Changes

Թոմ Սոյերի արկածները

4 bytes removed, 10:40, 15 Դեկտեմբերի 2013
― Այսօր ես շատ վատ վարվեցի, Բեքի, և այնպես ցավում եմ։ Ես այլևս այդպես չեմ անի, ինչքան ապրեմ։ Խնդրում եմ՝ հաշտվենք, այո՞։
Աղջիկը կանգ առավ և արհամարանքով արհամարհանքով նայեց տղայի դեմքին։
― Ես շատ շնորհակալ կլինեմ, եթե դուք ձեզ ինձնից հեռու պահեք, միստեր Թոմաս Սոյեր։ Ես ձեզ հետ երբեք չեմ խոսի։
Խեղճ աղջիկ, չգիտեր, թե վտանգը ինչքան մոտ է իրեն։
Ուսուցիչ միստր Դոբինսը միջին տարիքի էր հասել չիրագործված երազանքով։ Նրա նվիրական ցանկությունն էր բժիշկ դառնալ, բայց աղքատությունը նրան դատապարտել էր դառնալու ոչ ավելին, քան գյուղական դպրոցի ուսուցիչ։ Ամեն օր նա մի խորհրդավոր քիրք գիրք էր հանում դարակից և զբաղվում դրանով, երբ աշակերտները դաս չէին պատասխանում։ Այդ գիրքը կողպեքի տակ էր պահվում։ Դպրոցում ոչ մի տղա չկար, որ չմեռներ այդ գրքի վրա մի հայացք գցելու ցանկությունից, բայց երբեք առիթ չէր լինում։ Յուրաքանչյուր տղա կամ աղջիկ իր կարծիքն ուներ այդ գրքի էության մասին, բայց ոչ մի կարծիք չէր համնկնում մյուսի հետ, և ոչ մի ճանապարհ չկար, ճշմարտությունը պարզելու։ Երբ Բեքին անցնում էր սեղանի մոտով, որը դռան մոտ էր, նկատեց, որ բանալին կողպեքի վրա է։ Թանկագին առիթ էր։ Աղջիկը շուրջը նայեց։ Մենակ էր։ Հաջորդ վայրկյանին գիրքը նրա ձեռքին էր։ Առաջին էջի ինչ֊որ պրոֆեսորի «Անատոմիա»֊ն նրա ուղեղին անհասկանալի մնաց։ Սկսեց էջերը թերթել։ Անմիջապես հասավ մարդկային դեմքի մի գեղեցիկ ու գունավոր նկարի։ Այդ պահին մի ստվեր ընկավ էջի վրա, և թոմ Սոյերը ներս մտավ ու մի հայացք գցեց նկարին։ Բեքին շտապեց գիրքը փակել և դժբախտություն ունեցավ նկարազարդ էջը մինչև կեսը պատռելու։ Նա գիրքը դրեց դարակի մեջ, բանալին դարձրեց ու բարկությունից լաց եղավ։
― Թոմ Սոյեր, ավելի ստոր լինել չեք կարող․ հետևել մեկին ու լրտեսել, թե նա ինչի է նայում։
Թոմը միացավ միջանցքում խաղացող աշակերտներին։ Մի քանի րոպեից ուսուցիչը վերադարձավ և աշակերտներին ներս տարավ։ Թոմը դասերով առանձնապես չէր հետաքրքրքվում։ Ամեն րոպե հայացք էր գցում աղջիկների կողմը, և Բեքիի դեմքը մտահոգում էր նրան։ Ամեն ինչ հաշվի առնելով, նա չէր ուզում խղճալ աղջկան, բայց չէր կարողանում։ Չէր կարողանում ուրախանալ նրա վիճակով։ Շուտով ընթերցանության գրքի գաղտնիքը բացվեց, և Թոմի միտքը որոշ ժամանակ զբաղվեց իր հարցով։ Բեքին դուրս եկավ իր ճնշված վիճակից և մեծ հետաքրքրություն ցուցաբերեց այդ իրադարձության նկատմամբ։ Նա չէր սպասում, որ Թոմը կկարողանա գլխացավանքից ազատվել, ասելով, թե ինքը չի թափել թանաքը։ Եվ նա իրավացի էր։ Թոմի ուրացումը ավելի վատթարացրեց գործը։ Բեքին կարծում էր, թե ինքը կուրախանա դրա համար, բայց այդպես չեղավ։ Երբ գործը հասավ ամենավատին, նա ցանկացավ վեր կենալ և ասել Ալֆրեդ Տեմպլի մասին, բայց ճիգ գործադրեց ու իրեն ստիպեց լուռ մնալ, որովհետև, ասաց նա ինքն իրեն, Թոմն անշուշտ կհայտնի գիրքը պատռելու մասին։ «Նույնիսկ դրա կյանքը ազատելու համար մի բան չեմ ասի», ― որոշեց նա։
