Changes
― Արթնացրու մեզ վեց անց կեսին, Ջորջ, ― ասացինք մենք։ Ջորջը չպատասխանեց և մենք, մոտենալով նրան, պարզեցինք, որ նա արդեն քնած է։ Մենք լողարանը հարմարեցրինք այնպես, որ առավոտյան արթնանալիս, Ջորջը անկողնուց ընկնի ուղիղ լողարանի մեջ, և պառկեցինք քնելու։
==Գլուխ հինգերրորդհինգերորդ==
Միսիս Փ-ն արթնացնում է մեզ։ Ջորջը ծուլանում է։ Մոլորություն, որը «ժամանակի կանխագուշակում» է կոչվում։ Մեր ուղեբեռը։ Սարսափելի վարքի տեր տղան։ Մեր շուրջը ամբոխ է հավաքվում։ Մեր հանդիսավոր մեկնումը և ժամանումը Վաթերլոոյի կայարան։ Հարավ-արևմտյան երկաթուղու ծառայողների սուրբ անտեղյակությունը այնպիսի աշխարհիկ հարցում, ինչպիսին գնացքներն են։ Մենք լողում ենք ու լողում բաց նավակում։
Երբ Հարրիսը պատմում էր լաբիրինթոսում ունեցած իր արկածների մասին, այդ ժամանակ մենք անցնում էինք Մաուլսյան շլյուզը։ Անցումը մեզանից բավական ժամանակ խլեց, քանի որ մեր նավակը միակն էր, իսկ շլյուզը՝ ընդարձակ։ Չեմ հիշում, որ երբևէ միայն մեկ նավակ տեսած լինեմ Մաուլսյան շլյուզում։ Դա, իմ կարծիքով, Թեմզայի ամենածանրաբեռնված շլյուզն է, նույնիսկ Բաուլտերյան շլյուզից էլ ծանրաբեռնված։ Երբեմն ես կանգնում ու դիտում էի շլյուզը այնպիսի ժամանակ, երբ ջուրն ամենևին չէր երևում։ Այն կարծես քողարկված լիներ վառ գույնի սպորտային բաճկոնների, խայտաբղետ ու շքեղ գլխակներիգլխարկների, բազմագույն հովանոցների, մետակսե մետաքսե գլխաշորերի ու թիկնոցների, ճերմակ զգեստների և փողփողացող ժապավենների ներքո։ Եթե շլյուզին նայեք նավահանգստից, ապա այն կարելի է սխալմամբ մի մեծ արկղի տեղ դնել, ուր, ինչպես պատահի, շաղ են տվել ամեն գույնի ու նրբերանգի նրբերանգ ծաղիկներ, որոնք ասես անթիվ-անհամար ծիածաններ, ծածկել են նրա ամեն մի անկյունը։ Արևոտ կիրակի օրերին այն այսպիսի տեսք է ունենում գրեթե ամբողջ օրը։ Իսկ դարպասներից այն կողմ, հոսանքով վեր ու վար կանգնած, իրենց հերթին են սպասում նավակների երկար շարքերը։ Նավակները մոտենում են և հեռանում, այնպես, կարծես արևով ողողված գետը, պալատից մինչև Հեմփթոնյան եկեղեցին, ծածկված է դեղին,երկնագույն, նարնջագույն, սպիտակ, կարմիր, վարդագույն կետերով։ Հեմփթոնի և Մաուլսիի բոլոր բնակիչները, թեթև սպորտային հագուստներով, իրենց շնիկների հետ գալիս են զբոսնելու շլյուզի շուրջը, կոտրատվում են, ծխում են, նավակներին են նայում և այդ ամենի հետ միասին տղամարդկանց գլխարկները, բաճկոնները, կանանց գեղեցիկ գույնզգույն զգեստները, անհանգիստ շները, սահող նավակները, ճերմակ առագաստները և տեղ-տեղ փայլատակող ջուրը ― իրենից ներկայացնում է ամենապայծառ տեսարաններից մեկը, ինչպիսին կարելի է տեսնել մեր հին, տաղտկալի Լոնդոնի մոտակայքում։
Գետը ճաշակով հագնվելու լայն հնարավորութուններ է ընձեռում։ Գոնե այստեղ, մենք՝ տղամարդիկս, կարող ենք ցույց տալ մեր հմտությունը գույներ ընտրելիս, և եթե ինձ հարցնեք, կասեմ, որ այդ գործում կարող ենք շատ հմուտ լինել։ Ես շատ եմ սիրում կարմիր գույնը, կարմիրը և սևը։ Գիտե՞ք, իմ մազերը մի տեսակ ոսկեգույն-շագանակագույն են (բավականին հաճելի երանգ, ինչպես ասել են ինձ) և մուգ կարմիրը հիանալի սազում է մազերիս հետ։ Եվ հետո, իմ կարծիքով, այստեղ շատ ներդաշնակ զուգաքցում զուգակցում կլինի բաց երկնագույն վզնոցը, յուֆտե կոշիկներն ու գոտկատեղը գրկող մետակսե կարմիր շարֆը ― չէ՞ որ շարֆն ավելի լավ տեսք ունի, քան կաշեգոտին։
Հարրիսը միշտ գերադասում է նարնջագույնի և դեղինի տարբեր երանգները, բայց ես համաձայն չեմ նրա հետ։ Նրա մաշկի գույնը չափազանց մուգ է դեղինի համար։ Դեղինը չի սազում նրան, դրանում կասկած չկա։ Ավելի լավ կանի, եթե որպես ֆոն վերցնի կապույտը և նրա հետ սպիտակը կամ կաթնագույնը։ Բայց արի ու տես, որքան մարդ անճաշակ է հագուստի հարցում, այնքան համառ է։ Ափսոս, որովհետև նա երբեք հաջողության չի հասնի, այնինչ կան մեկ-երկու գույներ, որոնք նրա արտաքինը մի քիչ հաճելի կդարձնեին, եթե իհարկե չմոռանա գլխարկը նույնպես դնել։
Ջորջը հագավ բաճկոնակը և հարցրեց, թե ինչ կարծիքի ենք։ Հարրիսն ասաց, որ դա շատ հարմար կլինի վաղ գարնանը թռչուններին վախեցնելու նպատակով, կախել ծաղկաթմբերի վրա, սական այն միտքը, որ որևէ մարդ արարած կարող է դա կրել որպես հագուստի բաղկացուցիչ մաս, բացի իհարկե թափառական երգիչներից, ուղղակի սարսափեցնում է իրեն։ Ջորջը քիթը ցցեց, սակայն Հարրիսն ասաց, որ եթե չի ցանկանում լսել իր կարծիքը, ինչու՞ է հարցնում։
Հարրիսին և ինձ միայն մի բան է անհանգստացնում․ մենք վախենում ենք, որ այդ բաճկոնակը բոլորի ուշադրությունը կբեվևեռի կբևեռի մեր նավակի վրա։
Թույլ սեռի ներկայացուցիչները նույնպես կարող են լավ տեսք ունենալ նավակում, եթե հագնված են ինչպես հարկն է։ Իմ կարծիքով, ոչինչ այնքան հրապուրիչ չէ, որքան ճաշակով ընտրված «նավային կոստյումը»։ Սակայն լավ կլինի, եթե բոլոր կանայք հասկանան, որ դա պետք է լինի հագուստ, որը կրում են նավակում և ոչ թե ապակե կափարիչի տակ։ Էքսկուրսիան լրիվ ձախողվում է, եթե ձեզ հետ նավակում կան մարդիկ, որոնք ամբողջ ժամանակ ավելի շատ մտածում են իրենց հագուստների , քան ճանապարհորդության մասին։ Մի անգամ դժբախտություն եմ ունեցել այդպիսի երկու լեդիների հետ մասնակցելու գետային պիկնիկի։ Ա՛յ թե ուրախ ժամանակ անցկացրեցինք։
Նրանք երկուսն էլ գեղեցիկ հագնված էին՝ , ամբողջովին ժանյակների ու մետաքսի մեջ․ ծաղիկներ, ժապավեններ, պերճաշուք կոշիկներ, բաց գույնի ձեռնոցներ։ Նրանք հագնված էին նկարչական ստուդիայի և ոչ թե գետային պիկնիկի համար։ Նրանց զգեստները ֆրանսիական մոդայիկ ամսագրից ընդօրինակած «գետային կոստյումներ» էին։ Ծիծաղելի էր այդպիսի կոստյումներով գտնվել իսկական հողին, օդին, ջրին մոտ։
Առաջին միտքը, որ անցավ նրանց գլխով, այն էր, որ նավակը մաքուր չէ։ Մենք մաքրեցինք նստարանները և սկսեցինք հավաստիացնել, որ այժմ ամեն ինչ կարգին է, բայց նրանք դարձյալ չհավատացին։ Նրանցից մեկը ձեռնոցով մաքրեց բարձը և արդյունքը ցույց տվեց մյուսին։ Աղջիկները խոր հոգոց հանեցին և նստեցին քրիստոնեության վաղ շրջանի տառապյալների պես, կարծես փորձելով հնարավորին չափ հարմար տեղավորվոել տեղավորվել խաչի վրա։ Թիավարելիս երբեմն պատահում է, որ թիերից ջուր է ցայտում։ Այդ օրը ինձ համար պարզ դարձավ, որ մի կաթիլ ջուրը կարող է հիմնովին փչացնել հագուստը։ Հետքը հնարավոր չէ մաքրել, և զգեստի վրա ընդմիշտ բիծ է մնում։
Ես առաջին թիավարն էի։ Կաշվիցս դուրս էի գալիս, թիակները մոտ երկու ֆուտ բարձրացնում էի, յուրաքանչյուր հարվածից հետո դադար էի տալիս, որպեսզի թիակների վրայից ջուրը ցած հոսեր և ամեն անգամ ջրի վրա հարթ տեղ էի փնտրում, թիակները նորից ջուրը մտցնելու համար։ (Նավաքթի թիավարը շուտով ասաց, որ ինքը բավականաչափ հմուտ չէ, որպեսզի ինձ հետ համաչափ թիավարի, եթե ես դեմ չեմ, լուռ կնստի և կուսումնասիրի թիավարման իմ մեթոդը, քանի որ դա նրան շատ է հետաքրքրում)։ Բայց չնայած իմ բոլոր ջանքերին, երբեմն ջրի կաթիլները ցայտում էին աղջիկների զգեստների վրա։
Աղջիկները չէին բողոքում, այլ կպչում էին միմյանց ու ամուր սեղմում շրթունքները։ Ամեն անգամ նրանց զգեստներին մի կաթիլ ջուր ցայտելիս, լուռ թոթվում էին ուսերը և ցնցվում։ Այդ լուռ տառապանքները ազնվացնում էին նրանց մեր աչքերում, բայց ազդում էին մեր վրա։ Ես անչափ զգայուն եմ։ Սկսեցի կատաղի ու ջղաձգորեն թիավարել, և որքան էլ որ ձգտում էի չցայտեցնել, ավելի ու ավելի շատ ջուր էր ցայտում։
Վերջապես ես հանձնվեցի և ասացի, որ կթիավարեմ նավակի քթամասում։ Մյուս թիավարը նույնպես կարծում էր, որ այդպես ավելի լավ կլինի և մենք փոխեցինք տեղներս։ Աղջիկները, տեսնելով որ գնում եմ, իրենցից անկախ, թեթևացած շունչ քաշեցին, և մի պահ նրանց աչքերը ուրախութունից փայլեցին։ Խե՛ղճ աղջիկներ։ Ավելի լավ կանեին, որ հաշտվեին ինձ հետ։ Թիավարը, որ այժմ բաժին ընկավ նրանց, մի ուրախ, անհոգ ու հաստագլուխ երիրասարդ երիտասարդ էր, նույնքան զգայուն, որքան նյուֆաունդլենդյան շան քոթոթը։ Փորձեք մի ժամ շարունակ հայացքով ինչ-որ բան հասկացնել նրան, նա չի էլ նկատի և եթե նկատի էլ, դրանից ամենևին չի շփոթվի։ Նա աղմուկով ու թափով այնպես էր հարվածում թիերով, որ ջրի շիթերը շատրվանի պես թափվում էին նավակի մեջ, չթողնելով մեզ հանգիստ նստել տեղում։ Երբ նա զգեստների վրա մի պինտից ավելի ջուր էր ցայտեցնում, հաճելի ժպիտով ասում էր․
― Ներողություն եմ խնդրում, ― և սրբելու համար առաջարկում էր թաշկինակը։
Եվ այնուամենայնիվ, ստիպեց, որ նրանք ամանները լվանան։ Նա ասաց, որ հենց դրա մեջ է պիկնիկի ողջ հմայքը։ Աղջիկները համաձայնեցին, որ դա շատ հետաքրքիր էր։
Հիմա ես հաճախ ինձ հարց եմ տալիս․ այդ երիտասարդը իսկապե՞ս այնպիսի հաստագլուխի մեկն էր, ինչպես կարծում էինք, կամ գուցե նա…ոչնա… ոչ, դա անհնար է։ Նա այնքան պարզ, մանկական դեմք ուներ։
Հարրիսը ցանկացավ ափ դուրս գալ Հեմփթոնյան եկեղեցու մոտ և գնալ նայելու միսիս Թոմասի դամբարանը։
