոլոր ստեղներին միաժամանակ, և իսկապես հիանալի երաժշտական տպավորութոյուն տպավորություն է ստեղծվում։ Իսկ մորաքույր Մարիան ասում է, որ չի կարող թույլ տալ, որպեսզի երեխաները նման արտահայտություններ լսեն։
Վերջապես քեռի Փոջերը նորից է տեղը նշում, ձախ ձեռքով մեխի ծայրը դնում է դրա վրա, իսկ աջով վերցնում է մուրճը։ Եվ հենց առաջին հարվածը հասցնում է բթամատին ու վայնասունով մուրճը գցում մեկն ու մեկի ոտքի վրա։
Համոզված եմ, որ Հարրիսն էլ այդպիսին կդառնա, երբ տարիքն առնի։ Ես ասացի, որ չեմ կարող թույլ տալ, որ նա այդքան գործ վերցնի իր վրա։
Ոչ, դու վերցրւ թուղթը, մատիտը ու գնացուցակը, ― առաջարկեցի ես, ― Ջորջը թող գրի առնի, իսկ ես կանեմ մնացածը։
Մեր կազմած առաջին ցուցակը չեղյալ համարվեց։ Պարզ էր, որ Թեմզայի վերին հոսանքներում հնարավոր չէ լողալ այնպիսի մեծ նավակով, որպիսին մեզ պետք էր անհրաժեշտ բոլոր իրերը տեղավորելու համար։ Մենք պատռեցինք ցուցակը և հայացքներ փոխանակեցինք։
Ջորջն ասաց։
― Մենք սխալ ճանապարհի վրա ենք կանգնած։ Չպետք է մտածենք այնպիսի իրերի մասին, որոնք մեզ պետք կգան, ալ այլ միայն այն իրերի մասին, առանց որոնց չենք կարող յոլա գնալ։
Պարզվում է, որ Ջորջը երբեմն իսկապես խելացի կարող է լինել։ Զարմանալի է։ Ես դա արդարև իմաստություն եմ համարում, ոչ թե միայն տվյալ դեպքի համար, այլև մեր ողջ ճանապարհորդուցյան ճանապարհորդության և կյանքի համար ընդհանրապես։ Որքան մարդիկ կան, որ ճամբորդելիսճամփորդելիս, վտանգի ենթարկելով նավակը, այն բեռնավորում են ավելորդ իրերով, որոնք իրենց կարևոր են թվում ճանապարհորդուցյունը ճանապարհորդությունը հարմարավետ և հաճելի դարձնելու համար, բայց որոնք իրականւմ միայն ավելորդ բեռ են։
Ինչ՜պես Ինչպե՜ս են նրանք իրենց խղճուկ նավակը մինչև կայմը բեռնավորում թանկարժեք զգեստներով, մեծ տներով, անօգուտ ծառաներով և բազմաթիվ պճնամոլ ընկերներով, որոնք իրենց համար երկու պենս էլ չարժեն և իրենք էլ նրանց համար արժեք չունեն, թանկարժեք զվարճություններով, որոնք ոչ ոքի չեն ուրախացնում, ձևականություններով և նորաձևություններով, երկերեսանությամբ և սնապարծությամբ և օ՜, ամենածանր և ամենաանմիտ բեռը, որ կա՝ վախով, թե ինչ կմտածի հարևանը․ շքեղությամբ՝ որ միայն հղփացնում է, հաճույքներով՝ որ տաղտկացնում են, անիմաստ ցուցամոլությամբ, որը ինչպես հանցագործի երկաթե պսակը, արյունոտում է ցավող գլուխը և ուշագնացության հասցնում այն կրողին։
Անպետքություն է, մարդ արարած, անպետքություն է այդ ամենը։ Դեն նետեք տախտակամածից։ Դա այնքան է դժվարեցնում նավակը թիավարելը, որ համարյա ընկնում եք թիակների վրա։ Դա է նավակը դարձնում այդքան ծանրաշարժ և վտանգավոր, որ դուք մի րոպե անգամ ազատ չեք լինում հոգսից և տագնապից, երբեք չեք կարողանում մի րոպե ազատ ժամանակ գտնել երազկոտ ալարկոտությամբ տարվելու։ Դուք ժամանակ չունեք հիանալու գետի մակերևույթին սահող ստվերների խաղով կամ արևի ճառագայթների փայլով, որ առկայծում են ալիքների հետ, ափի բարձր ծառերով, որոնք նայում են իրենց արտացոլմանը, ոսկով և կանաչով ծածկված անտառներով, դեղին և սպիտակ շուշաններով ստվերախիտ ծփացող եղեգնուտով, սիզախոտերով կամ խոլորձով և կամ անմոռուկներով։
