Changes
— Ոչ, ոչ։
— Մոնթագ, հապա լսեք, թե ինչ զվարճալի դեպք է կատարվել։ Ինձ առավոտյան պատմեցին։ Սիեթլում մի հրկիզող կանխամտածված ձեւով շանը լարել է իր իսկ քիմիական բաղադրության վրա եւ դուրս հանել բնից։ Այ քեզ ինքնասպանության միջոց։
— Իսկ ո՞վ ասաց, թե դուք մեղավոր եք։
Որոշ ճամանակ նրանք լուռ նստել էին կանաչ սաղարթների աղոտ ցոլքերի մեջ։ Հետո Մոնթագը խոսք բացեց եղանակի մասին, եւ ծերուկը պատասխանեց ցածր, թույլ ձայնով։ Դա տարօրինակ, խաղաղ հանդիպում էր։ Ծերուկը խոստովանեց, որ ինքը անգլերեն լեզվի պաշտոնանկ պրոֆեսոր է, աշխատանքից զրկվել է քառասուն տարի առաջ, երբ ուսանողների եւ նյութական աջակցության բացակայության պատճառով փակվեց հումանիտար գիտությունների վերջին քոլեջը։ Անունը Ֆաբեր էր, եւ երբ նա այլեւս չէր վախենում Մոնթագից, դարձավ շատախոս։ Սկսեց խոսել ցածր, համաչափ ձայնով, նայելով երկնքին, ծառերին, զբոսայգու կանաչ բացատներին։ Նրանք զրուցեցին շուրջ մեկ ժամ։ Հանկարծ ծերուկը ինչ֊որ բան արտասանեց, եւ Մոնթագը հասկացավ, որ անհանգ բանաստեղծություն է։ Հետո, սիրտ առնելով, կրկին ինչ֊որ բան արտասանեց՝ նույնպես բանաստեղծություն։ Զեռքը Ձեռքը սեղմելով վերարկուի ձախ գրպանին՝ Ֆաբերը քնքշորեն արտաբերում էր բառերը։ Մոնթագն զգաց, որ եթե ձեռքը մեկնի, ծերուկի գրպանից բանաստեղծությունների հատորյակ կհանի։ Բայց նա չմեկնեց։ Նրա ձեռքերն անզգա ընկած էին ծնկներին։
— Չէ՞ որ ես խոսում եմ ոչ թե բուն իրերի մասին, սը՛ր,— ասաց Ֆաբերը։— Ես խոսում եմ իրերի էության մասին։ Նստած եմ այստեղ եւ գիտեմ, որ ապրում եմ։
Բիթիի նրբագեղ, ջղային մատները բռնեցին Մոնթագի դաստակը։
— Աստվա՜ծ իմ, ինչպես է տրոփում զարկերակը։ Երեւում է՝ ես ձեզ կարգին թափ տվի, հա՞, Մոնթագ։ Զեր Ձեր զարկերակն այնպես է տրոփում, ասես պատերազմի հաջորդ օրն է։ Պակասում են միայն շեփորներն ու զանգերի ղողանջները։ Մի քիչ էլ խոսե՞նք։ Ինձ դուր է գալիս ձեր խռովահույզ տեսքը։ Ի՞նչ լեզվով ճառախոսեմ՝ սուահի՞լի, հինդի՞, գրական անգլերե՞ն․ բոլորով էլ խոսում եմ։ Բայց դա նման է համրի հետ զրուցելուն, այդպես չէ՞, միստր Վիլի Շեքսպիր։
— Զգուշացեք, Մոնթագ,— նրա ականջում խշխշաց գիշերաթիթեռը։— Նա ջուր է պղտորում։
— Նա ամեն ինչ տեսնում էր։ Ոչ մեկին ոչինչ չէր արել։ Ոչ մեկին չէր անհանգստացնում…
— Չէ՜ր անհանգստացնում։ Ինչպե՜ս չէ։ Զեր Ձեր շուրջը չէ՞ր պտտվում։ Ա՜խ, ինչպես են ինձ ձանձրացրել բարեգործության այս սիրահարները՝ իրենց դեմքի բարեպաշտ արտահայտությամբ, կեղծավոր լռությամբ եւ եզակի տաղանդով՝ հարկադրել մարդուն, որ մեղավոր զգա իրեն։ Գրողը տանի նրանց բոլորին։ Նրանք ծագում են, ինչպես արեւը՝ կեսգիշերին, որպեսզի անկողնում էլ հանգիստ չունենաս։