Ես նւյնիսկ դա չէի ուզում տեսնել, և նա կրակեց իր վերջին փամփուշտը։ Նա մոտ եկավ և խռպոտ ձայնով շշնջաց․
― Այնտեղ, ներքևի դամբարանում մի զույգ գանգ կա, ― ասաց նա, ― գնանք տեսեք։ Օ՜, անպայման եկեք և տեսեք գանգերը։ Դուք երիտասարդ եք, դուք հանգստանում եք և ցանկանում եք հաճելի ժամանակ անցկացնել։ Գնանք գանգերը տեսնելու։
Այդ պահին ես շրջվեցի և սկսեցի վազել, իսկ նա շարունակում էր կանչել․
― Օ՜․ Օ՜, եկեք տեսնելու գանգերը, վերադարձեք և տեսեք գանգերը։
Հարրիսը, սակայն բավականություն է ստանում դիտելով դամբարանները, գերեզմանները, հուշարձանների վրայի տապանագրերն ու հուշագրերը, և այն միտքը, որ գուցե ինքը չտեսնի միսիս Թոմասի դամբարանը, մոլեգնության էր հասցնում նրան։ նա Նա ասաց, որ հենց առաջին պահից սկսած, երբ այս ճանապարհորդությունն սկսելու առաջարկություն արվեց, նա փայփաել փայփայել է այն իղձը, որ կտեսնի միսիս Թոմասի դամբարանը, որ չէր միանա մեզ, եթե նպատակ չունենար տեսնելու այդ դամբարանը։
Ես հիշեցրի նրան Ջորջի մասին և այն, որ մենք պետք է նավակը ժամը հինգին հասցնենք Շեփերթոն՝ Ջորջին հանդիպելու համար, ու Հարրիսը սկսեց լուտանք թափել Ջորջի հասցեին։ Ինչու՞ պետք է Ջորջը ամբողջ օրը թրև գա, իսկ մենք՝ երկուսով քարշ տանք այս ծանրաշարժ, երերուն ու խարխուլ մակույքը հոսանքով վեր ու վար, ինչ է թե հանդիպենք նրան։ Ինչու՞ ինքը չէր կարող գալ և աշխատել մեզ հետ։ Ինչու՞ նա մի ազատ օր չկարողացավ վերցնել և գալ մեզ հետ։ Թող քարուքանդ լինի այդ բանկը։ Բանկի ինչի՞ն է պետք նա։
Հիմա էլ Հարրիսը հարձակվեց լիմոնադի, իմբիրի գարեջրի, մորու հյութի վրա, դրանք անվանելով «կիրակնօրյա դպրոցի կեղտաջուր»։ Նրա կարծիքով, դրանք բոլորն էլ նյութափոխանակության խանգարում են առաջացնում, քայքայում են մարմինն ու հոգին և Անգլիայում կատարվող հանցագործությունների կեսի պատճառն են։
Նա ասաց, որ այնուամենայնիվ, պետք է չէ՞ մի բան խմի, բարձրացավ նստարանին, որպեսզի շիշը վերցնի։ Շիշը զամբյուղի խորքում էր և հեշտ չէր հանելը։ Նա ավելի ու ավելի էր կռանում, փորձելով միաժամանակ ղեկավարել նավակը՝ ամեն ինչին նայելով վարից վեր։ Հարրիսը սխալվեց՝ ձգելով ոչ այն պարանը, և նավակը ուղղեց դեպի ափ։ Հարվածից նա գլխի վրա շուռ եկավ և ընկավ ուղիղ զամբյուղի մեջ՝ ջղաձգորեն երկու ձեռքերով կառչելով նավակի կողերից, ոտքերը օդում տնկած։ Հարրիսը չէր համարձակվում շարժվել, վախենալով, որ ջուրը կընկներ, և ստիպված էր մնալ այդպես այնքան ժամանակ, մինչև ես, բռնելով նրա որքերիցոտքերից, դուրս քաշեցի, որից նա ավելի կատաղեց։
==Գլուխ ութերորդ==
Շանտաժ։ Դրա դեմ պայքարելու ճիշտ մեթոդը։ Առափնյահողատերերի բռի եսասիրությունը։ «Հայտարարությունները»։ Հարրիսի ոչ քրիստոնեական զգացմունքները։ Ինչպես է Հարրիսը կատակերգ երգում։ Բարձրաշխարհիկ երեկույթ։ Երկու բարոյազուրկ երիտասարդների ամոթալի վարմունքը։ Անօգուտ տեղեկություններ։ Ջորջը բանջո է գնում։
Նա հավաստիացրեց մեզ, և մենք շնորհակալություն հայտնեցինք։ Սակայն նա չէր հեռանում և դժգոհ տեսք ուներ, այնպես, որ մենք հարցրեցինք, թե է՞լ ինչով կարող ենք օգտակար լինել։ Իսկ Հարրիսը, որը բնավորությամբ շատ ընկերական է, մի կտոր հաց ու ջեմ առաջարկեց նրան։
Հարրիսը, պետք է ասել, բարձրահասակ է, ատլետիկ կազմվածք ունի և ամրակազմ ու ուժեղ տղամարդու տպավորություն է թողնում։ Մարդը ոտից գլուխ չափեց նրան և ասաց, որ գնում է խորհրդակցելու իր տիրոջ հետ, որից հետո կվերադառնա և մեզ երկուսիս էլ կնետի գետը։
Իհարկե մենք նրան այլևս չտեսամքչտեսանք, և իհարկե, նրա ուզածը մեկ շիլլինգ էր։ Ամառվա ընթացքում ծովափին հաճախ են հանդիպում նման խուլիգաններ, որոնք բավական դրամ են կուտակում, թափառելով ափին և այս եղանակով շանտաժի ենթարկելով թուլամիտ տխմարներին։ Նրանք իրենց ներկայացնում են որպես հողատիրոջ վստահված անձինք։ Ամենաճիշտն այն կլինի, որ հայտնեք ձեր անունն ու հասցեն և հնարավորություն տաք սեփականատիրոջը, եթե նա իսկապես կապ ունի այս ամենի հետ, դատի տալ ձեզ և ապացուցել, որ դուք վնաս եք հասցրել նրան՝ նստելով նրան պատկանող հողակտորի վրա։ Բայց մարդկանց մեծամասնությունը այնքան ծույլ ու երկչոտ են, որ գերադասում են խրախուսել այդ խաբեությունը, տեղի տալով, քան թե վերջ տալ դրան՝ ցուցաբերելով վճռական բնավորություն։