Թոմը ծեծ կերավ ու տեղը վերադարձավ առանց վիրավորանք զգալու․ մտածում էր, թե երևի խաղի ժամանակ, առանց իմանալու, ինքը շուռ տված լինի թանաքը ընթերցանության գրքի վրա։ Նա ուրացավ ձևի համար, որովհետև այդպես էր ընդունված, ռ և համառեց իր խոսքի վրա՝ ի սեր սկզբունքի։
Մի ամբողջ ժամ անցավ։ Ուսուցիչն իր գահի վրա ննջում էր։ Օդը լցված էր դաս սերտելու բզզոցով։ Ի վերջո միստր Դոբինսը ուղղվեց, հորանջեց, հետո բացեց դարակը և ձեռքը երկարեց գրքին, բայց դեռ չէր վճռել՝ գիրքը հանի՞, թե թողնի։ Աշակերտների մեծամասնությունը անտարբեր մնաց, բայց կային երկուսը, որ նրա շարժումները դիտում էին ուշադրությամբ։ Միստր Դոբինսը գիրքը մտացրիվ շուռ տվեց, հետո դուրս բերեց և աթոռի վրա տեղավորվեց՝ կարդալու։
Արձակուրդները մոտենում էին։ Միշտ խստապահանջ ուսուցիչը ավելի խստացավ և ավելի պահանջկոտ դարձավ, որովհետև ցանկանում էր, որ աշակերտները հաջող հանդես գային քննությունների օրը։ Նրա փայտն ու քանոնը այժմ շատ քիչ էին անգործ մնում, հատկապես փոքր աշակերտների շրջանակում։ Միայն ամենամեծ տղաները և տասնութ֊քսան տարեկան օրիորդներն էին զերծ մնում պատժից։ Միստր Դոբինսի պատիժները շատ խիստ էին։ Թեև նա կեղծամի տակ կրում էր բոլորովին ճաղատ ու փայլուն գլուխ, հազիվ միջին տարիքի էր և մկաններում թուլության նշան անգամ չուներ։ Նշանավոր օրվա մոտենալու հետ նրա մեջ եղած ամբողջ բռնակալությունը երևան էր գալիս։ Թվում էր, թե նա հաճույք էր զգում ամենափոքր հանցանքի համար իսկ պատժելուց։ Հետևանքը լինում էր այն, որ փոքր տղաները իրենց օրն անց էին կացնում սարսափի մեջ, իսկ գիշերները վրեժխնդրություն ծրագրելով։ Նրանք ոչ մի առիթ բաց չէին թողնում ուսուցչին գլխացավանք պատճառելու համար։ Բայց առավելությունը միշտ մնում էր ուսուցչի կողմը։ Վրեժխնդրության յուրաքանչյուր հաջող արարքին հետևող ճնշումը այնքան հիմնական ու արքայական էր լինում, որ տղաները ռազմադաշտից հեռանում էին մեծ կորուստներով։ Ի վերջո նրանք միասնաբար դավադրեցին, մի ծրագիր մշակեցին, որ փայլուն հաղթանակ էր խոստանում։ Խոսեցին ցուցանակներ գրողի տղայի հետ, իրենց ծրագիրը հայտնեցին և նրանից օգնություն խնդրեցին։ Այդ տղան իր ուրույն պատճառներն ուներ ուրախանալու, որովհետև ուսուցիչն ապրում էր իրենց ընտանիքի հետ և բազմաթիվ առիթներ էր ստեղծել՝ իրեն ատելու։ Ուսուցչի կինը մի քանի օրից գյուղ էր մեկնելու, և ծրագրի իրագործմանը խանգարող ոչ մի արգելք չկար։ Նման կարևոր իրադարձություններին ուսուցիչը միշտ լավ էր պատրաստվում՝ հարբելով։ Ցուցանակ գրողի տղան ասաց, որ երբ նա քննության երեկոյին հասնի հարմար բարձրության և ննջի իր աթռի աթոռի վրա, ինքը «գործը գլուխ կբերի»։ Հետո ճիշտ ժամանակին կարթնացնի և կշտապեցնի դպրոց։
