Changes
― Իմ ուզած կյանքն է, որ կա, ― ասաց Թոմը։ ― Ստիպված չես առավոտները շուտ վեր կենալ և ստիպված չես դպրոց գնալ, լվացվել ու անել մնացած բոլոր հիմարությունները։ Տեսնու՞մ ես, Ջո, ծովահենը, երբ ցամաք է դուրս եկել, անելու ոչինչ չունի, մինչդեռ ճգնավորը պարտավոր է բավական շատ աղոթքներ անել ու ոչ մի հաճույք չստանալ, միշտ մենակ լինել։
― Այո, այդպես է, ― ասաց Ջոն, ― բայց, գիտե՞ս ինչ, ես այդ մասին երկար չեմ մտածել։ Այժմ, երբ փորձել եմ, նախնտրում նախընտրում եմ ծովահեն լինել, քան ճգնավոր։
― Տեսնո՞մ ես, ― ասաց Թոմը, ― մեր օրերում մարդիկ ճգնավորներին շատ չեն հարգում, ինչպես նախկինում, մինչդեռ ծովահենը միշտ հարգված է։ Բացի այդ, ճգնավորը պարտավոր է քնել ամենակոշտ տեղերում, հագնել ցնցոտիներ, գլխին մոխիր ցանել, կանգնել անձրևի տակ և․․․
Թոմն արթնացրեց մյուս ծովահեններին, և բոլորն աղմուկով առաջ վազեցին։ Մի վայրկյանում մերկացան, ընկան իրար հետևից, սկսեցին միմյանց քաշքշել սպիտակ ավազի վրա և գոլ ջրի ծանծաղուտում։ Նրանք չէին կարոտում փոքրիկ քաղաքը, որ քնած էր հեռվում, արքայաբար տարածվող ջրի մյուս կողմում։ Մի ուժեղ հոսանք կամ գետի փոքր֊ինչ բարձացում քշել տարել էր նրանց լաստը, բայց տղաները դրանից գոհ մնացին, որովհետև դա նշանակում էր այրել նրանց և քաղաքակրթության միջև եղած կամուրջը։
Տղաները ճամբար վերադարձան հրաշալիորեն թարմացած, ուրախ և սաստիկ սոված։ Շուտով բոցավառվեց ճամբարային խարույկը։ Հեքը մոտակայքում գտավ վճիտ, սառը ջրի մի աղբյուր, տղաները ընկուզենու և կաղնու լայն տերևներից բաժակներ սարքեցին, զգալով, որ ջուրը, անտառի վրայի վայրի գեղեցկությանը միացած, կարող է շատ լավ փոխարինել սուրճին։ Ջոն նախաճաշի համար սկսեց ապուխտ կտրատել, բայց Թոմը ու Հեքը ասացին, որ մի քիչ սպասի։ Գետափին գտան մի խոստումնալից անկյուն և այնտեղ գցեցին իրենց կարթերը։ Համարյա անմիջապես վարձատրվեցին։ Ջոն համբերությունը դեռ չէր կորցրել, երբ նրանք վերադարձան, հետները բերելով բավական քանակությամբ կարմրախայտ, մի քանի արևաձուկ և մի փոքր կատվաձուկ։ Այդ բոլորը բավական էր մի ամբողջ ընտանիքի։ Ձուկը ապուխտի հետ տապակեցին և զարմացան․ ոչ մի ձուկ, մինչ այդ, այդքան համեղ չէր թվացել։ Չգիտեին, որ ինչքան շուտ է գետի ձուկը կրակի վրա դրվում, այնքան համեղ է լինում, չէին մտածում, թե ինչ լավ համեմունք է բացօթյա կյանքը, լողանալը և մանավանդ քաղցը։
Նախաճաշից հետո ստվերում պառկեցին մինչև Հեքը ծխեց, ապա գնացին անտառը հետախուզելու։ Նրանք ուրախ քայլում էին փտող ճյուղերի վրայով, անցնում թփուտների միջով, անտառի արքաների՝ մեծ ծառերի արանքով, որոնք վերից֊վար պատած էին վայրի խաղողի որթով։ Երբեմն հանդիպում էին կանաչ գորգով ծածկված և ծաղիկներով զարդարված հրաշալի անկյունների։
Շատ բաներ գտան, որոնք ուրախացրին նրանց, բայց ոչ մի բան չզարմացրեց։ Գտան, որ կղզին մոտ երեք մղոն երկարություն և քառորդ մղոն լայնություն ունի, որ ամենամոտիկ ափը, կղզուց բաժանված է հազիվ երկու հարյուր յարդ լայնությամբ մի նեղուցով։ Համարյա ժամը մեկ լողանում էին, դրա համար էլ ճամբար վերադարձան հետմիջօրեին։ Սաստիկ սոված էին և չէին կարող ձկնորսություն անել, բայց մեծ ախորժակով սառը ապուխտ կերան, ապա ստվերում պառկեցին զրուցելու։ Շուտով զրույցը դանդաղեց, ապա բոլորովին դադարեց։ Անտառի լռությունը, հանդիսավորությունը և մենակուցյան մենակության զգացումը սկսեցին ներգործել տղաների վրա։ Նրանք մտածմունքի մեջ ընկան։ Մի անբացատրելի թախիծ պատեց նրանց։ Այդ ի վերջո որոշակի դարձավ․ տան կարոտն էր։ Նույնիսկ Արյունոտ Ձեռք Ֆինը երազում էր պատշգամբներ ու դատարկ տակառներ։ Բայց բոլորն էլ ամաչում էին իրենց թուլության համար և ոչ մեկն այնքան քաջ չէր, որ իր մտածածի մասին խոսեր։