Այն դեպքում, երբ իսկապես սեփականատերերն են մեղավոր, նրանց պետք է մերկացնել։ Առափնյա հողատերերի եսամոլությունը տարեցտարի աճում է։ Եթե թողնեն, նրանք կփակեն Թեմզան։ Նրանք փաստորեն այդպես էլ վարվում են փոքրիկ վտակների և ջրանցքների հետ։ Նրանք գետի մեջ սյուներ են խփում, և շղթաներ են անց կացնում մի ափից մյուսը ու յուրաքանչյուր ծառին տախտակի կտորներ են մեխում՝ նախազգուշացումներով։ Հենց միայն այդ նախազգուշացումների տեսքը իմ մեջ արթնացնում է ամենավատ բնազդները։ Ինձ մոտ ցանկություն է առաջանում պոկել դրանք ու այնքան խփել հեղինակի գլխին, մինչև շունչը փչի, իսկ այդ տախտակի կտորը դնել նրա գերեզմանին, որպես տապանաքար։
― Դե, լավ, գիտեք չե՞, որ ես միայն կոմիկական երգեր եմ երգում, ― և դա ասում է այնպիսի տոնով, կարծես այդ երգերը այնքան լավ է կատարում, որ գոնե մի անգամ լսելուց հետո կարելի է հանգիստ հոգին ավանդել։
― Օ՜,հիանալի է, ― ասում է տանտիրուհին, ― որևէ բան երգեք, միստր Հարրիս։ Եվ Հարրիսը վեր է կենում, ուրախության ճառագայթներ արձակելով ուղղվում է դեպի դաշնամուրը այնպես մեծահոգաբար, կարծես պատրաստվում է նվեր մատուցել մարդկությանը։
― Այժմ, խնդրում եմ լռություն պահպանել, ― ասում է տանտիրուհին, դիմելով հյուրերին։ ― Միստր Հարրիսը մեզ համար կոմիկական քառյակներ կերգի։
Դե, քառյակներ երգելու համար հատուկ ձայնային տվյալներ չեն պահանջվում։ Դուք չեք ակնկալում ճիշտ ֆրազավորում կամ հնչյունի պարզություն։ Ոչինչ, եթե երգիչը նոտայի կեսից հանկարծ հայտնաբերում է, որ այն շատ բարձր է և միանգամից ցածր նոտա է վերցնում։ Տեմպը նույնպես նշանակություն չունի։ Ոչինչ, եթե երգիչը երկու տակտ առաջ է ընկել նվագակցումից և հանկարծ, տողի կեսին կանգ է առնում, որպեսզի դա քննարկի դաշնակահարի հետ և հետո նորից է սկսում նույն քառյակը։ Բայց դուք բառեր եք ակնկալում լսել։
Դուք չեք պատկերացնում, որ երգիչը ոչինչ չի հիշում առաջին քառյակի երեք տողերից բացի, և այդ տողերը կրկնում է այնքան, միչև մինչև հասնում է երգչախմբի հերթը։ Ձեր մտքով անգամ չի անցնում, որ երգիչը կարող է կանգառնել տողի կեսին և հռհռալով ասել, որ ծիծաղելի է, բայց թող անիծված լինի թե հիշում է, ինչ բառեր են գալիս դրանից հետո։ Փորձում է ինքը որևէ բան հորինել և հետո, հանկարծ, երբ արդեն անցել են հաջորդ քառյակին, մտաբերում է և առանց նախազգուշացնելու կանգ է առնում, որպեսզի ամեն ինչ նորից սկսի։ Դուք չեք կարող պատկերացնել… Դե, լավ, ավելի լավ է ձեզ ներկայացնեմ, թե ինչպես է Հարրիսը կոմիկական երգ երգում և հետո ինքներդ դատեք։
(Ուրախ շշնջոց, բոլարն բոլորն ուզում են կատարել խմբերգը «Երդվյալների դատավարությւն» դատավարություն» օպերետից։ Դատավորի երգի նախերգանքի հիասքանչ կատարում հուզված դաշնակահարի կողմից։ Ժամանակն է, որ Հարրիսը սկսի։ Հարրիսը պահը բաց է թողնում։ Հուզված դաշնակահարը նորից է սկսում նախերգանքը և Հարրիսն էլ սկսում է նրա հետ միաժամանակ։ Նա մի շնչով կատարում է Առաջին լորդի երգի առաջին երկու տողերը «Գոգնոցից»։ Նյարդայնացած դաշնակահարը փորձում է շարունակել նախանվագը, սակայն հրաժարվում է, փորձում է հետևել Հարրիսին «Երդվյալների դատավարություն» օպերետից դատավորի երգի նվագակցումով, տեսնում է, որ ոչինչ չի ստացվում, փորձում է գլխի ընկնել, թե ինչ պետք է անի և որտեղ է գտնվում, զգում է, որ հիշողությւնն իրեն դավաճանում է և լռում)։
ՆՅԱՐԴԱՅԻՆ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ։ ― Վախենում եմ, այստեղ սխալ կա։ Դուք ի՞նչ եք երգում։
ՀԱՐՐԻՍ (առանց հապաղելու)։ ― ինչպե՞ս թե, Դատավորի երգը «Երդվյալների դատավարությունից»։ Չգիտե՞ք ինչ է։
ՀԱՐՐԻՍԻ ԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ (սենյակի խորքից)։ ― Ոչ , հաստագլուխ, դու երգում ես Ադմիրալի երգը «Գոգնոցից»։
(երկար բանավեճ Հարրիսի և նրա ընկերոջ միջև՝ թե իսկապես ինչ է երգում Հարրիսը։ Նրա ընկերը վերջապես ասում է, որ կարևոր չէ, թե ինչ է երգում, միայն թե որևե որևէ բան երգի, և Հարրիսը, որին ակնհայտորեն տանջում է վիրավորված ինքնասիրության զգացումը, խնդրում է դաշնակահարին նորից սկսել։ Դաշնակահարը նվագում է Ադմիրալի երգի նախերգանքը, և Հարրիսը, իր կարծիքով հարմար պահն ընտրելով, սկսում է)։
(Համատարած ծիծաղի որոտ, որը Հարրիսն ընդունում է որպես քաջալերանք։ Դաշնակահարը հիշում է իր կնոջն ու երեխաներին, դադարեցնում է այդ անհավասար մրցությունն ու նահանջում։ Նրա տեղը գրավում է ավելի ուժեղ նյարդերի տեր մեկ ուրիշը)։
ՆՈՐ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ (զվարթ)։ ― Դե, ծերուկ, սկսեք, իսկ ես կհետևեմ Ձեզ․ նախանվագի կարիք չկա։
