Changes

Թոմ Սոյերի արկածները

Ավելացվել է 8 բայտ, 17:59, 11 Դեկտեմբերի 2013
==Գլուխ 1I==
― Թո՛մ։
Մոտ ժամը տասն անց կեսն էր, երբ ղողանջեց փոքր եկեղեցու ճաքաց ճաքած զանգը, և ժողովուրդը սկսեց հավաքվել առավոտյան քարոզը լսելու։ Կիրակնօրյա դպրոցի աշակերտները ցրվեցին աղոթարանում և իրենց ծնողների հետ տեղ գրավեցին նստարանների վրա, որպեսզի հսկողության տակ լինեն։ Եկավ մորաքույր Պոլին։ Թոմը, Սիդը և Մերին նստեցին նրա հետ։ Թոմին տեղավորեցին եկեղեցու դասի կողմը, որպեսզի, ինչքան հնարավոր է, հեռու լինի բաց լուսամուտից և ամառային գայթակղիչ տեսարաններից։ Եկեղեցին լցվեց բազմությամբ։ Եկավ ծերունի ու աղքատ փոստապետը, որ անցյալում լավ օրեր էր տեսել, քաղաքագլուխը և իր կինը, քանի որ քաղաքն ուրիշ անօգուտ բաների կողքին քաղաքագլուխ էլ ուներ, հաշտարար դատավորը, այրի տիկին Դուգլասը՝ քառասուն տարեկան մի բարի, գեղեցիկ, առատաձեռն ու հարուստ կին։ Բլրի վրա գտնվող նրա տունը քաղաքի միակ հյուրնկալ հյուրընկալ պալատն էր, ուր կազմակերպվում էին պարահանդեսներ, որոնցով Սանկտ֊Պիտերսբուրգը կարող էր հպարտանալ։ Եկան հարգարժան մայոր Ուորդը և իր տիկինը, փաստաբան Ռիվերսոնը՝ հեռվից ժամանած մի կարևոր մարդ, տեղական գեղեցկուհին, որին ժապավեններով զարդարված հետևում էին սրտեր այրող դեռատի աղջիկները, քաղաքի բոլոր գրասենյակային երիտասարդ աշխատողները, որոնք մինչ այդ միջանցքներում կանգնած իրենց եղեգնաձողերն էին ծխում։ Յուղված ու փայլեցված այդ բերանբացներն սպասեցին մինչև անցավ վերջին աղջիկը։ Բոլորից հետո եկավ օրինակելի տղան։ Ուիլլի Մանֆերսոնը, այնպիսի հոգատարություն ցուցաբերելով մոր նկատմամբ, կարծես նա ապակուց լիներ։ Այդ տղան միշտ մորն ուղեկցում էր եկեղեցի, և մյուս մայրերը նրանով հպարտանում էին։ Բոլոր տղաները նրան ատում էին, որովհետև շատ բարի էր, և մայրերը նրան միշտ օրինակ էին բերում։ Նրա սպիտակ թաշկինակը կարծես պատահաբար կախված էր հետևի գրպանից, ինչպես լինում էր կիրակի օրերին։ Թոմը թաշկինակ չուներ և թաշկինակ ունեցող տղաներին համարում էր պճնամոլ։
Երբ արդեն բոլորը հավաքված էին, զանգը մի անգամ էլ հնչեց, շտապեցնելով դանդաղաշարժներին ու վարանողներին, և հետո ամբողջ եկեղեցու վրա իջավ մի հանդիսավոր լռություն, որը խզվում էր միայն երգչախմբի անդամների զուսպ ծիծաղից։ Երգչախումբը ամբողջ արարողության ժամանակ շարունակ զուսպ ծիծաղում էր։ Մի ժամանակ եկեղեցական մի երգչախումբ կար, որ վատ չէր դաստիարակված, բայց այժմ մոռացել եմ, թե որտեղ է։ Շատ տարիներ առաջ էր, և ես հազիվ թե որևէ բան հիշեմ դրա մասին։ Բայց կարծում եմ մի ինչ֊որ օտար երկրում էր։