― Մենք վրան չենք վերցնի, առաջարկեց նա, ― այլ ծածկով նավակ։ Այդպես շատ ավելի պարզ է և հարմարավետ։
Դա լավ միտք էր, և մենք այն ընդունեցինք։ Ես չգիտեմ, թե երբևէ տեսե՞լ եք այն, ինչը նկատի ունեմ։ Դուք երկաթյա օղակներ եք ամրացնում նավակի ողջ երկարությամբ՝ նավախելից մինչև նավաքիթը, դրանց վրա ձգում և ամրացնում եք բրեզենտը այնպես,որ նավակը վեր է ածվում փոքրիկ տնակի։ Այնտեղ հարմարավետ է, թեև մի քիչ հեղձուցիչ, բայց ամեն ինչ ունի նաև իր բացասական կողմը, ինչպես ասում էր մի մարդ, որին ստիպել էին վճարել զոքանչի թաղման ծախսերը։
Ջորջն ասաց, որ այդ դեպքում մենք պետք է ծածկոցներ վերցնենք յուրաքանչյուրի համար առանձին, մեկ լամպ, օճառ, խոզանակ, սանր (ընդհանուր գործածության համար), ատամի խոզանակ (յուրաքանչյուրի համար առանձին), լվացվելու թաս, ատամնափոշի, սափրվելու պարագաներ, (ֆրանսերենի քերականական վարժությունների նման է հնչում, այնպես չէ՞) և մի զույգ մեծ սրբիչ՝ մարմինը չորացնելու համար։ Ես նկատել եմ,որ մարդիկ հսկայական պատրաստություններ են տեսնում լողալու համար, երբ մեկնում էն ջրին մոտ մի որևէ տեղ, սակայն, երբ արդեն այնտեղ են, այնքան էլ շատ չեն լողում։
Մենք վերջնականապես որոշեցինք վերցնել երեք սրբիչ, որպեսզի մեկս մյուսին չստիպենք սպասել։
Ինչ վերաբերում է հագուստներին, Ջորջն ասաց, երկու ֆլանելե կոստյումը բավական է, քանի որ անհրաժեշտության դեպքում դրանք կարող ենք լվանալ Թեմզայի ջրերում։ Մենք հարցրեցինք, թե արդյոք նա երբևէ փորձե՞լ է ֆլանելե կոստյում լվանալ գետում, իսկ նա պատասխանեց․ ոչ, ինքը՝ ոչ, բայց ճանաչում է մարդկանց, որոնք լվացել են։ Դա շատ հեշտ է։ Հարրիսը և ես չափազանց անտրամադիր էինք , որպեսզի պատկերացնենք, արդյոք նա հասկանում էր, թե ինչ էր ասում և արդյոք առանց դիրքի և ազդեցության, երեք հարգարժան երիտասարդներ, որոնք բացարձակապես անփորձ են լվացք անելու գործում, իսկապե՞ս կարող էին օճառի կտորով իրենց վերնաշապիկներն ու անդրավարտիքները լվանալ Թեմզայի մեջ։
Հաջորդ օրերին,երբ արդեն չափազանց ուշ էր, մենք համոզվեցինք, որ Ջորջը մի խղճուկ ինքնակոչ է, որը գաղափար անգամ չունի նման գործերից։ Եթե դուք տեսնեիք այդ հագուստները, երբ… բայց էժանագին դետեկտիվների լեզվով ասած, անցնենք առաջ։
==Գլուխ չորրորդ==
