Changes
Չգիտեմ, թե ինչու, երբ ես արթուն եմ, քնած մարդու տեսքը ուղղակի կատաղեցնում է ինձ։ Ինձ ապշեցնում է այն միտքը, որ մարդու կյանքի թանկագին ժամերը, այն անգին րոպեները, որ միայն մեկ անգամ են տրվում մարդուն, աննպատակ վատնվում են այդ անասնական քնի վրա։
Այ, Ջորջը, գարշելի ծուլությանը հանձնված, վատնում է ժամանակի անգնահատելի պարգևը՝ իր թանկագին կյանքը, որի յուրաքանչյուր վարկյանի վայրկյանի համար վերջիվերջո նա պետք է պատասխանատվություն կրի, վատնում է իզուր։ Հիմա նա կարող էր ապխտած մսով ձվածեղ ուտել, չարացնել շանը կամ սիրահետել աղախնուն, իսկ այդ ամենի փոխարեն վեր է ընկել այստեղ՝ սպանիչ մոռացուցյան մոռացության մեջ ընկղմված։
Դա սարսափելի միտք էր։ Կարծես այս միտքը ինձ ու Հարրիսին միանգամից շանթահարեց։ Մենք որոշեցինք փրկել Ջորջին և այդ ազնիվ մտադրությամբ տարված, մոռացանք մեր վիճաբանության մասին։ Նետվեցինք դեպի Ջորջը և վրայից քաշեցինք վերմակը։ Հարրիսը կոշիկով մի լավ հարվածեց նրան, իսկ ես գոռացի ականջի մեջ, ու Ջորջը վեր թռավ։
Հիշում եմ, թե անցյալ աշնան տեղական լրագրի եղանակի տեսությունը ինչպես փչացրեց իմ արձակուրդը։ «Այսօր սպասվում է տեղատարափ անձրև և ամպրոպ», ― տեղեկացրեց լրագիրը երկուշաբթի օրը։ Մենք հրաժարվեցինք քաղաքից դուրս գալու մտադրությունից և ամբողջ օրը մնացինք տանը, սպասելով անձրևին։ Իսկ տան մոտով մարդիկ կառքերով անցնում էին անչափ ուրախ ու զվարթ, արևը պայծառ փայլում էր և ոչ մի ամպ չէր երևում երկնակամարում։
― Այ թե կթրջվեն, հա՜, ― ասացինք մենք, պատուհանից նայելով նրանց ետևից։
Մենք հրճվում էինք, պատկերացնելով, թե ինչպես են նրանք թրջվելու, և վերադառնալով բուխարու մոտ, խառնեցինք կրակը և վերցրեցինք ալբոմները ու կարգի բերեցինք ծովախոտերի և խեցիների մեր հավաքածուները։ Կեսօրին մենք հարցնում էինք միմյանց, թե երբ էր վերջապես այդ տեղատարափ անձրևը և ամպրոպը սկսվելու։
Այդ ամառ այդպես էլ լավ եղանակ չարեց։ Հավանաբար, այդ սարքը հաջորդ գարունը նկատի ուներ։
Գոյություն ունեն նոր տիպի ծանրաչափեր՝ երկար և ուղիղ։ Ես երբեք չեմ կարողացել դրանց ոտ ու գլուխը ջոկել։ Դրանց մի կողմը նախորդ օրվա ժամը տասի համար է, իսկ մյուսը՝ տվյալ օրվա ժամը տասի, բայց երբեք չի հաջողվում այդքան վաղ մոտենալ ծանրաչափին։ Նրա ցուցիչը բարձրանում և իջնում է պարզ կամ անձրևոտ եղանակին, ուժեղ կամ թույլ քամու հետ միասին։ Մի ծայրին գրված է «Արևելք», իսկ մյուս ծայրին՝ «Հյուսիս»։ Եթե մատով էլ թխկացնեք, միևնւյն է , ոչնչի չեք հասնի։ Ստիպված կլինեք ճշտել այն ծովի մակերևույթին համեմատ փոխարկել ըստ Ֆարընհայթի սանդղակի, և նույնիսկ այդ ժամանակ գլխի չեք ընկնի, թե ինչպիսի եղանակ է սպասվում։
