Changes
― Վա՜յ, մորաքո՛ւյր։ Այդ ի՞նչ է ձեր մեջքին։
Լեդին վախեցած շրջվեց ու փեշերն շտապով հավաքեց, որպեսզի խուսափի ահավոր դժբախտությունից։ Իսկ տղան նույն վայրկայնին վայրկյանին փախավ, մագլցելով անցավ բարձր ցանկապատն ու անհայտացավ։ Մորաքույր Պոլին մի պահ շշմած կանգնեց, ապա բարեհոգությամբ ծիծաղեց․
Ա՜յ քեզ տղա։ Ժամանակն է, որ վարժվեմ սրա օյիններին։ Գլխիս քի՞չ խաղ է խաղացել։ Գոնե այս անգամ պետք է մի քիչ խելոք լինեի։ Բայց, ինչպես երևում է, չկա ավելի մեծ հիմար, քան ես՝ ցնդածս․․․ Իզուր չեն ասում, թե «պառավ շանը նոր բաների չես վարժեցնի»։ Բայց, աստված իմ, այդ տղայի օյիններն էլ միշտ տարբեր են լինում։ Այսօր մի բան, վաղը՝ մի ուրիշ․․․ Կարո՞ղ ես գուշակել, թե ինչ կա նրա գլխում։ Նա կարծես գիտե, թե որքան պիտի տանջի, մինչև հոգիս հանելը, գիտե նաև, որ բավական է շեղի ուշադրությունս կամ ծիծաղեցնի, անմիջապես թևաթափ եմ լինում, և ճիպոտով հարվածելու ուժ չի մնում։ Աստված թող ների ինձ․․․ Ինչ որ ճիշտ է, ճիշտ է․ պարտքս նրա նկատմամբ չեմ կատարում։ Սուրբ գիրքն ասում է, որ առանց ճիպոտի յոլա գնացողը կփչացնի երեխային։ Իսկ ես նրան երես եմ տալիս, մեղա՜, մեղա՜։ Դրա համար էլ այն աշխարհում երկուսս էլ կտանջվենք։ Գիտեմ, թե ինչ սատանան է, բայց բան ասել չեմ կարող։ Ախր հանգուցյալ քրոջս որդին է։ Խե՜ղճ երեխա։ Ձեռքս չի գնում, թե որբին ծեծեմ։ Ամեն անգամ, երբ ձեռքիցս դուրս է պրծնում, խիղճս ինձ այնպես է տանջում, որ ասել չեմ կարող։ Իսկ ծեծելիս էլ մաշված սիրտս է կտոր֊կտոր լինում։ Սուրբ գրքում ճիշտ է ասված․ «Կարճ է կյանքը մարդու և լի՝ վշտերով»։ Շատ ճիշտ է, խոսք չկա։ Իսկ նա, երևի, այսօր այլևս դպրոց չի գնա։ Մինչև իրիկուն թրև է գալու։ Պարտքս լինի՝ այնպե՜ս պատժեմ նրան։ Կստիպեմ, որ ամբողջ օրն աշխատի։ Նա, իհարկե, չի սիրում աշխատել շաբաթ օրը, այն ժամանակ, երբ մյուս ընկերները խաղում են։ Բայց ուրիշ կերպ վարվել չեմ կարող։ Նա ամենից շատ ատում է աշխատանքը։ Իսկ ես պետք է պարտքս կատարեմ, թե չէ տղան ձեռից կգնա։
Թոմն այն օրինակելի տղան չէր, որով ամբողջ քաղաքը կարող էր հպարտանալ։ Բայց նա շատ լավ գիտեր, թե ով է օրինակելին, և ատում էր նրան։
Չանցած երկու րոպե (գուցե ավելի շատ) Թոմի գլխից թռան բոլոր անախորժությունները։ Պատճառն այն չէր, որ նույնիսկ մեծերին տանջող անախորժությունները Թոմի համար ավելի թեթև էին ու տանելի, այլ այն, որ այդ պահին Թոմին համակեց մի նոր ու զորեղ ցանկություն, և այդ ցանկությունը նրա գլխից դուրս քշեց բոլոր տագնապները։ Նույն կերպ էլ մեծերն են ընդունակ մոռանալ իրենց բոլոր վշտերը, հենց որ նրանց հրապուրում է որևէ նոր գործ։ Թոմի համար այդ նոր գործը սուլելն էր, որ սովորել էր մի ծանոթ նեգրից և վաղուց ի վեր առիթ էր որոնում այդ արվեստը ցուցադրել՝ առանց որևէ մեկի միջամտության։ Նեգրը սուլում էր թռչունի պես։ Կարճ դադարներով մի գեղգեղանք էր այդ, որի համար անհրաժեշտ էր լեզուն հաճախակի կպցնել քիմքին։ Ընթերցողը, հավանաբար կհիշի, թե ինչպես է այդ արվում, եթե միայն երբևէ նա եղել է Թոմի տարիքին։ Համառությունն ու ջանքերը Թոմին օգնեցին, որ նա շատ շուտ կարողանա տիրապետել սուլելու վարպետությանը։ Նա ուրախ քայլում էր փողոցով, և նրա բերանը լի էր քաղցր երաժշտությամբ, իսկ հոգին՝ անհուն գոհունակությամբ։ Նա իրեն զգում էր այնպես, ինչպես երկնքում մի նոր մոլորակ հայտնագործած աստղաբախշաստղաբաշխ, միայն թե տղայի ուրախությունն ավելի անմիջական էր, ավելի անկեղծ ու խոր։
