Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

Ավելացվել է 14 բայտ, 17:50, 11 Հոկտեմբերի 2013
Առավոտյան մենք բավական ուշ արթնացանք և ընդառաչելով Հարրիսի անկեղծ ցանկությանը, բավարարվեցինք պարզունակ, «առանց դելիկատեսների» նախաճաշով։ Որից հետո լվացինք ամանեղենը և ամեն ինչ կարգի բերեցինք (այդ ամենօրյա կրկնվող աշխատանքը օգնում է վճռելու մի հարց, որը ինձ հաճախ շփոթության մեջ էր գցում․ այն է․ ինչպե՞ս է տնային տնտեսուհին հաջողացնում անցկացնել ժամանակը) և մոտավորապես ժամը տասին ճանապարհ ընկանք՝ մտադրվելով այդ օրվա ընթացքում որքան հնարավոր է երկար ճանապարհ անցնել։
Այդ առավոտյան մենք համաձայնության եկանք նավակը թիավարել, ճոպանով քարշելու փոխարեն։ Հարրիսն ասաց, որ աշխատանքի ամենաճիշտ բաժանումն այն կլինի, որ Ջորջը ու ես թիավարենք, իսկ ինքը ղեկակալ լինի։Ես ամենևին համաձայն չէի նրա հետ և ասացի, որ Հարրիսը ավելի շատ խելամտություն կցուցաբերեր, եթե առաջարկեր, որ ինքն ու Ջորջն աշխատեն, իսկ ինձ թողնեն, որ մի քիչ հանգըստանամ։ հանգստանամ։ Ինձ թվում էր, որ ես ավելի շատ եմ աշխատում, քան պետք է, և դա արդեն ազդում էր նյարդերիս վրա։
Ինձ միշտ այնպես է թվում, որ պետք եղածից ավելի եմ աշխատում։ Մի կարծեք, թե դեմ եմ աշխատանքին, ընդհակառակը, սիրում եմ աշխատանքը։ Դա ինձ հմայում է։ Ես կարող եմ ժամերով նստել և դիտել, թե աշխատանքն ինչպես է առաջ գնում։ Շատ եմ սիրում աշխատանքին մոտ գտնվել։ Այն միտքը, որ կարող եմ դրանից զրկվել, հուսահատության է հասցնում ինձ։
― Պատկերացնում ես, ծերուկ Ջորջը աշխատանքի մասին է ճառում, ― ծիծաղեց նա։ ― Ախր կես ժամ աշխատելուց հետո շունչը կփչի։ Երբևէ տեսե՞լ ես Ջորջին աշխատելիս, ― դիմեց ինձ Հարրիսը։
Ես համաձայնեցի Հարրիսի հետ, որ իրոք չեմ տեսել, ավելի ճիտճիշտ, ճանապարհորդությունն սկսելուց հետո ինչ-որ չեմ նկատել։
― Չեմ հասկանում, ի՞նչպես պիտի իմանայիր, ― առարկեց Ջորջը։ ― Թող անիծված լինեմ, եթե ամբողջ ժամանակդ քնով չես անցկացրել։ Երբևէ Հարրիսին արթուն տեսած կա՞ս։ Բացի, իհարկե, ճաշի ժամերից, ― դիմեց Ջորջը ինձ։
― Մոտ երեսունչորս մղոն ճանապարհ անցանք, ― ավելացնում է առաջին պատմիչը, ևս մի բարձ ավելացնելով գլխի տակ։
Դե լավ, Թոմ, մի չափազանցրու, ― կշտամբանքով մռթմռթում է Ջեկը, ― ամենաշատը երեսուներեք մղոն։
Եվ Ջեկն ու Թոմը, լրիվ ուժասպառ լինելով իրենց ուժից վեր այս խոսակցությունից, , նորից քուն են մտնում։ Իսկ երկու պարզամիտ թիավարները անչափ հպարտ են, որ իրենց թույլ են տվել տեղափոխել այնպիսի հիանալի թիավարների, ինչպիսին Ջեկն ու Թոմն են և սկսում են ավելի ջանասիրաբար թիավարել։
Ես ինքս, երբ ջահել էի, լսում էի մեծահասակների նմանօրինակ պատմությունները, ընդունում էի, կուլ էի տալիս, յուրացնում ամեն մի բառը և խնդրում էի էլի պատմել։ Բայց ներկայիս սերունդը կարծես զուրկ է հին օրերի միամիտ հավատից։ Մենք՝ Ջորջը, Հարրիսը և ես, մի տարի ամռանը մեզ հետ էինք վերցրել մի դեղնակտուց պատանու և ճանապարհին նրան սովորական անհավատալի բաներ էինք պատմում մեր երևակայական հրաշագործությունների մասին։
