Changes

451 աստիճան ըստ Ֆարենհայթի

Ավելացվել է 9 բայտ, 18:39, 1 Նոյեմբերի 2013
— Հե՜յ, ո՞վ կա ներքեւում։ Մոնթագ, այստեղ արի։
Մոնթագի ձեռքը ամուր ճմլեց գիրքը, մոլի հավատացյալի Նման նման սեղմեց կրծքին։ Ձեղնահարկում, փոշու ամպ հանելով՝ հրկիզողները խառնշտում էին ամսագրերի կույտերն ու ցած շպրտում։ Խփված թռչունների պես դրանք ընկնում էին, իսկ կինը, փոքրիկ աղջկա պես հնազանդ, կանգնել էր այդ մեռած մարմինների մեջ։
Ո՞չ, Մոնթագն ինքը ոչինչ չի արել։ Ամեն ինչ արել է նրա ձեռքը։ Նրա ձեռքն իր սեփական ուղեղն ունի, ամեն դողացող մատի մեջ խիղճ ու հետաքրքրասիրություն կա։ Եվ այդ ձեռքը հանկարծ գող դարձավ։ Ահա նա գիրքը խոթեց թեւի տակ, ամուր սեղմեց քրտնած մարմնին եւ դուրս եկավ դատարկ… Ձեռնածուի ճարպկություն։
Խոսափողը վերջապես լռեց։ Լռություն։ Մոնթագը դռան ետեւում զգաց ինչ֊որ մեկի ներկայությունը, որ կանգնել, սպասում էր, թերեւս ականջ դնում։ Ապա քայլերի ձայներ լսվեցին։ Քայլերը հեռանում էին ճանապարհով։ Հետո անցան մարգագետնի միջով…
— Տեսնենք, թե ինչ է գրված,— ասաց Մոնթագը։ Այդ բառերը Նա նա արտասանեց կմկմալով, ասես կաշկանդվում էր սաստիկ ամոթից։ Արագ թերթելով՝ Մոնթագը աչքի անցկացրեց տասնյակ էջեր, մինչեւ վերջապես կանգ առավ հետեւյալ տողերին․
«Հաշվված է, որ տասնմեկ հազար մարդ, զանազան ժամանակ, գերադասել են մահը, միայն թե չհնազանդվեն եւ չկոտրեն ձուն սուր ծայրից»<ref>[[Ջոնաթան Սվիֆտ]], [http://grapaharan.org/index.php/Գուլիվերի_ճանապարհորդությունները#.D4.B3.D5.AC.D5.B8.D6.82.D5.AD_.D5.B9.D5.B8.D6.80.D6.80.D5.B8.D6.80.D5.A4 Գուլիվերի Ճանապարհորդությունները, էջ 58]</ref>։
Տան վերեւում իրար ետեւից սրընթաց անցան ռմբակոծիչները, անցան հռնդյունով, դղրդյունով, սուլոցով, ասես անտեսանելի վիթխարի օդափոխիչ էր պտտվում երկնքի դատարկ խոռոչում։
— Տե՜ր աստված, — բացականչեց ՍոՆթագըՄոնթագը,— ամեն ժամ նրանք ոռնում են մեր գլխավերեւում։ Մեր կյանքի ամեն վայրկյանը հագեցված է այդ դժոխային ռմբակոծիչներով։ Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այդ մասին։ 1960 թվականից հետո մենք սկսել ենք եւ հաղթել երկու ատոմային պատերազմում։ Մի՞թե պատճառն այն չէ, որ զվարճանալով տանը, լիովին մոռացել ենք մնացյալ աշխարհը։ Արդյոք այն պատճառով չե՞նք այսպես հարուստ, որ աշխարհն այնքան աղքատ է, իսկ մեր հոգն էլ չէ։ Ես լսել եմ, որ ամենուր մարդիկ կիսաքաղց են, իսկ մենք կուշտ ենք։ Արդյոք ճի՞շտ է, որ ողջ աշխարհը տաժանակիր աշխատում է, իսկ մենք զվարճանում ենք։ Դրա համար չէ՞, որ սաստիկ ատում են մեզ։ Ես վաղուց եմ լսել, որ բոլորն ատում են մեզ։ Իսկ գիտե՞ս, թե ինչու։ Ես չգիտեմ։ Գուցե այս գրքե՞րը բացեն մեր աչքերը։ Գուցե դրա՞նք նախազգուշացնեն մեզ՝ չկրկնել նույն անուղղելի սխալները։ Ես չեմ հիշում, թե քո հյուրասենյակի այդ ապուշները երբեւէ այդ մասին խոսած լինեն։ Աստվա՜ծ իմ, Միլլի, ախր, ինչպե՞ս չես հասկանում։ Եթե օրական մի քիչ կարդանք, ասենք, օրը մի ժամ, երկու ժամ, գուցե թե…
Հեռախոսը զնգաց։ Միլդրեդը ճանկեց լսափողը։
— Ատամի մածո՜ւկ…
Նա Նորից նորից բացեց գիրքը, սկսեց տենդագին թերթել էջերը, որոնք նա շոշափում էր կույրի պես, անթարթ նայում ամեն մի տողի, ամեն մի տառի։
— «Դենըմ»։ Տառ առ տառ՝ դ—ե—ն…
— էհե՜յ։
Նրանք դղրդյունով ու աղմուկով թեքվեցին անկյունից, արգելակները ճռնչացին, անվադողերը շչացին, Նավթը նավթը ճողփաց Սալամանդրի պղնձե փայլուն բաքում, ինչպես սնունդը հսկայի որովայնում։ Մոնթագի մատները դողդողում էին փայլփլուն բռնակների վրա, անվերջ պլստում ցուրտ դատարկության մեջ, քամին քաշքշում էր մազերը, սուլում ատամների արանքից, իսկ Մոնթագը մտածում, անընդհատ մտածում էր հյուրասենյակի դատարկամիտ այն կանանց մասին, որոնց գլխից նեոնային քամին վաղուց արդեն քշել տարել էր բանականության վերջին նշույլը։ Հիշում էր նաեւ իր անհեթեթ, հիմար մտահղացումը՝ գիրք կարդալ նրանց համար։ Դա հավասարազոր էր հրդեհը ջրի ատրճանակով հանգցնելուն։ Զառանցանք, խելացնորություն։ Պարզապես կատաղության մոլուցք։ Եվ զայրույթի բռնկում, որ ինքը պարտավոր էր զսպել։
Ե՞րբ է հաղթահարելու այդ խելացնորությունը եւ դառնալու հանգիստ, իսկապես հանգիստ։
Նա միացրեց էկրանը։
— Մոնթագ,— արտասանեց հեռուստացույցը, եւ էկրանը լուսավորվեց։— Մ—Ո—Ն—Թ—Ա֊Գ․ Մ—Ո—Ն—Թ—Ա—Գ․ տառ առ տառ կարդաց հաղորդավարը։— Գայ Մոնթագ։ Դեռեւս փնտրվում է։ Որոնումները կատարում են ոստիկանական ուղղաթիռները։ Հարեւան շրջանից բերվել է նոր մեխանիկական շուն։
Մոնթագը եւ Ֆաբերը անխոս իրար նայեցին։
Հազարավոր դռների վրա պտտվեցին դռան բռնակները։
Ի՜Նը։Ի՜նը։
Նա վազեց անցավ տների վերջին շարքի մոտով, ապա լանջն ի վար, դեպի ջրի շարժվող մուգ զանգվածը։
Նա չէր ցանկանում հեռանալ գետի խաղաղ ջրերից։ Նա վախենում էր, որ այնտեղ կրկին կհանդիպի մեխանիկական շանը, որ ծառերի սաղարթները հանկարծ կխշշան ուղղաթիռների հանած քամուց։