Սննդամթերքի հարցը։ նավթի Նավթի բացասական հատկությունները։ Պանրի ուղեկցությամբ ճանապարհորդելու առավելությունները։ Ամուսնացած կինը լքում է իր տունը։ Վթարի դեպքում հետագա միջոցառումները։ Ես իրերն եմ կապում։ Ատամի խոզանակների կամակորությունը։ Ջորջը ու Հարրիսը մնացած իրերն են տեղավորում։ Մոնթմորընսիի սարսափելի վարքը։ Պառկում ենք քնելու։
Ես տոմս վերցրի և իմ պանրի փաթեփի հետ միասին հպարտորեն, քայլեցի կառամատույցով։ Ժողովուրդը երկու կողմից հարգանքով ճանապարհ էր տալիս ինձ։ Գնացքը մարդաշատ էր, և ես ստիպված մտա մի կուպե, որտեղ արդեն յոթ ուղևոր էին նստած։ Մի կռվասեր ծեր ջենտլմեն բողոքեց, բայց ես այնուամենայնիվ ներս մտա, փաթեթը դրեցի ցանցի վրա, մի կերպ խցկվեցի նստարանին և հաճելի ժպիտով ասացի, որ տաք օր է։ Մի քանի րոպե անց, ծեր ջենտլմենը սկսեց անհամբեր շարժվել տեղում։
Աստեղ ― Այստեղ շատ տոթ է, ասաց նա։
Օդ չկա շնչելու, ― ավելացրեց նրա հարևանը։
Հետո սկսեցին հոտոտել շուրջը և երրորդ փորձից նրանց շունչը կտրվեց։ Անխոս վեր կացան ու դուրս եկան։ Նրանցից հետո մի ծեր կին վեր կացավ և ասաց, որ անքաղաքավարություն է այդպիսի եղանակով համբերությունից հանել իր նման հարգարժան տիկնոջը, հավաքեց իրերն ու դուրս եկավ՝ ետևեվից ետևից քարշ տալով անհամար փաթեթները։ Մնացած չորս ուղևորները մի որոշ ժամանակ նստած մնացին, մինչև անկյունի մռայլ տեսքով ջենտլմենը, որի արտաքինից և հագուստից երևում էր, որ պատկանում է դագաղագործների դասին, ասաց, որ ակամա մահացած երեխաներ միտքը եկան, այդ ժամանակ մյուս երեք ուղևորները փորձեցին դուրս գալ դռնից միաժամանակ ու ցավեցրին իրենց կողերը։
Ես ժպտացի մռայլ ջենտլմենին և ասացի, որ մենք հավանաբար մենակ կմնանք կուպեում։ Նա բարեհոգաբար ժպտաց և ասաց, որ որոշ մարդիկ սիրում են չնչին բաներից աղմուկ բարձրացնել։ Բայց երբ գնացքը շարժվեց, նույնիսկ նա տարօրինակ կերպով իրեն ճնշված էր զգում և երբ հասանք Քրու, առաջարկեցի նրան գնալ և մի բաժակ բան խմել։ Նա ընդունեց հրավերը, և մենք մի կերպ ճանապարհ բացեցինք դեպի բուֆետ, որտեղ քառորդ ժամի չափ գոռում էինք, թխկթխկացնում և թափահարում հովանոցները, մինչև մի երիտասարդ մոտեցավ և հարցրեց, թե ինչ ենք ցանկանում։
Իմ բարեկամը ավելի երկար մնաց Լիվերպուլում, քան կարծում էր։ Երեք օր անց, երբ նա դեռ տուն չէր վերադարձել, նրա կինն այցելեց ինձ։
Ի՞նչ էր Թոմն ասում այդ պանրի մասին։
Ես ասացի, որ նա հանձնարարել է սառը տեղ պահել և խնդրել է ձեռք չտալ։
Մի ժամանակ ես ապրում էի մի մարդու հետ, որն այդ ձևով ինձ կատաղության էր հասցնում։ Նա ժամերով վեր էր ընկնում բազմոցին և աչքերով հետևում էր, թե ես ինչպես եմ աշխատում և ուր եմ գնում։ Նա ասում էր, որ իր համար օգտակար է ինձ նայելը, երբ ես աշխատում եմ։ Այդ ժամանակ նա հասկանում է, որ կյանքը միայն դատարկ երազ չէ, որն անցկացնում են ձանձրույթով և անվերջ հորանջելով, այլ վեհանձն գործ, որտեղ կարևորը պատասխանատվության զգացումն է և համբերատար աշխատանքը։ Նա ասում էր, որ երբեմն զարմանում է, թե ինչպես է յոլա գնացել մինչև ինձ հանդիպելը, երբեք չունենալով կողքին որևէ մեկը, որին նայի, երբ վերջինս աշխատում է։