Այդ առավոտ սկսեցինք խոսել մեր անձնական փորձի մասին և հիշեցինք թիավարման արվեստի մեջ կատարած մեր առաջին քայլերը։
Նավակի հետ կապված իմ առաջին հիշողությունն այն է,որ հինգ տղաներով, այդ թվում նաև ես, յուրաքանչյուրս երեքական պենս էինք զոհում և Ռիջենթ-պարկի լճում մի ինչ-որ արտասովոր տեսքով նավակ էինք թիավարում, որից հետո մեր զգեստները չորացնում էինք այգու պահակի սենյակում։
Դրանից հետո ես սիրեցի ջուրը և հաճախ էի նավարկում քաղաքամերձ տարբեր լճակներում։ Դա մի զբաղմունք է, որն ավելի շատ զվարճանք ու հուզմունք է խոստանում, քան թվում է առաջին հայացքից, հատկապես, երբ դուք գտնվում եք լճակի մեջտեղում, իսկ ափին հանկարծ մի մեծ փայտ ձեռքին հայտնվում է այն տախտակների տերը, որոնցից պատրաստված է ձեր լաստանավակը։
Պարզվում է, որ նա ճանաչում է ձեր հորն ու մոտիկից ծանոթ է նաև ձեզ հետ, բայց նույնիսկ դրանով չի կարողանում ձեզ իր կողմը գրավել։ Նա սպառնում է, որ ցույց կտա, թե ինչ է նշանակում վերցնել ուրիշի տախտակներն ու դրանից լաստ պատրաստել, բայց քանի որ դուք արդեն գիտեք, թե դա ինչպես է արվում, առաջարկությունը, թեև սրտանց է արված, ավելորդ է թվում և հետո դուք չեք ցանկանում նեղություն պատճառել նրան՝ առաջարկն ընդունելով։
Բայց և այնպես, ձեզ հետ հանդիպելու նրա ցանկությունն այնքան մեծ է, որ ձեր անտարբերությունից ամենևին չի պակասում։ Եվ այն փուդաջանությունըփութաջանությունը, որ նա ցույց է տալիս լճակի ափով ետ ու առաջ վազելով, որպեսզի ձեր ափ հասնելուն պես տեղում լինի, ինչպես հարկն է ձեզ ողջունելու համար, իրոք որ շոյում է մարդու ինքնասիրությունը։ Եթե նա գեր է և վազելիս շնչահեղձ է լինում, հեշտությամբ կարող եք խույս տալ նրա սիրալիությունից, իսկ եթե երիտասարդ է և արագաշարժ՝ հանդիպումն անխուսափելի է։ Տեսակցությունը, սակայն, արագ է ավարտվում։ Մեծ մասամբ նա է խոսում, իսկ դ՛ուք դուք սահմանափակվում եք միավանկ բացականչություններով և հենց որ նրա ձեռքից դուրս պրծնելու հնարավորություն է ստեղծվում, առանց տատանվելու օգտվում եք դրանից։
Ես մոտ երեք ամիս նվիրեցի լաստանավերով նավարկելուն և արվեստի այդ բնագավառում բավականաչափ փորձ ձեռք բերելով, որոշեցի ինչպես հարկն է զբաղվել թիավարման գործով և դարձա Լի գետի ակումբներից մեկի անդամը։
Բայց այսպես թիավարման գործում փորձ ձեռք չեք բերի։
Ես թիավարման իմ ոճը ձեռք եմ բերել Թեմզայի վրա նավարկելով։ Իմ ոճն ամենուր ընդունում են հիացմունքով։ Բոլորը գտնում են, որ դա շատ յուրորինակ յուրօրինակ ոճ է։