Բայց ու՞մ է պետք նախապես իմանալ եղանակը։ Առանց այն էլ վատ է, երբ եղանակը փչանում է, ուրեմն էլ ինչւ՞ ինչու՞ նախօրոք իզուր վատ զգանք։ Եղանակի ամենացանկալի գուշակը այն ծերուկն է, որը ամպամած առավոտյան, երբ մեզ առանձնապես ցանկալի է արևոտ եղանակը, հմուտ աչքով դիտում է հորիզոնը և ասում․
― Օ՜, ոչ, սըր։ Իմ կարծիքով երկինքը կպարզվի։ Հիանալի օր է սպասվում, սըր։
― Օ՜, Նա նա գիտե ինչ է ասում, ― ասում ենք մենք և նրան հաջողություն մաղթելով՝ հեռանում։ ― Զարմանալի է, թե ինչպես են ծերերը կարողանում այդպես ճիշտ գուշակել եղանակը։
Եվ մենք հարգանք ենք տածում այդ մարդու հանդեպ, ու այդ հարգանքը ամենևին չի նվազում այն հանգամանքից, որ եղանակը չպարզվեց, և անձրևը շարունակում է հեղեղի պես թափվել։
Վերջապես, մի դատարկ կառք երևաց (մեր փողոցում դատարկ կառքերը, երբ պետք չեն, որպես կանոն, հանդիպում են րոպեում՝ երեքը հաճախականությամբ, պտտվում են շուրջդ, խանգարում)։ Մեզ և մեր իրերը մի կերպ խցկելով կառքը և վռնդելով Մոնթմորընսիի մի քանի ընկերներին, որոնք ակներևաբար երդվել էին երբեք չլքել նրան, ամբոխի ուրախ բացականչությունների ներքո շարժվեցինք առաջ, իսկ Բիգսի տղան նույնիսկ գազար շպրտեց մեր ետևից, որպես հաջողության նշան։
Ժամը 11-ին մենք ժամանեցինք Վաթերլոոյի կայարան և հարցրեցինք, թե որտեղից է մեկնում ժ 11. 05-ի գնացքը։ Ոչ ոք, իհարկե, այդ մասին ոչինչ չգիտեր։ Վաթերլոոյի կայարանում ոչ ոք երբեք չի իմանում, թե որտեղից է մեկնում այս կամ այն գնացքը կամ, եթե գնացքը արդեն ժարժվում շարժվում է , ապա դեպի ուր է ուղղություն վերցրել և նման այլ բաներ։ Մեր իրերը տանող բեռնակիրը ենթադրում էր, որ գնացքը կմեկնի երկրորդ կառամատույցից, մինչդեռ մյուս բեռնակիրը, որին մենք դիմեցինք նույն հարցով, լսել էր, որ այն պետք է մեկնի առաջին կառամատույցից։ Կայարանապետը, մյուս կողմից, համոզված էր, որ մեր գնացքը կմեկնի քաղաքի ծայրամասային կայարանից։ Որպեսզի միանգամից վերջ տայինք այս ամենին, վերև բարձրացանք և հարցրեցինք երթևեկության հսկիչին։ Նա ասաց, որ հենց նոր պատահեց մի մարդու, որը գնացքը տեսել էր երրորդ կառամատույցի մոտ։ Մենք գնացինք դեպի երրորդ կառամատույցը, բայց այնտեղի հեղինակավոր անձնավորությունները հայտնեցին, որ իրենց կարծիքով, դա ավելի շուտ Սաութհեմփտոնյան ճեպընթացն էր, կամ էլ Վինձորի ճյուղը։ Համենայն դեպս, որ դա Քինգստոնի գնացքը չէր, նրանք համոզված էին, թեև իրենք էլ չէին կարող ասել, թե ինչու։