Օրհներգությունից հետո գերապատվելի միստր Սպրեգը շրջվեց դեպի հայտարարությունների տախտակը և կարդաց հավաքույթների, ընկերական հանդիպումների և ուրիշ «ծանուցումների» ցուցակները․ նա այնքան մնաց, կարծես այդ ցուցակների ընթերցումը պիտի շարունակվեր մինչև հարության ժամը։ Տարօրինակ մի սովորություն, որը դեռևս շարունակվում է Ամերիկայում, նույնիսկ քաղաքներում, թերթերի առատության այս դարում։ Հաճախ շատ քիչ բանով կարող ես արդարացնել մի սովորություն, մինչդեռ ավելի դժվար է դրանից ազատագրվել։
Իսկ այժմ քարոզիչն աղոթում էր։ Դա մի լավ, երկարաշունչ աղոթք էր, որը մանրամասների մեջ էր մտնում․ գութ էր հայցում եկեղեցու և եկեղեցու փոքր երեխաների համար, ավանի մյուս եկեղեցիների, նահանգի, նահանգի պաշտոնյաների, Միացյալ Նահանգների եկեղեցիների, կոնգրեսի, պրեզիդենտի համար, որոնք լողում են փոթորկոտ ծովերում, միլիոնավոր ճնշվածների համար, որոնք տառապում են եվրոպական միապետների և արևելյան բռնակալների կրկնկի կրնկի տակ, նրանց համար, ովքեր ավետարանի լույսն ունեն, բայց չունեն աչքեր, որ տեսնեն, չունեն ականջներ, որ լսեն, հեռավոր կղզիների անհավատների համար։ Նա աղոթքն ավարտեց աղերսելով, որ իր արտասանած խոսքերը հանդիպեն շնորհի ու ըմբռնման, լինեն բերրի հողի մեջ ընկած սերմեր և ժամանակին լավ բերք տան։ Ամե՛ն։
Նա, հագուստները խշխշացնելով, նստեց։ Ոտքի կանգնած ժողովականները նույնպես նստեցին։ Այն տղային, որի պատմությանն է նվիրված այս գիրքը, աղոթքը դուր չէր գալիս․ նա պարզապես դիմանում էր։ Անգիտակցաբար մտքում կրկնում էր աղոթքի բոլոր մանրամասնությունները։ Չէր լսում, բայց գիտեր այդ եկեղեցականի սովորական ու հին ճանապարհը, և երբ ինչ֊որ փոքր չափով նոր հարց էր մտնում դրա մեջ, տղան ականջները սրում էր և ամբողջ էությամբ զայրանում․ հավելումները նա անարժան և երկրորդական էր համարում։ Աղոթքի կեսին մի ճանճ նստել էր նրա առջևի նստարանի թիկնակին։ Ճանճը տանջում էր տղային․ փոքրիկ տոտիկները հանգիստ իրար քսելով ճանճը գրկում էր գլուխը և այնպես եռանդով մաքրում այն, որ կարծես մարմնից անջատված լիներ։ Երևում էր վզի բարալիկ թելը։ Հետևի տոտիկներով մաքրում, հարթում էր թևերը, ինչպես ֆրակի փեշերը, որպեսզի վրան ավելի լավ նստեն։ Ամբողջ այդ հարդարանքը նա կատարում էր առանց շտապելու, հանգիստ, կարծես գիտեր, որ լրիվ ապահով վիճակում է։ Թեև Թոմի ձեռքերը ճանճ բռնելու համար քոր էին գալիս, նա չէր համարձակվում․ հավատում էր, որ իր հոգին անմիջապես կկործանվեր, եթե այդպիսի բան աներ աղոթքի ընթացքում։ Բայց եզրափակիչ նախադաության հետ Թոմի ձեռքը ինքնաբերաբար առաջ գնաց․ և այն պահին, երբ «ամեն»֊ը լսվեց, ճանճը արդեն ռազմագերի էր։ Մորաքույրը տեսավ այդ արարքը և ստիպեց, որ ճանճը բաց թողնի։