Որոշ ժամանակ էր արդեն, ինչ տղաները, առանց ուշադրություն դարձնելու, հեռվից մի տարօրինակ ձայն էին լսում, ինչպես մարդիկ լսում են ժամացույցի թիքիթաքը, առանց անդրադառնալու դրան։ Բայց այժմ այդ խորհրդավոր ձայնը դարձավ ավելի շեշտված, ստիպեց լսել։ Տղաներն ականջ դրին և իրար նայեցին։ Մի երկարատև լռություն տիրեց, խորունկ ու անխախտ, հետո հեռվից լսվեց մի խուլ, ահեղ «բոմ»։
― Ես հույս ունեմ, որ նա երկնքում այժմ իրեն լավ է զգում, ― ասաց Սիդը, ― բայց եթե որոշ տեսակետից իրեն այստեղ լավ պահեր․․․
― Սիդ, ― Թոմն զգաց ծեր կնոջ աչքերի հայացքը, թեև չէր կարող տեսնել։ ― Ոչ մի խոսք իմ Թոմի մասին, երբ նա արդեն մեկնել գնացել է այս աշխարհից։ Աստված կհոգա նրա մասին, հանգիստ կաց։ Օ՜հ, տիկին Հարպըր, չգիտեմ՝ ինչպե՞ս մոռանամ նրան, չգիտեմ՝ ինչպե՞ս մոռանամ։ Նա այնպիսի մխիթարանք էր ինձ համար, թեև, ընդհանրապես, տանջում էր իմ խեղճ սիրտը։
― Աստված տվեց և աստված առավ, օրհնյալ լինի աստծո կամքը։ Բայց շատ ծանր է, օ՜, շատ ծանր է։ Դեռ անցյալ շաբաթ իմ Ջոն խաղալիք֊ատրճանակով կրակեց քթիս տակ, և ես այնպես շրխկացրի, որ գետին ընկավ։ Այդ ժամանակ ես չգիտեի, թե շուտով․․․ Է՜հ, եթե մի անգամ էլ աներ, ես նրան կհամբուրեի ու կօրհնեի դրա համար։
― Սպասեք, սպասեք, ուզում եմ մի բան ասել։
Նրանք անմիջապես կանգնեցին և շուռ եկան։ Տեղ հասնելով, Թոմը պատմեց իր գաղտնիքները։ Նրանք խոժոռված լսեցին, մինչև հասկացան, թե խոսքը ինչի մասին է։ Հետո ուրախությունից մարտական կանչեր արձակեցին, ասելով, թե «հրաշալի» միտք է, և եթե նախապես ասեր, նրանք ճանապարհ չէին ընկնի։ Թոմը ներողություն խնդրեց, բայց իրականում վախենում էր, որ նույնիսկ այդ գաղտնիքը նրանց իր մոտ երկար չէր պահի և թաքցրել էր ան այն որպես վերջին հրապուրանք։
Տղաներն ուրախ վերադարձան և սկսեցին նորից հաճույքով խաղալ, ամբողջ ժամանակ խոսելով Թոմի անսովոր ծրագրի մասին ու հիանալով նրա հանճարով։ Ձվով ու ձկով համեղ ճաշից հետո Թոմն ասաց, որ ուզում է ծխել սովորել։ Ջոյին այդ միտքը դուր եկավ և ասաց, որ ինքն էլ է ուզում փորձել։ Հեքը ծխամորճեր պատրաստեց և լցրեց։ Այս երկու սկսնակները մինչև այդ ծխել էին միայն խաղողի տերևից սարքած սիգարներ, բայց դրանք լեզուն «կծում» էին և տղամարդկային չէին համարվում։
― Ես էլ։
― Լսեք տղաներ, այս մասին ոչ մի խոսք մի ասեք, և մի անգամ, երբ բոլորը հավաքված լինեն, ես քեզ մոտ կգամ և կասես․ «Ջո, ծխամորճ ունե՞ս, ուզում եմ ծխել»։ Իսկ դու կպատասխանես մի տեսակ անտաեբեր անտարբեր ձևով, իբր դա հասարակ բան լինի․ «Այո, ծխամորճս մոտս է և մի ուրիշն էլ, բայց ծխախոտը լավը չէ»։ Իսկ ես կասեմ․ «Ոչինչ, եթե թունդ է»։ ― Հետո դու կհանես ծխամորճդ, և մենք կվառենք, իբր դա շատ սովորական բան է։ Այդ ժամանակ նայիր նրանց։
― Է՜, դա հրաշալի բան կլինի, Թոմ։ Կուզենայի, որ դա հենց հիմա լիներ։