Հետո մեր բեռնակիրն ասաց, որ այդ դեպքում մեր գնացքը պետք է գտնվի վերևի կառամատույցում և որ ինքը ճանաչում է այդ գնացքը։ Մենք գնացինք վերևի կառամատույցը և մեքենավարին հարցրեցինք, արդյոք նա մեկնու՞մ է Քինգստոն։ Նա ասաց, որ հաստատ ոչինչ չի կարող ասել, սակայն կարծում է, որ կմեկնի։ Համենայն դեպս, եթե դա ժ․11. 05-ին Քինգստոն չմեկնի, ապա համոզված է, որ ժ. 9. 32-ին կմեկնի Վերջինիա-Ուոթեր, կամ առավոտյան ժ․ 10-ին՝ Ուայթի կղզի, կամ նույն ուղղության վրա գտնվող մի այլ վայր, և որ մենք ամեն ինչ կիմանանք, երբ տեղ հասնենք։ Մենք կես կրոն խցկեցինք նրա ձեռքը և խնդրեցինք, որ ժ․ 11.05-ին Քինգստոն մեկնի։
==Գլուխ վեցերորդ==
Քինգստոն։ Ուսանելի ակնարկ Անգլիայի պատմուցյունից։ պատմությունից։ Ուսանելի զրույցներ՝ փորագրված կաղնեփայտի վրա, և կյանքի մասին ընդհանրապես։ Կրտսեր Ստիվինգսի տխուր ճակատագիրը։ Մտորումներ հնությունների մասին։ Ես մոռանում եմ, որ ղեկակալ եմ։ Ուշագրավ հետևանք։ Հեմփթոն Քորթի լաբիրինթոսը։ Հարրիսը ուղեկցողի դերում։
Ուշ գարնանային կամ վաղ ամառային (ինչպես ձեզ դուր է գալիս) հիանալի առավոտ էր, երբ խոտի և տերևվների տերևների նուրբ կանաչը մուգ նրբերանք է ստանում, իսկ բնությունը կարծես անհասկանալի հույզի թրթիռով բռնված մի գեղեցիկ ու ջահել օրիորդ լինի, պատրաստ՝ կին դառնալու։
Քինգստոնի հնաշխհարիկ հնաշխարհիկ նրբանցքները, որ իջնում են մինչև ջուրը, շատ գեղատեսիլ են երևում արևի պայծառ ճառագայթների ներքո։ Փայփլուն Փայլփլուն գետը՝ դրեյֆող նավակներով, անտառով շրջապատված հիանալի վիլլաները գետի մի կողմում, Հարրիսը կարմրանարնջագույն բաճկոնակը հագին՝ տնքտնքալով շարժելով թիերը, հեռվում առկայծող Թյուդորների հին, գորշ պալատը, ― այս ամենը մի վառ պատկեր էին կազմում՝ պայծառ, բայց հանգիստ կյանքով լեցուն և միաժամանակ այնքան խաղաղ, որ թեև օրը նոր էր սկսվում, ես տարվեցի անուրջներով ու խորասուզվեցի մտքերի մեջ։
Մտորում էի Քինգստոնի կամ Քինգստունի մասին, ինչպես անվանում էին մի ժամանակ, երբ սաքսոնական թագավորներն էին այստեղ թագադրվում։ Մեծ Կեսարն այստեղ է անցել գետը, և հռոմեական լեգեոնները ճամբար են դրել գետը հարող բլուրների վրա։ Կեսարը, իսկ ավելի ուշ նաև Էլիզաբրթ թագուհին, թվում է, թե կանգ է առել ամենուրեք, միայն թե Կեսարը ավելի շատ հարգանք է տածել իր անձի հանդեպ, քան բարի թագուհի Բեսսը։ Նա գոնե պանդոկներում չի իջևանել։
Անգլիայի այդ կույս թագուհին ուղղակի պաշտում էր պանդոկները։ Լոնդոնի շրջակայքում, տասը մղոն հեռավորության վրա, հազիվ թե գտնվի քիչ թե շատ գրավիչ մի պանդոկ, որտեղ ժամանակ առ ժամանակ նա իջևանած կամ գոնե պատված չլինի իր այցելությամբ։