Տան դուռը բացվեց, աստիճաններով ցած վազեց Միլդրեդը՝ ճամպրուկը փայտացած ձեռքում սեղմած։ Մայթեզրին սուլոցով արգելակեց տաքսին։
Մոնթագը չէր կարողանում շարժվել։ Երկրաշարժը եւ կրակե հողմը քիչ առաջ նրա տունը գետնին հավասարեցրին։ Բեկորների տակ թաղված էր Միլդրեդը, նաեւ իր ողջ կյանքը, եւ ինքն ուժ չուներ տեղից շարժվելու։ Ներսում, հանդարտվելով, դեռեւս զգալ էին տալիս անցած փոթորկի արձագանքները։ Մոնթագի ծնկները ծալվում էին հոգնության, շփոթմունքի, անարգանքի սարսափելի բեռից։ Նա անտրտունջ թույլ էր տալիս, որ Բիթին հարված հարվածի ետեւից հասցնի։
— Մոնթագ, դուք ապուշ եք։ Անուղղելի հիմար։ Զեր Ձեր ինչի՞ն էր պետք այս ամենը։
Մոնթագը չէր լսում։ Մտովի նա հեռվում էր եւ փախչում էր՝ թողնելով այդ զառանցող մոլագարին իր անշնչացած, մրոտված մարմինը։
Նա ձգեց հրցիրի պահպանակը։ Բիթին հայացքն ակամա հառեց Մոնթագի մատներին, աչքերը չռվեցին։ Մոնթագը նրանց մեջ զարմանք կարդաց։ Ինքն էլ ակամա նայեց իր ձեռքերին՝ տեսնելու, թե էլի ի՞նչ են մոգոնել։ Հետագայում, հիշելով կատարվածը, նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչը, ի վերջո, մղեց սպանության․ Ձեռքերն իրենք իրե՞նց, թե՞ Բիթիի վերաբերմունքը իր ձեռքերի շարժմանը։ Ամպրոպի վերջին որոտը մարեց՝ հպվելով Մոնթագի սոսկ լսողությանը, բայց ոչ գիտակցությանը։
Հեգնախառն ժպիտը ծամածռեց Բիթի ի Բիթիի դեմքը։
— Այո՛, դա բավական լավ միջոց է՝ քեզ լսել տալու համար։ Պահեք հրացանի փողը զրուցակցի վրա, եւ կամա—ակամա նա կլսի ձեզ։ Կարող եք խոսել, որքան ուզենաք։ Ի՞նչ կասեք այս անգամ։ Ինչո՞ւ ինձ Շեքսպիր չեք հրամցնում, թշվառ պճնամոլ։ «Սպառնալիքդ ամենեւին էլ սարսափելի չէ, Կասիո, ես պարկեշտությամբ այնքան ամուր եմ զրահապատված, որ դրանք բոլորը կողքովս են թռչում թեթեւ քամու պես»<ref>Շեքսփիր, «Հուլիոս Կեսար», արարված 4, տեսարան 3։</ref>։ Այդպես է, չէ՞։ էհ, դուք, գրչակ։ Հապա գործեք, գրողի տարած։ Սեղմե՛ք ձգանը։
Նա լվացվեց, սրբվեց, անաղմուկ դուրս եկավ՝ խնամքով փակելով զուգարանի դուռն ու քայլեց խավարի միջով։ Մի րոպե անց նա արդեն ամայի մայրուղու եզրին էր։
Ահա այն խաղը, որ պետք է շահի։ Գնդախաղի ընդարձակ հրապարակում փչում էր վաղորդյան զովասուն քամին։ Ճեմուղին մաքուր էր, ինչպես գլադիաաորական գլադիատորական հրապարակը՝ անհայտ զոհերի եւ անանուն մարդասպանների ասպարեզ ելնելուց առաջ։ Ասֆալտե ընդարձակ գետի վրա օդը դողում եւ թրթռում էր Մոնթագի մարմնից արձակվող ջերմությունից։ Անհավատալի էր, որ իր մարմնի ջերմությունը շրջակա աշխարհին կարող էր ստիպել՝ տարուբերվելու։ Ինքը՝ Մոնթագը, լուսատու թիրախ էր, նա գիտեր, նա զգում էր այդ։ Իսկ այժմ դեռ պետք է անցներ այդ կարճ ճանապարհը։
Մի քանի թաղամաս այն կողմ փայլատակեցին ավտոմեքենայի լուսարձակները։