Մինչև տասնվեց տարեկան դառնալը, Ջորջը նույնիսկ չի մոտեցել ջրին։ Դրանից հետո նա և նույն տարիքի ևս ութ ջենտլմեններ մի շաբաթ օր ճամփա ընկան դեպի Քյու, մտադրվելով այնտեղ նավակ վարձել ու թիավարել մինչև Ռիչմոնդ ու ետ։ Նրանցից մեկը, Ջոսքինս անունով մի փրչոտ երիտասարդ, որը մեկ երկու անգամ նավակ էր նստել Սերփնթայնում, հավաստիացրեց նրանց, որ դա շատ զվարճալի է։ Երբ նրանք հասան նավամատույց, տեղատվության ժամ էր և հոսանքը շատ արագ էր։ Գետից սառը քամի էր փչում, բայց դա նրանց ամենևին չանհանգստացրեց, և սկսեցին իրենց համար նավակ ընտրել։
Նավամատույցում մի ութ թիանի նավակ էր չորանում, որը և գրավեց նրանց ուշադրությունը։ Նրանք խնդրեցին, որ իրենց տան այդ նավակը։ Նավավարը տեղում չէր և նրան փոխարինում էր որդին։ Տղան փորձեց շեղել նրանց ուշադրությունը սպորտային նավակից և ցույց տվեց երկու-երեք հարմարավետ նավակներ, որոնք նախատեսված էին ընտանեկան զբոսանքների համար, բայց դրանք հարմար չէին։ Սպորտային նավակը միակն էր, որի մեջ նրանք տպավորիչ կերևային։
Այսպիսով տղան նավակը ջուրը իջեցրեց, երիտասարդները հանեցին պիջակները և պատրաստվեցին գրավել իրենց տեղերը։ Տղան առաջարկեց Ջորջին, որը նույնիսկ այն ժամանակ ցանկացած խմբի ամենածանրաքաշ անդամն էր, գրավել չորրորդ տեղը։ Ջորջն ասաց, որ ուրախ է չորրորդը լինել, արագ անցավ առաջին թիավարի նստարանը և նստեց մեջքով դեպի նավախելը։ Վերջիվերջո, նրան նստեցրին ինչպես հարկն է, որից հետո մյուսները նույնպես հետեվոցին հետեվեցին նրա օրինակին։
Ղեկակալ նշանակեցին մի խիստ ջղային տղայի, որին Ջոսքինսը բացատրեց ղեկի հետ վարվելու կանոնները։ Ջոսքինսն ինքը իր իր վրա վերցրեց առաջին թիավարի պարտականությունները։ Նա բացատրեց մյուսներին, որ ամեն ինչ շատ հեշտ է, պարզապես պետք է հետևեն իր օրինակին։
Նրանք հայտնեցին, որ պատրստ պատրաստ են, իսկ տղան վերցրեց ձողը և նավակը նավամատույցից հեռու հրեց։
Թե ինչ եղավ հետո, Ջորջը ի վիճակի չէր նկարագրել ամենայն մանրամասնությամբ։ Նա աղոտ հիշում էր, որ մեկնարկ վերցնելուց անմիջապես հետո հինգերորդ թիավարը թիով ուժգին հարված ստացավ մեջքին և միևնույն ժամանակ զգաց, որ իր նստարանը ինչ որ հանելուկային ձևով ահետացավ, իսկ ինքը հայտնվեց նավակի հատակին։ Նա զարմանքով նկատեց, որ երկրորդ թիավարը պառկած էր հատակին ոտքերը օդում տնկած, ակներևաբար նոպայի մեջ։
Նրանք անցան Քյուի կամրջի տակով ժամում ութ մղոն արագությամբ և դա այն դեպքում, երբ միայն Ջոսքինսն էր թիավարում։ Ջորջը նորից տեղավորվելով իր տեղում, փորձեց օգնել նրան, բայց, ի զարմանս իրեն, թին ջրի մեջ մխրճվելու պես անհոտացավ անհետացավ նավակի տակ և քիչ մնաց իրեն էլ հետը տաներ։
Իսկ «ղեկակալը» տախտակամածից ցած նետեց ղեկավարման պարանները և սկսեց լաց լինել։
Թե ինչպես վերադարձան, Ջորջը ի վիճակի չէր նկարագրել, բայց դա նրանից ամբողջ քառասուն րոպե խլեց։ Քյուի կամրջից մի մեծ բազմություն հետաքրքրությամբ դիտում էր այս ներկայացումը, և ամեն մեկը տարբեր ցուցմունքներ էր տալիս։ Երեք անգամ նրանց հաջողվեց նավակը ետ տանել կամրջի տակից։ Երեք անգամն էլ հոսանքը նավակը քշեց նույն տեղը։ Եվ ամեն անգամ, երբ ղեկակալը վեր էր նայում և իր գլխավերևում տեսնում էր կամուրջը, վերսկսում էր լացուկոծը։