Ես այդպիսին չեմ։ Ես չեմ սիրւմ սիրում նստել և նայել, թե մյուսներն ինչպես են աշխատում։ Ինձ մոտ ցանկություն է առաջանում վեր կենալ և հետևել աշխատանքի ընթացքին, քայլել սենյակում ձեռքերս գրպանս դրած և թելադրել, թե ինչ պետք է անել։ Մեղավորը իմ եռանդուն խառնվածքն է, ինչ կարող եմ անել։
Սակայն, ես ոչինչ չասացի, այլ սկսեցի տեղավորել իրերը։ Դա ավելի շատ ժամանակ խլեց, քան կարծում էի, բայց վերջապես ավարտեցի ճամպրուկը դասավորելը, նստեցի վրան և սկսեցի ամրացնել կապերը։
Ես բաց արեցի ճամպրուկը, սապոգները տեղավորեցի այնտեղ և հետո, երբ պատրաստվում էի կրկին փակել, մի սարսափելի միտք անցավ գլխովս։ Արդյոք վերցրե՞լ եմ ատամի խոզանակս։ Չգիտեմ, թե ինչպես է ստացվում, բայց ես երբեք չեմ հիշում՝ վերցրե՞լ եմ ատամի խոզանակը թե ոչ։
Ատամի խոզանակը մի իր է, որը ճանապարհորդելիս ինձ հանգիստ չի տալիս և իմ կյանքը տանջանքի է վերածում։ Երազումս տեսնում եմ, որ այն չեմ վերցրել, արթնանում եմ սառը քրտինքով պատած, վեր եմ կենում անկողնուց և սկսում փնտրել։ Իսկ առավոտյան տեղավորում եմ ճամպրուկում մինչև օգտագործելը և հետո ստիպված նորից եմ քրքրում իրերը՝ խոզանակը գտնելու հույսով, իսկ այն միշտ հայտնվում է ամենախորքում։ Հետո կրկին դասավորում եմ ճամպրուկը և մոռանում խոզանակը, այնպես որ վերջին վայրկյանին ստիպված եմ լինում վազել աստիճաններով վեր և այն կայարան եմ տանում թաշկինակիս մեջ փաթաթաց։փաթաթած։
Հիմա էլ ստիպված էի ճամպրուկից դուրս թափել ամեն ինչ, և իհարկե, չկարողացա գտնել խոզանակը։ Իրերը այնպիսի քաոսային վիճակի մեջ գցեցի, ինչպիսին հավանաբար եղել են մինչև աշխարհի ստեղծումը։ Իհարկե, Ջորջի և Հարրիսի խոզանակները մոտ տասնութ անգամ գտա, բայց իմը այդպես էլ գտնել չկարողացա։ Ես մեկ առ մեկ իրերը կրկին տեղավորեցի ճամպրուկի մեջ՝ նախապես ամեն ինչը բարձրացնելով և թափ տալով։ Վերջապես այն գտա կոշիկի միջից։ Եվ մի անգամ ևս ճամպրուկը դասավորեցի։
Հիմա էլ Ջորջի հերթն էր՝ նա ոտքով տրորեց կարագը։ Ես ոչինչ չասացի , միայն ավելի մոտեցա, և նստելով սեղանի ծայրին, սկսեցի հետևել նրանց։ Դա նրանց ավելի զայրացրեց, քան եթե ես որևէ բան ասեի։ Ես դա զգում էի։ Դա նրանց նյարդայնացնում և շփոթեցնում էր։ Նրանք տրորում էին իրերը, կամ էլ դնում էին իրենց ետևում և հետո, պետք եղած ժամանակ չէին կարողանում գտնել։ Նրանք կարկանդակները տեղավորեցին զամբյուղի խորքում, իսկ ծանր իրերը դրեցին դրանց վրա, այնպես որ լրիվ տրորեցին կարկանդակները։