Մեքենան սլանում էր, մեքենան դղրդում էր, մեքենան մեծացնում էր արագությունը։ Ոռնում եւ վնգում էր, թռչում էր՝ հազիվ հպվելով գետնին, սուրում էր հրացանից արձակած անտեսանելի գնդակի պես։ Ժամում հարյուր քսան մղոն, ժամում հարյուր երեսուն մղոն։ Մոնթագը սեղմեց ատամները։ Թվաց՝ լուսարձակների լույսն այրեց նրա դեմքը, կոպերը ցնցվեցին, մարմինը պատվեց լպրծուն քրտինքով։
Մոնթագի ոտքերը անճոռնի կերպով քարշ էին գալիս, նա սկսեց ինքն իրեն խոսել, ապա հանկարծ չդիմացավ ու վազեց։ Նա ձգտում էր հնարավորին չափ հեռու գցել ոտքերը, առաջ, առաջ, ահա այդպե՜ս, այդպես։ Տե՜ր աստված։ Տե՜ր աստված։ Զեռքից Ձեռքից մի գիրք ընկավ, կանգ առավ, քիչ մնաց՝ ետ դառնար, սակայն միտքը փոխեց եւ կրկին նետվեց առաջ՝ գոռալով քարե ամայության մեջ, իսկ բզեզ—ավտոմեքենան սլանում էր իր որսի ետեւից, նրանց բաժանում էր երկու հարյուր ոտնաչափ, ապա՝ հարյուր, իննսուն, ութսուն, յոբանասուն… Մոնթագը շնչահեղձ էր լինում, անշնորհք կերպով ճոճում էր ձեռքերը, ոտքերը վեր ու վար նետում։ Մեքենան ավելի ու ավելի էր մոտենում, շչում էր, ազդանշան տալիս։ Մոնթագը հանկարծ շրջեց գլուխը, լուսարձակների սպիտակ լույսն այրեց նրա աչքերը, մեքենան չկար, միայն լույսի կուրացուցիչ խուրձ, բոցկլտուն ջահ, որ սոսկալի թափով նետվում էր Մոնթագի վրա, դղրդյուն, բոց — հիմա, հիմա կբախվի…
Մոնթագը սայթաքեց եւ ընկավ։
Մոնթագը հանկարծ շունչը պահեց։
Բայց Մոնթագն արդեն վտանգից դուրս էր․ նա թաքնվել էր խավար նրբանցքում՝ իր ճանապարհորդության նպատակակետում։ Այստեղ էր նա ձգտում մեկ ժամ, գուցե եւ ընդամենը մեկ րոպե առաջ։ Սարսռելով գիշերային ցրտից՝ նա ետ նայեց։ Բզեզը սլացավ կողքով, դուրս եկավ մայրուղու կենտրոն եւ անհետացավ, ծիծաղի պոռթկումը կրկին խաթարեց գիշերային լռությունը։
Մոնթագը գրքերը թաքցրեց խոհանոցում եւ վերադարձավ նրբանցք։ Նա շրջվեց, խավարի ու լռության մեջ թաղված տունը քնած էր։
Նա նորից քայլում էր գիշերային փողոցներով։ Քամուց քշված թղթի կտորների նման ուղղաթիռները պտտվում էին քաղաքի վրա։ ճանապարհին Ճանապարհին նա մտավ փակ խանութի մոտ տեղադրված մենավոր հեռախոսախցիկը եւ զանգահարեց։ Նա երկար կանգնեց՝ ցրտից սրսփալով սպասեց այնքան, մինչեւ որ հեռվում սկսեցին ոռնալ հրակայանի ազդականչերը․ Սալամանդրները դղրդյունով սլացան՝ այրելու միստր Բլաքի տունը։ Միստր Բլաքն աշխատանքի մեջ է, բայց նրա կինը, դողդողալով առավոտյան ցրտից, կկանգնի եւ կնայի՝ ինչպես է վառվում ու փլվում իր տան տանիքը։ Իսկ այժմ նա դեռ խոր քնած է։
Բարի գիշեր, միսիս Բլաք։
— Դուք արել եք լոկ այն, ինչ չէիք կարող չանել։ Այդպես էլ պետք է լիներ։
— Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ես կարկին կարգին ապրում եմ,— պատասխանեց Ֆաբերը։— Ես զգում եմ, որ անում եմ այն, ինչ վաղուց պետք է անեի։ Առայժմ չեմ վախենում։ Հավանաբար պատճառն այն է, որ վերջապես անում եմ այն, ինչ անհրաժեշտ է։ Կամ՝ թերեւս այն, որ մի անգամ համարձակ արարք գործելով, արդեն չեմ ուզում ձեր առջեւ վախկոտ երեւալ։ Հնարավոր է, որ հետագայում եւս գործեմ ավելի խիզախ արարքներ, ավելի մեծ վտանգի ենթարկեմ ինձ, որ դեպի ետ այլեւս ճանապարհ չունենամ, որ չվախենամ, թույլ չտամ, որ սարսափը կրկին կաշկանդի ինձ։ Ի՞նչ եք այժմ մտադիր անել։
— Փախչել։ Թաքնվել։
— Սակայն…
— Գուցե կեսօրին այլեւս ողջ չլինեմ։ ծախսեք Ծախսեք գործի համար։
Ֆաբերը գլխով արեց։
Ֆաբերը սեղմեց նրա ձեռքը։
— Ես կհոգամ այդ մասին։ Բարի ճանապարհ։ Եթե երկուսս էլ ողջ մնանք, հաջորդ շաբաթ կամ մի քանի շաբաթ հետո ձեր մասին լուր հաղորդեք։ Գրեք ինի ինձ Սենթ—Լուիս, գլխավոր փոստատուն, ցպահանջ։ Ափսոս, չեմ կարող ամբողջ ժամանակ ձեզ հետ կապ պահպանել, դա շատ լավ կլիներ եւ՛ ձեզ, եւ՛ ինձ համար, բայց ես չունեմ երկրորդ լսող սարքը։ Հասկանո՞ւմ եք, երբեք չեմ մտածել, որ պետք կգա։ Ա՜խ, ի՜նչ ծեր հիմարն եմ եղել։ Չեմ կանխատեսել, չեմ մտածել… Հիմար եմ, ապուշի մեկը։ Եվ ահա, այժմ, երբ սարքն անհրաժեշտ է, չունեմ, որ դնեք ձեր ականջին։ Ի՞նչ արած։ Գնացե՜ք։
— Եվս մի խնդրանք։ Շտապ ինձ մի ճամպրուկ տվեք, նրա մեջ դրեք ձեր հնամաշ հագուստներից՝ հին կոստյում, որքան մաշված, այնքան լավ, վերնաշապիկ, հին չստեր ու գուլպաներ…
Իսկ հետո, ձեռքում պահած ճամպրուկը, գետի միջով ոտքերը քարշ տալով, հեռացավ ափից, մինչեւ որ ոտքերը կտրվեցին հատակից, եւ հոսանքը խլեց, քշեց նրան խավարի մեջ։
Նա արդեն հասցրել էր հոսանքի ուղղությամբ լողալով անցնել երեք հարյուր յարդ, երբ շունը հասավ գետին։ Գլխավերեւում գվվում էին սավառնող ուղղաթիռների պրոպելլերները։ Լույսի խրձերը թափվեցին գետի վրա, եւ Մոնթադը սուզվեց, փրկվելով այդ հրավառությունից, որը նման էր ամպերը ճեղքող արեւին։ Նա զգաց, թե ինչպես է գետը մեղմորեն քաշում—տանում իրեն խավարի մեջ։ Հանկարծ լուսարձակների ճառագայթներն ուղղվեցին դեպի ափը, ուղղաթիռները կրկին շրջվեցին դեպի քաղաք, ասես նոր հետքի վրա ընկան։ Մի ակնթարթ եւս, ու նրանք անհետացան։ Անհետացավ եւ շունը։ Մնացին սոսկ սառը դետը գետը եւ Մոնթագը, որ լողում էր անսպասելի իջած լռության մեջ, ավելի ու ավելի հեռանալով քաղաքից, հետապնդումից, ամեն ինչից։
Նրան թվաց, թե ինքը հենց նոր է իջել թատրոնի բեմահարթակից, որտեղ աղմկում էր դերասանների խումբը կամ թե դուրս է եկել ոգեկոչության վիթխարի սեանսից, որին մասնակցում էր շաղակրատող ուրվականների մի հոծ բազմություն։ Անիրական, սարսափելի աշխարհից Մոնթագը հայտնվել էր իրական աշխարհում, բայց չէր կարողանում դեռեւս լիովին զգալ նրա որոշակիությունը, քանի որ այն չափազանց նոր էր նրա համար։