Ամեն ինչ եղավ ծրագրվածի պես։ Երեկոյան ժամը ութին դպրոցը պայծառ լուսավորված էր և զարդարված տերևներով ու ծաղիկներով։ Ուսուցիչը նստել էր իր մեծ աթոռին, ինչպես գահի վրա՝ բարձր դիրքով, գրատախտակի ետևում։ Նա բավականաչափ խմածի տեսք ուներ։ Յուրաքանչյուր կողմի երեք շարքի նստարաններն ու կենտրոնի վեց շարք նստարաններն զբաղեցրել էին քաղաքի նշանավոր անձինք և աշակերտների ծնողները։ Ձախ կողմում, քաղաքացիների շարքի ետևում, կար ժամանակավորապես շինված մի ընդարձակ տախտակամած, որտեղ նստել էին երեկոյան քննություններին հանդես եկող աշակերտները։ Լվացված ու զգեստավորված տղաների շարքեր, անհանգիստ լինելու աստիճան հուզված պատանիների շարքեր և, վերջապես, փոքրիկ աղջիկների ու դեռատի օրիորդների շարքեր, որոնք զարդարված էին նուրբ զգեստներով և ցուցադրում էին իրենց մերկ թևերը, իրենց տոտիկների զարդերը, իրենց վարդագույն ու կապույտ ժապավենները, մազերի մեջ դրած ծաղիկները։ Սրահի մնացած մասը լցված էր քննություններին չմասնակցող դպրոցականներով։
Թոմ Սոյերը կեղծ համարձակությամբ բեմ եկավ ու արտասանեց հին, բայց անմեռ «Ինձ ազատություն տվեք կամ մահ» ճառը՝ հրաշալի կատարումով, ձեռքի ուժեղ շարժումներով և կեսին կանգ առավ։ Հասարակության առաջ խայտառակվելու սարսափը տիրեց նրան, սրունքները դողացին, շունչը կտրվեց։ Ճիշտ է, դահլիճի համակրանքը նրա կողմն էր, բայց կար նաև դահլիճի լռությունը, որն ավելի վատ էր, քան այդ համակրանքը։ Ուսուցիչը հոնքերը կիտեց և այդ աղետը լրացրեց․ Թոմը հեռացավ վերջնականապես պարտված։ Մի թույլ փորձ եղավ ծափահարելու, բայց դա շուտով մարեց։
Այնուհետև արտասանվեցին «Տղան կանգնեց իր այրվող տախտակամածին», «Ասորիները գնում էին» և այլ ոտանավորներ։ Հետո ընթերցանության քննություններ եղան։ Անցան երեկոյի ամենակարևոր իրադարձությանը՝ երիտասարդ աղջիկների «ինքնատիպ» շարադրություններին։ Աղջիկները հերթով գալիս էին բեմի ծայրը, կոկորդները մաքրում, բարձրացնում ձեռագիրը (որը կապված էր սիրուն ժապավենով) և սկսում կարդալ, մեծ ուշադրություն դարձնելով հնչյուններին ու կետադրությանը։ Թեմաները նույնն էին, ինչ եղել էին նման առիթներով նրանց մայրերի, տատիկների թեմաները և, անկասկած, իգական գծով բոլոր նախորդների թեմաները, մինչև խաչակիրները։ «Բարեկամություն», «Անցած օրերի հիշողություն», «Կրոնը պատմության մեջ», «Երազների աշխարհ», «Կուլտուրայի առավելությունները», «Քաղաքական կառավարության ձևերը՝ համեմատվված համեմատված և հակադրված», «Տխրություն», «Որդիական սեր», «Սրտի երազանքներ» և այլն, և այլն։
Այս շարադրությունների գլխավոր հատկությունը ընդգծված և մաշված թախիծն էր, անօգուտ և առատ «գեղեցիկ լեզուն», բացի դրանից, ինչ֊որ ձևով ախորժալուր բառեր և նախադասություններ գործածելու, դրանք հոգեհան անելու մեծ ճիգը։ Մի հատկանիշ էլ կար, որ շեշտված էր և ամեն ինչ խճողում էր։ Դա բարոյախոսությունն էր, որը բոլոր ելույթների վերջում իր պոչն էր ցցում։ Անկախ նրանից, թե ինչ էր թեման, մեծ ճիգ էր թափված, որպեսզի այն հարմարվեր բարոյական ու կրոնական մտքին։ Հակառակ քարոզների բացահայտ անլրրջությանըանլրջությանը, դրանք ոչ մի կերպ չես կարող դեն նետել։ Մինչև այսօր էլ դրանք իշխում են մեր դպրոցներում և չեն համարվում բավարար չափով մատուցված։ Գուցե երբեք էլ բավարար չհամարվեն, քանի դեռ աշխարհը գոյություն ունի։ Մեր ամբողջ երկրում չկա մի դպրոց, որտեղ երիտասարդ աղջիկները ստիպված չլինեն իրենց շարադրությունները եզրափակել բարոյախոսությամբ։ Կարող է պատահել, որ դպրոցի ամենաթեթևամիտ ու ամենաանստված աղջկա բարոյախոսությունը ամենաերկարը և ամենաաստվածավախը լինի։ Բայց բավական է այս մասին։ Ճշմարտությունը ոչ ոքի ճաշակով չէ։ Վերադառնանք «քննություններին»։ Ընթերցված առաջին շարադրությունը վերնագրված էր․ «Ա՛յս է ուրեմն կյանքը»։ Գուցե ընթերցողը դիմանա դրա մի հատվածին։
«Կյանքի հասարակ ճանապարհներին ինչ հուզումներով է երիտասարդի միտքը նայում ապագա ուրախ տեսարաններին։ Երևակայությունը հաճույքի վարդագույն պատկերներ է նկարում։ Երազներում մոդաների երկրպագուն իրեն տեսնում է տոնական շրջապատում, որտեղ ինքը դառնում է «դիտված բոլոր դիտողներից»։ Ձյունասպիտակ շրջազգեստի մեջ երևացող շնորհալի մարմինը ուրախ պարի շրջապտույտների մեջ է, նրա աչքերը ամենափայլունն են, քայլվածքը՝ ուրախ շրջապատի ամենաթեթև քայլվածքը։ Նման հաճելի զվարճություններով սահում անցնում է ժամանակը, և հասնում է այն օրը, երբ նա պետք է մուտք գործի էլիզյան աշխարհ, որի մասին այնքան պայծառ երազներ է փայփայել։ Ինչպես է ամեն ինչ նրա երջանիկ հայացքին երևում հեքիաթային։ Յուրաքանչյուր նոր տեսարան ավելի գրավիչ է դառնում, քան նախորդը։ Բայց շուտով նա գտնում է, որ այս գեղեցիկ արտաքինի ետևում ամեն ինչ ունայն է։ Գովեստները, որոնք մի ժամանակ գրավում էին հոգին, այժմ տհաճ է հնչում ականջին։ Պարահանդեսի սրահը կորցնում է գրավչությունը, և կորցրած առողջությամբ ու դառնացած սրտով նա հեռանում է այն համոզմամբ, որ երկրային հաճույքները չեն կարող բավարարել հոգու պահանջները։
Եվ այսպես շարունակ։ Ընթերցանության ժամանակ լսվում էին համաձայնության մրմունջներ, շշուկով արված դիտողություններ․ «որքան լավ է» է, «որքան գեղեցիկ է ասված», «ինչ ճշմարտություն» և այլն։ Երբ շարադրությունն ավարտվեց չափազանց ձանրանլի ձանրալի բարոյախոսությամբ, ոգևորված ծափահարեցին։
Հետո վեր կացավ մի նիհար, թախծոտ աղջիկ։ Դեմքն ուներ «հետաքրքրիր» գունատություն, որ արդյունք էր դեղերի և վատ մարսողության։ Նա կարդաց մի «բանաստեղծություն»։ Երկու տունը բավական կլինի․
 