Ամռան երեկոները երկար են լինում։ Չորս կողմը դեռ լույս էր։ Հանկարծ Թոմը դադարեց սուլել։ Նրա առաջ կանգնած էր իրենից մի քիչ մեծ ինչ֊որ անծանոթ տղա։ Սենտ֊Պիտերսբուրգի բնակիչների ուշադրությունը միշտ էլ գրավում էր որևէ նորեկի հայտնվելը այդ փոքրիկ քաղաքում, անկախ անծանոթի տարիքից և սեռից։ Բացի դրանից, անծանոթ տղան շատ լավ էր հագնված, այն էլ այդ լի օրը։ Դա ցնցող բան էր։ Հրաշալի գլխարկ, խնամքով կոճկած կապույտ բաճկոն, որը նոր էր ու շատ մաքուր, և նույնպիսի տաբատ։ Նա հրաշալի կոշիկներ էր հագել, այն էլ ուրբաթ օրը։ Տղան նույնիսկ փողկապ էր կապել։ Եվ ընդհանրապես քաղաքային պճնամոլի տեսք ուներ։ Դա կատաղեցրեց Թոմին։ Որքան Թոմը նայում էր նրա հրաշք֊հագուստներին, այնքան հին ու մաշված էին թվում սեփական հագուստները, այնքան նա ցցում էր քիթը, կամենալով հասկացնել, որ իր համար անտանելի են այդ զիզի֊բիզի շորերը։ Տղաները լուռ նայում էին իրար։ Բավական էր, որ մեկը մի քայլ աներ, նույնը կրկնում էր նաև մյուսը, բայց միայն մի կողմի վրա, աստիճանաբար պտտվելով։ Դեմքը դեմքին մոտեցրած, իրար աչքերի մեջ նայելով, նրանք այդպես պտտվեցին բավական երկար ժամանակ։ Վերջապես Թոմն ասաց․
― Ես ցույց կտամ՝ իմ ինչ գործն է։
― Ցույց տուր։ Ւնչու՞ Ինչու՞ ես կանգնել։
― Եթե երկու խոսք էլ ասես, ցույց կտամ։
― Այս քեզ մի լավ դաս։ Մյուս անգամ իմացիր, թե ում հետ գործ ունես։
Անծանոթ տղան հեռացավ, շորերը թափ տալով, հեծկլտալով, քիթը վեր քաշելով ու ժամանակ առ ժամանակ շրջվելով, գլուխն օրորելով և սպառնալով Թոմին թե՝ «Մյուս անգամ կբռնեմ չէ․․․հախիցդ չէ․․․ հախիցդ կգամ»։ Թոմը ինչպես պետք էր ծաղրեց նրան և իր հաղթանակից փքված, տուն գնաց։ Բայց հազիվ էր Թոմը շրջվել, երբ անծանոթ տղան քարով հարվածեց նրա մեջքին, թիակների արանքը և շտապեց փախչել անտիլոպից էլ արագ։ Թոմը ընկավ այդ դավաճանի հետևից մինչև տուն և այդպիսով իմացավ, թե որտեղ է նա ապրում։ Թոմը մի քիչ կանգնեց բակի դռան առաջ, թշնամուն մարտի կանչելով, բայց նա պատուհանից միայն ծամածռություններ էր անում, իսկ դուրս գալու միտք չուներ։ Ի վերջո հայտնվեց թշնամու մայրիկը, Թոմին անվանեց «վատ, փչացած, կոպիտ» և պահանջեց, որ նա կորչի, ուր ուզում է։ Թոմը հեռացավ, բայց հեռանալիս սպառնաց, որ ինքը մոտերքում կթափառի այնքան, մինչև նրա բալիկը տնից դուրս գա։
Նա շատ ուշ տուն վերադարձավ և, զգուշորեն պատուհանից ներս սողոսկելով, նկատեց, որ ծուղակի մեջ է ընկել․ նրա առաջ կանգնած էր մորաքույրը։ Ու երբ մորաքույր Պոլին տեսավ, թե Թոմի շորերը ինչ ողբալի վիճակում են, նրա այն որոշումը, որ տղայի տոնական օրը վերածելու է տաժանակիր աշխատանքի, ադամանդի պես կարծրացավ։
Բացվեց շաբաթ օրվա առավոտը։ Ամառային աշխարհում ամեն ինչ շնչում էր թարմությամբ, շողշողում էր և կյանքով եռում։ Ամեն սրտում երաժշտություն էր հնչում, իսկ դա երիտասարդի սիրտ էր, ապա երգը հոսում էր ինքն իրեն։ Բերկրանք կար ամեն դեմքի վրա, և գարուն՝ ամեն մեկի քայլվածքում։ Սպիտակ ակացիան փարթամորեն ծաղկել էր, և օդում ծփում էր անուշահոտությունը։
Կարդիփյան լեռը, որն ամեն տեղից երևում էր, ամբողջովին կանաչել էր և հեռվից թվում էր խաղաղությամբ ու անդորությամբ անդորրությամբ լի մի հրաշալի, հրապուրիչ երկիր։