Ջորջը խոստովանեց , որ այդ օրը իր մտքով անգամ չեր անցնի, որ երբևէ իրեն այսքան դուր կգար նավակով զբոսանքը։
Հարրիսը ավելի շատ սովոր է թիավարել բաց ծովում, քան գետի վրա։ Նա ասում է, որպես մարզանք, դա իրեն ավելի է դուր գալիս։ Ես նրա հետ համաձայն չեմ։
Հիշում եմ, անցյալ ամառ Իսթբորնում մի նավակ էի վարձել։ Տարիներ առաջ ես ծովում բավական թիավարել եմ և համոզված էի, որ այս անգամ էլ ամեն ինչ կարգին կլինի, բայց պարզվեց, որ հիմնավորապես մոռացել էի թիավարման նրբությունները։ Երբ մի թին խորասուզվում էր ջրի մեջ, մյուսը անօգնական ճոճվում էր օդում։ Իսկ ջուրը երկու թիերով միաժամանակ ճեղքելու համար ստիպված էի տեղիցս վեր կենալ։ Ծովափին մեծ թվով բարձր դասի մարդիկ էին զբոսնում և ես ստիպված էի այսպիսի ծիծաղելի դիրքով անցնել նրանց մոտով։ Լողափի կես ճանապարհին կանգ առա և ետ դարնալու դառնալու համար ստիպված էի դիմել մի ծեր ձկնորսի օգնությանը։
Սիրում եմ դիտել, թե ինչպես է թիավարում ծեր թիավարը, հատկապես երբ նրան ժամավարձով են վճարում։ Թիավարման նրա մեթոդի մեջ ինչ-որ դուրեկան հանգստություն ու անշտապողականություն կա։ Դա այնքան հեռու է այն տանջալից շտապողականությունից, այն գերլարվածությունից, որն օրեցօր ավելի ու ավելի է թունավորում տասնիններորդ դարի մարդկանց կյանքը։ Նա երբեք չի ձգտում առաջ անցնել մյուս նավակներից։ Եթե նրանցից մեկ ուրիշ նավակ առաջ է անցնում, նա ամենևին չի բարկանում։ Ճիշտն ասած, բորոր բոլոր մյուս նավակները, եթե նույն ուղղությսմբ են շարժվում, նրանից առաջ են անցնում։ Որոշ մարդկանց դա կարող է համբերությունից հանել։ Սակայն վարձու նավավարի վսեմ ինքնատիրապետումը, որն ի հայտ է գալիս դժվարին փորձության պահին, լավ դաս է գոռոզամիտների ու սնապարծների համար։
Պարզ, սովորական թիավարումը, երբ պետք է նավակը պարզապես առաջ շարժել, այնքան շատ հմտություն չի պահանջում, բայց բավական փորձ պետք է ունենաք, մինչև կարողանաք աղջիկների մոտով անցնելիս ձեզ անբռնազբոս զգալ։ Սկսնակ թիավարին համաչափ զարկն է, որ շփոթեցնում է։
- Ծիծաղելի է, ― ասում է նա արդեն քսաներորդ անգամ փորձելով իր թիերն առանձնացնել ձերից։ ― Երբ մենակ եմ լինում, ամեն ինչ հիանալի է ստացվում։
Անչափ զվարճալի է տեսնել, թե ինչպես երկու սկսնակ թիավարներ փորձում էն համաչափ թիավարել։ Նավախելի թիավարը գտնում է, որ անհնար է թիավարել առաջին թիավարի հետ համաչափ, քանի որ նա շատ տարօրինակ ոճ ունի։ Առաջին թիավարը խիստ բարկանում է և փորձում է բացատրել, որ վերջին տասը րոպեների ընթացքում միայն նրանով է զբաղված, որ փորձում է իր ոճը հարմարեցնել նրա սահմանափակ կարողությանը։ Նավախելի թիավարն էլ իր հերթին է վիրավորվում և խնդրում է առաջին թիավարին չանհագստանալ իր համար, այլ ողջ ուշադրությունը կենտրոնացնել թիերի վրա։
Գուցե փոխե՞նք տեղներս, ― ավելացնոււմ է նա, ― ակնհայտորեն հասկացնելով, որ դա միանգամից կփոխի դրությունը։