Թոմի տանջանքները վերսկսվեցին, երբ չոր քարոզն ավարտվեց։ Այժմ նա հիշեց իր ունեցած գանձը և այն դուրս հանեց։ Դա մի խոշոր սև բզեզ էր, ուժեղ ծնոտներով մի «կծան», ինչպես անվանում էր նա։ Բզեզը թանկագին տուփի մեջ էր։ Առաջին գործը, որ բզեզն արեց, տղայի մատը կծելն էր։ Բնական է, որ տղան բզեզը մեջքի վրա գետին շպրտեց և կծված մատը բերանը տարավ։ Բզեզն ընկած տեղում հուսահատ թափահարում էր ոտքերը, բայց ուղղվել չէր կարողանում։ Թոմը նայում էր և ուզում էր վերցնել, բայց ձեռքը չհասավ։ Քարոզով չհետաքրքրվողները փրկություն գտան բզեզի մեջ և նայում էին նրան։ Այդ ժամանակ ամառվա թուլացնող շոգից ծուլացած ու տխուր, գերությունից տանջված, փոփոխություն փնտրող մի թափառական շուն եկեղեցի մտավ։ Նա տեսավ բզեզը, նրա կախ ընկած պոչը բարձրացավ ու ձգվեց։ Նա դիտեց բզեզը, շուրջը պտտվեց, ապահով հեռավորությունից հոտոտեց, նորից շուրջը պտտվեց, ավելի համարձակ դարձավ և ավելի մոտիկից հոտոտեց, ապա բացեց բերանը և փորձեց բռնել․ վրիպեց, մի անգամ էլ փորձեց, մի անգամ էլ․ և սկսեց հաճույք զգալ այդ փոփոխությունից։ Շունը փորի վրա պառկեց, բզեզը քաշեց թաթերի արանքը և շարունակեց իր փորձերը։ Ի վերջո նա ձանձրացավ, դարձավ անտարբեր և անուշադիր։ Նրա գլուխը ծանրացավ, կզակը դանդաղ ցած իջավ և կպավ թշնամուն, որը և կծեց նրան։ Մի կարճ կաղկանձ լսվեց, գլխի սիրալիր հարվածից բզեզը մի քանի յարդ հեռու ընկավ և նորից պառկեց մեջքի վրա։ Մոտիկ եղածները շտկվեցին ներքին հաճույքով, բազմաթիվ դեմքեր հովհարների ու թաշկինակների հետև պահվեցին, և Թոմը լիովին երջանիկ էր։ Շունը շատ հիմար տեսք ուներ և հավանաբար այդպիսին էլ էր, բայց վիրավորանք կար նրա սրտում և վրեժ լուծելու ծարավ։ Նա գնաց դեպի բզեզը և զգուշությամբ վերսկսեց հարձակումը։ Բոլոր կողմերից ցատկելով բզեզի վրա, առջևի թաթերը մի մատնաչափ մոտեցնում էր, մոտիկից ատամներով հարձակվում և գլուխն այնպես թափահարում, որ ականջները շարժվում էին։ Որոշ ժամանակ հետո նորից ձանձրացավ․ փորձեց ինքն իրեն նորից զվարճացնել մի ճանճով, բայց դա գրավիչ չէր․ քիթը գետնին կպցրած հետևեց մի մրջյունի, շուտով հոգնեց դրանից, հորանջեց, հոգոց հանեց, ամբողջովին մոռացավ բզեզը և նստեց վրան։ Հետո մի վայրի կաղկանձյուն լսվեց, և շունն սկսեց դես֊դեն ընկնել։ Կաղկանձյունը շարունակվեց։ Շունն անցավ բեմի առջևով, դռան մոտով, նորից վերադարձավ։ Ցավն այդ շարժումներից ավելանում էր։ Նա սկսեց լույսի արագությամբ իր շուրջը պտտվել։ Ի վերջո, գլուխը կորցրած տառապյալը թռավ իր տիրոջ ծնկներին։ Տերը նրան լուսամուտից դուրս նետեց, և ցավի ձայներն արագորեն մեղմացան ու մարեցին հեռվում։
Մինչ այդ, եկեղեցում եղածների դեմքերը կարմրել էին․ նրանք զսպված ծիծաղից խեղդվում էին, և քարոզը դադարել էր։ Այժմ քարոզն ամփոփվում էր, բայց այն կաղում էր և ընդհատվում, որովհետև տպավորություն գործելու բոլոր հնարավորությունները սպառվել էին։ Քարոզչի ամենազդու ամենաազդու խոսքերին ունկնդիրները, նստարանների թիկունքում թաքնված՝ արձագանքում էին խուլ ծիծաղով, կարծես ծիծաղելի բան էր ասում։ Ամբողջ համայնքի համար մեծ թեթևություն էր, երբ արարողությունը ավարտվեց և արտասանվեց օրհնությունը։