Բայց հարթավայրով սահում էր սոսկ աշնանային սովորական քամին, Նույնքան նույնքան խաղաղ ու հանգիստ, ինչպես կողքով հոսող գետը։ Ինչո՞ւ շունն այլեւս չի հետապնդում իրեն։ Ինչո՞ւ հետապնդումը տեղափոխվեց ետ, քաղաք։ Մոնթագը ականջ դրեց։ Լռություն։ Ոչ ոք։ Ոչինչ։
«Միլլի»— մտածեց նա։— Հապա շուրջդ նայիր։ Ականջ դիր։ Ոչ մի ձայն։ Լռություն։ Որքա՜ն խաղաղ է, Միլլի։ Չգիտեմ, դրան ինչպես կվերաբերվեիր։ Թերեւս ճչայիր․ «Լռի՛ր։ Լռի՛ր»։ Մի՛լլի, Մի՜լլի»։ Նա տխրեց։
Իսկ այստեղ չափազանց շատ հող կար։
Սեւ պատի պես նրա առջեւ հառած խավարում խշշոց լսվեց։ Ինչ—որ մեկի ստվերը, զույգ աչք։ Ասես գիշերն ինքը հանկարծ Նայեց նայեց նրան։ Ասես անտառը նայեց նրան։
Մեխանիկական շունն է։
Ուղղաթիռի որովայնում թաքնված հեռուստախցիկն այժմ ուղղված էր ամայի փողոցին։
— Տեսնո՞ւմ եք,— շշնջաց Գրենջըրը։— Այժմ կհայտնվեք «դոլք»«դուք», ա՛յ այնտեղ, փողոցի ծայրում։ Բայց դա կլինի կանխորոշված զոհը։ Տեսեք, թե ինչպես է խցիկը վարում նկարահանումը։ Տպավորիչ տեսարան է։ Տագնապալի սպասում։ Հեռանկարում փողոցն է։ Այժմ մի խեղճ մարդ դուրս կգա զբոսայգի։ Որեւէ տարօրինակ, հազվագյուտ մարդ։ Չկարծեք, թե ոստիկանությունը չգիտի այդպիսիների սովորությունները, որոնք սիրում են զբոսնել լուսաբացին, հենց այնպես, առանց պատճառի կամ էլ՝ տառապում են անքնությամբ։ Ոստիկանությունը ամիսներ, տարիներ շարունակ հետեւում է նրանց։ Երբեք չես իմանա՝ երբ եւ ինչպես կարող են պետք գալ։ Իսկ այսօր, պարզվում է, շատ տեղին է։ Այսօր պարզապես փրկում է վիճակը։ Օ՜, տեր աստված։ Նայեցեք։
Խարույկի մոտ նստած մարդիկ քիչ առաջ թեքվեցին։
— Մոնթագ, չշարժվեք,— հնչեց երկնքից։
Նայն Նույն պահին շունը եւ հեռուստախցիկի օբյեկտիվը փլվեցին մարդու վրա։ Ե՛վ խցիկը, եւ՛ շունը միաժամանակ ճանկեցին նրան։ Զոհը ճչաց։ Նա ճչում էր, ծղրտում, աղաղակում…
Մթնեցված պատկեր։
— Ի՞նչ է, մի՞թե վատ է,— գոչեց Մոնթագը։
— Ո՛չ, շատ լավ է։ Հրաշալի՜ է։— Գրենջըրը շրջվեց քահանայի կողմը։— Մենք Գիրք Ժողովողի ունեիք։ունեինք։
— Այո՛։ Հարրիս անունով մարդը, որ ապրում է Յանգսթաունում։
— Մոնթագ,— Գրենջըրը ամուր բռնեց Նրա նրա ուսից։— Զգույշ եղեք։ Պահպանեցեք ձեզ։ Եթե Հարրիսի հետ որեւէ բան պատահի, դո՛ւք կլինեք Ժողովողի Գիրքը։ Տեսնո՞ւմ եք, վերջին պահին ինչպիսի կարեւոր մարդ հասցրիք դառնալ։
— Բայց ես լրիվ մոռացել եմ։
— Չի՜ կարող պատահել,— գոչեց Մոնթագը։
