Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

Ավելացվել է 2 բայտ, 17:55, 11 Հոկտեմբերի 2013
Ամենայն հավանականությամբ, նման երեվույթն այս աշխարհում իրերի բնական քմահաճության արդյունքն է։ Հավանաբար, նավակը, դատելով մեր վարքագծից, եզրակացրել էր, որ այդ առավոտյան որոշել էինք ինքնասպան լինել և այդ պատճառով էլ հաստատ որոշել էր խանգարել մեզ։ Դա միակ բացատրությունն է, որ կարող եմ տալ։
Ամուր կառչելով նավակի գերանից, մեզ հաջողվեց նավակից դուրս չթրչել, բայց դա տանջալից զբաղմունք էր։ Հեկտորն ասաց, որ ծովահեներն ծովահեններն ու նավորդները ուժեղ փոթորիկների ժամանակ սովորաբար ղեկը կառաթոկով կապում են որևէ բանից և քամուն հանդիման են պահում գլխավոր եռանկյունի թեք առագաստը և առաջարկեց, որ մենք էլ փորձենք նույնն անել։ Բայց ես պնդեցի, որ նավակը հանձնենք քամու քմահաճույքին։
Քանի որ իմ խորհուրդին հետևելը ավելի հեշտ էր, ի վերջո մենք այդպես էլ արեցիք, իսկ ինքներս հաջողացրեցինք գրկել եզրագերանը և թողեցինք որ նավակը ինքն իր գլխի ճարը տեսնի։
Վստահելի
1396
edits