Changes
― Շատ լավ, սկսիր։
― Թոմ, հանգիստ․ թող։
― Ո՛չ, ո՛չ այսօր, վաղը։
― ՉԷ՛, չէ՛, հիմա։ Խնդրում եմ, Բեքի․ ես կշշնջամ, ես շատ ցածր կփսփսամ։
Բեքին վարանում էր․ նրա լռությունը համաձայնություն համարելով, Թոմը թևը անցկացրեց նրա վզով և ասաց շատ մեղմ, շրթունքները նրա ականջին մոտիկ։ Հետո ավելացրեց․
Աղջիկը մի պահ դիմադրեց, հետո ասաց․
― Դեմքդ շուռ տուր, որ չկարողանաս տեսնել, հետո կասեմ։ Բայց երբեք ոչ մեկին չպետք է ասես, համաձա՞ն համաձա՞յն ես, Թոմ։ Չես ասելու, չէ՞։
― Ո՛չ, երբե՛ք, երբե՛ք չեմ ասի։ Դե՛, Բեքի։
Հետո վեր թռավ, սկսեց վազել նստարանների միջով, Թոմը նրա ետևից և ի վերջո ապաստանեց մի անկյուն, դեմքը ծածկելով սպիտակ գոգնոցով։ Թոմը բռնեց նրա պարանոցը և խնդրեց․
― Այժմ, Բեքի, ամեն ինչ արված է, ամեն ինչ, բացի համբյուրից։ համբույրից։ Դրանից մի վախեցիր, դա հասարակ բան է։ Խնդրում եմ, Բեքի։ Եվ նա քաշում էր աղջկա գոգնոցն ու ձեռքերը։
Կաաց֊կամաց Բեքին տեղի տվեց և ձեռքերն իջեցրեց, պայքարից կարմրած նրա դեմքը դուրս եկավ գոգնոցի տակից ու հնազանդվեց։ Թոմը համբուրեց կարմիր շուրթերը և ասաց․
Երևաց Ջո Հարպըրը, Թոմի նման թեթև հագնված և նույնպես զինված։ Թոմը գոռաց․
― Կանգնի՛ր, ո՞վ է համարձակվում առանց իմ թույլտվության Շերվուդի անտառը մտնել։
― Օ՜հ, չեմ իմացել, թե ինչ եմ անում։ Կուզենայի այս պահին մեռած լինել, եթե ես եմ արել։ Այդ բոլորը վիսկիից է և հուզմունքից։ Կյանքումս զենք չեմ գործածել, Ջո։ Կռվել եմ, բայց ոչ զենքով։ Բոլորը կվկայեն այդ բանը։ Ջո, չմատնես, խոստացիր, որ չես մատնի, Ջո։ Դու լավ տղս ես։ Ես միշտ սիրել եմ քեզ, Ջո, պաշտպանել են քեզ։ Չե՞ս հիշում։ Չես մատնելու, չէ՞, Ջո։ ― Եվ խեղճ արարածը մարդասպանի առաջ ծունկի եկավ և պաղատող ձեռքերը մեկնեց նրան։
― Այո, դու իմ նկատմամբ միշտ արդար ես եղել, Մըֆ Պոտեր, և ես քեզ չեմ դավաճանի։ Այժմ հանգստացիր․ տղա մարդու տղամարդու խոսք եմ տալիս։
― Ջո, դու հրեշտակ ես։ Դրա համար ես քեզ օրհնելու եմ, որքան ապրեմ։ ― Եվ Պոտերը սկսեց լաց լինել։
― Օ՜, ո՛չ, այս դեպքում դա շատ քիչ է․ դա լավ է սովորական փոքր դեպքերի համար, հատկապես աղջիկների հետ, որովհետև պարզ է, ի վերջո խաբելու են և դուրս տալու, եթե չարանան, բայց այդպիսի մեծ դեպքի համար պետք է գրություն լինի։ Եվ արյուն։
Թոմն ամբողջ էությամբ ողջունեց այս գաղափարը։ Դա խորհրդավոր էր, մռայլ և սարսափելի։ Ժամանակը, պայմանները, շրջապատը համապատասխանում էին այդպիսի մի գործի։ Լուսնի լույսի տակ նա մի տաշեղ գտավ, գրապնից գրպանից հանեց «կարմիր ներկի» մի կտոր և այնպես, որ լույսն ընկնի տաշեղի վրա, դժվարությամբ, դանդաղորեն գրեց այս տողերը՝ յուրաքանչյուր բառի վրա լեզուն ատամների արանքում շմփշմփացնելով։
«Հեք Ֆինը և Թոմ Սոյերը երդվում են,
― Խնդրում եմ, Թոմ, ահա նորից․․․
― Օ՜, աստված, շնորհակալ եմ, ― շշնջաց Թոմը, ― ես այդ ձայնը ճանաչում եմ․ Բուլ Հարբիսոնի ձայնն է։
― Օ՜, վերջապես, Թոմ, ես սարսափից մեռնում էի, կարծում էի, թե անտեր շուն է։
― Ճիշտ որ, առա՞ջ էլ այդպես էր, այո, այդպես էր, իսկ ես՝ հիմարս, այդ մասին չմտածեցի։ Է՛հ, դա շատ լավ է, գիտե՞ս։ Բայց ո՞ւմ նկատի ունի։
Ոռնոցը դադարեց։ Թ ոմը Թոմը ականջները սրեց։
― Հը՛շշ․․․ Ի՞նչ է այդ, ― շշնջաց նա։
Թոմը տատանվեց։ Բայց գայթակղությունը այնքան ուժեղ էր, որ տղաները համաձայնեցին փորձել, պայմանով, որ եթե խռմփոցը դադարի, փախչեն։ Ոտքի ծայրերի վրա, իրար ետևից նրանք առաջ գնացին։ Երբ խռմփոցից հինգ քայլ հեռու էին, Թոմը մի փոքր փայտի կտոր տրորեց, որը սուր աղմուկով ջարդվեց։ Մարդը տնքաց, մի փոքր շարժվեց, և լուսնի լույսն ընկավ նրա դեմքին։ Մըֆ Պոտերն էր։
Տղաների ոտքերն ու մարմիններն անշարժացան, երբ մարդը շրջվեց, բայց նրանց վախն անցավ։ Ոտքի մատների վրա դուրս եկան պատի ճեղքից և մի փոքր հեռվում կանգ առան, իրար հրաժեշտ տալու համար։ Երկար, չարագուշակ ոռնոցը նորից լսվեց գիշերային խավարում։ Նրանք շուռ եկան և տեսան, որ օտար շունը մի քանի քայլ հեռու էր կանգանած կանգնած Պոտերի պառկած տեղից և երեսը Պոտերին ուղղած, քիթը՝ երկինք, ոռնում էր։
― Օ՜հ, աստված իմ, նրա վրա է, ― բացականչեցին տղաները միաին։միասին։
― Լսիր, Թոմ, ասում են, որ մի թափառական շուն ոռնալով եկել է Ջոնի Միլլերի տան շուրջը, երկու շաբաթ առաջ, կեսգիշերին, իսկ գիշերահավը նույն գիշերը մտել է նրանց տունը և սանդղաճաղի վրա կանգնած երգել է, բայց դեռևս ոչ ոք չի մեռնում։