Մայթին հայտնվեց Թոմը, մի ձեռքին՝ կրով լի դույլ, մյուս ձեռքին՝ մի երկար վրձին։ Տղան նայեց ցանկապատին, և նրա սրտից դուրս թռավ ամեն մի ուրախություն։ Խոր թախիծ իջավ տղայի հոգուն։ Ւնը Ինը ոտնաչափ բարձրություն և երեսուն յարդ երկարություն ունեցող մի ցանկապատ։ Կյանքը նրան անիմաստ, հիմար բան թվաց, գոյությունը՝ բեռ։ Հառաչելով նա վրձինը թաթախեց կրի մեջ և քսեց վերևի տախտակին։ Նորից մի քանի անգամ քսեց, ապա սպիտակ գույնով ներկված այդ աննշան մասը համեմատեց չներկված տախտակների հետ և հուսահատ նստեց տակառի վրա։ Ջրի թիթեղե դույլը ձեռքին, «Բուֆֆալոյի աղջկերք»֊ը երգելով դարպասից դուրս եկավ Ջիմը։ Քաղաքային ջրամբարից ջուր բերելը մինչ այդ Թոմի համար ատելի աշխատանք էր եղել, բայց այժմ դա այնքան էլ վատ չթվաց։ Նա հիշեց, որ ջրհորի մոտ միշտ մեծ բազմություն է հավաքվում։ Այնտեղ միշտ լինում էին սպիտակ, խառնածին ու նեգր տղաներ ու աղջիկներ, որոնք իրենց հերթին սպասելով, հանգստանում էին, խաղալիքների առևտուր անում, կատակում, կռվում, թեթևսոլիկություններ անում։ Եվ նա հիշեց, որ թեև ջրհորը հազիվ հարյուր հիսուն յարդ հեռավորության վրա էր, բայց Ջիմը մի դույլ ջուրը երբեք մի ժամից շուտ չէր բերում, երբեմն նույնիսկ պետք էր լինում նրա հետևից գնալ ու կանչել։
― Լսիր, Ջիմ, ― ասաց Թոմը, ― ես ջուրը կբերեմ, եթե դու իմ փոխարեն մի քիչ սպիտակեցնես։
― Չեմ կարող միստեր Թոմ։ Ծեր տիկինն ինձ ասել է ջուրը բերել առանց կանգ առնելու և որևէ մեկի հետ խոսելու։ Նա ասաց․ «Ենթադրում եմ, որ միստր Թոմը քեզ կառաջարկի ցանկապատն սպիտակեցնել» ֊ և ասաց․ «Դու քո ճամփան շարունակիր և գործիդ նայիր»։ Նա ասաց․ «Ես կգամ ու նրա սպիտակեցնելուն կնայեմ»։
― Է, նրա ասածին ուշադրություն մի դարձրու, Ջիմ։ Նա միշտ այդպես է ասում։ Տուր ինձ դույլը, ես մի վարկյանից վայրկյանից կգամ։ Նա իսկի չի էլ իմանա։
― Օ՛հ, չեմ կարող, միստր Թոմ։ Ծեր տիկինը դրա համար գլուխս կթռցնի, հավատա, կթռցնի։
Ջիմը պարզապես մարդ էր և այդ մեծ գայթակղությանը չէր կարող դիմանալ։ Նա դույլը դրեց գետին, վերցրեց սպիտակ գնդիկը և մեծ հետաքրքրությամբ սկսեց նայել, մինչ Թոմը քանդում էր վիրավոր մատի կապը։ Մի րոպե հետո դույլը ձեռքին Ջիմը արդեն վազում էր փողոցով։ Թոմը մեծ եռանդով սպիտակեցնում էր ցանկապատը, իսկ մորաքույր Պոլին հեռանում էր հողաթափը ձեռքին և հաղթական արտահայտությունը աչքերում։
Բայց Թոմի եռանդը երկար չտևեց։ Նա սկսեց մտածել այդ օրվա համար իր ծրագրած ուրախությունների մասին, և ցավերը բազմապատկվեցին։ Շուտով տղաները կգնան տարբեր հետաքրքիր տեղեր և աշխարհով մեկ Թոմին կծաղրեն, որ ստիպված է եղել աշխատել։ Այդ միտքը կրակի պես այրում էր նրան։ Նա հանեց իր բոլոր աշխարհիկ գանձերը և սկսեց նայել․ դրանց մեջ կային ջարդված խաղալիքներ, մարմարե գնդիկներ և ամեն տեսակի իրեր։ Դրանք բավական էին փոխանակելու համար, բայց չէր կարելի գոնե կես ժամվա լրիվ ազատություն գնել։ Նա գրպանը դրեց իր աղքատիկ հարստությունը և հրաժարվեց տղաներին կաշառելու մտքից։ Այդ ծանր ու անհուսալի պահին նրա մեջ հանկարծ ոգևորություն ծնվեց։ Մի մեծ, հրաշալի ներշնչանք։ Նա վերցրեց վրձինը և սկսեց հանգիստ աշխատել։ Այդ պահին երևվաց երևաց Բեն Ռոջերսը, հենց այն