Changes
Մոնթագը տեղից չշարժվեց։ Նա կանգնել էր՝ հայացքը հանդիպակաց սպիտակ սառը պատին։
— Ներս թող։ Ասա, որ հիվանդ Եմ։եմ։
— Ինքդ ասա։— Միլդրեդը իրար անցած չափչփում էր սենյակը, երբ հանկարծ, աչքերը չռեց ու քարացավ տեղում։ Մուտքի դռան խոսափողը ցածրաձայն տվեց իր անունը․ «Միսիս Մոնթագ, միսիս Մոնթագ, ձեզ են հարցնում, ձեզ են հարցնում։ Միսիս Մոնթագ, միսիս Մոնթագ, ձեզ են հարցնում»։ Խոսափողը լռեց։
Ընտրելով հարմարավետ աթոռը, Բիթին նստեց։ Նրա կարմիր դեմքը պահում էր ամենախաղաղ արտահայտությունը։ Նա անշտապ լիքը լցրեց պղնձակուռ ծխամորճը, վառեց եւ բաց թողեց ծխի մի մեծ քուլա։
— Որոշեցի տեսության գալ հիվանդին;հիվանդին։
— Ինչպե՞ս կռահեցիք, որ հիվանդ եմ։
— Ե՞րբ եք մտադիր ապաքինվել,— հարցրեց նա։
— Վաղը։ Գուցե վաղը չէ մյուս օրը։ Հաջորդ շաթաթվա շաբաթվա սկզբում։
Բիթին մերթընդմերթ փստացնում էր ծխամորճը։
Բիթին ուշադիր նայում էր օդի մեջ հալվող ծխի գալարներին։
— Փորձենք պատկերացնել տասնիններորդ հարյուրամյակի մարդուն՝ իր ձիերով, շներով, կառքերով, կյանքի դանդաղ ընթացքով։ Հաջորդում է քսաներորդ դարը, արագընթաց ժամանակ; ժամանակ։ Գրքերը դառնում են փոքրածավալ։ Համառոտ հրատարակություններ։ Վերապատմություն։ Ծաղկաքաղ։ Մի՛ երկարաբանեք։ Շուտ դեպի վերջաբան։
— Շուտ դեպի վերջաբան,— գլխով արեց Միլդրեդը։
— Դասականների ստեղձագործությունները ստեղծագործությունները կրճատվում են մինչեւ տասնհինգ րոպեանոց ռադիոհաղորդում։ Հետո ավելի շատ են սեղմվում՝ տեքստի մի սյունակ, որը կարելի է աչքի անցկացնել երկու րոպեում, ապա է՛լ ավելի՝ տասը—քսան տող հանրագիտարանային բառարանում։ Իհարկե, ես չափազանցնում եմ։ Բառարանները գոյություն ունեին տեղեկությունների համար։ Քիչ մարդիկ չկային, որոնց ծանոթությունը «Համլետին» (դուք Մոնթագ, իհարկե, քաջ գիտեք այդ վերնագիրը, իսկ ձեզ համար, միսիս Մոնթագ, դա հավանորեն, սոսկ աղոտ կերպով ծանոթ անուն է), ահա, ուրեմն, քիչ մարդիկ չկային, որոնց ծանոթությունը «Համլետին» սահմանափակվում էր ժոզովածուում մի էջանոց համառոտ վերապատմությամբ, որը սնապարծորեն ազդարարում էր․ «Վերջապես դուք կարող եք կարդալ բոլոր դասականներին։ Ետ մի՛ մնացեք ձեր հարեւաններից»։ Հասկանո՞ւմ եք, մանկասենյակից ուղիղ քոլեջ, իսկ հետո՝ ետ դեպի մանկասենյակ։ Ահա ձեզ մտավոր կաղապարը, որ իշխում էր վերջին հինգ կամ ավելի հարյուրամյակներում։
Միլդրեդը կանգնեց եւ սկսեց քայլել սենյակում՝ իրերն աննպատակ վերադասավորելով։ Նրա վրա ուշադրություն չդարձնելով՝ Բիթին շարունակեց․