ՀԱՐՐԻՍ (որն իր համար պարզել էր այդ ամենը․ ամենը, ծիծաղելով) ։ ― Աստված իմ, ներողություն եմ խնդրում։ Իհարկե, ես խառնում էի երկու երգերը։ Ջենկինն էր ինձ շփոթեցնում։ Դե սկսեցինք։
(Երգում է։ Նրա ձայնը կարծես գալիս է գինու մառանից և հիշեցնում է մոտեցող երկրաշարժի առաջին նախանշանները)։
(Թեքվելով դաշնակահարի կողմը)։ ― Շատ ցածր է, ծերուկ։ Մի անգամ էլ փորձենք, եթե դեմ չեք։
Նորից երգում է առաջին երկւ երկու տողերը, այս անգամ՝ ֆալցետով։ Զարմանքի նշաններ լսարանի կողմից։ Բուխարու մոտի նյարդային ծեր տիկինը սկսում է լալ և նրան դուրս են առաջնորդում)։
ՀԱՐՐԻՍ (շարւնակելովշարունակելով)։ ― Ես պատուհաններն էի մաքրում ու դուռն էի մաքրում, ես…
Ոչ, ոչ, «ես մուտքի դռան ապակիներն էի մաքրում և ես հատակն էի փայլեցնում», ոչ, գրողը տանի, ներողությում եմ խնդրում։ Ծիծաղելի է, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել այդ տողը։ Եվ ես… և ես… Դե լավ, անցնենք կրկներգին (նշան է անում)։
― Այժմ , երգչախումբը, ինչպես գիտեք, վերջին երկու տողերը կրկնվում են։
Արքայական նավատորմի Ադմիրալն է հիմա։
Հարրիսը գլխի չի ընկնում, թե ինչպիսի աննախանձելի դրության մեջ է և ինչպես է զայրացնում մարդկանց, որոնք նրան ոչ մի վատություն չեն արել։ նա Նա ի սրտե համոզված է, որ մեծագույն հաճույք է պատճառել նրանց և խոստանում է մեկն էլ երգել ընթրիքից հետո։
Խոսելով կոմիկական քառյակների ու երեկույթների մասին, մի հետաքրքիր դեպք հիշեցի, որին ինքս եմ ներկա եղել և որը, քանի որ վառ լույս է սփռում մարդկային բանականության պրոցեսի վրա ընդհանրապես, իմ կարծիքով, պետք է հիշատակվի այս էջերում։
Երեկույթի մասնակիցները՝ բոլորս էլ ժամանակակից և բարձր կուլտուրայի տեր մարդիկ էինք։ Հագել էինք մեր լավագույն հագուստները, զրուցում էինք բարեհնչյուն լեզվով և շատ երջանիկ էինք, բոլորս, բացի երկու երիտասարդ ուսանողներից, որոնք վերջերս էին վերադարձել Գերմանիայից։ Նրանք ոչնչով աչքի չընկնող երիտասարդներ էին և իրենց անչափ անհանգիստ ու անհարմար էին զգում, կարծես ժամանակը նրանց համար դանդաղ էր անցնում։ Բանն այն է, որ մենք չափազանց խելացի էինք նրանց համար։ Մեր փայլուն ու միևնույն ժամանակ անհոգ զրույցը և մեր բարձրաշխհարիկ բարձրաշխարհիկ ճաշակները նրանցից հեռու էին։ Մեր կողքին նրանք իրենց անհարմար էին զգում։ Կարիք չկար, որ նրանք այդտեղ լինեին։ Հետո բոլորն էլ համաձայնեցին այդ մտքի հետ։
Մենք հատվածներ էինք նվագում գերմանացի հին վարպետների գործերից։ Դատողություններ էինք անում փիլիսոփայության ու էթիկայի հարցերի շուրջ, վայելուչ արժանապատվությամբ սիրախաղ էինք անում։ Մենք նույնիսկ կատակում էինք բարձրաշխարհիկ ոճով։
Ընթրիքից հետո ինչ-որ մեկը բանաստեղծություններ կարդաց ֆրանսերեն լեզվով, և մենք գտանք, որ դրանք սքանչելի են։ Հետո մի տիկին մի հուզիչ բալլադ երգեց իսպաներեն լեզվով, և ոմանք նույնիսկ լաց եղան, այնքան զգայացունց էր այն։
Դրանից հետո այդ երկու երիտասարդները վեր կացան և հարցրեցին, թե մենք երբևէ լսե՞լ ենք, թե ինչպես է հերր Շլոսսեն Բոշենը (որը հենց նոր է ժամանել և ճաշասենյակում է, իր հռչակավոր գերմանական կատագերքը կատակերգը կատարում։
Մեզանից ոչ ոք չէր լսել։
Անձամբ ես, գերմաներեն չեմ հասկանում։ Ճիշտ է, դպրոցում ուսումնասիրել եմ այդ լեզուն, բայց ավարտելուց երկու տարի անց մոռացել եմ մինչև վերջին բառը, և այդ ժամանակվանից, ավելի լավ եմ զգում ինձ։ Սակայն ես չէի ուզում, որ ներկաներն իմանային իմ տգիտության մասին ու այդ պատճառով որոշեցի խորամանկել։ Ես աչքս չէի հեռացնում այդ երկու ուսանողներից և հետևում էի նրանց օրինակին։ Երբ նրանք քմծիծաղում էին, ես էլ էի քմծիծաղում, երբ նրանք ամբողջ կոկորդով մեկ հռհռում էին, ես շտապում էի ետ չմնալ։ Բացի դրանից, երբեմ էլ իմ իսկ նախաձեռնությանբ թեթևաբար ժպտում էի, կարծես ծիծաղելու որևէ բան էի նկատել, որ ուրիշների ուշադրությունից վրիպել էր։ Իմ կողմից սա բավական խորամանկ քայլ էր։