տղան, որի ծաղրանքներից Թոմը բոլորից շատ էր վախենում։ Բենը ոչ թե քայլում, այլ թռչկոտում էր, ի ապացույց, այն բանի, որ սիրտը թեթև էր և մեծ հեռանկարներ ուներ այդ օրը։ Նա խնձոր էր ուտում և ժամանակ առ ժամանակ երկար, մելոդիկ սուլում, որին հաջորդում էր ցածր տինկ֊ տանկ֊տանկ, տինկ֊տունկ֊տունկ֊ը, որովհետև նա իրեն շոգենավ էր պատկերացնում։ Մոտենալով, նա քայլերը հանդարտեցրեց, կանգնեց փողոցի մեջտեղում և սկսեց կամաց, զգուշությամբ ու նկատելի ճիգով շուռ գալ, որովհետև այդ պահին նա «Մեծ Միսուրին» էր, ինը ոտնաչափ խորությամբ ջրի մեջ նստած։ Նա միաժամանակ և՛ նավ էր, և՛ նավապետ և՛ ազդանշանի զանգ․ այնպես որ նա իրեն պետք է պատկերացներ սեփական տախտակամածի վրա կանգնած, ինքն իրեն հրամաններ արձակելիս և կատարելիս։
― Կա՛նգ առ։ Տինկ֊ալին֊լին։
Հետո խիղճը տանջեց մորաքրոջը։ Նա ուզում էր մի սիրալիր ու քաղցր բան ասել, բայց մտածեց, որ Թոմը կկարծի, թե նա իրեն մեղավոր է համարում, իսկ դա անկարգություն կլիներ։ Այնպես որ նա գերադասեց լռել և իր գործը շարունակեց տխուր սրտով։ Թոմը վիրավորված՝ մի անկյուն քաշվեց։ Նա գիտեր, որ սրտի խորքում մորաքույրը իր առաջ ծունկի էր գալիս, և այդ գիտակցությունը տղային բավականություն էր պատճառում։ Նա ձևացնում էր, թե այդ բոլորը չի տեսնում։ Գիտեր, որ հաճախ ներողություն խնդրող արցունքոտ հայացքներ են ընկնում իր վրա, բայց նա չէր ուզում նկատել դրանք։ Նա իրեն պատկերացրեց մահամերձ հիվանդ և մորաքույրը իր վրա կռացած, ներման խոսքի սպասելիս․ բայց ինքը դեմքը դեպի պատն է շուռ տալիս և մեռնում է այդ խոսքը չասած։ Այն ժամանակ մորաքույրը ինչպե՞ս կզգար իրեն։ Նա պատկերացրեց, թե ինչպես իրեն խեղդված հանում են գետից ու տուն բերում, մազերը թրջված, փոքրիկ ձեռքերը առհավետ անշարժ և հիվանդ սիրտը՝ հանգստացած։ Մորաքույրն ինչպես կընկնի իր դիակի վրա, և ինչ արցունքներ կհոսեն անձրևի պես։ Նրա շրթունքները կաղոթեն աստծուն, որ իր տղային վերադարձնի, և կխոստանա այլևս երբեք, երբեք չնախատել նրան։ Բայց ինքը պառկած կմնա՝ սառը և գունատ, առանց կենդանության նշան ցույց տալու։ Խեղճ փոքրիկ տառապյալ, որի տանջանքներն իրենց վախճանին են հասել։
Նա այս երևակայական պատկերներից այնքան հուզվեց, որ սկսեց հեկեկալ, աչքերը լցվեցին, և արցունքները քթի ծայրից ցած հոսեցին։ Թոմին այնքան հաճելի էին իր վշտի համար թափած այդ արցունքները, որ նա չէր ցանկանա աշխարհիկ որևէ ուրախություն խառնվեր դրան։ Այդ արցունքները սուրբ էին նրա համար։ Այդ պատճառով էլ, երբ իր ազգականուհի Մերին պարելով ներս մտավ, ուրախ, որ երկարատև բացակայութնունից հետո գյուղից տուն էր վերադարնում, թեև այնտեղ մնացել էր ընդամենը մի շաբաթ, Թոմը տխուր ու մռայլ վեր կացավ և մի դռնից դուրս եկավ այն ժամանակ, երբ մյուս դռնից ներս մտավ Մերին՝ իր հետ բերելով երգ ու արև։ Նա երկար թափառեց, աշխատելով հեռու մնալ այն փողոցից, որտեղ տղաները ընդհանրապես հավաքվում էին և որոնեց մռայլ տեղեր, որոնք համապատասխանում էին նրա տրամադրությանը։ Գետի մեջ մի լաստ կար, որն ասես հրավիրում էր նրան։ Նա նստեց լաստի ծայրին և մտքով խորասուզվեց գետի տխուր անհունության մեջ։ Նա մի պահ միայն ցանկացավ խեղդվել՝ միանգամից, առանց այդ բանը գիտակցելու, առանց անցնելու բնության տված դժվարին ու անսովոր ուղին։ Բայց