Աննշան հաջողությամբ նրանք շրմփացնում են թիերով ևս մի հարյուր յարդ և հանկարծ առաջին թիավարի գլխում մի պայծառ միտք է ծագում և նրա համար պարզ է դառնում իրենց անհաջողության պատճառը։
― Ահա թե ինչ, դու վերցրել ես իմ թիերը, ― գոռում է նա առաջին թիավարին, ինձ փոխանցիր քոնը։
Ահ, ես էլ զարմանում էի, թե ինչու չեմ կարողանում սրանից գլուխ հանել, ― պատասխանում է մյուս թիավարը, պայծառանալով և հաճույքով համաձայնելով թիերը փոխելու առաջակությանը։ ― Հիմա արդեն ամեն ինչ կկարգավորվի։
Բայց նույնիսկ այդ ժամանակ էլ իրերի ընթացքը չի փոխվում։ Նավախելի թիավարը թիերին հասնելու համար ստիպված է թևերը մեկնել ողջ երկարությամբ, մինչդեռ առաջին թիավարը յուրաքանչյուր զարկի ժամանակ թիերով ուժեղ հարված է հասցնում իր իսկ կրծքավանդակին։ Այնպես, որ նրանք նորից են փոխանակություն կատարում և այն եզրակացությանն են հանգում, որ նավավարը ուրիշ զույգ թիեր է տվել իրենց, ու անդադար մեղադրելով այդ մարդուն մտերմանում են՝ ամենաջերմ ու բարեկամական զգացմունքներով լցվելով միմյանց հանդեպ։
Ես սկսեցի խիստ զայրանալ ընկերոջս վրա, որը քայլ արեց տախտակամածից այն կողմ ու այդպես լքեց ինձ։ Ծայրահեղ դեպքում նա կարող էր գոնե ձողը թողնել ինձ։
Մոտավորապես քարորդ քառորդ մղոն այդպես լողացի, երբ հանկարծ գետի կենտրոնում խարիսխ ձգած մի ձկնորսական նավակ նկատեցի, որտեղ երկու ծեր ձկնորսներ էին նստած։ Նրանք տեսան, որ ուղիղ սլանում եմ իրենց վրա և ձայն տվեցին, որպեսզի մի կողմ թեքվեմ իրեց իրենց ճանապարհից։
― Չեմ կարող, ― գոռացի ես ի պատասխան։
Երբ ավելի մոտեցա, բացատրեցի, թե բանն ինչ է, և նրանց հաջողվեց մի ձող փոխանցել ինձ։ Ամբարտակը այդտեղից ընդամենը հիսուն յարդի վրա էր գտնվում, և ես բախտավոր եմ, որ այդ ձկնորսները պատահաբար այդտեղ էին։
Առաջին անգամ լաստանավով զբոսանքի մեկնեցինք երեք ուրիշ երիտասարդների հետ, որոնք ինձ պետք է ցույց տային, թե ինչպես վարվեմ լաստանավի հետ։ Ինչ-ինչ պատճառներով մենք չէինք կարող միասին գնալ գետափ, և ես, խոստացա, որ առաջինը կգնամ և, մինչև նրանց գալը, կվերցնեմ լաստանավակը, ջուրը կիջեցնեմ և մի քիչ կփորձեմ։
Այդ օրը ինձ չհաջողվեց լաստանավ ստանալ․ դրանք բոլորն էլ արդեն զբաղված էին, այնպես, որ ինձ ոչինչ չէր մնում անելու, քան նստել գետափին, նայել գետին ու սպասել ընկերներիս։
Ուրախ էի տեսնել, որ իմ ընկերները բավականաչափ պարկեշտ գտնվեցին և զգացին, թե ինչ հիմար դրության մեջ են ընկել։ Նրանք բացատրեցին այդ երիտասարդին, որ նրան շփոթել են իրենց ընկերոջ հետ և հույս հայտնեցին, որ նա, հավանաբար հասկանում է, որ իրենք ընդունակ չեն իրենց ընկերներից բացի որևէ մեկ ուրիշին այդպես վիրավորել։