— Իսկ այժմ արագ պտտեք ժապավենը, Մոնթագ։ Ավելիի Ավելի արագ։ Քլիք։ Փիք։ Ֆլիք<ref>Այս բառերը քաղված են ամերիկյան բուլվարային հրատարակություններից, որոնք աչքի են ընկնում նվազագույն տեքստով եւ առատ լուսանկարներով։</ref>։ Այստեղ, այնտեղ, եռանդով, արագ, այսպես, այնպես, վերեւ, ներքեւ։ Ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ինչպե՞ս, ինչո՞ւ։ Ա՜խ, օ՜հ։ Դրը՜խկ, թրը՜խկ, շրը՜խկ, շրը՜մփ։ Զը՜նգ, զրը՜նգ, դրը՜նգ։ Կրճատե՛ք, սեղմե՛ք։ Վերապատմության վերապատմում։ Վերապատմության վերապատմումների ծաղկաքաղ։ Քաղաքականությո՞ւն։ Մի սյունակ, երկու դարձվածք, մի վերնագիր։ Եվ մի րոպե հետո ամեն ինչ արդեն ջնջվում է հիշողությունից։ Պտտեք մարդկային բանականությունը կատաղի հողմամրրիկի մեջ, արա՛գ, արա՛գ՝ հրատարակիչների, գործամոլների, հաղորդավարների ձեռքերով, այնպես, որ կենտրոնախույս ուժը դեն նետի ավելորդ, անպետք, անօգուտ բոլոր մտքերը…
Միլդրեդը մոտեցավ եւ սկսեց կարգի բերել անկողինը։ Մոնթագը վախից սրսփաց։ Սիրտը նվաղեց, երբ կնոջ ձեռքերը կպան բարձին։ Ահա նա քաշում է իր ուսից, փորձելով մի փոքր բարձրացնել, որ ինչպես հարկն է թափ տալով բարձը, նորից մեջքի ետեւը դնի։ ձիմա Հիմա գուցե կգոռա ու զարմանքից կչռի աչքերը կամ պարզապես, ձեռքը խոթելով բարձի տակ, կհարցնի՝ «Սա ի՞նչ է» եւ հուզիչ միամտությամբ ցույց կտա թաքցրած գիրքը։
— Դպրոցներում ուսուցման ժամկետը կրճատվում է, կարգապահությունն ընկնում է, փիլիսոփայությունը, պատմությունը, լեզուները դուրս են մղվում։ Անգլերենն ու ուղղագրությունը աստիճանաբար անուշադրության են մատնվում, եւ վերջնականապես դադարեցվում է դրանց դասավանդումը։ Կյանքը կարճ է։ Ի՞նչ է հարկավոր մարդուն։ Ամենից առաջ՝ աշխատանք, իսկ աշխատանքից հետո՝ զվարճություն, որ ամեն քայլափոխի սրտիդ ուզածի չափ կա, միայն վայելիր։ Ուրեմն էլ ինչի՞ է պետք ինչ֊որ բան սովորել, բացի կոճակը սեղմելու, անջատիչի բռնակը քաշելու, պնդօղակը ամրացնելու, հեղույսը տեղը գցելու կարողությունից։
Այժմ Բիթին գրեթե անպարտելի էր, նրա ձայնը հնչում էր ինչ֊որ հեռու տեղից, ծխի թանձր վարագույրի ետեւից։
— Այս ի՞՛նչ ի՞նչ է,— համարյա հիացմունքով բացականչեց Միլդրեդը։ Մոնթագը ծանրորեն հենվեց նրա ձեռքին։— Այս ի՞նչ է։
— Նստի՛ր,— կոպտորեն բղավեց Մոնթագը։ Միլդրեդը ետ ցատկեց։ Նրա ձեռքերը դատարկ էին։— Ինչ է, չե՞ս տեսնում, որ զրուցում ենք։
Բիթին շարունակեց, կարժես կարծես ոչինչ չէր պատահել։
— Գնդախաղ սիրո՞ւմ եք։
Դուռը շրխկացնելով Միլդրեդը դուրս եկավ։ Հյուրասենյակում «մորաքույրերը» հռհռում էին «մորեղբայրների» վրա։
— Այժմ քննարկենք մեր քաղաքակրթության ներսում գտնվող տարբեր մանր խմբավորումների հարցը։ Որքան շատ է բնակչությունը, այնքան շատ են այդպիսի խմբավորումները։ Զգուշացեք վիրավորել նրանցից որեւէ մեկին՝ շների կամ կատուների սիրահարներին, բժիշկներին, փաստաբաններին, առեւտրականներին, պետերին, մորմոններին, բապտիստներին, ունիթորներին<ref>Աղանդավորական հոսանքներ։</ref>, չինացի, շվեդ, իտալացի, գերմանացի վտարանդիների հետնորդներին, տեխասցիներին, բրուկլինցիներին, իռլանդացիներին, Օրեգոն կամ Մեխիկո նահանգների բնակիչներին։ Գրքերի, պիեսների, հեռուստահաղորդումների հերոսները չպետք է հիշեցնեն իրական նկարիչների, քարտեզագիրների, մեխանիկների։ Հիշեցեք, Մոնթագ, որքան ընդարձակ է շուկան, այնքան ավելի պետք է խուսափել բախումներից, բոլոր այդ խմբավորումների ու խմբերի հետ հարկավոր է հաշվի նստել, աստված մի արասցե, որ որեւէ կերպ դիպչեք նրանց շահերին։ Չարամիտ գրողներ, փակեցեք ձեր գրամեքենաները։ Նրանք այդպես էլ արեցին։ Հանդեսները վերածվեցին քաղցր—մեղցր քաղցր—մաղցր շողոքորթության։ Գրքերը՝ քաղցրացված կեղտաջրերի։ Այդպես էին պնդում քննադատները՝ այդ անիծյալ պճնամոլները։ Զարմանալի չէ, ասում էին նրանք, որ ոչ ոք գիրք չի գնում։ Բայց ընթերցողը հիանալի գիտեր՝ ինչ է հարկավոր իրեն եւ, պտտվելով զվարճությունների հողմի մեջ, նախընտրեց կոմիքսները։ Իհարկե, նաեւ սեքս հրատարակությունները։ Այսպիսի բաներ, Մոնթագ։ Եվ այս ամենը տեղի ունեցավ առանց կառավարության միջամտության։ Գրավոր կարգադրություններով չսկսվեց, ոչ էլ հրամաններով ու գրաքննչական սահմանափակումներով։ Ամենեւին։ Տեխնիկան, զանգվածային սպառումը եւ նույն այդ խմբերի գործադրած ճնշումն էր, որ, փա՜ռք տիրոջը, հանգեցրեց ներկա վիճակին։ Այժմ նրանց շնորհիվ դուք կարող եք միշտ երջանիկ լինել, ձեր քեֆին կարդացեք կոմիքսները, սիրային տարբեր խոստովանանքներ եւ առեւտրա—ռեկլամային հրատարակություններ։
— Բայց այդտեղ ի՞նչ գործ ունեն հրկիզողները,— հարցրեց Մոնթագը։
— Օ՜հ,— Բիթին հակվեց առաջ՝ թեթեւ ծխամշուշով պարուրված։— Դե, դա շատ հեշտ է բացատրել։ Երբ դպրոցներն սկսեցին հետազոտողների, քննադատների, գիտնականների եւ արվեստի մարդկանց փոխարեն պատրաստել ավելի ու ավելի շատ վազորդներ, ցատկորդներ, ձիարշավորդներ, փինաչիներ, գռփողներ, թալանչիներ, օդաչուներ եւ լողորդներ, «ինտելեկտուալ» բառը արդարացիորեն դարձավ հայհոյանք։ Մարդ միշտ սարսափում է արտասովորից։ Հապա հիշեցեք՝ ձեր դասարանում հավանաբար որեւէ բացառիկ ընդունակությունների տեր տղա կար։ Նա բոլորից լավ էր արտասանում եւ բոլորից շատ էր պատասխանում դասերին, մինչդեռ մյուսները նստում էին քարե արձանի պես եւ սրտի խորքում ատում նրան։ Դասերից հետո դուք ո՞ւմ եք ծեծել ու չարչարել, եթե ոչ այդ «բացառիկ» տղային։ Մենք բոլորս պետք է լինենք միանման։ Ոչ թե ազատ ու իրավահավասար ծննդյան օրվանից, ինչպես ասված է սահմանադրության մեջ, այլ պարզապես բոլորս պետք է դառնանք միանման։ Թող մարդիկ կիսած խնձորի պես նմանվեն միմյանց։ Այդ ժամանակ բոլորը երջանիկ կլինեին, քանզի հսկաներ չէին լինի, իսկ նրանց կողքին մյուսներն իրենց ոչնչությունը չէին զգա։ Այսպես։ Իսկ գիրքը լիցքավորված հրացան է՝ հարեւանի տանը։ Հարկավոր է այրել, լիցքաթափել հրազենը, սանձահարել մարդկային բանականությունը։ Ի՞նչ իմանաս՝ վաղն ո՞վ կդառնա շատ կարդացած մարդու հերթական թիրախը։ Գուցե ե՞ս։ Բայց ես այդ հասարակությանը տանել չեմ կարող։ Եվ ահա, երբ ողջ աշխարհում տներն սկսեցին կառուցԵլ կառուցել չհրկիզվող նյութերից, ու այլեւս անհրաժեշտություն չկար այն աշխատանքին, ինչ նախկինում կատարում էին հրշեջները (նրանք հանգցնում էին հրդեհները, երեկ դուք իրավացի էիք, Մոնթագ), այդ ժամանակ հրշեջների վրա դրվեցին նոր պարտականություններ՝ դարձրին մեր անդորրի պահապաններ։ Նրանց մեջ, ինչպես կիզակետում, կենտրոնացել է ուրիշներից ցածր երեւալու՝ միանգամայն հասկանալի եւ օրինական մեր սարսափը։ Նրանք դարձան մեր պաշտոնական գրաքննիչները, դատավորներն ու դատավճիռն ի կատար ածողները։ Նրանք, այսինքն՝ դու եւ ես, Մոնթագ։
Հյուրասենյակի դուռը բացվեց, եւ շեմքին հայտնվեց Միլդրեդը։ Նա նախ Բիթիին նայեց, ապա՝ Մոնթագին։ Նրա ետեւում, հյուրասենյակի պատերին, թմբուկների, տամտամների եւ ծնծղաների խուլ հարվածների նվագակցությամբ, թշշում եւ ճայթում էին կանաչ, դեղին ու նարնջագույն հրավառություններ։ Միլդրեդի ջուրթերը շարժվում էին, նա ինչ֊որ բան էր ասում, բայց աղմուկը խլացնում էր նրա ձայնը։
Դռների մեջ կանգնած Միլդրեդի շրթունքների շարժումից Մոնթագը գուշակեց, թե ինչի մասին է խոսում։ Սակայն ձգտում էր չնայել նրան՝ վախենալով, որ Բիթին կշրջվի նույնպես եւ ամեն ինչ կհասկանա։
— Գունամորթներին դուր չի գալիս «Փոքրիկ սեւամորթ Սամբո»<ref>Ամերիկյան հանրածանոթ հեքիաթ։</ref> գիրքը։ Հարկավոր է այրել։ Սպիտակամորթներին հաճո չէ «Քեռի Թոմասի խրճիթը», նույնպես այրել։ Ինչ—որ մեկը գիրք է գրել, որ ծխելը թոքերի քաղցկեղ է առաջացնում։ Ծխախոտի գործարանատերերը խուճապի մեջ են։ Այրել այդ գիրքը։ Անդորր է հարկավոր, Մոնթագ, անխռով կլանք։ կյանք։ Կորչի՛ այն ամենը, ինչ տագնապ է ծնում։ Հարկավոր է նետել վառարանի մեջ։ Հուղարկավորությանները վհատեցնում են, հեթանոսական ծե՞ս են։ Վերացնել հուղարկավորությունները։ Մահվանից հինգ րոպե հետո մարդ արդեն «մեծ ծխնելույզի» ճանապարհին է։ Ողջ երկրում դիակիզարանները սպասարկվում են ուղղաթիռներով։ Մահվանից տասը րոպե անց մարդուց մնում է մի պտղունց սեւ փոշի։ Չպետք է սգանք մեռյալներին։ Մոռանանք նրանց։ Այրել, մոխրացնել եղած—չեղածը։ Կրակը այրում է, կրակը մաքրում է։
Միլդրեդի թիկունքին հյուրասենյակի հրացոլքերը մարեցին։ Եվ ինչպիսի՜ երջանիկ զուգադիպություն, զուգընթաց դադարեցին շարժվել նրա շուրթերը։ Մոնթագը ծանրորեն շունչ քաշեց։
— Իսկ ո՞վ ասաց, թե դուք մեղավոր եք։
Որոշ ճամանակ նրանք լուռ նստել էին կանաչ սաղարթների աղոտ ցոլքերի մեջ։ Հետո Մոնթագը խոսք բացեց եղանակի մասին, եւ ծերուկը պատասխանեց ցածր, թույլ ձայնով։ Դա տարօրինակ, խաղաղ հանդիպում էր։ Ծերուկը խոստովանեց, որ ինքը անգլերեն լեզվի պաշտոնանկ պրոֆեսոր է, աշխատանքից զրկվել է քառասուն տարի առաջ, երբ ուսանողների եւ նյութական աջակցության բացակայության պատճառով փակվեց հումանիտար