անմիջապես հիշեց իր ծաղիկը։ Գրպանից հանեց այդ ծաղիկը, որը ճմրթվել և թոշնել էր, և դա ավելի սաստկացրեց նրա վիշտը։ Եվ Թոմը սկսեց մտածել, թե արդյոք նա կխղճա՞ր իրեն, եթե իմանար։ Կարտասվե՞ր արդյոք, կգրկե՞ր և կհանգստացնե՞ր իրեն, թե սառնասրտորեն շուռ կգար, ինչպես ամբողջ դատարկ աշխարհը։ Այս պատկերը Թոմին այնպիսի հաճելի տառապանք պատճառեց, որ նա մտովի սկսեց պատկերացնել տարբեր ձևերով, մինչև հոգնեց։ Ւ Ի վերջո, հոգոց հանելով, վեր կացավ և մթության մեջ հեռացավ։
Ժամը ինն անց կեսին, տասի մոտերքը նա հասավ այն փողոցը, որտեղ ապրում էր իր պաշտելի անծանոթը։ Մի պահ սպասեց․ ամբողջովին լսողություն դարձած նրա ականջին ոչ մի ձայն չհասավ։ Երկրորդ հարկի մեծ պատուհանի վարագույրի հետևից մոմի մի աղոտ լույս էր առկայծում։ Այստե՞ղ էր արդյոք սուրբ ներկայությունը։ Նա մագլցեց ցանկապատը, գողի պես անցավ կանաչների ու ծաղիկների միջով, մինչև հասավ այդ լուսամուտի տակ։ Երկար ժամանակ ու հուզումով վեր նայելուց հետո նա պառկեց մեջքի վրա՝ կրծքին պահելով ճմրթված ծաղիկը։ Նա այդպես էլ պիտի մահանա․ բացօթյա, սառը աշխարհում, իր անտուն գլխի վրա ապաստան չունենալով, չունենալով գոնե մտերմիկ մի ձեռք, որ մահվան քրտինքը ճակատից սրբի, չունենալով սիրող մի դեմք, որ խղճալով խոնարհվի իր վրա, երբ վերջին պահը գա։ Կգա երջանիկ առավոտը, և աղջիկը կտեսնի նրա անշունչ դիակը։ Արդյոք մի կաթիլ արցունք կցողե՞ր իր անշունչ մարմնի վրա, պիտի մի փոքր հոգոց հանե՞ր, տեսնելով մի երիտասարդ, փայլուն կյանք այդպես անգթորեն խամրած, այդպես անժամանակ խորտակված։
Արևը ծագեց խաղաղ երկրի վրա և անդորը անդորրը գյուղաքաղաքի վերևում շողշողաց որպես օրհնություն։ Նախաճաշից հետո մորաքույր Պոլին բոլորին հավաքեց ընտանեկան աղոթքի։ Աղոթքը սկսվեց Սուրբ գրքից ընտրված հատվածներով, որոնք իրար էին կապված ինքնահնար խոսքերի բարակ շաղախով։ Այդ բոլորի վրա նա արտասանեց Մովսեսյան օրենքի մի խրթին գլուխ, կարծես Սինա լեռան վրա լիներ։
Դրանից հետո Թոմը պատրաստվեց և, այսպես ասած, սկսեց Աստվածաշնչից իր համար նշանակված հատվածները սովորել։ Սիդը օրեր առաջ սովորել էր իր դասը։ Թոմը լարեց իր բոլոր ուժերը հինգ տուն անգիր անելու համար․ նա ընտրեց Լեռան Աղոթքի մի մասը, որովհետև ավելի կարճ տներ չէր գտնում։ Կես ժամ հետո Թոմը տարտամ ու աղոտ գաղափար միայն ուներ իր սերտածի մասին, որովհետև մինչ նրա ուղեղը ճանապարհորդում էր մարդկային մտածողության ընդարձակ դաշտում, ձեռքերը զբաղված էին ուշադրությունը շեղող բաներով։ Մերին վերցրեց գիրքը ստուգելու համար, իսկ Թոմը փորձեց ինչ֊որ կերպ դուրս գալ մշուշի միջից։
― Հա, պիտի։ Որովհետև նրանք պիտի․․․ պիտի․․․ ի․ ի․ ի․․․ տանջվեն․․․ ը․․․ ը․․․ Երանի նրանց, որ պիտի․․․ որ պիտի․․․ պիտի տանջվեն, որովհետև նրանք պիտի․․․ պիտի ի՞նչ։ Ինչու՞ չես ասում, Մերի։ Ւնչու՞ ես ինձ ծաղրում։
― Է՜հ, Թոմ, հաստագլուխ խենթուկ, ես քեզ չեմ ծաղրում։ Չեմ էլ մտածում ծաղրել։ Պարզապես պետք է դասդ նորից սովորես։ Մի հուսահատվիր, Թոմ, դու կկարողանաս սովորել, և երբ անգիր անես, ես քեզ մի այնպիսի լավ բան կտա՜մ։ Դե, սկսիր, դու շատ լավ տղա ես։
― Լավ։ Բայց ի՞նչ պիտի տաս։ Մերի, ասա, ի՞նչ։
― Չե՞ս ամաչում, Թոմ։ Դու այդքան վատը չպետք է լինես։ Ջուրը քեզ չի վնասի։
