Changes

451 աստիճան ըստ Ֆարենհայթի

Ավելացվել է 1 բայտ, 16:36, 30 Հոկտեմբերի 2013
— Այժմ ասացեք՝ ինչո՞ւ եք եկել ինձ մոտ։
— Ես զրուցելու կարիք ունեմ, բայց ոչ ոք չի լսում։ Ես չեմ կարող խոսել պատերի հետ, նրանք գոռում են ինձ վրա։ Զեմ կարոդ Չեմ կարող խոսել կնոջս հետ, նա լսում է միայն պատերին։ Ուզում եմ, որ մեկը լսի ինձ։ Եթե երկար խոսեմ, ապա հնարավոր է, ինչ֊որ խելամիտ բան ասեմ։ Եվ հետո ուզում եմ, որ դուք ինձ սովորեցնեք հասկանալ կարդացածս։
Ֆաբերը ակնապիշ նայեց Մոնթագի նիհար, սափրված, կապտաբծերով դեմքին։
— Կինս ասում է, որ հեռուստացույցն իրական է, իսկ գրքերը՝ ոչ։
— Եվ փա՜ռք աստծո, որ այդպես է։ Դուք կարող եք փակել գիրքը եւ նրան ասել՝ սպասիր։ Դուք նրա տիրակալն եք; եք։ Իսկ ո՞վ կարոդ կարող է կորզել ձեզ կառչուն մագիլներից, որոնք գերի են վերցնում, հենց որ միացնում եք հեռուստատեսային հյուրասենյակը։ Նրանք կավի պես կհունցեն ձեզ եւ իրենց ուզած ձեւը կտան։ Դա նույնպես «միջավայր» է, նույնքան իրական, որքան աշխարհը։ Այն դառնում է իսկություն, այն հենց ճշմարտությունն է։ Գրքերին կարելի է հաղթել բանականության ուժով։ Բայց իմ ողջ գիտելիքներով ու կասկածամտությամբ հանդերձ, ես երբեք իմ մեջ ուժ չեմ գտել՝ վեճի մեջ մտնելու հարյուր գործիքներից բաղկացած սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը ոռնում է ինձ վրա մեր հրեշավոր հյուրասենյակների գունավոր եւ տարածական էկրաններից։ Տեսնո՞ւմ եք, իմ հյուրասենյակը՝ չորս սովորական սվաղած պատեր են։ Իսկ սրանք,— Ֆաբերը ցույց տվեց երկու փոքրիկ ռետինե կոճակներ,— սրանք էլ նրա համար են, որ ականջներս խցանեմ մետրոյով երթեւեկելիս։
— «Դենըմ» ատամի մածուկ… «Ո՛չ ջանք է թափում եւ ոչ հյուսում է»,— շշնջաց Մոնթագը՝ աչքերը փակելով։— Այո։ Բայց ի՞նչ կպատահի հետո։ Գրքերը կօգնե՞ն մեզ։
— Այո՜։
— Բայց այդ ամենը կաթիլ է ծովի մեջ։ Մեր ողջ մշակույթը մեռած է։ Նրա բուն հենքը պետք է հալել եւ նոր կաղապար ձուլել։ Իսկ դա այնքան էլ դյուրին չէ։ Զէ՞ Չէ՞ որ բանը սոսկ այն չէ, որ կրկին ձեռքդ վերցնես կես դար առաջ մի կողմ դրածդ գիրքը։ Հիշեցեք, որ հրկիզողների կարիքը հազվադեպ է զգացվում։ Մարդիկ ինքնակամ այլեւս գիրք չեն կարդում։ Այժմ դուք՝ հրկիզողներդ, մեզ համար կրկեսային ներկայացումներ եք կազմակերպում, տներ եք վառում, զվարճացնում ամբոխին։ Բայց դա այնպես՝ միջանկյալ համար է, եւ ոչ թե հիմնականը։ Մեր օրերում շատ քիչ են խռովության սիրահարները։ Իսկ այդ քչերի մեծ մասին հեշտ է ահաբեկել։ Ինչպես, օրինակ, ինձ։ Դուք կարո՞ղ եք ավելի արագ պարել, քան Սպիտակ ծաղրածուն, կամ գոռալ ավելի բարձր, քան ինքը՝ Գլխավոր հեռուստաաճպարարը եւ բոլոր «ազգականները»։ Եթե կարող եք, ապա, թերեւս, կհարթեք ձեր ճանապարհը։ Իսկ ընդհանրապես, Մոնթագ, իհարկե, դուք հիմար եք։ Չէ՞ որ մարդիկ իրոք զվարճանում են։