Թոմ Սոյերը տուն գնաց ուրախ, մտածելով, թե ժամերգությունն էլ երբեմն կարող է որոշ գոհունակություն պատճառել, երբ դրա մեջ մի փոքր փոփոխություն է մտնում։ Միայն մի բան էր մթագնում տղայի ուրախությունը։ Նա ուզում էր, որ շունը խաղար իր բզեզի հետ, բայց այդ շունը բզեզը դուրս տանելու ոչ մի իրավունք չուներ։
Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց․ նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները՝ դպրոցում։ Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ․ գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում։
Թոմը պառկած մտածում էր։ Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել․ այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ։ Այստեղ ինչ֊որ անորոշ հնարավորություն կար։ Նա ինքն իրեն ստուգեց։ Ոչ մի տեղը չէր ցավում։ Նորից ստուգեց։ Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց։ Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան։ Թոմը նորից սկսեց մտածել։ Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց։ Վերևի ատամներից մեկը շարժվում էր։ Դա արդեն մեծ բախտ էր։ Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի և դա ցավ կպատճառի։ Նա որոշեց ատամը պահել որպես պահեստի ցավ և ուրիշ պատրվակ փնտրել։ Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժկի պատմած մի հիվանդուցյան հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորուստավ։ Նա վերմակի տակից հանեց ոտքը, սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը։ Բայց այդ հիվանդուցյան նշանները չգիտեր։ Այնուամենայնիվ արժեր փորձել, և նա սկսեց եռանդով տնքալ։
Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել։
Թոմն ասաց․
― Խնդրում եմ, մորաքյուրմորաքույր, մի քաշիր, այլևս չի ցավում։ Եթե նույնիսկ ցավի, էլ չեմ տնքա։ Խնդրում եմ, մորաքույր, չեմ ուզում տանը նստել և դպրոցից բացակայել։
― Ուրեմն այդպես, հա՞։ Ուրեմն ամբողջ այս աղմուկը նրա համար էր, որ դպրոց չգնայիր և ձու՞կ որսայիր։ Թո՛մ, Թո՛մ, ես քեզ շատ եմ սիրում, իսկ դու ամեն կերպ քո չարություններով աշխատում ես իմ ծերացած սիրտը կոտրել։
Մինչ այդ ատամ քաշելու գործիքները պատրաստ էին։ Ծեր Լեդին մետաքսի թելի մի ծայրը օղակ արեց ու պինդ անցկացրեց Թոմի ատամին, իսկ մյուս ծայրը կապեց մահճակալի ոտքին։ Հետո վերցրեց խանձողը և համարյա կպցրեց տղայի դեմքին։ Եվ ահա ատամը կախված է մահճակալի ոտքից։
Բայց բոլոր փորձությունները իրենց վարձատրությունն ունեն։ Երբ Թոմը նախաճաշից հետո դպրոց գնաց, բոլոր տղաներն սկսեցին նախանձել, որովհետև վերևի ատամների մեջ գոյացած բացը նրան հնարավորություն էր տալիս մի նոր ու հիանալի ձևով թքել։ Նա իր շուրջը հավաքեց բազմաթիվ տղաների, որոնց հետաքրքրում էր այդ երևույթը։ Մի տղա, որ մատը կտրել էր ու մինչ այդ ընդհանուր ուշադրության և հարգանքի կենտրոնում էր գտնվում, հանկարծ իրեն զգաց համակրանքից ու պատվից զրկված։ Նա շատ վշտացավ և արհամարանքով արհամարհանքով ասաց, թե մեծ բան չէ Թոմ Սոյերի նման թքելը, բայց մի ուրիշ տղա պատասխանեց․ «Խաղողը խակ է»։ Տղան հեռացավ փառքից զրկված հերոսի նման։