Սակայն այդ գերմանացի պրոֆեսորը ամենևին ուրախ տեսք չուներ։ Սկզբում, երբ մենք սկսեցինք ծիծաղել, նրա դեմքը խոր զարմանք արտահայտեց, կարծես բոլորովին չէր սպասում, որ իր երգը կդիմավորեն ծիծաղով։ Մեզ դա շատ ծիծաղելի թվաց և ասացինք, որ նրա հաջողության կեսը իր լրջության մեջ է։ Մի թեթև ակնարկն իր կողմից, որ նա գիտե, թե այդ ամենը որքան ծիծաղելի է, ամբողջապես կփչացներ ամեն ինչ։ Քանի որ մենք շարունակում էինք ծիծաղել, նրա զարմանքը փոխվեց վրդովմունքի և հետո՝ զայրույթի։ Նա զայրացած խոժոռում էր աչքերը մեզ վրա (բացի այն երկու երիտասարդներից, որոնց նա չէր կարող տեսնել, քանի որ նստած էին իր թիկունքում): Նրա այդ շանթահարող հայացքները միայն բավական էին, որ ծիծաղից թուլանայինք։ Մենք միմյանց ասում էինք, որ այդ երգը մեր մահվան պատճառն է դառնալու։ Միայն բառերը, ասում էինք, բավական են, որ մեզ նոպայի հասցնեն, իսկ նրա ձևական լրջությու՞նը․ օ՛, դա արդեն չափազանց էր։
Մեզ համար տանջալից իրադրություն էր ստեղծվել, անչափ տանջալից։ Թվում էր, թե ոչ մի պատասխան լինել չէր կարող։ Մենք փնտրեցինք երկու երիտասարդներին, որոնք մեզ այս վիճակին հասցրին, բայց երգի ավարտից հետո նրանք աննկատելիորեն հեռացել էին։
Այսպես ավարտվեց այդ երեկոն։ Ինձ երբեք չի վիճակվել տեսնել, որ երեկույթն ավարտվի այդպիսի քար լռության մեջ, և հյուրերն այդքան անձայն հեռանան։ Մենք միմյանց նույնիսկ բարի գիշեր չմաղթեցինք։ Մենք մեկ-մեկ, անաղմուկ ցած էինք իջնում,աշխատելով թաքնվել ստվերոտ կողմում։ Ցածրաձայն խնդրում էինք սպասավորից մեր գլխակներն գլխարկներն ու վերարկուները, ինքներս բաց էինք անում դուռը, աննկատ դուրս էինք սահում և արագ թեքվում անկյունից՝ հնարավորին չափ խուսափելով միմյանցից։
Այդ ժամանակվանից ես առանձնապես հետաքրքրություն չեմ ցուցաբերում գերմաներեն երգերի նկատմամբ։
Նույնիսկ Ռեդիգը, թեև ամեն կերպ ձգտում է փչացնել աղտոտել ու ապականել հնարավորին չափ մեծ տարածություն, բավական բարեհոգի է, որպեսզի աչքից հեռու պահի իր տգեղ դեմքի նշանակալի մասը։
Կեսարը, իհարկե կանգ է առել նաև Ուոլթոնի մոտ, ճամբար է դրել, ամրություններ է կառուցել և ալլն։ այլն։ Կեսարը գետի մեծ սիրահար էր։ Էլիզաբեթ թագուհին նույնպես եղել է այստեղ։ Ուր էլ գնաք, չեք ազատվի այդ կնոջից։ Կրոմվելը և Բրեդշոուն ուղեցույց գրքի հեղինակը չէ, այլ դատավոր Բրեդշոուն, որը Չարլզ արքային մահվան դատապարտեց, նույնպես եղել է այստեղ։ Նրանք բոլորը միասին պետք է որ բավական հաճելի ընկերախումբ կազմեին։
Ուոլթոնյան եկեղեցում կռվարար կանանց սանձահարելու համար պահվում է երկաթե սանձ։ Հին ժամանակներում դա օգտագործում էին կանանց լեզուները սանձելու համար։ Ներկայումս նման փորձերից հրաժարվել են։ Իմ կարծիքով , դրա պատճառը երկաթի պակասությունն է, իսկ երկաթից բացի, ուրիշ ոչինչ չի կարող բավականաչափ դիմացկուն լինել։
Եկեղեցում կան նաև ուշադրության արժանի մի քանի գերեզմաններ, և ես վախենում էի, որ Հարրիսին դրանցից կտրել չի լինի, սակայն Հարրիսը դրանց մասին չէր էլ մտածում և մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Կամրջից վեր գետը զարմանալիորեն ոլորուն է դառնում։ Դա գետը գեղատեսիլ է դարձնում, բայց զայրացնում է նրանց, ովքեր թիավարում կամ պարանով քարշում են նավակը, և անվերջ վեճեր են ծագում թիավարի և ղեկակալի միջև։
― Դա ի՞նչ է, թավա՞, ― հարցրեց Հարրիսը։
― Ոչ, ― պատասխանեց Ջորջը աչքեի աչքերի տարօրինակ փայլով նայելով մեզ, ― այս ամառ սա շատ մոդայիկ է։ Բոլորը վերցնում են իրենց հետ գետով ճանապարհորդելիս։ Սա բանջո է։
― Չգիտեի , որ դու բանջո ես նվագում, ― մի շնչով վրա տվեցինք Հարրիսը և ես։
Այժմ, երբ Ջորջն արդեն մեզ հետ էր, մենք ստիպեցինք նրան աշխատել։ Ինքնին հասկանալի է, Ջորջը աշխատել չէր ուզում։ Նա պատճառաբանեց, որ չափազանց շատ է աշխատել Սիթիում։ Հարրիսը, որ բնավորությամբ շատ կտրուկ է ու խղճմտանքից զուրկ, ասաց․ ― Ահ, ոչինչ, հիմա էլ փոփոխության համար կաշխատես գետի վրա։ Փոփոխությունը օգտակար է բոլորի համար։
Եթե խղճով դատենք։ դատենք, (նույնիսկ այնպիսի խղճով, ինչպիսին Ջորջինն է), նա չպետք է առարկեր։ Ջորջն առաջարկեց, որ թերևս ավելի լավ կլինի, ինքը մնա նավակում և թեյ պատրաստի, իսկ Հարրիսը և ես ճոպանով քարշենք նավակը, քանի որ թեյ պատրաստելը հոգնեցուցիչ գործ է, իսկ Հարրիսը և ես խիստ հոգնած տեսք ունեինք։ Պատասխանի փոխարեն մենք նրան փոխանցեցինք ճոպանը, որը նա վերցրեց ու դուրս եկավ նավակից։
Թող վիրավորական չթվա, բայց ես խորապես համոզված եմ, որ եթե վերցնեք մի ամենասովորական ճոպան, ուղիղ ձգեք դաշտի կենտրոնում և երեսուն աստիճան մեջքով շրջվեք, ապա կտեսնեք, որ այդ ժամանակամիջոցում ճոպանը գալարվել է, խճճվել և ամբողջովին հանգույցներով պատվել, իսկ երկու ծայրերը չգիտես, թե ուր են կորել։ Եվ ստիպված եք կես ժամ շարունակ նստել այդտեղ, խոտերի վրա, և հայհոելով քանդել խճճվածքը։