— Ո՛չ, այդպես է,— ժպտալով պատասխանեց Գրենջըրը։— Մենք եւս գրքեր ենք հրկիզում։ Գիրքը կարդում ենք, հետո այրում, որ մեզ մոտ չգտնեն։ Միկրոֆիլմերն իրենց չարդարացրին։ Մենք մշտապես թափառում ենք, տեղափոխվում, հարկադրված կլինենք ինչ֊որ տեղ թաղել ժապավենը, հետո վերադառնալ դրա ետեւից, իսկ դա վտանգավոր է։ Ավելի լավ է ամեն ինչ պահել գլխի մեջ, որտեղ ոչ ոք ոչինչ չի տեսնի, ոչինչ չի կասկածի։ Մենք բոլորս պատմության, գրականության, միջազգային իրավունքի հատվածներ եւ պատառիկներ ենք։ Բայրոն, Թոմաս Փեյն<ref>Թոմաս Փեյլ Փեյն (1737 — 1809) — ամերիկյան անկախության ջատագովներից։</ref>, Մաքիավելի, Քրիստոս, բոլորն այստեղ են՝ մեր գլխում։ Բայց արդեն ուշ է։ Եվ պատերազմ է հայտարարված։ Մենք այստեղ ենք, իսկ քաղաքն այնտեղ է, հեռվում, իր գունագեղ հանդերձանքի մեջ։ Ի՞նչ եք մտածում, Մոնթագ։
— Ես մտածում եմ, թե ի՜նչ հիմարն էի, երբ փորձում էի պայքարել սեփական ուժերով։ Հրկիզողների տները ծածուկ գրքեր էի նետում եւ ահազանգում։
— Բավական է հայացք ձգել ձեզ վրա։ Վաղուց ի վեր դուք ձեզ չեք նայել հայելու մեջ, Մոնթագ։ Բացի այդ, քաղաքը երբեք մեզ չի արժանացրել նման պատվի եւ մեր ետեւից չի կազմակերպել այդպիսի խնամքով մշակված հետապնդում։ Գլուխները պոեզիայով լի մի տասնյակ տարօրինակ մարդիկ նրանց համար վտանգավոր չեն։ Նրանք այդ գիտեն, գիտենք եւ մենք, բոլորը գիտեն։ Քանի դեռ ժողովրդական լայն զանգվածները չեն վկայակոչում Ազատությունների խարտիան եւ սահմանադրությունը<ref>Նկատի ունի Ազատությունների մեծ խարտիան (1215 թ․) եւ ԱՄՆ֊ի՝ 1787 թ․ սահմանադրությունը։</ref>, անհանգստանալու հիմք չկա։ Բավական է, որ հրկիզողները ժամանակ առ ժամանակ հետեւեն կարգ ու կանոնին։ Ո՛չ, քաղաքաբնակները մեզ չեն նեղում։ Իսկ ձեզ, Մոնթագ, լավ դաս տվին։
Նրանք գնում էին գետի երկայնքով՝ դեպի հարավ։ Մոնթագը փորձում էր զննել իր ուղեկիցների դեմքերը։ Ծեր, կնճռապատ, հոգնատանջ դեմքեր, որոնք նա տեսել էր խարույկի լույսի տակ։ Նա փնտրում էր նրանց վրա ուրախության, վճռականության, ապագայի հանդեպ հաղբանակի հաղթանակի արտահայտություն։ Հավանաբար նա սպասում էր, որ գիտելիքները նրանց դեմքերը պետք է լուսավորեին, ինչպես լապտերն է վառվում գիշերային խավարում։ Բայց ոչ մի նման բան նա չտեսավ։ Այնտեղ, խարույկի մոտ, նրանց լուսավորում էին խարույկի ցոլքերը, իսկ հիմա ոչնչով չէին տարբերվում ուրիշ այդպիսի մարդկանցից, որոնք թափառում են ճանապարհներին, իրենց կյանքն անցկացնում որոնումների մեջ, որոնք տեսել են, թե ինչպես է կործանվում գեղեցիկը, եւ ահա, վերջապես, արդեն ծերացած, հավաքվել են մեկտեղ, որպեսզի նայեն, թե ինչպես է իջնում վարագույրը եւ մարում լույսերը։ Նրանք ամենեւին համոզված չէին, որ այն ամենը, ինչ պահպանվում է իրենց հիշողության մեջ, կստիպի գալիքի այգաբացին շառագունելու ավելի անբիծ, նրանք ոչնչում համոզված չէին, բացի մի բանից։ Նրանք տեսել էին գրադարակներում շարված՝ դեռեւս չթղթատված էջերով գրքեր, ընթերցողներին սպասող գրքեր։ Մի օր կգան ու կվերցնեն գրքերը, որը՝ մաքուր, որը՝ կեղտոտ ձեռքերով։