Ամեն ինչի վրա նրանք աղ լցրեցին։ Հապա կարա՜գը։ Երբևէ չեմ տեսել, որ մարդիկ այդքան շատ ժամանակ վատնեն մեկ շիլլինգ և երկւ երկու պենս արժեցող մի կտոր կարագի վրա, որքան նրանք։ Երբ Ջորջը պոկեց կարագը իր կոշիկի տակից, նրանք փորձեցին այն խցկել փոքրիկ կաթսայի մեջ։ Կարագը ներս չմտավ, իսկ ինչ էլ որ մտավ, այլևս հնարավոր չէր դուրս հանել։ Վերջապես նրանք դուրս հանեցին կարագը և դրեցին աթոռի վրա, հետո Հարրիսը նստեց աթոռին, ու կարագը կպավ շալվարին, և նրանք սկսեցին ողջ սենյակով մեկ փնտրել այն։
― Կարող եմ երդվել, որ կարագը դրեցի աթոռի վրա, ― ասաց Ջորջը, աչքերը սևեռելով դատարկ աթոռին։
Եվ նրանք պոկեցին կարագը շալվարի վրայից ու տեղավորեցին թեյնիկի մեջ։
Մոնթմորընսին, իհարկե, մասնակցում էր այդ բոլոր իրադարձութոյւններին։ իրադարձություններին։ Մոնթմորընսիի կյանքի նպատակն է՝ ընկնել բոլորի ոտքի տակ և լսել իր հասցեին ուղղված հայհոյանքներ։ Եթե նրան հաջողվում է քիթը խոթել այնտեղ, որտեղ դրա կարիքը բոլորովին չի զգացվում, ձանձրացնել և բարկացնել շրջապատի մարդկանց, ստիպել նրանց պատահած իրը իր գլխին շպրտել ― այդ ժամանակ նա հասկանում է, որ իր օրը իզուր չի անցել։
Նրա ամենամեծ նպատակը և երազանքն է՝ ընկնել մեկն ու մեկի ոտքի տակ և ստիպել նրան մի ամբողջ ժամ հայհոյել իրեն, և եթե նրան հաջողվում է դա իրականացնել, նրա գոհունակությունը չափ ու սահման չի ունենում։
Մոնթմորընսին գալիս էր և նստում իրերի վրա հենց այն ժամանակ, երբ դրանք պետք էին լինում։ Նա առաջնորդվում էր այն համոզմունքով, որ երբ Հարրիսը և Ջորջը իրենց ձեռքը մեկնեին որևէ բան վերցնելու, ապա դա պետք է լիներ իր սառը,թաց մռութը։ Նա թաթը մտցրեց մուրաբայի մեջ, ցրեց թեյի գդալները և ձևացրեց, իբր կիտրոնները առնետներ են, ու մտնելով զամբյուղի մեջ, սպանեց նրանցից երեքին։ Հարրիսն էլ մի լավ դաս տվեց նրան թավայով։
Հարրիսն ասաց, որ ես էի հրահրում շանը։ Ես չէի հրահրում։ Նրա նման շունը հրահրման կարիք չի զգում։ Դա նրա մեջ եղած յուրահատուկ, բնածին մեղքն է, որը ստիպում է նման բան անել։
Ժամը 12,50-ին իրերը կապկպված պատրաստ էին։ Հարրիսը նստեց մեծ զամբյուղի վրա և հույս հայտնեց, որ ոչինչ ջարդված չի լինի։ Ջորջն ասաց՝ ինչ որ ջարդվելու էր, արդեն ջարդված է, և այդ միտքը կարծես հանգստրացրեց հանգստացրեց նրան։ Նա նաև ասաց, որ ժամանակն է քնելու։ Մենք բոլորս էլ համամիտ էինք։ Հարրիսը պետք է մեզ մոտ գիշերեր, և մենք երեքով բարձրացանք ննջասենյակ։
Մենք վիճակ հանեցինք, և պարզվեց, որ Հարրիսը պետք է ինձ մոտ քներ։ Նա հարցրեց։
Հարրիսը և ես մի թեթև վիճեցինք դրա համար, բայց վերջապես տարբերությունը կրճատեցինք և համաձայնեցինք՝ վեց անց կեսին։
Արթնացրու մեզ վեց անց կեսին, Ջորջ, ― ասացինք մենք։ Ջորջը չպատասխանեց և մենք, մոտենալով նրան, պարզեցինք, որ նա արդեն քնած է։ Մենք լողարանը հարմարեցրինք այնպես, որ առավոտյան արթնանալիս, Ջորջը անկողնուց ընկնի ուղիղ լողարանի մեջ, և պառկեցինք քնելու։
==Գլուխ հինգերրորդ==
Վստահելի
1396
edits