Շուտով Թոմը հանդիպեց գյուղի շրջմոլիկ Հեքլբերի Ֆիննին, հարբեցողի տղային։ Բոլոր մայրերն ամբողջ սրտով ատում էին Հեքլբերիին և միաժամանակ վախենում, որովհետև նա ծույլ, սանձարձակ, գռեհիկ ու վատ տղա էր, մինչդեռ բոլոր երեխաները համակրում էին նրան, սիրում նրա արգելված ընկերությունը, ցանկանում նմանվել նրան։ Թոմը մյուս հարգարժան ընտանիքների տղաների նման նախանձում էր Հեքլբերիի ազատ վիճակին։ Նրան ևս խստորեն պատվիրել էին չխաղալ այդ տղայի հետ։ Հենց դրա համար էլ Թոմը խաղում էր նրա հետ ամեն անգամ, երբ առիթ էր ունենում։ Հեքլբերին միշտ հագնում էր տարեց մարդկանց հնացած հագուստները, որոնք սովորաբար լինում էին պատառոտված և ծածկված տարբեր գույնի բծերով։ Նրա գլխարկը մի մեծ ճմրթված բան էր, որի ծայրից պոկվել, կախ էր ընկնում մի մեծ կտոր։ Բաճկոնը, եթե բաճկոն հագնում էր, համարյա կախվում էր մինչև կրունկները, իսկ ետևի կոճակները տեղավորված էին լինում մեջքից ցած։ Միայն մի ուսակապ էր պահում շալվարը, որի նստատեղը նույնպես կախ էր ընկնում։ Շալվարի ծոպավոր ծայրերը քարշ էին գալիս ցեխի մեջ, եթե վեր չէին ծալվում։
Հեքլբերին թափառում էր ինչպես խելքին փչեր։ Լավ եղանակներին քնում էր դռների առաջ, իսկ ցուրտ օրերին՝ դատարկ տակառներում։ Նա ստիպված չէր դպրոց կամ եկեղեցի գնալ, չուներ տեր ու տնօրեն և ոչ ոքի չէր հնազանդվում։ Նա կարող էր ձուկ որսալու գնալ կամ լողալ երբ և որտեղ ուզենար, մնալ այնտեղ, ինչքան ուզենար։ Ոչ ոք չէր արգելում նրան կռվել․ նա կարող էր ուշանալ ինչքան ուզենար։ Նա միշտ առաջին տղան էր, որ գարնանը բոբիկ էր ման գալիս և վերջինը աշնանը կոշիկ էր հագնում։ Նա երբեք պարտավոր չէր լվացվել կամ մաքուր հագուստ հագնել։ Կարող էր հրաշալի հայհոյել։ Մի խոսքով՝ ամեն ինչ, որ կյանքը թանկագին է դարձնում, այդ տղան ուներ։ Այդպես էր մտածում Սենտ֊Պիտերսբուրգի յուրաքանչյուր հարգարժան ընտանիքի պատկանող լավ դաստիարակված տղա։ Թոմը ողջունեց ռոմանտիկ թափառաշրջիկին։
Հոտած ջուր, հոտաած ջուր, գորտնուկս առ։
 
Հետո փակ աչքերով, արագ, տասնմեկ քայլ պիտի հեռանաս, հետո երեք անգամ տեղումդ շուռ գաս և տուն գնաս առանց որևէ մեկի հետ խոսելու։ Որովհետև, եթե խոսես, կախարդանքը կկորչի։
― Ոչ, ինձ Հռակինս մայրիկն է պատմել։
Ուրեմն՝ ճիշտ է, որովհետև ասում են, թե նա կախարդ է։
― Ասում են։ Ւսկ Իսկ ես, Թոմ, հաստատ գիտեմ, որ նա կախարդ է։ Նա կախարդել է հորս։ Հայրս ինքն է ասում։ Մի անգամ տուն գալիս նա տեսել է, որ այդ կինն իրեն կախարդում է։ Հայրս մի քար է վերցնում, և եթե տեղից չշարժվեր, նրան կխփեր։ Եվ հենց այդ գիշեր, հայրս հարբած քնած է լինում ծածկի տակ, ընկնում ու ձեռքն է կոտրում։
― Դա սարսափելի է։ Ինչպե՞ս է հայրդ իմացել, որ նա կախարդ է։
Վստահելի
1396
edits