Մոնթագը գաղտագողի զննում էր իր ուղեկիցների դեմքերը։
Գրենջըրը կանգնել էր Մոնթագի կողքին եւ նայում էր քաղաքի կողմը։
— Պապս ասում էր, որ ամեն ոք իրենից հետո պետք է ինչ֊որ բան թողնի։ Զավակ կամ գիրք, Նկար նկար կամ տուն, կամ թեկուզ աղյուսաշեն մի պատ, իր կարած մի զույգ կոշիկ, իր ձեռքով տնկած այգի։ Ինչ—որ բան, որին երբեւէ դիպել է ձեռքդ եւ որտեղ հոգիդ ապաստան կգտնի քո մահից հետո։ Երբ մարդիկ կնայեն քո աճեցրած ծառին կամ ծաղկին, այդ պահին դու ողջ կլինես նրանց մեջ։ Պապս ասում էր՝ կարեւոր չէ ինչ ես անում, կարեւոր է, որ այն ամենը, ինչին ձեռք ես զարնում՝ ձեւափոխվի, նախկինից տարբեր ձեւ ստանա, որ նրա մեջ քեզանից մի մասնիկ մնա։ Գործի հանդեպ վերաբերմունքն է տարբերում սիզամարգեր հարդարողին իսկական պարտիզպանից։ Առաջինը կանցնի, կարծես չի էլ եղել, բայց պարտիզպանը կապրի սերնդեսերունդ։
Գրենջըրը սեղմեց Մոնթագի թեւը։
Սակայն ոտքի կանգնելու փորձ չարեց։ Նրա ուղեկիցները նույնպես տեղաշարժվեցին։ Մութ հորիզոնի վրա կարմրին էր աալիս այգաբացի աղոտ շերտը։ Սառը քամի էր փչում, որ նշան էր մոտալուտ անձրեւի։
Քթի տակ անեծք մռթմռթալով, Գրենջըրը վեր կացսվկացավ, շոշափեց իր ձեռքերն ու ոտքերը, արցունքները հոսում էին այտերով։ Դժվարությամբ քարշ տալով ոտքերը, հասավ գետափ եւ նայեց հոսանքն ի վեր։
— Քաղաքը չի երեւում,— ասաց նա երկար լռությունից հետո։— Ոչինչ չի երեւում։ Ընդամենը մի բուռ մոխիր։ Քաղաքը չքացել է։— Նա նորից լռեց եւ ապա ավելացրեց,— հետաքրքիր է, շատե՞րն էին հասկանում, որ այսպես է լինելու։ Արդյո՞ք, շատերն անակնկալի եկան։
— Այժմ կգնանք հոսանք ի վեր,— ասաց Գրենջըրը։— Հիշեցեք մի բան․ մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, ոչ թե մենք ենք կարեւոր, այլ այն ամենը, ինչ կրում ենք մեր մեջ։ Երբեւէ դրանք անպայման պետք կգան մարդկանց։ Հիշեցեք, նույնիսկ այն հեռավոր ժամանակներում, երբ, ազատորեն կարդում էինք գրքերը, չէինք օգտվում նրանց տվածից։ Մենք շարունակում էինք անարգել մեռածների հիշատակը, թքում էինք այն անձանց գերեզմանների վրա, ովքեր ապրել էին մեզնից առաջ։ Գալիք շաբաթվա, ամսվա, տարվա ընթացքում ամենուր հանդիպելու ենք