Թոմը մի քիչ շփոթվեց։ Կոնքը նորից լցվեց, և այս անգամ նա կոնքի առաջ մի քիչ կանգնեց՝ վճռականություն հավաքելով։ Նա խոր շնչեց և սկսեց։ Երբ նորից խոհանոց մտավ՝ երկու աչքերը փակ ու ձեռքով սրբիչը փնտրելով, նրա դեմքից օճառաջուր էր թափվում։ Բայց երբ դեմքը դուրս եկավ սրբիչից, գոհացուցիչ վիճակում չէր, որովհետև մաքուր մասը դիմակի նման ծնոտի և երեսի ծայրերին էր հասնում։ Այդ գծից այն կողմ մնում էր չթրջված մի մեծ տարածություն, որ բարձրանում էր ճակատի կողմը և իջնում վզի շուրջը։ Մերին ինքը զբազվեց զբաղվեց նրան լվանալու գործով, և երբ ավարտել էր, Թոմը դեմքի գույնով նման էր մարդու և եղբոր։ Նրա թաց մազերը սանրված էին, և կարճ գանգուրները համաչափ ու հաճելի տպավորություն էին թողնում։ (Թոմը գաղտնի հարթեցրեց գանգուրները ու մազերը կպցրեց գլխին․ նրա մազերը փափուկ ու կանացի էին և այդ պատճառով նա իրեն դժբախտ էր զգում։) Հետո Մերին պահարանից հանեց նրա այն հագուստները, որոնք երկու տարի է ինչ գործածվում էին միայն կիրակի օրերը և պարզապես կոչվում էին «մյուս հագուստները․ դրանից կարող ենք իմանալ նրա հանդերձարանի հարստությունը։ Հագնվելուց հետո Մերին «կարգի բերեց» նաև նրան․ բաճկոնը կոճկեց մինչև վիզը, շապկի լայն օձիքը դարձրեց դեպի ուսեըուսերը, հագուստը խոզանակեց և գլխին դրեց հարդե բծավոր գլխարկը։ Այժմ Թոմը շատ կոկետ, բայց անհանգիստ տեսք ուներ և նա իսկապես անհանգիստ էր, որովհետև մաքրությունն ու այդ հագուստը նեղում էին տղային։ Նա հույս ուներ, որ Մերին կմոռանար կոշիկները, բայց հույսը ի դերև ելավ։ Աղջիկը, ինչպես հարկն էր, ճարպով մի լավ մաքրեց դրանք և բերեց։ Թոմը համբերությունը կորցրեց և ասաց, որ նրան միշտ անել են տալիս այն, ինչ ինքը չի ուզում անել։ Բայց Մերին ասաց համոզիչ տոնով․
― Խնդրում եմ, Թոմ, դու խելոք տղա ես։
Թոմը ցույց տվեց։ Ընկերը գոհ մնաց, և նրանք փոխանակեցին։ Հետո Թոմը երկու սպիտակ գնդիկը փոխանակեց երեք կարմիր տոմսերի հետ և մի քանի մանր֊մունր բաներ՝ երկու կապույտների հետ։ Նա բռնացրեց նաև ուրիշ տղաների և ավելի քան տասը֊տասնհինգ րոպե շարունակ տարբեր գույնի տոմսեր գնեց։ Նա եկեղեցի մտավ մաքուր և աղմկոտ տղաների ու աղջիկների հետ, մոտեցավ իր աթոռին և սկսեց կռվել առաջին իսկ տղայի հետ։ Ուսուցիչը, մի լուրջ, տաքարյուն մարդ, միջամտեց, բայց երբ նա մի պահ շրջվեց, Թոմը կողքի նստարանից մի տղայի մազերից քաշեց, և երբ սա շուռ եկավ, նա արդեն խորասուզված էր իր գրքի մեջ։ Մի ուրիշ տղայի գնդասեղով ծակեց, որպեսզի լսի նրա «ույ» ասելը․ ուսուցիչը նորից նկատողություն արեց։
Թոմենց դասարանի բոլոր երեխաներն իրար նման էին․ անհանգիտ, աղմկոտ և կռվարար։ Երբ նրանք սկսեցին իրենց դասն արտասանել, նրանցից ոչ մեկն իր անգիրը կատարյալ չգիտեր․ անհրաժեշտ էր բոլորին հուշել։ Ի վերջո, նրանք մի կերպ տակից դուրս եկան, և յուրաքանչյուրը ստացավ իր պարգևը՝ մի կապույտ տոմս, վրան ինչ֊որ խոսքեր Սուրբ գրքից։ Յուրաքանչյուր կապույտ տոմս տրվում էր երկու տողի անգիր արտասանության դիմաց։ Տասը կապույտ տոմսը հավասար էր մի կարմիր տոմսի և կարող էր դրա հետ փոխանակվել։ Տասը կարմիր տոմսը հավասար էր մեկ դեղինի։ Տաը Տասը դեղին տոմսի դիմաց դպրոցի դիրեկտորը աշակերտին տալիս է մի հասարակ կազմով աստվածաշունչ (այդ երջանկահիշատակ ժամանակներում գիրքն արժեր քսան սենթ)։ Իմ ընթերցողներից