Հետաքրքիր է, ենթադրենք Հարրիսը նոր կյանք է սկսում, ականավոր և հայտնի մարդ է դառնում, հասնում է մինչև պրեմիեր-մինիստրի աստիճանի, իսկ հետո մահանում է, արդյոք այն բոլոր պանդոկներին, որոնց նա պատվել է իր այցելությամբ, հուշատախտակներ կփակցվե՞ն հետևյալ բովանդակությամբ․ «Հարրիսը մի գավաթ գարեջուր է խմել այստեղ», « Հարրիսը «Հարրիսը երկու բաժին շոտլանդական սառը վիսկի է խմել 88-ի ամռանը», «Հարրիսին դուրս են վռնդել այստեղից 1886-ի դեկտեմբերին»։
Ոչ, այսպիսի հուշատախտակներն անչափ շատ կլինեին։ Ավելի շատ համբավ ձերք կբերեյին կբերեին այն պանդոկները, ուր Հարրիսը ոտք չի դրել․ «Հարավային Լոնդոնի միակ պանդոկը, որտեղ Հարրիսը ոչինչ չի խմել»։ Մարդիկ խմբերով ներս կթափվեին տեսնելու, թե առանձնահատուկ ինչ կա այնտեղ։
Ինչպես պետք է ատած լիներ Քինգսթոնը խեղճ, տկարամիտ թագավոր Էդվին։ Թագավորության ծիսակատարությունից հետո տրվող խնջույքը նրա ուժերից վեր էր։ Գուցե քաղցրավենիքով լցոնած վարազի գլու՞խը նրան դուր չէր եկել (համոզված եմ, ինձ էլ դուր չէր գա), կամ գուցե սովորականից շատ մեղրախմիչք ու անապակ գինի՞ էր խմել, համենայն դեպս, նա կամացուկ դուրս է սահել աղմկոտ խրախճանքից, որպեսզի լուսնի լույսի ներքո գողունի մի ժամ զբոսնի իր սիրեցյալ Էլջիվայի հետ։
Կաղնեփայտե աստիճանների մասին խոսելիս հիշեցի, որ Քինգստոնի տներից մեկում փորաքանդակներով մի հիանալի աստիճան կար։ Այժմ այդ տունը խանութի է վերածվել, շուկայի հրապարակում, բայց ակնհայտ է , որ ժամանակին մի հայտնի մեծահարուստի ապարանք է եղել։ Իմ մի ընկերը, որն ապրում է Քինգստոնում, մի օր գնաց այնտեղ իր համար գլխարկ գնելու և մտքերով տարված, ձեռքը տարավ գրպանը և հենց տեղնուտեղը վճարեց գլխարկի արժեքը։
Խանութպանը (նա ճանաչում էր իմ ընկերոջը) սկզբում, բնական է, խիստ զարմացավ, բայց անմիջապես գլխի ընկավ, որ ինչ-որ բան պետք է անել նման երևույթները քաջալերելու համար և հարցրեց մեր հերոսին, արդյոք նա կցանկանա՞ր հիանալի փորագրված կաղնեփայտի մի հին աշխատանք տեսնել։ Իմ բարեկամը համաձայնեց, և խանութպանը առաջնորդրց նրան խանութի միջով, հետո աստիճաններով վեր բարձրացան։ Բազիրքը Բազրիքը ատաղձագործական արհեստի մի հիանալի նմուշ էր, իսկ պատը աստիճանների երկարությամբ ամբողջովին պատված էր հիանալի փորագրված կաղնեփայտով, որը պատիվ կբերեր ցանկացած ապարանքին։
Աստիճաններից նրանք անցան հյուրասենյակ, որը մի ընդարձակ և լուսավոր սենյակ էր՝ պատված ինչ-որ արտասովոր, թեև ուրախ, երկնագույն պաստառով։ Այնուամենայնիվ, ուշադրության արժանի ոչ մի բան չկար սենյակում, և իմ ընկերը զարմացավ, թե ինչու են իրեն բերել այստեղ։ Տանտերը մոտեցավ պատին և թխկացրեց։ Փայտի ձայն լսվեց։
Մի՞թե հետագայում էլ նույն է լինելու։ Արդյոք մի՞շտ են անցյալի հասարակ, չնչին իրերը դառնալու ներկայի արժեքավոր գանձերը։ Արդյոք մեր չինական զարդանախշերով հախճապակե ափսեները կզարդարե՞ն քսանմեկերորդ դարի ականավոր մարդկանց բուխարիները։