Միշտ այդպես է լինում, և դա իր ետևից նույնպիսի հետևանքներ է բերում։ Գետափին կանգնած մարդը, որը փորձում է քանդել խճճվածքը, համոզված է, որ ամեն ինչում մեղավորը նա է, ով կծկել է ճոպանը, իսկ երբ մարդ գետափին մի որևէ բան է մտածում, անպայման իր մտքերը բարձրաձայն է արտահայտում։
― Ի՞նչ էիր ուզում սարքել սրանից, ուզում էիր ձկնորսական ցա՞նց հյուսել։ Լավ ես խճճել, խոսք չկա։ Մի՞թե չէիր կարող կարգին փաթաթել , հիմար։
Այսպես անդադար մռթմռթալով, նա կատաղի պայքար է մղում ճոպանի հետ, փռում է գետափին և վազվզում է շուրջը, փորձելով գտնել ծայրը։
Գուցե ղեկն է կոտրվել կամ ձողն է տախտակամածից ցած ընկել, կամ գլխարկն է ջուրն ընկել և արագ լողում է հոսանքով վար։ Սկզբում նա համեստորեն և անչափ քաղաքավարի խնդրում է նրանց կանգ առնել։
― էյԷյ, մի րոպե կանգ առեք, խնդրում եմ, ― ուրախ գոռում է նա, ― գլխարկս ջուրն ընկավ։
― Էյ, Թոմ, Դիք, չե՞ք լսում, ի՞նչ է, ― այս անգամ պակաս հարգալից տոնով։
― Նրանք գտա՞ն ծեր կնոջը, ― հարցրեց Հարրիսը։
Ջորջը պատասխանեց,որ չգիտի։
Քարշողի և քարշվողի միջև փոխադարձ համակրանքի վտանգավոր բացակայության մեկ ուրիշ դեպքի մի անգամ Ջորջը և ես ականատես եղանք Ուոլթոնի մոտ։ Դա այն հատվածում էր, ուր ափաշերտը թեք իջնում է դեպի ջուրը, իսկ մենք հանդիպակաց ափին էինք և դիտում էինք գետը։ Քիչ անց մեր տեսադաշտում մի փոքրիկ նավակ երևաց, որը մեծ արագությամբ քարշում էր մի զորավոր ձի։ Հեծյալը մի փոքրիկ տղա էր։ Նավակի մեջ երազկոտ ու հարմար դիրքերով անխռով մեկնվել էին հինգ տղամարդիկ։ Հատկապես ղեկակալը շատ անխռով տեսք ուներ։
Եվ հենց նույն պահին ղեկակալն այդպես էլ արեց, և նավակը ափ թռավ այնպիսի աղմուկով, կարծես միաժամանակ քառասուն հազար քաթանե սավան պատռեցին։ Տղամարդկանցից երկուսը, զամբյուղը և երեք թիերը ակնթարթորեն դուրս թռան ձախ նավակողից և փռվեցին ափին․ մեկուկես րոպե անց, ևս երկուսը դուրս թռան աջ նավակողից և թրմփացին գետնին՝ կարթաձողերի, առագաստների, պարկերի ու շշերի միջև։ Վերջին ուղեվորը տասը յարդ առաջ անցավ և ի վերջո դուրս թռավ գլխի վրա։
Դրանից հետո նավակը թեթևացավ և ավելի հեշտ առաջ սլացավ, իսկ տղան իր ձայնի հնարավորության սահմաններում բարձր գոռալով, ստիպում էր ձիուն քառարշավ սլանալ։ Տղամարդիկ նստեցին տեղներում և աչքերը հառեցին միմյանց։ Մի քանի վայրկյան անցավ, միչև մինչև նրանք գլխի ընկան, թե ինչ է պատահել իրենց հետ ու սկսեցին զայրացած բղավել տղային, որ կանգնի։ Սակայն վերջինս շատ էր տարված իր ձիով, որպեսզի լսեր նրանց։ Մենք հետևում էինք, թե ինչպես են նրանք սլանում տղայի ետևից, մինչև կորան մեր տեսադաշտից։
Չեմ կարող ասել, թե ցավում էի նրանց անհաջողուցյան անհաջողության համար։ Իրականում ես միայն ցանկանում եմ, որ բոլոր այն դեղնակտուց դատարկագլուխները, որոնք սիրում են իրենց նավակը քարշել նման եղանակով, ― իսկ այդպիսիները քիչ չեն, ― նույնպիսի անհաջողությունների հանդիպեն։ Բացի նրանից, որ վտանգի են ենթարկում իրենց կյանքը, նրանք անցանկալի ու վտանգավոր են դառնում ճանապարհին հանդիպած նավակների համար։ Սլանալով այդպիսի մեծ արագությամբ, նրանք ոչ միայն անհնարին են դարձնում նավակի ղեկավարությունը, այլև թույլ չեն տալիս, որ մյուս նավակները գոնե դուրս գան ճանապարհից։ Նրանց ճոպանը դիպչում է ձեր կայմին և շրջում նավակը, կամ դիպչում է նավակում գտնվող մարդկանց և նրանց ջուրն է գցում, կամ ճանկռոտում դեմքը։ Ամենաճիշտն այն կլինի, որ ամուր կանգնեք ձեր տեղում և պատրաստ լինեք կայմի ներքևի մասով հեռու տանել նրանց ձեր նավակից։
Սակայն նավաքարշի հետ կապված դեպքերից ամենատպավորիչն այն է, երբ նավակը քարշում են թույլ սեռի ներկայացուցիչները։ Դա մի ցնցող իրադարձություն է, որը ոչ մեկը չպետք է բաց թողնի։ Ավելի հաճախ երեք աղջիկներ են քարշում․ երկուսը վերցնում են ուսապարանը, իսկ երրորդը պտտվում է նրանց շուրջն ու անվերջ քրքջում։ Սովորաբար ամեն ինչ սկսվում է նրանից, որ պարանը փաթաթվում է նրանց ոտքերին ու ստիպված են լինում նստել գետափին և օգնել մեկը մյուսին ազատվելու կապանքներից։ Հետո պարանը փաթաթվում է նրանց պարանոցների շուրջը և քիչ է մնում, շնչահեղձ լինեն։ Վերջիվերջո ամեն ինչ կարգավորվում է, և նրանք սկսում են վազել, իրենց ետևից քարշելով նավակը անչափ վտանգավոր արագությամբ։ Մոտ հարյուր յարդ վազելուց հետո, նրանք բնականաբար շնչասպառ են լինում, միանգամից կանգ են առնում և ծիծաղելով թավալվում կանաչների վրա։ Իսկ ձեր նավակը, մինչև գլխի կընկնեք, թե ինչ է կատարվում կամ կհասցնեք վերցնել թիերը, քշվում է մինջև գետի մեջտեղը և պտտվում տեղում։ Իսկ նրանք վեր են կենում ու զարմանում։