քանի՞սն այդքան աշխատասիրություն և կարողություն կունենան անգիր անելու երկու հազար տող ոտանավոր թեկուզ Դորեի նկարներով զարդարված աստվածաշունչ ստանալու համար։ Իսկ Մերին այս ճանապարհով կարողացել էր ստանալ երկու աստվածաշունչ։ Դա երկու տարվա համբերատար աշխատանքի արդյունքն էր․ իսկ գերմանական ծագումով մի տղա շահել էր չորս կամ հինգ աստվածաշունչ։ Նա մի անգամ երեք հազար տող արտասանել էր առանց կանգ առնելու։ Բայց նրա ուղեղի լարումն այնքան ծանր էր եղել, որ այդ օրվանից նա մի ապուշ էր դարձել։ Այդ դեպքը դպրոցի համար լուրջ դժբախտություն էր, որովհետև մեծ առիթների դեպքում մարդկանց առաջ դիրեկտորը (ինչպես Թոմն էր ասում) միշտ այս տղային մեջտեղ էր հանում «իրեն ցույց տալու համար»։ Միայն չափահաս աշակերտներն էին կարողանում պահել տոմսերը և իրենց համբերատար գործն այնպես շարունակել, որ ավետարան ստանան։ Այդ պատճառով էլ այս մրցանակներից որևէ մեկի հանձնումը մեծ իրադարձություն էր․ հաջողակ աշակերտն այնքան էր մեծարվում ու գովաբանվում, որ յուրաքանչյուր դպրոցական այրվում էր մի քանի շաբաթ փառասիրությամբ։ Թոմի մտավոր ախորժակը հավանաբար ոչ մի անգամ մրցանակների պատճառով չգրգռվեց, բայց նա ի՞նչ խոսք, ամբողջ սրտով մի քանի օր երազում էր այդպիսի հաղթանակ և այն ամբողջ փայլը, որ գալիս էր դրա հետ։
Մինչ այդ դիրեկտորը կանգ առավ ամբիոնի առաջ՝ աղոթագիրքը ձեռքին, ճկույթը էջերի արանքը դրած և պահանջեց, որ ուշադիր լինեն։ Կիրակնօրյա դպրոցի դիրեկտորը, երբ արտասանում էր իր սովորական համառոտ ճառը, անհրաժեշտ է, որ աղոթագիրք ունենա ձեռքին, ինչպես մեներգիչը համերգում՝ նոտայի մի թերթ։ Բայց թե ինչու՞ են այդպես անում, պարզ չէ․ ո՛չ երգարանը, ո՛չ էլ նոտայի թերթը այդ տանջվածներից որևէ մեկը երբեք չի գործածում։
Դիրեկտորը երեսունհինգ տարեկան նիհար մարդ էր, ուներ շեկ մորուք և կարճ, շեկ մազեր։ Նա դնում էր ուղիղ կանգնող օձիք, որի վերևի մասը համարյա հասնում էր ականջներին, իսկ սուր ծայրերը՝ բերանի անկյուններին, մի բան, որ ստիպում էր նրան ուղիղ դիմացը նայել և ամբղջ մարմինը շուռ տալ, երբ անհրաժեշտ էր լինում հայացք գցել որևէ կողմ։ Նրա վիզը փաթաթված էր մի փողկապով, որը բանկի գրության նման լայն ու երկար էր և ուներ ծոպավոր ծայրեր։ Նորաձև կոշիկների քթերը ընդգծված ձևով դեպի վերև էին ցցված՝ դահուկների ծայրերի նման։ Այդ ժամանակվա երիտասարդները դրան հասնում էին երկու ոտքերը համբերությամբ և ջանասիրությամբ ժամերով պատին դեմ տալով։ Միստր Ուոլթըրսը շատ լուրջ տեսք ուներ․ նա շատ անկեղծ և շատ ազնիվ մարդ էր։ Սուրբ իրերը այնպիսի երկյուղածությամբ էր բռնում և այնպես էր առանձնացնում աշխարհիկ բաներից, որ, անկախ իր կամքից, կիրակնօրյա դպրոցում մինչև անգամ խոսում էր ուրիշ ձայնով, ոչ այնպես, ինչպես մյուս օրերը։ Իր ճառը նա այսպես սկսեց․
― Իսկ այժմ, երեխաներ, ես ուզում եմ, որ դուք նստեք ինչքան հնարավոր է ուղիղ ու գեղեցիկ և մեկ կամ երկու րոպե ձեր ամբողջ ուշադրությունը նվիրեք ինձ։ Այդպես։ Ճիշտ այդպես են պահում իրենց լավ աղջիկներն ու տղաները։ Ես մի աղջիկ եմ տեսնում, որը լուսամուտից դուրս է նայում․ երևի կարծում է, թե ես դրսումն եմ, գուցե մի ծառի վրա, և փոքրիկ թռչունների համար ճառ եմ արտասանում։ (Հավանության ծիծաղ): ։ Ես ուզում եմ ասել, թե ինչքան լավ եմ զգում, այսպիսի մի վայրում հավաքված տեսնելով շատ մաքուր, փայլուն դեմքեր, որոնք սովորում են ճիշտ գործ անել և բարի լինել։