բազմաթիվ միայնակ մարդկանց։ Եվ երբ նրանք հարցնեն՝ ինչո՞վ ենք զբաղված, կպատասխանենք՝ մենք հիշում ենք։ Այո, մենք մարդկության հիշողությունն ենք եւ այդ պատճառով էլ ի վերջո անպայման կհաղթենք։ Երեւի այնքան բան կհիշենք, որ կկառուցենք պատմության մեջ ամենամեծ հողաթափ մեքենան, կփորենք երբեւէ եղած ամենախոր գերեզմանը եւ այնտեղ մեկընդմիշտ կթաղենք պատերազմը։ Իսկ այժմ գնանք։ Ամենից առաջ հայելու գործարան պետք է կառուցենք եւ առաջիկայում հայելիներ արտադրենք, միմիայն հայելիներ, որ նրանց մեջ մարդկությունը կարողանա մի լավ զննել իրեն։
Վերջացնելով նախաճաշը՝ նրանք հանգցրին կրակը։ Օրը հետզհետե պայծառանում էր։ Ասես ինչ֊որ մեկը բարձրացնում էր վիթխարի, վարդագույն լուսամփոփի խոշոր պատրույգը։ Ձվելու Չվելու պատրաստվող թռչունները նորից վերադարձել եւ ծլվլում էին ծառերի ճյուղերին։
Մոնթագը ճանապարհ ընկավ։ Նա գնում էր դեպի հյուսիս։ Ետ շրջվելով տեսավ, որ բոլորը հետեւում են իրեն։ Զարմացած մի կողմ քաշվեց, որ Գրենջըրը առաջ անցնի։ Բայց սա նայեց նրան եւ լուռ գլխով արեց։ Մոնթագը շարունակեց ուղին։ Նա նայեց գետին, երկնքին, ամայի երկաթգծին, որ իջնում էր դեպի ագարակներն ու խոտով լի մարագները, ուր գիշերը հանգրվանում էին քաղաքը լքած մարդիկ։ Հետո երբեւէ, մեկ ամիս կամ տարի անց, բայց մեկ տարուց ոչ ուշ, արդեն մենակ նա նորից կանցնի այս վայրերով եւ կգնա այնքան ժամանակ, մինչեւ կհասնի նրանց, ովքեր անցել են իրենից առաջ։
Իսկ այժմ նրանք երկար ճանապարհ են կտրելու։ Նրանք քայլելու են առավոտից մինչեւ կեսօր եւ եթե առայժմ լուռ էին, ապա լոկ այն պատճառով, որ յուրաքանչյուրն իր մտքերի հետ էր։ Երբ արեւը կծագի ու կջերմացնի, նրանք կսկսեն զրուցել կամ գուցե թե ամեն մեկը պարզապես կպատմի իր հիշածը, որպեսզի համոզվի, որպեսզի իսկապես վստահ լինի, որ այդ ամենը մնացել է իր հիշողության մեջ։ Մոնթագը զգում էր, որ իր մեջ եւս արթնանում եւ հետզհետե կենդանանում են բառերը։ Ի՞նչ է ասելու ինքը, երբ իր հերթը գա։ Ի՞նչ կարող է ասել այդպիսի մի օր, որպեսզի ինչ֊որ չափով թեթեւացնի, կարճի նրանց ծանր ու երկար ճանապարհը։ Ամեն բան իր ժամանակն ունի՝ ավերելու ժամանակը եւ կառուցելու ժամանակը։ Լռելու ժամանակը եւ խոսելու ժամանակը<ref>«Գիրք ժողովի»ժողովողի», 3֊րդ գլուխ, 1 — 8։</ref>։ Այո, այդպես է, բայց ուրիշ էլ ի՞նչ։ Կա ինչ֊որ բան, ինչ֊որ բան, որ պետք է ասել…
«Գետի եզերքին, մեկ եւ մյուս կողմում, կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու
Վստահելի
1396
edits