Միսուրինցի աղջկա հրաժեշտը Ալաբամային
<poem>
Ալաբամա, մնաս բարով։ Ես քեզ այնքան եմ սիրում,
 
Սակայն շուտով պիտի թողնեմ ու հեռանամ քեզանից։
 
Տխուր, այո, տխուր խոհեր են իմ սիրտը պարուրում,
 
Եվ ծանրանում են ճակատիս այրող հուշերը նորից․
 
Թափառել եմ քո ծաղկավետ պուրակների ստվերում,
 
Նավարկել ու գիրք կարդացել Տալապոզյան ջրերում,
 
Ունկնդրել եմ Տալասիի ալիքներին հողմավոր
 
Եվ Քուզայի կողմից դիտել արշալույսը հրավառ․․․
 
․․․ Սակայն ամոթ չեմ զգա ես իմ սրտի խոր հուզմունքից,
 
Չեմ կարմրի իմ աչքերից հոսող առատ արցունքից․
 
Ինձ օտար չէ այն երկիրը, որից պիտի բաժանվեմ,
 
Օտարին չէ, որ այս չքնաղ հողը պիտի ես թողնեմ։
 
Այս նահանգում իմ բաժինը տունն էր, գալուստը բարի․․․
 
Ես թողնում եմ հովիտ ու դաշտ, աշտարակներ վիթխարի,
 
Սառած պետք է սիրտս լինի, իմ աչքերը և tete֊ը,
 
Երբ սիրելի Ալաբամա, արդեն նայեմ քեզ սառը․․․
</poem>
Այդտեղ գտնվողներից շատ քչերն էին հասկանում tete բառի իմաստը, բայց այնուամենայնիվ բանաստեղծությունը շատ գոհացուցիչ քտան։գտան։
Հաջորդը բեմ բարձրացավ թխադեմ, սևաչյա, սևահեր մի օրիորդ, որը մի պահ կանգնեց տպավորիչ կերպով, ընդունեց դեմքի ողբերգական արտահայտություն և չափված, լուրջ տոնով կարդաց․
Տեսիլք
«Մութ ու փոթորկալից գիշեր էր։ Երկնային գահի շուրջը ոչ մի աստղ չէր փայլփլում, բայց մարդու ականջին շարունակ հասնում էին ինչ֊որ որոտներ։ Սարաափելի Սարսափելի կայծակը մարդկանց ցույց էր տալիս երկնքի սենյակները, կարծես արհամարելով արհամարհելով այն իշխանությունը, որ ձեռք էր բերել նշանավոր Ֆրանկլինը նրանց սարսափելի ուժի նկատմամբ։ Նույնիսկ կատաղի քամիները միահամուռ դուրս էին գալիս իրենց խորհրդավոր ապաստարաններից և մրրկում, կարծես իրենց օգնությամբ ավելի ահավոր դարձնելով այդ վայրի տեսարանը։ Այդ պահին այնքան մութն էր, որ իմ տխուր սիրտը մարդկային հոգու համար հառաչում էր։ Բայց․․․
Իմ ամենաթանկ բարեկամը, իմ խորհրդատուն, իմ մխիթարողն ու առաջնորդը,
Մշուշի մեջ իմ ուրախությունը, ուրախության մեջ իմ օրհնությունը եկավ ինձ մոտ։
Նա քայլում էր նման այն պայծառ արարածներին, որոնց Եդեմի արևոտ ուղիներում նկարել են երիտասարդ մարդիկ։ Դա գեղեցկության մի թագուհի էր, որ պաշտվում է իրենից բխող գեղեցկության համար։ Այնքան մեղմ էին նրա քայլերը, որ նույնիսկ ձայն չէր լսվում, բացի մոգական մի հնչյունից, որ ուղեկցում էր նրա շփումին, ինչպես ուրիշ անշոշափելի գեղեցկություններ, նա կարող էր սահել֊հեռանալ, անտեսանելի, անհպելի։ Մի տարօրինակ տխրություն իջել էր նրա դեմքին, ինչպես սառը արցունքներ՝ դեկտեմբերի շորերի վրա, երբ նա ցույց տվեց դրսի տարերքը և երկու ներկայացված արարծներին»։արարածներին»։