Մի՞թե ոսկե երիզով և ներսում ոսկե ծաղիկով (անունն անհայտ է) սպիտակ գավաթները, որ մեր աղախինները այնքան անփութորեն կոտրում են, հետագայում հոգատարությամբ կվերականգնվեն և կդրվոն կդրվեն պատվանդանի վրա, այնպես, որ միայն տանտիրուհիները իրավունք կունենան սրբելու դրանց վրայի փոշին։
Վերցնենք թեկուզ այն չինական սպիտակ հախճապակե շունը, որը զարդարում է իմ վարձու բնակարանի ննջարանը։ Աչքերը երկնագույն են, քիթը՝ նուրբ վարդագույն, սև կետերով։ Գլուխը ցավալիորեն ձիգ է, իսկ դեմքը հիմարության աստիճանի հասնող բարեհոգությւն բարեհոգություն է արտահայտում։ Ես անձամբ չեմ հիանում դրանով։ Որպես արվեստի ստեղծագործություն , այդ արձանիկը ինձ խիստ զայրացնում է։ Թեթեվամիտ ընկերներս ծաղրում են այն, և նույնիսկ տանտիրուհիս ինքը չի հիանում այդ արձանիկով և դրա ներկայությունը արդարացնում է նրանով, որ իր մորաքրոջ նվերն է։
Բայց հավանական է, որ ավելի քան երկու հարյուր տարի անց այդ շնիկը, ― առանց ոտքերի և կոտրված պոչով, ― կպեղեն, կհանեն որևէ տեղից, կվաճառեն որպես հին չինական հախճապակի և կպահեն ապակե տուփի մեջ։ Իսկ մարդիկ կպտտվեն դրա շուրջը՝ անկարող լինելով արտահայտել իրենց հիացմունքը։ Նրանց կհիացնի շնիկի քթի հիանալի գունավորումը, և կսկսեն գուշակություններ անել, թե որքան գեղեցիկ է եղել պոչի կոտրված մասը։
Մեր ժամանակներում մենք չենք հասկանում, թե որն է այդ շնիկի հմայքը։ Մեզ համար դա սովորական իր է, ինչպես արևամուտն ու աստղերը։ Մենք չենք խոնարհվում նրանց գեղեցկության առջև, որովհետև մեր աչքի համար նրանք սովորական են դարձել։ 2288 թվականին մարդիկ կսքանչանան դրանով։ Նման շնիկների պատրաստումը այդ ժամանակ մոռացված արվեստ կդառնա։ Մեր հետնորդները գլուխ կկոտրեն, փորձելով իմանալ, թե ինչպես են դա պատրաստել և կեզրակացնեն, թե որքան խելացի ենք եղել մենք։ Մեզ սիրով կանվանեն «մեծ վարպետներ, որոնք ստեղծագործել են տասնիններորդ դարում և ստեղծել են նման հախճապակե շնիկներ»։
Նախշը, որ մեր ավագ դուստրը ասեղնագործում է դպրոցում, կկոչվի «Վիկտորիանական դարաշրջանի գոբելեն» և համարյա անգին կհամարվի։ Ճամփեզրի պանդոկների սպիտակ և երկնագւյն երկնագույն գարեջրի գավաթները, ամբողջապես ճաքճքված և կոտրտված, կսկսեն փնտրել և վաճառել իրենց կշռի չափ ոսկով, և հարուստ մարդիկ դրանք կոգտագործեն կօգտագործեն կրյուշոնի բյուրեղապակյա բաժակների փոխարեն։ Իսկ ճապոնացի ճանապարհորդները կգնեն այդ բոլոր «Նվերները Ռամգեյթից» և «Հուշանվերները Մարգեյթից», որոնք այսպես թե այնպես պահպանվել են ոչնչացումից, և կտանեն Տոկիո, որպես հնադարյան անգլիական հազվագյուտ իրեր։
