Changes

Գիտակցափոխություն

No change in size, 11:23, 25 Հոկտեմբերի 2013
/* Գլուխ 29 */
― Սակայն ինչ վերաբերում է ձեզ, միլեդի,― ասաց Մարվինը, դիմելով Կետին,― ապա անկարող եմ ըմբռնել, թե ինչո՞ւ եք ամուսնացել ձեր հոր գերեվարողի հետ։
― Ավա՜ղ,― ասաց Կետին,― դա մի լրիվ այլ, շատ գարշելի պատմություն է․ նա սկզբից սիրահետեց ինձ, դիմելով սպառնալիքների և անտարբերության, ապա գրավեց յուր մութ ուժով, որին ոչ ոք չէր կարող դիմադրել, իսկ հետո, բազմապիսի անգարթ անգութ թմրադեղերի և երկիմաստ խոսքերի, ինչպես նաև ձեռքերի հմուտ շարժումների օգնությամբ, նա արբեցրեց ինձ ու հասցրեց կեղծ կրքոտության վիճակի՝ այն աստիճան, որ ես ուշագնաց էի լինում նրա եղծելի մարմնի մի հպումի և զզվելի շուրթերի կենտ համբույրի համար։ Եվ քանի որ այդ պահին չկար մեկը, որ հիշեցներ աստծո մասին և բարերար ազդեցություն գործեր վրաս, ես չդիմացա ու տեղի տվեցի։ Բայց գիտեմ, որ իրավունք չունեմ ներողամտություն հայցել, թուլությունս վկայակոչելով։
Մարվինը շրջվեց դեպի միակ մարդը, որի վրա դեռ հույս ուներ։
― Դահի՛ճ,― գոչեց Բլաքըմուրը,― կատարի՛ր պարտականությունդ։
Դահիչն Դահիճն առաջ քայլեց և ստուգեց հսկա կացնի սայրերի սրությունը։ Ապա զենքը թափով վեր տարավ, ու սսկսեց վար բերել․․․
Եվ Կետին ճչա՛ց։