գիտությունների վերջին քոլեջը; քոլեջը։ Անունը Ֆաբեր էր, եւ երբ նա այլեւս չէր վախենում Մոնթագից, դարձավ շատախոս։ Սկսեց խոսել ցածր, համաչափ ձայնով, նայելով երկնքին, ծառերին, զբոսայգու կանաչ բացատներին։ Նրանք զրուցեցին շուրջ մեկ ժամ։ Հանկարծ ծերուկը ինչ֊որ բան արտասանեց, եւ Մոնթագը հասկացավ, որ անհանգ բանաստեղծություն է։ Հետո, սիրտ առնելով, կրկին ինչ֊որ բան արտասանեց՝ նույնպես բանաստեղծություն։ Զեռքը սեղմելով վերարկուի ձախ գրպանին՝ Ֆաբերը քնքշորեն արտաբերում էր բառերը; բառերը։ Մոնթագն զգաց, որ եթե ձեռքը մեկնի, ծերուկի գրպանից բանաստեղծությունների հատորյակ կհանի։ Բայց նա չմեկնեց։ Նրա ձեռքերն անզգա ընկած էին ծնկներին։
— Չէ՞ որ ես խոսում եմ ոչ թե բուն իրերի մասին, սը՛ր,— ասաց Ֆաբերը։— Ես խոսում եմ իրերի էության մասին։ Նստած եմ այստեղ եւ գիտեմ, որ ապրում եմ։
— Հապա մտածիր, թե ինչ ես անում։ Դու մեզ կկործանես։ Քեզ համար ո՞վ է կարեւոր՝ ե՞ս, թե «Աստվածաշունչը»։
Նա արդեն նորից ջղային ճչում էր՝ սեփական տաքությունից հալվող մոմե տիկնիկի նման;նման։
Բայց Մոնթագը չէր լսում նրան, նա լսում էր Բիթիի ձայնը։
Մոնթագը ներս մտավ։ Դուոը փակեց։
— Նստեցեք,— Ֆաբերը ետ քաշվեց, աչքը չկտրելով գր—իցգրքից, ասես վախենում էր, թե կանհետանա, եթե գեթ մի վայրկյան հայացքը թեքի։ Նրա ետեւում ննջարանի բաց դուռն էր, ներսում՝ սեղանը, որի վրա խառնիխուռն թափված էին ինչ֊որ մեխանիզմների մասեր եւ աշխատանքային գործիքներ։ Մոնթագն այդ ամենը նշմարեց սոսկ անցողակի, որովհետեւ Ֆաբերը՝ նկատելով, թե ինչ ուղղությամբ է նայում նա, արագ շրջվելով՝ ծածկեց դուռը։ Նա կանգնել էր, դողացող ձեռքով սեղմելով բռնակը։ Ապա անվճռական հայացքը հառեց Մոնթագին։
Այժմ Մոնթագը նստել էր՝ ծնկների վրա պահելով գիրքը։
— Կարելի՞ է։
— Այո՛, իհարկե։ Ներեցեք։— Մոնթագը նրան տվեց գիրքը;գիրքը։
— Որքա՜ն ժամանակ է անցել… Ես երբեք կրոնասեր չեմ եղել… Բայց որքան ժամանակ է անցել այն օրերից…,— Ֆաբերը թերթում էր գիրքը, որոշ հատվածներ կարդալով։— Ճիշտ նույնն է, այնպիսին, ինչպիսին ես հիշում եմ։ Աստվա՜ծ իմ, իսկ ինչպես են հիմա աղճատում մեր հեռուստատեսային հյուրասենյակներում․ Քրիստոսը դարձել է «ազգականներից» մեկը։ Ես հաճախ եմ մտածում՝ կճանաչե՞ր տեր աստվածը իր որդուն։ Մենք այնպես ենք նրան պճնազարդել։ Կամ, ավելի լավ է ասել, մերկացրել ենք։ Այժմ նա իսկական անանուխի ծամոն է դարձել, քաղցրավենիք, հյութ, սառնաշաքար, եթե իհարկե, չի զբաղվում որեւէ ապրանքի քողարկված ռեկլամով, առանց որի, իբր, չի կարող յոլա գնալ հավատացյալը։
— Գիտե՞ք, գրքերից մշկընկույզի կամ էլ անդրծովյան հեռավոր երկրներից բերված համեմունքի հոտ է գալիս։ Մանկուց ես սիրում էի հոտոտել գրքերը։ Աստվա՜ծ իմ, որքան հիանալի գրքեր կային, երբ դեռեւս մենք մեզ թույլ չէինք տալիս ոչնչացնել դրանք;դրանք։
Նա թերթում էր էջերը։