Եվ այսպես շարունակ։ Անհրաժեշտ չէ ամբողջ ճառը շարադրել այստեղ։ Դա այնպիսին է, որը չի փոխվում և շատ ծանոթ է մեզ բոլորիս։
Ճառի վերջին մասը խանգարվեց մի քանի տղաների կռիվների և չարության պատճառով, ինչպես նաև անհանգիստ շարժումներից և փսփսոցից, որը կամաց֊կամաց տարածվեց և հասավ այնպիսի ապառաժների, ինչպիսիք Սիդն ու Մերին էին։ Բայց հենց որ միստր Ուոլթըրսը մի պահ լռեց, բոլորը միանգամից խաղաղվեցին ու ճառի վերջը լսեցին լուռ երախտագիտությամբ։
Փսփսոցի առիթը բացառիկ մի երևույթ էր․ նոր այցելուների մուտքը․ ներս մտավ դատավոր Թեչըրը, որին ուղեկցում էին զառամյալ մի ծերուկ, միջին տարիքի տպավորիչ, սպիտակող մազերով մի ջենտլմեն և արժանապատվությամբ լեցուն մի տիկին, որն անկասկած վերջինի կինն էր։ Լեդին բռնել էր մի աղջկա ձեռքից։ Թոմը չէր կարողանում տեղը նստել․ հուզված էր և դրա հետ միասին խիղճը տանջում էր նրան։ Նա չէր կարողանում նայել Էմի Լոուրենսի աչքերին, չէր կարողանում տանել նրա սիրող հայացքը։ Բայց երբ տեսավ փոքրիկ նորեկին, մի վարկյանում վայրկյանում նրա սիրտը երջանկությամբ լցվեց։ Հաջորդ պահին ինչքան շնորք ուներ ցույց էր տալիս․ ապտակում էր տղաներին, մազերն էր քաշում, ծամածռություններ էր անում, մի խոսքով, օգտագործում էր իր ամբղջ արվեստը, որ կարող էր հիացնել մի աղջկա և արժանանալ նրա գովասանքին։ Բայց մի բան փչացնում էր նրա ցնծությունը․ իր նվաստացումը այս հրեշտակի այգում։ Բայց այդ հիշողությունը շուտով ավազի նման մաքրվեց նրան տիրող երջանկության քամուց։
Այցելուներին նստեցրին պատվո ամենաբարձր աթոռներին, և հազիվ միստր Ուոլթըրսի ճառը ավարտվեց, դիրեկտորը նրանց ներկայացրեց բոլորին։ Պարզվեց, որ միջին տարիքի անծանոթը մի շատ պատկառելի մարդ էր․ ոչ ավելի, ոչ պակաս, նա օկրուգային դատավորն էր․ ամենամեծ բարձրաստիճան անձնավորությունը, որին մինչ այդ տեսել էին երեխաները։ Նրանք շատ էին ուզում իմանալ, թե ինչ նյութից էր ստեղծված այդ մարդը։ Մի կողմից ուզում էին, որ սա գոռար, մյուս կողմից վախենում էին, որ իսկապես կարող է գոռալ։ Նա Կոստանդնուպոլսից էր եկել, որը տասներկու մղոն հեռու էր․ հետևաբար նա ճանապարհորդել էր և աշխարհ տեսել։ Նույն այդ աչքերը նայել էին օկրուգային դատարանի շենքին, որը, ասում էին, թիթեղե տանիք ուներ։ Տիրող լռությունը և հարգալից նայող աչքերը ցույց էին տալիս, թե այդ մտքերը ինչ պատկառանք էին ներշնչել երեխաներին։ Դա մեծ դատավոր Թեչըրն էր, փաստաբան Թեչըրի եղբայրը։ Ջեֆ Թեչըրը անմիջապես առաջ անցավ այդ մեծ մարդու հետ ունեցած իր ծանոթությունը ցույց տալու և աշակերտների նախանձը շարժելու համար։ Եթե նա կարողանար լսել իր հետևից բարձրացոց բարձրացող փսփսուքը, այդ նրան երաժշտություն կթվար։
― Մի նրան նայիր, Ջիմ, նա այնտեղ է գնում։ Տ՛ես, գնում է նրանց ձեռքը սեղմելու։ Սեղմում է նրանց ձեռքը։ Աստված իմ։ Չէի՞ր ուզենա Ջեֆի փոխարեն լինել։
― Ահա, ճիշտ է։ Դա շատ ճիշտ է, բայց ես կարծում եմ, որ մի ուրիշ անուն էլ կա, որ դու պիտի ասես, չէ՞։
― Ջենտլմենին ասա քո լրիվ անուն֊ազգանունը, Թոմաս, ― միջամտեց Ուոլթըրսը, ― և խոսելիս «սըր» ասա․ մի մոռացիր քաղաքավարության ձևերը։
― Թոմաս Սոյեր․․․ սըր։