Հենց այդ ժամանակ Հարրիսը մի կողմ նետեց թիերը, վեր կացավ տեղից, մեջքի վրա մեկնվեց և ոտքերը վեր տնկեց։ Մոնթմորընսին ոռնոց բարձրացրեց ու գլուխկոնծի տվեց, իսկ վերևի կողովը շրջվեց և պարունակությունը դուրս թափվեց։
Ես մի քիչ զարմացա, բայց ինձ չկորցրեցի։ Բավական սիրալիր հարցրեցի․
― էյ, ինչւ՞ ինչու՞ այսպես, միանգամից։
― Ինչու՞, դե…
Ոչ, ես չեմ կրկնի այն, ինչ ասաց Հարրիսը։ Ընդունում եմ, գուցե ես ինչ-որ չափով մեղավոր էի, բայց ոչինչ չի կարող արդարացնել վիրավորական ու կոպիտ արտահայտությունները, հատկապես, երբ մարդ այնպիսի լավ դաստիրակություն դաստիարակություն է ստացել, ինչպես Հարրիսը։ Ես տարվել էի մտքերով, և, ինքնին հասկանալի է, մոռացել էի, որ նավակի ղեկն իմ ձեռքում է։ Դրա հետևանքը եղավ այն, որ մենք չափից ավելի մոտեցանք ափին։ Առաջին պահին, դժվար էր որոշել, որն ենք մենք և որն է գետի Միջին Էսեկսյան ափը, բայց շուտով ամեն ինչ պարզեցինք և բաժանվեցինք միմյանցից։
Հարրիսը հայտարարեց,որ ինքը չափից շատ է աշխատել և առաջարկեց, որ ես փոխարինեմ իրեն։ Այսպիսով, քանի որ մենք ափի մոտ էինք, ես դուրս եկա նավակից, վերցրեցի ճոպանը և նավակը քարշ տվեցի Հեմփտոն Քորթի մոտով։ Ի՛նչ հիանալի պատ է ձգվում այդտեղ, գետի երկարությամբ։ Ես միշտ անցնում եմ այդտեղով և հենց միայն դրա տեսքից ինձ անչափ լավ եմ զգում։ Այդ փխրուն, աչք շոյող, սիրելի ու խարխուլ պատը։ Ի՛նչ գեղեցիկ պատկեր կստացվի․ մի մասում քարաքոսն է տարածվել, մյուս մասը մամուռով է ծածկվել, խաղողի վազը երկչոտությամբ ծիկրակում է վերևից, տեսնելու, թե այդ ինչ եռուզեռ է գետի վրա և հետևելու ծեր բաղեղին, որը մի քիչ ներքևում փաթաթվել է պատին։ Այդ հին պատի ամեն մի տասը յարդ հատվածում ավելի քան հիսուն գույներ ու նրբերանգներ կան։ Եթե ես կարողանայի նկատել և ճիշտ հաղորդել գույները, համոզված եմ, որ կստեղծեի այդ հին պատի հիանալի ուրվանկարը։ Ես հաճախ եմ մտածել, որ հաճույքով կապրեի Հեմփթոն Քորթում։ Այստեղ ամեն ինչ այնքան խաղաղ է ու հանգստավետ, այնքան հաճելի է վաղ առավոտյան միայնակ թափառել այս սիրելի վայրերում։
Բայց չեմ կարծում, որ եթե դա իրականություն դառնար, ինձ իսկապես կուրախացներ։ Հավանաբար երեկոներն այնքան մռայլ ու ձանձրալի կլինեին այնտեղ․ լամպը գերբնական ստվերներ է գցում տախտակադրվագ պատերի վրա և քարե միջանցքներից հասնում է հեռավոր ոտնաձայների արձագանքը՝ մերթ մոտենալով, մերթ հալվելով հեռվում, և միայն մեր սրտի զարկերն են խախտում գերեզմանային լռությունը։
