Changes

Թոմ Սոյերի արկածները

1 byte removed, 20:47, 13 Դեկտեմբերի 2013
― Ինչ֊որ բան ինձ ասում էր, որ եթե չվերադառնամ․․․ ― նա դողաց․ հետո անուժ ձեռքը շարժեց հուսահատ շարժումով և ասաց․ ― Պատմիր նրանց, Ջո, պատմիր նրանց, այլևս ի՞նչ իմաստ ունի․․․
Հե քլբերին Հեքլբերին և Թոմը մունջ ու քարացած մնացել էին և լսում էին, թե ինչպես այդ քարասիրտ ստախոսը հանդարտ պատմում էր։ Ամեն րոպե նրանք սպասում էին, որ անամպ երկինքը աստծո կրակը թափի նրա գլխին և զարմանում էին, տեսնելով, թե ինչքան է ուշանում հարվածը։ Եվ երբ նա ավարտեց ու դեռ ողջ առողջ էր մնում, նրանց մեջ արթնացավ երկչոտ ցանկությունը՝ երդումը խզելու և ազատելու խեղճ բանտարկյալի կյանքը, չքացավ, որովհետև պարզ էր, որ այս չարագործը հոգին ծախել էր սատանային և ճակատագրական կլիներ դեմ գնալ այդպիսի ուժի։
― Ինչո՞ւ չփախար, ինչո՞ւ եկար այստեղ, ― ասաց մեկը։
Թոմի ուղեղը շեղվեց իր գաղտնի մտահոգություններից, որովհետև գտավ նոր և ավելի ծանր պատճառ՝ զբաղվելու։ Բեքի Թեչըրը դադարել էր դպրոց գալ։ Մի քանի օր Թոմը պայքարեց իր հպարտության դեմ և փորձեց «վիշտը քամուն տալ»։ Նա սկսեց գիշերները շրջել աղջկա հոր տան շրջակայքում և իրեն շատ դժբախտ էր զգում։ Բեքին հիվանդ էր։ Իսկ եթե մեռնե՞ր։ Այդ մտածողության մեջ հուսահատություն կար։ Նա այլևս պատերազմներով, նույնիսկ ծովահենությամբ չէր հետաքրքրվում։ Կյանքի հմայքը կորել էր, մնացել էր միայն թախիծը։ Նա մի կողմ դրեց գլորանն ու փայտը։ Դրանք այլևս հաճույք չէին պատճառում։ Մորաքույրը մտահոգված էր։ Նա բոլոր տեսակի դեղերը փորձեց տղայի վրա։ Մորաքույր Պոլին այն մարդկանցից էր, որոնք հափշտակվում են պատենդ ունեցող դեղերով և բոլոր այն նորանոր մեթոդներով, որոնք առողջացնում կամ բարելավում են։ Այդպիսի բաների առաջին փորձարկողն էր նա։ Երբ բուժման գծով որևէ նոր բան էր հայտնվում, նա անմիջապես իրարանցման մեջ էր ընկնում, ուզում էր փորձել։ Ոչ իր վրա, որովհետև նա չէր հիվանդանում, այլ որևէ մեկի, ով ձեռքն ընկներ։ Նա բաժանորդ էր բոլոր, «Առողջապահություն» պարբերաթերթերի ու շառլատանական բրոշյուրների և դրանց հանդիսավոր տգիտությունը նրա համար շնչելու օդ էր։ Ամբողջ հիմարությունը, որ դրանք պարունակում էին, թե ինչպե՞ս պիտի օդափոխվել, ինչպես քնել, ինչպես վեր կենալ, ինչ ուտել, ինչ խմել, ինչքան զբաղվել մարմնամարզությամբ, միտքը ինչքան և ինչպես զբաղեցնել, ինչ տեսակ հագուստ հագնել ― այս ամբողջը նրա համար ավետարանի խոսք էր, և նա երբեք չէր նկատում, որ այդ ամսվա «առողջական» ամսագրերը ընդհանրապես հակասում էին նախորդ ամսվա ամսագրերին։ Նա պարզհոգի և բարի էր, այդ պատճառով էլ հեշտորեն զոհ էր դառնում։ Ի մի հավաքած շաղակրատող ամսագրերն ու կեղծ դեղերը, մահով զինված, իր դժգույն ձին նստած, նա փոխաբերական լեզվով խոսում էր « իր ետևից եկող դժողքի դժոխքի մասին»։ Բայց երբեք չէր կասկածում, որ ինքը բուժող հրեշտակ չէր իր հիվանդ հարևանների համար, ոչ էլ ամենաբույժ սպեղանի։
Ջրաբուժությունն այդ ժամանակ նորություն էր, և Թոմի վատ դրությունը՝ ծառից ընկած պտուղ։ Նա Թոմին արթնացնում էր լույսը չբացված, տանում էր ցախատուն և սառը ջուր ցողում վրան։ Հետո պինդ շփում էր կոշտ սրբիչով, փաթաթում սավանի մեջ և վերմակներով ծածկում, որ տղան լավ քրտներ և մարմնի ծակոտիներից դուրս գային դեղին բծերը, ինչպես ասում էր Թոմը։
Վստահելի
1396
edits