Այս մղձավանջը գրավել էր ձեռագիր տասը էջ և ավարտվում էր մի բարոյախոսությամբ, որը ոչ֊ավետարանականների համար փրկության ոչ մի հույս չէր թողնում։ Ստացավ առաջին մրցանակը։ Այս շարադրությունը այդ երեկոյի լավագույն գործը համարվեց։ Քաղաքապետը մրցանակը հեղինակին հանձնելով, մի ջերմ ճառ արտասանեց և ասաց, որ դա իր լսած լավագույն գրվածքն էր և Դանիել Ուեբստերը կարող էր դրանով հպարտ լինել։
Ի միջի այլոց, պետք է անցողակի նկատել, որ այն շարադրությունները, որոնց մեջ շատ էր «գեղեցկագույն» բառը և մարդկային փորձառությունը կոչվում էր «կյանքի էջ», սովորականից քիչ չէին։
Ի վերջո, ուսուցիչը հարբածության համարյա գագաթնակետին, աթոռը մի կողմ դրեց, մեջքը ունկնդիրներին դարձրեց և սկսեց գրատախտակի վրա գծել Ամերիկայի քարտեզը՝ աշխարհագրության քննության համար։ Բայց ձեռքը դողում էր, և տխուր բան ստացվեց։ Սենյակում մեղմ ծիծաղ լսվեց։ Նա կռահեց, թե ինչը ինչոց է և փորձեց ուղղել այն։ Գծերը ջնջեց և նորից գծեծ։ Բայց ավելի վատթարացրեց դրանք, իսկ ծիծաղը ավելի շեշտված հնչեց։ Նա իր ամբողջ ուշադրությունը նվիրեց իր աշխատանքին, վճռեց գինու ազդեցությանը չենթարկվել։ Զգում էր, որ բոլոր աչքերը իրեն են ուղղված, թվաց, թե գործը հաջողվում է, բայց ծիծաղը շարունակվում էր, նույնիսկ որոշակիորեն սաստկացավ։ Եվ դա զարմանալի չէր։ Ուսուցչի գլխավերևում, առաստաղում մի ճեղք կար։ Այդ ճեղքից ցած էր կախվում ետևի ոտքերից կապված մի կատու։ Գլուխը փալասով փաթաթել էին, որ չմլավի։ Ներքև կախվելիս կատուն վեր էր ձգտում և աշխատում պարանը բռնել, բայց ցած էր կախվում, կառչում օդից։ Ծիծաղը գնալով ավելի սաստկացավ։ Կատուն վեց դյույում դյույմ էր հեռու իր գործով տարված ուսուցչի գլխից։ Ցած, ցած, մի քիչ էլ, և կատուն հուսահատ ճանկերը խրեց ուսուցչի կեղծամի մեջ, կառչեց և իր ավարի հետ մի ակնթարթում քաշվեց վերև, առաստաղի ճեղքից դուրս։ Եվ ինչպես էր լույսը փայլեցնում ուսուցչի ճաղատ գլուխը․ ցուցանակ գրողի տղան ոսկեգույն էր ներկել այն։
Դրանով էլ ավարտվեց երեկոն։ Տղաների վրեժը լուծված էր։ Արձակուրդներն սկսվեցին։
Նույնիսկ հուլիսի չորսի տոնը մի տեսակ ձախողում էր, որովհետև սաստիկ անձրև եկավ, և, հետևաբար, տոնակատարություն տեղի չունեցավ։ Եվ աշխարհի ամենամեծ մարդը (ինչպես կարծում էր Թոմը), միստր Բենտոնը, Միացյալ Նահանգների մի իսկական սենատոր, իսկական հիասթափություն պատճառեց, որովհետև քսանհինգ ոտնաչափից ավելի բարձր հասակ չուներ, ոչ էլ այդ չափին էր մոտենում։
Եկավ կրկեսը։ Դրանից հետո տղաները երեք օր հնացած կարպետներից սարքված վրանների տակ կրկես֊կրկես խաղացին՝ մուտքը տղաների համար երեք գնդասեղ, ազջիկների աղջիկների համար՝ երկու։ Հետո կրկեսը թողնվեց երեսի վրա։
Մի գանգաբան և մի հիպնոսող եկան․․․ և գնացին՝ քաղաքը թողնելով առաջվանից ավելի տափակ ու ձանձրալի վիճակում։