Հարրիսն ինձ հարցրեց, թե երբևէ եղե՞լ եմ Հեմփթոն Քորթի լաբիրինթոսում։ Նա պատմեց, թե ինչպես մի անգամ եղել է այնտեղ որպես ուղեկցորդ։ Սկզբում նա ուսումնասիրել է լաբիրինթոսի հատակագիծը, և դա այնքան հեշտ ու հասարակ է թվացել, որ նույնիսկ չարժեր ներս մտնելու համար երկու պենս վճարել։ Հարրիսն ասաց, որ այդ հատակագիծը ուղղակի ծաղրուծանակ էր, որովհետև այն ամենևին նման չէր լաբիրինթոսին և միայն մոլորության մեջ էր գցում մարդկանց։ Հարրիսն այնտեղ էր տարել գավառից եկած իր հորեղբորորդուն։
― Մենք պարզապես ներս կմտնենք, ― ասաց Հարրիսը, ― որպեսզի դու հետո կարողանաս ասել, որ եղել ես լաբիրինթոսում։ Նույնիսկ ծիծաղելի է սա լաբիրինթոս կոչել։ Ուղղակի պետք է անընդհատ դեպի աջ թեքվել։ Մենք մի տասը րոպեյի րոպեի չափ կզբոսնենք ու կգնանք նախաճաշելու։
Լաբիրինթոս մտնելով, նրանք շուտով հանդիպեցին մարդկանց, որոնք ասացին, որ երեք քառորդ ժամ է, ինչ թափառում են այդտեղ և արդեն կուշտ են այդ ամենից։ Հարրիսն ասաց, որ եթե ցանկանում են, կարող են հետևել իրեն։ Նա հենց նոր է ներս մտել, ահա կշրջվի ու դուրս կգա։ Բոլորը միահամուռ շնորհակալություն հայտնեցին և հետևեցին Հարրիսին։
Վերջապես բոլորի համբերության բաժակը լցվեց և սկսեցին միաձայն կանչել պահակին։ Սա եկավ, ձեռնասանդուղքով վեր մագլցեց և սկսեց բարձրաձայն նրանց ուղղություն ցույց տալ։ Բայց բոլորի ուղեղում այնպիսի խառնաշփոթ էր, որ անկարող էին որևէ բան ըմբռնել։ Այդ ժամանակ պահակը նրանց առաջարկեց կանգնած մնալ իրենց տեղում, և ասաց, որ ինքը կփորձի հասնել նրանց մոտ։ Բոլորը խմբվեցին և սկսեցին սպասել, իսկ պահակը իջավ և մտավ լաբիրիթոս։
Պահակը երիտասարդ էր և իր գործի մեջ սկսնակ, դրա համար էլ ներս մտնելով, չկարողացավ նրանց մոտ հասնել և ինքը նույնպես մոլորվեց։ Ժամանակ առ ժամանակ նրանք նկատում էին պահակին դալար ցանկապատի մյուս կողմում դեսուդեն նետվելիս։ Պահակն էլ իր հերթին նրանց էր նկատում և այս ու այն կողմ էր ընկնում նրանց մոտ հասնելու համար, իսկ խումբը սպասում էր հինգ րոպեյի րոպեի չափ, որից հետո պահակը նորից էր հայտնվում նույն տեղում անընդհատ հարցնելով, թե ուր են կորել մարդիկ։
Վերջիվերջո, ստիպված էին սպասել, մինչև հին պահակներից մեկը, որը գնացել էր ճաշելու, վերադարձավ, և միայն այդ ժամանակ նրանք կարողացան դուրս պրծնել լաբիրինթոսից։
==Գլուխ յոթերորդ==
Գետը իր կիրակնորյա հանդերձանքով։ Ինչպես հագնվել նավարկելիս։ Լավ հնարավորություն տղամարդկանց համա ր։ համար։ Ճաշակի բացակայությունը Հարրիսի մոտ։ Ջորջի բաճկոն ակը։ բաճկոնակը։ Մեկ օր՝ մոդայիկ երիտասարդ օրիորդի հետ։ Միսիս Թոմասի դամբարանը։ Մարդ, որը չի սիրում գերեզմաններ, տապանագրեր և գանգեր։ Հարրիսը զայրանում է ։ է։ Նրա կա րծիքը կարծիքը Ջորջի, բանկերի և լիմոնադի մասին։ Հարրիսը ակր ոբատիկ ակրոբատիկ համար է ցուցադրում։