— Վերջացնելով կյանքը ինքնասպանությամբ։ Միմյանց սպանելո՞վ։
Մինչ նրանք խոսում էին, տան վրայով դեպի արեւելք էին սլանում ռմբակոծիչները։ Միայն հիմա նրանք նկատեցին այդ ու լռեցին՝ ականջ դնեյով դնելով հրթիռային շարժիչների հզոր աղմուկին, զգալով, թե ինչպես է ամեն ինչ իրենց հոգում տակնուվրա լինում։
— Համբերեք, Մոնթագ։ Ա՛յ, պատերազմ կսկսվի, եւ մեր հյուրասենյակներն իրենք իրենց կլռեն։ Մեր քաղաքակրթությունը միտում է կործանման։ Մի կողմ քաշվեք, որպեսզի անիվը չճզմի ձեզ։
Մոնթագը կանգնել եւ սպասում էր, թե հետո ինչ են անելու իր ձեռքերը։ Եվ նրանք, անկախ իր կամքից ու ցանկությունից, ասես նույն ձգտումով համակված երկու կենդանի էակներ, սկսեցին պոկոտել էջերը։ Պոկեցին անվանաթերթը, առաջին էջը, երկրորդը։
— Խելագա՜ր։ Այդ ի՞նչ եք անում,— Ֆաբերը վեր ցատկեց, ասես մեկը հարվածեց նրան։ Նետվեց Մոնթագի վրա, բայց նա մի կողմ հրեց։ Մոնթագի ձեռքերը շարունակում էին պաառել պատռել գիրքը։ Վեց էջ եւս ընկան հատակին։ Մոնթագը վերցրեց դրանք եւ Ֆաբերի աչքի առաջ ճմռթեց ձեռքի մեջ։
— Պետք չէ, խնդրում եմ, պետք չէ,— բացականչեց ծերուկը։
— Ունեմ։ Մի քիչ։ Չորս կամ հինգ հարյուր դոլար։ Ինչո՞ւ եք հարցնում։
— Կբերեք ինձ։ Ես ճանաչում եմ մի մարդու, որը կես դար առաջ տպագրում էր մեր քոլեջի թերթը։ Դա հենց այն տարին էր, երբ նոր կիսամյակի սկզբում մտա լսարան, եւ պարզվեց, որ դրամայի պատմության դասընթացի դասախոսություններին, որն ընդգրկում էր էսքիլեսից Էսքիլեսից մինչեւ Յուջին Օ’Նիլ, ցուցակագրվել էր ընդամենը մեկ ուսանող։ Հասկանո՞ւմ եք, կարծես թե սառցե գեղեցիկ արձանը հալվում էր արեւի ճառագայթների տակ։ Հիշում եմ՝ մեկը մյուսի ետեւից մեռնում էին լրագրերը, ինչպես կրակի մեջ ընկած թիթեռներ։ Ոչ ոք չէր փորձում հարություն տալ։ Ոչ ոք չէր ափսոսում։ Եվ այդ ժամանակ, հասկանալով, թե որքան ձեռնտու կլինի, եթե մարդիկ սկսեն կարդալ միայն կրքոտ համբույրների եւ դաժան, ծեծկռտուքի մասին, կառավարությունը ամփոփեց արդյունքները, կանչելով ձեզ՝ կրակ կուլ տվողներիդ։ Այնպես որ, Մոնթագ, մենք ունենք գործազուրկ տպագրիչ։ Կարող ենք տպագրել մի քանի գիրք եւ սպասել մինչեւ սկսվի կռիվը, որը կկործանի իրերի ներկա կարգը եւ մեզ անհրաժեշտ լիցք կտա։ Մի քանի ռումբ, եւ այդ բոլոր «ազգականները», որոնք բնակություն են հաստատել հյուրասենյակների պատերին, խեղկատակային այդ ոհմակը կլռի մշտապես։ Եվ հաստատված լռության մեջ գուցե լսելի լինի մեր շշունջը։
Երկուսն էլ կանգնած սեւեռուն նայում էին սեղանի վրայի գրքին։
Վստահելի
1396
edits