Իհարկե, այն հանգամանքը, որ նրան շփոթել են իրենց ընկերոջ հետ, արդարացնում էր նրանց արարքը։ Հիշում եմ, մի անգամ Հարրիսը ինձ մի դեպք պատմեց, որը կատարվել էր իր հետ Բուլոնում լողոլիս։ լողալիս։ Նա լողում էր լողափից ոչ հեռու, երբ հանկարծ զգաց, որ ինչ-որ մեկը ետևից բռնեց իր պարանոցից և ուժեղ սուզեց ջրի տակ։ Հարրիսը սկսեց կատաղորեն պայքարել, բայց նրա հակառակորդը կարծես իսկական Հերկուլես լիներ և Հարրիսի բոլոր ջանքերը՝ դուրս պրծնել, ապարդյուն անցան։ Ի վերջո, նա դադարեց դիմադրել և փորձեց հանդիսավոր բաների մասին մտածել, երբ անսապասելիորեն հակառակորդը ազատ արձակեց նրան։ Հարրիսը ոտքի կանգնեց և շուրջը նայեց՝ փնտրելով իր հնարավոր դահճին։ Վերջինս կանգնել էր նրա մոտ և քահ-քահ ծիծազում էր, բայց հենց որ տեսավ Հարրիսի դեմքը ետ ընկրկեց և խիստ շփոթվեց։
― Ներեցեք , խնդրում եմ, ― ձեզ ընկերոջս հետ շփոթեցի։
Ամենայն հավանականությամբ, նման երեվույթն այս աշխարհում իրերի բնական քմահաճության արդյունքն է։ Հավանաբար, նավակը, դատելով մեր վարքագծից, եզրակացրել էր, որ այդ առավոտյան որոշել էինք ինքնասպան լինել և այդ պատճառով էլ հաստատ որոշել էր խանգարել մեզ։ Դա միակ բացատրությունն է, որ կարող եմ տալ։
Ամուր կառչելով նավակի գերանից, մեզ հաջողվեց նավակից դուրս չթրչել, բայց դա տանջալից զբաղմունք էր։ Հեկտորն ասաց, որ ծովահեննրրն ծովահեներն ու նավորդները ուժեղ փոթորիների փոթորիկների ժամանակ սովորաբար ղեկը կառաթոկով կապում են որևէ բանից և քամուն հանդիման են պահում գլխավոր եռանկյունի թեք առագաստը և առաջարկեց, որ մենք էլ փորձենք նույնն անել։ Բայց ես պնդեցի, որ նավակը հանձնենք քամու քմահաճույքին։
Քանի որ իմ խորհուրդին հետևելը ավելի հեշտ էր, ի վերջո մենք այդպես էլ արեցիք, իսկ ինքներս հաջողացրեցինք գրկել եզրագերանը և թողեցինք որ նավակը ինքն իր գլխի ճարը տեսնի։
Հակառակի պես, այնպիսի օր չէր, որ մարդիկ ձգտեին դեպի գետը և հարկ եղավ երեք ժամ սպասել մինչև տեսադաշտում մի կենդանի արարած հայտնվեց։ Դա մի ծեր ձկնորս էր, որն անասելի դժվարությամբ, վերջիվերջո ազատագրեց մեզ և խայտառակ ձևով քարշելով հասցրեց մինչև նավակայան։
Ձկնորսի վարձը, որը մեզ տեղ հասցրեց, շարքից դուրս եկած թիերը և չորս ու կես ժամ նավակը զբաղեցնելը մեզ վրա թանկ նստեց։ Բայց մենք փորձ ձեռք բերեցինք, իսկ հանուն դրա , ինչպես ասում են, որքան էլ վճարես, շատ չէ։
==Գլուխ տասնվեցերորդ==
Ռեդինգ։ Մեզ շոգենավակ է քարշում։ Խղճուկ նավակների զայրացուցիչ վարքը։ Ինչպես են նրանք խանգարում շոգենավակներին։ Ջորջը և Հարրիսը նորից հրաժարվում են աշխատել։ Բավական ճղճիմ պատմություն։ Սթրիթլի և Գորինգ։
 
 
Ժամը տասնմեկին մոտ մեր տեսադաշտում երևաց Ռեդինգը։ Գետն այստեղ աղտոտված էր ու մռայլ։ Մարդ այս վայրերում երկար մնալու ցանկություն չի ունենում։ Ռեդինգը հինավուրց հայտնի քաղաք է, որը հիմնադրվել է Էթելրեդ թագավորի օրոք, երբ դանիական ռազմանավերը խարիսխ էին ձգել Քեննեթի ծովախորշում և ճամբար դնելով Ռեդինգում՝ ասպատակություններ էին կատարում ողջ Էսսեքսում։ Այստեղ Էթելրեդը իր եղբոր՝ Ալֆրեդի հետ, ճակատամարտ տվեց դանիացիներին և հաղթանակ տարավ, ընդ որում, Էթելրեդը աղոթում էր, իսկ Ալֆրեդը մարտ էր մղում։
Վստահելի
1396
edits