Բեքի Թեչըրը գնացել էր Կոստանդնուպոլսում գտնվող իրենց տունը՝ արձակուրդները ծնողների հետ անցկացնելու։ Կյանքում ոչ մի լուսավոր տեղ չմնաց։
Սպանության տարօրինակ գաղտնիքը մի խրոնիկ դժբախտություն էր տևականության իմաստով և ցավ պատճառելու տեսակետից պարզապես իսկական քաղցքեղ քաղցկեղ էր։
Հետո Թոմը քութեշով հիվանդացավ։
― Նա իմ կարթերն է նորոգել, Հեք, և կարթեր է դրել իմ ձողին։ Կուզենայի, որ կարողանայինք նրան ազատել։
― Ի՞նչ ես ասում․ ազատել չենք կարող, Թոմ։ Բացի դրանից, դա ոչ մի օգուտ չի տա․ նրան նորից կբռնեն։
― Այո, այդպես էլ կլինի։ Բայց տանել չեմ կարողանում, երբ նրան հայհոյում են մի բանի համար, որ չի արել։
Թոմի ցերեկները փառքի ու ցնծության մեջ էին անցնում, բայց գիշերները սարսափով էին լցվում։ Հնդկացի Ջոն թունավորում էր նրա բոլոր երազները և միշտ վրեժխնդիր աչքերով էր հայտնվում։ Հազիվ թե որևէ բան համոզեր տղային, որ մութն ընկնելուց հետո դրսում մնար։ Խեղճ Հեքը նույն անհանգիստ և սարսափահար վիճակումն էր, որովհետև Թոմը իրավաբանին ասել էր ամբողջ պատմությունը դատավարության մեծ օրվան նախորդող գիշերը, և Հեքը սաստիկ վախենում էր, թե այդ գործում իր ունեցած բաժինը կարող էր դեռևս բացահայտվել, հակառակ այն բանի, որ Հնդկացի Ջոյի փախուստը փրկել էր նրան դատարանում վկայություն տալու տառապանքից։ Իրավաբանը խեղճ տղային խոստացել էր գաղտնիքը պահել, բայց հետո՞ ինչ, երբ Թոմի տանջված խիղճը կարողացավ գիշերով նրան քշել դեպի իրավաբանի տունը և ստիպեց ամենասարսափելի երդումով կնքված շուրթերը բացել տալ, Հեքի վստահությունը մարդկային ցեղի նկատմամբ մեծ չափով նվազել էր։ Ցերեկները Մըֆ Պոտերի շնորհակալությունը Թոմին ուրախացնում էր, բայց գիշերները նա ցանկանում էր լեզուն պահած լինել։ Որոշ ժամանակ վախենում էր, թե Հնդկացի Ջոյին չեն կարող ձերբակալել, որոշ ժամանակ էլ վախենում էր, թե կբռնեն։ Նա վստահ էր, որ ազատ շունչ կքաշեր միայն այն ժամանակ, երբ այդ մարդը մահանար, և ինքն այդ դիակը տեսներ։
Պարգևներ խոստացվեցին, ամբողջ շրջանում փնտրեցին, բայց ոչ մի Հնդկացի Ջո չգտնվեց։ Սենտ֊Լուիսից բերել տվեցին ամենատես և ամեն ինչ գտնող հրաշքներից մեկին, խուզարկու ոստիկանին, որը այս ու այն կողմ ընկավ, գլուխն օրորեց, խելոք ձևացավ և հասավ զարմանալի հաջողության, որ նրա արհեստի մարդիկ սովորաբար հասնում են։ Այսինքն «հետքեր գտավ»։ Բայց հո չես կարող «հետքերը» կախել որպես մարդասպան․ և խուզրկուի խուզարկուի վերադառնալուց հետո Թոմն իրեն նույնքան անապահով զգաց, ինչպես առաջ։
Օրերը դանդաղ առաջ շարժվեցին, և անցնող յուրաքանչյուր օրը թեթևացրեց տղաների մտահոգության մի մասը։
― Այո, բայց ուրվականները միայն գիշերն են շրջում։ Մեզ չեն խանգարի, եթե ցերեկը փորենք։
 
― Դա այդպես է, բայց դու լավ գիտես, որ այդ ուրվականների տունը մարդիկ ուշ գիշերն են գնում, ոչ ցերեկը։
Վստահելի
1396
edits