― Օ, նայեք, ասում են նրանք, ― նավակը գետի մեջտեղն է հասել։
― Պարզ է։ Տվեք ինձ իմ կարմիր գլխաշորը։ Բարձի տակ է։
Դուք գտնում եք գլխաշորը և մեկնում նրան։ Այդ ընթացքում մյուս աղջիկը խնդրում է իրենն էլ տալ։ Բոլոր դեպքերում նրանք վերցնում են նաև Մերիի գլխաշորը, բայց պարզվում է , որ դա Մերիին պետք չէ և նրանք ետ են բերում ու փոխարենը վերցնում են սանրը։ Այդ ամենը տևում է մոտ քսան րոպե։ Հետո աղջիները նորից գործի են անցնում։ Հաջորդ ոլորանն անցնելիս, նրանք մի կով են տեսնում, և դուք ստիպված դուրս եք դալիս նավակից և ճանապարհից քշում կովին։
Երբ աղջիկներն են նավակը քարշում, ոչ մի րոպե չեք հասցնում ձանձրանալ։
Որոշ ժամանակ անց Ջորջը կարգի բերեց ճոպանը և առանց միջադեպերի մեզ հասցրեց մինչև Փենթոն-Հուք։ Այդտեղ մենք քննարկեցինք գիշերելու կարևոր հարցը։ Որոշեցինք այդ գիշերն անցկացնել նավակում․ դրա համար կամ պետք է կանգ առնեինք այդտեղ, կամ էլ Սթեյնզն անցնելուց հետո։Սակայն հետո։ Սակայն գիշերելու պատրաստություն տեսնել հիմա, երբ արևը դերևս դեռևս երկնակամարում է, իմաստ չուներ։ Այդ պատճառով էլ որոշեցինք թիավարել ևս երեքւկես երեքուկես մղոն մինչև Ռաննիմիդ, որտեղ գետակը խաղաղ է ու անտառածածկ և կարելի է հարմար օթևան գտնել։
Սակայն հետո մենք զղջացինք, որ կանգ չառանք Փենթոն-Հուքի մոտ։ Հոսանքին հակառակ վաղ առավոտյան երեք-չորս մղոն անցնելը հասարակ գործ է, բայց երկար օրվա վերջում դա տանջալից աշխատանք է։ Վերջին մի քանի մղոնն անցնելիս բնապատկերներն այլևս ձեզ չեն հետաքրքրում։ Ոչ խոսելու, ոչ ծիծաղելու ցանկություն չի մնում։ Ամեն կես մղոնը ձեզ ամբողջ երկու մղոն է թվում։ Չեք կարողանում հավատալ, որ դեռ այդտեղ եք գտնվում և սկսում եք կասկածել , թե քարտեզն է սխալ։ Եվ երբ, ինչպես ձեզ թվում է, ամենաքիչը տասը մղոն ճանապարհ եք անցել և դեռ շլյուզը չի երևում, դուք սկսում եք լրջորեն անհանգստանալ, որ գուցե ինչ-որ մեկը գողացել է շլյուզը ու փախուստի դիմել։
Հիշում եմ, ինչպես մի անգամ գետի վրա սարսափելի ցնցում ապրեցի (փոխաբերական իմաստով, իհարկե): ։ Նավակում մի ջահել օրիորդի հետ էի (մորաքրոջս աղջիկն էր): ։ Մենք լողում էինք հոսանքի ուղղությանբ դեպի Գորինգ։ Բավական ուշ էր, և ուզում էինք հնարավորին չափ շուտ տեղ հասնել, համենայն դեպս նա այդպես էր ցանկանում։ Արդեն վեցն անց կես էր, երբ հասանք Բենսոնյան շլյուզին։ Մթնշաղ էր իջնում, և իմ ուղեկցուհին սկսեց անհանգստության նշաններ ցույց տալ։ Նա ասաց, որ ընթրիքին պետք է անպայման տանը լինի։ Ես ասացի, որ դա այնպիսի իրադարձություն է, որից ինքս էլ չէի ցանկանա ուշանալ և հանեցի քարտեզը, որ մոտս էի պահում, տեսնելու, թե որքան ճանապարհ էր մնում անցնելու։ Պարզեցի, որ ընդամենը մեկուկես մղոն էր մնացել մինչև հաջորդ՝ Ուոլլինգֆորդյան շլյուզը, իսկ այնտեղից մինչև Քլիվ հինգ մղոն է։
― Ամեն ինչ կարգին է, ասացի։ ― Մինչև ժամը յոթը կլինենք հաջորդ շլյուզի մոտ, իսկ հետո կմնա ընդամենը մեկը և վերջ։
Հարրիսն ու ես սկսեցինք մտածել, որ գուցե Բել-Ուիրյան շլյուզի հետ էլ հաշիվները մաքրել են նույն եղանակով։ Ջորջը պարանով քարշեց մեզ մինչև Սթեյնզ, և այնտեղ մենք փոխարինեցինք նրան։ Թվում էր, թե հիսուն տոննա ծանրություն ենք քարշ տալիս և արդեն քառասուն մղոն ճանապարհ ենք անցել։ Ժամը յոթն անց կեսին տեղ հասանք, բոլորս տեղավորվեցինք նավակում և թիավարեցինք դեպի ձախ ափը, հարմար տեղ փնտրելով նավակը կանգնեցնելոը կանգնեցնելու համար։
Սկզբում որոշել էինք գիշերելու համար կանգ առնել Մեծ Խարտիա կղզու մոտ, ― մի գեղեցիկ անկյուն, որտեղ գետը ոլորապտույտ հոսում է հարթ, կանաչապատ դաշտավայրով, ― և գիշերել այն գեղատեսիլ, փոքրիկ գետախորշերից մեկում, որոնցից այնքան շատ կան այդ կղզյակի շուրջը։ Սակայն, չգիտես ինչու, հիմա մենք այնպես չէինք ձգտում դեպի գեղատեսիլ վայրերը, ինչպես օրվա սկզբում։ Այդ գիշեր մեզ լիուլի կբավարարեր նույնիսկ ջրի մի փոքրիկ հատվածը ածուխի բեռնանավի և գազի հանքավայրի միջև։ Բնապատկերները մեզ չէին գրավում։ Մենք միայն ուզում էինք ընթրել ու պառկել քնելու։ Սակայն, այնուամենայնիվ, թիավարեցինք մինչև փոքրիկ հրվանդանը, որը կոչվում է «Պիկնիկների հրվանդան» և մի շատ հաճելի անկյուն գտանք հսկայական ծփիի ներքո, որի տարածված արմատներից էլ կապեցինք մեր նավակը։